PDA

Դիտել ողջ տարբերակը : Chuk - P.S. Artgeo-ի հետ



Artgeo
21.02.2007, 00:00
Chuk (http://www.akumb.am/member.php?u=1)- Akumb.am-ի հիմնադիր:

http://www.akumb.am/nkarner/albums/chuk/orig_Chuki_mot_010.jpg

Chuk. «Աշխարհի բոլոր գեղեցկությունները մեր հոգում տեղ ունեն, այդ թվում Արագածը, Մասիսը, Կիլիմանջարոն, լուսինը...»


Artgeo (01:19:18 )
Բարև Ձեզ, Արտակ :)

Chuk(01:23:06 )
Ներեցեք, Դուք ի՞մ հետ էիք։

Artgeo (01:24:40 )
Մտածում եմ արժե՞, թե՞ ոչ շարունակել Ձեր հետ հարցազրույցը, քանի որ արդեն ուշ է ու այսպիսի տեմպերով մի երկու շաբաթ կտևի։

Chuk(01:26:38 )
Դուք ցանկանում եք ինձնից հարցազրույց վերցնե՞լ։

Chuk(01:26:49 )
Այդ դեպքում կարող եմ տեմպերս արագացնել։

Chuk(01:27:12 )
Շատ եմ սիրում, երբ լինում եմ ուշադրության կենտրոնում։

Artgeo (01:27:44 )
Կարծում եմ, որ Դուք պիտի լինեք առաջին մարդը, ով կպատասխանի իմ հարցերին :) Կարևորը Դուք պատրաստ լինեք :)

Chuk(01:28:16 )
Հայոց բանակի զինվորի կարգախոսն է "միշտ պատրաստ", այնպես որ լսում եմ Ձեզ։

Artgeo (01:29:52 )
Հենց բանակից էլ սկսենք։

Artgeo (01:30:04 )
Տեսնո՞ւմ եք Ձեր ապագան բանակում։

Artgeo (01:30:15 )
Ավելի ճիշտ զինված ուժերում։

Chuk(01:31:13 )
Ոչ, զինվորական ծառայությունը իմ համար լոկ պարտք է, այլ ոչ թե հաճելի գործ, հետևաբար ապագաս այնտեղ չեմ տեսնում։

Chuk(01:31:43 )
Միայն թե ավելի ճիշտ կլիներ ասել «պաշտպանության բանակում» այլ ոչ թե «զինված ուժերում»։

Chuk(01:31:51 )
Ես այդպես եմ կարծում։

Artgeo (01:32:02 )
Ինչի՞ մասին էր երազում փոքրիկ Արտակը։

Chuk(01:33:18 )
Ուզում էի դառնալ մասնագետ բոլոր ոլորտներում... չհաջողվեց։

Chuk(01:34:01 )
Բայց իսկական ու լուրջ երազանքս... հըմ... ուզում էի զինվոր լինել։

Chuk(01:34:13 )
Ուզում էի կռվել երկրիս համար։

Chuk(01:34:26 )
Ինձ քաջ ֆիդայի էի պատկերացնում։

Chuk(01:34:39 )
Փոխվեցին ժամանակներն ու հիմա փախնում եմ դրանից։

Artgeo (01:34:17 )
Ի՞նչ հաջողվեց։

Chuk(01:34:53 )
Ի՞նչ հաջողվեց... այսօր բանակում եմ։

Artgeo (01:35:30 )
Մասիսը մե՞րն է։

Chuk(02:36:25 )
Աշխարհի բոլոր գեղեցկությունները մեր հոգում տեղ ունեն, այդ թվում Արագածը, Մասիսը, Կիլիմանջարոն, լուսինը...

Artgeo (01:39:12 )
Դուք սիրե՞լ եք։

Chuk(01:39:58 )
Ո՞ւմ։

Artgeo (01:40:59 )
Ի՞նձ եք հարցնում։

Chuk(01:41:57 )
Չէ՞ որ Դուք էիք հարցնում։

Artgeo (01:42:26 )
Հաճա՞խ եք Ձեզ հիմարի տեղ դնում։

Chuk(01:44:02 )
Ստիպված եմ հարցին նորից հարցով պատասխանել։

Chuk(01:44:16 )
Մի՞թե հիմարն իրեն հիմարի տեղ դնելու կարիք ունի։

Chuk(01:44:22 )
Այո, հաճախ։

Chuk(01:44:47 )
Եվ, ի դեպ, սիրել եմ, սիրում եմ ու դեռ կսիրեմ։

Artgeo (01:45:10 )
Իսկ սիրվե՞լ։ Համենայն դեպս Ձեզ հայտնի։

Chuk(01:47:52 )
Ձևացնե՞մ, որ համեստ եմ, թե՞ անկեղծ պատասխանեմ։

Artgeo (01:48:36 )
Ինչի՞ց է բխում Ձեր համեստության այդ վառ դրսևորումը։

Chuk(01:49:19 )
Դուք երևի նկատի ունեիք անհամեստությո՞ւնը։

Artgeo (01:50:11 )
Չգիտեմ դուք Ձեր մասին ինչ եք մտածում, չնայած, որ ես համաձայն եմ որ Դուք համեստ չեք, սակայն Ձեզ շրջապատող մարդկանց մեծամասնությունը Ձեզ համարում է համեստ։

Chuk(01:50:34 )
Ուրեմն հաջողվել է նրանց մոլորության մեջ գցել... Սա իհարկե կատակով, բայց նրանք սխալվում են։

Artgeo (01:50:40 )
Կյանքում որևէ մեկին ատե՞լ եք։

Chuk(01:51:38 )
Ոչ, չեմ ատել։ Եղել է, որ հակակրել եմ, եղել է, որ արհամարհել եմ, բայց ատել... անիմաստ է ատել։

Artgeo (01:52:34 )
Թշնամիներ ունե՞ք։

Chuk(01:53:31 )
Ունեմ, հարգում եմ նրանց։

Artgeo (01:54:01 )
Դա Ձեր վերաբերմունքն է նրանց նկատմամբ, թե՞ նրանց ձեր։

Chuk(01:54:07 )
Իմ` նրանցից մի քանիսի նկատմամբ, եվ նրացից մի քանիսի` իմ նկատմամբ։

Artgeo (01:54:52 )
Անկե՞ղծ եք մարդկանց հետ։

Chuk(01:55:31 )
Ոչ միշտ, իսկ երբեմն ոչ մինչև վերջ։

Artgeo (01:55:56 )
Այսինքն չեք խոսում, եթե չե՞ն հարցնում։

Chuk(01:56:27 )
Խոսելն ի՞նչ կապ ունի անկեղծության հետ։

Artgeo (01:56:54 )
Անկեղծությունը նաև խոսակցության և շփման մեջ է արտահայտվում։

Chuk(01:57:45 )
Ես այնքան էլ ճիշտ չձևակերպեցի հարցս։

Chuk(01:58:10 )
Ի՞նչ պարտադիր է անկեղծ լինել խոսելիս։

Artgeo (01:58:54 )
Իսկ եթե դիմացինն անկե՞ղծ է։

Chuk(01:59:40 )
Իսկ եթե իմ անկեղծությունը նրան կամ ուրիշին վնասելո՞ւ է։

Artgeo (02:00:02 )
Հաճա՞խ եք ստում։

Chuk(02:00:36 )
Աշխատում եմ չստել, բայց ստացվում է, երբեմն։

Artgeo (02:00:48 )
«Ասա ով է ընկերդ ասեմ ով ես դու» համաձա՞յն եք։

Chuk(02:01:33 )
Ոչ։

Artgeo (02:04:52 )
Ի՞նչ է Ձեզ համար Ակումբը։

Chuk(02:06:28 )
Սա իմ համար դարձել է «մամայի՞դ ես շատ սիրում, թե՞ պապայիդ» տիպի հարց։

Chuk(02:06:43 )
Կարծում եմ այդ ասածս ինքնին պատասխան էր։

Artgeo (02:08:06 )
Մի օր արթնացաք ու Ակումբ.am չկա, ի՞նչ կանեք։

Chuk(02:09:04 )
Հնարավոր է, որ այդ դեպքում անելու բան չունենամ, փոխարենն անելու բան ունենան բժիշկները։

Artgeo (02:10:03 )
Սրտաբաննե՞րը, թե՞ խիրուրգները։

Chuk(02:10:30 )
Բժշկությունից չեմ հասկանում։

Artgeo (02:11:10 )
Իսկ նրանք Ձեզանի՞ց։

Chuk(02:11:35 )
Բժշկությունն անձ չի։

Artgeo (02:12:24 )
Իսկ "նրանք" հոգնակի է, ու կարծում եմ որ ձեր համար պարզ էր, որ խոսքը բժիշկների մասին էր։

Chuk(02:13:19 )
Բյուրակնը հասկանում ա (կարծում եմ), մյուսները չգիտեմ։

Artgeo (02:13:30 )
Արտակը 20 տարի հետո...

Chuk(02:14:20 )
Կապ չունի թե քանի տարի հետո, կարևորը որ կարմիր գլխարկը գլխին լինի։

Artgeo (02:14:57 )
Ի դեպ ինչո՞ւ կարմիր ու ինչո՞ւ գլխարկ։

Artgeo (02:15:27 )
Ե՞րբ եք շեղվել կարմիր գլխարկով և որևէ կապ ունի՞ հեքիաթի հետ։

Chuk(02:17:23 )
Հեքիաթի հետ կապ չունի։

Chuk(02:17:41 )
Գլխարկ սիրել եմ մանկուց։

Chuk(02:17:52 )
Կարմիր, որովհետև գեղեցիկ Է։

Chuk(02:18:41 )
Մի փնտրեք լուրջ բացատրություններ, թաքնվաց իմաստներ, կյանքը պարզ է ու հաճելի։

Artgeo (02:19:12 )
Խոսենք ամեն ինչի մասին պարզ ու հստակ ու առանց սահմանների Ակումբ.am-ո՞ւմ։

Chuk(02:20:14 )
Սահմաններ պետք են ամեն տեղ, բայց Ակումբ.am-ում այդ սահմանները շատ սահմանափակումներ չեն մտցնում։

Artgeo (02:20:45 )
Ուրեմն կհանդիպենք Ակումբ.am-ում :)

Chuk(02:21:07 )
Սիրով :)

Artgeo (02:21:10 )
Շնորհակալություն :)

PoeT
21.02.2007, 00:57
վայ քու արա... էդ հարցազրույցա ինչա, մի հատ ինձնից էլ դրանից վերցրեք զզզ

Cassiopeia
21.02.2007, 10:51
Հիասքանչ նախագիծ է, իրականացումը՝ արտակարգ… Հուսանք՝ շարունակելի…

CactuSoul
21.02.2007, 11:37
Առանց այդ էլ Արտակին շատ էի սիրում, իսկ հիմա:love …
Շնորհակալություն, Artgeo ջան, այսպիսի հրաշալի նախաձեռնության համար:) :

StrangeLittleGirl
21.02.2007, 14:03
Ա՛րթ ջան, շատ լավ միտք է, բայց որպես լրագրողների դուստր ու էդ կյանքում կոփված մարդ պետք է ասեմ, որ հարցերդ այնքան էլ հաջող չէին: Ստանդարտ, ծեծված հարցեր են: Փորձիր այնպիսի հարցեր ընտրել, որոնց պատասխանը մի բան կտա ընթերցողին, որևէ բան կբացահայտի տվյալ անձի մասին: Ուղղակի էս անգամ բախտդ բերել էր, որ զրուցակիցդ Չուկն էր: Նաև փորձիր խուսափել «այո, ոչ» պատասխան ակնկալող հարցերից: ;)

Malu
22.02.2007, 12:52
Ընդհանրապես մտահղացումը հետքրքիր է: Սակայն ես, այսքան էլ լավ չճանաչելով Արտակին, միևնույն է կրկին շատ բաներ չբացահայտեցի ինձ համար: Տող հարցերի լինեն շատ անսպասելի, զարմանալի, պրովոկացիոն, և ինչու ոչ՝ նաև ծիծաղելի;)

Հ.Գ. Խոստումդ սակայն չես կատարել....2-րդ զրուցակիցդ պետք է ակումբի իգական սեռի պատկանող անդամ լիներ :)
Ամեն դեպքում....սպասում եմ հետագա ավելի հետաքրքիր հարցազրույցների ու անկեղծությունների…

Taurus
22.02.2007, 13:07
Շատ լավ ա, բայց Արտակը չի, կամ էլ չի ուզեցել …:)

Enipra
22.02.2007, 16:07
Հրաշալի միտք է, Artgeo:ok
Chuk–ն էլ իր բարձունքին էր, ինչպես միշտ :)

Vive L'Armenie
27.02.2007, 01:21
Հրաշալի միտք է,կարծում եմ, չէ՛ չէ՛, ո՛չ թե կարծում եմ, այլ հաստատ համոզված եմ, որ պետք է շարունակվեն այս հարցազրույցները, հիանալի միտք է, շնորհավորում եմ: :hands
Իսկ Chuk-ին արդեն հասցրել եմ շա՜տ-շա՜տ սիրել, այնքան եմ սիրում, որ ինձ թվում է թե ե՜րկար ժամանակվա ծանոթներ ենք: :oy

Selene
07.03.2007, 10:56
Այս հարցազրույցն էլ է շատ լավը, նամանավանդ, որ այն ակումբի հիմնադրի հետ է:) Chukն իրոք ինքնատիպ մտածելակերպ ունի:

Ֆոտոն
10.09.2009, 05:47
Artgeo (01:42:26 )
Հաճա՞խ եք Ձեզ հիմարի տեղ դնում։

Chuk(01:44:02 )
Ստիպված եմ հարցին նորից հարցով պատասխանել։

Chuk(01:44:16 )
Մի՞թե հիմարն իրեն հիմարի տեղ դնելու կարիք ունի։

Chuk(01:44:22 )
Այո, հաճախ։


Chuk(02:18:41 )
Մի փնտրեք լուրջ բացատրություններ, թաքնվաց իմաստներ, կյանքը պարզ է ու հաճելի

Լավ հարցազրույց է: ;)

Թիթիզ
10.09.2009, 09:16
իրականում շատ հետաքրքիր էր, արժե որ շարունակություն ունենա, Երևի նիչ որ չափով ճանաչեմ akumb-ցիներին