PDA

Դիտել ողջ տարբերակը : Apple iOS-ն ընդդեմ Google Android-ի

Ռուֆուս
29.09.2011, 11:16
Այ էս վիդեոն շատ ա դուրս եկել, լրիվ ցույց ա տալիս iPhone օգտագործողների 90%-ի մտածելակերպը :))

http://www.youtube.com/watch?v=FL7yD-0pqZg

Հետաքրքիր ա իմանալ ի՞նչ առավելություններ ունի iPhone-ը, որ մարդիկ Անդրոիդը թողած iPhone են առնում: Ո՞րն եք նախընտրում ու ինչու՞:

«iPhone-ը աշխարհի ամենալավ հեռախոսն է» հիմնավորումը կտրականապես չի ընդունվում :P

Freeman
29.09.2011, 14:03
Android, android :goblin, Կողքիցս մեկը գոռում ա jailbrock, jailbrock :))
Կարծում եմ անդրոիդի առավելությունը ծրագերը հեշտ ու անվճար գտնելն ա ու հայերեն ստեղնաշարը:)) IOS-ի համար էլ էի գտել, բայց դասավորությունը տեսնելուց հետո փոշմանեցի, որ գտել եմ: Համ էլ մի ամբո՜ղջ դոլլար դրա դիմաց տվել էի :Դ չնայած ահագին ժամանակ ա էլ չեմ հետաքրքրվել, եթե արդեն կա, մեկդ PM արեք:))

Հա, մոռացա հարցնեի, հարցումը խի՞ ա փակ :think

VisTolog
29.09.2011, 14:07

Վայ, Freeman :)) :D

Բացա - http://www.akumb.am/poll.php?pollid=2761&do=showresults

Ռուֆուս
29.09.2011, 14:20
Հա, մոռացա հարցնեի, հարցումը խի՞ ա փակ :think

Որովհետև արդեն քվեարկել ես, :blin (http://www.akumb.am/poll.php?pollid=2761&do=showresults)

Երեկ մի ժամ փորձում էի iPhone-ից նկար ուղարկել Bluetooth-ով: Մի ժամ տանջվեցի, վերջում պարզվեց, որ iPhone-ի bluetooth-ը մենակ ականջակալներ միացնելու համար է :blin Հույս ունենանք iPhone 5-ում գոնե կսկսեն ինֆրակարմիր պորտ դնել, հետո iPhone 6, 7-ի համար նոր կսկսեն մտածել Bluetooth File Transfer-ի մասին: :blin

Freeman
29.09.2011, 15:00
Որովհետև արդեն քվեարկել ես, :blin (http://www.akumb.am/poll.php?pollid=2761&do=showresults)

Երեկ մի ժամ փորձում էի iPhone-ից նկար ուղարկել Bluetooth-ով: Մի ժամ տանջվեցի, վերջում պարզվեց, որ iPhone-ի bluetooth-ը մենակ ականջակալներ միացնելու համար է :blin
Հաա, ես էլ եմ էդ վիճակում հայտնվել:))
Չզգուշացրեց, որ փակ ա, ես էլ էլ չստուգեցի:oy

Վայ, Freeman :)) :D

http://www.yoursmileys.ru/psmile/photo/p0707.gif

Life
29.09.2011, 15:24
Որովհետև արդեն քվեարկել ես, :blin (http://www.akumb.am/poll.php?pollid=2761&do=showresults)

Երեկ մի ժամ փորձում էի iPhone-ից նկար ուղարկել Bluetooth-ով: Մի ժամ տանջվեցի, վերջում պարզվեց, որ iPhone-ի bluetooth-ը մենակ ականջակալներ միացնելու համար է :blin Հույս ունենանք iPhone 5-ում գոնե կսկսեն ինֆրակարմիր պորտ դնել, հետո iPhone 6, 7-ի համար նոր կսկսեն մտածել Bluetooth File Transfer-ի մասին: :blin

Դե Apple-ը արդեն 4 տարի ա A2DPահալած քաղաքականություն ա վարում(որը կարծում եմ մոտակա տարիներին չի փոխվի)...արդեն սովորել եմ,համել էտ բլութութով երգ,նկար ուղարկելու դարն ացնել ա ոնցոր :))

Հ.Գ. Քվեարկել եմ iPhone-ի օգտին,որտև ավելի սրտովս ա, Apple-ի արտադրանքին ավելի հակված եմ...չնայած որ Galaxy S II եմ օգտագործել որոշ ժամանակ,նույն հենց անդրոիդի վրա,իրան 100 % արդարացրել ա

Հ.Հ.Գ. Ճիշտ չէր լինի հարցման մեջ,iPhone-ի տեղը iOS լիներ?

Sagittarius
29.09.2011, 16:43
անվերջ հակամարտություն :P

http://elecwatch.info/uploadfiles/droidgodnet-1287970156/how-an-iphone-user-sees-an-android-user-vs-blackberry-user-image-_1.jpg

Varzor
29.09.2011, 17:02
Այ էս վիդեոն շատ ա դուրս եկել, լրիվ ցույց ա տալիս iPhone օգտագործողների 90%-ի մտածելակերպը :))
Հետաքրքիր ա իմանալ ի՞նչ առավելություններ ունի iPhone-ը, որ մարդիկ Անդրոիդը թողած iPhone են առնում: Ո՞րն եք նախընտրում ու ինչու՞:

«iPhone-ը աշխարհի ամենալավ հեռախոսն է» հիմնավորումը կտրականապես չի ընդունվում :P
նախ հարցադրումը այդքան էլ ճիշտ չի: iPhone-ը հեռախոսի մոդե է, իսկ Android-ը օպերացիոն համակարգ: Եթե խոսքը գնար iPhoneOS-ի ու Անդրոիդի մասին, ապա հակառակը կքվեարկեի (քվեարկել եմ Անդրոիդի օգտին):

Դու կտրականապես չես ընդունում այն միակ հիմնավորումը, որը կարողանում են տալ iPhone-ի երկրպագուները :D Բա էլ ինչ ասեն? Պրիստիժ ա? Մոդայա? Անիմաստ փողերի վատնում ա? Պուպուշա? :D

Ստորև կփորձեմ բերել իմ անձնական կարծիքով և ունեցած ինֆորմացիայով հիմնավորված առավելություները և թերությունները
1. iPhone
առավելություններ (iPhone 4)
1. Կարելի է ասել ունի ներկայիս գրպանի սարքավում-կոմուտատորների (ուղղակի հեռախոս ;) ) մեջ լավագույն թաչ դիսփլեյը, որը ոչ միայն շատ լավ է արձագանքում հպումներին, այլև բավականին բարձրորակ պատկեր է ապահովում: Լրացուցիչ կալիբրավորման կարիք չունի` Appl-ում արդեն ամեն ինչ նախապես մտածված է:
2. Բավականին լավ մտածված և հարմարավետ ինտերֆեյս, կարգավորումների մեխանիզ, օգտագործողի մասին մտածելով ստեղծված ծրագրային ապահովում:
3. Չնայած ուշ իրականացված, բայց ավելի հաջող աշխատող բազմահոսքային ՕՀ
4. Կրեատիվ և ինքնատիպ դիզայն:
5. Որակյալ ձայնի արդաբերում (թե իր բարձրախոսներով և թե ականջակալներով)
6. Բավականին բարձր հարվածակայունություն
7. Պուպուշ-մուպուշ, ֆունկցիաներ և ծրագրիկներ, որոնք որպես կանոն նադայել են անում մի 2 օր խաղալուց հետո ու պրակտիկորեն չեն կիրառվում, բայց հաճելի են, որ կան, քանի որ թեկուզ հազարից մեկ, բայց պետք են
8. Բավականին բարձրորակ ինտերնետ բրաուզեր` մտածված, ֆունկցիոնալ և արագագործ:
թերություններ (iPhone 4)
1. Ակնհայտ անհամապատասխանություն խոստացված բարիքներին` հույսերի խորտակում ;)
2. Փակ և ոչ կոմինկաբելային համակարգ` առանց ֆանտազիային հարազատ թյունինգների հնարավորության:
3. Համակարգչի հետ անհաջող աշխատանք
4. Անվճար ծրագրերի գրեթե բացակայություն, ինչպես և ընդհանրապես ծրագրերի սակավություն:
5. Ընթացքում շտկող թերություններ
6. Անիմաստ և չհիմնավորված բարձր արժեք
7. Լրացուցիչ աքսեսուրաների բարձր արժեք, ոչ ունիվերսալություն:
8. Տեխնիկական բարդ և թանկարժեք սպասարկում (մասնավորապես պահեստամասերի պահով)
9. Կյանքի հաշվարկային կարճ տևողություն:
10. Հիշողության ընդայնման հնարավորության բացակայություն (չնայած իրա վրայի եղածն էլ պակաս չի, բայց դե թանկ ա նստում)

2. Android ՕՀ-ով հեռախոսներ
առավելություններ
1. Բազմազանություն` դիզայնի, ֆունկցիոնալի, մոդելների և բրենդերի:
2. Չկաղապարված ՕՀ, Ճկուն փոփոխվող ըստ ֆանտազիայի և ծրագրավորման ունակությունների:
3. Համեմատաբար ցածր արժեք:
4. Որպես կանոն այս ՕՀ-ով հեռախոսների աքսեսուարները ավելի ունիվերսալ են
5. Ավելի հեշտ է համակցվում համակարգչին, ավելի հեշտ է ինֆորմացիայի փոխանակումը
6. Անվճար և վճարովի ծրագրերի "խայտառակ" առատություն
7. Որպես կանոն այս ՕՀ-ով հեռախոսների ֆոտոխցիկները ավելի որակյալ են (մասնավորապես SonyEricsson բրենդինը)
8. Հենց ՕՀ որոշ ցուցանիշներով, ներկայիս տարբերակները անվիճելիորեն գերազանցում են iPhoneOS-ին: Տեստերը բազմաթիվ են:
թերություններ
1. ոչ օպտիմալ օգտագործվող ապարատային ռեսուրսներ (պրոցեսոր, օպերատիվ և հիմնական հիշողություն)
2. ծրագրային տեսանկյունից ոչ միանշանակ լրամշակում, բաց վիճակ, կարգաբերումների ենթակա:
4. Ոչ "bay and enjoy" տիպի ՕՀ` յուրաքանչյուր արտադրողի մոտ կարող են լինել իր թեր և դեմերը, տարբերությունները
5. Շարքից հանելու հնարավորություն: Ի տարբերություն iPhoneOS-ի ջանասեր օգտագործողը կարող է շարքից հանել ՕՀ-ն
6. Տարբերակների բազմազանություն, որոշ դեպքերում անհամատեղելի:
7. Ինտերնետում հայերեն լեզվի հետ ունեցած պրոբլեմներ (լուծվում են, բայց հաճախ ոչ գործարանային մեթոդներով ;))

Թե որքանով են նկարագրություններս իրական և ընդունելի, թողում եմ ձեր քննարկմանը ;)

Հ.Գ.
Եթե իմ խնդրը կարող եմ լուծել X գումարով,ապա իմաստ չեմ տեսնում խնդր լուծման համար վճարել 2X կամ 3X գումար:

Maxpayne
29.09.2011, 20:32
չեմ օգտագործել էս 2-ից որևէ մեկը, բայց մեկնաբանություններից հասկանալի ա որ անդրոիդը ներկայումս ամենամատչելի ու ամենահաջողված ՕՀ-ն ա աշխարհում, օգտագործել եմ BADA օհ-ն, որը տեսածս անիմաստ սիստեմներից էր, օգտվել եմ Սիմբիանի մի քանի վերսիաներից (8,1 9,1 9,4), բայց մի տեղ կարդացել էրի որ սիմբիանը ամենաուշը 2013-ին կթողնի ասպարեզը` զիջելով այն IOS-Ին ու Անդրոիդ-ին ...

Life
29.09.2011, 20:39
Սիմբիանը վաղուց ա զիջել դիրքերը :)) բայց չգիտես խի Նոկիան դա չի ուզում հասկանա

Universe
29.09.2011, 20:54
iPhone;)
ԱՄենալավը: Իմ կարծիքով ամենալավ թաչսքրինն ունի, ամենագեղեցիկնա ու որ ֆունկցիաներից գլուխ չես հանում, ստիպված չես լինում ամեն մի մոդիֆիկացիայի համար խորանալ նաստրոյկաների մեջ: Վատն էլ էնա,որ օրիգինալ ականջակալները եթե կորցնում ես, ապա նորը սովորական ականջակալների 3-4 գինն արժի :)

Այֆընի թերություններից ամենաներվաինացնողը նայա, որ ընդամենը մեկ շաբաթ անց մինչև ձեռք բերելդ լսած ԲՈԼՈՐ հնարավորությունները դառնում են անհետաքրքիր ու հեռախոսը այդ օրվանից սկսում ես օգտագործել որպես հեռախոս, ու եթե այֆընա լինում, ապա ավելի հաճույքով, քնքուշ, նուրբ ... Ի դեպ նաև ճկունա,ճիշտա ռեզինով, բայց դե քանի անգամ ահագնաստիկ ընկելա ձեռքիցս ու ոոոչչ մի թերություն:

Հիմա, ներկա պահին HTC եմ օգտագործում, բայց դե iPhone ը մնումա iPhone...
Որ անկեղծ ասեմ, տարբերությունները զուտ ֆունկցիոնալ առումով ինձ չի էլ հետաքրքրում, որովհետև ես օգտագործում եմ միայն մեյլիս ավտոափդեյթը, մնացած ոչ մի հնարավորություն չեմ օգտագործում, նույնիսկ հասարակ հեռախոսի բրոուզերը: Համ ժամանակ էլ չի լինում,համ հավես,համ իմաստ՝ հեռախոսով մտնելու:)

Sagittarius
29.09.2011, 21:22
Սիմբիանը վաղուց ա զիջել դիրքերը :)) բայց չգիտես խի Նոկիան դա չի ուզում հասկանա

Նոկիան դա արդեն հասկացել ա, կամ ավելի ճիշտ հասկացրել են :)) (http://www.bgr.com/2011/09/29/nokia-to-turn-mobile-landscape-on-its-head-with-meltemi-smartphone-os/)

Maxpayne
30.09.2011, 15:01
Սիմբիանը վաղուց ա զիջել դիրքերը :)) բայց չգիտես խի Նոկիան դա չի ուզում հասկանա

դե դուրս ա գալիս, եթե Նոկիան չփղյալ համարի պայմանագիրը սիմբիանի հետ` էտ ընկերությունը կկործանվի... հիմա մենակ Նոկիան ա Սմարթերը սիմբանով արտադրում ու չէմ կարծում, որ մեկ ուրիշ մոբայլ բրենդ օգտվի սիմբիանի ծառայություններից

0david0
04.10.2011, 23:13
Դուրս է եկել iPhone 4S-ը: Նոր հնարավորություններն են՝ 8Մպ կամերա, 1080p վիդեո, A5 չիպ, 14.4Մբ 3G ինտերնետ, iOS 5, բարելավված էներգաօգտագործում և այլն: Արտաքինը նույն iPhone 4-ինն է:
Մանրամասները՝ http://www.gsmarena.com/apple_iphone_4s-4212.php

Vaio
04.10.2011, 23:24
Դուրս է եկել iPhone 4S-ը: Նոր հնարավորություններն են՝ 8Մպ կամերա, 1080p վիդեո

ՎԵՐՋԱՊԵՍ iPhone-նն էլ ունեցավ նորմալ ֆոտո- և վիդեոկամերա:

Varzor
05.10.2011, 10:04
Դուրս է եկել iPhone 4S-ը: Նոր հնարավորություններն են՝ 8Մպ կամերա, 1080p վիդեո, A5 չիպ, 14.4Մբ 3G ինտերնետ, iOS 5, բարելավված էներգաօգտագործում և այլն: Արտաքինը նույն iPhone 4-ինն է:

Մնում ա էդ կամերան SonyEricsson-ին հասնի ;)

Ռուֆուս
14.10.2011, 22:23
Հոկտեմբերի 17-ին Հոնգ-Կոնգում տեղի կունենա Անդրոիդ 4.0 (Ice-Cream Sandwich) ՕՀ-ի և Googel Nexus Prime հեռախոսի պաշտոնական պրեզենտացիան :clap

Հայկօ
15.10.2011, 01:11
Հոկտեմբերի 17-ին Հոնգ-Կոնգում տեղի կունենա Անդրոիդ 4.0 (Ice-Cream Sandwich) ՕՀ-ի և Googel Nexus Prime հեռախոսի պաշտոնական պրեզենտացիան :clap

Առանձնապես սպասելու բան չկա, մեր մեջ ասած, մանավանդ որ Սամսունգ ա ))): Ըստ ամենաթարմ բամբասանքների՝ տեխնիկական բնութագրերը սենց (http://www.gsmarena.com/samsung_google_galaxy_nexus_i9250-4219.php) են: Փոխարենը կոր ա :)):

http://tftscdn.nexus404.com/Blog/wp-content/uploads2/2011/10/samsung-nexus-prime-google-unpacked-ctia-teaser.jpg

0david0
15.10.2011, 02:04
Հոկտեմբերի 17-ին Հոնգ-Կոնգում տեղի կունենա Անդրոիդ 4.0 (Ice-Cream Sandwich) ՕՀ-ի և Googel Nexus Prime հեռախոսի պաշտոնական պրեզենտացիան :clap

Ոչ թե 17-ին, այլ 19-ին ;)
http://4pda.ru/2011/10/14/48225/

Freeman
15.10.2011, 09:33
Իսկ IOS 5-ն արդեն կա, թարմացնելու համար պարզապես միացրեք ձեր Iարտադրանքը Մակին կամ ԱՀ (PC)-ն: Ուշադրություն եթե չեք ուզում ձեր գնած բոլոր ծրագրերը կորեն, թարմացումը կատարեք միայն այն համակարգչով, որի հետ Iսարքավորումը սինխրոնիզացիա եք կատարել, չնայած կարող ա կորածները հետ բերել լինի, I:esim

Մտածեցի ոչ-ոք օղորմածիկ Ջոբսի կողմից չի, գոնե ես հայտարարեմ:))

Freeman
15.10.2011, 11:59
Ժող, որ սենց գնաց, հարցման արդյունքները փոխվելու են)) Որ ՍԻՌԻ-ն զարգացրին, ես էլ կդառնամ Iմանիակ:))

http://www.youtube.com/watch?v=HicNp-7iD4s&feature=player_embedded#at=152

Ռուֆուս
15.10.2011, 15:59
Առանձնապես սպասելու բան չկա, մեր մեջ ասած, մանավանդ որ Սամսունգ ա ))): Ըստ ամենաթարմ բամբասանքների՝ տեխնիկական բնութագրերը սենց (http://www.gsmarena.com/samsung_google_galaxy_nexus_i9250-4219.php) են: Փոխարենը կոր ա :)):

Հա ի՞նչ անենք, որ Սամսունգ ա, էս վերջերս Սամսունգի մասին կարծիքս կտրականապես փոխվել է դեպի դրականը: Կորությունն էլ ինձ դուր ա գալիս :P Համ էլ 4.0-ն ինձ շատ ավելի ա հետաքրքրում, քան Նեքսուսը:

Ոչ թե 17-ին, այլ 19-ին ;)
http://4pda.ru/2011/10/14/48225/

Ճիշտ ես, սխալ էի գրել ամսաթիվը :oy

Ժող, որ սենց գնաց, հարցման արդյունքները փոխվելու են)) Որ ՍԻՌԻ-ն զարգացրին, ես էլ կդառնամ Iմանիակ:))

Սիրին մի եսիմ ինչ չի: Cyanogenmod-ի մեջ Voice Dialler ծրագիրը կա, որը մոտավորապես նույն բանն ա անում, բայց զարգանալու տեղ դեռ շատ ունի: Voice Dialler-ով կարող ես զանգելուց բացի տարբեր հրահանգներ տաս, ասենք էս ինչը բաց, էս գործողությունն արա և այլն: Ինչ վերաբերվում է Սիրիին, հետաքրքրիր կոնցեպտ ա, բայց իմ կարծիքով էդքան էլ գործնական չի լինի: Հեռախոսի հետ երկխոսելը կողքից առնվազն տարօրինակ տպավորություն կթողնի :)) Համ էլ Սիրին էս պահին մենակ անգլերեն, ֆրանսերերն ու գերմաներեն ա աշխատում, երբ որ հայերենը սարքեցին, նոր կմտածենք Սիրիի մասին: Համ էլ ոնց տեսնում եք iPhone-ը մենակ զիզիբիզի բաներ ա սարքում, որոնք սիրուն են, հետաքրքիր են, բայց էդքան էլ գործնական չեն, իսկ Անդրոիդը ավելի ֆունկցիոնալ նորարարություններ ա անում:

Freeman
15.10.2011, 17:50

Ինչքան ուզում ա զիզի-բիզի ու ոչ գործնական լինի, եթե միայն ականջակալի վրայի կոճակով հնարավոր եղավ sms-ին պատասխանել, կարելի ա թաչ-սկրին տեխնիկայի դարն անցած համարել: Ամեն դեպքում հլը որ SIRI-ն էնքան չեն կատարելագործել, որ Iտեխնիկայի նկատմամբ հակակրանքս անցնի, հիմա ուղղակի ափսոսում եմ, որ droid-ների վրա SIRIoideus համակարգ չի լինում:))

Հ.Գ. Լեզուների հարցով էլ` IOS-ը դեռ նորմալ հայերեն գրել չգիտի, էլ ուր մնաց հասկանա ու պատասխանի:)
Հ.Հ.Գ հետաքիր ա, եբրայերեն SIRI-ն հարցին հարցով ա՞ պատասխանելու:))

Հայկօ
15.10.2011, 18:11

Vlingo (https://market.android.com/details?id=com.vlingo.client&feature=search_result)-ն վատ չի աշխատում, եթե քեզ Siri-անման ինչ-որ բան ա պետք. կարող ես փորձել: Ու չմոռանանք, որ Android-ում արդեն իսկ կա ներկառուցված ձայնային ղեկավարման համակարգ՝ Voice Actions (http://www.google.com/mobile/voice-actions/): Անհրաժեշտության դեպքում կարելի ա դա զարգացնել:

Freeman
15.10.2011, 18:15

Ինչքան հասկացա SIRI-ում ոչ-թե առանձին հրամաններ են դրված, այլ ինքը ասածն ա վերլուծում ու ըստ դրա արդյունքներ ա բերում,ի տարբերություն, ասենք, օպերայի ձայնային թյուրիմա..էէէ կարգավորմանը:)) Վլինգոն էլ ա՞ տենց:

0david0
15.10.2011, 20:06
Մնումա գոնե 2011-ին արտադրված հեռախոսների պռաշիվկեն թարմացնեն մինչև 4.0 :think

http://www.youtube.com/watch?v=Py9TfZGie48

Ռուֆուս
15.10.2011, 22:17
Մնումա գոնե 2011-ին արտադրված հեռախոսների պռաշիվկեն թարմացնեն մինչև 4.0 :think

Գուգլի ասելով 4.0-ն հասանելի կլինի Անդրոիդով աշխատող բոլոր սարքավորումների համար, մենակ թե մոռացել են մանրամասնել, թե «բոլորի» տակ արդյո՞ք ի նկատի ունեն արդեն նախնադարյան դարձած մոդելները... Հուսանք, որ հա :)) Մենակ թե վերջին րոպեին HTC-ն չորոշի, որ Wildfire-ի համար 4.0 չեն թողարկելու :angry

Ռուֆուս
19.10.2011, 13:39
Սա էլ նոր Galaxy Nexus-ը, լավն ա :love ուզում եմ :cry

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=-F_ke3rxopc

Altair
20.10.2011, 21:56
Սա էլ նոր Galaxy Nexus-ը, լավն ա :love ուզում եմ :cry

Սա (http://android.mobile-review.com/news/3721/) ընթեռնել ե՞ս:

0david0
21.10.2011, 23:46
Գուգլի ասելով 4.0-ն հասանելի կլինի Անդրոիդով աշխատող բոլոր սարքավորումների համար, մենակ թե մոռացել են մանրամասնել, թե «բոլորի» տակ արդյո՞ք ի նկատի ունեն արդեն նախնադարյան դարձած մոդելները... Հուսանք, որ հա :)) Մենակ թե վերջին րոպեին HTC-ն չորոշի, որ Wildfire-ի համար 4.0 չեն թողարկելու :angry

Էէէէէէէէէ՜՜՜՜՜՜
Samsung Nexus S, Motorola Droid RAZR, Motorola Atrix 2, Motorola Droid Bionic, Motorola Droid 3, Samsung Galaxy S II, HTC EVO 3D, HTC Sensation ընտանիք, HTC Amaze 4G, Sony Ericsson Xperia ընտանիք (http://www.androidcentral.com/will-my-phone-get-ice-cream-sandwich): Մենակ ամենաթանկանո՞ց հեռախոսները պիտի թարմացնեն :(

Արծիվ
09.11.2011, 08:56
Աշխարհի ամենա լավ, ամենա սիրուն և ամենա հրաշալի հեռախոսը միանշանակ iPhone է :love:ok:B
Նայելով այս վիդեոն չեմ կասկածում որ iPhone-ը ապագայի հեռախոս է:

http://www.youtube.com/watch?v=lzsBwnv_dAg

Արծիվ
09.11.2011, 09:19
Ինչպես ժողովրդական առակը կուսուցանե մարդ սիրումա այն ինչ ունի իսկ փնովումա այն ինչ չունի: Ես էլ իմ iPhone 4S եմ սիրում:;)

ՀԳ Աղվեսի կտուցը չի հասնում խաղողին ասում չէ՜ շատ թթուա:D

Արծիվ
09.11.2011, 09:44
նախ հարցադրումը այդքան էլ ճիշտ չի: iPhone-ը հեռախոսի մոդե է, իսկ Android-ը օպերացիոն համակարգ: Եթե խոսքը գնար iPhoneOS-ի ու Անդրոիդի մասին, ապա հակառակը կքվեարկեի (քվեարկել եմ Անդրոիդի օգտին):

Դու կտրականապես չես ընդունում այն միակ հիմնավորումը, որը կարողանում են տալ iPhone-ի երկրպագուները :D Բա էլ ինչ ասեն? Պրիստիժ ա? Մոդայա? Անիմաստ փողերի վատնում ա? Պուպուշա? :D
Շատ լավ Վարզոր, հիմա էլ եթե կարող ես iPhone 4S-ը համեմատիր Android-ի հետ և տես թե որի առավելություններն են շատ: Siri, iOS 5, A5 Dual Core Chip, 8 MP Camera, 1080P Video Recording and much more. Մի խոսքով iPhone 4S-ը 21-րդ դարի հեռախոս է իսկ iPhone 5-ը 22-րդ դարի::B

Ռուֆուս
09.11.2011, 10:47
Աշխարհի ամենա լավ, ամենա սիրուն և ամենա հրաշալի հեռախոսը միանշանակ iPhone է :love:ok:B
Նայելով այս վիդեոն չեմ կասկածում որ iPhone-ը ապագայի հեռախոս է:

http://www.youtube.com/watch?v=lzsBwnv_dAg

Ոչի՞նչ, որ էս վիդեոն iPhone-ի հետ ոչ մի կապ չունի :)) Սա ընդամենը կոնցեպտ է, պատրաստված ինչ-որ մեկի կողմից, ով նույնիսկ Apple-ում չի աշխատում:

Ռուֆուս
09.11.2011, 10:57
Շատ լավ Վարզոր, հիմա էլ եթե կարող ես iPhone 4S-ը համեմատիր Android-ի հետ և տես թե որի առավելություններն են շատ: Siri, iOS 5, A5 Dual Core Chip, 8 MP Camera, 1080P Video Recording and much more. Մի խոսքով iPhone 4S-ը 21-րդ դարի հեռախոս է իսկ iPhone 5-ը 22-րդ դարի::B

http://s3.amazonaws.com/kym-assets/entries/icons/original/000/000/015/orly.jpg?1229112642

Tirim-tim
09.11.2011, 11:20
HTC Desire-ը պարամետրերով համարյա չի տարբերվում iPhone 4-ից, միակ տարբերությունը դիզայնն է: Իսկ օպերացիոն համակարգի առումով անդրոիդն ավելի հարմար է օգտագործման համար: Բոլոր նոր Application-ները հիմա երկուսի համար էլ գրվում են, էնպես որ խաղերի, app-երի միջև տարբերություն չկա: iPhone 3-ը ոչնչով դուրս չեկավ` շատ անհարմար է, դանդաղ է, դիզայնը առանձնապես մի բան չի:
Այ որ iPhone 5-ը տեսահոլովակի պես լինի, էդ հոյակապ կլինի :)

Մի հարց, iPhone-ում Widget-ներ կա՞ն: Իմ հասկանալով սկզբուքորեն չեն կարող լինել, որովհետև էկրանին միայն շորթքաթերն են ծրագրերի:

Tirim-tim
09.11.2011, 11:28
5. Շարքից հանելու հնարավորություն: Ի տարբերություն iPhoneOS-ի ջանասեր օգտագործողը կարող է շարքից հանել ՕՀ-ն
7. Ինտերնետում հայերեն լեզվի հետ ունեցած պրոբլեմներ (լուծվում են, բայց հաճախ ոչ գործարանային մեթոդներով ;))

5. Բայց հեշտությամբ էլ վերակագնվում է :)
7. միարժեքորեն մեծ թերություն է, որը ոչ միշտ է լուծվում

Varzor
09.11.2011, 16:32
Շատ լավ Վարզոր, հիմա էլ եթե կարող ես iPhone 4S-ը համեմատիր Android-ի հետ և տես թե որի առավելություններն են շատ: Siri, iOS 5, A5 Dual Core Chip, 8 MP Camera, 1080P Video Recording and much more. Մի խոսքով iPhone 4S-ը 21-րդ դարի հեռախոս է իսկ iPhone 5-ը 22-րդ դարի::B
:))
Էդ ամեն ինչը շատ ավելի վաղուց ունեին Անդրոիդով հեռախոսները` Երկմիջուկ պրոցեսոր, 8ՄՊ կամերա, Full-HD տեսագրման հնարավորություն և էլի շատ ու շատ բաներ, որ iPhone-ը դեռ նոր է ձեռք բերում:
Տարբերությունը կոնցեպտուալ լուծումների մեջ է: Ավելի մանրամասն կարդա այս (http://www.akumb.am/showthread.php/61647-iPhone-ն-ընդդեմ-Android-ի?p=2292354&viewfull=1#post2292354)գրառմանս մեջ

Հա, մեկ էլ մոռանում ես IPhone4S-ի գինը, էլ չեմ ասում 5-ի գինը: Մեքենայի գին ունի :D Չնայած, ոնց դու ես ասում, 22-րդ դարում $1500-ը երևի հավասար կլինի (եթե ընդհանրապես 22րդ դարում դոլար կլինի :D ) ներկայիս $150-ին :D
Ի դեպ HTC-ն հայտարարել է, որ 4 միթուկային պրոցեսորով սմարթֆոն է արտադրելու, էլի Android-ով ;)

Varzor
09.11.2011, 16:35
5. Բայց հեշտությամբ էլ վերակագնվում է :)

Դե ամեն օգտագործող չի, որ այդպիսի գիտելիքների է տիրապետում: Խոսքս գնում է միջին վիճակագրական օգտագործողի մասին, որը այդ վերականգնման համար սովորաբար գումար է վճարում :)

Tirim-tim
09.11.2011, 16:59
Դե ամեն օգտագործող չի, որ այդպիսի գիտելիքների է տիրապետում: Խոսքս գնում է միջին վիճակագրական օգտագործողի մասին, որը այդ վերականգնման համար սովորաբար գումար է վճարում :)

Անձամբ ես դեմ չէի լինի միջին վիճակագրական օգտագործողից գումար վերցնել իր անդրոիդի համակարգը վերականգնելու համար :D

Varzor
09.11.2011, 17:05
Անձամբ ես դեմ չէի լինի միջին վիճակագրական օգտագործողից գումար վերցնել իր անդրոիդի համակարգը վերականգնելու համար :D
Ուրեմն սկսի Android-ի ահամր վիրուսների ծրագրավորում ուսումնասիրել :))

Vaio
09.11.2011, 21:56
Աշխարհի ամենա լավ, ամենա սիրուն և ամենա հրաշալի հեռախոսը միանշանակ iPhone է :love:ok:B
Նայելով այս վիդեոն չեմ կասկածում որ iPhone-ը ապագայի հեռախոս է:

Արծիվ ջան այս վիդեոն յութուբում հայտնվել է շատ շուտ և այդպես էլ կյանքի չի կոչվել:

Յանիմ-թե այդ ֆունկցիաները պետք է հայտնվեին iPhone4 -ից հետո եկող մոդելի մեջ, սկզբից հաջորդող մոդելը ասում էին, որ պետք է լինի՝ iPhone5-ը, հետո չգիտես ինչու դարձավ՝ iPhone 4S, իսկ փաստը էնա, որը iPhone4 -ին հաջորդող մոդելում այդ ֆունկցիաները բացակայում էին:

Tirim-tim
09.11.2011, 22:55
Իսկ iPhone4-ն ու iPhone 4S-ը շատ ե՞ն տարբերվում :think

Life
09.11.2011, 23:11
Արտաքինից չնչին տարբերություն կա ,+ Սիրին օֆիցիալ մենակ 4s-ի վրա կա
http://9443696.ru/uploaded/PICTURES_4_NEWS/1011/iphone-4s-numbers-5.jpg

Ռեդ
30.11.2011, 00:31
Մի հարց, iPhone-ում Widget-ներ կա՞ն: Իմ հասկանալով սկզբուքորեն չեն կարող լինել, որովհետև էկրանին միայն շորթքաթերն են ծրագրերի:
Հա, կան, բայց միայն ջեյլբրեյք արված հեռախոսների վրա են աշխատում: Նայի՝

http://www.youtube.com/watch?v=8l7VXo4aYPY

movsal08
30.11.2011, 21:10
Ոչի՞նչ, որ էս վիդեոն iPhone-ի հետ ոչ մի կապ չունի :)) Սա ընդամենը կոնցեպտ է, պատրաստված ինչ-որ մեկի կողմից, ով նույնիսկ Apple-ում չի աշխատում:
Վիդեոն հաստատ սարքած ա ու հլը հարց ա կունենա այֆոն 5-ը թե չե
իսկ տեխնոլոգիան արդեն կա

http://www.youtube.com/watch?v=UJKyIltDa8I&feature=results_video&playnext=1&list=PL8419ACA4D33486B6

movsal08
30.11.2011, 21:18
հա մի բան ել այֆոնը ընդամենը սովորական կոմպի նման բան ա

http://www.youtube.com/watch?v=1nYpvSge8vc&feature=fvwrel
մեկ մեկ սենց ել ա լինում:oy

Life
30.11.2011, 22:30
հա մի բան ել այֆոնը ընդամենը սովորական կոմպի նման բան ա

մեկ մեկ սենց ել ա լինում:oy

ապեր սենց բաների մի հավատա,պարզագույն ֆեյկեր են,լավագույն դեպքում թեմաներ;)

Վահե-91
30.11.2011, 22:39
ապեր սենց բաների մի հավատա,պարզագույն ֆեյկեր են,լավագույն դեպքում թեմաներ;)
Symbian-ի վրա կարելիա Windows 98 (եթե հզորությունը ների, ինձ թվումա XP էլ) աշխատացնել, բայց չեմ հիշում որ ծրագրով էին անում

Varzor
01.12.2011, 16:01
Symbian-ի վրա կարելիա Windows 98 (եթե հզորությունը ների, ինձ թվումա XP էլ) աշխատացնել, բայց չեմ հիշում որ ծրագրով էին անում
Այո, կարելի է, սակայն ոչ լրիվ հնարավորություններով: Հենց առաջին խոչընդոտը դա պրոցեսորն է: Win98/XP-ի համար անհրաժեշտ է x86 պրոցեսոր, իսկ Symbian-ով հեռախոսներն ունեն ARM պրոցեսորներ:

Ռուֆուս
29.01.2012, 18:47
Նույնիսկ Apple-ի համահիմնադիր Ստիվ Ոզնիակն է կարծում, որ Անդրոիդը iOS-ից լավն է (http://www.thedailybeast.com/articles/2012/01/14/even-woz-thinks-the-android-bests-the-iphone.html) :))

Կարգին մարդ ա Ոզնին, դզեց :))

0david0
16.02.2012, 21:44
1.0 ------- Astro
1.1 ------- Bender
1.5 ------- Cupcake
1.6 ------- Donut
2.0-2.1 --- Eclair
2.2-2.2.3 - Froyo
2.3-2.3.7 - Gingerbread
3.0-3.2.2 - Honeycomb
4.0.1-... -- Ice Cream Sandwich
5.0 -------- Jelly Bean

Բռնվե՜ք, Անդրոիդ 5.0 (http://4pda.ru/2012/02/16/55534/) վերսիան է գալիս :)
Կծած խնձորը գնումա պատմության գիրկը...

Freeman
25.03.2012, 10:51

http://i.imgur.com/W1cRn.jpg

Ռուֆուս
25.03.2012, 20:09
էս ա լավը :))

http://i.imgur.com/AvBJ1.png

Altair
06.05.2012, 02:16
iPhone 4S-ին, SAMSUNG GALAXY-ի հետ պայքարից դուրս է մղում SAMSUNG GALAXY S III-ը

Մանրամասներ`
Մաս առաջին (http://googlephones.ru/GNews/16888)
Մաս երկրորդ(+ տեսահոլովակներ ոչ հայալեզու) (http://androidnews.com.ua/android-video-news/4243-video-samsung-galaxy-s-iii-iz-pervyx-ruk.html)
Ուզում եմ :cry :cry :cry

Life
06.05.2012, 04:08
Մի քանի ամիս S2 եմ օգտագործել,դժար հարմարվեցի iPhone-ից հետո,բայց ֆսյո ժե հարմարվեցի :)) բայց 4,8 " դիսպլեյը արդեն չափից դուրս մեծ ա:Եթե S3-ը S2-ի չափի լիներ,առանց մտածելու կվերցնեի...սպասում եմ հաջորդ այֆոնին ≥4" դիսպլեյով :))

Varzor
07.05.2012, 10:43
Apple-ը մանրից մեռնումա, իրա պիկը անցավ: Նոթբուքերի սեգմենտում մենակ Էյր տարբերակն է մնացել, դեսքթոփների սեգմենտում` ԱյՄակերը, սերվերների սեգմենտում պրակտիկորեն բաժին չունի: Հիմնական եկամուտը iPhone, iPad, iPod ու աքսեսուարները: Ելնելով այսպիսի նեղ շուկայից և նրանից, որ արդեն իսկ տեխնոլոգիապես հետ է ընկնում` երկար չի դիմանա: Նախորդ տարվա համեմատ արդեն իսկ ընկերության արժեքը նվազել է $50մլրդ-ով:
Եթե Apple-ը ամերիկյան ընկերություն չլիներ` վաղուց էին սկացրել:
Վերջ ի վերջո պետք է հասկանալ` չունենալով կոմպոնենտների սեփական արտադրություն, ինչպես ունի Samsung-ը, Կռծած խնձորը եևկար չի դիմանա: Ամենազավեշտալին նաև այն է, որ Խնձորի պրոցեսորները նույնպես արտադրվում են Սամսունգի գործարաններում:
Միակ "հաղթաթուղթը", որ մնացել է Apple-ին դա iOS-ն է, սակայն վերջին սկսել է շատ առումներով զիջել Անդրոիդներին, մասնավորապես կիրառական անվճար ծրագրայյին ապահովման առումով:

Սպասենք Խնձորների պատասխանին` գնդակն արդեն իրենց կիսադաշտում է:

Ռուֆուս
28.06.2012, 12:15
Հուլիսի կեսին Google Galaxy Nexus-ը, Google Nexus S-ը ու Motorola Xoom-ը կստանան Անդրոիդի հերթական ափդեյթը՝ 4.1 Jelly Bean անունով: Չնայած սա փոքր ափդեյթ է, բայց բավականին շատ փոփոխություններ կան:

1. Նոր վերսիան ավելի արագ է քան նախորդը
2. Widget-ները resizable են ու չափերը ավտոմատ փոխելով կտեղադրվեն desktop-ի ազատ տարածքում
3. Բարելավվել են keyboard-ն ու Voice typing-ը, վերջինս կաշխատի արդեն offline, կա Բրայլի support
4. Ֆոտոխցիկը բարելավվել է
5. Notification-ները բարելավվել են, այստեղ կարող եք կատարել լրացուցիչ գործողություններ
6. NFC-ի էլ ավելի լավ support, NFC-ն արդեն կարող է համագործակցել Bluetooth-ի հետ, ինչպես նաև կփոխանակի նկարներ ու վիդեոներ
7. Google Search-ին կավելանա նաև Google Now-ն որը որոնումների ժամանակ էլ ավելի օգտակար արդյունքներ կբերի
8. Voice Search-ի բարելավում, որն ավելի արագ է ու լավը, քան Siri-ն

Համ էլ Chrome for Android-ը արդեն բետա չէ, երևի Android 5-ում արդեն default browser-ը լինի:

Ռուֆուս
28.06.2012, 16:38
Համ էլ ասենք բարի գալուստ Nexus ընտանիքի 2 նոր անդամներին.

Nexus 7 պլանշետ

http://www.youtube.com/watch?v=YMQdfGFK5XQ

Nexus Q չգիտեմ ինչ :)) Ոնց որ Կուբրիկի 2001թ-ի տիեզերական ոդիսականից լինի :))

http://www.youtube.com/watch?v=s1Y5dDQW4TY&feature=relmfu

Blackman
29.06.2012, 01:39
54375

Varzor
03.07.2012, 15:56
Երեկ վերադարձել եմ Ամստերդամում Մայքրոսոֆթ ընկերության կողմից անցկացված հերթական TechEd-ից:
Փաստացի նոր ծրագրային ապահովումների և պլատֆորմների ուղղվածությունը առավելապես iOS-ների համար է, քան Անդրոիդների: Ընդ որում նույնիսկ Մայքրոսոֆթի կողմից որոշ ծրագրային համակարգերի դեմոների ժամանակ օգտագործվում էին խնձորները: Սա միայն վկայում է այն մասին, որ Android պլատֆորմով սարքերը դեռևս չեն դիտարկվում կորպորատիվ սեգմենտի համար նախատեսված սարքեր, ի տարբերություն iOS-ով սարքերին:
Սակայն անհատական օգտագործան սեկտորում Apple-ը գնբալով զիջում է դիրքերը ու զիջում է հենց Անդրոիդներին, քանի որ ավելի փակ է, թանկ ու սահմանափակ:
Նորից գնդակը խնձորների դաշտում է:

Հ.Գ.
Բայց մի հատ Սամսունգի պլանշետ եմ տեսել` 11,6", Core i5, 4GB RAM, 64GB SSD, Windows 8 ու ընդամենը $1300, ձեռքս էդքան արդեն էլ չկար, թե չէ ինչ Անդրոդիդ, ինչ iOS ;)

Varzor
14.07.2012, 15:47
Ինչու են ծրագրավորողներն ընտրում iOS-ը, ոչ թե Android-ը (http://macdays.ru/apple/developing-for-android/)

Ըստ հոդվածի iOS-ի համար նախատեսված ծրագրերն ավելի եկամտաբեր են, չնայած նրան, որ Android-ով աշխատող սարքերն ավելի տարածված են: Android market-ի եկամուտներ ծավալը չի գերազանցում iStore-ի ծավալների նույնիսկ 8%-ը !!!
Բացի այդ iOS-ի համար ծրագրեր գրելն ավելի հարմար է և պարզ:

Բայց մի բան էլ են մոռացել նշել` Android-ով սարքները ոչ միայն ավելի տարածված են, այլ ավելի բազմազան ու բազմատեսակ են: Ու սարքերի տեխնիկական հնարավորություններն ու սահմանափակումները նույնպես չեն նպաստում Android -ի համար ծրագրերի ստեղծմանը: Իսկ iOS-ով աշխատող նույն սերնդի, նույնիսկ նախորդ սերնդի սարքքերի տեխնիկական հնարավորությունները բավականին մոտ են, տեսականին էլ որպես այդպիսին բացկայում է: Ուստի շուկան ավելի համասեռ է, դե համ էլ ավելի գնողունակ:

Ափսոս, որ iOS-ը այնպիսի գարշելի սարքերի մեջ է տեղադրված, որոնց վրա կծած խնձոր է պատկերված :))

Ռուֆուս
14.07.2012, 15:55

Գլխավոր պատճառն այն է, որ Անդրոիդ օգտագործողների մոտ «ծովահենությունը» շատ մեծ տարածում ունի :Ճ Եթե նույն բանը կարաս անվճար քաշել, էլ ինչի՞ համար ես վճարում: Լիքը ոչ օֆիցիալ մարկետներ կան, որտեղ անվճար կարող ես ճարել ցանկացած վճարովի ծրագիր, իսկ iOS-ի դեպքում առանց jailbreak-ի չես կարող տենց բան անել: Չնայած Գուգլն ասում է, որ Jelly Bean-ում լրացուցիչ ապահովություն է ավելացրել, որն ամեն ծրագրին կավելացնի սարքավորման ունիկալ կոդը ու ծրագրերը ջարդելը շատ կդժվարանա :( Ապրենք տեսնենք...

Ռուֆուս
14.07.2012, 16:02
Հոդվածն էլ անկապ հոդված էր, խնդալս եկավ, չնայած վերջում որ տեսա. via macworld.com by Lex Friedman ամեն ինչ պարզ դարձավ :P Դե հերթական խնձորյան գովքն է :))

Varzor
14.07.2012, 18:06
Հոդվածն էլ անկապ հոդված էր, խնդալս եկավ, չնայած վերջում որ տեսա. via macworld.com by Lex Friedman ամեն ինչ պարզ դարձավ :P Դե հերթական խնձորյան գովքն է :))
Ընդհանուր առմամբ ես ել տենց մտածեցի` էլի կռծած խնձորի գովքն է: Բայց ինչ ճիշտն է ճիշտ` ծրագրավորման ընկերություններին Android-ի համար ծրագրեր գրելը տեխնիկապես այդքան էլ հարմար չի, իսկ ֆինանսապես առավել ևս: Ու հոդվածում ոչ այդքան կարևորում եմ ընդհանուր գովքը, այլ որոշակի թվային տվյալներ, որոնք չնայած մոտավոր կերպով, բայց ներկայացնում են իրականությունը:
Սենց ասեմ` Microsoft-ի TechEd2012-ի մասնակիցների մեծ մասը iPad կամ iPhone-ով էին: Ոնց որ ասեց մի միջնից բարձր տարիքի կին (չեմ հիշում որ ընկերության ներկայացուցիչն էր)` փող ենք աշխատում Microsoft-ով, որպեսզի մեզ համար iPhone և iPad գնենք :))
Ու մեկ էլ բոցերից մեկն էն էր, որ TechEd-ի ժամանակ արգելել էին Apple-ի դիվայսներ օգտագործելը, բայց mobile պլատֆորմների և ծրագրավորման հետ կապված պրեզենտացիոն բոլոր օրինակներում էկրանին տեսնում էինք iPhone-ը :D

Ու ստեղ ինձ մի միտք լուսավորեց` Microsoft-ն իրականում Apple-ին մրցակից չի համարում, այլ լուրջ մրցակցի է համարում Google-ին:
Բայց դե կարողա և ես սխալվում եմ

Ռուֆուս
14.07.2012, 23:22
Թվերն էլ են անկապ թվեր, Play Store-ի եկամուտը հաստատ 8 տոկոս չի կազմում, մի քիչ Գուգլեցի, 28-40 տոկոս էր բերում: Հետո iOS-ի համար մենակ մի մարկետ կա, իսկ Գուգլի դեպքում Amazon App Store գոյություն ունի (ասում են թե, ավելի եկամտաբեր ա, քան Play Store-ը), GetJar, App Brain, որտեղ developer-ները օֆիցիալ ծախում են իրենց ծրագրերը: Մի խոսքով տեսականին ավելի մեծ ա:

Հետո Instagram-ի օրինակը հեչ տեղին չէր: Հա, 2 տարի հետո նոր Անդրոիդի վերսիան ստեղծեցին, բայց դա ոչ մի բան էլ չի նշանակում: Instagram-ը շատ լավ ծրագիր ա, բայց նենց չի, որ Անդրոիդ օգտագործողները դրա կարիքն ունեին: Անդրոիդում հենց սկզբնական վերսիաներից սկսած կար շեյրինգի շատ հզոր համակարգ, ցանկացած բան՝ նկար, վիդեո, կոնտակտ, ծրագիր կարող էին տարբեր ձևերով շեյր անել մյուս Անդրոիդ օգտագործողների հետ: Իսկ iOS-ում շեյրինգը շատ դժվար ա, դրա համար էլ բոլորը «գժվում» էին Instagram-ի համար, ցանկացած նկար կարող էիր Ֆեյսբուքում ու Թվիթերում մի քլիքի օգնությամբ շեյր անեիր: Բացի դրանից Անդրոիդը Instagram-ի շատ լավ ալտերնատիվներ ուներ՝ ասենք Pixlr-o-matic (շատ ավելի լավն ա ու հզոր ա, քան Instagram-ը ու կարծեմ iOS վերսիա չունի), Paper Camera-ն և այլն: Համ էլ ինչի՞ չեն բերում ասենք Angry Birds-ի օրինակը: iOS-ում Angry Birds-ները վճարովի են (անվճար դեմո վերսիան կարաս խաղալ), իսկ Անդրոիդում անվճար են, բայց գովազդներով: Ու էլի շատ ծրագրեր կան, որոնք անդրոիդում անվճար են (բայց գովազդներով), իսկ iOS-ում վճարովի:

Համ էլ հիմա ամենահաճախ օգտագործվող ու օգտակար ծրագրերի մի 90%-ը երկու պլատֆորմների համար էլ վերսիա ունեն, սխալ ա ասել, թե Անդրոիդի ծրագրային բազան աղքատիկ ա:

Ու ամենակարևորը՝ Play Store-ը մոտ երկու անգամ ավելի շատ անվճար ծրագիր ունի, քան App Store-ը, դրա համար էլ տրամաբանական է, որ Apple-ի մարկետն ավելի եկամտաբեր ա:

Freeman
15.07.2012, 09:47
Instagram-ի հետ կապված՟ ես գցեցի, տեսա անօգուտ ծրագիր էր, ջնջեցի

Sent from my WT19i using Tapatalk

thereisnomonkey
15.07.2012, 12:06
Կարծում եմ` անդրոիդը դառնում ա լավ օպերացիոն համակարգ միայն երբ ավելացնում ես սարքավորումն արտադրղի սեփական սոֆթը (օրինակ` HTC Sense): Ամեն նոր անդրոիդ սմարթֆոն, իհարկե, խոսքը շուկայի առաջատարների մասին ա, ունի իր հատուկ հավելումները, հենց նույն գալաքսի S3-ը: Անդրոիդի հիմնական առավելություն համարում եմ սարքավորումների բազմազանությունը, հետևաբար սարքավորման տեսքի, գնի, միջուկի ընտրության ճկունությունը: Սակայն սա իմ համոզմամբ ոչ թե անդրոիդի լավ օպերացիոն համակարգ լինելու արդյունք ա, այլ դրա անվճար լինելու, ինչը դարձրել ա անդրոիդի արտադրղների սիրած օպերացիոն համակարգ:
Չեմ կարծում, որ մարդիկ իրանց կոտորում են օփենսորսի համար, բացի դեվելոփերներից: Այ նրանց համար, երևի, անդրոիդի առավելություններն ակնհայտ են:
iOs-ի հաջողությունն իր պարզության մեջ ա: Անկեղծ ասած, էս պահի դրությամբ, եթե ավելորդ հազար դոլար ունենայի, մի հատ սուպեր չորս պրոցեսորանի HTC կառնեի, բայց դա պայմանավորված ա միայն iPhone-ների հնացման հետ: Վերջինը դեռ հեռավոր 2010-ից ա (նկատի ունեմ iPhone4-ի դիզայնը):
Համոզված եմ, որ մյուս ամիս (ասում են մյուս ամիս ա նոր iPohne-ը դուրս գալու) մրցակցային առավելությունը կանցնի նորից էփփլի կողմը, ի հաշիվ ավելի մեծ էկրանի ու հավանական նոր հավելումների:
Մի խոսքով, iOs-ը համարում եմ ավելի լավը, քանի դեռ այն չի հնացել, իսկ այդպիսի միտումներ պետք ա որ շուտով սկսվեն, իսկ անդրոիդը դեռ շատ դեվելոփվելու տեղ ունի:

Աթեիստ
15.07.2012, 14:09
Քանի դեռ IOS-ի աշխատանքը այս աստիճանի կապված է հիմարագույն iTunes-ի հետ, կորչի IOS-ը։
Մարդիկ ստեղծում են Blruetooth ինֆորմացիայի փոխանակման համար, իսկ «գերառաջադիմական» IOS-ը որոշում է, որ դրանով ֆայլ ուղարկելն անիմաստ է։ Ու տենց լիքը «գերառաջադիմական» որոշումներ։

movsal08
15.07.2012, 15:39
IOS - ը դեռ շատ հացու ու պանիր պետք ա ուտի որ հասնի ANDROID - ին:
Ուղակի IOS - ը որոշ մարդկանց համար դարձել է պաշտամունք:

Varzor
17.07.2012, 00:43
IOS - ը դեռ շատ հացու ու պանիր պետք ա ուտի որ հասնի ANDROID - ին:
Ուղակի IOS - ը որոշ մարդկանց համար դարձել է պաշտամունք:
Ճիշտն ասած ես կծած խնձորներին մեղմ ասած չեմ սիրում, բայց էս վերջին նախադասությունը տեխնիկապես դժվար է հիմնավորել: Եթե Անդրոիդը բաց է ուսումնասիրման համար, ապա iOS-ի "միջուկը" քրքրելը էդքան էլ հասանելի չի ու հենց մենակ ՕՀ-ների համեմատման կարգով տենց բան ասել չեմ կարող` ներկա իրավիճակում:
բանը նրանումն է, որ Անդրոիդուի համար դեռևս զբաղված են նախորդ տարբերակներում առկա վրիպումներն ու անհաջող հատվածները շտկելով ու բարելավելով` ոչ մի կոնցեպտուալ նոր բան չեն ավելացրել: Սակայն այ արտադրողներն իրենց սոֆթերն են տալիս հեռախոսի հետ, ինչն ինքնին արդեն ընտրության լայն հնարավորություն է տալիս, ինչպես նաև երբեմն-երբեմն բերում է հաճելի նորություններ:

Freeman
17.07.2012, 09:31
Ես էլ եմ անդրոիդի կողմից, բայց էդ հաց ու պանրի մտքին համաձայն չեմ, ուղղակի սենց բան ասեմ -ինչ Օհ-երի համեմատում, ինչ միջուկ քրքրել, ինձ, որպես շարքային յուզեր ավելի համար ա մարդանմանը,քան կրծած խնձորը ու չեն էլ հետաքրքրում մյուս պարամետրերը

Sent from my WT19i using Tapatalk

Varzor
17.07.2012, 10:59

Մի 2 օր ռրկու ՕՀ-ներով հեռախոսներ եմ քրքրել` iPhone 4S iOS 5.1 և Samsung Galaxy Nexux Android 4.0.4:
Շատ հետաքրքիր էր, բայց ես պրակտիկորեն iOS-ով սարքերից գլուխ չհանելով շատ ավելի հեշտ ու արագ կարգաբերեցի ինձ համար անհրաժեշտ պարամետրերը հենց iPhone-ի վրա:
Մինչդեռ Android-ով սարք ունեցել եմ, բայց միևնույն է մի փոքր դժվարացա:
Ըստ իս ընտրույթունը սովորական օգտագորևծողի տեսանկյունից հիմնված է սուբյեկտիվ մոեցման վրա` որն է ավելի հարմար ու հասկանալի, որն է ավելի տեսքով, որն է ավելի "պրիստիժ", որակով, լավ կամերայով և նման այլ հատկանիշներ:
Ես կարծում եմ, որ օգտագործողների մեծամանսությունը առանձնակի ուշադրություն չի դարձնում ՕՀ-ների տեխնիկական հնարավորություններին:
Ու քո մոտեցումն իրոք որ ոնց որ խոսքերիս հաստատումը լինի :)

Բայց այ էդ սարքերի հնարավորությունները քամել սիրողների համար մոտեցումները ծայրահեղորեն տարբեր են, ինչպես և iOS ու Android արտադրողների մոտեցումները:
Ու երբ անցնում ես սարքերի "պուպուշ" հատկություններին, ապա iOS-ով սարքերը ընենց պիժոն մոմենտներ ունեն, որ մարդ ուղղակի հավեսա անում:
Իսկ Անդրոիդն ուղղակի ճակատային գրոհի է նետվել, ու ուցն որ վատ դիրքեր չի գրավել ու շարունակում է առաջ շարժվել, իմ կարծիքով բացարձակապես գնի և ընտրության հնարավորթույան հաշվին, այլ ոչ թե որակական: Որակն ապահովում են արտադրողները, որը կարող է խիստ տարբերվել, իսկ iOS-ով սարքերի որակական հատկանիշների հետ կապված, համաձայնեք կպնելու տեղ համարյա չկա:

Freeman
17.07.2012, 12:27
Ես նկատի ունեի անդրոիդի ձևավորման մեծ հնարավորությունը, Օրինակ հենց հազարումի կլավիատուրաները, որոնք առանց ջեյլբեիքի ԻՕՍ-ի վրա չի լինում գցել, կամ էլ պետք ա առանձին ծրագրում գրես,քոփի-փեստ անես:

Բաց կոդ ունենալն էս առումով անդոյին մեծ առավելությունն ա տալիս:

Sent from my WT19i using Tapatalk

Varzor
17.07.2012, 13:51
Ես նկատի ունեի անդրոիդի ձևավորման մեծ հնարավորությունը, Օրինակ հենց հազարումի կլավիատուրաները, որոնք առանց ջեյլբեիքի ԻՕՍ-ի վրա չի լինում գցել, կամ էլ պետք ա առանձին ծրագրում գրես,քոփի-փեստ անես:
Բաց կոդ ունենալն էս առումով անդոյին մեծ առավելությունն ա տալիս:

Այո, Android-ի castomizable լինելը և անվճար ծրագրերի մեծաքանակ առկայությունը ընտրության լավ հնարավորություն է տալիս, բայց "պոդ կլյուչ" լուծումներ սիրողների համար միանշանակ iOS-ը նախընտրելի է:
Բացի այդ, ոնց որ արդեն ասել եմ, iOS-ն ինձ համար ավելի պարզ է և հեշտ կարգաբերվող` ավելի հասկանալի է օգտագործողին:
Օրինակ` iOS-ի տակ VPN-ների կառուցման համար պրակտիկորեն ջանք չենք գործադրել, իսկ այ Անդրոիդով սարքերի համար, կախված ՕՀ տարբերակից, խնդիրեն են առաջանում: Ու մեկ էլ մի բան դուրս չի գալիս, որ էժան սարքավորումները, որոնք Անդրոիդով են, ենքան "ծայրը ծայրին" ն սարքավորված, որ բավականին դանդաղ են աշխատում: Սա իհարկե ՕՀ թերությունը չի, բայց դե ինչ-որ տեղ Անդրոիդի անվճարության պաըճառով է գալիս:

Ամեն դեպքում յուրաքանչյուր օգտագործող պիտի ընտրություն կատարի ելնելով սեփական նախասիրություններից և օգտագործման նպատակներից, ինչպես նաև ֆինանսներից ;)

Ռուֆուս
19.07.2012, 11:49
Մեծ Բրիտանիայում Apple ընկերության դատն ընդդեմ Samsung-ի ավարտվել է Samsung-ի հաղթանակով:

Դատավոր Քոլին Բիրսսը հայտարարել է, որ Samsung-ը չի կրկնօրինակել Apple iPad-ի դիզայնը Galaxy Tab-ը ստեղծելիս, քանի որ Galaxy Tab-ը այնքան էլ «լավը» չէ, ինչքան iPad-ը և անհնարին է դրանք շփոթել: Որպես պատիժ Apple-ը պետք է 6 ամիս շարունակ իր կայքում և թերթերում դնի հայտարարություն, որ Samsung-ը չի կրկնօրինակել Apple-ին:

Աղբյուր (http://www.bloomberg.com/news/2012-07-18/apple-must-publish-notice-samsung-didn-t-copy-ipad-judge-says.html)

Դեմք ա էս դատավորը :)) Մնում ա Apple-ին անկյուն կանգնացնի վերջնական խայտառակության համար :))

Ռուֆուս
25.07.2012, 14:55
Արդեն մի շաբաթ ա Jelly Bean եմ օգտագործում :love Չնայած Ice Cream Sandwich-ի հետ համեմատ փոփոխությունները շատ չեն, բայց շատ զգալի են:

Ամենամեծ փոփոխությունը արագությունն է, Jelly Bean-ը գրեթե հասել է iOS-ի արագությանը: Չնայած մեկ ու մեկ հեռախոսը զկռտում ա, բայց ընդհանուր առմամբ ամեն գործողություն գրեթե անմիջապես է անում: Հատկապես recent programs-ը միանգամից է բացում, ICS-ում մի քանի վայրկյան պետք է սպասեիր:

Հաջորդ կայֆ փոփոխությունը expandable notification-ներն են, որոնք մի քանի ավելորդ քլիքից ազատում են: Երկու մատով notification-ները կարող ես մեծացնել/փոքրացնել ու հենց էդ պատուհանում լրացուցիչ գործողություններ անել: Ասենք բաց թողնված զանգին միանգամից կարող ես հետ զանգել, կամ նոր email-ի դեպքում կարող ես նայել բովանդակության մի մասը: Էս պահին expandable notification-ներից օգտվում են հեռախոսի մեջ եղած ծրագրերից մի քանիսը ու Գուգլի մի քանի ծրագիր: Բայց շուտով հույս ունենանք Ֆեյսբուքը ու այլոք էլ կօգտվեն էս հնարավորությունից:

Google Now-ն հետաքրքիր է, չնայած էս պահին էդքան էլ օգտակար չէ իմ համար: Շաբաթ օրը որոշեց, որ պիտի Վիստրո գնամ ու Վիստրո տանող ճանապարհը ցույց տվեց, կիրակի օրն էլ չգիտեմ ինչի ինձ Մեղեդի կաֆե ուղարկեց: Առավոտներն ասում ա, թե գործի գնալն ինչքան կտևի, երեկոյան էլ պարտաճանաչորեն ինձ տան ճանապարհն ա ցույց տալիս :)) Հլը որ ուրիշ բաներ չի ցույց տալիս, բայց ինչքան շատ Google search անեմ, էդքան ավելի օգտակար ինֆորմացիա կսկսի տալ:

Voice Search-ը ջախջախեց Siri-ին, շատ արագ ա աշխատում, բայց մեկ ա չեմ օգտագործում...

Նոր լանչերը՝ shortcut-երի ու widget-ների ավտոմատ դասավորությամբ լավն ա, բայց ֆոլդեր սարքելը դարձել ա գլխացավանք, անընդհատ ֆոլդերը փախցնում ա կողքի, մտածելով, որ ուզում ես վերադասավորես :))

Ամենակայֆը NFC-ի նոր հնարավորություններն են, որով արդեն հնարավոր է երկու հեռախոս իրար կտտցնելով նկար, վիդեո, երգ փոխանցել (իրականում դրանք Bluetooth-ով է փոխանցվում, բայց NFC-ն ավտոմատ ա Bluetooth-ը միացնում/անջատում):

Camera-ի ծրագիրը շատ լավն ա ու հարմար, նկարելն էլ բավականին արագացել ա:

Flash-ի support-ը հանել են, բայց Android Browser-ը չգիտես ինչի դեռ default-ն ա:

Ընդհանուր առմամբ շատ լավն ա, արագությունն ամեն ինչ արժի:

Freeman
29.07.2012, 23:11
Պլանշետների կռիվ՝ ուղիղ իմաստով

http://www.youtube.com/watch?v=nKaPmrXKfO0&feature=player_embedded

Վահե-91
29.01.2013, 19:20
կարճ ու կոնկրետ :)

http://4put.ru/pictures/max/519/1594912.jpg

Hda
30.01.2013, 23:01
55239

Varzor
31.01.2013, 23:43
http://www.youtube.com/watch?v=2IHH3c2d4cg&feature=player_embedded

vs.

http://www.youtube.com/watch?v=8S2_rlDzqRE&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=Yz1NLF93Oxw&feature=player_embedded

Hda
08.03.2013, 09:26
Մի հատ էլ + Անդրոիդին (http://www.androidtalk.ru/news/android-polzovateli-ispolzuyut-3g-i-4g-bolee-aktivno-chem-polzovateli-ios/)

տեամ
05.05.2013, 16:31
Ինձ միշտ հետաքրքրելա թե սրանցից որ մեկնա լավո.. IOS & android

ARMbrain
05.05.2013, 16:33
Ինձ միշտ հետաքրքրելա թե սրանցից որ մեկնա լավո.. IOS & android
Իսկ դու կոնկրետ ի՞նչ ես ուզում իմանաս, ոչ մեկ չի կարա ասի թե հստակ որ մեկնա ավելի լավը, օրինակ իմ համար androidը ավելի լավա քանի որ հայերենը androidում հեշտա:

տեամ
05.05.2013, 16:45
Իսկ դու կոնկրետ ի՞նչ ես ուզում իմանաս, ոչ մեկ չի կարա ասի թե հստակ որ մեկնա ավելի լավը, օրինակ իմ համար androidը ավելի լավա քանի որ հայերենը androidում հեշտա:

ասեմ սրանցից որմեկնա ավելի ֆունկցոնալ որ մեկի մեջ ավելի շատ ծրագրեր կարաս նստցնես.. ավելի անվտանգ..

ARMbrain
05.05.2013, 16:47
ասեմ սրանցից որմեկնա ավելի ֆունկցոնալ որ մեկի մեջ ավելի շատ ծրագրեր կարաս նստցնես.. ավելի անվտանգ..
Սա(PlayList) (http://www.youtube.com/watch?v=HoqbuFWBezM&list=PL4A6D27CF0F8074FD) ամբողջությամբ նայի, հետո որ ժամանակ ունենամ հայերեն մանրամասն կգրեմ,որը ոնց:

տեամ
05.05.2013, 16:54
Սա(PlayList) (http://www.youtube.com/watch?v=HoqbuFWBezM&list=PL4A6D27CF0F8074FD) ամբողջությամբ նայի, հետո որ ժամանակ ունենամ հայերեն մանրամասն կգրեմ,որը ոնց:
Ես մտածում էի այիֆոն վերցնեմ թե անդրոիդ ինչոր մի բան սամսունգ գալաքսի ու անդրոիդ վերցրեցի ու չեմ փոշման է. իսկ անդրոիդի համար կա ըտենց ծրագիր որ զանգեն ծրագիրը ասի ովա զանգում անւնը տա կամ համարը ասի...

Zangezur
06.05.2013, 00:11
Ես մտածում էի այիֆոն վերցնեմ թե անդրոիդ ինչոր մի բան սամսունգ գալաքսի ու անդրոիդ վերցրեցի ու չեմ փոշման է. իսկ անդրոիդի համար կա ըտենց ծրագիր որ զանգեն ծրագիրը ասի ովա զանգում անւնը տա կամ համարը ասի...
անդրոիդ վերցնելով կունենաս համետաբար էժան և ավելի հզոր սարք, ծրագրերը դժվարա ասել որնա շատ, բայց էն որ անդրոիդում հեշտա ջարդած ծրագրեր քցելը, էտ միանշնակակ, այֆոնը էտ առումով գլխացավանքա

Աթեիստ
06.05.2013, 00:27
անդրոիդ վերցնելով կունենաս համետաբար էժան և ավելի հզոր սարք, ծրագրերը դժվարա ասել որնա շատ, բայց էն որ անդրոիդում հեշտա ջարդած ծրագրեր քցելը, էտ միանշնակակ, այֆոնը էտ առումով գլխացավանքա

Էփլի դեպքում ավելի տեղին ա թութք բառը։

Տրիբուն
30.01.2014, 00:56
Մինչև վերջերս կասեի միանշանակ iOS, բայց էս վերջին iOS7-ը մի այլանդակություն ա: Նենց որ, սպասելու եմ մինչև iPhone-ս մեռնի, ու android-ով չինական հեռախոս առնեմ:

Հայկօ
30.01.2014, 01:39
Sony Xperia Z Compact-ի կողմերն էլ նայի, եթե iPhone-ից ես անցնում:

Ներսես_AM
30.01.2014, 02:36
Sony Xperia Z Compact-ի կողմերն էլ նայի, եթե iPhone-ից ես անցնում:

Դե որ տենց ա ես էլ գամ մի հատ Google Nexus–ները գովազդեմ գնամ :P էժան ու արտակարգ որակով

Աթեիստ
21.06.2014, 00:50
iOS-ի նկատմամբ պրետենզիաներ չունեմ, բայց եթե օպերացիոն համակարգի չափանիշն այն է, որ ժամանակ առ ժամանակ մեռնի, ապա չէ, չունի:

Ըստ քեզ IOS բռնողների քանի՞ տոկոսը կարա մարդավարի հայկական ստեղնաշար դնի։
Եթե շարքային օգտագործողը նույնիսկ հեռախոսով ինստրուկտաժ անելով չի կարա պրիմիտիվ բաներ անի, ո՞ւր մնաց նորմալ օպերացիոն համակարգը։

MS-DOS-ն էլ windows-ից քիչ էր կախում ու խնդիր առաջացնում, բայց դրանք լիարժեք ՕՀ-ի ցուցանիշներ չեն էլի։

Ես որ նոր էի սկսում կոմպերի հետ շփվել, մետ վախտով դեռ ՕՀ-ն նշանակում էր ֆայլերի հետ օպերացիաներ կատարող համակարգ։ IOS-ի օգտագործողը սկի չգիտի ֆայլն ինչն ա։ Չի կարա սկի ֆայլի Extension-ը փոխի։ Չնայած ինչ փոխելու մասին ա խոսքը, եթե ինքը սկի չի տեսնում դա։
Հետաքրքիր ա, օգտվողը գոնե կարում ա՞ ջոկի իրա նայած նկարը JPG ա՞, թե PNG։

insider
21.06.2014, 01:22
Եկա ios-ին պաշտպանեմ :) Որ հայերեն չկա, աբսուրդ ա, էտ համաձայն եմ: Ջոբսի մայրը վկա: Հուսով եմ ios 8-ի վրա կլինի: Բայց դե հարմար app-էր կան` ժամանակի ընթացքում չէս էլ զգում: Մնացածի առումով ջեյլբրեյք արա ինչ ուզում ես տես, որտեղ ուզում ես մտի: Բայց մի կողմից էլ, որ ոչ ֆայլերն ես տեսնում, ոչ էլ jpg ու png մի տեղ առավելություն եմ համարում: Ինչիս էլ պետք ա, ինչքան քիչ հնարավորություն կա անկապ բզզբզալու, էնքան լավ: Հազար ու մի ֆունկցիա ունի անդրոիդը հազար ու մի պարամետր փոխելու, բայց տարին մի անգամ չես օգտվում:

Ներսես_AM
21.06.2014, 01:28
IOS 8ում արդեն հնարավոր ա լինելու ուրիշ ստեղնաշարեր տեղադրելու։ Մարդկանց վերջին հեռախոսիս վրա հայերեն ստեղնաշար չկա դրա համար եմ տռանսլիտով գրում արդարացումն էլ կանցնի պատմության գիրկը։ Վերջապես իրանք էլ կիմանան Swype ինչ ա :))

Աթեիստ
21.06.2014, 01:34
Insider ջան, անդրոիդով էլ որ բացես իրա gallery-ն, ֆորմատ չես տեսնում, բայց սիստեմը մենակ թեյնիկների համար չի, նույնիսկ եթե 90%-ին պետք չի, բայց 90-ը դեռ 100 չի։
Ես են 10%-ից եմ, բայց չեմ ուզում պրիմիտիվ բաների համար զրկվեմ երաշխիքից։
Առանց jailbreak-ի Appstore-ից դուրս ծրագիր գցել կարում ե՞ս։

էդքան փողը տաս, որ Ջոբսը որոշի՞, թե ես որտեղից ծրագրեր ինստալլ անեմ (Win8 mobile ստեղծողի @#$%$#)։

Կամ դու չգիտեմ ոնց, բայց ես դեռ հաճախակի օգտվում եմ bluetooth-ից ֆայլեր ուղարկելու համար։ Եթե հիշում ես, տեխնոլոգիան սկզբից դրա համար էր, հետո ավելացան լրացուցիչ պրոտոկոլներ։
Կամ առնում ես 64Գբ հիշողությամբ սարք, բայց դրա վրա կարում ես գցես մենակ էն ֆորմատի ֆայլեր, որոնք Ջոբս ձյան թույլ կտա, էն էլ միայն իրանց անասուն «ծրագրի» միջոցով։

Ռուֆուս
21.06.2014, 01:42
Եկա ios-ին պաշտպանեմ :) Որ հայերեն չկա, աբսուրդ ա, էտ համաձայն եմ: Ջոբսի մայրը վկա: Հուսով եմ ios 8-ի վրա կլինի: Բայց դե հարմար app-էր կան` ժամանակի ընթացքում չէս էլ զգում: Մնացածի առումով ջեյլբրեյք արա ինչ ուզում ես տես, որտեղ ուզում ես մտի: Բայց մի կողմից էլ, որ ոչ ֆայլերն ես տեսնում, ոչ էլ jpg ու png մի տեղ առավելություն եմ համարում: Ինչիս էլ պետք ա, ինչքան քիչ հնարավորություն կա անկապ բզզբզալու, էնքան լավ: Հազար ու մի ֆունկցիա ունի անդրոիդը հազար ու մի պարամետր փոխելու, բայց տարին մի անգամ չես օգտվում:

Մեկը ես անդրոիդի հազար ու մի ֆունկցիաներից լավ էլ օգտվում եմ:

Մի քանի տարի առաջ միգուցե դեռ հնարավոր էր այֆոնն ու անդրոիդն իրար համեմատել ու ինչ-որ տեղ նախապատվությունն այֆոնին տալ, բայց հիմա այֆոնը լրիվ պարտված է: Hardware-ի տեսակետից անդրոիդ հեռախոսներն ունեն ավելի մեծ ու որակյալ էկրաններ՝ ավելի մեծ խտայնությամբ քան ռետինան, (պրոցն ու ռամը համեմատելն իմաստ չունի), արդեն 21-րդ դարն է, այֆոնը դեռ haptic feedback չունի, ոչ էլ NFC ունի (հա, Հայաստանում դեռ օգտագործումը շատ սահմանափակ է, բայց դրսներում արդեն լայն տարածում է սկսում գտնել):

Իսկ սոֆթի առումով, էսքան տարվա մեջ iOS-ը մենակ իկոնկեքը փոխեց ու վերջերս էլ սկսեց անդրոիդից feature-ներ գողանալ, իսկ մաքուր վանիլային KitKat-ը վերջ OS ա: Պլյուս դրան Google Now-ն շատ լավ է աշխատում, նույնիսկ Հայաստանում, Google Maps-ին ոչ մի բան չի հասնում, Google Music-ը իսկական բարեգործություն է Գուգլի կողմից ու սենց կարելի ա շարունակել: Պլյուս դրան, հերիք չի հայերենը պաշտոնապես աջակցված է՝ ֆոնտերով ու քիբորդով, դեռ մի բան էլ կարող ես քո նախընտրածն օգտագործես, օրինակ Swype:

Ու ի տարբերություն Apple-ի Գուգլն էս բարիքները թողնում է, որ մյուս ՕՍ-ներն էլ օգտվեն:

insider
21.06.2014, 01:55
Աթեիստ ջան, համաձայն եմ, թեյնիկների համար դժվար ա: Առանց ջեյլ ios 6-ի ժամանակ չինացիք մի ձև էին գտել լինում էր առաց ջեյլ գցել: Փորձել եմ: Ես էլ սկզբից չէի համակերպվում: Բայց մի երեք տարի ա օգտագործում եմ ու ասեմ լուրջ խոչընդոտ, որ ինձ հանդիպեր հաստատ կփոխեի հեռախոսս: Ֆայլերով փոխանակվելու իմ ձևը դրոպբոքսն ու գուգլ ու հազար ու մի դրայվներն են: Էս նոր AirDrop-ն էլ սրանց bluetooth-ն ա: Մի առավելություն էլ ասեմ /ինձ շատ հարմար ա/ AppleTV-ն ու Ios-ը իրար հետ ընտիր աշխատում են: Ցանկացած վիդեո, որ ios-ի վրա գնաց ու եթե նույն wifi ցանցի տակ ես մի քլիքով 1080 որակով ստրիմ ա անում TV-ի վրա: Իր էկրանն էլ սովորական սթրիմ ա անում: Խաղերն էլ կարաս խաղաս: Մի օր փորձեցի նույն բանը սամսունգ ՏՎ-ի ու անդրոիդի հետ անեմ, ոչ մի ձևով չստացվեց: Մենակ ՏՎ-ի բրաուզերի կամ սամսունգի app-ի միջոցով: Մի գուց ձև կար ես գլուխ չհանեցի:

insider
21.06.2014, 02:01
Մեկը ես անդրոիդի հազար ու մի ֆունկցիաներից լավ էլ օգտվում եմ:

Մի քանի տարի առաջ միգուցե դեռ հնարավոր էր այֆոնն ու անդրոիդն իրար համեմատել ու ինչ-որ տեղ նախապատվությունն այֆոնին տալ, բայց հիմա այֆոնը լրիվ պարտված է: Hardware-ի տեսակետից անդրոիդ հեռախոսներն ունեն ավելի մեծ ու որակյալ էկրաններ՝ ավելի մեծ խտայնությամբ քան ռետինան, (պրոցն ու ռամը համեմատելն իմաստ չունի), արդեն 21-րդ դարն է, այֆոնը դեռ haptic feedback չունի, ոչ էլ NFC ունի (հա, Հայաստանում դեռ օգտագործումը շատ սահմանափակ է, բայց դրսներում արդեն լայն տարածում է սկսում գտնել):

Իսկ սոֆթի առումով, էսքան տարվա մեջ iOS-ը մենակ իկոնկեքը փոխեց ու վերջերս էլ սկսեց անդրոիդից feature-ներ գողանալ, իսկ մաքուր վանիլային KitKat-ը վերջ OS ա: Պլյուս դրան Google Now-ն շատ լավ է աշխատում, նույնիսկ Հայաստանում, Google Maps-ին ոչ մի բան չի հասնում, Google Music-ը իսկական բարեգործություն է Գուգլի կողմից ու սենց կարելի ա շարունակել: Պլյուս դրան, հերիք չի հայերենը պաշտոնապես աջակցված է՝ ֆոնտերով ու քիբորդով, դեռ մի բան էլ կարող ես քո նախընտրածն օգտագործես, օրինակ Swype:

Ու ի տարբերություն Apple-ի Գուգլն էս բարիքները թողնում է, որ մյուս ՕՍ-ներն էլ օգտվեն:

Ռուֆ անդրոիդը շատ լավն ա: Ես երբեք չեմ ասի վատն ա: Դրա մենակ մի բանը չեմ սիրում ու չեմ ընդունում: Որ իրա ՕՍ-ը քանի որ սաղին գնում ա նոր ՕՍ հանելուց նախորդ սերնդին անտեսում ա: Առար հեռախոս, մի տարի հետո հելավ նոր ՕՍ, պտի սարքդ փոխես որ նորը տեղադրես, թքած ունի, որ իրա մի տարվա հաճախորդ ես ընդամենը: Մի գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը: ios-7 ը iphon 4-ն էլ ա պադդերժկա անում, որ խղճները կորցնեն ios-8 էլ կանի: Հա մեկել նոր ՕՍ տեղադրելն ա գլխացավանք: Ios-ում մի քլիք ա ու ավտոմատ:

Ռուֆուս
21.06.2014, 02:04
Աթեիստ ջան, համաձայն եմ, թեյնիկների համար դժվար ա: Առանց ջեյլ ios 6-ի ժամանակ չինացիք մի ձև էին գտել լինում էր առաց ջեյլ գցել: Փորձել եմ: Էս էլ սկզբից չէի համակերպվում: Բայց մի երեք տարի ա օգտագործում եմ ու ասեմ լուրջ խոչընդոտ, որ ինձ հանդիպեր հաստատ կփոխեի հեռախոսս: Ֆայլերով փոխանակվելու իմ ձևը դրոպբոքսն ու գուգլ ու հազար ու մի դրայվներն են: Էս նոր AirDrop-ն էլ սրանց bluetooth-ն ա: Մի առավելություն էլ ասեմ /ինձ շատ հարմար ա/ AppleTV-ն ու Ios-ը իրար հետ ընտիր աշխատում են: Ցանկացած վիդեո, որ ios-ի վրա գնաց ու եթե նույն wifi ցանցի տակ ես մի քլիքով 1080 որակով ստրիմ ա անում TV-ի վրա: Իր էկրանն էլ սովորական սթրիմ ա անում: Խաղերն էլ կարաս խաղաս: Մի օր փորձեցի նույն բանը սամսունգ ՏՎ-ի ու անդրիդի հետ անեմ, ոչ մի ձևով չստացվեց: Մենակ ՏՎ-ի բրաուզերի կամ սամսունգի app-ի միջոցով: Մի գուց ձև կար ես գլուխ չհանեցի:

Google-ն ավելի լավ լուծում ունի՝ Chromecast, 35 դոլարանոց ֆլեշկա է, որն աշխատում է ցանկացած HDMI պորտով հեռուստացույցի ու մոնիտորի հետ ու հեռախոսը ստրիմ է անում հեռուստացույցի կամ մոնիտորի վրա, ներառյալ խաղերը:

insider
21.06.2014, 02:06

Այ սրան ծանոթ չեմ: Հեսա կուսումնասիրեմ:

0david0
21.06.2014, 02:10
Դրա մենակ մի բանը չեմ սիրում ու չեմ ընդունում: Որ իրա ՕՍ-ը քանի որ սաղին գնում ա նոր ՕՍ հանելուց նախորդ սերնդին անտեսում ա: Առար հեռախոս, մի տարի հետո հելավ նոր ՕՍ, պտի սարքդ փոխես որ նորը տեղադրես, թքած ունի, որ իրա մի տարվա հաճախորդ ես ընդամենը: ios-7 ը iphon 4-ն էլ ա պադդերժկա անում, որ խղճները կորցնեն ios-8 էլ կանի: Հա մեկել նոր ՕՍ տեղադրելն ա գլխացավանք: Ios-ում մի քլիք ա ու ավտոմատ:

Անդրոիդը որ ֆիրման ուզի կարա դնի իրա արտադրած հեռախոսի վրա, իսկ հեռախոսների միջուկները կարան տարբեր լինեն, հետևաբար տարբեր դրայվերներ պիտի լինեն, ու արտադրողներն էլ պիտի ժամանակ ու գումար ծախսեն դրանք թարմացնելու համար, իսկ էժան հեռախոսների համար դա բացառվածա համարյա: Իսկ եթե ուզում ես թարմացնես անպայման, կարող ես ուղղակի թանկ հեռախոս առնել, ասենք հենց գուգլի կողմից պատվիրված/արտադրված, կամ էլ ամենաթանկ Սամսունգ/LG, որը էլի այֆոնի գնի ա համարյա :))

Ռուֆուս
21.06.2014, 02:17
Ռուֆ անդրոիդը շատ լավն ա: Ես երբեք չեմ ասի վատն ա: Դրա մենակ մի բանը չեմ սիրում ու չեմ ընդունում: Որ իրա ՕՍ-ը քանի որ սաղին գնում ա նոր ՕՍ հանելուց նախորդ սերնդին անտեսում ա: Առար հեռախոս, մի տարի հետո հելավ նոր ՕՍ, պտի սարքդ փոխես որ նորը տեղադրես, թքած ունի, որ իրա մի տարվա հաճախորդ ես ընդամենը: Մի գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը: ios-7 ը iphon 4-ն էլ ա պադդերժկա անում, որ խղճները կորցնեն ios-8 էլ կանի: Հա մեկել նոր ՕՍ տեղադրելն ա գլխացավանք: Ios-ում մի քլիք ա ու ավտոմատ:

Համաձայն եմ քո հետ, դրա համար երբեք չեմ առնի Սամսունգ, HTC, LG և այլն, որովհետև իրենք Apple-ից էլ վատն են: Միայն Գուգլի պաշտոնական Nexus ու Մոտորոլա, որն ի տարբերություն մյուս արտադրողների շատ արագ ափդեյթ ա անում իր սարքավորումները: Նեքսուսով առնվազն 18 ամիս ափդեյթ կստանաս ու հենց ափդեյթը դուրս գա, առաջինը դու ես ստանում, հետո նոր մնացած մոդելները: Բայց ափդեյթ անելն էլ է iOS-ի նման, քաշում ես, ինքն ավտոմատ ամեն ինչ անում է:

Ի դեպ iOS-ի ափդեյթներն էլ շատ դեպքերում չեղածի հաշիվ են: Ամեն անգամ Apple-ը նենց ա անում, որ iOS-ի ամենավերջին վերսիայի ամենակարևորը feature-ը աշխատի մենակ ամենավերջին սերնդի iPhone-ի հետ, օրինակ Սիրին: Հետո հին մոդելների վրա iOS-ի թարմացումները խայտառակ ձևի դանդաղեցնում են աշխատանքը: Մեր տանը հիմա 4, 4S ու 5 կա, մենակ 5-ն ա նորմալ աշխատում, էն երկուսը մինչև մի բան բացում են, հավերժություն է անցնում:

Աթեիստ
21.06.2014, 02:17
Ռուֆ անդրոիդը շատ լավն ա: Ես երբեք չեմ ասի վատն ա: Դրա մենակ մի բանը չեմ սիրում ու չեմ ընդունում: Որ իրա ՕՍ-ը քանի որ սաղին գնում ա նոր ՕՍ հանելուց նախորդ սերնդին անտեսում ա: Առար հեռախոս, մի տարի հետո հելավ նոր ՕՍ, պտի սարքդ փոխես որ նորը տեղադրես, թքած ունի, որ իրա մի տարվա հաճախորդ ես ընդամենը: Մի գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը: ios-7 ը iphon 4-ն էլ ա պադդերժկա անում, որ խղճները կորցնեն ios-8 էլ կանի: Հա մեկել նոր ՕՍ տեղադրելն ա գլխացավանք: Ios-ում մի քլիք ա ու ավտոմատ:

Էյ էդ չպիտի ասեիր. հիմա արդեն չեմ կարա հաշվեմ, թե ինչքան մարդ էր հայհոյում էփլին դրա համար։
Ավտոմատ թարմացել էր IOS7-ի ու սկսել էր ահավոր կախել։ Ինձ որ հեռակա նկարագրում էին, որ կախում էր, կյանքում չէի պատկերացնի, որ կարա էդ աստիճանի կախի։
Ասենք մարդը SMS ա հավաքում, սկզբում գրվում էր 3 սիմվոլ, ինքը շարունակում էր հավաքել առանց էկրանի վրա որևէ փոփոխության։ Մի 5 վարկյան անց հավաքած տեսքտը հայտնվում էր։
Նույնիսկ Lockscreen-ի վրա 4 նիշանոց կոդը հավաքելուց մի քանի վարկյան կախում էր։

Ու խնդալուն էն էր, որ էլ IOS 6-ին անցնելու ձև չունի։ Հարևանս մի քանի օր տենց ներվայնացավ, էդ «հեռախոսը» տվեց հորը :lol

Իսկ անդրոիդը քանի թարմանում, էնքան արագանում ա։ HTC կար (մոդելն արդեն չեմ հիշում), 2.3.6-ով զոռով աշխատում էր, փոխեցինք Mikhei 4.2, NOVA-ն էլ դրեցինք, թռնում ա։

insider
21.06.2014, 02:19
Անդրոիդը որ ֆիրման ուզի կարա դնի իրա արտադրած հեռախոսի վրա, իսկ հեռախոսների միջուկները կարան տարբեր լինեն, հետևաբար տարբեր դրայվերներ պիտի լինեն, ու արտադրողներն էլ պիտի ժամանակ ու գումար ծախսեն դրանք թարմացնելու համար, իսկ էժան հեռախոսների համար դա բացառվածա համարյա: Իսկ եթե ուզում ես թարմացնես անպայման, կարող ես ուղղակի թանկ հեռախոս առնել, ասենք հենց գուգլի կողմից պատվիրված/արտադրված, կամ էլ ամենաթանկ Սամսունգ/LG, որը էլի այֆոնի գնի ա համարյա :))

Ինչիս էլ պետք ա: Դավիթ ջան, ես ընդհանրապես հեռախոսը երկար ժամանակ պահում եմ: Ինձ ունեցել եմ մի հատ էն տապոռ Ericsson, դրանից հետո մի հատ Sony ericsson k750 ու դրանից հետո iphone 4s-ա: Մեկ էլ iphone կամ սամսունգ նեքսթ գենի ժամանակ կփոխեմ: Մարդ կա ամեն նոր մոդելի հետ փոխում ա:

insider
21.06.2014, 02:23
Էյ էդ չպիտի ասեիր. հիմա արդեն չեմ կարա հաշվեմ, թե ինչքան մարդ էր հայհոյում էփլին դրա համար։
Ավտոմատ թարմացել էր IOS7-ի ու սկսել էր ահավոր կախել։ Ինձ որ հեռակա նկարագրում էին, որ կախում էր, կյանքում չէի պատկերացնի, որ կարա էդ աստիճանի կախի։
Ասենք մարդը SMS ա հավաքում, սկզբում գրվում էր 3 սիմվոլ, ինքը շարունակում էր հավաքել առանց էկրանի վրա որևէ փոփոխության։ Մի 5 վարկյան անց հավաքած տեսքտը հայտնվում էր։
Նույնիսկ Lockscreen-ի վրա 4 նիշանոց կոդը հավաքելուց մի քանի վարկյան կախում էր։

Դրա համար սկզբից հանածը չեն տեղադրում::) Հետո 7.1 բան հանում ա էտ բագերը դզվում ա: Եսիմ, ես որ նման խնդիր չեմ ունեցել: Նույնը ընկերս, որ iphone 4-ա:

Աթեիստ
21.06.2014, 02:27
Նենց չի որ իրանք սեփական կամքով էին թարմացրել ։)
«Էփլն ասել ա պետք չի, ուրեմն պետք չի» տրամաբանության շարունակությունը «էփլն ասել ա պետք ա թարմացնել, ուրեմն պետք ա թարմացնել»-ն ա։

Ի դեպ, էլի հիշեցի, թե ոնց ա Էփլը իրա բռակի վրա կարգին փողեր աշխատում։ Խոսքը Iphone 4-ի կողքի ռեզինի մասին ա, որը Apple-ի պաշտոնական խանութներում արժեք 39$։ Դրա որակյալ չինականը 1.39$ էր, իսկ անորակները մի 5 անգամ էլ էժան։
Բայց դե Iphone բռնողներին պալոժ ա՞ չինական ռեզին գցելը։ :lol

insider
21.06.2014, 02:34

Իմ աքսեսուարները բոլորն էլ չինական են Աթեիստ ջան::) Չնայած մի պլյոնկա եմ քաշել էտ ա, հազար տարի ա վրեն ա: Ի դեպ 4s ամենահաջողված մոդել եմ համարում: Ոչ 5, ոչ 5ս: Թե 4ս նման նոր մոդել կթողարկի կմնամ apple-ի հաճախորդ, թե չէ Sony-ի էս վերջին Z մոդելները շատ եմ հավանում, ուղղակի շատ թանկ ա:

Աթեիստ
21.06.2014, 03:02
Իմ աքսեսուարները բոլորն էլ չինական են Աթեիստ ջան::)

Խոսքս միջին վիճակագրակա ամերիկացիների մասին էր։ ։)
Պատկերացնո՞ւմ ես ամերիկացին էդ ռեզինը չինական պատվերի։

0david0
21.06.2014, 03:07
Պատկերացնո՞ւմ ես ամերիկացին էդ ռեզինը չինական պատվերի։

Մեկա 39$ նոցն էլ պատվիրի, էլի չինականա լինելու :D
Հա ինչ կա իրանց, կարան 399$ նոց ռեզին էլ առնեն :))

Freeman
21.06.2014, 10:12
Ռուֆ անդրոիդը շատ լավն ա: Ես երբեք չեմ ասի վատն ա: Դրա մենակ մի բանը չեմ սիրում ու չեմ ընդունում: Որ իրա ՕՍ-ը քանի որ սաղին գնում ա նոր ՕՍ հանելուց նախորդ սերնդին անտեսում ա: Առար հեռախոս, մի տարի հետո հելավ նոր ՕՍ, պտի սարքդ փոխես որ նորը տեղադրես, թքած ունի, որ իրա մի տարվա հաճախորդ ես ընդամենը:

Եղբայր, ցանկացած բյուջետային էժան, հազար տարի առաջ արտադրված անդրոիդ հեռախոսի վրա կիթ կաթ գցելն ավելի հեշտ ա ու քիչ ա տևում, քան ցանկացած ios ջեյլ անելը:
Որպես վկա, իմ Sony Ericsson wt19i-ը կիթկաթով:

insider
21.06.2014, 11:58
Եղբայր, ցանկացած բյուջետային էժան, հազար տարի առաջ արտադրված անդրոիդ հեռախոսի վրա կիթ կաթ գցելն ավելի հեշտ ա ու քիչ ա տևում, քան ցանկացած ios ջեյլ անելը:
Որպես վկա, իմ Sony Ericsson wt19i-ը կիթկաթով:

Freeman ջան, քո բերած օրինակը ուրիշ բան ա: Չեմ վիճում ում համար, ինչն ա հեշտ տեղադրելը: Ուղղակի ասում եմ հեռախոսը արտադրվում ա ինչ որ վերսիայի սոֆթով ու մի տարի հետո մոռանում ա, օֆիցիալ չի սպասարկում: Իրա համար ծրագրեր չի հանում, ոչ էլ թարմացնում ա: Apple-ի իրա 3gs-ի արտադրելուց հետո հազար տարի ա անցել մինչև էս վերջերս սպասարկում էր ios-ի նոր, բայց թեթևացրած տարբերակով: Դրա համար մարդիկ մինչև հիմա էլ 3gs էլ հանգիստ օգտագործում են: Ոնց որ microsoft-ը win-ի նոր ՕՀ հանի, մի տարի հետո, ասի էլ չեմ սպասարկում, ապդեյթ չեմ անում, էս ծրագրերն էլ չեն աշխատելու իրա վրա: Ուղղակի տարբերությունը էն ա, որ խնձորը համ գաջետն ա արտադրում համ դրա համար սոֆթը: Իսկ անդրոիդը սովթն արտադրում ա ու գաջետ արտադրողը դրան պետք ա հարմարվի, դրա համար էլ ըտենցա լինում: Մի տեղ լավա` տարատեսակ արտադրանք ա տալիս, մրցակցություն ա, մի կողմից էլ կոնկրետ հեռախոսներ մենակ էտ սովթով են աշխատում ու էլ աճելու տեղ չունեն:

Հ.Գ Սոնին PS4 հանեց ու ասեց, որ դեռ երկար ժամանակ PS3-ին սպասարկելու ա, իրա համար խաղեր հանի, սոֆթի թարմացումներ անի ...

Վահե-91
21.06.2014, 12:45

Անդրոիդը հիմնականում չի թարմանում էն հեռախոսների վրա, որոնց պարամետրերը թույլ ա: Իմ հին հեռախոսը անդրոիդ 2.3 էր, պրոցն էլ ARMv6 արխիտեկտուրայով ու բոլոր ծրագրերն աշխատում էին իրա վրա, բացի նրանցից, որոնց համար ARMv7 էր պետք: Էս նոր հեռախոսս էլ անդրոիդ 4.2 ա ու մի տարի ա ոչ մի update դուրս չի եկել, չի էլ դուրս գալու: Այսի՞նքն տանեմ շպրտեմ հեռախոսս :)) Տենց ծրագիր չկա, որ չբացի:

Հ.Գ.
Իսկ դու կարա՞ս քո iPhone-ի վրա samba սերվեր աշխատացնես ու հեռախոսիդ ֆայլային համակարգին կոմպով կպնես, նենց, ոնց որ կկպնեիր ուրիշ կոմպի շեյր արած պապկեքին :))

http://4put.ru/pictures/max/936/2878292.jpg

Freeman
21.06.2014, 12:46
Freeman ջան, քո բերած օրինակը ուրիշ բան ա: Չեմ վիճում ում համար, ինչն ա հեշտ տեղադրելը: Ուղղակի ասում եմ հեռախոսը արտադրվում ա ինչ որ վերսիայի սոֆթով ու մի տարի հետո մոռանում ա, օֆիցիալ չի սպասարկում: Իրա համար ծրագրեր չի հանում, ոչ էլ թարմացնում ա: Apple-ի իրա 3gs-ի արտադրելուց հետո հազար տարի ա անցել մինչև էս վերջերս սպասարկում էր ios-ի նոր, բայց թեթևացրած տարբերակով: Դրա համար մարդիկ մինչև հիմա էլ 3gs էլ հանգիստ օգտագործում են: Ոնց որ microsoft-ը win-ի նոր ՕՀ հանի, մի տարի հետո, ասի էլ չեմ սպասարկում, ապդեյթ չեմ անում, էս ծրագրերն էլ չեն աշխատելու իրա վրա: Ուղղակի տարբերությունը էն ա, որ խնձորը համ գաջետն ա արտադրում համ դրա համար սոֆթը: Իսկ անդրոիդը սովթն արտադրում ա ու գաջետ արտադրողը դրան պետք ա հարմարվի, դրա համար էլ ըտենցա լինում: Մի տեղ լավա` տարատեսակ արտադրանք ա տալիս, մրցակցություն ա, մի կողմից էլ կոնկրետ հեռախոսներ մենակ էտ սովթով են աշխատում ու էլ աճելու տեղ չունեն:

Հ.Գ Սոնին PS4 հանեց ու ասեց, որ դեռ երկար ժամանակ PS3-ին սպասարկելու ա, իրա համար խաղեր հանի, սոֆթի թարմացումներ անի ...
Ուրիշ բան ա, որի հնարավորությունը անդրոիդը տալիս ա:
Համեմատությունը ջեյլի հետ նրա համար էի բերել, որ լիքը ֆունկցիաներ պաշտոնապես չկան ios-ում, բայց դու ասում ես ջեյլով կարելի ա ստանալ: Եթե ոչ պաշտոնական ֆունկցիաների համար ջեյլբրիք անել կարելի ա, նույն ձևով ոչ պաշտոնական օսի համար կարելի ա բութլոադերը բացել)

insider
21.06.2014, 13:01
Հ.Գ.
Իսկ դու կարա՞ս քո iPhone-ի վրա samba սերվեր աշխատացնես ու հեռախոսիդ ֆայլային համակարգին կոմպով կպնես, նենց, ոնց որ կկպնեիր ուրիշ կոմպի շեյր արած պապկեքին :))

Չգիտեմ էլ, թե էտ ինչ ա: :D Երևի ըտենց բաները շարքային օգտագործողին պետք չի էլ գալիս Վահե ջան: Ուզում եմ ասեմ, որ էսօրվա ios-ը ինձ լրիվ բավարարում ա: Չեմ ասի, որ ֆանատ եմ ու կուրորեն էլ խնձորը կուլտ եմ սարքել: Վերը նշել եմ, դեռ չի եղել դեպք, որ ios-ը անհարմարություն պատճառի: Հենց նման բան զգամ հաստատ կփոխեմ:

Ծրագրերի բացելու պահով շատ եմ հանդիպել, որ մարկետից քաշում ես, մեկել հոպ, ասում չէ ապեր, սոֆթտ փոխի:

Ուրիշ բան ա, որի հնարավորությունը անդրոիդը տալիս ա:
Համեմատությունը ջեյլի հետ նրա համար էի բերել, որ լիքը ֆունկցիաներ պաշտոնապես չկան ios-ում, բայց դու ասում ես ջեյլով կարելի ա ստանալ: Եթե ոչ պաշտոնական ֆունկցիաների համար ջեյլբրիք անել կարելի ա, նույն ձևով ոչ պաշտոնական օսի համար կարելի ա բութլոադերը բացել)

Ջեյլ մինչև հիմա չեմ արել, իմաստը չեմ տեսնում: Միակ բանը երևի, որի համար կարելի անել, apple-ի խիստ հսկողությունն ա էս վերջերս էն app-երի վրա, որտեղ անլեգալ մեդիա կա` երաժտություն, ֆիլմեր ու սերիալներ, սպորտ և այլն ...

Freeman
21.06.2014, 13:06

Երևի հեղինակային իրավունքների մասին մեր պատկերացումները տարբերվում են, բայց ես անլեգալի փոխարեն կասեի մեդիա, որի համար խնձորը դեռ փող չի ստացել)
Մեր տան մեջ էլ օսերի հետ կապված անհամաձայնություն կար) մինչև ախպերս 7-րդ խնձորից անցավ մարդանման ռոբոտ 4,2,2-ով աշխատող Xperia Z, հիմա ավելի գոհ ա, դեռ ոչ մի բան չի գրել, ինչի համար չարժեր անցնել:

Rammstein
21.06.2014, 13:17
Իսկ անդրոիդը քանի թարմանում, էնքան արագանում ա։ HTC կար (մոդելն արդեն չեմ հիշում), 2.3.6-ով զոռով աշխատում էր, փոխեցինք Mikhei 4.2, NOVA-ն էլ դրեցինք, թռնում ա։

Հա՞ որ։ :think
Օրինակ իմ S3-ը որ թարմացավ 4.3-ին, քիչ, բայց զգալի դանդաղացավ։ Վերջերս էլ իմացա, որ Սամսունգը ասել ա, որ 4.4 չի թողարկի S3-ի համար, որտեւ RAM-ը քիչ ա։

Freeman
21.06.2014, 13:27
Հա՞ որ։ :think
Օրինակ իմ S3-ը որ թարմացավ 4.3-ին, քիչ, բայց զգալի դանդաղացավ։ Վերջերս էլ իմացա, որ Սամսունգը ասել ա, որ 4.4 չի թողարկի S3-ի համար, որտեւ RAM-ը քիչ ա։
Էդ touchwiz-ի հաշվին ա ծանրացել, սամսունգին մեղադրի)

insider
21.06.2014, 16:14
Երևի հեղինակային իրավունքների մասին մեր պատկերացումները տարբերվում են, բայց ես անլեգալի փոխարեն կասեի մեդիա, որի համար խնձորը դեռ փող չի ստացել)

Անլեգալ նկատի ունեի, որ մեդիան տարածվում ա առանց դրա հեղինակի համաձայնության ու որ դրա հեղինակը, ստեղծողը դրա օգտագործումից գումար չի ստանում, այդ թվում հեռախոսի օգտատիրոջից: Թե դա Էփստորում ա, անդրոիդ մարկետում, թե ինետում, դա էական չի:

Մեր տան մեջ էլ օսերի հետ կապված անհամաձայնություն կար) մինչև ախպերս 7-րդ խնձորից անցավ մարդանման ռոբոտ 4,2,2-ով աշխատող Xperia Z, հիմա ավելի գոհ ա, դեռ ոչ մի բան չի գրել, ինչի համար չարժեր անցնել:

Ախր ես չեմ ասում անդրոիդը վատ ՕՀ ա ու չարժի օգտագործել այն, ոչ էլ ասում եմ ios իդեալական OՀ ա: Նշում եմ և նրա և նրա թերություններն էլ, առավելություններն էլ: Ես էլ դեռ ոչ մի լուրջ պատճառ չեմ գտել ios-ից անդրոիդի անցնելու համար: Էտ ՕՀ-ն իմ պահանջմունքները դեռ լրիվ բավարարում ա:

Freeman
22.06.2014, 14:08
Անլեգալ նկատի ունեի, որ մեդիան տարածվում ա առանց դրա հեղինակի համաձայնության ու որ դրա հեղինակը, ստեղծողը դրա օգտագործումից գումար չի ստանում, այդ թվում հեռախոսի օգտատիրոջից: Թե դա Էփստորում ա, անդրոիդ մարկետում, թե ինետում, դա էական չի:

Սրա մասին առանձին թեմա ա պետք բացել, մնաց պետականներից հետո :դ

Ախր ես չեմ ասում անդրոիդը վատ ՕՀ ա ու չարժի օգտագործել այն, ոչ էլ ասում եմ ios իդեալական OՀ ա: Նշում եմ և նրա և նրա թերություններն էլ, առավելություններն էլ: Ես էլ դեռ ոչ մի լուրջ պատճառ չեմ գտել ios-ից անդրոիդի անցնելու համար: Էտ ՕՀ-ն իմ պահանջմունքները դեռ լրիվ բավարարում ա:

Ես էլ չեմ ասում ios մի օգտագործի, ուղղակի, երբ որ անդրոիդի թերություններին ես նշում, ուղղում եմ, որպես անդրոիդին լավ ծանոթ մարդ)

Freeman
29.06.2014, 14:17
Էս ալիքի վիդեոները սաղ սկսել եմ նայել:
Էփլի քաղաքականությունն ա ցույց տալիս՝ «սխալ» թարգմանելով

http://youtu.be/N3ZSFTSdXPE

Freeman
29.06.2014, 14:50
Էս ավելի լավն էր :))

http://youtu.be/LJJ05fkkLaU

insider
30.06.2014, 22:44
Ապարանցիների մասին անեկդոտներ ամենաշատը հենց ապարանցիք են պատմում չէ:
Շատ լավն ա: Մահվան պատճառը 18+ :D

https://www.youtube.com/watch?v=eYkd14fdbf0