PDA

Դիտել ողջ տարբերակը : Լու Գուան (Lu Guang)



E-la Via
25.09.2011, 17:06
«Չինաստանի շրջական միջավայրի աղտոտվածությունը»
Լու Գուանի (Lu Guang) կողմից կատարված ֆոտոշարք:

http://english.cri.cn/mmsource/images/2009/11/18/1118luguang4370bb3.gif



2009թվ. Յուջին Սմիթի ֆոնդի ( Eugene Smitհ) (http://smithfund.org/ Յուջին Սմիթի ֆոնդի ( Eugene Smitհ)) պարգևատրման 30-րդ ամենամյա արարողակարգի ժամանակ “Հումանիտար լուսանկարչություն” անվանակարգում դրամաշնորհը ստացել է Չինաստանի լուսանկարիչ Լու Գուանը: Նրա ֆոտոշարքը կոչվում է “Չինաստանի շրջակա միջավայրի աղտոտվածությունը”:

Ֆոնդի նախապատմությունից: 70- ական թվականներին ամերիկացի լուսանկարիչ Յուջին Սմիթը մի շարք լուսանկարներ կատարեց Ճապոնիայի մառախուղի մասին, որը փոխեց շրջկա միջավայրի խնդիրների հանդեպ ճապոնացիների ունեցած կարծիքը: Այդ շարքի հրատարակումից հետո սոցիալական հետևանքներն այնքան ուժեղ էին, որ Ճապոնիայում շրջակա միջավայրի աղտոտվածության հարցն արմատապես փոխվեց:

Լու Գուանը ազատ լուսանկարիչ է, որն իր պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է 1980թվականին՝ որպես սիրողական լուսանկարիչ: Նա գործարանի սովորական բանվոր էր, բայց հետո բացում է իր լուսանկարչության ստուդիան և գովազդային գործակալությունը: Հիմանականում հետաքրքրվում է սոցիալական փաստագրական լուսանկարչությամբ: Նրա աշխատանքներում պատկերվում են սովորական մարդիկ և կյանքում առկա սոցիալական խնդիրները: Իր լուսանկարների սյուժեները Լու Գուանը գտնում է ի շնորհիվ իր ընկերների, որոնք նրան վայրի ու խնդրի մասին նախնական տեղեկություններ են տալիս: Իսկ տեղում նա զրուցում է բնակիչների հետ, տեղեկանում նանց խնդիրնեին, լուսանկարում և ի ցույց դնում հանրությանը:

Լու Գուանը Չինաստանի շրջական միջավայրի աղտոտվածության մեջ մեղադրում է գործարանատերերին, որոնք ցանկանալով ավելի մեծ շահույթ ստանալ` մոռացել են իրենց բարոյական սկզբունքների մասին և ոչնչացնում են շրջակա միջավայրը:

Նրա հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ : (այստեղ ՝ http://revsoc.org/archives/2961…)

E-la Via
25.09.2011, 17:10
Չինաստանի արդյունաբերական տարածքներում սովորաբար հանդիպող տեսարաններ:

http://bop.nppa.org/2010/thumbnails/684/00034446/EPS_China/00034446-EPS-China-008.JPG

http://bop.nppa.org/2010/thumbnails/684/00034446/EPS_China/00034446-EPS-China-011.JPG

http://static.diary.ru/userdir/1/1/2/1/1121110/47363767.jpg

http://english.cri.cn/mmsource/images/2009/11/18/1118luguang4370bb2.gif


Չափից շատ փոշի շնչելու արդյունքում աշխտատողները հիվանդանում են աշխատանքի անցնելուց մի կամ երկու տաի անց:

http://smithfund.org/wp-content/oqey_gallery/galleries/2009-guang/galimg/guang_lu01.jpg

http://www.pdnphotooftheday.com/wp-content/uploads/2010/06/08a.ASP_POYi67_WUA_f01_LuG_07.jpg

http://theworldofphotographers.files.wordpress.com/2011/06/guang_lu05.jpg

http://theworldofphotographers.files.wordpress.com/2011/06/lu-guang-pollution-in-china-02.jpg?w=848


Արտադրության մեջ ստացված վնասվածքները սովորական երևույթ են:

http://rusfoto.net/data/media/46/luguang20.jpg

http://bop.nppa.org/2010/thumbnails/684/00034446/EPS_China/00034446-EPS-China-009.JPG


Դեղին ծովում կարելի է հանդիպել շատ այսպիսի կոյուղու խողովակաների:

http://bop.nppa.org/2010/thumbnails/684/00034446/EPS_China/00034446-EPS-China-006.JPG

http://bop.nppa.org/2010/thumbnails/684/00034446/EPS_China/00034446-EPS-China-002.JPG


Տղան թողել է դպրոցը, որ օրական աշխատի 16 յուան:

http://www.sienteteviajero.com/files/2011/06/lu.jpg

Կեղտոտ ջրի պատճառով 64 ամյա Վանգ Բաոշենգը քաղցկեղով հիվանդ է 2003 թվականից: Ամբողջ մարմնով տարածված վերքերը թույլ չեն տալիս պառկել, դրա համար նա այս դիրքում է մնում:

http://theworldofphotographers.files.wordpress.com/2011/06/6a00e54f795fea88330128762055e2970c-800wi.jpg?w=550


http://bop.nppa.org/2010/thumbnails/684/00034446/EPS_China/00034446-EPS-China-005.JPG

http://theworldofphotographers.files.wordpress.com/2011/06/lu-guang-pollution-in-china-04.jpg?w=584&h=409

http://www.blindspotgallery.com/assets/block/LuGuang004.jpg

http://img11.nnm.ru/0/d/6/b/d/9a3dcbfeaf8fdd66c9e23415637_prev.jpg

http://image.guardian.co.uk/sys-images/Guardian/Pix/arts/2004/04/28/12-lugua.jpg



Ճիշտն ասած, չգիտեի՝ թեման որտե՞ղ է ավելի հարմար բացել` այստե՞ղ, թե՞ Բնապահպանության բաժնում: Եթե մոդերատորները հարմար գտնեն՝ կարող են տեղափոխել:

Arpine
25.09.2011, 17:59
Սարսափելիա:[. Ի՜նչերա կատարվում. Էսպիսի բաները նենց վրես ազդում են:[

Freeman
25.09.2011, 18:17
Էս տոպրակն ընդհանրապես թափանցիկ չպիտի՞ լինի :think ամեն դեպքում չեմ կարծում, որ էս մեկը արտադրության մեջ ստացած վնասվածքի հետևանք ա, չնայած ոչ ուղղակիորեն հնարավոր ա տենց ա



http://bop.nppa.org/2010/thumbnails/684/00034446/EPS_China/00034446-EPS-China-009.JPG





Սարսափելիա:[. Ի՜նչերա կատարվում. Էսպիսի բաները նենց վրես ազդում են:[
Բնության հետ հարմոնիայից դուրս գալու հետևանքներն են

E-la Via
25.09.2011, 18:25
Սարսափելիա:[. Ի՜նչերա կատարվում. Էսպիսի բաները նենց վրես ազդում են:[

Սարսափելի լինի, թե չլինի, Արփինե ջան, սա մեր իրականության մասն է կազմում: Ու նշանակություն չունի, թե աշխարհի որ ծայրում է դա կատարվում: Որ փնտրես՝ ամեն տեղ էլ կգտնես նմանատիպ պատկերներ: Սա մի իրականություն է, որն ամեն գնով փոձում են մեզանից թաքցնել ու որի վրա մենք ամեն գնով աչք ենք փակում, որովհետև, քո ասած, սարսափելի է, տհաճ, մեզ վրա ազդում է, որովհետև էսպես, թե էնպես մեզանից ամեն մեկն էլ այս իրականության առաջացման պատճառն է ու մեզանից յուրաքանչյուրն էլ դրա հետևանքների կրողն է լինելու:

Լու Գունաին լուսանկարներին հանդիպելուց մի որոշ ժամանակ առաջ էր, որ կարդացի Ջեկ Լոնդոնի "Երկաթե Կրունկը", որը գրվել է մեզանից մի դար առաջ, բայց որտեղ, կարծես կանխագուշակելով, նա լավ տվել է երեկվա, այսօրվա ու, այսպես շարունակելու դեպքում, մեր վաղվա պատկերները: Ուղղակի չեմ ուզում հավատամ, որ եկող օրն էլ բեթարն է իր հետ բերելու:

Իսկ ինչ վերաբերվում է լուսանկարչին, ասեմ, որ շատ կցանկանայի նրա նման մարդ-լուսանկարիչներ շատ լինեին, ու որքան հնարավոր է շատ լույս սփռեին մեր իրականության մութ կողմերի վրա:

E-la Via
25.09.2011, 18:28
Էս տոպրակն ընդհանրապես թափանցիկ չպիտի՞ լինի :think ամեն դեպքում չեմ կարծում, որ էս մեկը արտադրության մեջ ստացած վնասվածքի հետևանք ա, չնայած ոչ ուղղակիորեն հնարավոր ա տենց ա


Երևի ճիշտ ես, շատ հնարավոր է, որ անուղղակի հետևանք է: