PDA

Դիտել ողջ տարբերակը : «Գերդաստանը»



Hakob9110
19.09.2011, 13:47
շանթի եթերում սկսվել է նոր հումորային սերիալ՝ «Գերդաստանը»,ի՞նչ կարծիք ունեք սերիալի մասին:

murmushka
19.09.2011, 15:39
Պարզապես ռուսական Воронины սերիալի հայկական կրկնությունը՝ գրեթե անփոփոխ սցենարով…

Հայուհի
19.09.2011, 15:59
Մի քանի րոպե է նայում եմ, "Воронины" սերիալի քոփի-փեյսթն ա, նույնիսկ եղբայրների մասնագիտություններն եմ համընկնում... կարող էին գոնե դրանք փոխել...

Մինա
20.09.2011, 03:52
Արդեն վաղուց սերյալի ամերիկյան տարբերակն էլ կա,ուրեմն ռուսներն էլ են կրկնում ուրիշներին:Համենայնդեպս ինձ մերոնց կրկնությունն դուր է գալիս:Ռուսական տարբերակը ընդհանրապես չկարողացա նայել:Մեծ գիտելիքներ չունեմ հեռուստատեսության "խոհանոցից",բայց իմ կարծիքով սցենարը գնում են, ու մեծ փոփոխություններ անելու իրավունք չունեն:

Աթեիստ
20.09.2011, 22:20
Ես ռուսականը շատ էի հավանում։ Հայկականը հաստատ չեմ դիտի, գովազդը դիտեցի, ռուսերեն ասած переигрывают։ Լավ չեն խաղում։

Rammstein
24.11.2011, 01:18
Ես ռուսականը չեմ տեսել ու իմ տեսածներից կարող եմ համեմատել միայն, թերեւս, «Կարգիս սերիալ»-ի հետ (որպես նույն կամ մոտիկ ժանր): «Կարգին սերիալ»-ը, լինելով անմակարդակ Արմենիա TV-ի արտադրանք, հազար անգամ լավն ա, քան սա:

Աննամառիա
19.07.2012, 21:40
«գերդաստանը լրիվ անկապություն է