Դիտել ողջ տարբերակը : Սոկրատես
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/a/a4/Socrates_Louvre.jpg
Սոկրատես - Վիքիպեդիա (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D5%AF%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD#.D5.8D.D5.B8.D5.AF.D6.80.D5.A1.D5.BF.D5.B5.D5.A1.D5.B6_.D5.A4.D5.BA.D6.80.D5.B8.D6.81.D5.B6 .D5.A5.D6.80)
Սոկրատեսն Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրն է, առանց ում անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը։
Խնդրանքով ուզում եմ դիմել բոլոր ակումբցիներին. ինձ անհրաժեշտ են ավելի տվյալներ, քան առկա է վիքիպեդիայում… Տեղեկություններ և նկարներ նրա ընտանիքի, դպրոցների, աշակերտների, դեմոնապաշտության, մահապատժի վերաբերյալ, Սոկրատեսը գաղափարակիցների և ընդդիմադիրների, աշակերտների ներկայացմամբ, նրա աֆորիզմները և ցանկացած այլ տեղեկատվություն: Նախապես՝ շնորհակալություն:)
Խնդրում եմ, օգնե՜ք, շուտ է անհրաժեշտ:love
գուցե տվյալ հասցեներո՞ւմ քեզ օգտակար մի բան գտնես...
http://to-name.ru/biography/sokrat.htm
http://www.countries.ru/library/culturologists/socrates/sokrat.htm
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1399
Sambitbaba
13.10.2011, 00:03
Կարդա Պլատոն, Ռուսա ջան: Չեմ կարծում, որ կարելի է նրանից ավելի լավ աղբյուր գտնել:
Եվ ընդհանրապես ասեմ, որ կան կարծիքներ, որ իրականում Սոկրատեսը գոյություն չի ունեցել, որ նրան հնարել է դեռևս երիտասարդ Պլատոնը՝ իր մտքերին ավելի մեծ կարևորություն տալու համար:

Քո ասած միտքը այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից: Երբ կարդում ես Պլատոն, Սոկրատեսն իր բանավեճերում շատ նման է հենց Պլատոնին: Կարելի է ասել, որ ոչ մի բանով չի տարբերվում Պլատոնից, միայն անունն է Սոկրատես:
Իսկ Սոկրատեսը հավանաբար եղել է: Նախ նա նրա արձանը: Ու կան նաև նրա կյանքին վերաբերող շատ մանրամասներ:
Sambitbaba
13.10.2011, 09:57

Ամեն ինչ էլ հնարավոր է, Մալխաս ջան: Դեմ չեմ: Կարևորն այն է, որ մեզ է հասել այդ գեղեցիկ սոկրատեսա-պլատոնական իմաստությունը: Իսկ եղել է Սոկրատեսն իրականում թե ոչ, դա՝ ինձ համար, - այնքան էլ էական չէ:
Հ.Գ. Իսկ արձանին այնքան էլ մի հավատա, Մալխաս ջան: Հույները Գորգոն Մեդուզայի և Արաքնայի արձաններն էլ ունեն…
գուցե տվյալ հասցեներո՞ւմ քեզ օգտակար մի բան գտնես...
Շատ շնորհակալ եմ: Իրո՛ք օգտակար էին հղումները:)
Կարդա Պլատոն, Ռուսա ջան: Չեմ կարծում, որ կարելի է նրանից ավելի լավ աղբյուր գտնել:
Եվ ընդհանրապես ասեմ, որ կան կարծիքներ, որ իրականում Սոկրատեսը գոյություն չի ունեցել, որ նրան հնարել է դեռևս երիտասարդ Պլատոնը՝ իր մտքերին ավելի մեծ կարևորություն տալու համար:
Կարևոր տեղեկատվություն էր… Կարծում եք աշակերտին վայե՞լ է դեռևս ողջ թափով չուսումնասիրված այս կարծիքները նույնպես ընդգրկել աշխատանքի մեջ. վախենում եմ հետագա հակասություններից:8:oy, բայց որպես ինքնակրթություն, անպայման կկարդամ, շնորհակալություն:)
Sambitbaba
14.10.2011, 07:55

Եթե ես, սիրելի Ռուսա, կարողանայի վերհիշել կոնկրետ աղբյուրները, որտեղից ժամանակին քաղել եմ այդ տեղեկությունը… Բայց ցավոք, չեմ հիշում, շատ տարիներ են անցել: Այնպես որ, հավանաբար ավելի լավ կլինի, եթե չընդգրկես:
Բայց ասեմ, որ դա եզակի երևույթ չի՝ այլ անձի անվան տակ սեփական մտքերն արտահայտելը:
Ասում են, օրինակ, որ Ռուդոլֆ Շթայները սկզբում հայտնի էր որպես Գյոթեյի ստեղծագործությունների մասնագետ: Եվ հենց որպես վերջինիս անհայտ ստեղծագործություններ էլ նա սկսեց ներկայացնել իր առաջին գործերը: Այնքան ժամանակ, մինչև մարդիկ հասկացան, որ Գյոթեն նման մտքեր արտահայտել ուղղակի չէր կարող… գոնե ժամանակի բերումով:

Ըստ երևույթին՝ չեմ ընդգրկի:) բայց այդ միտքն անընդհատ հոլովվում է իմ մեջ. հնարավոր է նման բան:ok
Ինձ թվում է էլի կլինեն այդօրինակ երևույթներ, մեր հայ իրականության մեջ էլ:oy
Նորից անցնեմ Սոկրատին՝ հիմա այս կայքից (http://www.sokratovo.ru/) թարգմանություններ եմ անում:)
Աշխատանքիս էությունը ես սկզբում չասացի, հետևյալն է. պահանջվում է «կառուցել» Սոկրատեսի թանգարան, որում հնարավորինս շատ տեղեկություններ կլինեն նրա մասին: Դե թանգարանն էլ իմ պատկերացմամբ կլինի Անտանիո Գաուդիի նախագծով, երկհարկանի, ընդհանուր տեսքը՝ Սոկրատի դեմքով, ամբողջ շենքում միայն աչքերը պատուհաններ՝ երկրորդ հարկից, իսկ բակում՝ բազում հեղինակների կողմից քանդակված Սոկրատեսի արձաններ:oy Ներքին կառուցվածքի մասին դեռ մտորում եմ… Ի՞նչ խորհուրդ կտաք. առաջին և երկրորդ հարկերում ինչպե՞ս դասակարգեմ հավաքած տեղեկությունները:8
Ասեմ նաև, որ աշխատանքիս առաջին մասը պետք է կատարվի word ծրագրով, հաջողության դեպքում՝ բացվելու է բլոգ:))
Թե ո՞վ էր լսել, որ դպրոցում նման առաջադրանք տան…:))
Sambitbaba
16.10.2011, 11:24

Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչով կարող եմ օգտակար լինել, Ռուսա ջան: Քո թեման այնքան ընդարձակ է և այնքան անսահմանափակ, որ ինչ էլ ցանկանաս, կարող ես անել: Մտքիդ ազատություն տուր և ուշադիր լսիր սրտիդ խորհուրդները:
Բայց մի բան կարող եմ ասել հաստատ: Եթե լուրջ գործ ես ձեռնարկում, յուրաքանչյուր փոքրիկ միտք կարևոր է, յաուրաքանրյուր ասված խոսք իր հետևանքներն է թողնում վերջնական արդյունքի վրա: Եվ այդ պատճառով ծայրահեղ ուշադրություն է պետք ցուցաբերել: Նույնիսկ մանրուքների վրա:
Տես, օրինակ, Ռուսա ջան, անընդհատ Սոկրատեսին՝ Սոկրատ ես ասում: Առաջին հայացքից, կարծես թե ոչ մի տարբերություն: Հա, եթե քո ընկեր Ռուբենին՝ Ռուբո անվանես, համաձայն եմ, ոչ մի տարբերություն: Բայց լուջ գործի մեջ… Համոզված եմ, որ դա ինչ-որ տեղ վերջիվերջո բացասականորեն կարտահայտվի բռնածդ գործի մեջ:
Եվ գիտե՞ս, թե, կոպիտ ասած, ինչի է նման դա… Պատկերացրու, որ ասենք, քո ասած այդ գաուդիական նախագծով և սոկրատեսյան դեմքով շենքը սարքես-վերջացնես, և հետո միայն նկատես, որ աչքերից մեկը մօռացել ես տեղադրել ու շենքի այդ մասն առանց պատուհան ես թողել…

Օօ՜… Ինձնից հասնում է առավելապես ուշադիր լինել, կլինեմ,, բայց այն, որ տեքստիս մեջ էլ կգրեի Սոկրատ, չեմ պատկերացնում, այդ սխալը հաստատ թույլ չէի տա:8
Ինչպես հասկացա, իրատեսական էր երևում այդ նախագծով թանգարանային շենքը… Ուզում եմ խորհուրդ տաք. տվյալներս ինչպե՞ս դասավորեմ առաջին ու երկրորդ հարկերում:oy ասենք՝ մանկության, կյանքի, ընտանիքի, հարազատների մասին լինի առաջին հարկում, միաժամանակ՝ պատերին Սոկրատեսի խոսքերն ու ուղեկցող նկարներ, երկրորդ հարկում էլ նրա դպրոցների, գործունեության, մահապատժի և այլն…:8
Sambitbaba
17.10.2011, 19:22
Ուզում եմ խորհուրդ տաք. տվյալներս ինչպե՞ս դասավորեմ առաջին ու երկրորդ հարկերում: ասենք՝ մանկության, կյանքի, ընտանիքի, հարազատների մասին լինի առաջին հարկում, միաժամանակ՝ պատերին Սոկրատեսի խոսքերն ու ուղեկցող նկարներ, երկրորդ հարկում էլ նրա դպրոցների, գործունեության, մահապատժի և այլն…
Հիմնական խնդիրը, սիրելի Ռուսա, որ ստիպում էր ինձ լռել, հետևյալն է. ես չեմ ցանկանում միջամտել, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, խառնվել, քո մտածելակերպին, քո գիտակցությանը: Դա կարող է քեզ ուղղակի խանգարել քո բռնած գործում: Բայց դու պնդում ես… Ինչ արած, կասեմ, իսկ դու աշխատիր քո կարծիքին մնալ, լա՞վ:
Առաջին: Իմ աշխարհընկալմամբ ես՝ կոսմոպոլիտ եմ, այսինքն, ամեն ինչին նայում եմ ընդհանուրի տեսակետից: Եվ անհատը, լինի դա Սոկրատես, թե Պյութագորաս, թե Շոպենհաուեր, ինձ համար չի կարող գոյատևել առանց իր շրջապատի: Եվ այդ պատճառով, եթե ես մտածեի թանգարանի մասին, դա կլիներ, ասենք հունական փիլիսոփայության կամ, վատթարագույն դեպքում, սոփեստության թանգարան, այլ ոչ Սոկրատեսի: Իսկ ընդհանուրի մեջ՝ մի փոքր /կամ՝ ոչ փոքր/ տեղ կհատկացնեի Սոկրատեսին: Ինչպես նաև յուրաքանչյուր ուրիշին:
Երկրորդ: Մի բան ձեռնարկելուց առաջ ես կնայեի իմ ունեցած հնարավորություններին: Այսինքն, կարո՞ղ եմ արդյոք ես արդարացնել այն, ինչ մտածում եմ անել: Բերեմ մի օրինակ:
Մեր հայ նկարիչներից չեմ հիշում՝ ով, վերցրեց ցորենի հատիկը, կիսեց այն, և կեսի վրա նկարեց՝ չեմ հիշում, թե ինչ ճակատամարտ /միգուցէ՝ Ավարայրի՞…/: Մարդը համարեց, որ կարող է կես հատիկ ցորենի վրա մի ամբողջ ճակատամարտ նկարել, և… արդյունքը ես շատ տարիներ առաջ տեսել եմ Երևանի պատմական թանգարանում: Հուսով եմ, այսօր էլ այնտեղ է այդ կես հատիկ ցորենը և դու էլ կարող ես տեսնել:
Երբ ես պատկերացնում եմ քո ցուցահանդեսի առաջին հարկը, իմ տված խորհրդից հետո՝ Սոկրատեսի մանկության մասին, - գիտե՞ս, թե ինչ եմ տեսնում… Դա-տար-կու-թյուն: Քանզի ես ոչինչ չգիտեմ նրա մանկության, ընտանիքի, հարազատների մասին, ավելի ճիշտ այն, ինչ գիտեմ, քեզ թույլ կտա քո Սոկրատեսի գլուխ-թանգարանն ընդամենը լուցկու տուփի մեծության սարքել:
Հիմա դու ինքդ դատիր. իմ ունեցած ինֆորմացիայով, արդյո՞ք ես իրավասու եմ քեզ ինչ-որ խորհուրդներ տալու…
Իսկ դու՝ ունե՞ս ինձանից ավելի շատ ինֆորմացիա:
Հ.Գ. Ռուսա ջան, ես գրեցի քեզ այս ամենը, ոչ թե նրա համար, որ դու հուսախաբ լինես: Երբեք չլինես, սիրելիս: Եթե ցանկությունդ լուրջ է, իրական է, քեզ համար կարևոր է, ուրեմն դու քո ցանկացածին կհասնես: Հավատա, մարդու հնարավորություններն անսահման են և իր յուրաքանչյուր միտք մարդ կարող է իրականություն սարքել: Եթե ինքը համոզված է դրանում: Մեկ բան միայն. եթե մի որևէ իդեա մոտ է քո սրտին, ուրեմն այդ իդեայի մասին հենց սրտով էլ մտածիր: Քանզի քո սրտում են բոլոր պատասխանները:
Հուսով եմ, չեմ նեղացրել քեզ ազնիվ պատասխանով: Ու եթե դու կարող ես գնահատել ազնվությունը որպես օգնություն, - դիմիր յուրաքանչյուր հարցով, ուրախ կլինեմ "օգնել"…

Խոսքը մանրաքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի մասին է:) Ես նույնպես տեսել եմ նրա աշխատանքները ոչ միայն ցորենի կիսահատիկի, այլև 5 սմ-անոց մազի, թզան կորիզի, բրնձի հատիկի և այլնի վրա:) Հրաշալի աշխատանքներ էին, էլի ու էլի եմ ուզում տեսնել:oy Փոքր եմ եղել, նորմալ չեմ հիշում ինչեր էին պատկերված, ուղղակի երևույթից ապշած էի…
Հետգրությունը շատ կարևոր էր: Ամենևին էլ չեք նեղացրել, ինձ համար շատ հաճելի է… Միայն վախենում եմ ի վերջո Ձեզ տհաճ դառնալուց:8
Երբ աշխատանքս արդեն որոշակի տեսք կունենա, կփորձեմ կիսվել:)