PDA

Դիտել ողջ տարբերակը : Դրվագներ պատերազմի ու խաղաղության...



My World My Space
21.09.2011, 13:39
Առաջարկում եմ էստեղ տեղադրենք Արցախյան հերոսամարտի ու անկախության տարիների հետ կապված պատմություններ, դրվագներ, որոնք լավ կլիներ միշտ հիշել...




«Մեռնելիս էլ լինեք, ձեզ մի բաժակ ջուր չեմ տալու, ես նկարելու եմ». օպերատորի հուշը ռազմի դաշտից

http://tert.am/g_image.php?id=171343&tmb=3

«Ես պատերազմի դաշտում բոլորին բացատրել էի՝ եթե նույնիսկ մեռնելիս էլ լինեք, ձեզ մի բաժակ ջուր չեմ տալու, ես նկարելու եմ, որ ամեն ինչ բնական լինի»,- «Երջանկության մեխանիկա» հաղորդմանը հյուրընկալվելով՝ նշեց անկախության ազատամարտի վավերագիր, բեմադրող օպերատոր և ռեժիսոր, Շավարշ Վարդանյանը։
Նա պատմեց մի դեպք, երբ ինքը նկարահանում էր զինված ընդհարումներից մեկը, խրամատում պառկած՝ տեսախցիկը գլխից վեր պահելով հնարավորինս անշարժ, գիտակցելով, որ ցանկացած պահի կրակահերթը կարող է կտրել իր երկու ձեռքերը, «ծանր վիրավոր զինվորին պատգարակի վրա դրած ռազմի դաշտից դուրս էին բերում երկու աղջիկ։ Նրանք մխիթարական խոսքեր էին ասում զինվորին, ես պառկած էի, գլխիցս վեր բարձրացրած կամերան, ու նկարում էի։ Տեսա էդ աղջիկներին, որ տանում էին պատգարակի վրա պառկած զինվորին ու ամաչեցի՝ որ ես ահա պառկած եմ, իսկ այս երկու աղջիկները կիսամեռ զինվորին դուրս են բերում դաշտից (չնայած մի 150 հոգի էլ պառկած կռվում էին)։ Ես վեր կացա ու սկսեցի կամերայով վազել նրանց հետևից»։
Մոտերքում ընկած մեծ արկի պայթյունից օպերատորն ընկել է ծնկների վրա, աղջիկներից մեկը գլորվել է ձորը, իսկ մյուսը՝ առանց խուճապի ու վախի, անմիջապես իր մարմնով ծածկել է զինվորին, «ով արդեն գուցե մահացել էր»։ «Աղջիկը նայեց ինձ, հասկացավ, որ ինձնից բան սպասել հնարավոր չի, հանեց իր վերնաշապիկը, կապեց զինվորին պատգարակին, որ չընկնի, ու սկսեց մի կողմից քաշելով՝ տանել. ես հետևից նկարում էի»։
Այդպես են, ըստ նրա, իրականացվել ռազմի դաշտի նկարահանումները. այդ գնով են պատերազմի մասին տեսանյութեր հասել մեզ, սակայն մինչ օրս էլ ծանրանում է օպերատոր հոգին, երբ հիշում է իր ճշգրիտ պրոֆեսիոնալիզմն ու վիրավոր տղային միայնակ տեղափոխող աղջկա հայացքը։
Օպերատորը պատմեց, որ վերադառնալով Երևան՝ կնոջն ասել է. «Եթե Երևանում միասին քայլենք փողոցով, ու հանկարծ հանդիպենք երկու աղջկա ու ես ընկնեմ աղջիկների առաջ ու համբուրեմ նրանց ոտքերը, չզարմանաս, դրանք այն երկու աղջիկներն են»։

yerevanci
21.09.2011, 14:15
Արտասահմանյան քաղաքական գործիչների կարծիքները Լեռնային Ղարաբաղի մասին, նաև ֆոտոշարք


http://www.youtube.com/watch?v=BJ6Av8U3DXg&feature=related

Sagittarius
21.09.2011, 15:39
Արտասահմանյան քաղաքական գործիչների կարծիքները Լեռնային Ղարաբաղի մասին, նաև ֆոտոշարք


http://www.youtube.com/watch?v=BJ6Av8U3DXg&feature=related

էս ի՞նչ էր :o

հղումներ խնդրում եմ.... մեկ էլ երբվանի՞ց Արցախի բանակը M16 ունի :o

հ.գ. շարութնակությունը դեռ ավելի հզոր ա :D, պարզվում ա Արցախի բանակում հոլանդացի վարձկաններ էլ կան :D

էս անիմաստ վիդեոն տեղադրելուց առաջ գոնե նայե՞լ ես

Lion
21.09.2011, 19:44
Իրոք, ես էլ զամացա - որոշ նկարներ ոչ մի կերպ չեն կարող ԼՂՀ բանակին վերաբերվել և անիմաստ արժեզրկում են գեղեցիկ գաղափարը... :(