PDA

Դիտել ողջ տարբերակը : Պարող դերվիշներ և Մևլյանա



Jean-Claude
21.09.2011, 23:37
Առատաձեռնություն արած եւ օգնության ցուցաբերած ժամանակ գետի նման եղիր։
Քնքուշություն ցուցաբերած եւ գթասրտություն արած ժամանակ արեվի նման եղիր։
Ուրիշների թերությունները փակելու ժամանակ գիշերի նման եղիր։
Զայրության ժամանակ մեռածի նման եղիր։
Համեստության ժամանակ հողի նման եղիր։
Հանդուրժողականության ժամանակ ծովի նման եղիր։
Կամ եղածիդ պես երեվացիր, կամ երեվածիդ նման եղիր։

Համը դրսից չի գալիս, ներսից է գալիս:
Ուրախությունը դրական մտածելուց է գալիս:
Պատահածների մեջ նույնիսկ գտիր դրական բաներ։

Նույնիսկ թշնամիներիդ համար լավություն արա, այս լավության պատճառով թշնամիդ կդառնա քո բարեկամը։ Եթէ նույնիսկ բարեկամ չդառնա կնվազի չարակամությունը։
Մեվլանա

Մեվլանան մի օր իր հետեվորդների հետ Կոնյայի փողոցներում քայլելիս փլուզված մի տան պարտեզում խաղացող շների է հանդիպում։ Հետեվորդներից մեկը, Մեվլանային ասում է
«Սա մեր կողմից առհամարհված շներն են, մարդկանցից ավելի լավ են հասկանում իրար »:
Մեվլանան մինչ նրան պատասխանելը մեկ այլ հետեվորդին ուղարկում է մսավաճառի մոտ , որպեսզի շների համար միս բերի։
Միսը գցում է շների մեջ։
Միսը բռնելու համար մրցակցող շները սկսում են կռվել։
Մեվլանան պատասխանում է.
« Ահա, մարդիկ էլ են այսպես, եթէ իրենց մեջ շահի խնդիր չլինի իրար հետ չեն կռվի, սակայն երբ իրենց միջեւ նյութական կամ հոգեկան տարր է մտնում չեն հիշում նույնիսկ նախկին լավ օրերը եւ սկսում են կռվել։
Այն ժամանակ էլ մարդկությունից դուրս գալով իջնում են կենդանիների մակարդակին"


Դարեր առաջ ապրած Մեվլանայի ուսմունքն ու փիլիսոփայությունը մինչև այժմ էլ օգտագործում են արվեստի ու գրականության մեջ:
Նա ծնվել է 1207 թվականի Իրանի Խորասանի շրջանում, տեղափոխվել է Հալեպ, Դամասկոս, կյանքի վերջը անցկացնում է Արևմտյան Հայաստանում:
Մի օր թուրքերը վերցնում են ու իրենց բրենդը սարքում նրա ուսմունքները, դա նրանց բնավորության մեջն է, ուրիշներինը իրենցով անելը:
Ղուրբան լինեն Գյումրեցի Գյուրջիևին, ՈՎ Անատոլիական երաժշտությունը դերվիշների պարի հետ Եվրոպա տարավ ու տարածեց:


http://www.youtube.com/watch?v=yEdCXRGJuM8&feature=related
Մեվլանայի ուսմունքի մեջ ասվում է, որ բոլոր կրոնները մոտեցնում են մի Աստծո, դրա համար պետք է հարգեն բոլոր կրոններին ու նրանց ներկայացուցիչներին:

1244 թվականին Մեվլանան հանդիպում է մի Թավրիզցի թափառական դերվիշի, որն էլ դառնում է նրա հոգևոր հայրը:
Դերվիշները դրանք Աստծուն նվիրված մարդիկ են, որոնք հրաժարվելով աշխարհի բոլոր նյութական բարիքներից, իրենց ամբողջ կյանքը անցկացնում են ծոմ պահելով և աղոթելով,
կատարում են ամենադաժան աշխատանքները, քնում են առանց որևէ վերմակի...

Դերվիշները պարելիս հագնվում են երկար սպիտակ շորեր:
Նրանց մեծ գլխարկը խորհրդանշում է գերեզմանաքարը, աջ ձեռքը մեկնելով դեպի երկինք, նրանք դիմում են Ամենակարող Աստծուն նրա գթասրտությունը, իսկ ձախով իջեցնում են այն երկրի վրա:
Պտտվելով ձախ ոտքի վրա, նրանք էքստազի մեջ են մտնում երաժշտության միջոցով
, որ միանան գերբնական էներգիային:

http://www.youtube.com/watch?v=lFIQMM8bZQk&feature=related
Այս պարը մի աղոթք է, որի ժամանակ մոռանում ես քո ես-ը ու միանում Աստծուն (Տիեզերքին): Պտույտը խորհրդանշում է մոլորակներին արևի շուրջ:

http://www.youtube.com/watch?v=xJ8nze2VPdU&feature=related

Փնտրել Աստծուն, գտնել նրան, լինի դա բնական մահվան թե պարզ սիրո միջոցով:
Սիրել մարդկանց, նշանակում է սիրել Աստծուն, քանի որ մարդիկ Աստծո ստեղծածներն են, նրա արտացոլումն են...
Սիրելով մեկը մյուսին, մարդիկ միանում են հավերժությանը, Աստծո մեծ էներգիային:

Lion
22.09.2011, 07:21
Խոսքն ինչքան հասկացա սուֆիների մասին է, որոնք յուրօրինակ մահմեդական հոգևոր մի օրդեն էին: Իսկ դերվիշներն էլ իրենց անվերջ պարերով իրենց հալյուցոեն վիճակում էին գցում ու դրանով գուշակություններ անում: Եթե չեմ սխալվում, XIX դարի վերջին շատ ազդեցիկ են եղել Սուդանում...

Moonwalker
22.09.2011, 09:24
Հա, աներևակայելի տաղանդի ու էներգիայի տեր մարդ էր Ջալալեդդին Ռումին: Անկասկած համաշխարհային փիլիսոփայական մտքի բարձրագույն գաղաթներից: Իր չափածոյի հսկայական ծավալների պատճառով միայն արձակից եմ կարդացել: «Մաջալես-ի Սաբա»-յում («Յոթ մեջլիսներում») ակնհայտ է, որ մարդը ժամանակից առաջ էր ընկել: Էնքան տաղանդավոր է, որ մուսուլմանները խորագույն ակնածանք են տածում Մաուլյանայի նկատմամբ՝ չնայած նրա ոչ քիչ թվով հակաշարիաթական ուղղվածություն ունեցող բեյթերին.


«Կաաբան չի տալիս գիտելիք, Քիբլան/դեմքով դեպի Մեքքան դառնալը/ չի տալիս ցանկալին,
Հեռացիր նրանցից, եթե քո սիրտը Աստծո հետ է»:


Ու այնուամենայնիվ մահմեդական մուֆթիները խորհուրդ են տալիս Ռումի ուսումնասիրել փորձառու ալիմի հսկողության ներքո (մարդ ես էլի՜:)) ):



Հ.Գ.
Նա ծնվել է 1207 թվականի Իրանի Խորասանի շրջանում, տեղափոխվել է Հալեպ, Դամասկոս, կյանքի վերջը անցկացնում է Արևմտյան Հայաստանում:

Իրականում Կոնիան Արևմտյան Հայաստանում չի, պատմական Լիկաոնիայի կամ հռոմեական Գաղաթիայի կենտրոնն էր:


Հ.Գ.Գ. Վերնագիրը փոքր ինչ խմբագրել եմ ու Ռումիի տիտղոսը համապատասխանեցրել թուրքական հնչողությանը, որով ինքն ավելի հայտնի է աշխարհում: Բայց դե պարսկերենով (որով մեծամասամբ էլ ստեղծագործել է) Մաուլյանա կլիներ:

Lion
22.09.2011, 16:43
Եթե այդ մարդն ապրել է Իկոնայում, դա իրոք որ Հայաստան չի: Ճիշտն ասած ես Սեբաստիայի մասին էի մտածում, որպես Իկոնայի սուլթանության արևելյան կարևորագույն սահմանային ամրոթյուն: Բայց դե Իկոնան դա Հայաստան չէ...

E-la Via
22.09.2011, 18:13
Հետաքրքիր է՝ այստեղ որևէ մեկը դերվիշների պարը որպես մեդիտացիա կիրառե՞լ է… Անձնական փորձ ունի՞:

Jean-Claude
22.09.2011, 23:03
Շնորհակալություն շնորհակալությունների համար, զգացված եմ:
Ասեմ թե ինչու եմ գրել թե նա ապրել է Արևմտյան Հայաստանում:
Գրելով Մևլանայի մասին, օգտվել եմ արտասահմանյան աղբյուրներից, իսկ այնտեղ գրված է թե նա ապրել է Անատոլիայում, քանի որ թուրքերը մեր արևմտյան Հայաստանը արտասահմանցիներին միշտ ներկայացնում են որպես Անատոլիա, ես էլ միշտ կարդալով այդ շրջանի մասին, պատկերացնում եմ արևմտյան Հայաստանը: Արաբները Անատոլիա շրջանը անվանել են Ռումի, մտածելով թե այնտեղ ապրում են հռոմեացիները...
Սուֆին շատ հետաքրքիր ուղղություն է, վերցված է հիմնականում Կաբբալայից, հետագայում կգրեմ դրա մասին

Jean-Claude
22.09.2011, 23:04
Հետաքրքիր է՝ այստեղ որևէ մեկը դերվիշների պարը որպես մեդիտացիա կիրառե՞լ է… Անձնական փորձ ունի՞:

Հիշում եմ փոքր ժամանակ, հատկապես երբ ձյուն էր գալիս, դուրս էինք գալիս բակ, նայում էինք երկնքին ու պտտվում էինք ու պտտվում, ծիծաղում էինք խենթերի նման ու ընկնում...
Հետո նկատել եմ, որ հատկապես երեխաները սիրում են երաժշտության տակ պտտվել, պտտվել, ծնողներն էլ դիտողություն են անում " Մի պտտվիր, խելքդ կմաղի կնկնես":
Երբ նայում էի պարող դերվիշներին, հենց դա եմ հիշել, իսկ հիմա չեմ փորձել...
Մեր հայրենակից Գյուրջիևը շատ հետաքրքիր աշխատանքներ ունի այսպիսի մեդիտացիաների մասին տարբեր պարերի ու շարժումների միջոցով

Lion
23.09.2011, 09:02
Սենց ասենք, ոչ լրիվ Անատոլիան է Արևմտյան Հայաստան: "Անատոլիա" հուներեն ընդամենը նշանակում է "Արևելք"...

Jean-Claude
02.10.2011, 01:09
Սուֆիզմը իսլամի խորհրդավոր ճյուղն է հանդիսանում:
Նրա նպատակն է ցույց տալ անմիջականորեն Աստծո հետ հաղորդակցվելու
բոլոր միջոցներն ու կարողությունները :

Սուֆիզմը դա ճանապարհ է մաքրելու համար հոգին այն վատ բանից, ինչը պարսկերենում և արաբերենում անվանվում է մի բառով ՆԱՖՍ النفس, Нафс,
նաֆսը մի սև բիծ է մարդու հոգու վրա, ինչը
ունի կենդանական, սատանայական բնույթ:
Իսլամը կարևորում է պայքարը նաֆսի դեմ, մաքրվելու դրանից,
երբ Մուհամեդը վերադառնում է պատերազմից, ասում է . " Վերադառնալով փոքր պատերազմից(Jihad Asghar), գնում ենք դեպի մեծ պատերազմ(Jihad Akbar)".
Նրան հարցնում են "Իսկ որն է մեծ պատերազմը",
նա պատասխանում է.
"Պատերազմը նաֆսի դեմ"
"The struggle against nafs."

Նաֆսը նաև հոգու այն մասն է, որտեղ ասում են սատանան է թաքնված, ով մարդուն ստիպում է կատարել վատ, չար գործեր:
Մարդու համար ամենամեծ թշնամին նաֆսն է:


Ժամանակակից Սուֆիզմի մեջ փրկությունը(տարիկատ) նաֆսից կատարվում է հոգեկան պայքարի 7 աստիճանների միջոցով (սիֆատ).
Ղուրանում ասվում է "Եթե մարդ իր հոգին մաքրի նաֆսից, նա դրախտ կգնա:"

Moonwalker
02.10.2011, 12:14
Ղուրանում ասվում է "Եթե մարդ իր հոգին մաքրի նաֆսից, նա դրախտ կգնա:"

Կասես համապատասխան սուրահն ու այաթը, ուր բառացի ասվում է, որ հոգին պետք է մաքրել նաֆսից:::esim
Նաֆսը հենց ինքը գործածվում է հոգու իմաստով: Օրինակ ալ-Անաամ սուրահի 98-րդ այաթը՝


وَهُوَ الَّذِي أَنشَأَكُم مِّن نَّفْسٍ وَاحِدَةٍ فَمُسْتَقَرٌّ وَمُسْتَوْدَعٌ ۗ قَدْ فَصَّلْنَا الْآيَاتِ لِقَوْمٍ يَفْقَهُونَ


Մոտավորապես՝ «Վահուվա ալլաթեե անշաակում մին նաֆսին վահիդաթին ֆամուսթաքարրուն վամուստավդաաաուն քադ ֆասսալնա ալայաթի լիքավմին յաֆքահոոնա»
«Նա է, որ ստեղծել է ձեզ մի հոգուց, և ապա՝ բնակության վայր ու պահպանության վայր: Մենք բացատրում/տարածում ենք նշանները հասկացող մարդկանց համար» (կներես անտաղանդ թարգմանության համար):

Ուրիշ բան, որ նաֆսը տարբեր դրսևորում-տեսակ-վիճակներ ունի: Ասենք «կատարյալ հոգուց» էլ (նաֆսի-սաֆիյյա) /ոնց որ սրան են ձգտում սուֆիները/ պիտի ազատվեն::D

Jean-Claude
02.10.2011, 21:17
Խնդրեմ'
սուրա 4, այատ95,
սուրա 12, այատ 53,

ավելի մանրամասը այստեղ է:

http://ru.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%B0%D1%84%D1%81

Moonwalker
02.10.2011, 21:51
Խնդրեմ'
սուրա 4, այատ95,
սուրա 12, այատ 53,

ավելի մանրամասը այստեղ է:

http://ru.wikipedia.org/wiki/Нафс

Հա, բայց նշածդ տեղերում չի խոսվում, որ «մարդ պիտի իր հոգին մաքրի նաֆսից»::esim

Ան-Նիսա սուրահի 95-րդ այաթը վերաբերվում է հավատքի համար ոչինչ չվտանգած մահմեդականի նկատմամբ իր ողջ ունեցվածքով ու հոգով («վաանուֆուսիհիմ») Ալլահի համար մաքառող մուսուլմանի առավելությանը:
Յուսուֆ սուրահի 53-րդ այաթում ասվում է, որ չի կարելի արդարացնել հոգին («նաֆսեե»), քանի որ այն («ալննաֆսա») մղում է չարության, եթե միայն Ալլահը չի ողորմում մեղսավորին (խոսքը գնում է այսպես կոչված «նաֆս-ալ-ամարաթ»-ի՝ անասնական կրքերով համակված հոգու մասին):

Ու հաճախ նաֆս ասելով խոսվում է վերոնշված ցածրագույն տարատեսակի: Ու դրանից ոչ թե ազատվում, այլ մաքրվելով «անցնում են ավելի բարձր աստիճանի (-ների»՝ որոնք ևս նաֆս են կոչվում::)

Jean-Claude
02.10.2011, 21:55
http://dic.academic.ru/dic.nsf/islam/620/%D0%9D%D0%B0%D1%84%D1%81

Jean-Claude
02.10.2011, 22:01
Ու հաճախ նաֆս ասելով խոսվում է վերոնշված ցածրագույն տարատեսակի: Ու դրանից ոչ թե ազատվում, այլ մաքրվելով «անցնում են ավելի բարձր աստիճան

ես էլ հենց դա ի նկատի ունեմ

Moonwalker
02.10.2011, 22:13
http://dic.academic.ru/dic.nsf/islam/620/Нафс

Միանշանակ::)
«...նա ով զերծ է պահում իր հոգին (արաբերենում՝ ալննաֆսա/իմա՝ զերծ մնացած հոգին էլ է նաֆս/) կրքից»::pardon
Բայց չի նշանակում, որ ազատվում ես նաֆսից: Ուղղակի կամ հետևում ես մեղքին (նաֆս-ի-ամմարաթ) կամ չէ (ստեղ կախված թե ինչքան մաքուր ես տարբեր աստիճանների վրա ես):
Իմ ասածն էն, որ նաֆսից (քո «ես»-ից, «գոյ»-ից, «հոգուց») չես կարող ազատվել, ուղղակի պիտի մաքուր պահես:


ես էլ հենց դա ի նկատի ունեմ

Գիտեմ, նույն բանն ենք ասում::)
Ուղղակի երկվության պատճառն այն է, որ ինքն իրենով մարդու «գոյ»-ն արտահայտող նաֆսը լայն կիրառությամբ նույնացվել է իր ցածրագույն տարատեսակի հետ (բնականաբար, քանի որ այդպիսիները ճնշող մեծամասնություն են):