PDA

Դիտել ողջ տարբերակը : Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները՝ հնարավոր պատերազմում Հայաստանի հաղթաթուղթ



A.S.A.L.A.
03.10.2011, 13:02
Շատ քիչ է խոսվում Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների մասին: Ադրբեջանում 1999թ. անցկացրած մարդահամարի տվյալներով լեզգիների թիվը 178 հազ. է: Սակայն լեզգի հասարակական գործիչների կարծիքով` պաշտոնական այդ տվյալները չափազանց նվազեցված են, իրականում լեզգիների թիվն առնվազն երեք անգամ գերազանցում է մարդահամարի տվյալները:Լեզգիները պատմական Աղվանքի հնագույն ժողովուրդներից են: Լեզգիների հետ կապված իրավիճակը Ադրբեջանում նման է Հարավային Օսիայում բնակվող օսերի վիճակին: Ադրբեջանի լեզգիները նույնպես կտրված են Ռուսաստանի տարածքում բնակվող լեզգիական հիմնական զանգվածից: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի լեզգիներին տրված չէ ինքնավարության որեւէ տարր, չնայած որ հյուսիսային Ադրբեջանի մի քանի շրջաններում լեզգիական բնակչությունը ճնշող մեծամասնություն է կազմում: Լեզգիներով բնակեցված շրջաններում ինչպես կառավարման, այնպես էլ իրավապահ համակարգերում պաշտոնավարում են էթնիկ ադրբեջանցիները: Պարբերաբար իրականացվում են "ոստիկանական ստուգումներ", որոնց արդյունքում անհետ կորչում են լեզգիական հասարակական եւ քաղաքական գործիչները: 2008թ. հունիսին Ադրբեջանի լեզգիները, ավարները, ծախուրները հանդես եկան միացյալ հայտարարությամբ` "Ադրբեջանական պետական ֆաշիզմի դեմ" խորագրով: Հայտարարության մեջ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները միջազգային հանրությանը տեղեկացնում են Բաքվի կողմից իրականացվող էթնիկ զտման եւ բռնի տեղահանման քաղաքականության մասին: Ցավալի է, որ միջազգային հանրությունը համապատասխան գնահատական չի տալիս Բաքվի կողմից իրականացվող քաղաքականությանը:Ռուսական «Ռեգնում» գործակալության խմբագրականում է հայտնվել Լեզգիական ազգային-մշակութային դաշնային ինքնավարության Տյումենի մարզի նախագահ Վագիֆ Քերիմովի նամակը։ Իր նամակում նա խոսում է լեզգիների նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած վայրագությունների և լեզգիների պետություն՝ Լեզգիստան ստեղծելու անհրաժեշտության մասին։ Նամակում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին՝ Քերիմովը գրում է. «Լեռնային Ղարաբաղի հայերն այդ հաղթանակին երկար գնացին, պատրաստ էին զոհվել և ազատության հասան։ Ազատ լինելու իրավունքը, որն Աստծո կողմից տրված է յուրաքանչյուր մարդու և ազգի, հայերի կողմից իրականացվեց սեփական արյան գնով և անհավասար պայքարում .... լեզգիների ծպտյալ դիրքորոշումը դա է...»,– գրում է Քերիմովը։ Եվ այսպես ակնհայտ է որ Արցախում պատերազմի վերսկսման դեպքում ազգաին փոքրամասնությունները Ադրբեջանում մասնավորապես Լեզգիները Հայերի դեմ չեն կռվի, լեզգիներով բնակեցված շրջաններում իրավիճակը ստիպում է որ հնարավոր պատերազմում լեզգիները բացեն երկրորդ ճակատ Ադրբեջանի դեմ: Եկեք քննարկենք թե որնե հայկական կողմի դերը այս հարցում և ինչ օգուտներ կարող ենք ունենալ ճիշտ քաղաքականության դեպքում:

Tig
03.10.2011, 13:45
http://www.youtube.com/watch?v=YSUIzLabww8


http://www.youtube.com/watch?v=q17J7b9Vijs

Թալիշների մասին

http://www.youtube.com/watch?v=iQ1TrBRDxMY

Tig
09.11.2011, 12:29
Երևանում տեղի կունենա թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողովը (http://tert.am/am/news/2011/11/09/talish/)
11:35 • 09.11.11

Նոյեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողովը: Վերջինս Iran and the Caucasus (BRILL, Leiden-Boston, պրոֆ. Գառնիկ Ասատրյանի խմբագրությամբ) միջազգային գիտական ամսագրի 15-ամյակին նվիրված և նրա կողմից իրականացվող հերթական գիտական միջոցառումն է: Միջոցառման կազմակերպմանը օժանդակում են Modus Vivendi կենտրոնը (Երևան, նախագահ Արա Պապյան), Իրանագիտական Կովկասյան կենտրոնը (Երևան), Թուրքիայի, Իրանի և Կովկասի ուսումնասիրությունների միջազգային ասոցացիան և ARMACAD-ը (Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցացիա, Խաչիկ Գևորգյան): Միջոցառման հովանավորն է Hyksos հիմնադրամը (նախագահ՝ Հրաչ Գաբրիելյան):
Թալիշագիտական առաջին գիտաժողովը անցկացվել է Ծաղկաձորում՝ 2005թ. մայիսին և կազմակերպվել Երևանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնի և Իրանագիտական կովկասյան կենտրոնի կողմից:

Թալիշագիտությունը իրանագիտության բաղկացուցիչ մասն է: Իրանում թալիշների՝ հնագույն այս ժողովրդի բնակության հիմնական տարածքը, այսպես կոչված, Թալիշի շրջանն է, որը բարակ գոտու ձևով փարվում է Կասպից ծովի հարավային ափին և հասնում մինչև Էնզելի նավահանգստից ոչ հեռու Քոփուլ-չալ բնակավայրը:

19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմների հետևանքով թալիշները բաժանվել են երկու մասի և բնակվում են ներկայիս Իրանի հյուսիսային (Գիլան) և Ադրբեջանի Հանրապետության հարավային շրջաններում: Թալիշներն ունեն ինքնատիպ մշակույթ, որը հանդիսանում է Կասպից ծովի հարավային սահմանամերձ մշակութային գոտուն բնորոշ երևույթ: Իրանական այս ժողովրդի բազամաշերտ հավատալիքների, հարուստ, բազմաժանր բանահյուսության, պատմության, լեզվի և մշակույթի ուսումնասիրությունը հայ իրանագետների ուշադրության կենտրոնում է: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից մի քանի տարի առաջ հրատարակվել են «Թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի ակնարկներ» և «Թալիշական ժողովրդական ավանդություններ և հեքիաթներ» գրքերը:

Կայանալիք գիտաժողովին ընդառաջ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը պատրաստել է «Թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի ներածություն» կոլեկտիվ մենագրությունը՝ պրոֆեսոր Գ.Ս.Ասատրյանի խմբագրությամբ: Մենագրությունը ներառում է 10 գլուխ՝ մանրամասն քննության առնելով թալիշների ծագման և պատմության խնդիրները՝ Թալիշի հնագույն քաղաքակրթություններից մինչև թալիշ ժողովրդի նորագույն պատմությունը: Մենագրության առանձին գլուխներ անդրադառնում են Թալիշստանի բնակչության, բնական ռեսուրսների, կրոնի և հավատալիքների, ժողովրդական արվեստի, լեզվի ու գրականության հարցերին: Մենագրության շնորհանդեսը կկայանա թալիշագիտական 2-րդ գիտաժողովի պաշտոնական բացման ժամանակ:

Գիտաժողովի բացմանը ելույթ կունենան պրոֆսոր Գ. Ասատրյանը (Հայաստան) «Թալիշագիտության արդի խնդիրների և դրա հեռանկարների շուրջ», պրոֆեսոր Ա. Գրանմայեն (Մեծ Բրիտանիա)՝ «Ինչպե՞ս փրկել թալիշների լեզուն և մշակույթը.», հայտնի պատմաբան և գրող Քավե Ֆարրոխը (Կանադա)՝ «Կովկասյան Ադրբեջանի ապաիրանականացման գործընթացը (1828 թ.-ից մինչ այսօր)»: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Վ. Ոսկանյանը կներկայացնի նոր թալիշական այբուբենի նախագիծը՝ Ավեստայի գրի հիման վրա:

Գիտաժողովին բացի հայ գիտնականներից կմասնակցեն նաև հայտնի մասնագետներ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից և Կանադայից: Գիտաժողովը, անշուշտ, դառնալու է նշանավոր իրադարձություն և՛ արևելագիտության, և՛ թալիշների ժամանակակից պատմության մեջ: Այն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել և դրական արձագանք գտել տարբեր երկրների իրանագետների և թալիշ մտավորականների շրջանում:
2005թ. թալիշագիտական 1-ին և վերջերս Երևանում կայացած զազաների պատմությանն ու մշակույթին նվիրված գիտաժողովներն արդեն իսկ արժանացել են միջազգային ակադեմիական շրջանակների բարձր գնահատանքին և մեծ հետաքրքրություն առաջացրել հայ արևելագիտության հանդեպ: Սա խոսում է իրանագիտության հայկական դպրոցի ակադեմիականության և միջազգային բարձր հեղինակության մասին:

Գիտաժողովի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 12-ին, ժամը 10.00, «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում:

Tert.am

Lion
09.11.2011, 12:44
Շատ հետաքրքիր է: Կուզենայի լրացուցիչ մեկնաբանություններ լսել գիտաժողովի հետագա ընթացքի վերաբերյալ...

Monk
09.11.2011, 15:13
Շատ հետաքրքիր է: Կուզենայի լրացուցիչ մեկնաբանություններ լսել գիտաժողովի հետագա ընթացքի վերաբերյալ...
Երևի Armacad-ի կայքէջում (http://www.armacad.info/conferences/the-2nd-international-conference-on-the-talishi-studies-12-13-nov-2011-yerevan-armenia/programme) կլուսաբանվի: Թալիշ բլոգերի բլոգում (http://balali.livejournal.com/) էլ վստահաբար մեկնաբանություններ կլինեն:

Tig
10.04.2012, 17:31
Ազատ Լեզգիստան շարժում (http://lezgistan.tv/?option=com_content&vie%EF%BF%BDw=article&id=936:Vojjna-s-armyanami-v-Karabakhe--qne-nasha-v%EF%BF%BDojjnaq&catid=5:Novosti&Itemid=59?http://www.isagambar.az/2005/aj-7-s.htm)

Tig
10.04.2012, 17:34
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=bzqAGftJpTM

Tig
10.04.2012, 18:13
http://www.youtube.com/watch?v=Qgy7VjlvlM4&feature=related

Tig
19.04.2012, 15:15
Այս տեսանյութում մի թեթև խոսվում է թալիշների մասին, իսկ ընդհանրապես տեսանյութը իշխանությունների ժողովրդի նկատմամաբ վերավերմունքի մասին է: Մեր մոտի իրավիճակի հետ էլ լիքը ասոցիացիաներ կան...


http://www.youtube.com/watch?v=mJTa495l7co&feature=relmfu

Tig
22.06.2012, 12:50
http://www.youtube.com/watch?v=WYm-yLe3iJs&feature=g-all-u

Tig
28.06.2012, 19:52
Հետաքրքիր քննարկումներ են Ադրբեջանի, ադրբեջանցիների ու թալիշների մասին... (http://vk.com/topic-24980953_24725795)

Tig
24.09.2012, 11:19
Թարմ նյութ է:

Азербайджанское государство и талышский народ (http://www.talish.info/news/azerbajdzhanskie_gosudarstva_i_talyshskij_narod/2012-09-22-2908)

Աղբյուր՝ talish.info

Tig
06.10.2012, 10:57
Թալիշ պրոֆեսոր. Ադրբեջանը ծիծաղելի մեղադրանք է ներկայացրել Հիլալ Մամեդովին (http://www.aravot.am/2012/10/05/117034/)

Աղյբուր՝ aravot.am

Tig
26.10.2012, 09:42
Կովկաս-կասպիականի բնիկ ժողովուրդներին նվիրված գիտաժողովը Երևանում, 27.20-33.30 րոպեները (http://www.1tv.am/hy/1349466704#.UIm4EIWJvGs.facebook)

Tig
05.04.2013, 16:04
Շուշիից հեռարձակվող Թալիշստանի ռադիոյի կարևորությունը...


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=nDs0mgSYOn8

Ներսես_AM
06.04.2013, 02:11
Շուշիից հեռարձակվող Թալիշստանի ռադիոյի կարևորությունը...


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=nDs0mgSYOn8

Էս շատ ուժեղ քայլ ա մեր կողմից‎։ Թալիշներին այլանդակ ճնշում են, ոնց որ վախտին մեզ Արցախում‎, ու մեր համար շատ կարևոր ա իրենց ազգային գիտակցության պահպանմանը նպաստելը, որովհետև վախտը որ գա իրենք կարող ա դուրս գան անկախության պայքարի‎։

Tig
15.06.2013, 15:26
Հայաստանը պետք է Ադրբեջանին, որպես քաղաքական միավոր, տրոհի՝ համագործակցելով պետականազուրկ ազգերի հետ. Արա Պապյան (http://www.tert.am/am/news/2013/06/15/ara-papyan-2/)
15:11 • 15.06.13

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ՝ Արա Պապյանը համակարծիք է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել էր, որ 3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է, որին ըստ նրա՝ Հայաստանը ոչ թե պետք է սպասի, այլ մասնակից դառնա՝ Ադրբեջանին որպես քաղաքական միավոր տրոհելով։

«Արդեն մի քանի տարի է՝ ասում եմ, որ տարածաշրջանում մեծ փոփոխություններ են սպասվում, որը երկու մակարդակի կարելի է բաժանել. մեկն ավելի մեծ, որն արդեն սկսել է Միջին Արևելքում, մյուսը՝ մեր տարածաշրջանում։ Նախագահի հայտարարությանը լիովին համաձայն եմ, որ Ադրբեջանում ներքին լուրջ մարտահրավերներ կլինեն, որոնք կբերեն լուրջ բեկումնային փոփոխությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Քաղաքագետը նշեց, որ նախ այնտեղ իսլամիստներն են գլուխ բարձրացնում, և հետո նկատեց, որ պետք է հասկանալ, որ Ադրբեջանն արհեստական պետություն է՝ ստեղծված Ստալինի կողմից, և որ այդտեղ պետականություն չունեցող ազգերը շատ են։

Այս ամենից զատ, հատկապես քաղաքագետի կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում նավթի արդյունահանման կրճատումը պետք է ազդեցություն ունենա նաև նրա վրա տնտեսապես։

«Մեր խնդիրն է, ոչ միայն սպասել այդ փոփոխությանը, այլ նպաստել նման գործընթացների արագացմանը»,- ասաց նա՝ և ավելացրեց, որ Ադրբեջանի քաղաքականությունն այն է, որ Հայաստանին տնտեսապես թուլացնի, ինչը նաև հայկական կողմը պետք է անի և որի հնարավորությունները կան։

«Վերջին շրջանում ըմբռնում կա, որ եթե Ադրբեջանը զիջումների չգա, մեզ տնտեսապես կթուլացնի, և հայկական կողմը ստիպված կլինի կապիտուլիացիայի գնալ։ Թուլացման մի քանի խնդիր կա, նա տնտեսական կողմից է անցել, մտել է մեզ հետ ռազմական մրցավազքի մեջ։ Մեր պատասխանը պետք է լինի ասիմետրիկ»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանը պետք է տեսնի, թե ինչպիսի ներքին խնդիրներ ունի Ադրբեջանը, որ չունի Հայաստանը։ «Դա կրոնական խնդիրներն են։ Մենք պետք է նպաստենք տարածաշրջանի բոլոր երկներում մարդու իրավունքների պաշտպանությանը, որը կհանգեցնի մեր երկրի անվտանգության բարձրացմանը։ Մեր քաղաքականությունը պետք է լինի այն, որ հնարավորինս պետականազուրկ միավորների հետ համագործակցենք, օրինակ՝ քրդերի պարագայում, որ բազմամիլիոն ազգ են։ Եթե հարևանների հետ չի հաջողվում, ապա գոնե այդ ազգերի հետ, գոնե ոչ թե բարեկամներ այլ ոչ թշնամիներ լինենք»,- ասաց նա և բացատրեց, որ ժողովուրդները ինքնության պահպանման խնդիր ունեն և մեր խնդիրն է լինելու օգնել այդ հարցում նրանց՝ գիտաժողովներ, սեմինարներ կազմակերպելով։

«Հետո բացահայտում ենք մեր պատմական բարեկամությունը, բարիդրացիության և եղբայրության շրջանը։ Հասկացնենք նրանց, որ ԼՂՀ հարցում իրենց ներգրավվածությունն արդյոք իրենց պետք է։ Եթե իրենք ուզում են, որ հանգեցնեն նրան, որ մեր պետությունը կործանվի, մենք էլ պետք է անենք, որ իրենց պետությունը կործանվի, թող խալիֆայություններին վերադառնան, ինչպես որ կար։ Թող այսօր էլ այդպես լինի, ի՞նչ կա»,- ասաց նա։

Արա Պապյանը նկատել է, որ հայերը վախենում են խոսել նույն լեզվով, ինչ Ադրբեջանն է իրեն թույլ տալիս։ «Մենք վախենում ենք ավելի մեծ մտածել, որ մեզ հանկարծ չասեն։ Ադրբեջանի կողմից հայոց պետականության դեմ կոչեր ընդունվում է, բայց հենց մենք ենք ասում, վախենում են, նույնիսկ մասնավոր անձի դեպքում, «վա՜յ, ի՞նչ կասի Արևմուտքը»»,- նշեց նա և կրկնեց, որ մենք Ադրբեջանին որպես քաղաքական միավոր պետք է տրոհենք։

Թերթ.am

Ambrosine
16.06.2013, 01:07
Միտքը վատը չի, բայց նոր էլ չի: Բոլորիս մտքով էլ անցած կլինի սա: Հայ հաքերներն են նաև այդ գործին լծված, քարտեզ էլ կա արդեն գծված ճճ

Բայց Պապյանի այս խոսքերը լուրջ և հեռատես մասնագետի տպավորություն չեն թողնում: Ինքը իսլամիստների ակտիվացման մասին է խոսում, բայց որտեղից իրեն երաշխիք, որ դրանք ավելի վատը չեն լինելու: Հասարակ մի բան. երբ ինչ-որ մահմեդական երկրի հայերը փորձում են իրենց կողմը գրավել` Հայաստան-Ադրբեջան ընտրության պարագայում, փաստարկներից մեկն էլ օրինակ այն է, որ Ադրբեջանը, լինելով մահմեդական երկիր, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ, դեպքերի մեծամասնությունում Իսրայելի օգտին է քվեարկում բանաձևերը ընդունելիս, քան` Պաղեստինի: Մեր դեպքում հակառակն է. մենք հիմնականում հենց Պաղեստինի օգտին ենք քվեարկում` լինելով քրիստոնյա և չհանդիսանալով ԻՀԿ անդամ, որը պարբերաբար մեր դեմ բանաձևեր է ընդունում: Ու հաճախ ստացվում է մահմեդական երկրների գոնե չեզոքությունը ստանալ: Իսկ եթե գա իսլամական իշխանություն... հայտնի չէ, թե ինչ կլինի Ադրբեջանում ու մեր տարածաշրջանում: Թուրքական քաղաքական մոդելը ոչ բոլոր մահմեդական երկրներում է հնարավոր: Սա մեկ:

Երկրորդ. Ադրբեջանի դեմ եթե մեր իշխանությունը սկսի նույն հռետորաբանությամբ խոսել, մեզ դրանից ի՞նչ օգուտ: Իրենց այդ ատելության քարոզչությունը բավականին խնդիրներ է իրենց համար առաջացնում: Ես ինքս չեմ ցանկանում, որ ՀՀ կառավարությունը նման ատելություն քարոզի մեր երկրում, դա մեզ կթուլացնի: Դա նաև կնշանակի, որ մենք զոմբիացած հասարակություն ենք: Արևմուտքը այստեղ այդքան էլ կարևոր գործոն չէ:

Երրորդ. քրդերի հետ ի՞նչ բարեկամության մասին է խոսքը: Եթե չեմ սխալվում նույն Պապյանը Արևմտյան Հայաստանի ժամանակավոր կառավարության ու չգիտեմ ինչերի ակտիվիստ է, ուրեմն ի՞նչ է ստացվում, ինքն իրեն հակասու՞մ է: Չէ՞ որ քրդերի ինքնորոշումը հենց Արևմտյան Հայաստանի հողերի վրա է լինելու, էլ չասենք Կարսի մարզի մասին: Ու մեկ էլ մեր հիշողությունը շատ կարճ է. քրդերը չէ՞ին, որ մեզ տեղը-տեղին կոտորում էին, մեր տներին տեր կանգնում: Բացի այդ, Թուրքիան միշտ առնվազն ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացնում է այն հարցը, թե իբր հայերը զինում են քրդերին, նույնիսկ նշում են ինչ-որ քրդական ճամբարների տեղակայման վայրեր ՀՀ-ում և Արցախում: Եթե մենք բացահայտ ակտիվ քայլեր անենք` քրդերին ակտիվացնելու ուղղությամբ, դա կարող է նաև դիտարկվել Թուրքիայի ներքին գործերին միջամտելու քայլ: Հետևանքները, հետագա զարգացումները անկանխատեսելի են:

Չորրորդ. Պապյանը, եթե ուզում է լուրջ ընկալվել, պետք է գոնե իրավական եզրերը ճիշտ օգտագործի: Կոպիտ սխալ է պետականություն չունեցողներին համարել "ազգ", որովհետև իրենք ժողովուրդ են, հենց պետություն ունենան, նոր կդառնան "ազգ":
հ.գ. Մերոնց ամենատարածված սխալն է ասել` ազգերի ինքնորոշման իրավունք` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի փոխարեն:

------------------------------------

Հիմա վերադառնանք իր առաջարկներից ամենախելամիտին` Ադրբեջանի տրոհմանը: Դա հնարավոր է միայն Ադրբեջանի նկատմամբ տեսանելի ու մեծ գերակշռության դեպքում կամ այնտեղ մուտք ունենալու միջոցով, որը այս պահին չկա: ՀՀ-ն միջազգային բոլոր հնարավոր հարթակներում երբ խոսում է այլատյացության մասին, նշում է ոչ միայն հայերի հանդեպ ատելության, այլև` էթնիկ փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողական ու խտրական քաղաքականության մասին: Այսինքն` Հայաստանը բարձրաձայնում է առկա խնդիրների մասին միջազգային մակարդակում, որը այդ ժողովուրդները չեն կարող անել: ԵԽ-ի շրջանակներում աշնանը Երևանում մերոնք կազմակերպելու են այլատյացության, քսենոֆոբիայի մասին կոնֆերանս, որի շրջանակներում, անշուշտ, նորից բարձր մակարդակով խոսվելու է այս մասին:

Կոնֆերանսներով, սեմինարներով ինչ-որ բանի հասնելու հնարավորությունը փոքր է, քանի որ դժվար է այդ ժողովուրդների հետ կոնտակտի մեջ մտնելը. վտանգի մեջ կարող ենք գցել խեղճերին: Արցախում կառուցվող Սուվորով-Մադաթով ռազմական ակադեմիայում սովորելու հրավեր հայերը ուղարկել են Ադրբեջանի էթնիկ փոքրամասնություններին: Դրական արձագանքներ կան, բայց այդ արձագանքները Ադրբեջանից դուրս ապրողներից են եկել: Չպետք է մոռանալ նաև այն, որ ով մուտք է գործում Արցախ, ավտոմատ պերսոնա նոն գրատա է դառնում Ադրբեջանի համար: Հետևաբար, մենք չենք կարող զինվոր պատրաստել ու ուղարկել Ադրբեջան: Դա հնարավոր կլինի միայն պատերազմական դրության ժամանակ:

Ու մի ուղի է մնում.
Ադրբեջանից դուրս բնակվողներին մեր կողմը գրավել, մեր գաղափարներով վարակել, իսկ ապա նրանց դրդել, որ յուրայիններին ապստամբության մղեն:

Tig
16.06.2013, 11:47
Աստղ ջան. լրիվ ճիշտ ես:
Բայց Պապյանի առաջ քաշած քաղափարները այս պուճուրիկ կիսատ պռատ հոդվածով մի գնահատի ;)

Tig
02.07.2013, 12:09
Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահը հայերին շնորհակալություն է հայտնել (http://www.animargaryan.org/2013/07/blog-post.html)

Այսօր՝ հուլիսի 2-ի վաղ առավոտյան, ադրբեջանական կայքերն ազդարարեցին՝ Ալաքրամ Գումմատովը (http://hanragitaran.razm.info/wiki/%D4%B1%D5%AC%D5%A1%D6%84%D6%80%D5%A1%D5%B4_%D4%B3%D5%B8%D6%82%D5%B4%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D5%BE) շնորհակալություն է հայտնել հայերին։
Պարզվում է՝ Թալիշ-Մուղանյան հանրապետության առաջնորդ, նախագահ, մտավորական, ռազմական ու քաղաքական գործիչ Ալաքրամ Գումմատովը, որը մասնակցել է Արցախյան պատերազմին, ազատազրկման է ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, ապա 2004-ին ներման ստացել Հոլանդիայի ճնշման ներքո, Շուշիից հեռարձակվող «Թալիշական ռադիո»-ի եթերում ողջունել է ռադիոյի նախագիծը։
Գումմատովը շեշտել է, որ թալիշները երախտապարտ են հայերին, քանի որ ռադիոն հնարավորություն է տալիս իր ժողովրդին պայքարել իրենց իրավունքների համար։
Թալիշ առաջնորդը կոչ է արել իր ժողովրդին համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ այն իրականացնելու համար։
Ադրբեջանական կայքերը խորը մտահոգություն են հայտնում նաև այն բանի համար, որ Գումմատովի հարցազրույցի այս հատվածը հեռարձակվել է թալիշերենով՝ Իրանական հանրային ռադիոյի եթերում ևս։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գումմատովը հայտարարություն էր տարածել՝ խիստ քննադատության ենթարկելով Ադրբեջանի իշխանություններին ազգությամբ թալիշ, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յադիգար Սադիգովի ձերբակալության առնչությամբ։

Հավելենք նաև, որ ազգությամբ թալիշ հասարակական-քաղաքական գործիչների ձերբակալությունն Ադրբեջանում դարձել է բնական երևույթ։ 2012-ի հունիսի 21-ին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է «Թոլիշի սյադո»՝ «Թալիշի ձայն» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովը։ 2013-ի հունվարի 9-ին սկսվել է վերջինիս փակ դատավարությունը, որտեղ թալիշ խմբագրի դեմ ցուցմունք տվող վկաները հրաժարվել են իրենց բառերից, իսկ Մամեդովի հարազատներն ու փաստաբանները պարբերաբար ենթարկվել են ճնշումների և հետապնդման։

Tig
09.07.2013, 12:27
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=BEYWnEGulwA


Սա պիտի դնեի...
Բայց ոչինչ նա էլ թող մնա

http://www.youtube.com/watch?v=ZfL0V-otF9U

Tig
11.03.2014, 12:36
Խոսքը Վրաստանի մասին է, բայց այս կոնտեքստում էլի կարևոր է:

ТИФЛИС – АЗЕРБАЙДЖАНСКИЙ ГОРОД, ОККУПИРОВАННЫЙ ГРУЗИНАМИ (http://dezaz.info/tiflis-iskonno-azerb-goro/)

Ambrosine
11.03.2014, 16:03
Խոսքը Վրաստանի մասին է, բայց այս կոնտեքստում էլի կարևոր է:

ТИФЛИС – АЗЕРБАЙДЖАНСКИЙ ГОРОД, ОККУПИРОВАННЫЙ ГРУЗИНАМИ (http://dezaz.info/tiflis-iskonno-azerb-goro/)
Հասնում ա և Վրաստանին, և Իրանին, և մնացած բոլորին։ Իրանը անընդհատ բողոքում է ցածրաձայն, թե, օրինակ, ադրբեջանցիները կաշառքով հասել են նրան, որ իրանական մի քանի հազարամյա մշակութային ինչ-որ արժեք ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամրագրել է Ադրբեջանին, բայց ոչինչ ռեալ չի անում՝ նման դեպքերը կանխելու համար։

Հայաստանը կոտորվեց ամեն հնարավոր ամբիոնից բղավել, որ մեր հարևանությամբ տեղի են ունենում վտանգավոր գործընթացներ, որոնք կարող են ունենալ լուրջ հետևանքներ։ Չեն լսում։ Չեն ցանկանում լսել։ Չեն փորձում աշխատել գոնե Հայաստանի հետ համատեղ։ Դե թող հիմա իրենց բացթողումների պտուղները քաղեն։

Marduk
19.03.2014, 10:54
Թեմայի հետ ուղիղ կապ չունի, բայց խոսակցություններ կան որ Իրանը երևի մայրաքաղաքը տեղափոխի Թավրիզ, այդպիսով կչեզոքցվի ադրբեջանական պոտենցիալ ակտիվացումերը Իրանի հյուսիսում։