PDA

Դիտել ողջ տարբերակը : Josephine Wall



Arpine
07.10.2011, 00:28
Josephine Wall
Ժոզեֆին Ուոլ
http://www.josephinewall.co.uk/graphics/faded_main_image.jpg

Ժոզեֆին Ուոլը, հայտնի նկարիչ և քանդակագործ, ծնվել է 1947 թվականին Անգլիայում: Սովորել է կերպարվեստ, Բերնմութ քաղաքի քոլեջում, և աշխատել որպես դիզայներ, նկարիչ: Ներկայումս ամուսնու հետ ապրում է Դորսեթում:
Ըստ Ժոզեֆինի, ֆանտազիան նրան տալիս է հնարավորություն աշխարհը արտացոլելու, ներկայացնելու այնպիսին, ինչպիսին ինքը կցանկանար, որ այն լիներ:Նա միշտ հետաքրքրված է եղել ֆանտաստիկ գրականությամբ, ֆիլմերով և գիտական գրականությամբ: Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Սալվադոր Դալլին իր սուռեալիզմով, Պրի-Ռաֆելայթսը՝ իր ռոմանտիզմով:
Մի խոսքով նրա ստեղծագործություններում իշխում է ֆանտազիան և առեղծվածայինը::love
Հատկապես այս գործը ծատ եմ սիրում:

http://www.josephinewall.co.uk/air_water/flight_of_wonders.jpg
Flight of Wonders
http://www.josephinewall.co.uk/air_water/love_is_in_the_air.jpg
Love is in the Air
http://www.josephinewall.co.uk/air_water/astral_voyage.jpg
Astral Voyage
http://www.josephinewall.co.uk/latest/kiss_of_life.jpg
Kiss of Life
http://www.josephinewall.co.uk/latest/weep.jpg
Weep for the World
http://www.josephinewall.co.uk/latest/dreaming_in_colour.jpg
Dreaming in Colour
http://www.josephinewall.co.uk/latest/aurora.jpg
Aurora

http://www.josephinewall.co.uk/air_water/discovery.jpg
The Discovery
http://www.josephinewall.co.uk/air_water/waiting.jpg
Waiting
http://www.josephinewall.co.uk/air_water/thirst_for_knowledge.jpg
Thirst for Knowledge
http://www.josephinewall.co.uk/air_water/starship.jpg
Starship
http://www.josephinewall.co.uk/latest/magic_moment.jpg
Magic Moment
http://www.josephinewall.co.uk/air_water/dragonship.jpg
Dragonship
Ավելին կարող եք տեսնել նրա անձնական կայքում՝http://www.josephinewall.co.uk/

Arpine
07.10.2011, 00:54
Կենդանակերպի նշանները ըստ Ժոզեֆինի:
Առաջինը առյուծն եմ դնում:)).
http://www.josephinewall.co.uk/zodiac/web_leo.jpg
Խոյ
http://www.josephinewall.co.uk/zodiac/web_aries.jpg
Ցուլ
http://www.josephinewall.co.uk/zodiac/web_taurus.jpg
Երկվորյակ
http://www.josephinewall.co.uk/zodiac/web_gemini.jpg
Խեցգետին
http://www.josephinewall.co.uk/zodiac/web_cancer.jpg
Կույս
http://www.josephinewall.co.uk/zodiac/web_virgo.jpg
Կշեռք
http://www.josephinewall.co.uk/zodiac/web_libra.jpg
Կարիճ
http://www.josephinewall.co.uk/zodiac/web_scorpio.jpg
Աղեղնավոր
http://www.josephinewall.co.uk/zodiac/web_sagittarius.jpg
Այծեղջյուր
http://www.josephinewall.co.uk/zodiac/web_capricorn.jpg
Ջրհոս
http://www.josephinewall.co.uk/zodiac/web_aquarius.jpg
Ձկներ
http://www.josephinewall.co.uk/zodiac/web_pisces.jpg

Ռուֆուս
07.10.2011, 09:42
Դուրս ընդհանրապես չեկան... թե գույները, թե ոճը, թե աղջկական վիճակները...

Մի խոսքով լավը չէին...

Arpine
07.10.2011, 20:49
Դուրս ընդհանրապես չեկան... թե գույները, թե ոճը, թե աղջկական վիճակները...

Մի խոսքով լավը չէին...
Դե էլ չեմ ուզում ասել փիլիսոփայության էն լավ խոսքը, ինձ դուր են գալիս ու հատկապես այդ գուների համար եմ սիրում՝ վառ են, արտահայտիչ: Ինչ-որ մռայլ, «քառակուսի» ու «գետնից կպած» չեն, այլ ֆանտաստիկ, երևակայական, խաղաղ ու մի տեսակ հեքիաթային են: Ամեն դեպքում եթե նույնիսկ հետաքրքիր չեն, չեմ կարծում, որ տհաճ են:;)
Ինչ վերաբերում է «աղջկական»-ին կարծում նրա ոճն է, որն անշուշտ տարբերվում է::)

Ameli
07.10.2011, 22:06
Վերջապես հավանեցի կենդանակերպի իմ նշանը, Ուոլը շատ սիրուն է ներկայացրել:

Ուլտրամարին
08.10.2011, 21:47
ինձ ել ծանոթ են ես նկարները, նախ կուզեի նշել, որ սա գեղանկարչություն չէ, ոչ էլ դիզայն, սա ուղղակի սիրողական նկարչի գործ է, որպիսին սփռված է ողյ աշխարհում, իրոք որ աղջնակի գործեր են, ուրիշ ոչ մի լուրջ բան

ԿԳԴ
09.10.2011, 18:57
Բացիկի ու կոնֆետի տուփի ձևավորման համար գուցե կարելի ա օգտագործել , էն էլ անճաշակ, :think բայց գեղանկարչությունից դեռ շատ հեռու են էս նկարները, ինքնուսական, փայլփլուն խաղիկներով ու կետիկներով, ինձ դուր չեկան:

Նաիրուհի
09.10.2011, 19:12
Ինձ դուր եկավ տրամադրությունը։ Արվեստից հեռու մարդ եմ, նկարչությունից բան չեմ հասկանում, բայց ես ուզեցի ապրել էս նկարներում։ Իսկ թե սա ինչքանով է գեղանկարչություն կամ արվեստ... :esim Ուղղակի հեքիաթոտ էր :)

Ուլտրամարին
09.10.2011, 21:37
իսկ իմ կարծիքօվ մեր աշխարհը. մեր բնությունը շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ ավելի կատարյալ ու սիրուն ա, երբեք չէի ուզի ավելին, այնպես վոր ես հեքիատ-մեքիաթը մանկամտուտյւն ա ուղղակի, մարդիք եկեք տարբերենք իռական արվեստը նման անգրագիտությունից, ես դա ձեզ ասւմ եմ որպես գեղանկարիչ

Arpine
09.10.2011, 23:08
իսկ իմ կարծիքօվ մեր աշխարհը. մեր բնությունը շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ ավելի կատարյալ ու սիրուն ա, երբեք չէի ուզի ավելին, այնպես վոր ես հեքիատ-մեքիաթը մանկամտուտյւն ա ուղղակի, մարդիք եկեք տարբերենք իռական արվեստը նման անգրագիտությունից, ես դա ձեզ ասւմ եմ որպես գեղանկարիչ

Ես ամենևին էլ չեմ ժխտում, որ մեր բնությունը գեղեցիկ է (կատարյալի մասին չեմ ուզում խոսել), բայց նման գործերը դուրս են իրական աշխարհից: Վերը նշված գործերում կան սյուռեալիստական տարրեր, ինչպես օրինակ Ս Դալլիի կամ Ա Բրետոնի գործերում,Ձեր կարծիքով, եթե սրանք մեր բնությունը չեն ներկայացնում ուրեմն իրական արվեստ չե՞ն:
Ես կարծում եմ որ սրանք նկարչության տեսակներ են և բոլորովին էլ պետք չի միմյանց հետ խառնել:
Եվ կխնդրեի մի փոքր հասկանալի գրել:)

Ուլտրամարին
10.10.2011, 21:58
Չնայած նրան, որ ես Դալի չեմ ընդունում, կամ սիրում, բայց Դալիին չի կարելի համեմատել նման գործերի հետ,,,,,միայն թե եկեք չասենք , թե ես ամենը միայն ճաշակի խնդիր է:

Arpine
11.10.2011, 00:58
Չգիտեմ արդյոք արժե՞ այդքան համեմատականներ տանել:

թե ես ամենը միայն ճաշակի խնդիր է:
Միայնը չգիտեմ, բայց ճաշակի խնդիր կարծում եմ՝ կա:

Բացի այդ, այս նկարները հիմնականում ունեն որոշակի նշանակություն:
Օրինակ հետևյալ նկարում(բնականաբար ըստ նրա անձնական կայքի ինձնից չեմ հորինում) ձախ կողմում խորհրդանշվում է բնությունը, իսկ աջ կողմում տեխնոլոգիան և ապագան: Աղավնին խաղաղություն և ծիածանափայլ հույսի նշան է:Իսկ Ծառերի երկու կողմերի ձեռքերը խորհրդանշում են, մեր գեղեցիկ աշխարհի՝ ընդմիշտ պաշտշանված լինելու անհրաժեշտությունը:

http://www.josephinewall.co.uk/surreal/millenium_tree.jpg

Ուլուանա
11.10.2011, 01:33
Էս վերջին նկարն, օրինակ, հավանեցի, վատը չի։ Բայց ընդհանուր առմամբ՝ չէ։ Թեև ընդհանրապես սիրում եմ հեքիաթային նկարներ, բայց սրանք դուր չեկան։ Կարծում եմ՝ նախ գունային համադրությունները հաջող չեն, հատկապես մանուշակագույնի ու դեղինի «զըռ» երանգների համադրությունները տհաճ են ինձ համար, բացի դրանից, ո՞նց ասեմ, մի տեսակ դեռահասական զիզի–բիզիություն կա, ավելորդ պաճուճազարդություն։ Իսկ վերջին նկարի գույները հաջող են, իմ կարծիքով, ու ընդհանուր պատկերն էլ աչքս շոյում է։