PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն մուտքագրում Symbian 9.4-^3-ի համար



Դատարկություն
28.09.2011, 16:21
Բարև: Մի ժամանակ անընդհատ փնտրում էի ինչ-որ մի եղանակ իմ հեռախոսով (Nokia 5228) հայերեն մուտքագրելու համար ու չէի կարողանում գտնել, փոխարենը կարդում էի, որ Symbian համակարգում հայերեն մուտքագրելու համար համարյա ոչ մի եղանակ չկա: Էս վերջերս փնտրում էի ուրիշ ստեղնաշար, որը կփոխարիներ Nokia-ի արտադրականը ու գտա մեկը (չինական արտադրության :))), որը ուներ նաև հինդի (:blin) մուտքագրելու հնարավորություն: Մտածեցի, որ եթե հինդի մուտքագրում է, գուցե հայերեն էլ կմուտքագրի, պարզվեց, որ եթե մի քիչ փոփոխես իր շապիկները էդպիսի բան հնարավոր է: Ես էլ զինվեցի ֆոտոշոպի, ստեղնաշարի վրա տպագրելու, քչփորելու աղքատ գիտելիքներովս ու փորձեցի ինչ-որ բան սարքել :)) Վերցրեցի ռուսերեն ադապտացված Opera-ի ոճով ստեղծված ստեղնաշարը ու տառերը փոխարինեցի հայերենի հետ, որոշ տառեր պակասություն արեց, բայց դրա լուծումն էլ գտա, հետո շարեցի նշանները ըստ իմ հայեցողության (:))): Ստացվեց էսպիսի մի բան (դեռռ միայն հորիզոնականն եմ սարքել: Ինքը և հայերենա գրում և անգլերեն, սքրինների մի մասը չեմ գցել)`

53041
53042
53043
53044
53045

Առաջին հերթին ցանկանում եմ ձեր կարծիքները լսել տառերի, նիշերի դասավորության, ոճական խնդիրների ու նման բաների մասին (որոնք շատ կան ինձ թվումա), ապա ցանկանում եմ, որ փորձեք այն ձեր Symbian հեռախոսի վրա: Դրա համար`
1. Փոխում եք հեռախոսի տառատեսակը (իմ մոտ Tahoma է): Սրա մասին լիքը տեղեր կա նկարագրած:
2. Քաշում եք ծրագիրը` http://4pda.ru/forum/index.php?showtopic=152978&st=20 (ռուսերեն ադապտացվածը), եթե դա չի լինում հենց չինականը` http://mo.baidu.com/input/ (թարգմանիչ կօգտագործեք:))):
3. Մտնում եք X:\\Data\Baidu\Input\ և համապատասխանաբար կցված փայլերը գցում եք TouchSkin ու TouchSkinW պանակների (:))) մեջ:
4. Բացում եք ծրագիրը, մտնում եք երրորդ բաժին ու վերևի երկու արժեքը փոխում շապիկի անուններով:
Հորիզոնական ստեղնաշարը կլինի հայերեն-անգլերեն, ուղղահայացը` ռուսերեն-անգլերեն:
Սա էլ հեռախոսիս սքրինը`

http://i.imgur.com/fMTIi.jpg

Էլի լիքը բան էի ասելու, բայց մոռացա: Հա, մեկ էլ, իրանց պաշտոնական կայքում գրածա, որ ծրագիրը լինումա նաև Android, iPhone, Windows Mobile համակարգերի վրա: Բայց թե էդ տարբերակների շապիկները փոխվումա թե ոչ, կամ համատեղելիա արդյոք, էդ` չգիտեմ :)
Էս էլ շապիկները`
touchskin` http://dl.dropbox.com/u/31014731/Touchskin_hayeren.bdskt
(http://dl.dropbox.com/u/31014731/Touchskin_hayeren.bdskt)touchskinW` http://dl.dropbox.com/u/31014731/TouchSkinW_HayerenW.bdskt
(http://dl.dropbox.com/u/31014731/TouchSkinW_HayerenW.bdskt)(լեկցիա ստացվեց)

Վահե-91
28.09.2011, 16:39
իսկ ոչ տաչերի վրա չի լինում: Ասենք 6120-ի ՞

Դատարկություն
28.09.2011, 16:48
իսկ ոչ տաչերի վրա չի լինում: Ասենք 6120-ի ՞
կա ոնցոր`
http://mo.baidu.com/input/brand.php?page_type=1&brand=nokia&from=&system=6&uid=&ssid=&pu=&bd_page_type=
(http://mo.baidu.com/input/brand.php?page_type=1&brand=nokia&from=&system=6&uid=&ssid=&pu=&bd_page_type=)ընտրի 6120 ինքը կսկսի քաշել: Բայց դրա վրա փորձած չեմ, կարողա էկրանի չափերի հետ սքինը չբռնի :esim

Վահե-91
28.09.2011, 16:50
կա ոնցոր`
http://mo.baidu.com/input/brand.php?page_type=1&brand=nokia&from=&system=6&uid=&ssid=&pu=&bd_page_type=
(http://mo.baidu.com/input/brand.php?page_type=1&brand=nokia&from=&system=6&uid=&ssid=&pu=&bd_page_type=)ընտրի 6120 ինքը կսկսի քաշել: Բայց դրա վրա փորձած չեմ, կարողա էկրանի չափերի հետ սքինը չբռնի :esim
կարևորը ծրագիրը լինի, սկինը ես կսարքեմ :)

yerevanci
29.09.2011, 07:56
Nokia C5 03-ի էտ ասած X-ը ո՞րտեղա

Դատարկություն
29.09.2011, 10:10
Nokia C5 03-ի էտ ասած X-ը ո՞րտեղա
Էդ X-ը կամ հեռախոսի հիշողություննա, կամ հիշողության քարտի, կախված որտեղ ես ծրագիրը գցել: