PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցերը

E-la Via
27.09.2011, 12:31
Մտքերով տարված` ականջիս հասավ դրսից եկող մի կարկաչուն ծիծաղ, որին միացավ կիսաանհանգիստ մի ձայն:
-Մարի՛, Նարե՛, զգույշ եղեք, հանկարծ ձեզ չվնասեք:

Բայց հոգուց բխող այդ վարակիչ ծիծաղը չդադարեց ու ուրախություն տարածելով` դուրս հրավիրեց տան տարբեր անկյուններում ծվարած, միգուցե և ինձ նման վերացական մտքերով տարված բնակրիչներին: Ես էլ արագ-արագ դուրս եկա` փորձելով որքան հնարավոր է շուտ հասկանալ այդ աղմուկ-ուրախության պատճառը: Կանգ առա դռան շեմին: Ավելի ճիշտ կլինի ասել` գամվեցի շեմին: Առաջին պահին կարծես ընդունակ չեղա ամբողջովին ընկալելու տեսածս, բայց հաջորդ վայկյանները ինձ պարգևեցին կյանքիս անկրկնելի, միմյանց հաջորդող այդքան տարբեր հույզերի մի փունջ:

Իսկ բանն ահա թե ինչումն էր:
Անվասայլակին նստած Մարին իր գիրկն էր առել մեծ քրոջը ու մեխանիկորեն այնպես էր ղեկավարում այն, որ նրանք տեղում պտույտներ էին կատարում: Գնալով պտույտների արագությունը ավելանում էր, իսկ դա էլ երկու քույրերի ուրախության պատճառն էր հանդիսացել: Նրանց նայողը, նրանց ուրախ քրքիրջը լսողը չէր կարող անմասն մնալ դրանից: Նրանք այդ պահին կորցնելով ժամանակի զգացողությունը, կտրվելով իրականությունից, հազար ու մտքերից, առօրյա հոգսերից, տրվելով պահին` ընկել էին մի անսանձ ուրախության գիրկը:

Պատկերը մշուշվեց, ու երբ ձեռքս տարա աչքերիս` մատներս թացացան: Շտապեցի ծածուկ մաքրել արցունքներս, իսկ հաջորդ վայկյանին նկատեցի, որ նույն բանը մյուսներն էլ են փորձում անել:

Աշխույժ զրույցի բռնվեցինք, իսկ արդեն երեկոյան, երբ սենյակում մենակ էի, աչքերիս առաջ եկավ այդ նույն պատկերը ու հիշեցի ընդամենը մի քանի օր առաջ Մարիի տված հարցերը.
-Ինչի՞ ենք աշխարհ գալիս, եթե անընդհատ պետք է տանջվենք: Անի, չեմ կարողանում հասկանալ ու անընդհատ էդ մասին եմ մտածում: Ինչի՞.. Ինչի՞…

Չկարողացա պատասխանել... Մի քանի րոպե կամ էլ մի քանի վայրկյան կլիներ, որ փորձում էի ինչ-որ պատասխան գտնել, ինչ-որ բան ասել, բայց չէի կարողանում: Կյանքումս առաջին անգամ արտաբերելու մի բառ անգամ չգտա:

Ի՞նչ պատասխանեի, ի՞նչ ասեի: Խուսափողական պատասխա՞ն տայի… Փորձեի փիլիսոփայե՞լ կամ ասենք Աստվածաշնչից մեջբերումներ անե՞լ: Չէ, չէ ու էլի չէ... Չէի կարող... Ունեցածս պատասխաններից ոչ մեկն էլ ինձ տվյալ պահին չէր բավարարում: Չէի կարող նայել նրա աչքերին ու ազնիվ չլինել ո՛չ նրա, ո՛չ ինձ հետ:
Որոշ ժամանակ առաջ կարծես թե ունեի այս հարցի պատասխանը, կարծես թե այն գտել էի ինձ համար: Բայց հիմա....

-Գիտե՞ս, մաման ասում է, որ Աստված ամենից շատ իր սիրելիներին է ցավ բաժին հանում, որ ստուգի իր հանդեպ ունեցած մեր հավատը: Անի, ես հավատում եմ Աստծուն, բայց չեմ հասկանում թե ինչի հավատիս պատճառով օր օրի ուժեղացող ցավ պետք է զգամ: Մեկ-մեկ մտածում եմ լավ կլիներ չհավատայի, չլինեի Նրա սիրելին: Բայց հետո էլ ամաչում եմ էդ մտքերից:

Ամբողջ իմացածս մի վայրկյանում հօդս ցնդեց, հավասարվեց զրոյի: Ո՞ւմ էին պետք այս տարիների փնտրտուքները, տվածս թվացյալ ճշմարտացի պատասխանները, երբ ես հենց այդ պահին չպետք է կարողանայի տալ խելքին մոտ գոնե մի պատասխան:

Հիմա էլ մտքումս անընդհատ պտտվում են Մարիի հարցերը, աչքերիս առաջ հառնում պատասխանի սպասող աչքերը, իսկ ականջներումս հնչում է նրա վարակիչ ծիծաղը:

Մարի՛, այդ դու չէ, որ պետք է ամաչես քո մտքերից, այդ ես պետք է ամաչեմ ժամանակին ինքնավստահ հնչեցրած ու մի վայրկյանում փոշիացած իմ պատասխաններից:

Արէա
27.09.2011, 12:51
Տեսնես ե՞րբ եմ Ձեզ վարկանիշ տվել, որ հիմա չեմ կարողանում տալ:
Լավն էր, չգիտեմ միշտ տխրում եմ սենց բաներ կարդալիս, ես էլ ունեմ էդ հարցերը, ու տենց էլ խելքը գլխին պատասխան մինչև հիմա չեմ գտել :(

E-la Via
27.09.2011, 13:00
Տեսնես ե՞րբ եմ Ձեզ վարկանիշ տվել, որ հիմա չեմ կարողանում տալ:
Լավն էր, չգիտեմ միշտ տխրում եմ սենց բաներ կարդալիս, ես էլ ունեմ էդ հարցերը, ու տենց էլ խելքը գլխին պատասխան մինչև հիմա չեմ գտել :(

Կարևորը հավանեցիք ու Ձեր կարծիքը հայտնեցիք…
Շնորհակալ եմ :):

Freeman
27.09.2011, 13:06
Լավն էր, way ,ընդհանրապես յուրաքանչյուրիս համար երևի կյանքի իմաստն էն ա, ինչին մենք իմաստ ենք տալիս, ուրիշ հարց ա պատճառը: Կարծում եմ մեկ-մեկ «պատասխան չկա»-ն էլի պատասխան ա, իհարկե ոչ ուրիշներին ասելու համար, այլ եթե դու ես փնտրել ու էդ արդյունքին հասնել:

Freeman
27.09.2011, 13:07

Կամ հնարավոր ա իմաստը հենց էն պահերն են, որ պատմվածքի սկզբում ես նկարագրել, ու դրանցից բխող հույզերը

E-la Via
27.09.2011, 18:47
Կամ հնարավոր ա իմաստը հենց էն պահերն են, որ պատմվածքի սկզբում ես նկարագրել, ու դրանցից բխող հույզերը

Այս կամ այն պատճառով առաջացած ցավ, տանջանք, իրար հաջորդող դժվարություններ քիչ, թե շատ բոլորիս կյանքում են առկա: Ուրախության, երջանկության, անհոգության պահերը հաջորդում են դրանց, լինում են նաև միջանկյալ պահեր, որ ոչ մեկն ես ապրում, ոչ մյուսը: Բայց հաճախ պատահում է, որ այս կամ այն վիճակը ավելի երկար է ուղեկցում մեզ, ու չգիտես ինչի այդ ուղեկիցը ամենից հաճախ հենց ցավն է լինում:
Կարող ես հազար ու մի պատասխան ունենալ կյանքումդ առկա ցավի վերաբերյալ, բայց երբ անվասայլակին գամված աղջիկը նայում է աչքերիդ ու հարցնում, թե որն է իր մշտական ուղեկիցը դարձած տանջանքի իմաստը, ուղղակի պապնձվում ես… Հավատա, անիմաստ է դառնում ցանկացած պատասխան:
Ու չի էլ մխիթարում երբեմն-երբեմն մոռացության մեջ հնչող նրա ծիծաղը:

einnA
27.09.2011, 22:24
Way ինչու ես ուզում անպայման պատասխան գտնել, ախր մենք պարտադիր չի, որ ամեն ինչի պատասխանն իմանանք, էն էլ ճիշտն ու միակ ճիշտը: Ամենալավ պատասխանը հենց լռությունն է:aha

E-la Via
27.09.2011, 22:51
Way ինչու ես ուզում անպայման պատասխան գտնել, ախր մենք պարտադիր չի, որ ամեն ինչի պատասխանն իմանանք, էն էլ ճիշտն ու միակ ճիշտը: Ամենալավ պատասխանը հենց լռությունն է:aha

Համաձայն եմ, einnA ջան, որ միշտ հնարավոր չէ պատասխաններ գտնել, հատկապես որ պատասխանները երբեք էլ միանշանակ չեն լինում… Անգամ նույն հարցին տարբեր ժամանակահատվածներում ինքդ քեզ համար լրիվ տարբեր պատասխաններ ես տալիս, ուր մնաց թե այդ պատասխանը բոլորի համար ճիշտ լինի, բայց… հարցեր կան, որ քեզ հանգիստ չեն տալիս ու պատասխան են պահանջում: Պատասխանը գտնելը կարծես մի ներքին մղում լինի:
Այս դեպքում միգուցե և տեղին էր լռությունը, բայց միշտ չի, որ կկարողանաս խուսափել պատասխաններ գտնելուց:

Բայց գիտե՞ս, այս վերջերս, երբ մտածում էի այս ամենի մասին, մի պահ գիտակցեցի, որ գալիս է մի կետ, որտեղ հարցերը կորցնում են իրենց նշանակությունը, անիմաստ են դառնում, դե էդ դեպքում էլ պատասխանների մասին խոսելն ավելորդ է: Հետաքրքիր է, հենց դա գիտակցեցի, միանգամից էլ "վախվորած" հետ կանգնեցի անհարց վիճակից:

Sambitbaba
28.09.2011, 00:23
Մարի՛, այդ դու չէ, որ պետք է ամաչես քո մտքերից, այդ ես պետք է ամաչեմ ժամանակին ինքնավստահ հնչեցրած ու մի վայրկյանում փոշիացած իմ պատասխաններից:
Ինչ-որ մի բանի պատասխանը չունենալը չի նշանակում, որ հարկավոր է չեղյալ համարել մնացած ամեն ինչ. այն պատասխանները, որոնք ձեռք ես բերել ամբողջ կյանքիդ ընթացքում:
Որովհետև, եթե քեզպեսները հուսահատվեն, սիրելի Վեյ, ուրեմն մարիներն էլ ի՞նչ անեն…

Ես մի բան գիտեմ հաստատ. եթե մենք չգիտենք ինչ-որ մի հարցի պատասխանը, դա բոլորովին էլ չի նշանակում, թե այդ պատասխանն ընդհանրապես գոյություն չունի: Հակառակը. գույություն չունի ոչ մի հարց՝ առանց պատասխանի:

Եվ մենք մեր կյանքը, մեր փորձը, հենց այդ պատասխանները գտնելու համար ենք ապրում: Նրանցից ոմանք հեշտությամբ ենք գտնում, մյուսները գտնելու համար տառապում ենք տարիներ, իսկ երրորդներն էլ գտնելու համար հարկ է լինում մի քանի կյանքի փորձ ձեռք բերել…

Freeman
28.09.2011, 15:40
Կարող ես հազար ու մի պատասխան ունենալ կյանքումդ առկա ցավի վերաբերյալ, բայց երբ անվասայլակին գամված աղջիկը նայում է աչքերիդ ու հարցնում, թե որն է իր մշտական ուղեկիցը դարձած տանջանքի իմաստը, ուղղակի պապնձվում ես… Հավատա, անիմաստ է դառնում ցանկացած պատասխան:
Ու չի էլ մխիթարում երբեմն-երբեմն մոռացության մեջ հնչող նրա ծիծաղը:
Գիտեմ, way ջան, ես էլ եմ էդ վիճակում հայտնվել, բայց ինձ հարցնողն անվասայլակին գամված չէր, ինչը չհեշտացրեց պատասխանելը:)

E-la Via
28.09.2011, 16:15
Ինչ-որ մի բանի պատասխանը չունենալը չի նշանակում, որ հարկավոր է չեղյալ համարել մնացած ամեն ինչ. այն պատասխանները, որոնք ձեռք ես բերել ամբողջ կյանքիդ ընթացքում:
Որովհետև, եթե քեզպեսները հուսահատվեն, սիրելի Վեյ, ուրեմն մարիներն էլ ի՞նչ անեն…

Ես մի բան գիտեմ հաստատ. եթե մենք չգիտենք ինչ-որ մի հարցի պատասխանը, դա բոլորովին էլ չի նշանակում, թե այդ պատասխանն ընդհանրապես գոյություն չունի: Հակառակը. գույություն չունի ոչ մի հարց՝ առանց պատասխանի:

Եվ մենք մեր կյանքը, մեր փորձը, հենց այդ պատասխանները գտնելու համար ենք ապրում: Նրանցից ոմանք հեշտությամբ ենք գտնում, մյուսները գտնելու համար տառապում ենք տարիներ, իսկ երրորդներն էլ գտնելու համար հարկ է լինում մի քանի կյանքի փորձ ձեռք բերել…

Չէ, չեմ հուսահատվում ,Sambitbaba ջան: Հավատում եմ, որ վաղ թե ուշ կգտնեմ հարցերիս պատասխանները, որոնք այդքան անհրաժեշտ են, ուղղակի երբեմն մարդ բացարձակ պատասխանների կարիք է ունենում , բայց սա էլ երևի միամտություն է իմ կողմից: Ի վերջո բացարձակ պատասխանների դեպքում կկորեր փորձի իմաստը:
Շնորհակալություն :

Գեա
28.09.2011, 17:37

Դրա պատասխանը երևի թե բոլորիս հայտնի խոսքերն են`"Աստծու գործերն անքննելի են" , որը թվում է անարդար ու կատեգորիկ, բայց, այլ պատասխան կարծես թե չկա::(

E-la Via
28.09.2011, 22:54
Դրա պատասխանը երևի թե բոլորիս հայտնի խոսքերն են`"Աստծու գործերն անքննելի են" , որը թվում է անարդար ու կատեգորիկ, բայց, այլ պատասխան կարծես թե չկա::(

Երբեք էլ այդ մտքի հետ համամիտ չեմ եղել, Գեա ջան: Լավ էլ քննելի են Աստծո գործերը: Ուղղակի հարցը նախ այդ գործերը մեր կարողությունների սահմաններում հասկանալու ունակության, հետո էլ հասկացածը ընդունելու մեջ է:

Mark Pauler
29.09.2011, 01:23
Մի քանի օր առաջ եղբորս տղային օգնում էի, որ երկրաչափության տնային առաջադրանքի խնդիրները լուծի: Սիրում ա ինքը, երբ ամեն ինչ շատ արագ ու հեշտ ա ստացվում (չնայած ով չի սիրում) ու շտապում ա պատասխանը գտնի: Անընդհատ, ինքն իր համար, քթի տակ, կրկնում ա խնդրի հիմնական հարցը` "ի՞նչ մակերես ունի եռանկյունը, ինչքա՞ն ա դրա մակերեսը, ինչքա՞ն ա....": Իսկ իրականում էտ եռանկյան մակերեսը չի կարևոր, այլ այն, թե դա գտնելու համար ինչ ճիշտ հարցադրումներ ինքդ քեզ պիտի անես:
Դրա համար խնդրից հանեցի, բոլոր թվերը ու դրանց փոխարեն լատինական տառեր նշանակեցի: Էդպես ինքը ճանապարհը կգտնի, իսկ թե դա կարողանա անի ու հետո պատասխանը գրքի վերջամասում եղած պատասխանների ցուցակից թաքուն արտագրի՝ չտենալու կտամ ու կժպտամ:
ԻՄ կարծիքով կարևոր չի, թե ինչ խնդիր ենք լուծում, երկրաչափության, թե աստվածային փիլիսոփայության, կարևորը ճիշտ հարցադրումներ անել կարողանալն ա:
Չի կարելի հարցնել ՝
"ինչու՞մ եմ դժբախտ",
"ԴԺվարություններս ե՞րբ կավարտվեն",
"Ո՞րքան է եռանկյան մակերեսը"
"Աստված կա՞ թե չէ"
"ինչի՞ հավատիս պատճառով օր օրի ուժեղացող ցավ պետք է զգամ"

Պետք է հարցերը լինեն էսպիսին՝
"ինչ անե՞մ, որ ավելի երջանիկ լինեմ"
"Ձեռքիս տակ ունեցած ո՞ր ռեսուրսները օգտագործեմ, որ դժվարություններս հաղթահարեմ"
"եռանկյան մակերեսը որոշող բանաձևերից ո՞րն է հարմար էս խնդրին"
"Ի՞նչ է Աստված, նյութի նկատմամբ ամենակարող աճպարար, թե՞ ավելին քան կարող էր մարդկային թերի միտքն ու խոսքը նրան նկարագրել սուրբ գրքում"
"Օր օրի ուժեղացող ցավը զգալուց, ի՞նչու եմ հավատի վրա հենվում"

Ես համոզված եմ, որ ճիշտ հարցադրումներն ավելի կարևոր են քան սպասվելիք պատասխանները:

Էս ինչ էլ երկար գրեցի… ԷՏ նրանից էր, որ տպավորվել էի ու պատմվածքը իսկապես դուրս եկավ:
Way ջան, քո մոտ միշտ ստացվում ա հոգեբանական ու զգացմունքային պատմվացքները: Նույնիսկ փոքր ծավալում մեծ միտք ես տեղավորում:
Մի քիչ հաճախակի գրի էլի:

erexa
29.09.2011, 03:04
Ժամանակին, երբ հավատում էի Աստծուն, կային ինձ հուզող բավականին հարցեր, որոնք ինձ էլ էին տանջում կամ ի՞նչ-որ դժբախտ դեպք էր պատահում որևէ մեկի հետ, ես փորձում էի պատասխաններ գտնել և ի՞նչ պատասխան, որ գտնում էի, ինձ համար համոզիչ չէր: Այսինքն՝ այդ պատասխաններից հետո, ես շարունակում էի, նորից փնտրել ինձ հուզող հարցերի պատասխանները: Եվ այն հարցերի պատասխանները, որոնք ինձ տանջում էին, ինձ համար ավելի պարզ և համոզիչ դարձան, երբ սկսեցի չհավատալ Աստծուն, ի դեպ սա բավականին երկար տևեց, որովհետև այն միտքը, որ ես կարող էի Աստծուն չհավատալ ինձ արդեն վախեցնում էր: Երկար մտորումներից հետո էլ չէի հավատում Աստծուն, և սկսեցի հավատալ ճակատագրին: Ճակատագրին հավատալուց հետո, ինձ մոտ հուզող հարցերը շուտ պատասխաններ էին ստանում: Մեկը գալիս է աշխարհ տանջվելու համար, դա կապ չունի նա բարի է թե՛ չար, էն մյուսը գալիս է սև գործեր անելու համար, հաջորդը գալիս է, մարդկանց օգնելու համար և այլն:

Ուղղակի կան հարցեր, որ նույնիսկ կյանքը չի կարող մեզ պատասխաններ տալ: Հաճախ մեզ թվում է, այն հարցերի պատասխանները, որոնք չգիտենք, չունենք այդ հարցերի պատասխանները: Ես էսպես եմ մտածում, ես գիտեմ, որ ես չգիտեմ այս կամ այն հարցի պատասխանը, և այլևս չեմ շարունակում այլ պատասխաններ փնտրել:

Գեա
29.09.2011, 10:35
ԻՄ կարծիքով կարևոր չի, թե ինչ խնդիր ենք լուծում, երկրաչափության, թե աստվածային փիլիսոփայության, կարևորը ճիշտ հարցադրումներ անել կարողանալն ա:
ըհը Վեյ .Մարկը տվեց այն պատասխանը ինչ ես էի ուզում ասել ու այդպես էլչկարողացա միտքս բացել ու բացատրել ,խնդիրը հարցադրման մեջ է, երբ մարդը իր պրոբլեմների լուծումը չգտնելով սկսում է անմիջական բողոք հարց ուղղել աստծուն թե. "ինչու է այս ամենը կատարվում իմ հետ?", հաջորդում է կատեգորիկ պատասխանը"Աստծու գործերը անքննելի են"-ի ձևով:Իսկ երբ հարցը կոնստրուկտիվ է և ուղղված է տվյալ պրոբլեմի լուծումը գտնելուն, վաղ թե ուշ գալիս է պատասխանը:Ու արդեն կարևոր չէ թե ում կողմից:եթե մարդ հավատում է ատծուն թող մտածի թե աստված օգնեց, եթե հավատում է իր բանականությանն ու տրամաբանությանը ուրեմն թող մտածի որ ինքն իր ուժերով կարողացավ գտնել իր պրոբլեմի լուծումը:

Ես համոզված եմ, որ ճիշտ հարցադրումներն ավելի կարևոր են քան սպասվելիք պատասխանները:
Մարկ հետդ այնքան էլ համաձայն չեմ . եթե հարցադրումը ճիշտ է լինում լուծումը անպայման ճիշտ է ստացվում , ինչպես երկրաչափության խնդրում:

պարզապես կամ ավելի ճիշտ դժբախտաբար ամենադժվարը ճիշտ հարցը գտնելն է:
Մարիի դեպքում հարցադրումը պետք է լինի ոչ թե այն , թե ինչու է աստված իրեն ցավ տալիս , այլ այ թե ինչպես պայքարի դրա դեմ:Ես հարյուրավոր դեպքեր գիտեմ , երբ բժիշկների կատեգորիկ ու մերժողական դիագնոզը փլվել է , դեմ առնելով մարդու սեփական ուժերի հանդեպ ունեցած մեծ հավատին ու կամքի ուժին:

E-la Via
30.09.2011, 12:03
ԻՄ կարծիքով կարևոր չի, թե ինչ խնդիր ենք լուծում, երկրաչափության, թե աստվածային փիլիսոփայության, կարևորը ճիշտ հարցադրումներ անել կարողանալն ա:
Չի կարելի հարցնել ՝
"ինչու՞մ եմ դժբախտ",
"ԴԺվարություններս ե՞րբ կավարտվեն",
"Ո՞րքան է եռանկյան մակերեսը"
"Աստված կա՞ թե չէ"
"ինչի՞ հավատիս պատճառով օր օրի ուժեղացող ցավ պետք է զգամ"

Պետք է հարցերը լինեն էսպիսին՝
"ինչ անե՞մ, որ ավելի երջանիկ լինեմ"
"Ձեռքիս տակ ունեցած ո՞ր ռեսուրսները օգտագործեմ, որ դժվարություններս հաղթահարեմ"
"եռանկյան մակերեսը որոշող բանաձևերից ո՞րն է հարմար էս խնդրին"
"Ի՞նչ է Աստված, նյութի նկատմամբ ամենակարող աճպարար, թե՞ ավելին քան կարող էր մարդկային թերի միտքն ու խոսքը նրան նկարագրել սուրբ գրքում"
"Օր օրի ուժեղացող ցավը զգալուց, ի՞նչու եմ հավատի վրա հենվում"

Ես համոզված եմ, որ ճիշտ հարցադրումներն ավելի կարևոր են քան սպասվելիք պատասխանները:

Համաձայն եմ, որ կարևորը ճիշտ հարցադրումներ կատարելն է… Բայց ո՞վ ասաց , որ հարցադրումների նշածդ առաջին խումբը սխալ է, ու ճիշտ է միայն երկրորդ տեսակ հարցադրումը: Չէ, երկուսն էլ անհրաժեշտ են ու երկուսն էլ ճիշտ են իր ժամանակի մեջ:
Առաջինի միջոցով փորձում ենք պարզել պատճառը, իսկ երկրորդը օգնում է լուծումներ տալուն:
Եթե պատճառը չպարզեինք, միայն երևույթի կրկնությունից խուսփելու ու հետևանքները շտկելու, բարելավելու ուղությամբ կմտածեինք, բայց էդպես էլ վախ կտածենք անիմանալի պատճառի հանդեպ:

Սա կնմանվի այն մարդկանց, որոնցից մեկին դաշտով գնալիս կայծակը խփեց, իսկ երկրորդը մտածեց, որ էդպես հավանաբար Զևսը նրան պատժեց իր մեղքերի համաար, ու որպեսզի ինքն էլ չշանթահարվի՝ սրանից հետո մեղք չի գործի ու կփորձի ապրել առաքինի կյանքով: Բայց մի քանի տարի հետո վատ եղանակին դաշտով քայլելիս ինքն էլ նույն բախտին արժանացավ: Ինչի՞… Որովհետև մարդը չփորձեց իմանալ, թե ինչ բան է կայծակը ու ինչպե՞ս է անհրաժեշտ նրանից պաշտպանել:
Էստեղ էլ է ճիշտ հարցադրում հարկավոր,միայն թե պատճառի բացահայտման համար:
Միայն հարց է, թե որքանով ենք ունակ պատճառներն հասկանալու:

Կարծում եմ հավասարազոր կարևոր են այս պրոցեսի երեք բաղկացուցիչ մասերն էլ:
Հասկանալ կատարվածի, իրավիճակի պատճառը, այնուհետև իրավիճակն ընդունել ինչպես որ կա, իսկ դրանից հետո, եթե իրավիճակը քեզ չի գոհացնում, ճիշտ հրացադրումների շնորհիվ փորձել լուծումներ գտնել:

պարզապես կամ ավելի ճիշտ դժբախտաբար ամենադժվարը ճիշտ հարցը գտնելն է:
Մարիի դեպքում հարցադրումը պետք է լինի ոչ թե այն , թե ինչու է աստված իրեն ցավ տալիս , այլ այ թե ինչպես պայքարի դրա դեմ:Ես հարյուրավոր դեպքեր գիտեմ , երբ բժիշկների կատեգորիկ ու մերժողական դիագնոզը փլվել է , դեմ առնելով մարդու սեփական ուժերի հանդեպ ունեցած մեծ հավատին ու կամքի ուժին:

Գեա ջան, Մարին , ինչ իրեն հիշում եմ, էդպես էլ անում է ու կարող եմ ասել մեծ առաջխաղացումներ է ունեցել: Չխուսափելով պայքարից՝ նա ուղղակի պատճառն էլ է ուզում հասկանալ: Դա էլ է նրա համար կարևոր: