Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Օրագիր. Ուզում եմ հավատալ...



Կարնո Սոսե
29.09.2011, 18:37
Մարդիկ ամեն օր հետևողականորեն սպանում են իմ մեջ հավատն իրենց նկատմամբ ... հիասթափություններն ստիպում են ինձ հիմար զգալ ` նախկինում տածած հավատիս ու վստահությանս համար... ինձ մնում է միայն մեկ ճանապարհ . պիտի հեռանամ մարդուց , որ շարունակեմ սիրել նրան...

Կարնո Սոսե
30.09.2011, 12:41
Մտքերս պայքար են իրականության ու իմ այն ստեղծածի միջև , որին հավատում եմ... իսկ բախումը տեղի է ունենում , երբ այդ երկուսի միջև խզման աստիճանը դառնում է անչափելի... դեռևս միայն պայքար է ` հորինածս իրականություն դարձնելու պայքար...

Կարնո Սոսե
02.10.2011, 20:25
"...ես ուզում եմ խոսքեր գրել
Անձրևի երաժշտության համար
Հանգավորել եմ ուզում
Աշնան քամին..."
Անձրևի մասին արևային տողեր ...
Ինչ գեղեցիկ ես արտահայտվել Էմի~ն :
Երանի լիներ մարդկանց հոգիները մաքրելու մի այպիսի հնար , ինչպես փողոցներն ու օդն են մաքրվում անձրևից հետո : Այդժամ կկարողանայինք լսել անձրևի երաժշտությունը , իսկ ջրափոսին նայելիս միայն ջրափոս չէինք տեսնի , այլ կփնտրեինք արևը , լուսինը , մեր արտացոլանքն ի վերջո ...

Կարնո Սոսե
03.10.2011, 13:48
Ես ինքս երկու ծայրահեղություն ` միջինս գտնել չեմ կարողանում...

Կարնո Սոսե
29.10.2011, 02:45
Ինչպե՞ս կնքեմ ես հաշտություն իմ ու իմ միջև...

Կարնո Սոսե
29.10.2011, 19:46
Փողոցում այլևս ականջակալեր չեմ կրում...
...ուզում եմ լսել իրականության ձայները,ուզում եմ զգալ այն,ճանաչել կյանքը,էլ չեմ ուզում հիասթափվել, չեմ ուզում ընտելանալ ինքնաբախումներիս ցավերին..

Կարնո Սոսե
30.10.2011, 11:52
ես ծխախոտ չեմ ծխում, ես ծխում եմ ինքս ինձ...
Ա.Ղ.

Կարնո Սոսե
09.11.2011, 23:17
Իմ գոյությամբ երբեմն արդարացնում եմ մահվան գոյությունը, երբեմն էլ ստիպում եմ, որ մահը մեղավոր զգա իր գոյության համար:
Ինչի՞ եմ էսքան ծայրահեղ...