NairiP
17.09.2011, 00:07
Հարգելի հայեր, ես ձեզ հրավիրում եմ խաղալ միակ հայատառ օնլայն մենեջեր համացանցային խաղը - Sokker Manager http://www.sokker.org:
Գրանցվելուց անմիջապես հետո Դուք կստանաք ֆուտբոլային թիմ` Հայաստանի առաջնության ստորին դիվիզիոններից մեկում: Այնուհետև` մնում է վայելել սոքքերի հաճույքները. ռազմավարության մշակում, յուրաքանչյուր հանդիպման օպտիմալ կազմի ընտրում, խաղերի օնլայն դիտում` flash player -ի օգնությամբ, մարզումային գործընթացի կազմակերպում, ֆինանսների կառավարում, մարզադաշտի շինարարության իրականացում, պատանեկան դպրոցի ստեղծում.....
Եվ այս ամենն այնքան էլ հեշտ չէ, քանի որ Ձեզանից բացի սոքքեր են խաղում աշխարհի 98 երկրների շուրջ 60000 մասնակիցներ:
Ինչու եմ հրավիրում Ձեզ սոքքեր? Բանն այն է, որ Հայաստանը սոքքերին անդամակցում է այս պահին 135 մասնակցով, թեև մեր ազգային և երիտասարդական հավաքականները իրենց վարկանիշով գերազանցում են մեր "սիրելի" հարևաններին (նրանք մոտ երեք անգամ ավել մասնակիցներ ունեն), վերջիններիս շնչառության ձայնն արդեն լսվում է մեր թիկունքից:
Ի տարբերություն իրական ֆուտբոլի (ցավով եմ նշում այս փաստը), սոքքերում մեր ակումբներն էլ են ուժեղ մեր հակառակորդից: Այդ նպատակով նախորդ մրցաշրջանում կայացած սոքքերի ազգային մրցույքում երկու երկրների 15-ական թիմերի հակամարտությունն ավարտվեց մեր փայլուն հաղթանակով` 10:5...
Իմ մտավախությունը հետևյալն է. քանակային առավելությունը կարող է վերածվել որակականի...
Այնպես որ, որքան էլ երկար ու ձանձրալի թվա այս առաջարկը, այն իսկապես լավն է: Գրանցվեք այստեղ (http://www.sokker.org) և միացեք ՀԱՅ սոքքերիստներին:
Հարգանքներով` Նաիրի