PDA

Դիտել ողջ տարբերակը : Տրանսպորտային միջոցների ժամանման էլեկտրոնային տեղեկատու համակարգեր

Chuk
16.09.2011, 18:01
Երևանի քաղաքապետարանը, հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով, Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, առայժմ փորձարկվում են համակարգի դետալները` ծրագրավորման ու սարքի համադրելիությունը:

http://tert.am/g_image.php?id=170428&tmb=3

«Համակարգի պիլոտային ծրագիրը կմեկնարկի ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո: Նոր ավտոբուսներում ներդրված է լինելու GPS համակարգը, ինչը հնարավորություն կտա լայնորեն փորձարկել, ապա ներդնել ծրագիրը»,- նշել է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնե ՓԲԸ տնօրենի տեղակալ Վահագն Ծատուրյանը:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/09/16/bus/)

Անկեղծ ասած վաղուց էի «երազում» էսպիսի սարքավորման մասին: Կարծում եմ, ճիշտ կազմակերպման դեպքում հրաշալի բան կլինի: Բայց փոքր-ինչ թերահավատ եմ:

Նարե91
16.09.2011, 18:08
Օգտակար սարքավորում ա իհարկե. հույս ունենանք, որ այս վահանակները երկար կյանք կունենան:

yerevanci
16.09.2011, 18:39
ես էլ նոր կարդացի ու ուրախությամբ տնեցիներին պատմեցի, բայց դե մի փոքր թերահավատություն իմ մեջ էլ կա

Ապե Ջան
16.09.2011, 19:18
ես էլ նոր կարդացի ու ուրախությամբ տնեցիներին պատմեցի, բայց դե մի փոքր թերահավատություն իմ մեջ էլ կա

Ոչ մի այն քո: Հայերը առհասարակ քիչ բաներ են նորմալ կազմակերպում:
Բայց լավ սրա մեջ ոնց են փող աշխատելու: :D

yerevanci
16.09.2011, 19:53
Բայց լավ սրա մեջ ոնց են փող աշխատելու: :D

մի բան կմոգոնեն :)

Lion
16.09.2011, 19:54
Կարծում եմ, ճիշտ կազմակերպման դեպքում հրաշալի բան կլինի: Բայց փոքր-ինչ թերահավատ եմ:

Միանում եմ - հենա, վայրկյանաչափերով լուսակիրները դրել են, մեքենա վարելը զգալիորեն հեշտացել է...

Ժունդիայի
16.09.2011, 20:02
Ասա՝ մենակ «մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի պլակատներով չծածկվեն վահանակները կամ էլ հարբած լակոտների ձեռքով ջարդ ու փշուր չարվեն, ինչպես Երևանի փողոցների բոլոր աղբադույլենրն ու դրսի հեռախոսները:

Sagittarius
16.09.2011, 20:02
Հրաշալի գաղափար է: Բայց... :) ողջ քաղաքը նման թանկարժեք տեխնիկայով ապահովելուց առաջ կան ավելի «եժան» և տարրական անելիքներ:

Գերմանիայում ոչ ամեն կանգառ ունի նման էլեկտրոնային վահանակներ, բայց պարտադիր ամեն կանգառում փակցված են չվացուցակներ, ուշացումները առավելագույնը երկու րոպե:

Իսկ Հայաստանում ժամանակին /կարծում եմ այժմ նույնպես/ գործում էր «հենց լցվի, շարժվում եմ» սկզբունքը: Այս տրանսպորտային քաոսը վերացնելու համար պարտադիր պետք է.
-գծերի առուծախը վերացնել, ողջ տրանսպորտային համակարգը տալ մեկ ընկերության /ցանկալի է շահույթ չհետապնդող, պետական/,
-չվացուցակները կազմվեն ոչ թե շահույթի մաքսիմալացման, այլ բնակչությանը առավել արդյունավետ ծառայելու սկզբունքով,
-վարորդների համար սահմանել ժամավճար, և ոչ թե վճարել ուղևորների քանակի հիման վրա, /սրա հետ նաև պետք է կարգավորել տոմսերի վաճառքը/

այս ամենի իրագործման արդյունքում կանգառներում փակցված ամենահասարակ չվացուցակները շատ ավելի արդյունավետ կաշխատեն, քան ավելի մեծ ներդրում պահանջող էլեկտրոնային վահանակները

Chuk
16.09.2011, 20:22

Համաձայն եմ: Ըստ էության գլոբալ խնդիրները լուծելու փոխարեն նորից արտաքին տեսքի խնդրի լուծում է: Ընդհանրապես քաղաքապետարանի աշխատանքների մեծամասնությունը կապված է, այսպես ասեմ, հասարակ աչքին տեսանելի խնդիրներ լուծելով, որոնք ամենակարևորները չեն, ամենախորքայինները չեն, ամենահրատապները չեն, բայց փոխարենն անմիջապես նկատվում են:

Բնավ չեմ նվազեցնում ասենք շենքերի ներկելու ու լվանալու գործը, բայց դրանից ավելի կարևոր է, ըստ իս, վթարային շենքերի ամրացումը: Բայց դա այդքան նկատելի չէր լինի, ինչքան շենքեր ներկելը:

Ու էսպես շարունակաբար:

Բայց ամեն դեպքում էս լուսատախտակները գոնե որոշակիորեն օգտակար կլինեն քաղաքացիներիս:

Մանուլ
16.09.2011, 20:35
Լավ բան ա :): Չնայած... մի քանի տարի առաջ, երբ կանգառներում փակցրին այդտեղով անցնող երթուղայինների ու ավտոբուսների համարները, էլի մտածեցի, որ լավ բան ա: Իսկ հիմա էդ համարների հետքն էլ չի մնացել:

Մի քիչ առաջ կարդացի, որ 236 ավտոբուս են ներկրելու: (http://tert.am/am/news/2011/09/16/bus2/) Հուսով եմ` երթուղայինների թիվը զգալիորեն կնվազի :):

VisTolog
16.09.2011, 20:41

2012–ի առաջին եռամսյակում Երևան կներկրվի ևս 170

Խոսքը 2012ի մասինա: Այսինքն հիմա 66 հատ կբերեն:

Chuk
16.09.2011, 20:43
Խոսքը 2012ի մասինա: Այսինքն հիմա 66 հատ կբերեն:
2012-ի առաջին եռամսյակն էլ սարերի հետևում չի, ու եթե աշխարհի վերջը չգա՝ շատ էլ լավ ա:
Եթե թեկուզ 5 տարվա կտրվածքում բոլոր քաղաքային երթուղայինները փոխարինեն ավտոբուսներով, անձամբ ես շատ գոհ կլինեմ:

Kita
16.09.2011, 20:50
Մի հատ ինձ մի բան բացատրեք էլի?
Գազելներ և նման կարգի ավտոմեքենաների վարորդներին պարտադիր չէ Դ կարգի վարորդական իրավունք ունենալը, իսկ ավտոբուսի վարորդները պիտի պարտադիր ունենան չէ?

Դեկադա
16.09.2011, 21:02
Մի հատ ինձ մի բան բացատրեք էլի?
Գազելներ և նման կարգի ավտոմեքենաների վարորդներին պարտադիր չէ Դ կարգի վարորդական իրավունք ունենալը, իսկ ավտոբուսի վարորդները պիտի պարտադիր ունենան չէ?

Պարտադիր է: Պարզապես կան որ առանց դրա էլ են վարում:

Kita
16.09.2011, 21:05
Պարտադիր է: Պարզապես կան որ առանց դրա էլ են վարում:

Չէ իմ հարցը ավելի շատ էն էր, որ գազելների վարորդներին պետք չէ?

Kita
16.09.2011, 21:07
Մի խոսքով լիքը մարդ պիտի վերապատրաստվի Դ-ի համար, իրանք էտ գործընթացը արդեն սկսել են? թե լիքը մարդ մնալու է անկապ վիճակում?:))

Vge
16.09.2011, 21:27
Մի խոսքով լիքը մարդ պիտի վերապատրաստվի Դ-ի համար, իրանք էտ գործընթացը արդեն սկսել են? թե լիքը մարդ մնալու է անկապ վիճակում?:))
D կարգը նշանակումա ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ..կապ չունի ավտոբուս թե գազել.

Kita
16.09.2011, 21:42
D կարգը նշանակումա ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ..կապ չունի ավտոբուս թե գազել.

Իմ ասածը ընթադրում էր, որ գազելների և ռաֆերի վարորդները հիմնականում Դ կարգի վարորդական իրավունք չունեն, իսկ ավտոբուսների համար ինչքան տեսել եմ հենց ավտոբուսներում փակցրած պահանջները , պահանջում են:

Rammstein
17.09.2011, 00:17
Լավ բան ա: Իհարկե չեմ պատկերացնում, թե ոնց ա դա մեր պայմաններում աշխատելու, որտեւ չնայած բոլոր երթուղայիններում վայրկյանաչափով ժամացույց կա, բայց մեկ ա, ամեն վարորդ իրա ուզած ձեւով ա քշում: Եթե ուղեւոր չկա, վարորդին մելանխոլիան ա պատում ու 20 կմ/ժ-ից արագ չի քշում, եթե լցված ա, 80-ի տակ քշում ա, իսկի կանգառներում էլ չի կանգնում:

Sagittarius-ի հետ լրիվ համամիտ եմ, անկասկած վարորդը պիտի ֆիքսված աշխատավարձ ստանա: Տենց որ լինի, ավտոմատ մի քանի խնդիր էլ կլուծվի. էլ վարորդները անիմաստ տեղը կանգառից դուրս չեն կանգնի, էլ «պլան չեն կատարի» ու անտանելի դանդաղ չեն քշի: Թող էսքանը լինի, նման լուսատախտակների կարիքը չի էլ լինի:

Միանում եմ - հենա, վայրկյանաչափերով լուսակիրները դրել են, մեքենա վարելը զգալիորեն հեշտացել է...

Ես կասեի` վայրկյանաչափով լուսացույցներ են դրել, արդեն դրանց կեսը չի աշխատում: Ու ոչ մեկ չի տվել ջարդել, ֆիզիկապես նորմալ են, ուղղակի թվերի փոխարեն երկու հատ գիծ ա երեւում: Մտածում եմ` էս լուսատախտակներն էլ էդ օրին չընկնեն: :think

ars83
17.09.2011, 01:15
Մի քիչ առաջ կարդացի, որ 236 ավտոբուս են ներկրելու: (http://tert.am/am/news/2011/09/16/bus2/) Հուսով եմ` երթուղայինների թիվը զգալիորեն կնվազի :):

Լավ է: :ok Իսկ Երևանից բացի Հայաստանի այլ քաղաքներ ավտոբուսներ ներկրվելո՞ւ են:

Ապե Ջան
17.09.2011, 01:39
Լավ է: :ok Իսկ Երևանից բացի Հայաստանի այլ քաղաքներ ավտոբուսներ ներկրվելո՞ւ են:

Դժվար, չնայա խիստ կասկաում եմ, որ անգամ այս նշվա թվի ավտոբուսները կմտնեն Հայաստան:

davidus
17.09.2011, 08:51
Իմ ասածը ընթադրում էր, որ գազելների և ռաֆերի վարորդները հիմնականում Դ կարգի վարորդական իրավունք չունեն, իսկ ավտոբուսների համար ինչքան տեսել եմ հենց ավտոբուսներում փակցրած պահանջները , պահանջում են:

Ճնշող մեծամասնությունը ունի։ Առանց դրա արգելվում ա 8 և ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների վարումը։

Մանուլ
17.09.2011, 21:41
Լավ է: :ok Իսկ Երևանից բացի Հայաստանի այլ քաղաքներ ավտոբուսներ ներկրվելո՞ւ են:

Այս խմբաքանակը միայն Երևանի համար է.

...ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով Երևանին կտրամադրվեն ժամանակակից, հարմարավետ ավտոբուսներ։