Դիտել ողջ տարբերակը : Աչքի լազերային վիրահատություն, կատարակտ
missarmogirl
23.09.2011, 14:49
Բարև ձեզ: Այսպիսի խնդիր է անհանգստացնում: Մայիկիս աչքը մոտ մեկ շաբաթ առաջ վիրահատվեց,նրա մոտ կատարակտա էր, մոտ մեկ ժամ տևեց վիրահատությունը, լազերով, նրան վիրահատող բժիշկը Մալայան կենտրոնի բժիշկներից էր:Ասել էր,որ մոտ երկու շաբաթվա ընթացքում տեսողությունը աստիճանաբար կվերականգնվի , բայց արդեն մեկ շաբաթ անց բողոքում է մայրիկս, որ ոչ մի դրական փոփոխություն չի զգում նույնիսկ ավելի վատ է կարծես, կարմրություն,ցավ,մռմռոց, կոպը փակվել է և ծանրացած,այսօր նաև գլխացավ:Բժիշկի նշանակած դեղերը օգտագործում է Moxicin 0.5%, Oftan Timolol , Sodium chloride, սրանք էն:Բժիշկին այցելության ժամանակ ստուգելուց հետո ասում է , որ կա դրական փոփոխություն և հույս է տալիս,որ լավ կլինի, բայց օրեցօր ոչ մի դրական փոփոխություն չկա: Խնդում եմ ասացեք, միթե դա նորմալ է? Այդպես պետք է լինի?Ինչ խորհուրդ կարող եք տալ? Կխնդրեի մանրամասնեք այս ամենը,քանի որ հարցը վերաբերում է առողջության, այն էլ տեսողության, վիրահատությունը կատարվել է որպեսզի նորմալ տեսնի այլ ոչ թե այսքան խնդիրներ առաջանային: Բժիշկը շարունակ ասում է , որ լավ կլինի բայց մենք դա օր օրի չենք նկատում դեռ ավելի է վատանում: Խնդում եմ օգնեցեք Ձեր խորհուրդով կամ ինչ կառաջարկեյիք անել նման դեպքում?:(:(:(:( Նախապես շնորհակալություն

անկեղծ ասած ես ալտերնատիվ կարծիք կիմանայի, ավելի պարզ ասած կդիմեի այլ բժշկի , և այն էլ ոչ այդ հիվանդանոցի:Երկրորդ կարծիքը ամեն դեպքում շատ բան կասի, գուցե իսկապես հիվանդության ընթացքն է այդպիսին և պետք է դիմանալ, կամ ընդհակառակը , ասենք սպասելը կարող է ճակատագրական լինել և պետք է շտապ ինչ- որ նոր բան ձեռնարկել:
Lionne_en_Chasse
25.09.2011, 00:23
Բայց մի՞թե կատարակտի դեպքում լազերային վիրահատություն են անում :think Ինչքանով ես եմ տեղյակ, կատարակտի դեպքում աչքի կրիստալինն են փոխարինում իմպլանտով ( ցավոք չգիտեմ հայերեն էլ են այդպես ասում թե ոչ): Եվ սովորաբար մի քանի օր անց արդեն պետք է տեսողության լավացում նկատվի: Ամեն դեպքում արժի հետևել Գեա-ի խորհրդին և ուրիշ մասնագետի մոտ գնալ, մանավանդ որ կասկածներ էլ ունեք
mnpartner
19.08.2012, 23:34
Նախ ասեմ, որ կատառակտայի վիրահատությունը լազերային մեթոդով չի արվում: Դա հիվանդի վրա լավ տպավորություն թողնելու ձև է- ասել, թե վիրահատությունը լազերային է: Վիրահատությունը կոչվում է ֆակոէմուլսիֆիկացիա, այսինքն՝ ուլտրաձայնի միջոցով պղտորված ոսպնյակի տրոհում մանր մասնիկների և դրանք հեռացում աչքից, այնուհետև ներակնային արհեստական լինզայի տեղադրում: Ըստ Ձեր պատմածի, և նշանակված բուժմանը կարելի է ենթադրել, որ Ձեր մոր մոտ առաջացել է այսպես կոչված ներվիրահատական բարդություն, որը իր (http://www.satarkap.am) հետևանքներն է թողնում նաև վիրահատությունից հետո, դա եղջրենու այտուցն է, սովորաբար առաջանում է, եթե երկարում է վիրահատության տևողությունը:Կարող են լինել նաև այլ բարդություններ, ապակենման մարմնի արտանկման տեսքով: Չեմ ուզում վախեցնել, բայց նման բարդությունների դեպքում նախկինում կուրության դեպքերը շատ էին, այժմ բուժման նոր մեթոդների պայմաններում և բժշկի գրագետ լինելու դեպքում հնարավոր է, որ ամեն ինչ վերջանա բարեհաջող, ԲԱՅՑ հիշեք, որ միշտ նման պարագայում հետևանքներ՝ մնացորդային, լինելու են: