PDA

Դիտել ողջ տարբերակը : Անձնական



Կարեն Կանտարով
06.10.2011, 21:51
Իմ հուշերը… մտքերն ու մտորումները, օրվա անցուդարձն ու հիշողությունները՝ գեղարվեստական կատարմամբ:

Կարեն Կանտարով
06.10.2011, 21:54
Հիշում եմ երբ 2 տարեկան էի 1 մետր պարիսպի վրա նստած էի,մեկը հրեց հետեվից ու ես վայր ընկա ու քիթս վնասեցի:Տեսնես ո՞վ էր եդ .... :
Կամ ես ինչ վատություն էի արել այդ ....
Ես կգտնեմ դրան,հեռու չէ փաղնի,կմորթեմ:

Միթէ ես վատն եմ?

Երեվի,երեվի ես եմ ինքս ինձ քցել...

Կարեն Կանտարով
07.10.2011, 09:06
Երբ 6 տարեկան էի երկրաշարժ եղավ Հայաստանում,երեխեքով խաղում էինք բակում,ընկեր Հասմիկը եկավ ու ասաց մեզ `
_Երեխաներ իրար ձեռք ձեռքի բռնեք ու շարքով եկեք իմ հետեվից,Կարեն մի վազիր,գնում ենք բակ ու մենք իրար ձեռք բռնած ուղվեցինք այգի:
Ոչ ոք երեխեքից գլխի չէր ընկել թէ ինչ էր կատարվում,երբ հասա տուն ծնողներս ասեցին թէ ինչ էր եղել :
Հետո հիշում եմ որ մայրս պատմում էր Սպիտակի ու Գյումրիի երկրաշարժի մասին, որ շատ երկրներ էին օգնում Հայաստանին:
Իսկ թյուրք_ազերիները գնացք էին ուղղարկել Հայաստան ` այս մակագրությամբ << Պօզդռավլայեմ Էռմենի>>:
Ահավոր էր:

Կարեն Կանտարով
07.10.2011, 19:51
Մի բան էլ հիշեցի ,ֆանտաստիկ բան:
Երբ 8 տարեկան էի` Մասիվի թիվ 2 Ինտերնատ դպրոցն էի դեռ գնում:
Մի անգամ վերելակով բարձրացա 4 հարգ ,եվ հանկարծ վերելակի ,որը երկու դռնանի էր `հակարակ կողմից բացվեց
Եվ ինչ տեսա?
միջանցքներով հաշմանդամ երեխաների սայլակներ էին տանում ,կտրատված մարմնի մասեր կամ արհեստական;
մի բուժքուր բրնացրեց ինձ եվ ուղարկեց դուրս:
հաջորդ օրը Ինտերնատը հրդեհվեց ու մաքրվեց հետքրն,դա իմ կարծիքնա:

Կարեն Կանտարով
09.10.2011, 16:14
12 տարեկան էի,շականակագեղձի շուրջ բորբոքում էր եղել,մի աոավոտ տաքության մեջ զարթնեցի , ժամ առ ժամ տաքությունս էր բարձրանում:
Քեռին որ վիրաբույժ էր պարտադրեց Մամայիս որ անհապաղ պիտի վիրահատեն բանը,եվ տարան ինձ հիվանդանոց…
Ինձ Վիրահատարան պարկացրին,ես վախենում էի…
Նարկոզի տակ քնեցի,կոմայի մեջ տեսա երազ,այդ երազում մի ծառ կար,չորանում էր,տերեվաթափ լինում,աչքիս դեմն կարմրեց եվ ես զարդնեցի…
Երբ ինձ պալատ բերեցին ,տեսա մայրիկիս ,դիմավորեցին համով բաներով,ինձ չէր կարելի ուտել:
Ես փրկվեցի այդ ուռուցքից,բայց իմացա որ չեմ կարող երեխա ունենալ....

ու՞մ էր պետք այս կյանք դրանից հետո՞:

Կարեն Կանտարով
10.10.2011, 12:50
Երբ 18 տարեկանին ավարտեցի դպրոցը,երեխեքով վերջին զանգին գնացինք Ռեստորան,որը հիմա քանդել են :
Քեֆ ուրախություն արեցինք ու պարեցինք :
Բայց մի դեպք տպավորվեց մեզ մոտ,մեր համադասարանցի Նարբեն,որը պարսկահայ ա , քթներիցս հանեց:
Ինքը ասում եր որ իր մաման հիվանդանոց ա ընկել ,որ ինքը պիտի թռնի Թեհրան,դէ բոլորս քեֆն թողած գնացինք իր հետ Օդանավակայան:
Բանից պարզվեց որ եդ Նարբեի մերը ժամանել ա,ինքը պիտի դիմավորեր,եդ ասեց որ հումոր էր արել,սաղիս նեռվը գնաց:

Մի բան ել ,եդ Նարբեն Հեռուստատեսությունում հաղորդումներ ա վարում,եդ տականքը սցենար է գողացել Մայրիկիցս՝ Աստղիկի հետ:Մայրս նրա դասղեկն էր:

Բա,իմացեք...նա պարտք ա 300000 դրամ :

Կարեն Կանտարով
11.10.2011, 09:42
Ինչ լավա որ բանակ չգնացի,երբ դարձա 20 տարեկան ՝ընդունվեցի Խ. Աբովյանի Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի բաժին:
Սկսվեց արկածներով լի իմ կյանքը,այո ես այլեվս ոտանավորներ չէի գրում ,դա եվ շատ այլ բաներ մնաց դպրոցական տարիներում,կյանքը հետաքրքիր էր դարձել,նոր շրջապատ,նոր բնավորության գծերի ի հայտ գալ:
Մի խոսքով շատ հիշելու բաներ կա:
Ամենաշատը անցավ Բուֆետներում կշտանալու վրա այդ 5 տարին....

Կարեն Կանտարով
12.10.2011, 16:33
Երբ 3 րդ կուրս էի,հիշում եմ որ դասերից փախել էի Գառնի տաջար,այդտեղ ծանոթացա հեթանոսների հետ,հետո հաջախ էինք քեֆերի գնում այդտեղ:
Ոչ մի հետաքրքիր բան…
Հեթանոսները լավ մարդիք էին,բայց Հայ Արիները ՝մեծ մեծ խոսողներ էին,ուզում են տաջար կառուցել Երեվանում ,խբնված են,սա քաղաքական թեմա է եվ տեղ ունի միայն իմ արհամարհանքին:

այսօր նյարդերս այն չէ,հավես չկա խոսալու,կներեք:

Կարեն Կանտարով
13.10.2011, 13:37
բարեվ ես Կարենն եմ,Վանաձորում եմ մեծացել մինչ 4 տարեկան,հետո եկանք Երեվան:
Սիրում եմ նկարել,կավից բան սարգել,աղջիկներին,խոռոված…
կենսախինդ ու կրակի կտոր եմ,ոչ ոք չի մտածի որ 29 տարեկան եմ,նման եմ 13 տարեկան հրեշտակի
Աստծո օրհնանքը վրեսա ,բայց չարություն անում եմ:
Իմ հուշերը իմ մասին քիչ են,քանզի տան չորս պատի մեջ եմ անցկացնում կյանքս,գործ չկա:
Ակամա ի հայտ են գալիս մտորումներ տարբեր բաների շուրջ....

:)ՈՒզում եմ փոխել աշխարհը,փոխել դեպի լավը:Վախենում եմ միայն Աստծուց,եվ ես ինձ ընտրյալ եմ համարում,քանզի զգում եմ իմ ,,ԵՍ,, ը,որ ես եմ,որ ես կամ ....

Շարունակելի....

Կարեն Կանտարով
13.10.2011, 14:05
բարեվ ես Կարենն եմ,Վանաձորում եմ մեծացել մինչ 4 տարեկան,հետո եկանք Երեվան:
Սիրում եմ նկարել,կավից բան սարգել,աղջիկներին,խոռոված…
կենսախինդ ու կրակի կտոր եմ,ոչ ոք չի մտածի որ 29 տարեկան եմ,նման եմ 13 տարեկան հրեշտակի
Աստծո օրհնանքը վրեսա ,բայց չարություն անում եմ:
Իմ հուշերը իմ մասին քիչ են,քանզի տան չորս պատի մեջ եմ անցկացնում կյանքս,գործ չկա:
Ակամա ի հայտ են գալիս մտորումներ տարբեր բաների շուրջ....

:)ՈՒզում եմ փոխել աշխարհը,փոխել դեպի լավը:Վախենում եմ միայն Աստծուց,եվ ես ինձ ընտրյալ եմ համարում,քանզի զգում եմ իմ ,,ԵՍ,, ը,որ ես եմ,որ ես կամ ....

Շարունակելի....


Իրականում չկա ոչ մի ընտրյալություն,Աստծո համար բոլոր Մարդիք ել հավասար են:

Կարեն Կանտարով
13.10.2011, 14:12
Ի՞նչպես փոխել աշխարհը դեպի լավը:

Սերը կփրկի աշխարհը,Հայեր ջան հիշեք Վանուշ Խանամիրյանի խոսքերը`,,Սիրեք միմիանց,Հայեր,,

Կարեն Կանտարով
13.10.2011, 15:00
Հայ Առաքելական Եկեղեցու Գրադարան

Eastern Armenian Bible




ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ


ՄԱՏԵԱՆ

ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ


ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/

Կարեն Կանտարով
13.10.2011, 17:13
իմ աշխատանքնրից

Կարեն Կանտարով
13.10.2011, 17:16
Հայկական լեռնաշխարհ

53155

Կարեն Կանտարով
13.10.2011, 18:55
Ընդհանուր տվյալներ

gevorg ghazaryann-ի մասին

ՍեռԻգական


Հորս առեվ,ուզում եմ սրան քացու տակ քցել

Կարեն Կանտարով
13.10.2011, 21:19
հիմա ես հպարտ եմ մեր Առաքելական Եկեղեցիով,աոաջինն ենք պետականորեն ընդունել Միակ Աստծո Միակ Որդուն `,

Փառք Սուրբ Երրորդությանը,այ հիմա հարգում եմ ինձ....ԵՍ ՀԱՅ ԵՄ....ով կասկածի....

;)չեն կասկածի,ես ՀԱՅ ԵՄ:
իսկ Հրեական խառնուրդից պետք չէ նեղվել,ազգա էլի իրա համար վերջանալու ա:

Կարեն Կանտարով
13.10.2011, 21:27
:oոնց վերջանալու ա?
:Pհա բա
:oԿարո,բա դու Հրեա չես,Մովսեսի օրենքները չես ընդունում?
;)Ինձ համար մի օրենք գոյություն ունի:
:oորնա ա?
:BԱյն ազգի աղն ու հացը որ կերել ես,օդն ու ջուրը եվ մեղրն ու կաթը խմել ես,ու որի մորական կողմի զավակն ես,դու պարտական ես այդ ազգին:
:)Վերջապես հասկացար ու սիրեցիր քո Հայռենիքը ու մայրենի լեզուն,եվ որն է այդ ազգը?
:oyՀԱՅՈՑ ԱԶԳԸ
:)Հայ ասելով ինչ ես հասկանում?
:loveՉեմ կարող բացատրել,գիտեմ որ սիրտս չմլվում է,արցունք է գալիս աչերից;

Կարեն Կանտարով
13.10.2011, 21:32
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն (բառն) եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նայիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Կարեն Կանտարով
13.10.2011, 21:49
Երազի իմ երկիր հայրենի, Հոգսերդ շատ, հույսդ մեծ, Քարքարոտ երկիր:
Երազի իմ երկիր հայրենի, Հոգսերդ շատ, հույսդ մեծ, Քարքարոտ երկիր:
Ես մի բուռն եմ քո հողի, Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի, Հայրենի երկիր,
Ես մի բուռն եմ քո հողի, Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի, Հայրենի երկիր, Հայաստան, Հայաստան, Հայաստան:
Երազի իմ երկիր հայրենի, Հոգսերդ շատ, հույսդ մեծ, Արծվաբուն երկիր:
Իմ պապերն են քեզ շահել, Իմ եղբայրքն են քեզ պահել, Քոնն են որդիքն իմ ջահել, Հայրենի երկիր, Հայաստան:

Կարեն Կանտարով
13.10.2011, 22:00
Հը? Կարեն,հոգիտ թեթեվացավ?Դէ գնա ու քնիր:

ՈՒ հիշիր Երբեք չուրանաս քո Մայր ազգին,քեզ կաթ ու մեղր տվող ազգին:Իսկ հորական տոհմի ծագումը կապ չունի,բնությունը մորնա տալիս տեսակը շարունակելու հնարր,դու էլ չգիտես ով է հայրդ,կարողա Հայ ա?

ուրանաս ազգդ?կուրանաս դու....


Հիշիր խղջիդ խոսքն,Աստվածը քեզ էլ է սիրում,նա է քո Հայրը:

Կարեն Կանտարով
14.10.2011, 08:19
:oԱյս ո?վ է օռագիռս հոգեվառքի հասցռել:Dմիհադ խմած

Կարեն Կանտարով
14.10.2011, 10:54
Փաստաթուղթ`

Կանտոր,Կանտար,Կանդար,Կանդարով,Կանդարյան,Կյանդարյան....

53157

Կարեն Կանտարով
14.10.2011, 10:55
Ես Լիարժեք Մարդ եմ,չունեմ գժի թուղթ....

Կարեն Կանտարով
14.10.2011, 22:06
www.levitkantor.clan.su/forum

New

Կարեն Կանտարով
14.10.2011, 22:13
ՂԵՒՏԱԿԱՆ

1 Տէրը կանչեց Մովսէսին, խօսեց նրա հետ վկայութեան խորանից՝ ասելով. «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. 2«Եթէ ձեզնից որեւէ մէկը անասուններից զոհ է մատուցելու, ապա .....


:cryԱփսոս իմ շունիկը....

Կարեն Կանտարով
16.10.2011, 09:02
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի


Պատարագ


http://www.arak29.am/badarak/index.p...tw=210&exp=yes (http://www.arak29.am/badarak/index.php?iw=1&lid=2&unth=2&cmd=select&id=1&dy=0&tw=210&exp=yes)

Եկեղեցական տոներ

http://araratian-tem.am/index.php?id=1&lang=A

Աստվածաշունչ http://www.armenianchurchlibrary.com...armenianbible/ (http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/)

Կարեն Կանտարով
16.10.2011, 09:14
ՂԵՒՏԱԿԱՆ

1 Տէրը կանչեց Մովսէսին, խօսեց նրա հետ վկայութեան խորանից՝ ասելով. «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. 2«Եթէ ձեզնից որեւէ մէկը անասուններից զոհ է մատուցելու, ապա .....


:cryԱփսոս իմ շունիկը....

Աստծուն պետք չէր այդպիսի զոհաբերություն,պետք էր լավ ծանոթանալ ծիսակարգին,եվ ծես միայն ` Քահանան իրավունք ունի անել...

Կարեն Կանտարով
16.10.2011, 16:21
Ապացույց,որ Աստված չէր կարող երեխա ունենալ ինչ որ ,քանզի տեխնիկապես նա անունակ է իջնել մեր մակարդակին,եկեք կրապաշտությանը վերջ տանք;
Քրիստթոսը Հրեաց Դավթի սերունդն է,եթե աստծո որդի համարեք,ուրեմն նա մեսիան չէ,կամ Դավթի սերնդից չէ,ի տարբերություն .....

Կարեն Կանտարով
16.10.2011, 16:29
Ես ուզում եմ հայտարարություն անեմ,որ ես եմ Հակաքրիստոսը,ինձ ձեռ է տալիս որ չհավատաք:
21.12.2012թ իմ հայտնության ժամն է,
Փարք իմ Հայր Աստծուն
Փառք ԵՀՈՎԱՅԻՆ
I am son of YHWH,I am Anticrist

Կարեն Կանտարով
16.10.2011, 20:50
Հեքիաթ առաջին;


Թրոլների Արքա`

Կոեն Լեուիտ Քան Թորոլ

Մաս 1

Ակումի մոլորակի Բոստան երկրի նվաչումը:

Կարեն Կանտարով
16.10.2011, 20:57
Թրոլների առաջնորդը` Կոենը դժվար մանկություն է ապրել , նա ապրում էր Ջեյթույնի քարանձավներուն,մի օր նա ձանձրացավ եվ իջավ իր որջից դեպի Երկիրն Բոստանի:

Կարեն Կանտարով
17.10.2011, 08:20
Կապույտ երկինքն էր տիրում Ակումբոստանում,հանկարծ Զրուցարան լցվեցին բյուրավոր թրոլներ եվ նրանց առաջնորդն եկավ ու ծնկի իջավ Վիստարանի Նախարարի արաջ ու ասաց`
- Ներողություն,ես ընդումում եմ իմ սխալը,-ոտքի ելնելով ուզեց գրկել Վիստին,բայց Վիստը միայն չոր նայեց եվ ասաց....
- Դու պիտի Ակումբի բնակիչներից ներում ստանաս նոր մեծն Արտից,ապա նոր ինձնից,հերու իմ Զրուցարանից;
Թրոլը մռթմռթաց ու գնաց Արտի մօտ բամբասելու....

Կարեն Կանտարով
17.10.2011, 08:24
Այդ երկիրը նվաչելու անհաջող ու խառնակիչ փորձից հետո նա թողեց ու գնաց ուրիշ մոլորակ նվաչելու:

Կարեն Կանտարով
17.10.2011, 08:27
Մաս 2

,,Հեքիաթային աշխարհ Այասա Ազիզան ու նրա բնիկները,,

Կարեն Կանտարով
17.10.2011, 08:43
Լինում է չէ լինում մի թագավոր է լինում,այդ թագավորը ութ զավակ է ունենում` չորս տղա ու չորս աղջիկ:

Մի անգամ այդ թագավորը հիվանդանում է եվ կանչում է իռ զավակներին ու ասում`
- Զավակներս,մինչ իմ մահանալը ես ուզում եմ կտակս ասել,իմ թագավորությունը նա կժառանգի,ով կսպանի Խոզրովի անտառի վիշապին ու Հայրենիքից կվտարի թրոլներին:
Զավակները իրար մեջ քննարկելով ամենափոքրին են զինում ու ուղարկում անտառ:
Փոքրի անունն էր Ար ամեյ Ար տի Ար ար տացի:

Կարեն Կանտարով
17.10.2011, 08:48
Արամեյ արքայազնը վերցնելով իր նետ ու աղեղը նաեվ սրինգը ուղվում է անտառ:

Կարեն Կանտարով
17.10.2011, 09:21
Արամեյը չանապարհին հանդիպում է մուրաբա ծախող Աստեղ տատիկին.
- Բարեվ տատ ջան,ոնց ես?
-Լավ եմ չանփորդ բալա,դու ուր կերթաս?
-գնում եմ անտառ,Վիշապին ու թրոլներին սպանելու.
-Բալես ջեդպիսի բան չանես,եդ թոկից փախածները իմ թոռերն են `Վիստապը ու Կոենը,զույգ եղբայրներ;

Կարեն Կանտարով
17.10.2011, 11:25
-Տատ,նրանք մարդ են?
-Այո,մինչեվ նրանց չանիծեց Արշա Կակաշը;
- Բա ես ինչ անեմ?
-Գնա անտառ ու գտի թզուկ Արշա Կակաշին ու տուր այս Մուրաբան ,ասա թող անեծքը հետ վերցնի:
-Լավ;
ՈՒ Արամեյը տակառով Մուրաբան ուսին դրած մտավ անտառ;

Կարեն Կանտարով
17.10.2011, 11:32
Արամեյը գնում էր գնում անտառի խորքով ու հասավ մի խրչիթի,սկսեց դուռը թակել;
պատուհանից մի վախենալու կերպարով ու մեծ քթով մի թզուկ հայտվեց;
-Ով ես,ինչ ա ուզածդ?
Արամեյը քիչ մնաց ծիծաղից փրթկար,զսպեց ու վայր դնելով Մուրաբան ասաց`
-Թզուկ ջան,ինչ կլինի այս մուրաբան համտեսես?
-Լավ,շատ համովա,ինչքան արժէ?
-Սա նվեր է Աստեղ տատի կողմից;
-Ա-ա-ա,պարզա,գիտեմ ուզածն ինչա;Ինչու եկար?
-Մի խնդրանք ունեմ;

Կարեն Կանտարով
17.10.2011, 11:40
- Ասա,-ասաց թզուկը;
- Ես եկել եմ,որ հետ վերցնես անեծքը Աստեղի թոռների վրայից;
- Դժվաչ բան ես ասում,բայց նախ դու պիտի կատարես իմ մի խնդրանքը`մաքրի անտառը Արեվանի բնիկների աղբից ու կերակրի գազաններին;
-Լավ,համաձայն եմ,-պատասխանեց Արամեյը;

Կարեն Կանտարով
17.10.2011, 11:51
Երբ Արամեյը վերջացրեց գործը մօտեցավ թզուկին ու ասաց;
-Դէ,ես կատարեցի իմ պարտքը ,հերթը քօնն ա;
-Այո,-խորամանկ ժպտաց թզուկը,-դու փրկեցիր Վիշտապին,նա իր տուն գնաց;Հիմա պիտի Թրոլի համար աշխատել;
-Ոչ,ես քո լոխը չեմ ,մենք այդպես չենք պայմանավորվել;
-Դու գիտես,-ասաց թզուկը ու մտավ իր որջը;
Արամեյը բան չուներ անելու,ուղվեց Արեվան;

Կարեն Կանտարով
17.10.2011, 11:59
3 . Մաս

,,Թրոլների 1ին արշավանքը Արեվան,,

Կարեն Կանտարով
17.10.2011, 12:03
Ամասիյա հրաբխի գագաթին մի ապարանք կար,այդ ապարանքում գազազած փնչացնում եր Կոեն Թրոլը եվ մռթմռթում

- Ոչի-ի-ի-ինչ,ես դեռ Բոստանը ինձնով կանեմ,իսկ Վիշապին կստրկացնեմ, երկու դարվա խայտառակության համար;Դա դավաչանեց մեր սերն ու եղբայրությունը,սպասիր վատ նորությունների:Իսկ Բոստանի արքայադուստրը` Քաթերինան իմը կլինի,Սպասեք...
գուցէ ես այդ ժամ հանգստանամ:

Կարեն Կանտարով
17.10.2011, 12:49
Անցավ երկու տարի,եվ մի օր թախիծով պատվեց Թրոլի սիրտը,մտածում էր նա:
- Ոչ,սա ես չէի ուզում,ես գրավեցի Արեվանը,հասա Բոստան;Բայց վախենում եմ:Ախր Ակումբոստանի Թագավոր Մեծն Արտը այդքան խադրով է իմ հանդեպ ,ինչ կլինի եթե ես հաշտվեմ տվյալ աշխարհի հետ,ես այստեղի քաղաքացի եմ:

Կարեն Կանտարով
17.10.2011, 12:52
Եվ հենց այդ պահին մի հրաշք կատարվեց,Թրոլը կերպարանափոխվեց ու դարձավ ՄԱՐԴ:
Սրանով ավարտվեց Հեքիաթը,քանզի քիչ ա մնում լացեմ:

ՎԵՐՋ:

Կարեն Կանտարով
19.10.2011, 15:02
Երեվանում Անձրեվ է գալիս
Ծառերը տերեվներն են թափ տալիս
Գույնզգույն խրշխրշան տերեվներ
Անձրեվի տակ ցեխ են դարձել
Աշուն է,անձրեվ
Մաղում է պաղ միապաղաղ
Աշուն է ,Տերյանական
Պարում են ծառերը քամու տակ

Անձրեվ է,Աշունն է եկել...
Մարդիք անձրեվի տակ վազում են
Տուն հասնեն եվ չորացվեն
Անձրեվ է , Աշուն....

Կարեն Կանտարով
21.10.2011, 12:10
ամեն ինչ իր հունով է ընթանում` Հինգ տարի հետո կարողա պսակվեմ Վաննեսա Մելիքյանի հետ,ինքը հիմա 13 տարեկան ա....http://www.akumb.am/images/smilies/blush.gifՀորս շենքումա մնում` Կոմիտասի 69http://www.akumb.am/images/smilies/sty008.gif


http://karenkyandaryan.do.am/forum (http://karenkyandaryan.do.am/forum)

Կարեն Կանտարով
21.10.2011, 14:27
Վաղուց էի ուզում վեպ գրել Հայոց Պատմության մութ ու լույս էջերից` սկսած Ադամից մինչ Հայկ , մինչ Տիգրան ,մինչ Քրիստոնեություն , մինչ ցեղասպանություն:
Իհարկե հեղինակային իրավունքը Ակումբինն է,քանզի նոր եմ գրում ու այստեղ եմ ստեղծագործելու:

Հիմք` Խորենացի,Մհեր...

http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք

http://titus.uni-frankfurt.de/texte/etcs/arm/mokhor/mokho.htm

Տարբերությունը կայանում է նրանում,որ ստեղծում եմ խոսող ու գործող կերպարներ,տեսնենք ինչ կստացվի:

Ձեր թույլտվությամբ..

Կարեն Կանտարով
21.10.2011, 18:21
Պատմավեպ 1

<< Հայոց Ազգի Պատմություն >>

Մաս 1

<< Ծագումնարան>>

Կարեն Կանտարով
21.10.2011, 19:42
Առավոտ էր եդեմական պարտեզում,արեվի դուրս գալուն պես ցող նստեց պարտեզի ծառերի տերեվների վրա,կապույտ երկքի հորիզոնում երեվաց ակռավը եվ սկսեց ղռալ, զով օդը սկսում էր ջերմանալ արեվի շողերի ներքո:
Մարդը,որի անունը Ադամ էր, բաց արեց աչքերը ու ձգվելով հորանջեց,աչքեր թարթեց ու վեր ելավ:
- Պիտի գնամ լվացվեմ,-ասաց ինքն իրեն ու ուղվեց գետափի մոտ:

Կարեն Կանտարով
21.10.2011, 19:51
Հորիզոնում երեվում էր Արարատ լեռը,որի ձյունափառ գագաթը վեհացնում էր Արարատյան դաշտի գեղեցկությունը:
Ադամը լողացավ Արաքսի զուլալ ջրերում ու դուրս գալուն պես սկսեց պարտեզից մրգեր հավաքել:
Անցնում էր օրը,իսկ Ադամի մոտ շատանում էր թախծի զգացումը,քանզի նա միակ մարդն էր ամբողջ երկրագնդում:

Կարեն Կանտարով
21.10.2011, 20:08
Ադամի թախիծը չվրիպեց Արարչի աչքից,իրիկնամուտին Նա թմրացրեց Ադամին եվ Ադամը քնեց:
Աստված Պատճենելով ,,կլոնավորելով,, Ադամի կողիցը,ստեղծեց մարդ,բայց իգական սեռի զարգացման տարբերակով:
Երբ առավոտյան Ադամը արթնացավ սուր ցավ զգաց իր կողին,նա նաեվ զարմացած տեսավ իր կողքին իր պատկերով մեկին,բայց ավելի հաճելի արտաքինով:

Կարեն Կանտարով
22.10.2011, 19:04
:bux:<<այսօր ու վաղը սվարկա է արվում ,գրել չէ լինում,լույսի տատանման պատճառով>>:B

Կարեն Կանտարով
22.10.2011, 20:02
Ճիշտ են ասում որ իմ լեզվի տակը ոսկոր չկա,ես կներկայացնեմ իմ պրոթոքոլները այս թեմայի`

Ինչպես տիրել Հայաստանի Հանրապետության Ղեկավարչական Ապառատը....

<<Եթե Ադմինը դեմ չէ,կգրեմ>>

մեկա չեմ տիրելու:D:D:D

:thinkԻհարկե մեկ խաղաքար կպահեմ`անելու համար `100+1 տոկոս հաղթանակ:

Կարեն Կանտարով
22.10.2011, 20:07
Առաքելություն:

Պրոթոքոլ 1.

Հայտնի լինելու համար պետք է ունենալ սեփական շրջապատը կամ լինել այն Ակումբի մասնակից ,որտեղ կան տարբեր հնարավորություններ:
Ստեղծիր քո ընկերական շրջապատը,կիսվի նրանց հետ քո քաղաքական հայացքները,թեկուզ ընդիմական,խամելեոնի նման....

Պրոթոքոլ 2.

Այնպես արա որ քեզ չսիրեն ու ուշադրություն չդարձնենք քո վրա,թող նրանց զգոնությունը նվազի:
Ստեղծիր քո կուսակցական համայնքը,քաշիր քո կողմ այդ Ակումբի մասնակիցներին:


Պրոթոքոլ 3.

Հավաքվեք ու ցույցեր արեք,թեկուզ Հ>Ա>Կ>ի հետ:
Այդ ժամանակ առաջ մղիր տաքարյուն երիտասարդներին:Թող նրանք <<մարտի 1>>ի դեպքերը կրկնեն:
Լեվոնի աչքին երեվացեք,որպես հանդուգն մարտիկներ:

Կարեն Կանտարով
22.10.2011, 20:16
Պրոթոքոլ 4.

Իշխանափոխության համար պետք է զենք ու զինամթերք:
ԱՍԱԼԱ ի մարտիկների ու ... կադրերի միջողով կատարեք հեղաշրջում:
Կամ տիրեցեք Մեծամորի Ատոմակայանի վրա ու սպարնացեք `ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

մնացած 20 Պրոթոկոլները չեմ ասի,դա կխախտի Ակումբի Կանոնադրությունը,չեմ սերմանում վատ արարք,Լավ մնացեք:
որ հետո հակասեմիթ չասեն

Կարեն Կանտարով
24.10.2011, 19:10
Նվեր Դարի Ակումբին:love

գրելու հավես չկա
նկարելու հավես չկա
մտածելու հավես չկա
վարկանիշի հավես մինչեվ նոր տարի չկա

կարծես թէ ես էլ եմ ուզում տիեզերագնաց լինել
կարծես թէ ես էլ եմ ուզում եգիպտոսի բուրգերը տեսնել
կարծես թէ ես հեռու եմ գնացել
կարծես թէ ես մենակ եմ մնացել

հեռու հեռու երկրագնդից հեռու
հեռու հեռու մարդկանցից հեռու
մոնիտորի դեմն սոված եմ մնացել
մոնիտորի դեմն քնած եմ անցկացրել

որ կշտանամ ես այս դարից
որ չծառավեմ ես այս Ակումբից
բայց լոկ անուրջների մեջն եմ ապրում
բայց լոկ անուրջներն են ինձ զգաստացնում....

:)

Կարեն Կանտարով
24.10.2011, 19:19
Շնորհակալություն......

Կարեն Կանտարով
24.10.2011, 23:33
Կյանքի իմաստը ապրելն է,վայելել ամեն օրվա արեվը ու անձրեվը,ուստի ես հատուկ գործեր չեմ անելու Երկրագնդում:
Մարդկության բեռը ու ցավը շատ է,իմ վրա չեմ վերցնում:
ՈՒղակի պետք է ՄԱՐԴ մնալ:
Սիրել ու հարգել մնացածին:

Վայր եմ դնում այն զենքերը,որը կվնասեր Մարդկային ամեն լավ բան:
Ես մարդ եմ,ու կմնամ ՄԱՐԴ:

Հետ Գրություն

Ահա եվ գաղտնի խաղաքարը,որը չպիտի կիռառել...իմ կայքի ֆորումը...`կրոն ու քաղաքականություն, որը արգելեց իմ հոգեբանը;

Կարեն Կանտարով
24.10.2011, 23:55
Մեծ է գայթակղությունը,բայց իմ համար դա արգելված պտուղ է,ես կմնամ ` Բարի ու Միամիտ,անվնաս ու կարեվորը`Մաքուր Հոգով:ՄԱՐԴ:

մեզնից հետո ոչինչ չենք թողնելու ու տանելու անդրշիրիմյան աշխարհ:
ոչ գանձ ոչ փառք....

Հայեր,սիրեք միմիանց,օգնեք միմիանց...
սյօտկի Քրիստոսի պատվերները ու առակները իմաստուն էին:

Լավ մնացեք................................................................................................................................ ............................

Կարեն Կանտարով
25.10.2011, 00:04
ՀԵՅ՜, ՊԱՐՈՆՆԵՐ ԱԿԱՆՋ ԱՐԵՔ

ԹԱՓԱՌԱԿԱՆ ԱՇՈՒՂԻՆ,

ՍԻՐՈՒ՛Ն ՏԻԿՆԱՅՔ,

ՋԱՀԵ՛Լ ՏՂԵՐՔ

ԼԱՎ ՈՒՇ ԴՐԵՔ ԻՆ ԽԱՂԻՆ:

ԱՄԵՆՔՍ ԵԴՊԵՍ ՀՅՈՒՐ ԵՆՔ ԿՅԱՆՔՈՒՄ

ՄԵՐ ԾՆՆԴՅԱՆ ՓՈՒՃ ՕՐԻՑ,

ՀԵՐԹՈՎ ԳԱԼԻՍ ԱՆՑ ԵՆՔ ԿԵՆՈՒՄ

ԷՍ ԱՆՑԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԻՑ:

ԱՆՑ ԵՆՔ ԿԵՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՆՄԱՀ

ԳՈՐԾՆ Է ԽՈՍՎՈՒՄ ԼԱՎ ՈՒ ՎԱՏ,

ԱԽ՜, ԵՐԱՆԻ՝ ՈՎ՛ ՄԱՐԴ ԿԳԱ

ՈՒ ՄԱՐԴ ԿԵՐԹԱ ԱՆԱՐԱՏ:

Կարեն Կանտարով
25.10.2011, 08:59
բնօրինակ`

Հեյ՛ պարոններ ականջ արեք թափառական աշուղին,
Սիրուն տիկնայք,ջահել տղերք,լավ ուշ դրեք իմ խաղին:
Մենք ամենքս հյուր ենք կյանքւմ մեր ծննդյան փուչ օրից,
Հերդով գալիս-անց ենք կենւմ էս անցավոր աշխարհից:
Անց են կենւմ սեր ւ խընդւմ,գեղեցկւտյւն,գանձ ու գահ,
Մահը մերն է,մենք՝ մահինը, մարդու գործն է միշտ անմահ՛:
Գործն է անմահ,լավ իմացեք վոր հիշվւմ է դարե դար,
Երնեկ նրան օվ իր գօրծօվ կապրի անվերջ,անդադար:
Չարն էլ է միշտ ապրւմ անմեռ…անեծք՛ նրա չար գօրծին,
Վորդիդ լինի,թե հեր ու մեր,թէ մուրազով սիրած կին…

Կարեն Կանտարով
25.10.2011, 09:02
:angryԿարեն,Ակումբը մանկապարտեզ չէ....
:oՎայ սվարկա են անում,ես հելա....

Կարեն Կանտարով
25.10.2011, 13:35
Շնորհակալություն,բայց այլեվս մի տվեք վարկանիշ,շեղում է ուշադրությունս:

Հ>Գ>

Մինչ Նոր Տարի ,այսպես լավա մնա.....

Կարեն Կանտարով
25.10.2011, 13:38
սպանելու եմ այդ կատվին որ փախնում է ինձանից?
չէ,թող ազատ տեղաշարժվի,
բայց Աստծո համար զոհ է,
Դա նրան պետք չէ,թող գնա ուր ուզում ա....:(:(շանս սպանելուց ինչ հասկացա?

Կարեն Կանտարով
25.10.2011, 14:26
:angryԿարեն,Ակումբը մանկապարտեզ չէ....
:oՎայ սվարկա են անում,ես հելա....

Ես մեր տան սվարկեն ի նկատի ունէի`

Վարկանիշները նարկոտիկի նման ա ազդում`

1. դոզան շատ ա.ավելի ես ուզում,որոշ ժամանակ հանգստանալուց հետո:
2. դոզան քիչ ա.ավելի ես փրփրում.դա էլի բուժելի ա:
1. ի դեպքում մահացու ա:

ամեն դեպքում,դա չէ անհանգստացնում ինձ,ես ուրիշ խառը բանի մեջ եմ քաշվել:

Լավ մնացեք....

Կարեն Կանտարով
25.10.2011, 15:24
Ադամի թախիծը չվրիպեց Արարչի աչքից,իրիկնամուտին Նա թմրացրեց Ադամին եվ Ադամը քնեց:
Աստված Պատճենելով ,,կլոնավորելով,, Ադամի կողիցը,ստեղծեց մարդ,բայց իգական սեռի զարգացման տարբերակով:
Երբ առավոտյան Ադամը արթնացավ սուր ցավ զգաց իր կողին,նա նաեվ զարմացած տեսավ իր կողքին իր պատկերով մեկին,բայց ավելի հաճելի արտաքինով:

Ադամը հարցրեց `
-Ով ես,փուփուշ ջան?
-Ես Եվան եմ,բա դու ?
-Ադամ է անունս,եվ մենք ստեղծված ենք իրար համար;
-Այդ դու ես որոշել?
-Աստված ասած:
-Բա Աստվածը ով ա?
- Մեր Արարիչ տերը,ես նրա կերպարանքով <<կլոն>> եմ պատճենվել:
-Պարզա;

Կարեն Կանտարով
25.10.2011, 15:30
Արարատի դեմ,Եդեմական պարտեզում երջանիկ էին Ադամն ու Եվան,շրջում էին ու ուտում պարտեզի բոլոր մրգերը,Աստված արգելել էր միայն Նուռը ուտել:

Կարեն Կանտարով
25.10.2011, 15:35
Մի անգամ Ադամը մարգարիտներից ուլունք էր պատրաստել Եվայի համար ու փնտրում էր Եվային որ տա նվերը:
Եվային գտավ մի մեծ Նռնենու տակ հանգստանալիս,այդ օրը նա ծատ հմայիչ էր :
Մի օձ էր սողոսկում Եվայի մոտ ու ականջին բան փսփսում,Ադամը մոտավ ու հարցրավ`
-Սիրելիս,ամբողջ պարտեզը ոտի տակ տվեցի,քեզ չգտա:
-Ես այստեղ էի Ադամ,-պատասխանեց Եվան:

Կարեն Կանտարով
25.10.2011, 15:39
Ադամը նստեց Եվայի կողքը եվ ասաց:
-Եվա,այդ ձերքերդ արյունոտելես?
-Ոչ,սա Նռան հյութն է,ալ կարմիր,գիտես այն ունի 365 հատիկ?
-Կերել ես?
-Այո,շատ համով էր,փորձիր;

Կարեն Կանտարով
25.10.2011, 15:43
Եվ Եվան իր բռով նռան հատիկները դրեց Ադամի լեզվի վրա,ու անկախ իրենից սկսեց համբույրել Ադամին:
Նրանք գրկախառնվեցին,Եվաի ձեռքի Նուռը վայր ընկավ խոտերին ու ճաքեց,Նռան կարմիր հյութը ներկեց խոտերը:

Chuk
25.10.2011, 15:53
Մոդերատորական. Եվ մոդերատորը երկար մտածումներից հետո այնուամենայնիվ կայացրեց ճիշտ որոշումն ու փակեց իբր օրագրային թեման, որը բնավ հարիր չէր օրագրեր բաժնին: