PDA

Դիտել ողջ տարբերակը : Միմինո



Artgeo
11.10.2011, 10:58
Ընդհանրապես հայկական հեռուստաալիքներ չեմ նայում, եթե չստիպեցին: Կոնկրետ էս ծրագրի մասին իմացել եմ Վրաստանից:

Ներկայացնեմ ծրագրի իմաստը: 12 հայ ու 12 վրացի մրցում են երգի, պարի, կատակների, սնունդ պատրաստելու մեջ... Ինքնին մտահղացումը լավն է, իրականացումն ինչպես միշտ ԱռմենիաԹՎ-ական: Այսինքն երևում ա, որ շատ փող ա ծախսվել... Բայց դե, անկեղծ լինելու համար պիտի նշեմ, որ տեղ-տեղ դուրս գալիս ա:


http://www.youtube.com/watch?v=af3Scd3-_PU

Ծրագրի դեռ նոր առաջին հաղորդումն եմ նայել, մեկ էլ մի քանի օրագիր... Կոնտրաստը սպանում ա, չնայած, միգուցե, սուբյեկտիվ եմ, բայց դե... նայեք ինքներդ, հետո կքննարկենք

http://armeniatv.com/video/22333/%d5%b4%d5%ab%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-1

Ծրագրին վերաբերող բոլոր տեսանյութերն այստեղ
http://armeniatv.com/programs/mimino/page/2
http://armeniatv.com/programs/mimino/page/

Vaio
11.10.2011, 15:24
Այս հեռուստածրագրի ելքը գիտեմ:

Ով մաղարիչ անի՝ կասեմ ))

laro
11.10.2011, 17:47
Ժամանակս չի ներում հետևեմ.....ճիշտն ասած ցանկություն էլ չունեմ!!!!!!!

Moonwalker
11.10.2011, 18:07
Ներվայնացում ա հատկապես հայ-վրացական երբեք գոյություն չունեցած եղբայրության գաղափարի արծարծումը (Արթգեո չխփես:)) ): Ընդհանուր առմամբ հաղորդումը կարելի է բնորոշել «միջակություն» բառով:

Հ.Գ. Միակ սիրուն երևույթը վրացուհի հաղորդավարուհին է::love

Hayazn
11.10.2011, 22:57
Իմ կարծիքով « Միմինո » շոուն վրացիների կողմից ռուսներին հաճոյանալու մի նոր փորձ է , երևի արդեն հասկացել են թէ աշխարհը քանի անկյուն ունի :
Վրացիների ռուսերեն ելույթը հայկական հեռուստատեսությամբ հավասար է նրան , որ մի Հայ գնա ռուսաստան և ադրբեջաներեն լեզվով ելույթ ունենա :
Արդյոք ինչպես կնդունվի այդ փաստը մեր հանրության կողմից :
Շոուն իհարկե գերազանց չե բայց մի բան նկատելի է որ ամողջ ծանրությունը ընկած է Մարկ Սաղաթելյանի վրա :

Rammstein
12.10.2011, 00:26
Մենակ էն, որ ռուսերեն ա ու էն, որ Արմենիա TV-ով ա, ինձ ստիպում ա 3 կադր չանցած ալիքը փոխել: :{

Artgeo
12.10.2011, 00:44
Ժամանակս չի ներում հետևեմ.....ճիշտն ասած ցանկություն էլ չունեմ!!!!!!!
Հետաքրքիր ա, որ գրառում անելու համար ժամանակ ու ցանկություն գտար...

Artgeo
12.10.2011, 00:46
Ներվայնացում ա հատկապես հայ-վրացական երբեք գոյություն չունեցած եղբայրության գաղափարի արծարծումը (Արթգեո չխփես:)) ): Ընդհանուր առմամբ հաղորդումը կարելի է բնորոշել «միջակություն» բառով:

Հ.Գ. Միակ սիրուն երևույթը վրացուհի հաղորդավարուհին է::love
Հա, ես էլ եմ սկսել նկատել, որ էդ ախպերություն կոչվածը հիմնականում սուտի բան ա... մանավանդ երբ քեզ շրջապատում են վրացիներին շովինիստ անվանող ավելի բեթար շովինիստ հայեր...

Նանկա Կալատոզիշվիլուն շատ եմ սիրում ու հարգում: Շատ հասարկ ու համով անձնավորություն ա:


Իմ կարծիքով « Միմինո » շոուն վրացիների կողմից ռուսներին հաճոյանալու մի նոր փորձ է , երևի արդեն հասկացել են թէ աշխարհը քանի անկյուն ունի :
Վրացիների ռուսերեն ելույթը հայկական հեռուստատեսությամբ հավասար է նրան , որ մի Հայ գնա ռուսաստան և ադրբեջաներեն լեզվով ելույթ ունենա :
Արդյոք ինչպես կնդունվի այդ փաստը մեր հանրության կողմից :
Շոուն իհարկե գերազանց չե բայց մի բան նկատելի է որ ամողջ ծանրությունը ընկած է Մարկ Սաղաթելյանի վրա :
Ոչինչ չէ՞, որ շոուն հայերի կազմակերպվածն ա ու իրանց հրավերով են վրացիներն Երևանում :think

Hayazn
12.10.2011, 09:43
Ոչինչ չէ՞, որ շոուն հայերի կազմակերպվածն ա ու իրանց հրավերով են վրացիներն Երևանում :think
Այդ երկու բանն էլ ինքնին հասկանալի է հարցը այստեղ ազգաին առժանապատվությունն է , լավ որ չասիր , թէ վրացիները սկզբից օրիորդ աղջկա նման չեմ ու չում էին անում իսկ հետո Հայերի խնդրանքներին չդիմացան :
Դրա համար հարկավոր է նախորոք մտածել թէ ում կողմը վազել :
Ոչ թէ բեմի վրա ցատկոտել մի ազգի լեզվով , որը թվաբանական գործողություն է արել քո տարացքների հետ :
Ու ասեմ , որ ես բոլորովին էլ չեմ հավատում , որ սա Հայերի նախաձեռնությունն է , քանի որ այս շոուն միուսների համեմատ շատ ավելի անհրապույր է :

laro
12.10.2011, 11:57
Հետաքրքիր ա, որ գրառում անելու համար ժամանակ ու ցանկություն գտար...
Այո, գտա: Ես կոնկրետ նման բաների վրա(ArmeniaTV-ի հաղորդումների) ժամանակ չեմ կորցնում:Իսկ գրառում անելն իմ ժամանցի մեջ է մտնում(եթե իհարկե հանգստանալու ժամանակ մնում է):

armuk
17.10.2011, 04:56
իսկ իմ դուրը ընդհանրապես չի գալիս էտ հաղորդումը, եթէ ընկերություն են քարոզում հայի ու վրացու միջև ապա պետքէ մրցեին իրար հետ և ոչ թէ իրար դեմ... իսկ եթէ բարեկամություն են ցանկանում, Հ1-ի "10+10"-ը ավելի հաջողված է:

Hayazn
29.12.2011, 20:31
Այդ ամբողջ նախագծից միայն Սիրուշոի ելույթը հավանեցի :
Ահա այն.

http://www.youtube.com/watch?feature=player_popout&v=0v1kBLD2T28