PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական Ֆոնտ

Մովսես
03.10.2011, 01:01
Կարող է իմանաք էս որ ֆոնտն է??

http://img841.imageshack.us/img841/6088/armftt.png

մերսի

Վահե-91
03.10.2011, 14:20
Կարող է իմանաք էս որ ֆոնտն է??

http://img841.imageshack.us/img841/6088/armftt.png

մերսի
բացեք Word-ը, հավաքեք տեքստը ու տեսեք որ ֆոնտովա էս գրածին նման: Դժվար ինչ-որ մեկը դեմքով ճանաչի էտ ֆոնտին :think

Varzor
03.10.2011, 14:35
Կարող է իմանաք էս որ ֆոնտն է??

http://img841.imageshack.us/img841/6088/armftt.png

մերսի

DALL TIME.ttf :)
Չափը` 18 ;)

Մովսես
03.10.2011, 15:58
DALL TIME.ttf :)
Չափը` 18 ;)

մերսի ախպեր ջան :)

Մովսես
03.10.2011, 18:48
բայց ոնց որ կառավարությունը էլ չի օգտագործում այս տարատեսակը...

davidus
03.10.2011, 19:15
բայց ոնց որ կառավարությունը էլ չի օգտագործում այս տարատեսակը...

https://www.e-gov.am/gov-decrees/item/18506/

Վահե-91
03.10.2011, 21:55
https://www.e-gov.am/gov-decrees/item/18506/
մենակ Հայաստանի կառավարությունում կարան որոշում հավաքեն սխալ ֆոնտով :angry հլը ուշադրություն դարձրեք էտ որոշման մեջի չակերտներին :o ինչքան գիտեմ տենց չակերտներ առաջանում են ոչ յունիկոդ տեքստը քոփի պաստ անելուց ու ֆոնտը որևէ յունիկոդով ֆոնտի փոխելուց

Varzor
04.10.2011, 11:03
բայց ոնց որ կառավարությունը էլ չի օգտագործում այս տարատեսակը...
Եթե չեմ սխալվում հիմա գրապալատ տառատեսակներով են աշխատում:
Բայց գտար էդ DAL times-ը?

Chuk
04.10.2011, 12:59
Եթե չեմ սխալվում հիմա գրապալատ տառատեսակներով են աշխատում:
Ընդամենը երկու գրառում առաջ Davidus-ը տվել էր կառավարության համապատասխան որոշման հասցեն (https://www.e-gov.am/gov-decrees/item/18506/): Որոշումը պահանջում է պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառել կոնկրետ տառատեսկաներ: Տառատեսակները բերված են այդ հրամանի հավելվածում, որի հղումն առկա էր բերված էջում (https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2010/09/10_1259.pdf):

Այդ տառատեսակներն են Էդիկ Ղաբուզյանի հեղինակած «Գրապալատ» (GHEA Grapalat) և «Մարիամ» (GHEA Mariam) տառատեսակները:
Տառատեսակները կարելի էի բեռնել նաև hayeren.am կայքից (http://hayeren.am/?p=fonts):

Varzor
04.10.2011, 13:36

:))
Մերսի, որ հիշացրիր: Էդ գրապալատները արդեն 1 տարուց ավել է, որ օգտագործում ենք ;)
Բայց մեջբերում եմ անում և ընդգծում:

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել հայկական համակարգչային տառատեսակների կիրառումը պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում։
Պետական հիմնարկներում դեռ առայսօր կիրառության մեջ են յունիկոդ կոդավորումը չաջակցող բազմաթիվ և բազմապիսի համակարգեր:
Կոնկրետ քո կողմից մեջբերված գրառումս վերաբերվում էր հենց ՄովսեսՄուս-ի հարցում զետեղված տեքստի հատվածից, որը պիտի որ գրապալատով լիներ, սակայն` չի: հենց դա էլ զարմանալի էր:

davidus
04.10.2011, 15:01
Սկսենք նրանից, որ թեմայի հեղինակի մեջբերումը հնարավոր ա արված ա ՀՀ կառավարության ծրագրի PDF տարբերակից, որը իր հերթին ստացվել ա տպարանում էդ տառատեսակներով տեքստը հավաքելու արդյունքում։
Բոլոր տպարանների դեպքում չգիտեմ, բայց իմ գործունության արդյունքում առընչված տպարաններից մեկը խնդիրներ ուներ տպագրական ծրագրերում յունիկոդ-ով տեքստեր հավաքելու հետ. դրա համար ANSI-ով էին տեքստերը հավաքում ու թղթին հանձնում։

Կայքերում տեղադրված նմանօրինակ նյութերը հիմնականում տպագիր օրինակների թվային տարբերակներն են (export արած PDF-ները)։ Էնպես որ, զարմանալու բան չկա։

Մովսես
04.10.2011, 17:50
Եթե չեմ սխալվում հիմա գրապալատ տառատեսակներով են աշխատում:
Բայց գտար էդ DAL times-ը?

գտա այդ տառատեսակը, բայց չեմ կարում word-ում օգտագործել...

Varzor
04.10.2011, 19:51
գտա այդ տառատեսակը, բայց չեմ կարում word-ում օգտագործել...
Ինչի? Ինստալ չես արել էդ ֆոնտը?

Varzor
04.10.2011, 19:53
Սկսենք նրանից, որ թեմայի հեղինակի մեջբերումը հնարավոր ա արված ա ՀՀ կառավարության ծրագրի PDF տարբերակից, որը իր հերթին ստացվել ա տպարանում էդ տառատեսակներով տեքստը հավաքելու արդյունքում։
Բոլոր տպարանների դեպքում չգիտեմ, բայց իմ գործունության արդյունքում առընչված տպարաններից մեկը խնդիրներ ուներ տպագրական ծրագրերում յունիկոդ-ով տեքստեր հավաքելու հետ. դրա համար ANSI-ով էին տեքստերը հավաքում ու թղթին հանձնում։

Կայքերում տեղադրված նմանօրինակ նյութերը հիմնականում տպագիր օրինակների թվային տարբերակներն են (export արած PDF-ները)։ Էնպես որ, զարմանալու բան չկա։
pdf-ը էքսպորտ անելը շատ հեշտ բան ա և այդ պրոցեսի ժամանակ ֆոնտերը չեն փոխվում, եթե իհարկէ չի օգտագործվում մի անպիսի ծրագրային միջոց, որում կիրառված է pdf-ի շատ հին դրայվեր:
Օրինակ` Office2007-ում ֆայլն ուղղակի save as ...PDF ես անում ;)
բայց քանի որ մեջբերումը վերաբերվում էր 2008-2012թթ գործողությունների պլանին, ապա իրոք որ տեղին չեմ զարմացել :)) 2008թ-ին պաշտոնապես չէին կիրառվում գրապալատ տառատեսակները:

Մովսես
04.10.2011, 20:06
Ինչի? Ինստալ չես արել էդ ֆոնտը?

Արեցի, բայց ամեն անգամ որ փորձում եմ այդ ֆոնտով գրել, ինքն իրեն փոխում է ֆոնտը ու մենակ կարում եմ հայերենը Sylfaen ֆոնտով գրել....:angry

Varzor
04.10.2011, 20:31
Արեցի, բայց ամեն անգամ որ փորձում եմ այդ ֆոնտով գրել, ինքն իրեն փոխում է ֆոնտը ու մենակ կարում եմ հայերենը Sylfaen ֆոնտով գրել....:angry
DAL Times ֆոնտը յունիկոդ չի, դու յունիկոդով ես հավաքում, դրա համար էլ ավտոմատ փոխում ա Sylfaen: Պիտի ANSI հավաքես` ստեղնաշարի կոդավորումը փոխի:
Ինչ ստեղնաշարի դրայվեր ես օգտագործում? KDWin, DKD, WinKeys, AK, թե Windows-ի համակարգայինը?

Մովսես
04.10.2011, 21:23

Windows-ի դրայվերն եմ օգտագործում, պետք է հատուկ ծրագիր ունենամ որ ANSI-ով հավաքեմ?? Որ ծրագիրը քաշեմ??

Varzor
05.10.2011, 10:01
Windows-ի դրայվերն եմ օգտագործում, պետք է հատուկ ծրագիր ունենամ որ ANSI-ով հավաքեմ?? Որ ծրագիրը քաշեմ??
Նայած թե մոտդ ինչ բիտանոց օպերացիոն համակարգ ա ու քանի բիտանոց օֆիս (32-64):
32 բիտանոց օֆիսի մեջ (անկախ ՕՀ-ի բիտայնությունից) ANSI-ով հավաքելու համար կարող ես օգտագործել KDWin-ը, WinKeys-ը և DAD-ն:
http://network.am/Categories/Text/Armenian
ՕՀ իտայնությունից կախված է միայն սրանց տեղադրման և գոևծարկման ձևերը:

Հ.Գ.
Հղումով կարող ես գտնել նաև հայկական ANSII տառատեսակներ:

Լեո
28.04.2013, 11:52
Հայկական լրատվական կայքերի մեծամասնությունում չակերտների փոխարեն ստորակետի ու «ե» տառի նշաններն են երևում:
Ի՞նչ ֆոնտ պիտի ավելացնեմ, որպեսզի խնդիրը վերանա:

Աթեիստ
28.04.2013, 11:55
Ըստ իս, լավագույն տարբերակը Arian AMU (http://hayeren.am/?p=fonts)։

Լեո
28.04.2013, 12:13
Ըստ իս, լավագույն տարբերակը Arian AMU (http://hayeren.am/?p=fonts)։

Փորձեցի, բայց խնդիրը մնաց…

http://i.imgur.com/Oz69jnT.jpg

Chuk
28.04.2013, 12:16
Փորձեցի, բայց խնդիրը մնաց…

http://i.imgur.com/Oz69jnT.jpg
Պիտի հակառակն անես, ջնջես էդ ֆոնտերը (Arian AMU, Arial AMU) :))

Ախմախները որպես առաջնային ֆոնտ դա են դրել, բայց օգտագործում են չակերտներ, որոնց դիրքում էդ ֆոնտերում ուրիշ նշաններ են:

Վահե-91
28.04.2013, 12:53
Հայկական լրատվական կայքերի մեծամասնությունում չակերտների փոխարեն ստորակետի ու «ե» տառի նշաններն են երևում:
Ի՞նչ ֆոնտ պիտի ավելացնեմ, որպեսզի խնդիրը վերանա:
Խնդիրը լրատվամիջոցների կայքերից ա գալիս, ոչ թե քո համակարգչից :angry

Լեո
28.04.2013, 12:59
Պիտի հակառակն անես, ջնջես էդ ֆոնտերը (Arian AMU, Arial AMU) :))

Ախմախները որպես առաջնային ֆոնտ դա են դրել, բայց օգտագործում են չակերտներ, որոնց դիրքում էդ ֆոնտերում ուրիշ նշաններ են:

Էդ դեպքում թող մնա ոնց կա, չեմ ջնջի: Չեմ ուզում միանալ ախմախներին... :))

Աթեիստ
28.04.2013, 13:10
Պիտի հակառակն անես, ջնջես էդ ֆոնտերը (Arian AMU, Arial AMU) :))

Ախմախները որպես առաջնային ֆոնտ դա են դրել, բայց օգտագործում են չակերտներ, որոնց դիրքում էդ ֆոնտերում ուրիշ նշաններ են:

Չուկ, իմ մոտ սաղ կայքերում ստոիպողաբար էդ ֆոնտն եմ դրել, ու ամեն տեղ չակերտները նորմալ են։ Ֆոնտը շատ լավն ա, հարցն էն ա, որ օրինակ մոզիլլան տենց խասյաթ ունի, տեքստի կեսը մի ֆոնտով ցույց տա, կեսը ուրիշ։ Էլի պետք ա զոռով նշել ֆոնտը, որ դզվի։

Chuk
28.04.2013, 13:26

Չէ, Արտ ջան, խնդիրը էնքան ֆոնտինը չի, այլ թե չակերտի համար որ կոդն են օգտագործում: Նայի, իրանք բացող չակերտը գրում են 171 կոդով, փակող չակերտը 187 կոդով: Ասենք GHEA Grapalat, GHEA Mariam, Tahoma, Tahoma Armenian, Sylfaen ֆոնտերում էդ կոդերի տակ բացող ու փակող չակերտներն են:

Arial AMU ու Arian AMU ֆոնտերն ուրիշ առանձնահատկություն ունեն: Սրանք ֆոնտի 161-ից 255 կոդերը օգտագործում են հայերեն տառերի համար, որ ArmSCII կոդավորման հետ էլ համատեղելի լինեն: Իրանք ամեն հայերեն տառն ու կետադրական նշանը երկու տեղ են պահում, մի հատ Unicode-ում հայերենի համար նախատեսված տիրույթում (մոտավորապես 1329-1415 տիրույթը, հիմա ճշգրիտ չեմ հիշում), մի հատ էլ 161-255 տիրույթում, որն օգտագործվել ա ASCII ֆոնտերում: Արդյունքում էդ բացող ու փակող չակերտների տեղերում (171 ու 187) էս ֆոնտերում ուրիշ նշաններ են՝ 171-ի տակ ստորակետը, 187-ի տակ «ե» տառը:

Էս ֆոնտերով բացող չակերտը գրելու համար պետք ա օգտագործել 167 կոդը, փակողի համար 166:

Հիմա քանի որ էդ մարդկանց ստեղնաշարային դասավորությունը նենց ա սարքած, որ բացող ու փակող չակերտները գրեն Unicode ստանդարտով (ինչն ի դեպ ճիշտ ա, տենց էլ պետք ա), իսկ սայտում որպես առաջնային ֆոնտ դրած են Arial AMU-ն ու Arian AMU-ն, ցույց ա տալիս ոչ թե չակերտներ, այլ ստորակետ ու «ե» տառ: Ու սա իրականում էն պատճառներից ա, որ ես էս երկու ֆոնտերը խորհուրդ չեմ տալիս օգտագործել: Մյուս պատճառն էն ա, որ լինում ա մարդիկ գրում են ArmSCII-ով, բայց քանի որ ֆոնտը դրած են լինում Arial AMU, չեն հասկանում, որ հիմա Unicode չեն գրում ու շիլա շփոթ ա առաջանում:

Ես հասկանում եմ, որ Թարումյանը փորձել ա լավ բան անել, բայց արդյունքում վատ ա ստացվել:

Աթեիստ
28.04.2013, 13:49
Էս ֆոնտերով բացող չակերտը գրելու համար պետք ա օգտագործել 167 կոդը, փակողի համար 166:

Չգիտեմ, որտեղից էս ինֆոն, որտև իմ մոտ մի քանի յունիկոդ ֆոնտ ստուգեցի (այդ թվում arian amu), սաղի մեջ էլ չակերնտերը 171, 187 էին։

Նույնիսկ Sylfaen-ում, որ հայերեն անսի չունի, էդ կոդերի տակ չակերտներն են։

Հ.Գ.
Նոր հասկացա, թե պրոբլեմն ինչում ա։ Բռաուզերի կարգավորումներում հայերեն տեքստի համար եթե դնեն ANSI ֆոնտ, ինքը յունիկոդ տեքստի հանդիպելուց ավտոմատ գցելու ա յունիկոդի, բայց չակերտներ որ անսի հատվածից են (մինչը 256), բռաուզերը ցույց ա տալիս անսի ֆոնտով, օրինակ arial armenian, որոև էդ կոդի տակ գալիս են «,» ու «ե»։

Chuk
28.04.2013, 13:52

Սպասի հեսա ես էլ ստուգեմ: Իրականում ստուգել էի, բայց մենակ Arial AMU-ով, որտև Arian-ը մոտս չեմ տեղադրում: Հեսա նայեմ, գրեմ:

Chuk
28.04.2013, 13:59
Օք, ես ներող: Չգիտեմ ինչի մեջս տպավորված էր, որ Arian AMU-ում էլ ա ինքը ArmSCII-ի տիրույթը ներառել հայերեն տառերով, բայց պարզվեց, որ էդտեղ արդեն խնդիրը հասկացել ու ուղղել ա, որոշել ա հայերեն տառերը մենակ Unicode-ի համար նախատեսված տիրույթում թողնի:

Ի դեպ նոր իրա սայտը նայեցի, ինքն էլ ա գրել էդ մասին, մեջբերեմ.

Երբ ռուսաստանյան ABBYY ընկերությունը ստեղծեց իր հայտնի FineReader տառաճանաչող ծրագրի հայերենով աշխատող վարկածը անհրաժեշտ եղավ ունենալ Arial AM-ի որակի մի որեւէ տառատեսակ, որը սակայն կունենար Յունիկոդ այլագրում։ Ստանալով հեղինակի թույլտվությունը ABBYY-ի ընկերությունում պատրաստեցին Arial AM-ի Յունիկոդային վարկածը, որը ստացավ Arial AMU անվանումը եւ սկսեցին այն տարածել FineReader-ի փաթեթով։ Սակայն ABBYY-ի իրականացրած վերայլագրման արդյունքում Arial AM-ի ArmSCII-8 այլագրումը չվերացավ, այլ պարզապես նրան հավելվեցին Յունիկոդ այլագրերը։ Արդյունքում, այս նոր տառատեսակը գործածելիս օգտվողը հաճախ չէր նկատում, թե ո՞ր այլագրմամբ է աշխատում. 8-բիթանոց ArmSCII-8-ո՞վ, թե՞ Յունիկոդով, ինչը հաճախ հանգեցնում էր թյուրիմացությունների։ Դրան ավելացել էր հայերեն չակերտների խնդիրը։ Բանն այն է, որ այն չակերտները, որոնք ընդունված է գործածել հայերենում, Յունիկոդում տեղադրված են դրա 8-բիթանոց մասնում, ընդ որում հենց այնտեղ, որտեղ ArmSCII-8-ում գտնվում են հայկական ստորակետը եւ փոքրատառ «ե»-ն։ Դա բերեց է նրան, որ հայերեն Յունիկոդ գրվածքներն այդ տառատեսակով դիտելիս չակերտների փոխարեն հայտնվում էին ստորակետ եւ փոքրատառ «ե»։

Լուծելու համար այդ խնդիրը եւ շտկելու համար տառատեսակի նկատված նաեւ այլ թերությունները հեղինակը որոշեց ստեղծել դրա բոլորովին նոր վարկածը՝ զրոյից։ Նախապես այն ստացավ նույն անունը, սակայն նրանում այլեւս չկար ArmSCII-8-ի հատվածը, ինչը վերացնում էր այդ տառատեսակի սկզբունքային թերությունը, դարձնելով այն Յունիկոդ համօրինակին լիովին համապատասխանող տառատեսակ։ Դրանից բացի, ի տարբերություն նախորդ վարկածի, սրանում ուղիղ եւ թավ ոճերից բացի կային նաեւ շեղ եւ թավ շեղ ոճերը։

Հետագայում, անվան հետ կապված թյուրիմացթյուններից խուսափելու նպատակով որոշվեց տառաատեսակը վերանվանել «Արիան», պահպանելով սակայն AMU հավելումը։ Իր առաջին թողարկման դրությամբ Արիան AMU-ն լիովին համընկնում էր Արիալ AMU-ին եւ որեւէ համակարգում դրա կիրառումը վերջինի փոխարեն չէր կարող որեւէ փոփոխություն մտցնել տվյալ համակարգում։ Սակայն հետագա բարելավումների արդյունքում հրատարակված վարկածները արդեն շեղվում են սկզբնական վարկածից եւ դա կարող է էապես փոխել ծրագրային արտադրանքի արտապատկերման առանձնահատկությունները, ինչը պետք է հաշվի առնվի կայքեր եւ այլ ծրագրային արտադրանք ստեղծների կողմից։

Աղբյուր՝ arian.tarumian.am (http://arian.tarumian.am/?page_id=9)

Էս հաշվի առնելով բոլորին կոչ եմ անում համակարգչից ուղղակի ջնջել Arial AMU տառատեսակը ու թողնել միայն Arian AMU-ն:

Chuk
28.04.2013, 14:07
Հ.Գ.
Նոր հասկացա, թե պրոբլեմն ինչում ա։ Բռաուզերի կարգավորումներում հայերեն տեքստի համար եթե դնեն ANSI ֆոնտ, ինքը յունիկոդ տեքստի հանդիպելուց ավտոմատ գցելու ա յունիկոդի, բայց չակերտներ որ անսի հատվածից են (մինչը 256), բռաուզերը ցույց ա տալիս անսի ֆոնտով, օրինակ arial armenian, որոև էդ կոդի տակ գալիս են «,» ու «ե»։
Տարբերակ ա, բայց կարող ա նաև Arial AMU-ի խնդիր լինի: Օրինակ իմ մոտ դա էր գցած ու տենց էր, հիմա ջնջեցի ու Arian AMU-ն դրեցի, դզվեց:

Օրինակ tert.am-ում հերթականությունը սենց ա դրած.

font-family: "Arian AMU", "Arial AMU", Sylfaen, sans-serif;

Բայց ուրիշ տեղեր առաջինը կարող ա հենց Arial AMU-ն դրված լինի, դրա համար դրան կոմպից ռադ անելը ճիշտ եմ համարում:

Ներսես_AM
28.04.2013, 14:44
Եթե տեղադրում եք Արիան ԱՄՈՒ ապա մի զլացեք, մտեք իր կայքից, վերջին 4–րդ տարբերակը քաշեք‎։ Լիքը սխալներ ուղղված են ու ավելացված են ահագին լեզուներ։ ՈՒ նաև Մոնո տարբերակներն էլ կան։ Արդեն լուրջ ֆոնտ ա դարձել, ու շատ որակով :)
Arial AMU-ն միանշանակ պետք ա հեռացնել ինչպես բորբոքված կույրաղիքը։

Լեո
28.04.2013, 15:16
Բայց ուրիշ տեղեր առաջինը կարող ա հենց Arial AMU-ն դրված լինի, դրա համար դրան կոմպից ռադ անելը ճիշտ եմ համարում:

Arial AMU-ն ջնջելը լուծեց խնդիրը: Ավելին, տառերն ավելի գեղեցիկ դարձան :)

Vazgen1997
23.04.2014, 12:14
Բարև ակումբցիներ:
Ոնց հասկացել եմ համակարգչիս ֆոնտերի հետ խնդիր ունեմ: Տեքստային դակումենտում գրում եմ ռուսերենվ պահպանում եմ ֆայլը, հետո ետ ֆայլը երբ բացում եմ կամ ինչոր չինարենին մոտ տառերա բերում կամել ??????????????????????????????? սենց բաներ (խնդիրը բոլոր լեզուների հետա բացի անգլերենից, դե պարզա պատճառ երևի ենա որ համակարգիչս անգլերենա): Էտ ֆայլը փորձել եմ Word-ովել բացել բայց նույն խնդիրնա: Ոնց անում եմ չի դզվում խնդրում եմ օգնեք: Սկզբից մտածում էի պիտի տեքստային դակումենտից դզեմ բայց փորձեցի Format>>Font ու բոլոր տարբերակները դրեցի բայց չեղավ: