Դիտել ողջ տարբերակը : Հոկտեմբեր 15 համաշխարհային բողոքի ակցիաներ հանուն ժողովրդավարության...
Հոկտեմբեր 15 ին պատրաստվում է համաշխարհային բողոքի ակցիա ընդդեմ կոռումպազված, օլիգարխացված ֆինանսական ու քաղաքական կարգերի
http://15october.net/
http://www.occupytogether.org/
Շարժումը սկսվել է ԱՄՆ ում ըննդեմ ՈՒոլ Ստրիտի ֆինանսական կամայականությունների ու ընդլայնվում է աշխարհով մեկ հանուն հասարակության դեմոկրատիզացիայի
http://occupywallst.org/
Հուսանք, որ ակցիաների քարտեզում Հայաստանն էլ կլինի
http://map.15october.net/main
Չնայած ուղիղ դեմոկրատիայի էությունը շատ քչերն են գիտակցում Հայաստնաում նույնիսկ ՀԱԿի ակտիվիստները, որոնք ավելի շատ ուղիղ տոտալիտարիզմի կողմնակից են ու ենթարկվում են անձանց և ոչ թե գաղափարների...
Magic-Mushroom
09.10.2011, 17:52
Հարգելի voter իրականում ոչ մի դեմոկրատիա չկա,դեմոկրատիան եւս ստրկության մի տեսակ է,դեմոկրատիան ավելի վատն է քան անարխիան,ընդամենը գեղեցիկ անուն է դեմոկրատիա,ազատություն,ազատ մտածելակերպ,խոսքի ազատություն,ազատ դավանություն՝ շատ մեծ,ուռճացված,գեղեցիկ խոսքեր են,առաջին հերթին պետք է ամեն մեկը փոխի իր մտածելակերպը՝ հետո նոր ուրիշներինը:
P.S. Դեմոկրատիան ընդհամենը «Դանայան Տակառ է» եւ սատիրա իմ համար::)
Հարգելի voter իրականում ոչ մի դեմոկրատիա չկա,դեմոկրատիան եւս ստրկության մի տեսակ է,դեմոկրատիան ավելի վատն է քան անարխիան,ընդամենը գեղեցիկ անուն է դեմոկրատիա,ազատություն,ազատ մտածելակերպ,խոսքի ազատություն,ազատ դավանություն՝ շատ մեծ,ուռճացված,գեղեցիկ խոսքեր են,առաջին հերթին պետք է ամեն մեկը փոխի իր մտածելակերպը՝ հետո նոր ուրիշներինը:
P.S. Դեմոկրատիան ընդհամենը «Դանայան Տակառ է» եւ սատիրա իմ համար::)
Դեմքկրատիան–Ժողովրդավարությունը ժողովրդի ազատ արտահայտվելու ու իր կյանքը կարգավորելու հնարավորություն է – հավաքվում են ու որոշում խաղի կանոնները, ինպես ապրել, որ բոլորը իրենց ազատ զգան։
Եթե ժողովուրդ դրանից չի օգտվում պարզ է, որ զուտ միայն անունն է դրանից մնում։
Իսկ անարխիան, երբ ոչ մի խաղի կանոններ չպիտի սահմանվեն այնքան ժամանակ է լավ դեմոկրատիայից քանի դեռ մեկի գործողությունները մյուսի ազատություններ չեն սահմանափակում։ Այդ ժամանակ սկսվում են կոնֆլիկտներ, որոնք միայն ու միայն կարգավորված օրենքներով.խաղի կանոններով կարելի է բացառել կամ իրենց սահմանների մեջ պահել...
Այս համաշխարհային հավաքը այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են իրենց կյանքը իենք ՈՒՂՂԱԿԻ կարգավորեն։
Մերսի Վոտեր
Այս կարևոր թեման բացելու համար
Բայց ցավոք ինչպես տեսնում ես Հայաստանում մարդկանց այսպիսի գլոբալ շարժումները չեն հետաքրքրում, չնայած մենք էլ ենք տառապում նույն կարգի խնդիրներից ինչ որ հույնը, ամերիկացին ու մյուսները։ Դա ռեսուրսների սխալ կառավարումն է մի փոքրիկ խումբ մարդկանց կողմից։ Եվ ամենաշատ ռեսուրսը դա հենց բանկերն են ու կենտրոնական բանկը, մնացած չինովնիկ ու միջին կարգի օլիգարխներ ուղղակի ածանցյալ են։
Արտասահմանում դա հասկացել են ու դրա համար գոռում են «Գրավենք Վոլ Սթրիթը» իսկ մեր մոտ ամեն ինչ սկսվում ու վերջանում է նախագահի աթոռով։ Ու մարդկանց թվում է թե նախագահի աթոռին եթե բարի թագավոր դնեն ապա ամեն ինչ կդզվի։ Դրա համար միայն նախագահական ընտրություններին են ակտիվանում, մնացած ժամանակ անաբիոզ է։
Իմ խորին համոզմամբ, հայերն ուղղակի պապայի սինդրոմով են տառապում, դրանից էլ պապա–պրեզիդենտի անձը նրա կողմից կրվող ու իրականացվող գաղափարներից վեր է դասվում։
Ավելին, անկախ իրենց գլխին ինչ կբերի պապան, հավատում են, որ նա ճիշտ է ու քննարկման ենթակա չէ։
Ցավոք վերջին շրջանի իմ շփումներն ու այցելությունները Հայաստանում հուսահատեցրին ինձ այն առումով, որ կարծում եմ դեռ հայությանը երկար ժամանակ չի հաջողվի ձևավորել բավական կրիտիկական զանգված, ով ոչ թե հանուն ոսկէ ցլիկի, անձնական շահի, փողի կամ պարզ ասած ՆԱՂԴ ՔՅԱՐի համար չի որ պայքարներ է մղելու։ Ապե մեջը քյար կա, չէ բա խի ես զբաղվում, ժամանակդ դրա վրա ծախսում... Որպես ապացույց գիտության ու հետազոտության ԼԱՑԵԼու վիճակը Հայաստանում, քանի որ այնտեղ ՆԱՂԴ քյալով ոչինչ հնարավոր չէ անել, երկարաժամկետ ներդրումներ պիտի անես ,որ մի օր մի բան ստացվի իսկ դա հայության ներկա մտածողության հետ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ է...
«Գրավիր» համաշխարհային շարժման հիմնական կրող անձիք փողի նկատմամբ հիստերիկ վերաբերմունք չունեն, ինչը Հայաստանյան նունիսկ երիտասարդության մոտ հակառակն է։
Հայաստանում խեղված է երիտասարդությունը քանի որ նա փողի անարժեքությունը չի գիտակցում, ընդհակառակը նա հեղափոխություններ, եթե անելու ցանկություն էլ ունի, ապա դա զուտ ինչ որ մեկին իր ունեցվացքին անարժան համարելուց է «արա ես ով դառավ, որ սենց դվիժենի ա անում, հանենք լարեք մենք դվիժենի անենք»։
Փողը ի համեմատ մարդկային ազատության կամ այլ արժեքների, գիտելիքի, սկզբունքների կամ պարզ հաճույքի համեմատ ԱՆԱՐԺԵՔ է, այն զուտ թուղթ է կախված նրանից, թե այդ թութը տպողը ինքը ինչ արժեքներ կարող է քեզ տալ եթե այդ թուղթը բերես տաս իրան։
«Գրավիր» համաշխարհային շարժման հիմնական շարժիչ ուժը երիտասարդությունն է, որը գիտակցում է ոսկե ցլիկի—փող կուտակելու անարժեքությունը մարդկության համար։
Դեռ շատ ժամանակ կարող է անցնել մինչև Հայաստանում գիտակցվի ինչ նպատակներ ունի Գրավիր շարժումը, որ սկսվել է Գրավիր ՈՒոլ ստրիթ շարժումից...
Հուսանք, որ մինչև Հայաստանը դրա մակարդակին հասնի, մենք դեռ գոյություն կունենա...