Դիտել ողջ տարբերակը : Չգնահատված խմբեր ու երաժիշտներ
Այս թեմայում առաջարկում եմ գրել այն երաժիշտների կամ խմբերի մասին, ովքեր ձեր կարծիքով արժանի էին ավելի մեծ ճանաչման, բայց ինչ-ինչ պատճառներով հայտնվել են ավելի կամ պակաս արժանի խմբերի ու երաժիշտների ստվերում: Կամ էլ նրանք ժամանակին ունեցել են մեծ ճանաչում, բայց հետագայում նրանց ունկնդիրների թիվը պակասել է, և ստացվել է այնպես, որ այսօր նրանց հիմնականում լսում են 50 տարին անց մարդիկ:
Այդպիսի խմբերն ու երաժիշտները քիչ չեն, և իսկապես զարմանալի է, թե ինչ սկզբունք է աշխատում, որ խմբերի մի մասը տարիներ շարունակ փառքի գագաթնակետին է, իսկ մի մասը ունի հանճարեղ գործեր, բայց իրենց չեն ճանաչում:
Այդպիսի խմբերից է, օրինակ, Procol Harum-ը: Այսօր շատ քչերը կլինեն, որ գիտեն այս խմբի մասին, իսկ իմանալուց հետո էլ գիտեն միայն նրանց գրած առաջին երգը՝ A Whiter Shade Of Pale-ը, որը նրանց փառք և ճանաչում բերեց: Սակայն նրանք երբեք չհասան այն բարձունքներին, որին հասել են 70-ականների մյուս խմբերը: Կարծում եմ պատճառներից մեկն այն է, որ մի կողմից, նրանք շատ հեշտ չեն լսվում, և այդ իմաստով նրանց դժվար կլսեին թեթև երաժշտության սիրահարները, մյուս կողմից էլ այնքան վիրտուոզ երաժշտներ չէին, որ նրանց լսեին պրոգրեսիվ ռոքի սիրահարները: Նրանց երաժշտությունը հիմնականում հիմնված է ստեղնաշարային գործիքների (հիմնականում՝ Hammond organ-ի) և Gary Brooker-ի վոկալի վրա:
Ահա նրանց երգերից մի քանիսը:
Առաջինն, իհարկե, A Whiter Shade Of Pale-ն է, որի հիմնական մեղեդին հիմնված է Բախի Air On G String-ի վրա.
http://www.youtube.com/watch?v=6jLVPexA5q8&feature=related
2. Conquitador
http://www.youtube.com/watch?v=57q_7bOij1I
3. Nothing But The Truth
http://www.youtube.com/watch?v=-JGwmRdMhqE&feature=related
4. Beyond The Pale
http://www.youtube.com/watch?v=zhfomABM4no
Տեղադրեմ ևս երկու գործ, որոնք շատ եմ հավանում, բայց որոնց համերգային տարբերակները ցավոք չգտա: Խորհուրդ կտայի լսել նրանց մնացած երգերն էլ, նրանք անհաջող երգեր գրեթե չունեն:
5. The Truth Won't Fade Away
http://www.youtube.com/watch?v=Od9IvRc30HA
6. Grand Finale
http://www.youtube.com/watch?v=2t2kyPs-dgQ
6. Grand Finale
John Wetton
Բաս կիթառահար, կիթառահար, վոկալիստ John Wetton-ը նվագել է բազմաթիվ խմբերում (Mogul Thrash, Family, King Crimson, Roxy Music, Uriah Heep, UK, Asia և Wishbone Ash): Նրան մեծ փառք բերեց King Crimson-ը և UK-ը, իսկ ամենամեծ կոմերցիալ հաջողությունն ունեցավ Asia խմբում: Սակայն, 1970-ականներին և 1980-ականներին շատ հայտնի լինելով հանդերձ՝ այսօր նրան ևս շատ քչերն են ճանաչում, մինչդեռ նա մինչ այժմ ստեղծագործում է, վերջին տասնամյակում ձայնագրել է շատ հաջող ալբոմներ, շատերի կարծիքով, նա պրոգրեսիվ ռոքի լավագույն վոկալիստներից մեկն է և վոկալով զիջում է, երևի թե միայն Greg Lake-ին.
http://www.youtube.com/watch?v=YMetnmjv90k&feature=results_video&playnext=1&list=PL63875318152316C8
Procol Harum-ի Salty Dog-ը նույնիսկ ավելի շատ եմ սիրում, քան A Whiter Shade of Pale-ը :love
http://www.youtube.com/watch?v=yUcAEdkWxXM
Warren Zevon
Այս ամերիկացի երաժիշտի մասին այստեղ շատ քչերը գիտեն, սակայն նրա երգերը շատ մեծ ազդեցություն են թողել և շատ հայտնի են աշխարհում: Երբ նայում եմ, թե ովքեր են նվագում իր ալբոմներում, ուղղակի շշմում եմ. Chick Corea, John Patitucci, David Gilmour, Bob Dylan, Neil Young, Don Henley և շատ ու շատ ուրիշ լեգենդար երաժիշտներ, որոնք այդքան հայտնի լինելով՝ որպես սեսիոն երաժիշտներ նվագում են Warren Zevon-ի ալբոմներում: Նրա երգերը մի կողմից բավականին պարզ են և թեթև լսվող, իսկ մյուս կողմից՝ շատ խորն են, հատկապես խոսքերի շնորհիվ: Շատերը Bob Dylan-ից հետո մեծագույն ռոք պոետ համարում են հենց Warren Zevon-ին: Նրա երգերում էլ հիմնականում շոշափվում են սոցիալական թեմաները, բայց ի տարբերություն Bob Dylan-ի, այստեղ չի գերիշխում պեսիմիզմը: Ավելի շատ Zevon-ն իր երգերում հումորով և սարկազմով է անդրադառնում այդ խնդիրներին:
1989 թվին ձայնագրված Run Straight Down երգը (Warren Zevon և David Gilmour)
http://www.youtube.com/watch?v=5iW03wJ8hhY&feature=related
Նրա ամենահայտնի երգերից.
Werewolves Of London
http://www.youtube.com/watch?v=MZa3EYWCY3w
Roland The Headless Thompson Gunner
http://www.youtube.com/watch?v=9p9CxJazR_U
Genius
http://www.youtube.com/watch?v=I53v5HY3SHM
Searching For A Heart
http://www.youtube.com/watch?v=RVuXq0dyb90
No comment
Լսեք, կիմանաք, թե խի հայտնվեց էս թեմայում. :Պ
http://www.youtube.com/watch?v=jSdwarG9e44
http://www.youtube.com/watch?v=2paWGLLDNd0
Հ.Գ.:))
Իմ կարծիքով Procol Harum-ն ու Warren Zevonը իրենց ոճի շրջանակներում բավական նորմալ լսարան ունեն: Իսկ էն բասսիստի սոլո ալբոմները լսած չկամ, բայց դե նման կարիերա ունեցած շատ երաժիշտներ են ձեռի հետ սոլո ալբոմներ ձայնագրում, որ առանձնապես հետաքրքրության չեն արժանանում...
Հասարակ երաժշտասերների կողմից խիստ թերագնահատված եմ համարում Roy Harper-ին ու Tony Joe White-ին: Վերջինս գոնե Էլվիս Պրեսլիի (ով, ի դեպ, նույնիսկ TJW-ի cover արել ա, իսկ TJW-ն կյանքում իրեն տենց նեղություն չի տվել :D) կեսի չափ ու Eric Clapton-ից մի 2 անգամ հայտնի պիտի լիներ: 2-ն էլ խիստ տաղանդավոր songwriter-ներ են ու շատ այլ երաժիշտների համար «ուսուցիչ», բայց ըստ երևույթին կոմերցիոն հաջողության հասնելու համար բավականաչափ ջանք չեն թափել, եսիմ:
Roy Harper
http://www.youtube.com/watch?v=QC5gebGthAs
TJW
http://www.youtube.com/watch?v=vkORHMuRrO4
http://www.youtube.com/watch?v=WIf94rEhqno
http://www.youtube.com/watch?v=7BttqcroARI
StrangeLittleGirl
29.10.2011, 03:01
Մտածում եմ` երևի ինչ-որ տեղ էլ լավ է, որ ինչ-որ խումբ/երաժիշտ փառքի գագաթնակետին չի հասնում. վերջիվերջո, դյուրամարս (և ոչ միշտ շատ որակյալ) կատարողներն են շատ մեծ ճանաչում ձեռք բերում: Բացի դրանից, ոչ մեծ ճանաչում ունեցողների համերգների տոմսերը էժան են :D
Լավ, քանի որ կին կատարողների մեջ եմ մասնագիտացած, կուզեի ներկայացնել Քերին Փոլուարթին (Karine Polwart), որը ժամանակակից է, բայց կարծում եմ Միացյալ Թագավորությունից դուրս (գուցե այնտեղ էլ) այնքան ճանաչված չէ, որովհետև համերգացանկին միշտ հետևում եմ. Միացյալ Թագավորությունից դուրս չի գալիս: Համենայնդեպս, մի անգամ Հայաստանում էլ է համերգ տվել: Ինչևէ, Քերինի գործունեությունը շատ եմ գնահատում ու միշտ հետևում եմ նրան: Ինձ թվում ա` իրա քիչ ճանաչված լինելն ավելի շուտ հավակնություններ չունենալն ա: Մեկ էլ իրա շոտլանդական ակցենտի համար եմ գժվում :D
http://www.youtube.com/watch?v=jih3zbdm_6U
Մյուս ավելի լուրջ ու ավելի հին կնանիքի մասին հետո կգրեմ: