PDA

Դիտել ողջ տարբերակը : «Կյանք ա, ամեն ինչ պատահում ա». հարցազրույց Էլիզեի հետ



ars83
18.09.2011, 02:13
Ներկայացնում եմ Էլիզեի հետ հարցազրույցը: :) Փորձել եմ հնարավորինս համակողմանի ներկայացնել զրուցակցիս, ուստի տեղ-տեղ կցկտուր է ստացվել, քանի որ թեման զարգացնելու փոխարեն անցել եմ հաջորդ թեմային: Էլիզեն բարյացկամորեն համաձայնել է պատասխանել ակումբցիների հետագա հարցերին, եթե այդպիսիք լինեն: Դրանք կարող եք ուղղել այս թեմայում: Հաճելի ընթերցո՛ւմ: :hi

Բարի երեկո, բարեկամս: :)
Ողջույն, mon ami: :)

Տեղավորվիր, խնդրեմ: Ոտքդ ոտքիդ մի գցիր, վնաս է առողջությանը... Թե՞յ, սո՞ւրճ, գինի՞, կոնյա՞կ, ի՞նչ կուզես։
Գինի ... եթե կարելի է:

Իհա՛րկե։ Կարմի՞ր, թե սպիտակ։
Կարմի՛ ր:

Շատ լավ։ Իսկ Սուսանիկի՞ն ինչ ենք տալու։
Սուսանիկը հիմա իր փայ շոկոլադն է ուտում ու շատ տարօրիանկ հայացքով նայում է իմ փայ շոկոլադին: :)

Էլիզեն նախընտրում է շոկոլա՞դը, թե՞ կարմիր գինին:
Հը՛ մ, գնահատում եմ երկուսի բուժիչ հատկութուններն էլ: Աշնանը` շոկոլադ, որ ջերմությունիցս հալչի, գարնանը` կարմիր գինի, որ հոգիս ջերմացնի: Ասենք թե հիմա գարուն է: :))

Փաստորեն, հաշվի առնելով, որ սեպտեմբեր ամիսն է, Սուսանիկը շանսեր չունի քո փայ շոկոլադին տիրանալու։
Կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե ասեմ, որ դու «լավ ձեռք» ունես. ի՞նչ համով բան կարող ես պատրաստել շոկոլադով, կամ գինով, կամ երկուսով միասին։ :nyam
Ի՞նչ իմացար: :)) Տնաշե՛ ն, քեզանից բան թաքցնել չի լինի: :pardon
Խոհանոցում սիրում եմ ստեղծագործել: Երբեք ստույգ բաղադրությամբ բան չեմ պատրաստել. իմպրովիզացիան ինձ միշտ հեշտ է տրվում: Կարող եմ կոնյակով շոկոլադե մուս պատրաստել (բաղադրությունն ինքս եմ հայտնագործել): Ամեն ինչ էլ պատրաստում եմ՝ իմ ձևով: «Լավ ձեռքը» մայրիկիցս եմ ժառանգել::)

Սոված մարդը «լավ ձեռքը» միանգամից կգուշակի։ ;)
Իսկ որի՞ց ես ավելի շատ հաճույք ստանում համով ուտելիք ուտելո՞ւց, թե՞ պատրաստել-հյուրասիրելուց։
Պատրաստելուց և դիտելուց` ինչ հաճույքով են պատրաստածդ ուտում: Հնարավոր է՝ ինչ որ բան պատրաստեմ, բայց ես չուտեմ, մենակ «պրոբ» անեմ:

Ուտելիքի հարցում պահպանողակա՞ն ես. սիրո՞ւմ ես նոր ուտեստներ փորձել, թե՞ «ես կյանքում ձիու միս չեմ ուտի»: :o
Ասեմ` մսակեր եմ: Էնպես որ խեղճ ձիուկը շանս չունի: :))

Զգույշ եղիր. հեսա հարցազրույցը տեղադրելուց հետո կանաչների կողմից մի գլուխ կարմիր վարկանիշներ ես ստանալու։
Կյանքում էլ եմ ստանում, բայց ինչ արած... առյուծ եմ:

Իսկ առհասարակ նորությունների նկատմամբ բա՞ց մարդ ես, սիրո՞ւմ ես նոր բաներ փորձարկել, բացահայտել քեզ համար։ Թե՞ համարում ես, որ շատ տեղեկությունն ավելորդ ծանրաբեռնում է։
Նորությունների առումով` բաց մարդ եմ, բայց նաև պահպանողական եմ. շատ դժվար եմ փոփոխություններին սովորում:

Ամենաանակնկալ փոփոխությունը, որ եղել է մինչև հիմա քո կյանքում, ո՞րն է։
Իմ` բանկային համակարգում աշխատելը. մի տարի է ինչ աշխատում եմ բանկում, բայց նոր-նոր եմ սովորում, հարմարվում:

Ինչո՞ւ, խո՞րթ է այդ բնագավառը։
Հա, խիստ խորթ էր ու դեռ մնում է խորթ: Լեզուների եթերային աշխարհից հետո` թվերի ու չոր հաշվարկների աշխարհ (կներես, մաթեմատիկոս ջան): Մի տեսակ չոր աշխատանք է: Ստեղծագործելու հնարավորություն չկա, իմպրովիզացիա չկա... դու ես` քո օրվա գրաֆիկը: Ինձ մի բան է փրկում` հաճախորդների հետ անմիջական շփումը, որն էլ լրացնում է ինձ պակասող ստեղծագործական մասը:

Մարդը «ջրիկ» բաներից անցել է «կարգին» գործի ու դեռ բողոքում է:
Հաճախորդները տարբե՞ր են լինում։
Հա, ջրիկ... բա չէ` չոր-ցամաք: :pardon
Գիտես` մինչև հաճախորդների հետ շփվելը, ինձ թվում էր` մարդկային տեսակներն էնքան շատ են: Բայց պարզվեց, որ գոյություն ունի մարդկային տասը տեսակ (մաքսիմում):

Ահա, տեսնո՞ւմ ես, հստակ բան է՝ տաս տեսակ, թե չէ անթիվ-անսահման-անորոշ... Որո՞նք են քո ամենասիրած բանկային հաճախորդների տեսակները։
Մեկ ա` ուզում ա համոզած լինի :))
Ամենասիրա՞ծ: Ինձնից «քննություն» վերցնող հաճախորդներն են, ովքեր գալիս են բանկ, նայում են աչքերիս ու փորձում են տարբեր խաչաձև հարցեր տալով` իմացածս ստուգել: Հաճախ նման հաճախորդները ուղղակի «զրից անողներ» են, բայց մեկ է` ամեն կերպ ուզում են շփոթել, խճճել իրենց հարցերի անեզր անդունդում:


Դե գալիս են, տեսնում են հաճելի զրուցակից է, ժպտում է, պատասխանում է հարցերին, սկսում են զրուցել, էլի։ Մի քիչ խիստ է պետք լինել։ :goblin
Խստության մասին, ի դեպ։ Էլիզեն երբևէ Սուսանիկին պատժած կա՞։ Բայց ավելի լավ է սկզբում երկու խոսքով պատմես, թե ով է Սուսանիկը. միգուցե, մարդ կա ֆորումում, ով նրան չի ճանաչում։

Տենց մարդ կա՞ ֆորումում, ով Սուսանիկին չի ճանաչում: :)) Բոլորի զահլեն տարել եմ Սուսանիկով: Լավ, Սուսանիկը զարմուհիս է` եղբորս աղջիկը: Չորս տարեկան է, լա՛վ, համարյա հինգ: Շատ ժիր պարմանուհի է, սիրում է «պՌինցեսաների» մասին մուլտֆիլմեր դիտել, չի սիրում, երբ ես աշխատանքի եմ գնում, ուշքն ու միտքն ինձ պսակելն է, հարսի շորիս փոշից բռնելն է ու ինձ՝ ամուսնուս տանը (մեղա, մեղա) հյուր գալն է:
Անցնենք բուն թեմային. հը՛մ, պատժել... չեմ պատժել, հնարավոր է՝ խոժոռ դեմքով նայեմ, ինքն էլ ինձ է խոժոռ նայում. այդքանով պատիժն ավարտված է: Մի բան էլ ինքն է ինձ «պատժում». հենց ջղայնանում է, ասում է. «Վե՛րջ, էլ քո սենյակում, ցեմ քնելու...» :beee


Մի քիչ դժվար է բոլոր նկարների վրա ժպտացող Էլիզեին պատկերացնել խոժոռ հայացքով երեխայի վրա նայելիս։
Դու քեզ լավատես համարո՞ւմ ես։
Հա՛, ինձ էլ է դժվար խոժոռ հայացքով նայել, էն էլ` Սուսանիկին:
Ես ինձ համարում եմ լավատես ռեալիստ:

Ուզում ես ասել, թե իրականությունը շատ հուսադրո՞ղ է։Տրամադրում է լավատեսությա՞ն։
Փորձում եմ իրականությանը հենց այդ պրիզմայի տակով նայել: Տեսնում, ընդունում եմ` ինչ կա, փորձում եմ մանր-մունր լավ բաներ գտնել կատարվածի մեջ ու դրանցից էլ կառչում եմ:

Մենք, ֆորումցիներս սովոր ենք Էլիզեին տեսնել միշտ ժպտերես և կատակող։ Ինչպե՞ս է քեզ հաջողվում պահպանել այդպիսի տրամադրությունը աշխատավայրում ու դրանից հետո տանը՝ Սուսանիկի սխրագործություններին մասնակցելիս։ Ո՞րն է Էլիզեի «Էներջայզեր մարտկոցը»։
Հա՜... ճիշտ ես: Կենսուրախ մարդ եմ: Երբեք իմ վատ տրամադրությունը ցույց չեմ տա՝ ինչքան էլ նեղված/նեղացած/հոգնած/ջղայնացած լինեմ: Փորձում եմ ամեն ինչի մեջ դրական բան գտնել: Հենց տեսնում եմ՝ էլ չեմ դիմանում՝ շատ եմ հոգնած/ջղայնացած/նեղված, խորը շունչ եմ քաշում ու ինքս ինձ ասում եմ՝ կյանք ա, ամեն ինչ պատահում ա: Ժպտում եմ:
Առհասարակ իմ կենսուրախության գաղտնիքը վատ հիշողությունն է. հա՛, կյանքի վատ պահերը, վատ հիշողությունները, վատ խոսակցություններն էնքա՜ն շուտ եմ մոռանում: Բայց ա՛յ դրան հակառակ՝ կյանքի ուրախ ու երջանիկ պահերը հիշում եմ ամենայն մանրամասներով…
«Ուրախ-երջանիկ պահ» ասելով՝ նկատի չունեմ ծնունդ-կնունք-հարսանիք: Ուրախ-երջանիկ պահեր մենք բոլորս էլ օրվա ընթացքում շատ ենք ունենում, ուղղակի պետք է կարողանանք դրանք նկատել…

(շարունակելի)

ars83
19.09.2011, 00:11
Հոբբիներ ունե՞ս։
Սիրում եմ պարել:

Ի՞նչ տիպի պարեր։ Հայերեն պարո՞ւմ ես (հարցը հատուկ Tig-ի համար եմ տալիս)։ :)
Ես ու պարը երկար ճանապարհ ենք անցել միասին: Յոթ տարեկան էի, երբ ծնողներիս համոզեցի, որ ինձ երաժշտական դպրոցից հանեն ու տանեն պարի դասերի: Բախտս բերեց. խորիոգրաֆիայի դասարան էր բացվել, ինձ ընդունեցին: Մի տարի գնացի, հաջողություններ ունեի (հայ-հայ ա բալերինա դառնայի :)) ), բայց դասարանը փակվեց, գնացի հայկական պարի դասարան: Մինչև յոթերորդ դասարան գնացել եմ հայկական պարերի…
Հետո արդեն սկսեցի լուրջ զբաղվել լեզուներով` մասնավորապես անգլերենով, թողեցի պարը...
Մի տարի առաջ եմ վերսկսել պարը: Չես պատկերացնի՝ ինչ մեծ ոգևորությամբ եմ հոգնած աշխատանքային օրվանից հետո շտապում պարի դասերիս:

Եթե այսօր ընտրելու լինեիր պարի և լեզուների միջև, ո՞րը կընտրեիր։
Վայ... էս ինչ բարդ հարց տվեցիր:
Լեզուները... իրենց հետ ավելի հետաքրքիր ու երկար ճանապարհ եմ անցել: :) Չնայած` պարն էլ ինձ շատ-շատ է օգնում առօրյա կյանքում: Փոքր ժամանակ պարի գնալու շնորհիվ է, որ ես մեջքի, ոտքի ցավերից չեմ բողոքում (թու թու թու :)) ):

Ուրեմն անցնենք հատուկ Շինարարի համար հարցին. սիրո՞ւմ ես ստեղծագործել գրական ասպարեզում։ Ակումբի «Քեռի Ծատուրը» քո առաջի՞ն գրական փորձն է։
Սիրում եմ ստեղծագործել, բայց իմ ստեղծագործություններին լուրջ չեմ վերաբերվում:
«Քեռի Ծատուրը» մի հայ մարդ է. իր պես մարդիկ բոլորս էլ ունենք մեր շրջապատում՝ հարևանի, բարեկամի, մորքուրի ամուսնու տեսքով:
Անգամ հայրս մի առիթով ասաց՝ ես գիտեմ. «Քեռի Ծատուրը» դու իմ մասին ես գրում: Թեթև, ժպտեցնող ժանրի եմ դասում «Ծատուրը»: Հա՛, ի դեպ, ես քեռի չունեմ: :))

:secret Իսկ Ակումբում ծատուրների հանդիպե՞լ ես։
Ծատուրներն ամենուր են: :scare Բանկում, Ակումբում, դրսում, հարևանի տանը...

Սիրո՞ւմ ես երգել։
Մենակ ամանները լվանալիս: :)) Մնացած դեպքերում` խղճում եմ ընտանիքիս բազմաչարչար անդաներին:

Մայրս իրենց ժամանակվա մի անեկդոտ էր պատմում, ինչպես իրենց դասախոսներից մեկը՝ լեզվաբան (էլ ո՞ւմ հետ կարող էր նման բան պատահել), ամաններ է լվացել, դրանք շխկշխկացել են, իսկ նա ասել է «սսս... կամաց, կամաց, մի՛ աղմկեք»։
Հարցս հետևյալն է. Էլիզեն ի՞նչ տիպի միջավայր է նախընտրում՝ մարդաշա՞տ, աղմկոտ, երգ-պար-ծիծաղո՞վ, թե՞ քիչ մարդկանցով, սրահում։
:D Մայրիկիդ իմ կողմից ջերմ բարևներ…

Շնորհակալություն։ :)
Սիրում եմ իմ ընտանիքը, սիրում եմ մեր ընտանեկան միջավայրը, ու եթե հաշվի առնենք, որ մենք ընտանիքի անդամներով ահագին շատ ենք (հայրս, մայրս, մեծ եղբայրս` կնոջ և երկու բալիկների հետ, միջնեկ եղբայրս` իր կնոջ և երկու բալիկներ հետ ու ես), նախընտրում եմ ընտանեկան աղմկոտ, ծիծաղով լի մթնոլորտը:

Սա ինձ հիշեցրեց, թե ինչպես եկա ֆորում։ Մեկ այլ ֆորումի մասնակից էի, երբ գրանցվեցի այստեղ։ Մինչ սպասում էի Կարմիր Գլխարկը հաստատեր գրանցումս, Երկնայինը, որը նույնպես այն ֆորումից, մի նամակ էր գրել ինձ, որում պատմում էր, որ Ակումբը յուրահատուկ ֆորում է. այստեղ բոլորը մի մեծ ընտանիք են կազմում։
Արդյոք ակումբը քո «ընտանի՞քն» է (երկրորդ, եթե ուզես)։

Հա, վիրտուալ մի ընտանիք: Ուղղակի ինձ ժամանակ է պետք, հասկանամ` ինչքանով եմ ես այդ «ընտանիքի» անդամ:

Էհ, մինչև հանդիպումներին չգաս, ինչպե՞ս ես հասկանալու։ Ի դեպ, ակումբի հանդիպումներն աղմկոտ են, երբեմն նույնիսկ շատ աղմկոտ։ :D
Եսիմ... ուշ մերվող մարդ եմ (չնայած` շատ շփվող մարդու համբավ ունեմ: :)))

Ինչպե՞ս հայտնվեցիր ֆորումում։
Գիտեի` այդ հարցը տալու ես:

Բա հասարակությանը թողնենք անտեղյա՞կ այդ կարևոր հարցում։
Խիստ անհետաքրքիր կերպով. ման էի գալիս զվարճալի պատմություններ հայերենով, հանդիպեցի Ակումբին: Կարդացի ֆորումն որպես հասարակ մահկանացու, հետո մտածեցի՝ անմահացնեմ ինձ Էլիզե անվամբ: Ու սկսվե՜ց...

Իսկ ինչո՞ւ Էլիզե։
Բեթհովենի «Für Elise» ստեղծագործությունը շատ էի սիրում փոքր ժմանակ, որոշել էի` մեծանամ, անունս Էլիզե եմ դնելու... Մեծացա, դրեցի... :))

Էլիզեն ունի՞ սիրած բաժին ակումբում։
Չէ, սիրած բաժին չունեմ, բայց ունեմ գրառում անող «սիրելի» ակուբցիներ, ում գրառումները անկախ թեմայից` միշտ կարդում եմ գերագույն հաճույքով:

Հատուկ չեմ հարցնում, թե ովքեր են, որ «մուրազները փորերում մնա»։ :P
Հա, մեկն էլ քոնը` թող մնա: :D

Չսիրա՞ծ բաժին:
Հա, ինտիմ բաժինը:

Կո՞ղմ ես ազատ, առանց սահմանափակումները գրառումներին ինտիմի բնագավառում։ Երբևէ թվացե՞լ է, ֆորումային գրառումները կարդալիս, թե «սա չափից դուրս է»։
Գիտես` նյարդայնացնում էր ինձ էն «խնձոր» լինել-չլինելու թեման: Ախ էդ թեման շատ ինտիմ թեմա է: Դա վերաբերում է մենակ զույգերին: ՄԵՆԱԿ: Ոչ թե ազգովի նստած բանաձև են հորինում` ով ում կողքը քնի...
Հարցեր կան, որոնք քննարկման ենթակա չեն:

(շարունակելի)

ars83
19.09.2011, 00:28
Ի՞նչ տեղ է զբաղեցնում կրոնը, հավատքը քո կյանքում։
Կնքված եմ: Հավատում եմ Աստծուն: Ստիպողական երբեք եկեղեցի չեմ այցելել: Ամեն շաբաթ պատարագների չեմ մասնակցում: Գնում եմ եկեղեցի, երբ զգում եմ պահանջը: Դեմ եմ Աստված-եկեղեցի հարաբերությունների ցուցամոլությանը:

Նորից անդրադառնանք տղամարդ-կին հարաբերություններին, եթե թույլ տաս։ Ինչպե՞ս կնկարագրես այն տղամարդուն, որը կարող է արժանանալ քո հավանությանը։ Սպիտակ նժույգը չհաշված։ :))
Դե, գերադասելի կլիներ, որ սպիտակ ձի չունենար. դեմ եմ կենդանիներին տան մեջ պահելուն: Սիրում եմ, երբ տղամարդը լինում է հումորով, խելացի, ուշադիր: Միշտ խուսափել եմ ինձ համար իդեալներ պատկերացնելուց: Բայց հումորով ու խելացի լինելը կարևոր են... Հա, մեկ էլ անկեղծ ժպիտի և գեղեցիկ աչքերի համադրությունն էլ չէր խանգարի: Մի խոսքով` դեռ որոնվում է: :))

Ի՞նչ կարծիք ունես տղամարդ-կին հավասարության մասին։ Ընդհանրապես և ընտանիքում։
Հմ... էս ինչ բարդ հարցեր սկսեցիր տալ: Մտածում եմ` ամեն մարդ ինքն է զգում. պատրասստ է ամուսնության թե, ոչ: Ամուսնությունը շատ լուրջ, պատասխանատու քայլ է յուրաքանչյուր մարդու կյանքում: Սա` նախաբան:
Հավասարությնը առողջ ու երջանիկ ընտանիքի հիմքն է: Զույգերը պետք է հասկանան ու հարգեն իրար: Մենակ «հա, կյանքս» ասելով ընտանիք չես պահի: Հավասարություն ասելով ես նկատի չունեմ հայկական հավասարությունը. մեկն ասում է` մյուսն անում:
Հավասարություն ասելով ես հասկանում եմ փոխադարձ հարգանք, միմյանց լսելու, գնահատելու ունակություն...


Բավական երկար (կարծում եմ նաև՝ բովանդակալից) հարցազրույց ստացվեց, որի համար շատ շնորհակալ եմ քեզ։ :hi Վերջին հարցը. գիտեմ, որ Վան Գոգի սիրահար ես։ Ո՞րն է հոլանդացու՝ քո ամենասիրած նկարը և ինչո՞ւ։
Շատ եմ սիրում Վան Գոգի նկարները: Էլ ավելի գնահատեցի Վան Գոգին` նրա կենսագրականը կարդալով: Հա, իմ սիրելի նկարի անունը չգիտեի, դու բացահայտեցիր այն ինձ համար: Ինչի համար անչափ շնորհակալ եմ:
Շատ եմ սիրում «Սերմնացանը» (եթե ճիշտ եմ հիշում անունը) նկարը: Մի տեսակ տաք նկար է. սիրում եմ արևը: Նայելիս կարծես ես եմ սերմնացանի փոխարեն քայլում վանգոգյան ջերմացնող արևի տակ: Ամեն անգամ այդ նկարին նայելիս ժպտում եմ... Ահա`

http://www.artchive.com/artchive/v/van_gogh/sower.jpg

Հիանալի է։ :) Թույլ տուր այս գեղեցիկ «նոտայով», ավելի ճիշտ՝ նկարով, ավարտել մեր հարցազրույցը։ Շնորհակալություն՝ հարցազրույց տալու և հետաքրքիր պատասխանների համար։ :ok Ինչն էլ չեմ ընդգրկել հարցազրույցի մեջ, ֆորումցիները կհարցնեն այս թեմայում, եթե, իհարկե դեմ չես։
Քեզ էլ եմ շատ շնորհակալ հարցազրույցը համբերատար անցկացնելու համար: Շատ հաճելի էր քեզ հարցազրույց տալը: Իհարկե դեմ չեմ, հարցերին սիրով կպատասխանեմ:

Ավարտ:

E-la Via
19.09.2011, 01:11
ars83, Էլիզե, մեծ հաճույքով կարդացի հարցազրույցը: Ոչ միայն հաճույքով, այլ ժպիտը դեմքիս: Առկա թեթևությունը, տրամարդությունը արեցին իրենց գործը: Շնորհակալություն:
Էլիզե ջան,մաղթում եմ, որ կյանքին միշտ այդպես ռեալիստ-լավատեսի աչքերով նայես :):

Շինարար
19.09.2011, 01:38
Հաճելի էր, որ հատուկ իմ համար հարց կար, սկզբում մտածեցի, թե էն հնարքից ա, որ ամենքը իրանց անունն են կարդում, ստուգեցի, չէ, դե ես լոռեցի եմ:D
Գրառումիցս այ հենց էստեղ մի հատված կտրեցի, Էլիզեին վարկանիշացու:D
Լավ հարցազրույց էր, ինձ համար նոր էր Էլիզեի մականվան պատմությունը, իսկ ընդհանուր շատ բնական էր, ոնց որ կողքս կանգնած խոսեր, ապրեք:))

Ներսես_AM
19.09.2011, 01:52
Ապրեք երկուսդ էլ: Հավես է հավես մարդկանց երկխոսությանը կողքից ունկնդրել :love

Jarre
19.09.2011, 03:56
Արս, Էլիզե ապրե՛ք էրեխեք ;)
Շատ բնական ու դրական հարցազրույց է։
Երկուսիդ էլ մեծ շնորհակալություն։

Էլիզե
19.09.2011, 18:05
Շատ շնորհակալ եմ... չէի մտածում, որ սենց "էներջայզերի" ազդեցություն կարող է ունենամ մարդկանց վրա... yahoo

Հա, Արսենը թեթև-թեթև հարցերը տալիս էր, դե ինձ էլ այլընտրանք չէր մնում. պիտի թեթև-թեթև պատասխանեի... Արս, "օսկարավարի" շնորհակալություն քեզ... :D

Agni
19.09.2011, 18:30
Ես էլ վաղուց սենց մեծ հաճույքով չէի կարդացել…Ա՛րս, համամիտ չեմ կցկտուրության հետ, ամեն ինչ շատ սահուն էր ու համահունչ. ոնց-որ նստած զրուցելիս լինեիք՝ ես էլ կողքից լսեի հաճույքով ու ինչպես էլի նշվեց՝ ժպիտը դեմքիս: Ապրե՛ք, որ կարողանում եք ժպտացնել:)

Գեա
19.09.2011, 18:43
Շատ շնորհակալ եմ... չէի մտածում, որ սենց "էներջայզերի" ազդեցություն կարող է ունենամ մարդկանց վրա... yahoo

Հա, Արսենը թեթև-թեթև հարցերը տալիս էր, դե ինձ էլ այլընտրանք չէր մնում. պիտի թեթև-թեթև պատասխանեի... Արս, "օսկարավարի" շնորհակալություն քեզ... :D
Վայ~~, Էիզե ջան , դու հլա մի դեռ սպասի , դեռ շնորհակալությունների հերթը մերն է:Շատ շնորհակալություն երկուսիցդ էլ, Արսենը ինչպես միշտ զուսպ ու էլեգանտ էր, իսկական ջենտլմեն,Էլիզեն էլ ինչպես միշտ ժպտերես ու ...եթերային(հանկարծ ձեռ չառնես):Հա~, էլիզե ջա ,էն իմ հարցը հիմա ուզում եմ մասայական տալ ,Քեզ ասելեն, որ դու շատ լավն ես?
ՀԳ ես իմ համար պարզեցի,որ Էլիզեն բազմազավակ հորքուր է :D, բայց աչքից, գլխի վրա ,այնուամենայնիվ, տեղ ունի միայն Սուսանիկը:

armen9494
19.09.2011, 20:04
Շատ հետաքրքիր հարցազրույց էր, ապրեք երկուսդ էլ, որ մեզ սենց հաճելի ժպիտ պարգևեցիք;)
Իմանալով Էլիզեի մասին այսքանը, կարելի է համոզված ասել, որ նա պատրաստ է ընտանիք կազմելու և, որ ամենակարևորն է՝ մայր լինելուն: Մենակ էն, թե Սուսանիկը նրան ո՜նց ա սիրում, հերիք է այդ եզրակացությանը գալու համար:
Էլիզե ջան, ասպետների մասին չմտածես ու հանկարծ նրանց չփնտրես, շուտով իրենք են բյուրերով գալու:love

Էլիզե
19.09.2011, 20:16
Վայ~~, Էիզե ջան , դու հլա մի դեռ սպասի , դեռ շնորհակալությունների հերթը մերն է:Շատ շնորհակալություն երկուսիցդ էլ, Արսենը ինչպես միշտ զուսպ ու էլեգանտ էր, իսկական ջենտլմեն,Էլիզեն էլ ինչպես միշտ ժպտերես ու ...եթերային(հանկարծ ձեռ չառնես):Հա~, էլիզե ջա ,էն իմ հարցը հիմա ուզում եմ մասայական տալ ,Քեզ ասելեն, որ դու շատ լավն ես?
ՀԳ ես իմ համար պարզեցի,որ Էլիզեն բազմազավակ հորքուր է :D, բայց աչքից, գլխի վրա ,այնուամենայնիվ, տեղ ունի միայն Սուսանիկը:

Հա, սուս Գեա ջան... Արսենը կակ վսեգդա վ սվոյոմ ամպլուա էր :)) մինչև բաբոչկեն չէր կապում` հարցազրույցը չէր սկսում :))

Ճիշտն ասած` Արսենը նենց էր հարցազրույց վերցնում, որ ասես` ուղղակի մի բաժակ թեյի շուրջ զրուցելիս լինենք: Հենց որ հարցազրույցի վերջ հայտարարեց` էդ ժամանակ վրաս խաբար եղավ, որ հարցազրույց էր վերցնում... :))

Էն հարց պահով ասեմ` չեն ասում...ծնունդից ծնունդ` կենացս խմելիս... :))

Դե Սուսանիկի պահով էլ... ինչ ասեմ... էդ ա... :)

Էլիզե
19.09.2011, 20:23
Էլիզե ջան, ասպետների մասին չմտածես ու հանկարծ նրանց չփնտրես, շուտով իրենք են բյուրերով գալու:love

Ես չեմ մտածում, Սուսաննիկն ա մտահոգվում... :))

armen9494
19.09.2011, 21:40
Ես չեմ մտածում, Սուսաննիկն ա մտահոգվում... :))

Ասում եմ էլի, հումորը տեղը, խելքը տեղը, գեղեցկության մասին չեմ էլ խոսում:love
Ոնց որ քեռի Ծատուրն ա ասում՝ տուն տանելու աղջիկ ա:))

բալա ջան, դու ու՞մ աղջիկն էս:think:D

Էլիզե
19.09.2011, 21:53
Ասում եմ էլի, հումորը տեղը, խելքը տեղը, գեղեցկության մասին չեմ էլ խոսում:love

ասա՛, ասա՛… շարունակի՛ր, ես համեստորեն կլռեմ... :))

մերսի :)

armen9494
19.09.2011, 22:05
ասա՛, ասա՛… շարունակի՛ր, ես համեստորեն կլռեմ... :))

մերսի :)

ֆսյո, վաղը գալիս ենք ձեր տուն, ձեր տան ճրագը տանենք, մեր տունն էլ լուսավորենք :D


Հ.Գ. էս թեմայում օֆֆտոպ, բան-ման չկա չէ:secret
Հ.Հ.Գ. էդ օֆֆտոպից աչքս մի տեսակ վեխեցած ա :))

Էլիզե
19.09.2011, 22:07
Ասում եմ՝ խնամախոսներին ուղարկելու եմ Արսենի մոտ... :))

armen9494
19.09.2011, 22:11
Ասում եմ՝ խնամախոսներին ուղարկելու եմ Արսենի մոտ... :))

կարծում եմ ավելի լավ կլինի Սուսանիկի մոտ ուղարկես :)) դրանց ընենց բմբլահան անի, մոռանան ինչի համար էին եկել :D

Գեա
19.09.2011, 23:09
կարծում եմ ավելի լավ կլինի Սուսանիկի մոտ ուղարկես :)) դրանց ընենց բմբլահան անի, մոռանան ինչի համար էին եկել :D
Արմեն ջան դու երևում է Սուսանիկին լավ չես հասկացել , ինքը ոչ թե Էլիզեի կողմից է,այլ խնամախոսների, ու ամեն օր էդ հարցով Էլիզեի ներվերն է բմբլում ու թաքուն ասեմ, որ լավ էլ անում է: :)

Claudia Mori
20.09.2011, 19:34
Հենց կարդում եմ Էլիզե, գիտեմ, որ Սուսանիկի մասին եմ իմանալու:)), բայց այս հարցազրույցի միջոցով շատ ավելին իմացա, որի համար երկուսիդ էլ մեծ շնորհակալություն:) Ի դեպ Արս ջան դու շատ լավ հարցազրույց ես անցկացնում, բնական ու բնատուր;)

Էլիզե
20.09.2011, 21:09
Արմեն ջան դու երևում է Սուսանիկին լավ չես հասկացել , ինքը ոչ թե Էլիզեի կողմից է,այլ խնամախոսների, ու ամեն օր էդ հարցով Էլիզեի ներվերն է բմբլում ու թաքուն ասեմ, որ լավ էլ անում է: :)

Յա... բա ես էլ քեզ գովում եմ, ասում եմ` Գեա ջան, քեզ շատ եմ սիրում... իսկ դու.... :o :))

Էլիզե
20.09.2011, 21:11
Հենց կարդում եմ Էլիզե, գիտեմ, որ Սուսանիկի մասին եմ իմանալու:)), բայց այս հարցազրույցի միջոցով շատ ավելին իմացա, որի համար երկուսիդ էլ մեծ շնորհակալություն:) Ի դեպ Արս ջան դու շատ լավ հարցազրույց ես անցկացնում, բնական ու բնատուր;)

Ինձ իրավունք եմ վերապահում երկուսիս կողմից էլ շնորհակալություն հայտնել Կար ջան...

Freeman
20.09.2011, 21:21
Յա... բա ես էլ քեզ գովում եմ, ասում եմ` Գեա ջան, քեզ շատ եմ սիրում... իսկ դու.... :o :))

էդ թաքուն էր ասում, դու խի՞ կարդացիր :angry

Էլիզե
20.09.2011, 21:24
Բա ի՛նչ անեմ, հազիվ տառաճանաչ եմ դարձել... չկարդա՞մ... :))

Freeman
20.09.2011, 21:27
Բա ի՛նչ անեմ, հազիվ տառաճանաչ եմ դարձել... չկարդա՞մ... :))

Չէ, գրի քեռի Ծատուրի մասին :))

Էլիզե
20.09.2011, 21:28
Չէ, գրի քեռի Ծատուրի մասին :))


Կգրեմ... մի օր... երբևիցե... հնարավոր է... ազնիվ խոսք :8 :))

ars83
21.09.2011, 01:22
Հարգելինե՛րս: :)
Ես էլ եմ իմ շնորհակալությունը հայտնում բոլորիդ բարի խոսքերի և գովեստների համար: Ուրախ եմ, որ հաճելի տպավորություն ստացաք հարցազրույցից: :ok

Renata
21.09.2011, 02:59
Բավականին լավ ստացված հարցազրույց էր:hands, մեծ հաճույքով կարդացի:)

Mark Pauler
22.09.2011, 23:16
ինչպես միշտ Էլիզեն բարձունքի վրա էր: Ոնց էլ կարում ա հումորում նուրբն ու սուրը համատեղի իրա հետ:
Էլիզե կարող ա ուտելիս սիրում ես քաղցրն ու կծուն իրար հետ խառնել??? :))

Էլիզե
24.09.2011, 17:38
ինչպես միշտ Էլիզեն բարձունքի վրա էր: Ոնց էլ կարում ա հումորում նուրբն ու սուրը համատեղի իրա հետ:
Էլիզե կարող ա ուտելիս սիրում ես քաղցրն ու կծուն իրար հետ խառնել??? :))

Մերսի՜...

Մարկ ջան, կյանքում շատ ծայրահեղական մարդ եմ: Մի անգամ էլ կծու շոկոլադ եմ կերել, եսիմ ի՛նչ զիբիլից էր սարքված: :8

Տակ չտո- Կյանք ա, անգամ կծու շոկոլադ ա պատահում... :))

Ուլուանա
25.09.2011, 19:34
Հավես հարցազրույց էր։ :)
Էս Էլիզեից կենսախնդությունն ու հավեսն ուղղակի հոսում են :love։ Մարդ սենց մեկին պիտի միշտ կողքին ունենա, որ չտխրի :))։

Էլիզե
27.09.2011, 20:43
Հավես հարցազրույց էր։ :)
Էս Էլիզեից կենսախնդությունն ու հավեսն ուղղակի հոսում են :love։ Մարդ սենց մեկին պիտի միշտ կողքին ունենա, որ չտխրի :))։

Մերսի, Ան ջան... :)

armen9494
27.09.2011, 21:00
Հավես հարցազրույց էր։ :)
Էս Էլիզեից կենսախնդությունն ու հավեսն ուղղակի հոսում են :love։ Մարդ սենց մեկին պիտի միշտ կողքին ունենա, որ չտխրի :))։

Տեսնես ո՞վ կլինի էդ երջանիկը :))

Գեա
27.09.2011, 22:59
Յա... բա ես էլ քեզ գովում եմ, ասում եմ` Գեա ջան, քեզ շատ եմ սիրում... իսկ դու.... :o :))
կյանք ա ամեն ինց պատահում ա:)

Էլիզե
29.09.2011, 21:02
Տեսնես ո՞վ կլինի էդ երջանիկը :))

Հա, ռեզյումեները դեռ ընդունվում են, շտապե՛ք... :))

Freeman
30.09.2011, 17:24
Հա, ռեզյումեները դեռ ընդունվում են, շտապե՛ք... :))
Բրիտանիայից ռեզյումե չի եկե՞լ :)

armen9494
01.10.2011, 12:55
Հա, ռեզյումեները դեռ ընդունվում են, շտապե՛ք... :))

Ընենց ասեցիր "շտապե՛ք", ոնց որ էն տելեմարկետի ակցիաներից լիներ:D

Էլիզե
01.10.2011, 13:27
Բրիտանիայից ռեզյումե չի եկե՞լ :)

Եկել ա, բանի տեղ չեմ դնում.... Ծանր եմ պահում ինձ :))


Ընենց ասեցիր "շտապե՛ք", ոնց որ էն տելեմարկետի ակցիաներից լիներ:D

:))

Էլիզե
19.09.2013, 21:11
Մամա ջա՜ն.... ուղիղ երկու տարի ա անցել էս հարցազրիցից...
Էս ե՞ս եմ... օ բոժե՜...
պիտի վերսկսեմ ակումբային գործունեությունս ...

Այ եմ բեք...:B