PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր մեր տոնը, մարդի՛կ :)



CactuSoul
21.02.2007, 17:32
Ես աշխատանքով եմ զբաղված ու չեմ կարողանում գրել, բա դուք չե՞ք մտածում որ այսօրվա տոնի առթիվ կարելի է միմյանց շնորհավորել…

Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է:yahoo , ինչի համար էլ շնորհավորում եմ բոլորիս ու մաղթում, որ լավ ճանաչենք մեր լեզուն, սիրենք, պաշտպանենք այն ամեն տեսակ օտար ու անիմաստ բառապաշարային ներխուժումներից: Մեր լեզուն, իսկապես, շատ գեղեցիկ է ու բարեհունչ:love : Եկեք չկեղտոտենք այն ու չնսեմացնենք, մաքուր ու անաղարտ պահենք մեր մայրենին:) :

Ավելացվել է 9 րոպե անց
Հուսով եմ՝ հայոց լեզուն սիրողներ ու գնահատողներ կան «Ակումբում», ու այս թեման չի սատկի:unsure …

StrangeLittleGirl
21.02.2007, 17:49
Ես չգիտեի, որ նման օր է: Մի քիչ վախվխելով եմ շնորհավորում, որովհետև մեր ազգի մեծ մասը չի հասկանում լեզվի կարևորությունը:
Դե շնորհավոր… Համ էլ շնորհակալություն պապիկիս :)

Philosopher
21.02.2007, 17:51
Հայոց լեզուն, իսկապես, հրաշալի լեզու է, հատկապես, եթե կարողանում ես նրա հնարավորություններն օգտագործել, ընդ որում խոսքը ոչ միայն բառային կամ շարահյուսական հնարավորությունների մասին է, այլև լայն առումով՝ մտածողական։ Ցավալի մի հանգամանք կա, որ հայոց լեզվի պաշտպանության մասին խոսելիս՝ մեծավ մասամբ նշվում է օտարալեզու բառերի, արտահայտությունների, ինչպես նաև ժարգոնների օգտագործումը։ Մինչդեռ հայոց լեզուն ունի մեկ այլ թշնամի ևս. դա լեզվական պեդանտիզմն է, երբ յուրաքանչյուր բառ, այդ թվում և միջազգային տերմինները, թարգմանվում են հայերեն, և հայերենը դառնում է բառարանային սղալված լեզու, որը հասկանալու համար պետք է բառարան օգտագործես, ու, օրինակ, նայել, թե "հայտնութենական" ասելով՝ մարդը ինչ ի նկատի ունի։ Մի խոսքով, խնդիրները շատ են, բայց դա չի խանգարում միանալ շնորհավորանքներին։

Նորմարդ
21.02.2007, 17:54
Շնորհավոր

Enipra
21.02.2007, 18:18
Բոլորիս շնորհավորում եմ։ Չգիտեի, որ մայրենի լեզվի տոն ունենք, շատ ուրախացա։:)) Հետաքրքիր է՝ շուտվանի՞ց է նշվում։ :roll
Շատ եմ սիրում մեր հայերենը:love

Կարծում եմ՝ «Ակումբի» ստեղծումն արդեն մեծ քայլ է մեր լեզվի պահպանման գործում, մեզ էլ մնում է միայն սկսածը շարունակել ;)

Ակամա հիշեցի ...
Թե մորդ անգամ սրտիցդ հանես,
Քո մայր լեզուն չմոռանաս...

StrangeLittleGirl
21.02.2007, 18:20
Թե մորդ անգամ սրտիցդ հանես,
Քո մայր լեզուն չմոռանաս...
Է՜հ, լավ էլի… էս մեկի հետ համաձայն չեմ :( Մայրենի լեզուն ինչքան էլ կարևոր լինի, եթե դու մորդ սրտիցդ հանում ես, էլ լեզուն հիշելն իմաստ չունի: Ինձ համար մայրը շատ ավելի կարևոր է, քան մայրենի լեզուն:

Philosopher
21.02.2007, 18:26
Է՜հ, լավ էլի… էս մեկի հետ համաձայն չեմ :( Մայրենի լեզուն ինչքան էլ կարևոր լինի, եթե դու մորդ սրտիցդ հանում ես, էլ լեզուն հիշելն իմաստ չունի: Ինձ համար մայրը շատ ավելի կարևոր է, քան մայրենի լեզուն:
Համաձայն եմ։ Եվ ընդհանրապես, անբնական բաները, նույնիսկ եթե դրանք շատ բարոյական կամ հայրենասիրական են թվում, չպետք է մտցվեն հանրային գիտակցության մեջ, այլապես այդպես կրթված մարդիկ և՛ մորը կմոռանան, և՛ լեզուն։

Enipra
21.02.2007, 18:27
Է՜հ, լավ էլի… էս մեկի հետ համաձայն չեմ :( Մայրենի լեզուն ինչքան էլ կարևոր լինի, եթե դու մորդ սրտիցդ հանում ես, էլ լեզուն հիշելն իմաստ չունի: Ինձ համար մայրը շատ ավելի կարևոր է, քան մայրենի լեզուն:

Բյու՛ր ջան, ես էլ համաձայն չեմ դրան բառացի, միայն կոնտեքստում։ Դա պարզապես մոր պատգամն է որդուն, միայն մայրը որդուն իրավունք ունի նման բան ասել՝ ցույց տալով, թե լեզուն ինչ մեծ կարևորություն ունի։ Հո չի ասում ինձ մոռացիր:D

CactuSoul
21.02.2007, 18:49
....Մինչդեռ հայոց լեզուն ունի մեկ այլ թշնամի ևս. դա լեզվական պեդանտիզմն է, երբ յուրաքանչյուր բառ, այդ թվում և միջազգային տերմինները, թարգմանվում են հայերեն, և հայերենը դառնում է բառարանային սղալված լեզու, որը հասկանալու համար պետք է բառարան օգտագործես....
Ուզում էի այս մասին գրել, բայց նախ չէի ուզում շատ երկարացնել, հետո էլ մտածեցի, որ վերջիվերջո տոն է, և արժի խոսել միայն լավ բաներից: Սակայն իրականում այդ պրոբլեմը կա և, ըստ իս, ավելի վտանգավոր է, քան օտարամոլությունը:

Ուլուանա
21.02.2007, 18:52
Շնորհավո՜ր։ :hands Ես էլ տեղյակ չէի, որ այսպիսի լավ տոն ունենք։ :love Ուրախալի է։ :)
Եկեք առանց մայրերին մտքներիցս հանելու երբեք չմոռանանք մեր մայրենի լեզուն. աշխատենք միշտ ճիշտ մտածել, ճիշտ խոսել ու ճիշտ գրել մեր լեզվով։

Բայց նկատե՞լ եք, թե այս թեմայում ովքեր են մինչև հիմա գրառում արել... :P :D

Enipra
21.02.2007, 18:57
Բայց նկատե՞լ եք, թե այս թեմայում ովքեր են մինչև հիմա գրառում արել... :P :D
Հմմմ... Զգացված եմ:D

Մանե
21.02.2007, 18:58
Շնորհավորում եմ բոլորիս,որ ունենք այսպիսի գեղեցիկ լեզու:)
Ճիշտ է,երբեք չէի լսել այդ մասին,բայց շատ ուրախ եմ,որ այսպիսի տոն կա:)

CactuSoul
21.02.2007, 19:15
Ի դեպ, տոնը միջազգային է, և ոչ թե հայկական:
Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ այս օրը կարող է համարել իր լեզվի տոնը:) :

Array
21.02.2007, 20:53
Ես բոլորովին մոռացել էի,որ այսօր է մեր սիրելի լեզվի տոնը:Փառք Աստծո` մենք ունենք մեր սեփական լեզուն, և այն էլ ինչպիսի լեզու,դուք գիտեիք, որ ժամանակին ուզում էին հայոց լեզուն դարձնել միչազգային,սակայն հետո որոշեցին,որ այն բարդ լեզու է:
ՇՆՈՐՀԱՎՈՐ

kiki
21.02.2007, 22:12
գաղափար չունեի...

դե եթե նման տոն կա, ուրեմն շնորհավորում եմ բոլորիդ...

Cassiopeia
22.02.2007, 01:40
Ես կարծում էր, որ որպես հայոց լեզվի տոն համարվում է թարգմանչաց տոնը, որը նշվում է փետրվար ամսվա մեջ (եթե հիշողությունս չի դավաճանում)… ամեն դեպքում, այս միջազգային տոնի կապակցությամբ էլ շնորհավորում եմ հայոց լեզվի ջատագովներին, եթե չլինի մեր լեզուն, մենք կորած ենք… ուրեմն, սիրենք, պահպանենք այն մեր աչքի լույսի պես… Շնորհակալություն Արտակին, այս նախաձեռնության համար, և մյուս ադմինիստրատորներին, որոնք նպաստել են ակումբի ծնունդին և գոյատևմանը…:love

Srtik
22.02.2007, 05:03
Ես էլ եմ առաջին անգամ լսում...:this
Ուշացումով շնորհավորում եմ ...

Արշակ
22.02.2007, 15:38
Բոլորին շնորհավորում եմ։ Ճիշտն ասած, չգիտեի այս տոնի մասին։:)