PDA

Դիտել ողջ տարբերակը : [Հերքված լուր] Նոր չբացահայտված,մահացու վիրուս Հայաստանում

Magic-Mushroom
10.10.2011, 10:50
Մոդերատորական. Հաշվի առնելով, որ որևէ տեղից չի հաստատվել տվյալ լուրը, իսկ Հրապարակ լրատվականի զրուցակիցները հերքել են այն՝ որակելով «լկտի սուտ» (http://www.hraparak.am/2011/10/13/nor-virus/) (այդ հոդվածը բերված է նաև սույն թեմայի 17-րդ գրառուման մեջ) (http://www.akumb.am/showthread.php/61739-%D5%86%D5%B8%D6%80-%D5%B9%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D6%81%D5%B8%D6%82-%D5%BE%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4?p=2296580&viewfull=1#post2296580), ինչպես նաև չկա թեմայի հեղինակի՝ հետագա գրառումներում խոստացած ճշտումները առողջապահության նախարարության հետ (նա արդեն 4-րդ օրն է ինչ ակումբ չի մտնում), խմբագրվել է թեմայի վերնագիրը՝ նրա առջևում ավելացվել է «[Հերքված լուր]» արտահայտությունը, ինչպես նաև խմբագրվել է թեմայի առաջին գրառումը, այնտեղից հեռացվել է ենթադրյալ նոր վիրուսի նկարագրությունը, ինչպես նաև մեկնաբանությունները, գրառման մեջ պահպանվել են միայն թեմայի հեղինակի տված խորհուրդները, որոնք պիտանի են ցանկացած դեպքում:

----------------------

խորհուրդներ՝
1,Պահպանել ընդհանոր հիգենիայի կանոները
2,Ձեռքերը լավ լվանալ
3,Խուսափել փողոցում սնվելուց՝ արագ պատրաստվող սննդից
4,Միսը եփել ավելի երկար
5,Բանջարեղենը լավ լվանալ թաք ջրով
6,Ցանկալի է հեռու մնալ արտասահմանյան մսից
7,Օգտագործել տեղական արտադրության մթերք
8,Արյունով լուծի դեպքում անհապաղ դիմել բժշկի

Chuk
10.10.2011, 11:30
Ես չունեմ որևէ հիմք հավատալու վերևի գրառմանը ու չունեմ որևէ հիմք չհավատալու:

Սակայն բոլորին զգուշության կոչ եմ անում. նման հաղորդագրությունները, որոնք պաշտոնապես հաստատված չեն, կարող են դառնալ պանիկայի առաջացման առիթ, մինչդեռ հնարավոր է, որ վերևի գրառման տեղեկությունը իրականությանը ԲՈԼՈՐՈՎԻՆ չի համապատասխանում:

Magic-Mushroom
10.10.2011, 12:29
Հարգելի Չուկ,երկար էի մտածում գրեմ,թե չգրեմ ու տեղս չէի գտնում,որոշեցի գրեմ,քանի որ եթե տեղեկացված ես ուրեմն զինված ես,թող չհավատան,բայց խորհուրդները անվնաս ու նորմալ խորհուրդներ են,ես նման բանի հետ կատակ չէի անի,հեսա առողջապահության նախարարություն նամակ կգրեմ եւ պատասխանը կտեղադրեմ այստեղ:

Պ,Ս, եթե պարզվի սուտ է կարող եք ինձ ընդմիշտ արգելափակել:

Նամակը գրեցի,հենց պատասխանը գա կտեղադրեմ այստեղ:

Artgeo
10.10.2011, 12:55
1,Պահպանել ընդհանոր հիգենիայի կանոները
2,Ձեռքերը լավ լվանալ
3,Խուսափել փողոցում սնվելուց՝ արագ պատրաստվող սննդից
4,Միսը եփել ավելի երկար
5,Բանջարեղենը լավ լվանալ թաք ջրով
6,Ցանկալի է հեռու մնալ արտասահմանյան մսից
7,Օգտագործել տեղական արտադրության մթերք
8,Արյունով լուծի դեպքում անհապաղ դիմել բժշկի

Այսինքն շարունակլ ապրել սովորականի պես :D

Թե՞ մարդ կա, որ ձեռքերը չի լվանում :think

Chuk
10.10.2011, 13:37
Հարգելի Չուկ,երկար էի մտածում գրեմ,թե չգրեմ ու տեղս չէի գտնում,որոշեցի գրեմ,քանի որ եթե տեղեկացված ես ուրեմն զինված ես,թող չհավատան,բայց խորհուրդները անվնաս ու նորմալ խորհուրդներ են,ես նման բանի հետ կատակ չէի անի,հեսա առողջապահության նախարարություն նամակ կգրեմ եւ պատասխանը կտեղադրեմ այստեղ:

Պ,Ս, եթե պարզվի սուտ է կարող եք ինձ ընդմիշտ արգելափակել:

Նամակը գրեցի,հենց պատասխանը գա կտեղադրեմ այստեղ:
Արգելափակելու որևէ խնդիր չկա:
Կասկածի չեմ ենթարկում, որ դու ինքդ դրան հավատում ես:

Սակայն, որ կարող է սխալ տեղեկատվությունը առաջացնել պանիկա, անիմաստ վախ ու նման բաներ հասկանում ենք բոլորս: Առայժմ, բացի քո գրառումից, չկա որևէ հիմք, որ բերածդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:

Թեման չջնջելու միակ պատճառն, առայժմ, բերված խորհուրդներն են, որոնք ինչքան էլ որ պարզ ու հասարակ են, մարդիկ էսպես թե էնպես դրանց հետևում են (հիմնականում), այնուամենայնիվ վատ չի, որ մեկ անգամ ևս կարդան, անկախ տվյալ վիրուսի իրական լինել-չլինելուց:

Magic-Mushroom
10.10.2011, 13:40
Հարգելի Չուկ հիմա սպասում եմ առողջապահության պաշտոնական նամակին,մինչ այդ եկեք թեման չփակենք,շնորհակալություն:Իսկ մահացածների թվում մեր ծանոթն է եղել՝ այսօր թաղումն է,մահվան եզրակացությունը չբացահայտված վիրուսային վարաք:

Lion
10.10.2011, 14:00
Հարգելի Չուկ,երկար էի մտածում գրեմ,թե չգրեմ ու տեղս չէի գտնում,որոշեցի գրեմ,քանի որ եթե տեղեկացված ես ուրեմն զինված ես,թող չհավատան,բայց խորհուրդները անվնաս ու նորմալ խորհուրդներ են,ես նման բանի հետ կատակ չէի անի,հեսա առողջապահության նախարարություն նամակ կգրեմ եւ պատասխանը կտեղադրեմ այստեղ:

Պ,Ս, եթե պարզվի սուտ է կարող եք ինձ ընդմիշտ արգելափակել:

Նամակը գրեցի,հենց պատասխանը գա կտեղադրեմ այստեղ:

Հիմի փաստորեն բոլորս ի սրտե պետք է ցանկանանք քո արգելափակումը, հա ?

;)

Գալաթեա
10.10.2011, 14:03
Էս էլի ինչ-որ դեղ ա մնացե՞լ վրեքները:

Magic-Mushroom
10.10.2011, 22:29
Ժող ջան նամակիս դեռ չեն պատասխանել նախարարությունից,գրել եմ եթե ասածս սուտ է խնդրում եմ հերքեկ եւ ես ներողություն կխնդրեմ եւ նաեւ կխնդրեմ թեման փակել,բայց դեռ չեն պատասխանել,այսօր մի քիչ հարմար չէր,վաղը բոլոր մանրամասնությունները կիմանամ եւ ավելի կոնկրետ կգրեմ,միգուցե՞ պետք չէր շտապել եւ սպասել պաշտոնական տեղեկատվությանը,լավ ժամանակը ցույց կտա,համենայն դեպս,եթե նույնիսկ չկա նման բան խորհուրդներիս հետեւելը միայն օգուտ կբերի՝ հատկապես արագ պատրաստվող ուտելիքը՝ Ամերիկան որ Ամերիկա է տարեկան արագ սննդից տասնյակ մարդ է զոհվում մուտացիայի ենթարկված ստամոքսային փայտիկից՝ որը չի ոչնչանում թթու միջավայրում եւ սալմանելայից նույնպես:

P.S. Խորհուրդ կտամ դիտել Սննդի Կորպորացիա դոկումենտալ ֆիլմը եւ մտածել առողջ սնվելու կարեւորության մասին:

Vaio
10.10.2011, 23:45
Հարգելի Չուկ հիմա սպասում եմ առողջապահության պաշտոնական նամակին,մինչ այդ եկեք թեման չփակենք,շնորհակալություն:Իսկ մահացածների թվում մեր ծանոթն է եղել՝ այսօր թաղումն է,մահվան եզրակացությունը չբացահայտված վիրուսային վարաք:

Բարև Ձեզ:

1. Որտեղ է կատարվել Ձեր կողմից նշված հիվանդությունից մահացած որևէ մարդու դիահերձումը?
2. Ձեր կողմից նշված հիվանդությունից մահացած որևէ մարդու անուն-ազգանունը?
3. Մա հվան բժշկական վկայականի դարձերեսի վրա ինչ է գրված?

Եթե այս երեք հարցին պատասխանեք՝ մնացած ինֆորմացիան իմ վրա:

P.S. Եթե ուզում եք կարող եք պատասխանել ինձ անձնական նամակով PM (Private message) :

Vaio
10.10.2011, 23:48
Ձեռքերը լավ լվանալ

Ժողովուրդ հլը հիշեք, ծանոթ արտահայտություն չի? : )))))))))))))

Ինչուիկ
11.10.2011, 00:09
Երեխեք ջան այսօր առավոտվանից վատ լուրեր հայրիկս ստացավ Հայաստանից,իսկ ես եթե չգրեմ կարող է տեղս չգտնեմ,չեմ ցանականում ոչ մեկի մոտ պարանոյա առաջանա,բայց ուշադիր եղեք,Հայաստանում նոր չբացահայտված եւ մահացու վիրուս է հայտնվել եւ արդեն 11 մարդ մահացել է,իսկ բժիշկները չգիտեն ինչից է,վիրուսը գործում է շատ արագ,ախտանիշներն են՝
1,Դիարեյա(լուծ)
2,Արյուն լուծի հետ
3,Սկզբից երիկամներն են ախտահարվում
4,Լյարդը շատ վատ է գործում
5,Թոքերը նույնպես ատկազ են անում
6,Մաշկի դեղին գույն
7,Ընդհանուր թուլություն
8,Փորացավեր
9,Ջերմություն՝ հիպերտերմիա
10,Ուժեղ սրտխառնոց

Վիրուսը ընդհամենը մի քանի օրից բերում է մահվան

Մեջիք ջան, ես բժիշկ չեմ, բայց ըստ քո նկարագրածի սա դիզինտերիա է, որը ցավոք վերջերս շատ տարածված է։ Ասեմ նաև, որ մահացու հիվանդություն չէ, եթե ժամանակին դիմեք բժշկի, կարելի է շատ շուտ ապաքինվել։ Հիվանդությունն ունի կրկնվելու հատկություն, այսինքն բուժման ընթացքում՝ 7-րդ օրը այն կարող է սրվել,կրկնվել, իսկ ընդհանուր տևեղությունը կարող է լինել մինչև 1 ամիս։ Այսինքն այդ հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում, առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմել բժշկի և մոտ 1 ամիս սնվել դիետայով։

Ինչուիկ
11.10.2011, 00:14
Լվացեք ձեռքերը՝ քանի փորձանք չի պատահել

Գերմանիայում, որտեղ արդեն մեկ ամիս է` գրոհում է E.coli մանրէն, դեռ շատ լարված վիճակ է. շուկաներն ու կրպակները լցված են բանջարեղենով, իսկ գերմանացիները սպասում են, թե երբ են իրենց կարգին բացատրելու, թե ով է մեղավոր և ինչ է պետք անել: Ուրեմն աղիքային վարակների մասին խոսելու ճիշտ ժամանակն է:

Կարևոր է
Սուր աղիքային վարակների ժամանակ չի կարելի հակալուծային միջոցներ օգտագործել, քանի որ օրգանիզմի թունավորումն ավելի կխորանա, և հետևանքներն ավելի լուրջ կլինեն:

Աղիքային վարակ՝ ընդհանուր և հավերժական թեմա
Եվրոպայում շարունակվում է բանջարեղենային տագնապը, իսկ մենք չգիտես ինչու մեզ ապահով ենք համարում այդ սարսափելի E.coli-ից (անունը կարծես թե բոլորն են մտապահել)` հիմնվելով այն փաստի վրա, որ մոտակա 3-4 ամիսներին մեզ եվրոպական բանջարեղեն պետք չի գալու՝ մերն էլ է հասել: Բայց տեղական բանջարեղենը դեռ չի երաշխավորում մեր անվտանգությունը, քանի որ այդ վարակները տարածված են ամբողջ աշխարհում, և ոչ մի, նույնիսկ գերքաղաքակիրթ երկիր դրանցից ապահովագրված չէ:
Ինչպե՞ս խուսափել հիվանդանալուց
Աղիքային վարակների գլխավոր պատճառներն են հում (այսինքն քիչ եփած, քիչ տապակած) միսը, վարակված ջուրը, այդ ջրով լվացված բանջարեղենն ու միրգը: Եվ պետք է շատ ջանքեր գործադրել, որպեսզի դրանք հանկարծ չընկնեն մեր օրգանիզմի մեջ: Ձեռքերն ինչպես հարկն է լվանալ ոչ միայն զուգարանից դուրս գալուց կամ փողոցից տուն գալուց հետո, այլև սնունդ պատրաստելուց առաջ և հետո. ի վերջո իզուր չեն աղիքային վարակները նաև«կեղտոտ ձեռքերի հիվանդություններե անվանում: Լավ լվացեք այն սպասքը, որի մեջ հում մթերք է եղել և երբեք հում մթերքը պատրաստի սննդի հետ մի պահեք: Միսը լավ եփեք կամ տապակեք, ջուրը եռացրեք` հետո խմեք, բանջարեղենն ու մրգերը լավ լվացեք: Դե և հասկանալի է` հրաժարվեք մրգերը շուկայում համտեսելու սովորությունից, ինչը մի քանի անգամ բարձրացնում է վարակվելու հավանականությունը:
Եթե արդեն հիվանդացել ես
Առաջին կարևոր և պարտադիր պայմանը (ցավոք, աղիքային հիվանդություններ ունեցողների մեծամասնությունը սովորաբար գերադասում է ժամերով տառապել զուգարանում) անպայման բժշկի դիմելն է, մանավանդ եթե արյան հետք եք նկատում: Թե ինչու է բժշկի գնալը կարևոր՝ հասկանալի է այն լուրերից, որոնք այս ամբողջ վերջին ամսվա ընթացքում հաղորդվում են Գերմանիայից. աղիքային վարակները երբեմն նաև մահվան պատճառ են դառնում: Ոչ միայն որովհետև E.coli մանրէի այս տարատեսակը երիկամների աշխատանքի խափանման պատճառ է դառնում, այլև ջրազրկում է առաջանում, որը հավանական է աղիքային տարբեր սուր վարակների դեպքում: Ջրազրկումը հատկապես վտանգավոր է երեխաների համար, որոնց օրգանիզմում քիչ են ջրի պաշարները և տարեցների համար, որոնց օրգանիզմը թուլացած է. նրանց համար աղիքային վարակները ոչ թե տեսական, այլ շատ իրական վտանգ են: Բացի դրանից՝ աղիքային վարակով տառապող մարդը սպառնալիք է շրջապատի մարդկանց համար՝ հիվանդությունը տանը հաղթահարելու որոշումն ամենայն հավանականությամբ կհանգեցնի նրան, որ հերթով կհիվանդանան նաև տան մյուս անդամները:
Ինչպե՞ս մյուսներին չվարակել
Պետք է հետևել ավանդական կանոններին՝ հիվանդության ամբողջ ընթացքում առանձնացնել սպասքը, զուգարան գնալուց հետո, ուտելուց առաջ և ընդհանրապես հնարավորին չափ հաճախ՝ ջանասիրաբար լվանալ ձեռքերը, հրաժարվել խոհանոցում գործ անելու, առաջին հերթին սնունդ պատրաստելուց (շատ հավանական է, որ վարակը փոխանցվի նրանց, ովքեր պետք է ուտեն ձեր եփած սնունդը):
Հիվանդության պատմություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի կարծիքով Գերմանիայում բռնկված աղիքային վարակը Եվրոպայում ամենախոշորն է: Սակայն նման բռնկումները բավականին հաճախակի երևույթ են: Օրինակ.
2009 թ., Չինաստան: Էնտերովիրուսային վարակի բռնկումը տևեց մի քանի ամիս` վարակելով առնվազն 12 հազար մարդու: 50 մարդ մահացավ:
2008 թ., Դանիա: Սալմոնելյոզով վարակվելու ավելի քան հազար դեպք, 6 մահ: Վարակի աղբյուրը խոզի միսն էր:
2006 թ., ԱՄՆ: Մոտ 300 մարդ վարակվեց E.coli-ի վտանգավոր տեսակներից մեկով. երեքը մահացավ:«Մեղավորե ճանաչվեց սպանախը:
2002 թ., Ռուսաստան: Կրասնոդարի շրջանում ավելի քանի հազար մարդ հիվանդացավ արնալուծով ՘դիզենտերիա՗: Վարակի աղբյուրը կաթնամթերքն էր՝ հետագայում պարզվեց, որ կոմբինատի աշխատողները հիվանդ էին:

Աղբյուր (http://www.sobesednik.am/am/health/92-2011-07-12-08-01-27)

Vaio
11.10.2011, 00:36
ես բժիշկ չեմ... սա դիզինտերիա է, մահացու հիվանդություն չէ, հիվանդությունն ունի կրկնվելու հատկություն, այսինքն բուժման ընթացքում՝ 7-րդ օրը այն կարող է սրվել,կրկնվել

"Հիվանդությունն ունի կրկնվելու հատկություն" - նախ առաջինը պետք է ավարտվի (ապաքինվի) կամ անցնի խրոնիկական ձևի, իսկ հետո նոր որոշ ժամանակ հետո (ամիսներ, տարիներ) սկսվի երկրորդը` կրկնվի:

Ինչուիկ
11.10.2011, 00:43
"Հիվանդությունն ունի կրկնվելու հատկություն" - նախ առաջինը պետք է ավարտվի (ապաքինվի) կամ անցնի խրոնիկական ձևի, իսկ հետո նոր որոշ ժամանակ հետո (ամիսներ, տարիներ) սկսվի երկրորդը` կրկնվի:

Կրկնվել, այսինքն, մինչև 7-րդ օրն արդեն մարդը կարող է իրեն լավ զգալ, իսկ 7րդ օրը հնարավոր է, որ նորից նույն կերպ լինի, ինչպես 1-ին կամ 2-րդ օրը։ Ասելիքս այն է, որ եթե բուժման ընթացքում, 4-րդ օրն արդեն հիվանդն իրեն լավ է զգում, դա դեռ չի նշանակում, որ նա լիովին ապաքինվել է։

Hayazn
11.10.2011, 09:31
Երեխեք ջան այսօր առավոտվանից վատ լուրեր հայրիկս ստացավ Հայաստանից,իսկ ես եթե չգրեմ կարող է տեղս չգտնեմ,չեմ ցանականում ոչ մեկի մոտ պարանոյա առաջանա,բայց ուշադիր եղեք,Հայաստանում նոր չբացահայտված եւ մահացու վիրուս է հայտնվել եւ արդեն 11 մարդ մահացել է,իսկ բժիշկները չգիտեն ինչից է,վիրուսը գործում է շատ արագ,ախտանիշներն են՝
1,Դիարեյա(լուծ)
2,Արյուն լուծի հետ
3,Սկզբից երիկամներն են ախտահարվում
4,Լյարդը շատ վատ է գործում
5,Թոքերը նույնպես ատկազ են անում
6,Մաշկի դեղին գույն
7,Ընդհանուր թուլություն
8,Փորացավեր
9,Ջերմություն՝ հիպերտերմիա
10,Ուժեղ սրտխառնոց

Վիրուսը ընդհամենը մի քանի օրից բերում է մահվան

Իմ կարծիքով դա մուտացիայի ենթարկված վիրուս է՝հնարավոր է ստամոքսային փայտիկ լինի:think
խորհուրդներ՝
1,Պահպանել ընդհանոր հիգենիայի կանոները
2,Ձեռքերը լավ լվանալ
3,Խուսափել փողոցում սնվելուց՝ արագ պատրաստվող սննդից
4,Միսը եփել ավելի երկար
5,Բանջարեղենը լավ լվանալ թաք ջրով
6,Ցանկալի է հեռու մնալ արտասահմանյան մսից
7,Օգտագործել տեղական արտադրության մթերք
8,Արյունով լուծի դեպքում անհապաղ դիմել բժշկի

P.S. Առայժմ այսքանը,ինֆորմացիան 100% է,երեկ գիշեր մահացել է մեր ծանոթներից մեկը,նոր բան լինելու դեպքում կգրեմ,առողջ եղեք:;)
Մեր ժամանակ դրան ասում էին « խոլեռա » :

Ariadna
14.10.2011, 10:43
Թռչնագրիպի՝ H1N1 վիրուսի վտանգը, ինչպես նաեւ դրա մասին խոսակցությունները դեռ չմարած, ժողովրդի մեջ նոր վիրուսի հետ կապված աժիոտաժ է սկսվել: Այս նոր վիրուսը կոչվում է «գուսիննի» եւ տարածվում է հիմնականում կանանց շրջանում: Մեզ զանգահարած քաղաքացու ասելով, իրենց անհանգստության պատճառն Ամերիկայում Հայաստանի մասին պատրաստված տեսանյութն է եղել, ըստ որի՝ Հայաստանում նոր վիրուս է տարածվել, որից արդեն 11 մարդ է մահացել:

«Մեր բարեկամներն Ամերիկայից խուճապահար զանգահարել էին եւ հետաքրքրվում էին, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ասացին, որ լուրերով Հայաստանում տարածված ինչ-որ նոր վիրուսի մասին են ասել: Ասացին, որ դրանից նույնիսկ մարդիկ են մահացել արդեն»,- պնդում էր մեզ զանգահարողը:

Իսկ հիվանդության ախտանշանները թեթեւ ջերմությունն ու փորլուծությունն են՝ ըստ տեսանյութի: Վիրուսը փոխանցվում է հիմնականում մրգերից ու բանջարեղենից: Քաղաքացին դժգոհում էր, որ եթե այդպիսի բան կա, ինչո՞ւ տեղյակ չեն պահում հանրությանը, որպեսզի մարդիկ զգուշանան: Նա պատմեց, որ շատ էլ չէր հավատա, եթե նախօրեին իր ծանոթներից մեկին այդպիսի ախտանշաններով չտեղափոխեին «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ կինն անսպասելի մահացել էր: «Բժիշկները մահացածի հարազատներին ասել են, որ դա անհայտ հիվանդություն է համարվում»,- պատմեց քաղաքացին:

Մենք նախ փորձեցինք գտնել այդ տեսանյութը, սակայն «USArmenia TV»-ի կայքում տեսանյութը չգտանք, քանի որ տեղադրված էին միայն մինչեւ սեպտեմբերի 13-ի լրատվական հաղորդումների ձայնագրությունները, իսկ այդ տեսանյութը, մեզ զանգահարած քաղաքացու խոսքով, ցուցադրվել էր մի քանի օր առաջ: Ապա փորձեցինք ՀՀ գլխավոր վարակաբանից պարզել, թե ճի՞շտ են արդյոք խոսակցությունները նոր վիրուսի վերաբերյալ, եւ կա՞ն արդյոք մահացության դեպքեր: «Հայաստանում ոչ ոք ինձանից լավ այդ ինֆորմացիային չի տիրապետում: Դա լկտի սուտ է, այդպիսի բան չկա: Հայաստանում ոչ նոր, ոչ էլ անհայտ վիրուս չկա»,- մեզ հետ զրույցում ասաց գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը եւ հավելեց.

«Ոչ էլ 11 հոգի մարդ է մահացել դրանից: Ես նաեւ ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն եմ, եւ հասկանում եք, որ եթե այդ մարդիկ մահանան, մեր հիվանդանոցում պետք է մահանան: Այդպիսի բան չկա: Ես պատրաստ են Ձեզ հետ գնալ այդ մահացածների տուն: Տեսնենք որտե՞ղ են պառկել, ինչի՞ց են մահացել: Ամեն տարի ամռանը մեզ մոտ արյունային լուծով հիվանդներ լինում են, լինում են նաեւ բարդացումներ, բայց նման բան տարածել, որ վիրուս կա, մարդիկ են մահանում՝ անբարոյականություն է»:

«Էրեբունի» հիվանդանոցից նույնպես հերքեցին նոր վիրուսի մասին տեղեկությունները: «Կոնկրետ վիրուսային հիվանդությամբ պառկած հիվանդներ այս տարի մենք չենք ունեցել: Անցած տարի H1N1 վիրուսի հետ կապված դեպքեր ունեցել ենք, իսկ այս տարի վիրուսային ախտահարմամբ հիվանդներ չենք ունեցել, որոնց մոտ հայտնաբերված լինի վիրուս՝ տեղական կամ արտասահմանյան, որից մահ առաջանա»,- ասաց «Էրեբունի» հիվանդանոցի ընդունարանի վարիչ Հասմիկ Սաիյանը:

Նա հավելեց, որ անգամ այդպիսի գանգատներով՝ ջերմություն, փորլուծություն, հիվանդներ էլ չեն ունեցել: Եթե իրականում այդպիսի բան կա, ապա, ինչպես պնդում էր քաղաքացին, ոչ թե պետք է կոծկել, որպեսզի խուճապ չառաջանա, այլ պատշաճ կերպով պետք է իրազեկել մարդկանց՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:

Աղբյուր՝ hraparak.am

Hayk Avetisyan
14.10.2011, 14:28
իսկ դուք որտեղից եք կարդացել կամ իմացել այդ ինֆորմացիանշյի մասին, կա ինտերնետում որև է տեղ դրանց մանրամասների մասին? իրոք ուզում եմ իմանալ: Իսկ ինչ հոսքը գնում է անհայտ վիրուսից խուսափելու ձևերի մասին, նշվածները անկախ ամենինչից պիտի պահպանվի: Ով կեղտոտ անցումի տակի , հում մսին հետո փողին կպած ու չլվացված ձեռքերով սարքած շաուրմա ուտի ու լավ զգա: (համեմունքի ու եփվող մսի վրայել ճանճեր էին վխտում)

Artgeo
14.10.2011, 14:36
Աղբյուր՝ hraparak.am

Ժող, եթե վիրուսը չկա, չի նշանակում, որ ձեռքերը լվալ պետք չի:

Ձայնալար
14.10.2011, 15:17
Մյուս կողմից՝ եթե ձեռքերը լվանալ պետք ա, չի նշանակում, որ առեղծվածային վիռուս կա: Խորհուրդ եմ տալի անհասկանալի ծագման լուրերի չհավատալ ու խուճապի չմատնվել: Երևանը շատ փոքր քաղաք ա, եթե տենց համաճարակ լիներ, հավանականությունը փոքր ա, որ դրա մասին մի քանի տեղից չլսեինք: Ու համ էլ դա թաքցնելու ու պաշտոնապես մարդկանց չզգուշացնելու պատճառ չեմ տեսնում:

Hayk Avetisyan
15.10.2011, 11:02
Առաջարկում եմ այս թեման ժամանակավորապես սառեցնել, որ չկարողանան կարդալ, քանի հավաստի ոչ մի տեղեկություն չկա: Հետևանքների մասին ասեմ. հիմա եթե մեկը սրա մասին գիտի ու անկախ դրանից ջերմություն ունենա կարող ա նենց ուժեղ ներշնչվի որ իրոք բերի վատ հետեվանքների: Երեկ զուգադիպություն էր տեղի ունեցել, 1 օրվա մեջ 8 հատ սկոռի տեսա միգալկեքը միացրած, տաքսիստնել էր ահագին տեսել, մի պահ վախեց ա ասեցի կարող ա իրոք վիրուսից ա, հետո հիշեցի որ Գառնիում 5 ից 6 բալ երկրաշարժ էր եղել, հնարավոր է տներ քանդված լինեն: Սենց լուրերը իմ կարծիքով Հայաստանից տուրիստների ոտքը կտրելն ա, մանկական եվրատեսիլի համար դրսից մարդկանց հոսքի խափանումը և այլն

Chuk
15.10.2011, 14:59