PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջորջ Ռ.Ռ. Մարտին - Սառույցի ու Հրո Երգ / George R.R. Martin - A Song of Ice and Fire

Էջեր : [1] 2

Ռուֆուս
16.09.2011, 12:05
Ջորջ Ռ.Ռ. Մարտինը ամերիկացի գրող է, ստեղծագործում է ֆենտեզի ժանրում, Թայմս ամսագիրը նրան անվանել է Ամերիկայի Թոլքին: Մարտինի գլուխգործոցը համարվում է «Սառույցի ու Հրո Երգը» վիպաշարը, որը դեռևս անավարտ է: Այժմ լույս են տեսել վիպաշարի 5 մասը, 2 գիրք նա դեռ չի ավարտել:

http://i.imgur.com/atoQs.jpg

Վիպաշարը բաղկացած է հետևյալ գրքերից.

1. A Game of Thrones - Գահերի խաղը - 1996թ
2. A Clash of Kings - Արքաների բախումը - 1998թ
3. A Storm of Swords - Թրերի փոթորիկը - 2000թ
4. A Feast for Crows - Ագռավների խնճույքը - 2005թ
5. A Dance with Dragons - Պար վիշապների հետ - 2011թ
6. The Winds of Winter - Ձմռան քամիները
7. A Dream of Spring - Երազ գարնան համար

Վիպաշարի հիմնական գործողությունները տեղի են ունենում Վեստերոս մայրցամաքում, որը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան: Վեստերոսը բաղկացած է 7 թագավորություններից, որոնք հյուսիսից պաշտպանված են 800 մետր բարձրություն ունեցող ու մղոններ ձգվող պատով: Պատը 7 թագավորությունները բաժանում է վայրի ցեղերով բնակեցված անհյուրընկալ հյուսիսից: Հին լեգենդները պատմում են, որ հյուսիսը իր սարսափելի գաղտնիքներն ունի, այստեղ դեռևս ապրում են հսկաներ, մամոնտներ, վարգեր ու ամենակարևորը՝ «ուրիշները», սառած զոմբիներ հիշեցնող «սպիտակ քայլողները», ովքեր աջ ու ձախ մահ են սփռում ու մարդկանց դիակներին նույնպես դարձնում զոմբիների: Սակայն ասում են, որ «ուրիշները» վերացել են մոտ 6000 տարի առաջ: Վեստերոսի կլիման շատ անկանխատեսելի է, այստեղ ամառները կարող են ձգվել երկար տարիներ, սակայն յուրաքանչյուր ամռանը հաջորդում է էլ ավելի երկար ու սարսափելի ձմեռը, երբ «ուրիշները» սկսում են խրախճել...

Բացի «ուրիշներից» վիպաշարում կհանդիպենք նաև վիշապների, որոնք նույնպես վերացել են աշխարհի երեսից, սակայն...

Մի խոսքով, «Սառույցի ու Հրո Երգը» հրաշալի պատմություն է Վեստերոսյան տարբեր դինաստիաների, նրանց հակամարտությունների, «ուրիշների» ու վիշապների մասին: Վիպաշարի չափից դուրս խճճված ու հագեցած սյուժեում կգտնեք արյունահեղ պատերազմներ, քաղաքական ինտրիգներ, սեր, դավաճանություն, լիքը սեքս, սարսափելի գաղտնիքներ, գերբնական արարածներ ու երևույթներ և այլ հետաքրքրիր բաներ:

Նաև հետաքրքիր է գրքի գրելաձևը: Գիրքը գրված է տարբեր հերոսների տեսանկյունից՝ երբեմն նույն իրադարձությունը պատմվում է հակառակ քաղաքական թևերում գտնվում հերոսների կողմից ու գնալով իրադարձությունները էլ ավելի են փոխկապակցվում իրար հետ ու ավելի խճճվում:

Առաջին գրքի՝ A Game of Thrones - Գահերի խաղը հիման վրա այս տարի նկարահանվել է 10 սերիայից բաղկացած ֆիլմաշար, երկրորդ գրքի ֆիլմաշարը կթողարկվի 2012թ-ին: Սերիալը չափազանց լավն է ստացվել, բայց գիրքը բնականաբար շատ ավելի հետաքրքիր է: :)

Freeman
16.09.2011, 12:45
Կազմերն էնքան լավն են, արդեն ուզում են :Դ

Ռուֆուս
16.09.2011, 14:05
Բա բովանդակությունն ինչ լավն ա:

Ավելի լավ ա սկսես առաջին գրքի սերիալից, գլխավոր դերում՝ Շոն Բին (Մատանիների Տիրակալի միջի Բորոմիր)

Թրելյերը.

http://www.youtube.com/watch?v=5PxLidxnAE8

Քաշել այստեղից (http://www.hq-video.org/details.php?id=2978) (անգլերեն ու ռուսերեն):

Ու դրանից հետո հաստատ գրքերն էլ կարդալ կուզենաս, չնայած ամեն մի գիրքը 800-1000 էջ երկարություն ունի :) Սերիալը չնայած շատ լավն է ստացվել, բայց գրքում լիքը կարևոր մանրուքներ կան, որոնք սերիալում բաց են թողել:

Իսկ գրքերը (անգլերեն լեզվով) կարող ես քաշել այստեղից (http://thepiratebay.org/torrent/6555117/A_Song_of_Ice_and_Fire_-_5_ebooks___Dunk_and_Egg_tales), ֆորմատները .pdf, .pub, .mobi:

Ռուֆուս
16.09.2011, 14:28
Մեկ էլ չէի ասի, որ ես ֆենտեզիից շատ բան եմ կարդացել, բայց սա իմ կարդացած ամենայուրօրինակ ֆենտեզին ա (չնայած հլը նոր երրորդ գրքին եմ հասել):

Նախ գրքում առատ է ակտիվ սեռական կյանքը :)) Եթե «Մատանիների Տիրակալում» Թոլքինը սահմանափակվում էր համբույրով ու մինչև մահը սիրելու խոստումներով, ապա այստեղ սեքսի բացեիբաց նկարագրություններ ու տեսարաններ կան, բռնաբարություններ, ինցեստ, մարմնավաճառներ, հասարակաց տներ, ներքինիներ, ապօրինի զավակներ ու այս ամենը ուղղակի ազդեցություն է թողնում դեպքերի հետագա զարգացման վրա :)) Դե ինչ անենք, նույնիսկ թագավորներն են հասարակ մահկանացուներ ու իրենք էլ իրավունք ունեն սեռական կյանք վարել :))

Ու մեկ էլ վեպի հերոսներն են շատ հետաքրքիր կերպարներ ու ամենակարևորը՝ մարդկային են: Էստեղ չկան բացարձակ դրական ու բացասական կերպարներ: Այստեղ թե թագավորները, թե ասպետները, թե ազնվազարմ օրիորդներն ու տիկնայք սովորական մահկանացուներ են, ովքեր ունեն իրենց ամբիցիաները, ցանկությունները, մարդկային թուլությունները, նրանք կարող են սխալվել ու էդ սխալը կարող է ճակատագրական լինել իրենց համար: Ու էս ամենը վեպը էլ ավելի ռեալիստական ու մարդկային է դարձնում :)

Մեկ էլ ասում են, որ Մարտինը գիրքը գրել է Անգլիայի Վարդերի պատերազմի հիման վրա, իսկ Վեստերոսյան պատը Հադրիանի պատն է, որը Անգլիան բաժանում էր Շոտլանդիայից, որտեղ ապրում էին կելտերը...

Lion
16.09.2011, 14:32
Մեկ էլ ասում են, որ Մարտինը գիրքը գրել է Անգլիայի Վարդերի պատերազմի հիման վրա, իսկ Վեստերոսյան պատը Հադրիանի պատն է, որը Անգլիան բաժանում էր Շոտլանդիայից, որտեղ ապրում էին կելտերը...

Շատ հնարավոր է ու... շատ էլ հետաքրքրեց: Միայն այդ 800 մետր բարձրություն ունեցող պատի պահը մի քիչ չհամոզեց, բայց դե... ռազ մի տեղ վիշապներ կան, էդ էլ կլինի: Հիմա ինձ մի բան ասա, էդ գիրքը ռուսերենով որտեղի քաշենք, փորձենք կարդալ?

Ռուֆուս
16.09.2011, 15:02

Շատ հնարավոր ա բարձրության պահով մի քիչ սխալված լինեմ, երևի 800 ոտնաչափ էր բարձրությունը, այլ ոչ թե մետր :)) Համ էլ դա էական չէ, կարևորը պատը կա, բարձր ա ու շատ երկար ա :))

Ռուսերեն ստեղից կարող ես քաշել.
Մարտինի գրած բոլոր գրքերը՝ ներառյալ A Song Of Ice and Fire-ի առաջին չորս գիրքը + երեք վիպակ, որոնք գրքի նախաբանն են
The Hedge Knight - Межевой рыцарь
The Sworn Sword - Верный меч
The Mystery Knight - Таинственный рыцарь
http://blackget.com/?l=http%3A%2F%2Frutracker.org%2Fforum%2Fviewtopic.php%3Ft%3D1632895&x=39&y=6

Հինգերորդ գիրքը այստեղից.
http://blackget.com/?l=http%3A%2F%2Frutracker.org%2Fforum%2Fviewtopic.php%3Ft%3D3691445&x=49&y=13

Lion
16.09.2011, 15:33
Մերսի, նոր նայեցի - պատի բարձրությունը 210 մետր, երկարությունը` 480 կիլոմետր - խոսքը սառցե պատի, իսկ ավելի ճիշտ իսկական մի լեռնաշղթայի մասին է, ինչը խելքին մոտ է: Մերսի, կսկսեմ սերիալը նայելուց, եթե դուրս եկավ, կանցնեմ գրքերին: Հակառակի պես գիրք կարդալու ժամանակ հեչ չունեմ, բայց դե - տեսնենք, ապրես ինֆոյի համար: Չգիտեի այդ ամենի մասին...

Հետաքրքիրին այն է, որ Հավերժության դատապարտվածի նոթերը (http://www.akumb.am/showthread.php/61348-Հավերժության-դատապարտվածը) ես մինչև այսօր բնորոշում էի որպես "ֆենթզի", բայց նոր, երբ փորփորեցի, հասկացա, որ դա ոչ "ֆենթզի" է բառիս դասական իմաստով, ոչ էլ "ֆանտաստիկա"... :think

Ռուֆուս
16.09.2011, 15:55

Չէ, լեռնաշղթա չէ, այլ սառույցից պատ է, որը գրքի դեպքերից 8000 տարի առաջ կառուցել է Բրենդըն Շինարար թագավորը ու հետագա հազարամյակների ընթացքում անընդհատ վրան շինարարություն են արել ու ավելի են բարձրացրել:

Lion
16.09.2011, 16:02
Չէ գիտեմ, ես էլ նայեցի, որ արհեստական պատ է - ուղղակի ուզում էի ասել, որ այն այնքան բարձր ու երկար է, որ կարող է յուրօրինակ մի լեռնաշղթայի նմանվել ;) Ի դեպ, հեղինակն ասում է, որ ոգեկոչվել է Ադրիանոսի պատով, բայց այ ես անընդհատ Դերբենդի պատի մասին էի մտածում: Սա ավելի "վայրենիապաշտպան" բնույթ ունի, քան Ադրիանոսինը...

Հայկօ
16.09.2011, 19:45
Լավն ա:

Lion
19.09.2011, 21:56
Իսկ այս գրքերի մոտիվների հիման վրա նկարահանված սերիալը հնարավոր է ինտերնետում նայել?

Հայկօ
19.09.2011, 22:21
Իսկ այս գրքերի մոտիվների հիման վրա նկարահանված սերիալը հնարավոր է ինտերնետում նայել?

Մտքիս դնեմ՝ կգտնեմ, գիտես :): Բայց ավելի լավ ա նորմալ որակով քաշես ու հանգիստ վայելես: Ի դեպ՝ սերիալը (լեզուս չի գնում սերիալ ասեմ, բայց դե ինչ արած) ներառում ա մենակ «Գահերի խաղը» գիրքը, այսինքն՝ վերջում անխուսափելիորեն անբավարարվածության սուր զգացում ա թողնելու :): Երկրորդ սեզոնը կսկսեն ցուցադրել գարնան կեսերից: Չնայած՝ պատմության կիսատ մնալը մյուս կողմից էլ լավ բան ա, որովհետև ստիպում ա գրքերը կարդալ, որ տեսնես հետո ինչ ա լինում, հետո...

Lion
19.09.2011, 22:24
Լավ, սպասենք, թող լրիվ նկարեն, նոր կնայեմ - սիրում եմ տենց կիսապատմական-կիսաֆենթեզի կինոներ...

Հայկօ
19.09.2011, 22:32
Լավ, սպասենք, թող լրիվ նկարեն, նոր կնայեմ - սիրում եմ տենց կիսապատմական-կիսաֆենթեզի կինոներ...

Նույնիսկ լրիվ գրած չի, դու ուզում ես լրիվ նկարե՞ն :)): Համ էլ Յուրիկ Վարդանյանի «Սասունցի Դավիթն» էլ ա կիսապատմական-կիսաֆենթզիոտ, բայց էդ իրան չի փրկում Ճ կլաս լինելուց: Կարևորն էն ա, որ վերոհիշյալ առաջին տասը մասերը շատ բարձր որակով ու ճաշակով են ստեղծված:

Գիրքը, ոնց որ արդեն գրել եմ, լավն ա: Հիմա դեռ մի քիչ դժվար ա դատել, թե ինչքան լավն ա, բայց կարող եմ ասել, որ, օրինակ, ինձ համար «Սառույցի և հրի» շարքի առաջին գրքերն ու «Ամբերի» շարքի առաջին գրքերը նույն հորիզոնականի վրա են: Ով «Ամբերի ժամանակագրությունը» կարդացել ա, կհասկանա:

Lion
19.09.2011, 22:44
Չէէէ, Յուրիկի Դավիթը իմ ամենասիրած ֆիլմերիցա, խորը իմաստներ ունի մեջը - հիշում, ես, որ Արևմտյան Հայաստանի չորացած հողերն են ցույց տալիս ու երեխան հարցնումա, հը, կշենանա դեռ մեր երկիրը, Յուրկ-Դավիթն ինչ լավ խոսքերա ասում - սիրում եմ... :love

Լավ, էդ մի կողմ - ասածս էնա, ապեր, որ էս "էպոխալ" (տերմինն իմը չի) ֆենթզիները մի տեսակ զարգանալու տեղ կարծես չունեն: Թոլքիենը էքշնի ու հեքիաթի առումով ժանրից քամեց գրեթե ամեն ինչ ու, իմ համեստ կարծիքով, իհարկե, մնացածները առավելագույնը, որ կարողանում են` այս կամ այն հաջողությամբ Թոլքիենին կրկնելն է: Մարտինը կարծես թե ամենալավն է դա արել, բայց... ընդամենը (ներող եղեք, որ դատում եմ չկարդացած գրքի մասին, ուղղակի ասում եմ այն ամենի հիման վրա, ինչ հաջողվեց գտնել ու կարդալ այդ գրքի մասին ինտերնետում):

Ըհը, ուրեմն Թոլքիենի "Աշխարհ"-ի հիմնական առավելությունը մյուսների նկատմամբ այն է, որ "էլֆ-հեթիաք-մեքիաթ" գեղեցկությունից բացի սա նաև խորը ու թաքնված ակնարկներ է դրել այնտեղ, որն անվերջ մտածելու տեղիք է տալիս: Մյուսներին դա կարծես թե չի հաջողվում և սրանք շեշտը դնում են միայն արտաքին էֆեկտների, լավ կամ ոչ այնքան լավ դրված "էլֆ-հեթիաք-մեքիաթ" պահերի վրա, ինչի առավելագույնը, սակայն այն է, որ այն, լավագույն դեպքում, կարող է մոտենալ, բայց ոչ գերազանցել Թոլքիենին...

Կարծես թե ոլորտը փակուղի է մտնում, համենայն դեպս մինչև Թոլքիենի մասշտաբի մեկի ի հայտ գալը...:think

Հայկօ
19.09.2011, 23:06

Տոլկինը բնավ էլ լավագույնը չի և ոչ էլ միակը. պարզապես նա այն առաջիններից մեկն էր, որոնցով ժանրը սկսեց ծաղկել: Դու ուրիշ ի՞նչ ես կարդացել՝ ասելու համար, որ ֆենտզին այլևս զարգանալու տեղ չունի: Եթե բացառապես բոլոր հեղինակները նստեն ու սկսեն անընդմեջ գրել, թե ինչպես Ֆրոդոն և ընկերությունը Միջերկրում հաղթեցին Սաուրոնին, այդ ժամանակ կարելի կլինի վստահաբար ասել, որ ժանրը մեռել է: Բայց ոչ շուտ:

Lion
20.09.2011, 07:47
Չէ, հասկանում եմ, ուղղակի ասածս էնա, որ գեղեցիկ հեքիաթ-մեքքիաթից բացի, որն իրոք լավ է ու լավ է կարդացվում, պետք է նաև ֆենթզիի մեջ մեկ այլ, ավելի խոր իմաստ դնել: Այս առումով, օրինակ, նույն Մարտինի այս շարքը կարծես թե այդ իմաստը չունի, ինչքան հաջողացրեցի իր մասին կարդալ...??!!

Ռուֆուս
20.09.2011, 09:49
Լիոն ջան, ավելի լավ ա գիրքը կարդա :)) Հետո կքննարկենք, թե Մարտինի մոտ ինչն ա ստացվել ու ինչը չէ :)

Lion
20.09.2011, 10:13
Հայկ ջան, եթե մի ֆայլով քաշած ունես ռուսերեն, մաիլիս ուղարկի, էլի - էն լինկերից չկարողացա քաշել...

Ռուֆուս
20.09.2011, 10:22
Հայկ ջան, եթե մի ֆայլով քաշած ունես ռուսերեն, մաիլիս ուղարկի, էլի - էն լինկերից չկարողացա քաշել...

մեյլդ ՊՄ արա, կուղարկեմ :)

Ռուֆուս
28.11.2011, 17:12
Ուֆ-ուֆ, 5 գիրքն էլ կարդացի, հիմա 3 պատմվածքներն եմ կարդում ու մոտս Հայկօյի ասած «անբավարարվածության սուր զգացումն» ա մնացել :cry2 Ախր ինչի՞ պետք ա պատմությունը ամենահետաքրքիր պահին կիսատ մնար :angry Մինչև 6-րդ գիրքը դուրս գա, ես կծերանամ... Համ էլ ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց ա Մարտինը ընդամենը 2 գրքով սարքած շիլա շփոթը բարով խերով ծերը ծերին հասցնելու, երևի մինիմում 3 գիրք կգրի...

Ինչ վերաբերվում է գրքերին, շատ ավելի լավն էր, քան պատկերացնում էի... Առաջին երկու գիրքը ոնց որ շատ երկար նախաբան լիներ ու հետագա ավելի մեծ մասշտաբի իրադարձությունների համար հող նախապատրաստեր: Երրորդ գիրքը լավն էր ու ահավոր ծանր էր: Չորրորդը նախորդների համեմատ մի քիչ ձանձրալի էր, բայց գրքի ավարտը էնքան լավն ու անսպասելի էր, որ արժեր մի 800 էջ ոչ այնքան հետաքրքիր ու կարևոր կերպարների մասին կարդալ: Իսկ հինգերորդում արդեն բուն գործողություններն են սկսվում ու ցավոք սրտի կիսատ են մնում, համ էլ Winter is Coming!!!! :scare

Ո՞վ ա կարդացել, ուզում եմ քննարկեմ, մի քանի հետաքրքիր թեորիաներ ունեմ, թե հետո ինչ ա կատարվելու...

Lion
28.11.2011, 20:47
Գիրքը գցել եմ էկրանին, վիզ դրած ուզում եմ կարդալ, բայց առայժմ միայն... մի քանի էջ եմ կարդացել :(

helium
28.11.2011, 23:39
Ես վերջերս 10 սերիաները նայեցի ու շա՜տ դուրս եկան, հիմա ինքս իմ հեռ կռիվ եմ տալիս կարդալ, թե չկարդալ...բայց որ ասում ես 5 գրքից հետո էլ ավելի մեծ անբավարարվածությունա սպասվում հերիք չի, մի հատ էլ Winter is Still Coming դրությունա... :think

Ռուֆուս
29.11.2011, 15:31

Ինձ մենակ մի թող իմ տառապանքների մեջ, կարդա՛ :))

impression
31.01.2012, 20:46
երդվում եմ բոլոր յոթ հին ու նոր աստվածների անունով, որ ՀՈ-ՅԱ-ԿԱՊ գործ ա
դեռ միայն ֆիլմն եմ նայել, գիրքը նոր եմ սկսել, բայց եթե կա Game of thrones կոչվող հիվանդություն, Մարտինամանիա, ուրեմն ես դրանցից հաստատ ունեմ
ժող ջան, սիրտներդ սերիալ ա ուզու՞մ, սա նայեք, հաստատ լիքը բան կշահեք, թող ուղեղներդ խուտուտ տա աննորմալ թափի երևակայությունը, այլ ոչ թե ճղճիմ ընտանեկան կենցաղային հարայ հրոցը

ես հիմա կարդում եմ գրքերը, ցավոք շատ դանդաղ, որովհետև կոմպից ա, աչքերս ուղղակի մեռնում են, բայց ինձ սպանելով կարդում եմ
եթե ես՝ աշխարհի ամենաթամբալ ու անօգուտ մարդկանցից մեկը տենց ինձ կոտորում եմ, ուրեմն ինձնից ավելի նորմալները, որոնք հաստատ շատ-շատ են, դա ուղղակի պարտավոր են անել

շնորհակալության կարիք չկա :D
Ռուֆ, ապրես, որ էդքան պայքարեցիր սա իմ ուղեղին հասցնելու համար :D

Sagittarius
31.01.2012, 23:33
Եթե գիրքը կարդացած չլինեի /դեռ բարեբախտաբար չեմ ավարտել՝ ես ահավոր դանդաղ կարդացող եմ/, շատ հնարավոր ա ասեի, որ իմ ամենասիրած հեռուստասերիալն, բայց գրքից հետո, եսիմ... :esim, արա դե բյուջե չունեք՝ մի՛ նկարեք. առաջին գրքից ոչ մի ճակատամարտ չեն նկարել, գայլերի /direwolf-ներին հայերեն ոնց են ասում/ մոռթոցիներից գրեթե ոչ մի հատված չկա, մեկ-մեկ ոնց մոռանան իրանց մասին:
Մի խոսքով՝ կյանքումս առաջին անգամ գիրք կարդալը ֆիլմ նայելուց գերադասում եմ :love

հ.գ. բայց ինչ կայֆ ա, որ ես հլը ահագին ունեմ կարդալու :))

helium
01.02.2012, 10:35
Առաջին հատորն եմ վերջացնում, ինչ լավա, որ դեռ շատ կա...:love

ivy
01.02.2012, 15:28
Ինչ որ մեկն ունի՞ էլեկտրոնային տարբերակը:

impression
01.02.2012, 16:06
ես ունեմ Ռիպ, կտամ երեկոյան

Ռուֆուս
01.02.2012, 16:13
Ինչ որ մեկն ունի՞ էլեկտրոնային տարբերակը:

Ուղարկում եմ :)

Գեա
01.02.2012, 17:21
Ուղարկում եմ :)
Ռուֆուս ինձ էլ կուղարկես , եթե էլ հասցես տամ??

Ռուֆուս
01.02.2012, 17:36
Ռուֆուս ինձ էլ կուղարկես , եթե էլ հասցես տամ??

Ուղարկիր: Իսկ դու անգլերե՞ն տարբերակն ես ուզում, թե ռուսերենը ճարեմ:

Գեա
01.02.2012, 17:46
չէ անգլերենըմինչև կարդամ մի դար կանցնի , կամ երկու , չգիտեմ ,եթե հնարավոր է ռուսերենը

Արէա
01.02.2012, 21:24
Մարդու հավեսի եք գցում, տնաշեններ :)

Էսօր հինգ գլուխ առաջին գրքից եմ կարդացել, երկու սերիա էլ առաջին սեզոնից նայել եմ :) լավն ա...

Հ.Գ. Ֆիլմը լավ են նկարել, բայց գիրքը...:love

Ռուֆուս
05.02.2012, 20:14
Դեբիլության գերագույն աստիճան :))

Քրիստոնեական Christwire կայքը Game Of Thrones սերիալը հայտարարել է հակաքրիստոնեական ու կոչ է արել բոյկոտել երկրորդ սեզոնի նկարահանումները (http://christwire.org/2012/01/12-reasons-to-boycott-game-of-thrones-in-2012-2/) :))

impression
05.02.2012, 21:10
գրված ա 12 պատճառ, թե ինչի պետք չի նայել GameS of Thrones-ը... նախ գոնե վերնագիրը ճիշտ գրեիք, երկրորդ, որ մտքիս դնեմ, 12 000 պատճառ կգրեմ, թե ինչի ա պետք էդ սայտը փակել նա...

Freeman
05.02.2012, 21:21
Դեբիլության գերագույն աստիճան :))

Քրիստոնեական Christwire կայքը Game Of Thrones սերիալը հայտարարել է հակաքրիստոնեական ու կոչ է արել բոյկոտել երկրորդ սեզոնի նկարահանումները (http://christwire.org/2012/01/12-reasons-to-boycott-game-of-thrones-in-2012-2/) :))

Հակառեկլամն էլ ա ռեկլամ,

Ռուֆ, մեյլիս կուղարկե՞ս ռուսերեն վերսիաները:

Sagittarius
06.02.2012, 23:22
Իմիջայլոց էս Եվրոպայի սառնամանիքին մենակ մի բան ա մտքիս գալիս, "Winter is coming" :)

impression
06.02.2012, 23:36
winter has come, ինչ coming :D բայց աստված չանի դրանց նկարագրած ձմեռը գա, ես տեղում քսան անգամ ինքնասպան կլինեմ

Sagittarius
06.02.2012, 23:42
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=rOzXsqoJhtE

Ռուֆուս
07.02.2012, 00:29
Մելիսանդրի դերասանուհին ինչ անհաջող ա, ես իրեն լրիվ ուրիշ ձևի եմ պատկերացնում... :8 Ստաննիսն էլ դուրս չեկավ:

Մեկ էլ չեմ հասկանում, թե ինչի են վերնագիրը դրել Game of Thrones 2... Ախր ամեն գրքի վերնագիրը շատ լավ նկարագրում է կոնկրետ վեպի գործողությունները:

Արէա
07.02.2012, 09:57
Դեբիլության գերագույն աստիճան :))

Քրիստոնեական Christwire կայքը Game Of Thrones սերիալը հայտարարել է հակաքրիստոնեական ու կոչ է արել բոյկոտել երկրորդ սեզոնի նկարահանումները (http://christwire.org/2012/01/12-reasons-to-boycott-game-of-thrones-in-2012-2/) :))

Բայց ինչ ուզում եք ասեք, ճշմարտության նշույլ կա սրանց դիտարկումների մեջ: Ֆիլմում շատ են բաց տեսարանները, գրքում էդպես չի, գրքում շատ ավելի հպանցիկ ա անցնում էդ ամեն ինչի կողքով, իսկ ֆիլմում ամեն ինչ սենց ճակատիտ ճպցնում են :)

Սկզբում ուզում էի տնեցիքին համոզեի, որ իրենց սերիալների ժամին սա նայեն, բայց հետո զգացի որ էդքան էլ ընտանիքով նայելու ֆիլմ չի:
Իսկ գիրքը հանգիստ կարող եմ բոլորին խորհուրդ տալ:

Malxas
07.02.2012, 16:25
Ոչ թե էնքան էլ ընտանիքով նայելու ֆիլմ չի, այլ պարզապես ընտանիքով նայելու ֆիլմ չի:
Գովեստներից հետո սպասելիքներն ավելի շատ էին, բայց ընդհանուր առմամբ ֆիլմը լավն է և հետաքրքրությամբ նայվում է: Իսկ նկատեցիք, որ դուդուկը էստեղ էլ է թափանցել? :)
Հատուկ շնորհակալություն Ռուֆուսին, մի քանի օր է կլանված նայում եմ: Ափսոս գիրքը կարդալու ժամանակ չկա, մանավանդ ասում եք, որ բավական հաստափոր է:

Բայց ինչ ուզում եք ասեք, ճշմարտության նշույլ կա սրանց դիտարկումների մեջ: Ֆիլմում շատ են բաց տեսարանները, գրքում էդպես չի, գրքում շատ ավելի հպանցիկ ա անցնում էդ ամեն ինչի կողքով, իսկ ֆիլմում ամեն ինչ սենց ճակատիտ ճպցնում են :)

Սկզբում ուզում էի տնեցիքին համոզեի, որ իրենց սերիալների ժամին սա նայեն, բայց հետո զգացի որ էդքան էլ ընտանիքով նայելու ֆիլմ չի:
Իսկ գիրքը հանգիստ կարող եմ բոլորին խորհուրդ տալ:

Leo Negri
24.02.2012, 01:35
Մելիսանդրի դերասանուհին ինչ անհաջող ա, ես իրեն լրիվ ուրիշ ձևի եմ պատկերացնում... Ստաննիսն էլ դուրս չեկավ:

Գրքերի սերիան կարդում եմ գրեթե առաջին գրքի լույս տեսնելու պահից, Մարտինի էն հիիիին կարդացողներից եմ: Կարողա մի տարի ուշ սկսած լինեմ, էական չի: Ասածս ինչա` էսքան տարիների ընդացքում կերպարների իմ սուբյեկտիվ պատկերացումը էնքան էր արմատավորվել, որ առաջին սեզոնի նկարահանումից առաջ ոչ մի դերասանական ընտրություն դուրս չէր էկել`բացի երևի Արյայից, Թիրիոնից, մեկ էլ շատ ձգած Դրոգոյից: Բայց դե երբ սկսին խաղալ, մտքիս էկավ որ շատ օրգանիկ ու բնականա ստացվում, իրոք գրեթե բոլորի մոտ ստացվումա իրանց բարդագույն կերպարների բեռը քաշել: Ասածս ինչա` եթե Մարտինը մասնակցելա դերասանների ընտրությանը, ու ընտրել են էդ էրկուսին, ուրեմն իրանց մոտ էլ ուժեղ կստացվի: Եթե Մելիսանդրին ընտրել են /իսկ ընտրողները իրանց պրոֆեսիոնալիզմը ցուցադրեցին դեռ առաջին սեզոնում/ լիքը իրանից հմայիչ կարմիր մազավոր կնանիքից, ուրեմն ինքը իրանից իրոք ինչ որ բան ներկայացնումա. ու դերը լավ կքաշի: Ոնց որ Սերսեյը, որը բնավ հեչ արտաքնապես գրքի Սերսեյին մոտիկ չի:

Մեկ էլ չեմ հասկանում, թե ինչի են վերնագիրը դրել Game of Thrones 2... Ախր ամեն գրքի վերնագիրը շատ լավ նկարագրում է կոնկրետ վեպի գործողությունները:

Որովհետև Գահերի Խաղը դեռ շարունակվում է` տես գիրք չորրորդ, Բեյլիշի գլուխները:

Ռուֆուս
24.02.2012, 11:31
Ես օրինակ Մելիսանդրին մոտավորապես պատկերացնում եմ սենց.

http://fc06.deviantart.net/fs19/f/2007/260/a/a/Melisandre_of_Asshai_01_by_Riveda1972.jpg

http://tvovermind.zap2it.com/wp-content/uploads/2011/06/melisandre.jpg

Էնպես, որ վրան նայես, զգաս, թե ինչպես ա կրակը վրայից թափվում, ինչքան շատ խարիզմա ունի ու ինչքան շատ կյանք կա մեջը, այլ ոչ թե սփրթնած նարնջագույն մազերով, ընդհանրապես չմտապահվող դեմքով անմեղ աղջնակ: Չնայած կարող ա ես եմ սխալվում ու ֆիլմում լրիվ ուրիշ ձևի է լինելու: Համենայն դեպս եթե Մոնիկա Բելլուչչին կամ Հելենա Բոնեմ Քարտերը մազերը վառ կարմիր ներկեին ու կարմիր շոր հագնեին, հոյակապ Մելիսանդր կլինեին:

Leo Negri
24.02.2012, 12:11
Ռուֆուս, պետք չի խառնել խարիզման ու գլամուռը: Քո տեղադրած նկարների մեջ կա երկրորդը, բայց ոչ առաջինը: Իսկ ասենք էս մեկում` չէ:

53953

Մարտինի Մելիսանդրը գեղեցիկա, բայց

1. հասուն, բավականին հասուն գեղեցիկ կինա, ոչ թե գլամուրային թինեյջեր, ոնց որ քո տեղադրած նկարներում
2. ֆանատիկա, ասելա թե գժի հոտ վրից պիտի գա + որոշակի լարում, ուժասպառության շեմին կանգնել, բայց ներքին կրակի հաշվին էդ շեմը չանցնել
3. շատ, շատ վտանգավորա
4. իրա կերպարը պիտի որոշակի չափով հիպնոսացնի, քաշի իրա մեջ
5. միաժամանակ որոշակի օտար, արխայիկ, անմարդկային տպավորություն պիտի գործի

Վան հուտենը էդ բոլոր հատկանիշներն ունի:

, այլ ոչ թե սփրթնած նարնջագույն մազերով, ընդհանրապես չմտապահվող դեմքով անմեղ աղջնակ:

53951

53952

Աղջնակ? Չմտապահվող? Նարնջագույն? Վստահ ես?

Իսկ դե սփրթնածը` մասնագիտություննա պահանջում: Ստվեր ծնել, բան` ամենաառողջ զբաղմունքը չի:

Համենայն դեպս եթե Մոնիկա Բելլուչչին կամ Հելենա Բոնեմ Քարտերը մազերը վառ կարմիր ներկեին ու կարմիր շոր հագնեին, հոյակապ Մելիսանդր կլինեին:

Ավելի էպիկ ֆեյլ դժվար կլիներ պատկերացնել, էրկու դեպքում էլ:

Ռուֆուս
24.02.2012, 12:49
Լեո, ճիշտ ես, իմ նկարները էդքան էլ հաջող չէին, Գուգլում առաջին պատահած քիչ թե շատ հաջող նկարները ընտրեցի: Քո նկարը շատ ավելի ա համապատասխանում իմ պատկերացրածին: Բայց մեկ ա, էդ դերասանուհին իմ սրտով չի ու իմ կարծիքով չի համապատասխանում քո նշած հատկանիշներից ոչ մեկին :))

Լավ, ինչևէ, կարող ա ես եմ սխալ ու ֆիլմում լրիվ ուրիշ լինի Մելիսանդրը: Սպասենք տեսնենք: Անկախ նրանից, թե ով կխաղա Մելիսանդրի դերը, ինքն իմ ամենասիրած կերպարներից մեկնա :love

Chilly
24.02.2012, 12:59
Ռուֆուս, դու մարդ չես... Հիմա սաղ դասեր - գործեր մի կողմ դնեմ ֆենթզի կարդա՞մ :(

ivy
24.02.2012, 13:17
Էլեկտրոնային տարբերակով դժվարանում եմ կարդալ, հոգնում են աչքերս: Պատվիրել եմ գրքերը, շուտով կգան բոլոր (մինչ օրս գրած) հատորները, կկարդամ:
Ֆիլմն էլ առաջին երկու սերիան եմ նայել: Մնացածը հա մտածում էի նայել, հա ձգձգում էի... Էնքան ձգձգեցի, մինչև իմացա, որ մյուս շաբաթվանից էստեղ սկսելու են ցույց տալ թիվի-ով: Արդեն սովորել եմ բոլոր ֆիլմերը գերմաներեն նայել, դա էլ կարժանանա նույն բախտին: Ի դեպ, նենց հոյակապ են թարգմանում էս նեմեցները, որ ուշադիր չլինես, չես էլ զգա, որ ոչ թե գերմանական ֆիլմ է, այլ թարգմանած:

StrangeLittleGirl
24.02.2012, 16:12

Կգամ, կվերցնեմ քեզնից էդ գրքերը, կկարդամ, կվերադարձնեմ :P

ivy
24.02.2012, 17:26
Կգամ, կվերցնեմ քեզնից էդ գրքերը, կկարդամ, կվերադարձնեմ :P

Համաձայն եմ :)

Sagittarius
16.03.2012, 18:38
Հեռուստասերիալում գլխավոր դերասանները բավականին հաջող են ընտրված: Հատկապես լավ է ընտրված Արյա Ստարկի դերասանուհին, որին նոր սեզոնում ահագին աշխատանք է սպասվում: Մենակ հուսով եմ, որ երկրորդ սեզոնի մարտական ու գայլերի մասնակցությամբ դրվագները ավելի դիտարժան կներկայացնեն: Հա, մեկ էլ դրագոնների վրա փող չափսոսեն:

Sagittarius
17.03.2012, 00:18
Ուֆ-ուֆ, 5 գիրքն էլ կարդացի, հիմա 3 պատմվածքներն եմ կարդում ու մոտս Հայկօյի ասած «անբավարարվածության սուր զգացումն» ա մնացել :cry2 Ախր ինչի՞ պետք ա պատմությունը ամենահետաքրքիր պահին կիսատ մնար :angry Մինչև 6-րդ գիրքը դուրս գա, ես կծերանամ... Համ էլ ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց ա Մարտինը ընդամենը 2 գրքով սարքած շիլա շփոթը բարով խերով ծերը ծերին հասցնելու, երևի մինիմում 3 գիրք կգրի...

Ինչ վերաբերվում է գրքերին, շատ ավելի լավն էր, քան պատկերացնում էի... Առաջին երկու գիրքը ոնց որ շատ երկար նախաբան լիներ ու հետագա ավելի մեծ մասշտաբի իրադարձությունների համար հող նախապատրաստեր: Երրորդ գիրքը լավն էր ու ահավոր ծանր էր: Չորրորդը նախորդների համեմատ մի քիչ ձանձրալի էր, բայց գրքի ավարտը էնքան լավն ու անսպասելի էր, որ արժեր մի 800 էջ ոչ այնքան հետաքրքիր ու կարևոր կերպարների մասին կարդալ: Իսկ հինգերորդում արդեն բուն գործողություններն են սկսվում ու ցավոք սրտի կիսատ են մնում, համ էլ Winter is Coming!!!! :scare

Ո՞վ ա կարդացել, ուզում եմ քննարկեմ, մի քանի հետաքրքիր թեորիաներ ունեմ, թե հետո ինչ ա կատարվելու...

Չորրորդ գիրքը նոր եմ սկսել. բավանդակությունն եմ նայում՝
Cersei
Jaime
Samwell
Brienne
Cersei
Cersei
...
...
...
Cersei
արդեն պատկերացնում եմ, որ երրորդ գրքի համեմատ, նամանավանդ կատաղած վերջաբանի, ձանձրալի ա լինելու, բայց դե լավ ա, որ ինչ-որ մի կարևոր կետի ա տանում ես ամենը վերջում: Բայց երրորդ գիրքը շատ լավն էր :(

Ռուֆուս
17.03.2012, 02:39

Բա ձևեր էիր թափում, թե դանդաղ ես կարդում, ժամանակ չունես, բայց արդեն չորրորդ գրքին ես հասե՞լ :)) Երրորդ գիրքն ամենահզորն ա, հատկապես էն մի գլուխը, որի ժամանակ միկրոինֆարկտ տարա ու որից հետո ապրելու ցանկությունը մոտս իսպառ վերացավ :)) Ես բոլոր Ֆրեյերի ***** *****: Հա, ինչ վերաբերվում ա չորրորիդն ու հինգերորդին, Մարտինը դրանք կիսել է, POV կերպարների մի մասը (իմ կարծիքով ամենաանհետաքրքիրները) չորրորդ գրքում են, իսկ հետաքրքիր կերպարները հինգերորդի առաջին մասում, որից հետո երկու գրքերի կերպարները կրկին միավորվում են: Հա ու չորրորդը իրոք նախորդների հետ համեմատած ձանձրալի է ու անհետաքրքիր, բայց երբ որ հասնում ես գրքի վերջին ու բացահայտում ես, թե Մարտին ինչ լավ-լավ բաներ ա քո համար թաքցրել, հասկանում ես, որ էդ ամբողջը իզուր տեղը չես կարդացել...

Sagittarius
19.03.2012, 17:49

Ես կյանքում գիրք կարդալու մոլուցքով չեմ տառապել, ինչ էլ կարդացել եմ միշտ ինձ ստիպելով եմ կարդացել, բայց առաջին անգամն ա, որ գիշերվա ժամը չորսին ինձ ստիպում եմ, որ էլ չկարդամ գնամ քնեմ :))

Էտ Ֆրեյների հարցերը աչքիս Բերիկը լուծի

Դեպքերի զարգացման մի քանի սցենար եմ պատկերացնում, բայց կարդամ պրծնեմ, նոր կքննարկենք:

Մարտինն էլ ասում ա մի 2-3 տարի կտևի, մինչև հաջորդ գիրքը վերջացնի :( իսկ ողջ շարքը կարողա մի ութը տարի էլ քաշի:

Թարմ վիդեոներ հաջորդ սեզոնից…

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=NApAtmugS1c

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=VARwvVJxnYw

http://www.hbo.com/video/video.html/?autoplay=true&vid=1244308&filter=game-of-thrones&view=null

բա հլը էս!!! աաաաա, հեսա ինֆակտ կստանամ, նոր գտա էս մի վիդեոն

http://www.youtube.com/watch?v=b-KzAaSii3M&feature=youtu.be

Sagittarius
22.03.2012, 18:16
վերջ, երեկ գիշեր չորրորդ գիրքն էլ ավարտեցի, սա երևի իմ նոր ռեկորդն ա :))

վերջում՝ "I'm Pate, like the big boy" ահագին ժամանակ ա մտածում եմ, էս Pateը ով ա, մի տեղից ծանոթ ա, վերջը գտա ինքը ով էր

ո՞րն է ձեզ համար ամենահետաքրքիր կերպարը: Ինձ համար, ինչքան կարդացել եմ, ամենահետաքրքիրը Արիա Ստարկն է

Ռուֆուս
22.03.2012, 19:22
Մալադեց :))

ո՞րն է ձեզ համար ամենահետաքրքիր կերպարը: Ինձ համար, ինչքան կարդացել եմ, ամենահետաքրքիրը Արիա Ստարկն է

Ամենահետաքրքիրը բնականաբար Ռաեգար Թարգերյանն ա, ինքը գլխավոր հերոս չէ, մեռած է, բայց իր մասին շատ տարբեր ու խիստ հակասական կարծիքներ ես լսում: Բայց ինչքան շատ ես խորանում իր կերպարի մեջ, էդքան լավն ու հետաքրքիր ա ինքը դառնում: Մեկ էլ շատ եմ սիրում Վայմեն Մենդերլիին, ինքն էլ է երկրորդական հերոս, պլյուս ահավոր չաղ ա ու շատակերբայց հինգերորդ գրքում մի հատ նենց badass պլան ա իրագործում, որ քիչ ա մնում բռնես ու ճակատը պաչես :)) Բայց պիտի շատ ուշադիր լինես կարդալուց, թե չէ կարող ա չնկատես էդ ամենը

Sagittarius
22.03.2012, 19:52

դե որ էտ պլանը սոխի ասպետի հետ ա կապված, գրեթե կասկած չունեմ. չորրորդ գրքում արդեն կարելի էր կռահել, որ ինքը իրան չի գլխատել :)

հ.գ. հա, մեկ էլ, Թարգերյաները հայ են :))

ivy
22.03.2012, 20:00
Ես կարդում եմ, բայց դանդաղ: Որովհետև ահավոր վախենալու ա...:scare
Շատ հետաքրիր ա, բայց ժամանակ առ ժամանակ սրտիս աշխատանքը նե՜նց ա արագանում, գիրք հո չի, մաքուր ադրենալին:

Sagittarius
22.03.2012, 20:07
հա մեկ էլ հետաքրքիր մի քանի նմանություն են տեսել ստեղի մշակույթների և իրական մշակույթների միջև

Iron Men- Վիկինգներ,
Braavosi- Վենեցիանցիներ
Dothraki- Հոներ, Մոնղոլներ, Արաբներ
Dornish- Մավրեր
Wildlings- Կելտեր
Մնացած Westerosi- հիմնականում միջնադարյան Բրիտանացիներ
Free Cities- մի տեսակ Հունական Քաղաք Պետություններ. նույնիսկ Պենտոս անունը հունական է հնչում

Ռուֆուս
22.03.2012, 20:14
դե որ էտ պլանը սոխի ասպետի հետ ա կապված, գրեթե կասկած չունեմ. չորրորդ գրքում արդեն կարելի էր կռահել, որ ինքը իրան չի գլխատել :)

հ.գ. հա, մեկ էլ, Թարգերյաները հայ են :))

Սոխի ասպետի հետ Մանդերլին պլաններ ունի, բայց դրանք էդքան էլ հանճարեղ չեն: Իր հանճարեղ պլանը չափից դուրս դաժան ա ու սառնասիրտ ձևով իրականացված վրեժխնդրություն ա, որից մազերդ բիզ-բիզ կկանգնեն :))

Ռուֆուս
22.03.2012, 20:34
հա մեկ էլ հետաքրքիր մի քանի նմանություն են տեսել ստեղի մշակույթների և իրական մշակույթների միջև

Iron Men- Վիկինգներ,
Braavosi- Վենեցիանցիներ
Dothraki- Հոներ, Մոնղոլներ, Արաբներ
Dornish- Մավրեր
Wildlings- Կելտեր
Մնացած Westerosi- հիմնականում միջնադարյան Բրիտանացիներ
Free Cities- մի տեսակ Հունական Քաղաք Պետություններ. նույնիսկ Պենտոս անունը հունական է հնչում

Իմ մոտ սենց ա ասոցիացիաները.

The North - բնականաբար միջնադարյան Անգլիա, մի թեթևակի համեմված վիկինգյան մշակույթով ու նախանորմանական Անգլո-սաքսոնական մշակույթով
The Vale - ոնց որ Շոտլանդիայի ու Շվեյցարիայի խառնուրդը լինի: Շոտլանդիայի, որովհետև լեռնային վայրի կլաններ կան ու Շվեյցարիայի, որովհետև լեռնային երկիր ա ու քաղաքականապես չեզոք ա
The Riverlands - միջնադարյան Գերմանիա, որը շատ հարուստ ու մեծ ա, բայց միշտ տուժվում ա հարևան երկրների պատերազմների պատճառով...
The Westerlands - Նիդեռլանդներ/Ֆլամանդրիա, մի փոքր համեմված միջնադարյան Անգլիայով: Համ շատ փոքր ա, համ շատ մարդ չի ապրում, բայց փոխարենը ամենահարուստն ա ու ամենաազդեցիկը ու կարողանում ա իրենցից ավելի մեծ ու հզոր երկրներին կառավարել
Iron Islands - միանշանակորեն վիկինգներ
The Reach - միջնադարյան Ֆրանսիա, իրենք շատ մեծ կարևորություն են տալիս ասպետությանը, գինի են սիրում, վերին աստիճանի թիթիզ են ու մի քիչ էլ գոռոզ
Crownlands/King's Landing - King's Landing-ը Հռոմն ա, Crownlands-ն էլ Իտալիան
Stormlands - Շատ դժվար ա ասել, ավելի շուտ Իտալիայի, Հունաստանի, Բալթյան երկրների միքս է
Dorne - մավրիտանական Իսպանիա/Պորտուգալիա/Հյուսիսային Աֆրիկա
Wildlings- Կելտեր

Բրաավոս - սկզբում ես էլ էի Վենետիկին նմանեցնում, բայց 4-րդ գրքից պարզ դարձավ, որ ավելի շուտ հոլանդական կամ ֆլամանդական քաղաք է հիշեցնում, օրինակ Բրյուգգե կամ Ամստերդամ
Վոլանտիս - հնդական/արաբական ինչ-որ միքս, նույնը նաև Qarth-ը
Մնացած Ազատ Քաղաքների դեպքում դժվար է ասել, բայց կիսամիջերկրածովային, կիսահունական, կիսաարաբական, կիսահնդկական քաղաքներ են: Էն երկու քաղաքն էլ, որ միշտ իրար հետ պատերազմում են (կարծեմ Lys-ն ու Myr-ը) Վենետիկն ու Ճենովան են:
Dothraki - թաթար-մոնղոլների ու հոների միքս

Sagittarius
22.03.2012, 22:46
Բրաավոս - սկզբում ես էլ էի Վենետիկին նմանեցնում, բայց 4-րդ գրքից պարզ դարձավ, որ ավելի շուտ հոլանդական կամ ֆլամանդական քաղաք է հիշեցնում, օրինակ Բրյուգգե կամ Ամստերդամ

Հնարավոր ա ֆլամանդական տարրեր էլ կան: Բայց 4-րդ գրքում նեկայավում ա՝
դիմակների քաղաք, կանալներով, առանց պարիսպների, առանց ծառերի, ասսասիների բուն. իրանց սրամարտի ոճը, գիշերային դուելները, սրով ման եկող ցանկացածին մարտահրավեր նետելու սովորույթը. Iron Բանկը /չնայած Ամստերդամն ել Բանկերի մայրաքաղ է եղել/, կղզիների վրա գտնվելը, կառքերը բացակայությունը, որոնց փոխարինում են նավակները /նույնիսկ մինչև հիմա բուն Վենեցիայում ավտոճանապարհներ և մեքենաներ չկան/

սրանք ավելի շատ Վենեցիային են ակնարկում

Ռուֆուս
22.03.2012, 23:11

Լավ, արի բարիշենք, կիսով չափ Վենետիկ է.

Ջրանցքներ, կուրտիզանուհիներ, կղզիներ, գոնդոլաներ, Sealord's Palace-ը Դոժերի պալատն է հիշեցնում

կիսով չափ էլ Բրյուգգե/Ամստերդամը.
Էլի ջրանցքներ, կղզիներ, մառախլապատ եղանակ, Iron Bank-ը Hansa-ի միությունն ա հիշեցնում, փոքր է, բայց չափից դուրս հարուստ է ու շատ ազդեցիկ, ցուրտ է, հյուսիսային է:

Չգիտեմ, ինձ էդ ցուրտը, մառախուղն ավելի շատ Բրյուգգե/Ամստերդամ հիշեցրեց, քան Վենետիկ, բայց իրականում երկուսի խառնուրդն է:

Malxas
23.03.2012, 11:14
Իսկ ով կասի, թե երկրորդ սեզոնը երբ է պատրաստ լինելու:

Ռուֆուս
23.03.2012, 11:24
Իսկ ով կասի, թե երկրորդ սեզոնը երբ է պատրաստ լինելու:

Ապրիլի 1-ից սկսվելու է:

Sagittarius
23.03.2012, 21:35
լսել եմ Մարտինին սենց հարց են տվել՝ արդյո՞ք R+L=J ճիշտ է, հուշում՝ J=Jon :)

Ռուֆուս
23.03.2012, 21:47
լսել եմ Մարտինին սենց հարց են տվել՝ արդյո՞ք R+L=J ճիշտ է, հուշում՝ J=Jon :)

Վերևինն ու սա չկարդաք, եթե գրքերը լրիվ չեք կարդացել:
Սպասում էի կարդայիր, վերջացնեիր, նոր քննարկեինք: Գրքերում ու հատկապես GoT-ում լիքը հուշումներ կան, որոնք հիմնավորում են, որ իրոք հնարավոր է, որ R+L=J, ես ինքս 99 տոկոսով համոզված եմ, որ էդպես ա :) Եթե հետաքրքիր ա, հուշումներից մի քանիսը կասեմ:

Չնայած Մարտինը էնքան անկանխատեսելի է, որ վերջում կարող ա լրիվ ուրիշ բան մեզ հրամցնի :))

Sagittarius
23.03.2012, 21:54
աչքիս պետք է սպոյլերների նոր դասակարգում մտցնենք՝ Սպոյլեր Առաջին Գիրք, Սպոյլեր Երկրորդ Գիրք.... հիմա բացե՞մ էտ, թե չէ՞.... այ մարդ երբ եմ հինգերորդ գիրքն էլ կարդալու վերջացնեմ, արդեն սպոյլերաֆոբիայա մոտս, յութուբի կոմմենտներն էլ եմ վախենում կարդալ

Ռուֆուս
23.03.2012, 21:59

Վայ, սխալ էի գրել, արխային բաց ու կարդա :)) Բայց լավ կլինի սրանից հետո սպոյլեր գրելուց զգուշացնենք, թե մինչև որ գիրքն ա վերաբերվում :)

Sagittarius
31.03.2012, 04:07
ուֆֆֆ, վերջ, հիմա արի ու երեք տարի սպասի

մի հատ նենց badass պլան ա իրագործում, որ քիչ ա մնում բռնես ու ճակատը պաչես :)) Բայց պիտի շատ ուշադիր լինես կարդալուց, թե չէ կարող ա չնկատես էդ ամենը

առաջին անգամից չնկատեցի էտ պահը. մտածեցի ամենավերջում ա իրագործելու, բայց վերջում որ ոչինչ տեղի չունեցավ, ելի հետ գնացի, վեևընթերցի էտ հատվածը ու Rat Cookից գլխի ընկա :)) :[

Գրեթե համոզված եմ, որ Ջոնը Ռաեգարի ու Լիանայի տղեն ա: Մեկ որ Նեդը անընդհատ հիշում էր Լիանայի վերջին խոսքերը «Խոստացիր», հավանար նկատի ունենալով՝ խոստացիր, որ Ջոնին կփրկես: Մեկ էլ որ անընդհատ ասվում է, որ Դրագոնը երեք գլուխ ունի, Դաեներիս, Աեգոն, և Ջոն

Chilly
02.04.2012, 13:36
Երկրորդ սեզոնի առաջին մասը (http://thepiratebay.se/torrent/7152563/Game.of.Thrones.S02E01.480p.HDTV.x264-mSD) նայեցի ու ավելի վատ եղավ, քան եթե չնայեի, դե արի ու երկու շաբաթ սպասի :(

Հայկօ
04.04.2012, 11:00
Մարդիկ ՄԻ ՏԱՐԻ սպասել են, Մուշ :sad :))

Sent from my HTC Sensation Z710e using Tapatalk

Chilly
04.04.2012, 11:04
մաղթում եմ հաջորդ սերիայում մի հատ սոված վիշապների բրիգադ ռաստվի էդ աշխարհին, սաղին ուտեն, կինոն պրծնի

ivy
04.04.2012, 14:30
Ֆիլմում մի բան ինձ շատ է անհանգստացնում:
Lena Headey (http://www.imdb.com/name/nm0372176/)-ը՝ թագուհու դերում: Ես իրեն երբևէ բացասական դերում չեմ տեսել ու էստեղ չեմ կարողանում իրեն էն ընկալել, ինչ իր կերպարը պահանջում է: Իր արտաքինի մեջ էնքան վեհություն կա, միանգամից պատկառանք առաջացնող փայլ: Հա, իրեն սազում է թագավորական դեր, բայց դրական կերպարներ մարմնավորելիս:
Իսկ էսպես մի տեսակ անհամապատասխանություն եմ զգում: Ու համ էլ էնպիսի տպավորություն է, որ ինքը չի էլ ուզում լրիվ մտնել Լանիստեր էգի կերպարի մեջ: Մի տեսակ շատ միագիծ է, ուղիղ. էդ կերպարը ավելի էմոցիաներ է պահանջում, ավելի խորք: Կամ իր էությունը իսկականից չի համապատասխանում դերին կամ գիրքն է ալարել կարդալ կամ էլ ես ամեն ինչ շատ սուբյեկտիվ եմ ընկալում: :)
Եսիմ... :think

Sagittarius
10.04.2012, 21:28
Քիչ առաջ ֆեյսբուքում տարածված հաղորդագրությունում հաստատվեց որ «Գահերի խաղ» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանն էլ է նկարահանվելու!!! Ջաաա՜ն...
Այսինքն՝ ամենայն հավանականությամբ ողջ պատմությունն էլ կէկրանավորվի՝ ի տարբերություն նախօրոք շրջանառվող լուրերի, թե միայն առաջին երեք գրքերն են նկարահանելու:

Հայկօ
17.04.2012, 21:54
Ընտիր էջ եմ գտել DeviantArt-ում: «Սառույցի ու հրո երգի» լիքը-լիքը հերոսներ՝ ավատարիզացված :)): Փոքրիկ, սիրունիկ բարաթեոններ, ստարկեր, տարգարիեններ և այլն, համարյա երկու հարյուր նկար՝ մեկը մյուսից լավը :): Ոճը շատ սիրուն ա:

http://evrach.deviantart.com/gallery/

Leo Negri
18.04.2012, 13:44
Նախնական գնահատականներ:

Մելիսանդրա: լավնա, չնայած պետքա սպասել, մի էրկու սերիա հետո ավելի պարզ կլինի:
Սթաննիս: բավականաչափ անդուրա, հակակրանք առաջացնող, ասելա թե լավա ընտրած, հա:
Յարա /գրքում՝ Աշա/: Ավելին էի սպասում: Մի տեսակ չափից գունատա ստացվել, գրքում ամենահավես ու վառ կերպարներիցա:
Բրիեն: Երևի երկրորդ սեզոնի ամենամեծ քասթինգային հաջողություններիցա: Նենց լավիկնա իրա կացին էրեսով, որ էլ ասելու չի:
Մարջերի: Ավելի սիրուն էի սպասում, մի տեսակ պարզոտա: + գրքում ինքը անմեղ արտաքին ունի, իսկ ստեղ արտաքինը խորամանկա:
Դավոս: Չափից հաղթանդամա ու հերոսական: Չնայած կուտվի, հա:
Ջիլլի: Էլի շատ լավա ընտրած, մի տեսակ ապուշոտ:
Քրասթեր: Նորմալա:
Սալլադոր: Լավնա, հա ինչ անենք Սերսեյինա ուզում:
Թեոնի պապա+հոպար no.1: Ոչինչ: Բայց պետքա սպասել, տենալ հոպարներ nn. 2 ու 3ը ոնց են:
Ջաքեն: Հա, մոտավորապես տենց էլ պատկերացնում էի:

Երևի հլա էսքանը: Ընդհանուր առմամբ լավա ստացվում, նայվումա հետաքրքիր: Տենաս մոտները կհաջողվի մասշտաբային ճակատամարտ նկարել?

Հայկօ
21.04.2012, 15:09
Ես հլը չեմ նայում. բոլոր մասերը դուրս կգան, հետո միանգամից ու մեծ դոզայով կնայեմ )):

Ռուֆուս
21.04.2012, 22:59
Մելիսանդրի մասին կարծիքս փոխում եմ, վատիկը չի:
Յարան (Աշան) իմ կարծիքով շատ լավ ընտրություն ա:
Բայց ամենալավը Բրիենն ա ստացվել, ոնց որ գրքերում էր տապոռ, տենց էլ կինոյում :))
Մարջերիի դերասանուհու դեմքի վրայով ոնց որ տանկ անցած լինի, չնայած էդքան էլ վատը չի:
Ջաքեն Հ՛Ղարը շատ լավն ա:
Մյուսները նորմալ են:

Sagittarius
21.04.2012, 23:04
Ոչ դերասանների մասին՝

Պայք ամրոցը շատ լավ ա ստացել: Grey Wind ու Ghost-ը վերջն են :love

հ.գ. Աշային ե մի քիչ ավելի սեքսոտ էի պատկերացնում, բայց իրանց ընտրությունը իմ կարծիքով ավելի ա համապատասխանում իրա «աղի» կերպարին

Sagittarius
24.05.2012, 21:40
հլը ինչ եմ գտել :love ա դե, The National-ը վերջն ա էլի

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=sn2l2_v6Ur8

հ.գ. RW :cry

Ռուֆուս
24.05.2012, 23:54
Հայերը հարսանիքներին տաշի-տուշի են անում, Վեստերոսցիները սրտաճմլիկ երգեր են երգում, թե սա ինչ մի bedding-ի երգ ա... :( RW :cry2

Sagittarius
25.05.2012, 00:03
Հայերը հարսանիքներին տաշի-տուշի են անում, Վեստերոսցիները սրտաճմլիկ երգեր են երգում, թե սա ինչ մի bedding-ի երգ ա... :( RW :cry2

բայց հլը մի պահ պատկերացրու մյուս եթերաշրջանում այս երգի ուղեկցությամբ RW տեսարանը :love :(

Ռուֆուս
25.05.2012, 00:13
բայց հլը մի պահ պատկերացրու մյուս եթերաշրջանում այս երգի ուղեկցությամբ RW տեսարանը :love :(

Բայց Rains of Castamere-ի հետ կապված մի հատ խնդալու բան էլ եմ հիշում, անկապ էպիզոդ էր, բայց մեջս տպավորվել ա :)) Ջոֆրիի հարսանիքին երբ բարդերը իրար հետևից էդ էին երգում, որ Լաննիստերների հետույքը մտնեին, հիշու՞մ ես Լեդի Օլեննան ինչ ա ասում.

Queen Margaery appeared suddenly at Joffrey’s elbow. “My sweet king,” the Tyrell girl entreated, “come, return to your place, there’s another singer waiting.”
“Alaric of Eysen,” said Lady Olenna Tyrell, leaning on her cane and taking no more notice of the wine-soaked dwarf than her granddaughter had done. “I do so hope he plays us ‘The Rains of Castamere.’ It has been an hour, I’ve forgotten how it goes.”

Կարևորը պառավի հումորը տեղն ա, իր էպիզոդների վրա բոլ-բոլ խնդացել եմ :))

Kita
25.05.2012, 00:26
Հեսա դուք 2 շաբաթից էլ բան չեք ունենա նայելու, իսկ ես բոլոր 10 սերիաները մեկից սկզբից վերջ կնայեմ 0ից:love:yahoo
Իհարկե մի տոննա մազոխստացա ինքս իմ հանդեպ, բայց որ պատկերացնում եմ կայֆը:love
Հեսա կնստեմ մի հատ էլ 1ինը կնայեմ կրկին ու դրանից հետո մեկից:love

Sagittarius
26.05.2012, 21:17
Բոլոր նրանց համար, ովքեր նայում են հեռուստասերիալը, հաջորդ էպիզոդը ոչ մի պարագայում բաց չփողնեք.

Battle of Blackwater Bay :goblin

Ռուֆուս
15.06.2012, 12:26
Երկրորդ սեզոնը վերջացավ, կարծիքս մոռացա գրել...

Կարծիքս շատ հակասական ա, համ խիստ դրական, համ էլ բավականին բացասական: Դրական է այնքանով, որ չափից դուրս բարձորակ ու գեղեցիկ սեզոն էր, համ տեսարաններն էին լավը, համ դերասական խաղը, համ էլ սյուժեն: Բացասական էր նրանով, որ երկրորդ գրքից տարբերությունները շատ շատ էին: Դե հա, գրքերը հնարավոր չէ ամբողջությամբ ադապտացնել սերիալի համար առանց որևէ բան բաց թողնելու կամ փոփոխելու, բայց միևնույնն է, առաջին սեզոնը ավելի հավատարիմ էր գրքին, քան երկրորդը

Ամենահաջողը King's Landing/Լաննիստերներ/Ստաննիս ու Ռենլի Բարաթեոններ մասն էր, չնայած էստեղ էլ էին փոփոխություններ շատ արել: Հատկապես Blackwater Bay-ի ճակատամարտը հոյակապ էր ստացվել:

Մյուս հաջող մասը Iron Islands/Winterfell հատվածն էր: Փայք ամրոցը հոյակապ էր ստացվել, Յարան (Աշան) բավականին համոզիչ էր, Winterfell-ի անկումը լավ էր նկարահանած: Բայց հիմա նոր հասկացա, որ Ջոջեն ու Միրա Ռիդները սերիալում չկային, ինչը շատ տարօրինակ ա: Իրենք ինձ թվում ա առանցքային կերպարներ են, ովքեր հետագայում մեծ կարևորություն են ունենալու R+L=J-ի բացահայտման հարցում, բայց երևի իրենց երրորդ սեզոնում կավելացնեն:

Riverlands/Westerlands հատվածը յոլա էր, չհասկացա, թե Ռոբբին ինչի Վոլանտուհու հետ ամուսնացրին, այլ ոչ թե Ջեյն Վեստերլինգի հետ: Բրիեննը շատ լավն էր ստացվել, ոնց եմ զզվում իրանից :))

The Wall-ի հատվածը նորմալոտ էր, փոփոխություններ շատ կային, բայց էդքան էլ էական չէին: Մի քիչ կարող էին ավելի մանրամասն նկարեին կոտրված եղջյուրի հայտնաբերման հատվածը, որովհետև դա իմ կարծիքով հետո առանցքային ա լինելու:

Իսկ Դեներիսի հատվածը... կատաստրոֆա էր: Ընդհանրապես դուրս չեկավ, ոտնձգությունները շատ շատ էին: Հատկապես warlock-ների ամրոցի տեսարանը լրիվ *ա*մեջ էին արել՝ Ռաեգարի հատվածը կտրել հանելով: Սա գրքերի ամենակարևոր հատվածներից մեկն ա, որը հուշում ա, թե սյուժեն հետագայում ոնց ա զարգանալու:

Տրիբուն
22.06.2012, 22:54
Հեսա դուք 2 շաբաթից էլ բան չեք ունենա նայելու, իսկ ես բոլոր 10 սերիաները մեկից սկզբից վերջ կնայեմ 0ից:love:yahoo
Իհարկե մի տոննա մազոխստացա ինքս իմ հանդեպ, բայց որ պատկերացնում եմ կայֆը:love
Հեսա կնստեմ մի հատ էլ 1ինը կնայեմ կրկին ու դրանից հետո մեկից:love

Իսկ ես մի անգամից 20 սերիա եմ նայում :hands

Հեսա նայեմ վերջացնեմ, սկսեմ գիրքը կարդալ, որ հասկանամ :oy

Ռուֆուս
22.06.2012, 23:16
Չնայած Saggitarius-ն արդեն ասեց, բայց գրքերը կարդալը պարտադիր ա: Ֆիլմերն ինչքան էլ որ լավը լինեն, գրքերի 10%-ի չափ էլ չկան: Իսկ Մարտինը հանճարեղ գրող ա, իզուր չէ, որ շատ քննադատներ էս գործը (թեկուզ անավարտ) ավելի բարձր են դասում քան ասենք Թոլքինի Մատանիների Տիրակալը ու այլ հանճարեղ գործեր:

Ու ամենակարևորը Մարտինը շաբլոն չէ, ինքն ամեն տեղ շատ անսպասելի ու օրիգինալ լուծումներ ա գտնում, կարդում ես ու ինչքան էլ փորձում ես կռահել, թե հետո ինչ ա լինելու, չես կարողանում, ինքը միշտ անակնկալ ունի քո համար:

Malxas
23.06.2012, 13:07

Կարդացի առաջին գիրքը: Որպեսզի շփոթություն չլինի գրեմ վերնագիրը, որովհետև ինտերնետում նշված էր 00 համարի տակ: Այսպիսով, կոչվում էր <Մեժովոյ Ռիցար> : Հայերեն չկարողացա թարգմանել, ներող:
Սյուժեն շատ հետաքրքիր չէր, ֆիլմ նկարահանվածները շատ ավելի հետաքրքիր էին: Ոչինչ, համենայնեպս կարդացվում էր: Բայց որպես գրող միջակից ավել չէր ձգում: Իմ կարծիքով Թոլքիենը շատ ավելի բարձր է նրանից: Հիմա կուզենայի պարզաբանել և լսել կարծիքներ: Առաջին գրքի և մյուս գրքերի մեջ կա արդյոք որակական տարբերություն, թե նույն որակի է:

Ռուֆուս
23.06.2012, 13:53

Malxas, սխալ գիրք ես կարդացել :)) Էդ առաջին գիրքը չի, առաջինը հենց Game of Thrones-ն (Игра Престолов) ա :)) «Մեժեվոյ Ռիցարը»-ը ու մյուս երկու նովելները թեթև, ժամանցային պատմվածքներ են, որոնց դեպքերը տեղի են ունենում վիպաշարի դեպքերից մոտ 100 տարի առաջ ու դրանց սյուժեն լիովին հասկանալու համար պետք ա հինգ վեպը կարդացած լինես: Ավելի լավ ա Игра Престолов-ից սկսես:

Freeman
23.06.2012, 17:28
ժող, մի բան ասեմ, բայց ինձ կախե:/գլխից խփել/ մտքի մեջ քֆուր տալ չլինի (դե եթե ստեղ քֆուր տաք կարգելափակվենք :Դ)

Օգոստոսից նոր կսկսեմ կարդալը, կինոները չգիտեմ թե երբվանից կարամ նայեմ, բայց ձմեռվանից ոչ շուտ ու ստեղի բոլոր սփոյլերները կարդում եմ :oy ամոթ ինձ :))

Հ.Գ. Ռուֆ ջան, մի անգամ էլ մերսի գրքերի համար :)

Տրիբուն
11.07.2012, 22:47
Ռուֆուս եղբայր, պարտք եմ քեզ: Էս ինչ լավ բան եմ կարդում հիմա, էս իիիիինչ լավ բան եմ կարդում ես հիմա: Արտակարգ գործ ա: Կուլ եմ տալիս ամեն գիշեր:

Արէա
11.07.2012, 22:52
Ռուֆուս եղբայր, պարտք եմ քեզ: Էս ինչ լավ բան եմ կարդում հիմա, էս իիիիինչ լավ բան եմ կարդում ես հիմա: Արտակարգ գործ ա: Կուլ եմ տալիս ամեն գիշեր:

Ռուսերե՞ն ես կարդում, թե՞ անգլերեն:

Տրիբուն
11.07.2012, 22:57
Ռուսերե՞ն ես կարդում, թե՞ անգլերեն:

Չեմ ասի :P ռուսերեն :(

Արէա
11.07.2012, 23:06
Չեմ ասի :P ռուսերեն :(

Լավ չի :(

Ես էլ ինձ հույս եմ տալիս, թե թարգմանությունից ա, որ դուրս չի գալիս :))

Կինոն շատ եմ հավանում, գժանոց ա, նման պատմությունների համար էլ խելքս գնում ա, բայց էս գիրքը չեմ կարողանում կարդալ, թե շատ եմ սրտիս մոտիկ ընդունում, թե ինչ, չգիտեմ, բայց Ստարկին բռնելուց հետո կարդալս չի գալիս, տրամադրությունս ընկնում ա :) ես էլ մտածում եմ թարգմանությունը լավը չի երևի:

Տրիբուն
11.07.2012, 23:37

Թարգմանությունը շատ լավն ա: Ես համեմատել եմ: Թարգմանիչ, լեզվաբան մասնագետ չեմ, բայց երկու լեզվից էլ լավ գլուխ եմ հանում: Ուղղակի սովորություն ա մոտս, վատ սովորություն, ռուսերեն կարդալը:

Ստարկի բռնվելուն դեռ չեմ հասել, կարող ա դրա համար էլ հավեսով առաջ եմ գնում: Չնայած կինոն նայելուց իմ վրա էլ էտ պահը փիս ծանր նստեց: Բայց գործը ջրի պես, հավեսով կարդացվում ա:

Հայկօ
11.07.2012, 23:43
Ռուֆուս եղբայր, պարտք եմ քեզ: Էս ինչ լավ բան եմ կարդում հիմա, էս իիիիինչ լավ բան եմ կարդում ես հիմա: Արտակարգ գործ ա: Կուլ եմ տալիս ամեն գիշեր:

Ու՞ր ես հասել :)

Տրիբուն
11.07.2012, 23:49
Ու՞ր ես հասել :)

Աբեր, գելին խփին, Կածյան էկավ հասավ քաղաք ու մարդուն ասեց խանչալի մոմենտը, Արիան առաջին պարի դասը ստացավ:

Հայկօ
12.07.2012, 00:39
Աբեր, գելին խփին, Կածյան էկավ հասավ քաղաք ու մարդուն ասեց խանչալի մոմենտը, Արիան առաջին պարի դասը ստացավ:

Հեսա Ռուֆուսը կսկսի ձեռ առնել, բայց մի տարի ա՝ չորրորդի վրա լռված եմ :)): Բոմբ երրորդից հետո ընդհանրապես չի կարդացվում: Բայց արդեն ինձ ստիպել եմ, մի 30% կարդացել եմ էս մի երկու շաբաթում, բան չմնաց:

Տրիբուն
12.07.2012, 00:46
Հեսա Ռուֆուսը կսկսի ձեռ առնել, բայց մի տարի ա՝ չորրորդի վրա լռված եմ :)): Բոմբ երրորդից հետո ընդհանրապես չի կարդացվում: Բայց արդեն ինձ ստիպել եմ, մի 30% կարդացել եմ էս մի երկու շաբաթում, բան չմնաց:

Այսինքն ո՞նց չի կարդացվում :o Բա ես էլ սպասում եմ, որ երրորդ-չորրորդում պիտի համ ձմեռ պապին գա, համ էլ էն յանից դռակոնները վրա քշեն ու պոլնի էքշըն ըլնի - դռակոն, փիղ, գել, գետաձի, ռազմահայրենասեր վեսթերոսցիներ վերջապես:

Kita
12.07.2012, 02:31
ես 2ից սկսած սաղից մի քիչ մի քիչ կարդացի ու եկա այն եզրակացության, որ սա նայելու գործ է:))

Hayk Avetisyan
31.07.2012, 18:04
Պատմական ֆիլմեր շատ եմ սիրում, որոշեցի սկսեմ նայել Game of Thrones, ու առաջին սերիայից նենց տպավորություն ստացա որ կասկածում էի արդյոք կեսից հո չեմ դրել, նենց մի տեսակ անհասկանալի ու խառն ա ամեն ինչ, ընդհանուր ներածություն չկար առաջին սերիայում: Շատ սիրուն ու հետաքրքիր ֆիլմ ա բայց որ ընդհանուր իմանամ ով ում բարեկամն ա, ինչ են ուզում իրարից, որտեղ ա, որ դարերն ա ավելի հետաքրքիր կլինի: Ակումբում տեսա առաջարկել են նայել, ուզեցի հարցեր տամ ու տեսա նույնիսկ թեմա կա էս ֆիլմի հետ կապված: Հեսա կարդամ ինչ են պատմում ակումբցիները եթե չբավարարեց մի հատ ընդհանուր ֆիլմի ներածությունը գրեք: Չեմ ասում ամբողջ կինոն, բայց գոնե հասկանալով ինչը ինչոցա տենց նայեմ, թեչե մենակ կատարումն եմ ընկալում: Հայկական սերիալների պես ստացվեց գրածս, նույն միտքը տարբեր շարահյուսություններով :D

Sagittarius
31.07.2012, 19:08

1. պատմական ֆիլմ չէ, ֆենթզի է: Իրադարձությունները տեղի են ունենում երևակայական աշխարհում:
2. Westerosի /երևակայական աշխարհ, որտեղ և տեղի են ունենում Game of Thronesի իրադարձությունները/ աշխարհի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար կարող ես օգտվել HBOի առաջարկած ուղեցույցից (http://viewers-guide.hbo.com/game-of-thrones/season1/), կամ, որն ավելի լավ է, կարդաս գրքերը :)

Hayk Avetisyan
31.07.2012, 21:50
Sagittarius շնորհակալ եմ ինֆորմացիայի համար, իսկ ինձ կհուշեք? ամենաառաջին սեզոնի ամենաառաջին սերիան սենց ա ըսկսվում? <<ճաղերով դարպաս ա բացվում ու քարանձավի մեջից 3 ձիավոր են դուրս գալիս, հետո ձյան միջով հա ընկնում են բորոտի հետեվից>> որպես առաջին սերիա հեչ նման չի մի տեսակ եթե դա է:

Hayk Avetisyan
31.07.2012, 22:14
Հավեսս տվեց, գիրքնել եմ ուզում, ռուսերեն կա? թե մենակ անգլերեն ա, ու որտեղ կա...

Sagittarius
07.08.2012, 02:08
Sagittarius շնորհակալ եմ ինֆորմացիայի համար, իսկ ինձ կհուշեք? ամենաառաջին սեզոնի ամենաառաջին սերիան սենց ա ըսկսվում? <<ճաղերով դարպաս ա բացվում ու քարանձավի մեջից 3 ձիավոր են դուրս գալիս, հետո ձյան միջով հա ընկնում են բորոտի հետեվից>> որպես առաջին սերիա հեչ նման չի մի տեսակ եթե դա է:

ճիշտ էս դիտել՝ առաջին սերիան է: Գիրքն էլ ա այդպես սկսվում, ու լրիվ բնական է, որ մոտդ լիքը հարցեր ա առաջացնում՝ այպես էլ մտածված է. էտ դրվագում տեղի ունեցող իրադարձություննները նույնիսկ ֆիլմի գրեթե բոլոր հերոսների համար են առեխծված:

Տրիբուն
08.08.2012, 00:02
Հասա A Storm of Swords-ի կեսին: :ok Շատ լավ գործ ա, մինչև հիմա արտակարգ հավեսով կարդացվում ա: Հույս ունեմ մինչև վերջ էլ տենց կգնա:

Հայկօ
08.08.2012, 00:58
A Song of Slaughter and Massacre, հեղինակ՝ Ջորջ Ռ. Ռ. Մարտին

http://i.imgur.com/9ePQR.jpg

Հա, ինքն էլ ա մեռնում :))

Kita
08.08.2012, 01:10
Հասա A Storm of Swords-ի կեսին: :ok Շատ լավ գործ ա, մինչև հիմա արտակարգ հավեսով կարդացվում ա: Հույս ունեմ մինչև վերջ էլ տենց կգնա:
Բա որ արագի մեջ ֆիլմերը հանեին, ինչ կայֆ կլիներ:(

Sagittarius
08.08.2012, 03:18
Հասա A Storm of Swords-ի կեսին: :ok Շատ լավ գործ ա, մինչև հիմա արտակարգ հավեսով կարդացվում ա: Հույս ունեմ մինչև վերջ էլ տենց կգնա:

:scare մի քանի օրից անպայման նորից կմտնես ու կկիսվես :)

Ruby Rue
12.08.2012, 17:10
Նոր վերջացրի սերիալի առաջին սեզոնը դիտելը: Հիանալի՜ էր: Ինձ թվում է հաստատ չեմ դիմանա ու գրքերն անպայման կկարդամ, որովհետև ցանկացած սերիայից հետո ինչ-որ բաց է մնում, որն ուզում ես անպայման դիտել , անպայման լրացնել… :love
1 սեզոնի դեմքերի ու դեպքերի բազմազանությունից կարելի է դատել, որ գրքերը անասելի հետաքրքրությամբ եմ կարդալու:
ու չգիտես ինչու կարծում եմ, որ ֆիլմից լավը կլինի:love / միշտ էդպես է, ֆիլմը գիրքը էդքան էլ լավ ի զորու չէ ներկայացնել/

Տրիբուն
13.08.2012, 23:00
:scare մի քանի օրից անպայման նորից կմտնես ու կկիսվես :)

Կիսվեմ:

Երրորդը վերջացրի, սկսեցի կարդալ չորրորդը:

Վեսթերոսը շատ հետաքրքիր աշխարհ ա.
-բնակչության կեսը ապօրինի ծնունդ ա;
-միլիոնից մեկն ա մեռնում իրա մահով;
-յուրաքանյուր կին կյանքում գոնե մի անգամ բռնաբարվում ա, ու մեծ մասը մի անգամից մի քանի հոգու կողմից;
-ասպետ են դառնում, որ թալանեն, սպանեն ու բռնաբարեն գերբով, ասպետ չեն դառնում, ու թալանեն, սպանեն ու բռնաբարեն առանց գերբի;
-ու ամենակարևորը, ամենավերջին գյուղում, նույնիսկ ծայրահեղ հյուսիսում, պարտադիր բորդել կա:

Rhayader
14.08.2012, 03:29
Դուք հլա էդ զիբիլի վրա եք:)
http://funny-pictures-blog.com/wp-content/uploads/2011/09/Mona-Lisa---Bitch-Please.jpg

Տրիբուն
18.08.2012, 00:18
Չորրորդը, A Feast for Crows, ոնց որ իսկականից ուզում ա զիբիլին մոտիկանա :(

Ավելի շուտ ոնց որ սերիալի սցենար գրված լինի, ոչ թե գիրք: Ինչ-որ հավայի, դանդաղ առաջ գնացող դեպքեր, ու ամեն գլուխն ավարտվում ա ինչ-որ մի հատ իբր սութի ինտրիգով, որ մյուս գլուխը կարդաս: Ոնց որ դասական բրազիլական սերիալներում էլի - վերջին վարկյանին մեկ էլ զոքանչը մտնում ա սենյակ, ու փեսուն բռնացնում ա աջկա ընկերուհու հետ գրկախառնված: Ծիպա սեքս էր, բայց մյուս սերիայում պարզվում ա, որ վալերիանկա էր հասցնում հիշողությունը կորցրած հավաքարարին, որը մի վախտ գիտեր որ աղջկա ըներուհին իրականում փեսու քույրն ա: Ջորդ Մարտինի դեպքում, ապօրինի ու մի քանի անգամ բռնաբարված քույրը:

Վոբշեմ, կատաստրոֆիկ վատ չի, բայց դե Ջորդ Մարտինն էլ ա լավ բռնել փող աշխատելու տամարը, հալալ ա: Սկզբում սպասում ենք գրքին, հետո կինոյին, հետո էլ համ գրքի համ էլ կինոյի շարունակությանը, ու սենց մի տաս տարի՝ Գարիկ Պետրոսյանը վկա:

Տրիբուն
27.08.2012, 23:45
Ռուֆ, ես քո ինչն եմ ասել, որ ինձ հինգ գիրք տելեսերիալ կարդալ տվիր :angry

Ջորդ Մարտինը իզվռաշենա ու պիտի արագ տեղափոխվի հոգեբուժարան:

Ռուֆուս
28.08.2012, 01:03
Ռուֆ, ես քո ինչն եմ ասել, որ ինձ հինգ գիրք տելեսերիալ կարդալ տվիր :angry

Ջորդ Մարտինը իզվռաշենա ու պիտի արագ տեղափոխվի հոգեբուժարան:

Դե էլ մի սկսի, գիտեմ, որ հաջորդ գրքին ես սպասում :))

Տրիբուն
29.08.2012, 23:33
Դե էլ մի սկսի, գիտեմ, որ հաջորդ գրքին ես սպասում :))

Fuck ... իրոք սպասում եմ :oy

Sagittarius
30.08.2012, 03:34
Fuck ... իրոք սպասում եմ :oy

հուսով եմ բիձուն հատկացված կյանքի տարիները կբավարարեն գրքերը ավարտին հասցնելու համար :)) դե մեզ ել մի քանի տարի համբերություն

Hayk Avetisyan
04.09.2012, 16:48
սրամիտ և հետաքրքիր նկարներ կապված ֆիլմի և սյուժեի հետ (http://pda.diary.ru/~GameOfThrones/?tag=3851027)
սիրուն նկարներ կապված ֆիլմի և սյուժեի հետ (http://westeros.ru/2010/08/услышь-мой-рёв/)
սայել բլոգը (http://igraoftrones.blogspot.com/)
.
http://img849.imageshack.us/img849/3440/trwhyuu8qoi.jpg

Rhayader
08.09.2012, 11:24
54567
Այ թե ոնց են պրծնելու գրքերը :D

Sagittarius
27.11.2012, 20:56
Երրորդ Սեզոնի նոր դեմքերը՝

https://www.youtube.com/watch?v=4l5grGMUAZM&feature=g-vrec

Ահա, թե ուր էին կորել Ռիդ երեխաները

հ.գ. երկուսն էլ լավն են :)

Lion
27.11.2012, 21:35
Ֆիլմը նայեցի և չեմ թաքցնի, որ տպավորված եմ: Չնայած մի քանի թերությունների և չնչին սխալների` նայվում է մեծ հետաքրքրությամբ :) Այն բացառիկ ֆիլմերից է, երբ նայելուց հետո ոչ միայն չափսոսացի կորցրածս ժամանակը, այլև մտածելու տեղ և նույնիսկ ֆիլմը երկրորդ անգամ նայելու ցանկություն մնաց...

Lion
23.12.2012, 21:33
Ֆիլմի մասին (http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=30&t=390&p=6552#p6552) համեստիս կարծիքը - էլ չթարգմանեմ, էլի :)

Sagittarius
23.12.2012, 22:27
Ֆիլմի մասին (http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=30&t=390&p=6552#p6552) համեստիս կարծիքը - էլ չթարգմանեմ, էլի :)

հետաքրքիր էր: Էս թմայում արդեն որոշ համեմատություններ արվել էին՝ բայց ավելի շատ հիմնվելով գրքի վրա

հա մեկ էլ հետաքրքիր մի քանի նմանություն են տեսել ստեղի մշակույթների և իրական մշակույթների միջև

Iron Men- Վիկինգներ,
Braavosi- Վենեցիանցիներ
Dothraki- Հոներ, Մոնղոլներ, Արաբներ
Dornish- Մավրեր
Wildlings- Կելտեր
Մնացած Westerosi- հիմնականում միջնադարյան Բրիտանացիներ
Free Cities- մի տեսակ Հունական Քաղաք Պետություններ. նույնիսկ Պենտոս անունը հունական է հնչում

Իմ մոտ սենց ա ասոցիացիաները.

The North - բնականաբար միջնադարյան Անգլիա, մի թեթևակի համեմված վիկինգյան մշակույթով ու նախանորմանական Անգլո-սաքսոնական մշակույթով
The Vale - ոնց որ Շոտլանդիայի ու Շվեյցարիայի խառնուրդը լինի: Շոտլանդիայի, որովհետև լեռնային վայրի կլաններ կան ու Շվեյցարիայի, որովհետև լեռնային երկիր ա ու քաղաքականապես չեզոք ա
The Riverlands - միջնադարյան Գերմանիա, որը շատ հարուստ ու մեծ ա, բայց միշտ տուժվում ա հարևան երկրների պատերազմների պատճառով...
The Westerlands - Նիդեռլանդներ/Ֆլամանդրիա, մի փոքր համեմված միջնադարյան Անգլիայով: Համ շատ փոքր ա, համ շատ մարդ չի ապրում, բայց փոխարենը ամենահարուստն ա ու ամենաազդեցիկը ու կարողանում ա իրենցից ավելի մեծ ու հզոր երկրներին կառավարել
Iron Islands - միանշանակորեն վիկինգներ
The Reach - միջնադարյան Ֆրանսիա, իրենք շատ մեծ կարևորություն են տալիս ասպետությանը, գինի են սիրում, վերին աստիճանի թիթիզ են ու մի քիչ էլ գոռոզ
Crownlands/King's Landing - King's Landing-ը Հռոմն ա, Crownlands-ն էլ Իտալիան
Stormlands - Շատ դժվար ա ասել, ավելի շուտ Իտալիայի, Հունաստանի, Բալթյան երկրների միքս է
Dorne - մավրիտանական Իսպանիա/Պորտուգալիա/Հյուսիսային Աֆրիկա
Wildlings- Կելտեր

Բրաավոս - սկզբում ես էլ էի Վենետիկին նմանեցնում, բայց 4-րդ գրքից պարզ դարձավ, որ ավելի շուտ հոլանդական կամ ֆլամանդական քաղաք է հիշեցնում, օրինակ Բրյուգգե կամ Ամստերդամ
Վոլանտիս - հնդական/արաբական ինչ-որ միքս, նույնը նաև Qarth-ը
Մնացած Ազատ Քաղաքների դեպքում դժվար է ասել, բայց կիսամիջերկրածովային, կիսահունական, կիսաարաբական, կիսահնդկական քաղաքներ են: Էն երկու քաղաքն էլ, որ միշտ իրար հետ պատերազմում են (կարծեմ Lys-ն ու Myr-ը) Վենետիկն ու Ճենովան են:
Dothraki - թաթար-մոնղոլների ու հոների միքս

Հետագա սեզոններում /ու նաև գիրքը կարդալու դեպքում/ կտեսնես, որ Մարտինի աշխարհը պարունակում է տարրեր շատ տարբեր դարաշրջաններից և մշակույթներից:

Lion
23.12.2012, 22:44
Հա, իրոք, այստեղ դարաշրջաններն էլ են խառնված :)

Sagittarius
25.01.2013, 23:59
Երրորդ սեզոնի նոր "դեմք" դեմքերը՝ Badass-ները

Unsullied /նկատի ունեմ երկրորդ պլանում շարված զինվորներն/` :love

https://fbcdn-sphotos-a-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/252784_10151251494552734_1686556410_n.jpg

Բերիկ Դոնդարիոն նույն ինքը՝ The Lightning Lord!!!

https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/319751_10151251494682734_560809609_n.jpg

The Blackfish` չեն մոռացել իրան փաստորեն, ընտիր ա :goblin

https://fbcdn-sphotos-f-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/150691_10151251494817734_1253650425_n.jpg

Ջեյմի Լաննիստեր՝ խի՞ եմ իրա նկարը "նորերի" մեջ դնում... ընթացքում կհասկանաք՝

https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/379315_10151251494857734_971492740_n.jpg

Mance Rayder` Արքան պարիսպից այն կողմ.

https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/310036_10151251494427734_1498571221_n.jpg

Արյա՜, ծիտ սեզոն ա լինելու :love

հ.գ. կրկին անգամ համոզվում եմ՝ Գահերի Խաղը ունի դերասանների լավագույն ընտրությունը:

Lion
26.01.2013, 00:15
Երբ հնարավոր կլինի նորմալ ռուսերեն թարգմանությամբ նայել? Անհամբեր սպասում եմ... :)

Sagittarius
26.01.2013, 00:21
Երբ հնարավոր կլինի նորմալ ռուսերեն թարգմանությամբ նայել? Անհամբեր սպասում եմ... :)

Սեզոնի պրեմիերան Մարտի 31-ին ա, պետք է որ դրանից ոչ շատ ուշ /չեմ իմանում նախկինում ինչքան է եղել անգլերեն և ռուսերեն տարբերակների միջը տարբերությունը/

Malxas
26.01.2013, 11:53
Սեզոնի պրեմիերան Մարտի 31-ին ա, պետք է որ դրանից ոչ շատ ուշ /չեմ իմանում նախկինում ինչքան է եղել անգլերեն և ռուսերեն տարբերակների միջը տարբերությունը/

Որքանով, որ հիշում եմ օրերի հարց էր անգլերենից ռուսերեն թարգմանությունը:

Դատարկություն
26.01.2013, 14:09
Ես արդեն անհամբերությունից գիրքն եմ կարդում :))
Միչև սեզոնի դուրս գալը երևի վերջացրած կլինեմ:

Rhayader
26.01.2013, 20:03
սրամիտ և հետաքրքիր նկարներ կապված ֆիլմի և սյուժեի հետ (http://pda.diary.ru/~GameOfThrones/?tag=3851027)
սիրուն նկարներ կապված ֆիլմի և սյուժեի հետ (http://westeros.ru/2010/08/услышь-мой-рёв/)
սայել բլոգը (http://igraoftrones.blogspot.com/)
.
http://img849.imageshack.us/img849/3440/trwhyuu8qoi.jpg

Իդիոտը, որ սա կազմել ա, չի հասկացել, որ, ասենք, Դրոգոն ա Lawful Evil, Littlefinger-ը Neutral Evil ա, և այլն: Որ ամեն նյուֆագ դուրս չտա, ավելի լավ կլինի:

Rhayader
26.01.2013, 20:03
Ես արդեն անհամբերությունից գիրքն եմ կարդում :))
Միչև սեզոնի դուրս գալը երևի վերջացրած կլինեմ:

Բոլորը մեռնում են:

Sagittarius
23.02.2013, 14:02
http://www.youtube.com/watch?v=RzI9v_B4sxw

Ռուֆուս
25.02.2013, 17:28
Շատ հետաքրքիր հարցազրույց Մարտինի հետ։ Դեմք ա բիձեն ։)

https://www.youtube.com/watch?v=MdSPFJcxCNM&feature=youtube_gdata_player

Sent from my Nexus 7 using Tapatalk HD

ivy
25.02.2013, 20:27
Շատ հետաքրքիր հարցազրույց Մարտինի հետ։ Դեմք ա բիձեն ։)

https://www.youtube.com/watch?v=MdSPFJcxCNM&feature=youtube_gdata_player

Sent from my Nexus 7 using Tapatalk HD

Իսկականից շատ լավն էր. հետաքրքիր տիպ ա, դե մենակ պատկերացնել կարելի ա, թե ինչեր են կատարվում իր գլխում :)

Անվերնագիր
27.02.2013, 12:24
գիրքը կարդամ սերիալը նայեմ, թե՞ սերալը նայեմ հետո գիրքը կարդամ. չեմ կողմնորոշվում:(

Ռուֆուս
27.02.2013, 13:00
Գիրքը կարդա, հետո նոր սերիալը նայի, տպավորությունները ավելի ուժեղ կլինեն ։)

Sent from my Nexus S using Tapatalk 2

Chuk
27.02.2013, 13:02
Գիրքը կարդա, հետո նոր սերիալը նայի, տպավորությունները ավելի ուժեղ կլինեն ։)
Իսկ ես որ արդեն կինոն նայել եմ, կարո՞ղ եմ գիրքը կարդալ, հետո նորից նայել :))

Իսկ եթե լուրջ, սկզբից բավական չեզոք էի տրամադրված, մտքովս չէր անցնի, որ կհետաքրքրի, դրա համար գրքի փոխարեն կինոն սկսեցի նայել ու տարվեցի: Հիմա գրքերն եմ սկսում:

ivy
27.02.2013, 13:07
Ես կինոն նույնիսկ առաջին սեզոնը չկարողացա մինչև վերջ նայել. շատ արյունարբու էր ինձ համար, վատանում էի տեսարաններից... Գիրքը ինչքան էլ որ ուժեղ ու սուր նկարագրություններ ունի, միևնույն է, մնում է քո երևակայությանը, որտեղ դու կարող ես կառավարել տեսարանները, էնպես պատկերացնել, որ դիմանաս :)
Մտածում եմ՝ ֆիլմին մի շանս էլ տալ, բայց զգում եմ, որ ի վիճակի չեմ, լուրջ վատանում եմ ֆիզիկապես...

Sagittarius
01.04.2013, 15:58
ՙՙԳահերի պայքար՚՚ 3 րդ սեզոնը, մարտի 30 ից պրեմիերան իսկ շուտով տորրենտներում...

http://www.youtube.com/watch?v=R4XSeW4B5Rg

անգլերեն տարբերակը (http://www.cuevana.tv/#!/series/15772/game-of-thrones/valar-dohaeris) արդեն օնլայն:

հ.գ. Գահերի Պայքար չէ, Գահերի Խաղ

Ռուֆուս
01.04.2013, 16:03
Չգիտեմ ապրիլ մեկյան կատակ է, թե չէ, բայց GOT-ը էսօր նոր ռեկորդ սահմանեց տոռենտի սիդերների քանակով :)) 107.000 GOT-ի ֆանատ :))

http://i.imgur.com/RPydF3l.png

Hayk Avetisyan
04.04.2013, 14:32
Առաջին սերիան ու տենց շաբաթը մեկ շարունակ...

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=4400292

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=4398530

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=4398581

Sagittarius
27.04.2013, 14:58
Հատված 3-րդ Սեզոնի 4-րդ Էպիզոդից: Զգուշացե՛ք սպոյլերից.

http://www.youtube.com/watch?v=_hIqspEBi1g&feature=em-comment_reply_received&lch=email_reply&lcor=1&lc=A8a_9u0jmFs_BKh9HKi0cvesjHKE-TuQqoLCHjc9gnU

Two-Face
01.05.2013, 17:05
Իմ ռեակցիան Երրորդ սեզոնի 3-րդ սերիայից:

Սպոյլեր ներքևում

http://i.imgur.com/nmKjLJZ.jpg

impression
03.05.2013, 14:03
երրորդ սեզոնի չորրորդ սերիան էդ ինչ վերջն էր... մմմ՜ Դայներիս, բառիս բուն իմաստով ժարիտ ես անում :))

Two-Face
06.05.2013, 21:31
Կես ժամից կմեկնարկի Կիտ Հարինգթոնի՝ Ջոն Սնոուի հետ հարց և պատասխանը (http://connect.hbo.com/events/game-thrones/q-kit-harington/): http://i.imgur.com/t6LqwJM.gif

Շտապեք տալ ձեզ հետաքրքող հարցերը:

Տրիբուն
27.05.2013, 15:12
Կինոն աչքիս փիս տուֆտում ա: Գրքերը կարդացել եմ, բայց կինոն նայելուց քարկապ եմ ընկել:

Sagittarius
27.05.2013, 15:49
Կինոն աչքիս փիս տուֆտում ա: Գրքերը կարդացել եմ, բայց կինոն նայելուց քարկապ եմ ընկել:

Չհաշված մի քանի «մանր» փոփոխությունների, որոնք ես դեռ չեմ տենում, թե ուր են տանում, կինոն հոյակապ ա ստացվել: Ասա, տենամ ինչ պահ ա մոտդ, ինչո՞վ կարամ օգնեմ:

Տրիբուն
27.05.2013, 18:58
Չհաշված մի քանի «մանր» փոփոխությունների, որոնք ես դեռ չեմ տենում, թե ուր են տանում, կինոն հոյակապ ա ստացվել: Ասա, տենամ ինչ պահ ա մոտդ, ինչո՞վ կարամ օգնեմ:

Ապեր, ամաչում եմ ասեմ, բայց չեմ կարա բացատրեմ :)) Բայց առաջին երկու սեզոնը հաճույքով եմ նայել, իսկ էս երրորդը մի տեսակ անհավես եմ նայում - մի տեսակ դեպքերը դանդաղ են զարգանում, դինամիկան քիչ ա, անտեղի սեքսն ու դրա հետ կապված դիալոգները շատ են (գրքից մի տաս անգամ շատ): Ինձ թվում ա, որ արհեստական ջանջալացնում են, ժամանակ են լցնում: Լիքը դիալոգներ կան, որ ուղղակի անտեղի են ու սյուժեի զարգացման հետ ոչ մի կապ չունեն:

Կարող ա ճիշտ չեմ, չեմ իմանում, բայց հաստատ գիտեմ որ նախկին էնտուզիազմը չկա մեջս:

Hayk Avetisyan
27.05.2013, 20:31
Ես էլ եմ նկատել, դեպքերը իրոք շատ դանդա են զարգանում: Անընդհատ ճանապարհ են անցնում, զորք են հավաքում, պատրաստվում են, բայց 8 սերիայա ոչ-մի հանգուցալուծում չի ստանում էդ ամեն ինչը: Նույնիսկ տպավորություն կա, որ դիտավորյալ ձգձգում են նոր սեզոն հանոլու համար :) : Բայց մեկա, որպես էդպիսին հետաքրքիր է նայվում, ու ասել թե տուֆտում են սխալ կլինի:

Sagittarius
27.05.2013, 20:40
Ապեր, ամաչում եմ ասեմ, բայց չեմ կարա բացատրեմ :)) Բայց առաջին երկու սեզոնը հաճույքով եմ նայել, իսկ էս երրորդը մի տեսակ անհավես եմ նայում - մի տեսակ դեպքերը դանդաղ են զարգանում, դինամիկան քիչ ա, անտեղի սեքսն ու դրա հետ կապված դիալոգները շատ են (գրքից մի տաս անգամ շատ): Ինձ թվում ա, որ արհեստական ջանջալացնում են, ժամանակ են լցնում: Լիքը դիալոգներ կան, որ ուղղակի անտեղի են ու սյուժեի զարգացման հետ ոչ մի կապ չունեն:

Կարող ա ճիշտ չեմ, չեմ իմանում, բայց հաստատ գիտեմ որ նախկին էնտուզիազմը չկա մեջս:

Հմ, բարդ դեպք ա :)) Ինձ համար էս սեզոնը մյուսներից վատը չի, դեռ ավելին՝ գրքերին հավասար լավանում ա: Ինձ թվում ա դու ուղղակի շտապում ես հարսնիքի :)) Բայց դե ինչպես ասում են՝ փոթորիկից առաջ խաղաղ ա լինում:

Տրիբուն
27.05.2013, 20:50
Հմ, բարդ դեպք ա :)) :

Բժիշկ ջան, բայց հույս կա՞ :(

Sagittarius
27.05.2013, 20:55
Բժիշկ ջան, բայց հույս կա՞ :(

մյուս էպիզոդից /The Rains of Castamere/ հետո կխոսանք ;) եթե երրորդ գիրքը կարդացել ես, գիտես ինչ ա

Տրիբուն
27.05.2013, 21:29
մյուս էպիզոդից /The Rains of Castamere/ հետո կխոսանք ;) եթե երրորդ գիրքը կարդացել ես, գիտես ինչ ա

ես մինչև հինգը կարդացել եմ, դրա համար էլ մտածում եմ, որ էս տեմպերով մի 10 սեզոն պիտի նկարահանեն, որ մի բան տեղի ունենա:

Տրիբուն
27.05.2013, 21:30
Ավելի լավ կլներ վեց ու յոթ գիրքն էլ լույս տեսներ, կարդայինք ու էս մի դարդից էլ պրծնեինք:

Ռուֆուս
27.05.2013, 21:42
9-րդ էպիզոդը ինչի՞ չկա :(

Sagittarius
27.05.2013, 21:45
9-րդ էպիզոդը ինչի՞ չկա :(

ինձ մոտ առավոտից էտ լոմկեն ա: ԱՄՆ ինչ-որ տոն ա, մյուս կիրակի:

Hayk Avetisyan
30.05.2013, 16:03
9-րդ էպիզոդը ինչի՞ չկա :(

Ասեմ որ դա հատուկ քաղաքականություն է, վերջին 2 սերիան մեկ շաբաթով հետաձգում են, քանի որ Սպարտակուսն էլ. երբ ամեն շաբաթ օր նոր սերիա էր դուրս գալիս, նախավերջին և վերջին սերաները մեկ շաբաթով հետաձգեցին, նույնը da vinci's demons ը 8 սերիա է կիրակի պիտի 7 րդը դուրս գար էնել չկար, հիմա էլ game of throne ը: Հետաքրքիր է ինչի են տենց անում:8

Two-Face
31.05.2013, 20:44
9-րդ էպիզոդի նախադիտումը :love

http://www.youtube.com/watch?v=69FD2bp71E4

Sagittarius
03.06.2013, 14:23
բլյա, բայց ես ինձ պատրաստել էի սրան, :))

ատում եմ Ֆրեյներին

Sagittarius
03.06.2013, 15:05
բլյա, բայց ես ինձ պատրաստել էի սրան, :))

ատում եմ Ֆրեյներին

գնաց յութուբ՝

Red Wedding Reaction վիդեոներ նայելու

Ռուֆուս
03.06.2013, 16:25
բլյա, բայց ես ինձ պատրաստել էի սրան, :))

ատում եմ Ֆրեյներին

ոչինչ, վերևում աստվ… Մանդերլի կա ։)

Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta

Sagittarius
03.06.2013, 16:58
ժող. ովքեր գրքերը չէին կարդացել ու չգիտեին գլխների գալիքը, եկեք կիսվեք էլի ստեղ :))

Sagittarius
03.06.2013, 17:00
ոչինչ, վերևում աստվ… Մանդերլի կա ։)

Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta

ու ես էպիզոդով մի հարցի պատասխան էլ տրվեց, որ գրքում չկար՝

Ռոբը ժառանգ չի ունենա

Chuk
03.06.2013, 23:19
ջղայնացա

impression
03.06.2013, 23:20
օֆ օֆ, մի կես ժամ էլ դիմանամ բաֆր անի նայեմ, էդ ինչ ապոկալիպսիս ա էղել...

Տրիբուն
03.06.2013, 23:47
ժող. ովքեր գրքերը չէին կարդացել ու չգիտեին գլխների գալիքը, եկեք կիսվեք էլի ստեղ :))

Ապեր, գրքերը կարդացածներն էլ չեն իմանում գլխների գալիքը, արխային ....

Տրիբուն
03.06.2013, 23:51
ջղայնացա
Ջոգի՞ր, որ Ռոբը էշ ա: :) Դրանց ընտանիքում մի հատ նորմալ մարդ կա, Արյան ա, էն էլ երեխեն խառն ա ուրիշ գործերով:

Ռուֆուս
04.06.2013, 00:02
Robb Stark, he never lost a battle... է՜խ...

impression
04.06.2013, 00:34
ես լացում եմ

ivy
04.06.2013, 00:53
Ջոգի՞ր, որ Ռոբը էշ ա: :) Դրանց ընտանիքում մի հատ նորմալ մարդ կա, Արյան ա, էն էլ երեխեն խառն ա ուրիշ գործերով:

Ոչ մեկի հետ հույսեր մի կապեք, սրտներդ վրաները մի տաքացրեք. էրեխեն էլ էսօր կա, վաղը մեկ էլ տեսար՝ չկա...

Chuk
04.06.2013, 00:55
Ոչ մեկի հետ հույսեր մի կապեք, սրտներդ վրաները մի տաքացրեք. էրեխեն էլ էսօր կա, վաղը մեկ էլ տեսար՝ չկա...

Ասա է... արդեն ուզում եմ ոչ մեկին չհամակրեմ: Բայց ինձ թվում ա, որ Մարտինը վերջը տենց ձևով ա մեռնելու, որևէ ֆանատի ձեռից, ոչ թե բնական մահով

impression
04.06.2013, 00:57
ես ողբում եմ

impression
04.06.2013, 01:15
բայց լուրջ երևի թարգեմ նայելը
հոգեկան վիճակիս վրա ազդում ա ահավոր, մի տեսակ շատ եմ մեջը մտած

Sagittarius
04.06.2013, 01:15
Ասա է... արդեն ուզում եմ ոչ մեկին չհամակրեմ: Բայց ինձ թվում ա, որ Մարտինը վերջը տենց ձևով ա մեռնելու, որևէ ֆանատի ձեռից, ոչ թե բնական մահով

Մարտինի վերջին մեծագույն թրոլինգը լինելու ա գրքերը անվարտ մեռնելը :))

հ.գ.՝

https://www.youtube.com/watch?v=CKJ3qwjqxN8

Chilly
04.06.2013, 01:27
Արյան հլը լուրջ հարցեր ա լուծելու ու վերջում նստի գահին ))))

impression
04.06.2013, 01:31
ասենք բայց լավ էլի, էդ ինչ անելու բան էր
դա մանյակ շան որդի ա
սենց ընտրում ջոգջգում ա ում հետ ես կապվում բան ու առը հա, ամենադաժան ձևով մաման լացացնում

Ռուֆուս
04.06.2013, 02:06
Բայց ասեք, որ ոչ մի բան չի համեմատվում Հիտլերի ռեակցիայի հետ, էս վերջն ա :))

http://www.youtube.com/watch?v=QKqF8lg_M7A

Ես Սանսայի հետ ավելի մեծ հույսեր եմ կապում, ինքը սկզբում դեբիլ մալալետկա էր, բայց հետո ջոգում ես, որ հեչ էլ միամիտ չի: Տեսնենք Մարտին ձյան էլ ինչ սյուրպրիզներ ունի մեր համար:

Երկու տարի սպասում էի էս սերիային ու Red Wedding-ը հոյակապ էր նկարահանած, ամենայն դաժանությամբ, առանց որևէ դրամատիկ էֆեկտների, հենց էնպես, ոնց որ գրքում էր: Գիշերը չգիտեմ ոնց եմ քնելու :(

Ռուֆուս
04.06.2013, 02:15
Էս վիդեոն էլ ա լավը, ֆանատների ռեակցիան. :))

http://www.youtube.com/watch?v=78juOpTM3tE

Sagittarius
04.06.2013, 02:21
Բա էս ռեակցիաներին ինչքան էինք սպասում :))

ivy
04.06.2013, 02:37
Երկու տարի սպասում էի էս սերիային ու Red Wedding-ը հոյակապ էր նկարահանած, ամենայն դաժանությամբ, առանց որևէ դրամատիկ էֆեկտների, հենց էնպես, ոնց որ գրքում էր:

Գրքի մեջ Տալիսան չի մեռնում, ու ընդհանրապես նրա հղի լինելու հարցը չի շոշափվում: Իսկ ֆիլմում հատուկ հղի էր ինքը, որ հետո դանակով փորին խփեն տենց դաժանությամբ: Մանյակ սցենարիստները:

ivy
04.06.2013, 02:51
"Red Wedding"-ի մասին հոդվածներից մեկում (http://www.wired.com/underwire/2013/06/game-of-thrones-recap-red-wedding/) կարդացի, հավեսն էր.

When Ned died, you could imagine, narratively, that it happened a reason: so that Robb could avenge him. When Robb dies, however, that’s the real knife twist, because you realize that he won’t, that he’s not the hero either, and that none of it “meant” anything. You see the same grim, hollow realization on Cat’s face the moment she gives up. The question isn’t, “Why do bad things happen to good people?” The question is, “Why wouldn’t they?”

In a recent EW interview, George R. R. Martin said, “People read books for different reasons. Some read for comfort. And some of my former readers have said their life is hard, their mother is sick, their dog died, and they read fiction to escape. They don’t want to get hit in the mouth with something horrible. And you read that certain kind of fiction where the guy will always get the girl and the good guys win and it reaffirms to you that life is fair. We all want that at times. There’s a certain vicarious release to that. So I’m not dismissive of people who want that. But that’s not the kind of fiction I write, in most cases.”

Hey, if you want fantasy, go read Anne McCaffrey. I hear her books have dragons too.

Ռուֆուս
04.06.2013, 03:02
Գրքի մեջ Տալիսան չի մեռնում, ու ընդհանրապես նրա հղի լինելու հարցը չի շոշափվում: Իսկ ֆիլմում հատուկ հղի էր ինքը, որ հետո դանակով փորին խփեն տենց դաժանությամբ: Մանյակ սցենարիստները:

Մեծ սպոյլեր, եթե գիրքը չեք կարդացել ու պատրաստվում եք կարդալ.
Ինչքան գիտեմ հենց Մարտինն ա խորհուրդ տվել Տալիսայի մասը փոփոխել: Որովհետև գրքում լրիվ ուրիշ ձևի են դեպքերը ընթանում, Տալիսան ընդհանրապես գոյություն չունի ու Ռոբբը ամուսնանում ա Ջեյն Վեստերլինգի հետ, որ Լաննիստերների հպատակներից էր: Ու հետո պարզվում ա, որ չնայած Ջեյնը ոչ մի բանից տեղյակ չէր, բայց Վեստերլինգները Թայվին Լաննիստերի հետ հատուկ պայմանավորվածություն ունեին, որ Ջեյնը Ռոբբի հետ կապվեր, իսկ հետո գլուխը ուտեին: Դրա համար էլ Կարմիր Հարսանիքի ժամանակ Ջեյնին ապահովության համար մնում ա Ռիվերրանում: Կարծեմ չորրորդ գրքում նշում են, որ Վեստերլինգները տուն վերադառնալուց հետները իրենց դստերն են տանում, որի արտաքինը խիստ տարբերվում էր նախորդ գրքերում նշված Ջեյնի արտաքինից (իսկական Ջեյնը լայն կոնքեր ուներ, իսկ էս աղջիկը նեղ կոնքերով նիհար աղջիկ էր): Հետևաբար, կարծիք կա, որ Վեստերլինգները ամեն դեպքում մնում են հավատարիմ Ստարկերին ու Բլեքֆիշը իսկական Ջեյնին, ով հղի էր, փախցնում է ապահով վայր:

Sagittarius
04.06.2013, 03:10
Հա, մի բան էլ

https://www.youtube.com/watch?v=FT4_Fefew78

Տրիբուն
04.06.2013, 10:56
Եթե սաղ ճիշտ ա, էս սեզոնի վերջին սերիայում մի հատ էլ ճոխ հարսանիք պիտի տենանք (օբշի 3 հարսանիք): Մի քիչ բեյիններս կբացվի:

Ռուֆուս
04.06.2013, 17:07
Եթե սաղ ճիշտ ա, էս սեզոնի վերջին սերիայում մի հատ էլ ճոխ հարսանիք պիտի տենանք (օբշի 3 հարսանիք): Մի քիչ բեյիններս կբացվի:

Դժվար թե էս սեզոնում լինի, մի տարի պիտի սպասենք :)

ivy
04.06.2013, 18:19
Մեծ սպոյլեր, եթե գիրքը չեք կարդացել ու պատրաստվում եք կարդալ

Երանի քեզ, որ լրիվ կարդացել ես. ես առաջին գրքից ավել չգնացի, չնայած մինչև հիմա գրված բոլոր հատորներն առել եմ, տանը շարած են:
Վերլուծություններ եմ կարդում. շատ տարբեր բաներ են գրված Տալիսա-Ջեյն կերպարի վերաբերյալ՝ ներառյալ հղիության հարցը: Մենակ էն էի հաստատ հասկացել, որ գրքում չի մեռնում:

Sagittarius
04.06.2013, 20:34
էս խեղճ էրեխեն էլ ընդեղ ա գժվում

https://www.youtube.com/watch?v=VoZTWNutzm0

Տրիբուն
04.06.2013, 23:01
Եթե ուզում եք խելագարվել, Կենտրոնով Պետրոսի հյուրը Գալուստ Սահակյանն ա: Սառույց ու հուր, կարմիր հարսանիք, կոտրած, բռնաբարություն ... ամեն ինչ կա մեջը:

Շինարար
05.06.2013, 20:57
Էնքան էս երկու օրը ոգևորված գրեցիք, ես էլ սկսեցի կարդալ: Այսինքն՝ սկզբում սկսեցի ֆիլմը նայել՝ զուգահեռ վիքիները քրքրելով, որ հասկանամ՝ ով ով ա: Մի քսան էջ կարդալուց հետո՝ ապշահար, թե էս ինչքան տարբեր են գիրքը և ֆիլմը, որովհետև ֆիլմում կարծես իմ կարդացածին նախորդած շրջանը լիներ, հասկացա, որ երկրորդ վեպից եմ սկսել, ինչը ողբալի ա, որովհետև ահագին մարդ փաստորեն մեռնելու ա, ու ես դա արդեն գիտեմ: Ապշում եմ՝ ոնց եք սենց բաներ կարդում ու չեք խելագարվում: Ուղեղումս հնչում են՝ Թարգարյան, Դաեներիս, Սթարք, Սնուո, ոչ մի կերպ չեմ ազատվում դրանցից, ու տենց սկսելու են ուշք ու միտքս դրանք լինել, հա՞: Ոնց որ եթե ուզենամ էլ չկարդալ, չի ստացվի: Ինչը չի ինձ դուր գալիս. բայց դա գրքի կլանող ու լավ գրված լինելու հետ կապ չունի: Էն որ կերպարների մեծ մասը էրեխեք են, այսինքն՝ հիմնական աուդիտորիան դեռահասներն են, ու ու դրան զուգահեռ սեքսուալ թեմաների առատությունը (չնայած ճիշտն ասեմ գրքում դեռ չեմ բախվել, բայց ֆիլմի առաջին երեք սերիաները արդեն տեսել եմ): Կարելի էր մի փոքր, մի փոքր չէ, շատ ավելի զուսպ լինել: Այ մարդ, էս ինչ հետամնաց եմ ես:

impression
05.06.2013, 23:09
այսինքն եթե ֆիլմում երեխաներ շատ կան, ուրեմն երեխաները պետք ա նայե՞ն
էդ դեպքում ո՞վ պետք ա կարդա Ջոնաթան Լիվինսգսթոն ճայը - ճայերը՞

Շինարար
05.06.2013, 23:32
այսինքն եթե ֆիլմում երեխաներ շատ կան, ուրեմն երեխաները պետք ա նայե՞ն
էդ դեպքում ո՞վ պետք ա կարդա Ջոնաթան Լիվինսգսթոն ճայը - ճայերը՞

impression ջան, էդ իմ կարծիքն ա, ընդ որում էն տեսքով, որով ես եմ գրել, և ոչ թե հետևություններով: Երևի ու ամենայն հավանականությամբ սխալ կարծիք ա, ոչինչ, սաղ չեն կարա ճիշտ լինեն, թող մեկն էլ սենց իմ պես սխալ լինի, թեկուզ բազմազանության համար:

Ռուֆուս
05.06.2013, 23:45
Շին, բայց դու ժամանակաշրջանն էլ հաշվի առ, ինչ-որ չափով համապատասխանում ա Եվրոպայի վաղ միջնադարին մինչև 12-13-րդ դարերը: Էդ ժամանակ մարդու կյանքի միջին տևողությունը 30 տարի էր, դրա համար պետք ա մինչև 30 տարեկան դառնալը հասցնեին ինչ կարողանային անեին: Օրինակ վեպում Նեդ Ստարկն ու Քեյթլինը 31-33 տարեկան են ու արդեն հասցրել են 15 տարեկան տղա ունենալ: Դրա համար նորմալ ա կերպարների համեմատաբար ջահել լինելը:

impression
05.06.2013, 23:47
ախր ինքնանպատակ գրելու իմաստը ո՞րն ա
ոչ էլ հանրայինի եթերով են ցույց տալիս, ցերեկվա ժամը երեքին
IMDB-ում կա գրված հետևյալը՝ No young children should watch this show. A 16-year-old, however, should be fine. թարգմանեմ՝ երեխաները չպետք է դիտեն ֆիլմը: 16 տարեկաններին, միգուցե, կարելի է:
google-ում եմ՝ game of thrones audience - ինչ գտնում եմ, գրված ա՝ adult

Շինարար
05.06.2013, 23:55
Շին, բայց դու ժամանակաշրջանն էլ հաշվի առ, ինչ-որ չափով համապատասխանում ա Եվրոպայի վաղ միջնադարին մինչև 12-13-րդ դարերը: Էդ ժամանակ մարդու կյանքի միջին տևողությունը 30 տարի էր, դրա համար պետք ա մինչև 30 տարեկան դառնալը հասցնեին ինչ կարողանային անեին: Օրինակ վեպում Նեդ Ստարկն ու Քեյթլինը 31-33 տարեկան են ու արդեն հասցրել են 15 տարեկան տղա ունենալ: Դրա համար նորմալ ա կերպարների համեմատաբար ջահել լինելը:

Երևի, ուղղակի իր ոճով, բնույթով ինձ թվում ա էս տիպի ստեղծագործությունը հենց էդ հերոսների տարիքի երեխաների համար ա առաջին հերթին հետաքրքիր: Ես հիմա գիշերը քնելուս հաշվին եմ կարդում, ու որ խելացի լինեմ, կքնեմ, ոչ թե սերիալ կնայեմ կամ գիրք կկարդամ, բայց 12 տարեկանում ձեռքս ընկներ, դաս սովորելուս ժամին, քնելուս ժամին, հաց ուտելուս ժամին, գիշեր-ցերեկ կուլ կտայի, որովհետև գրվածի շունչը, խանդավառությունը ասեմ, շատ վեհ կհնչի՞, պատանեկան ա: Բայց դուք էլ հաշվի առեք, որ ես ֆենթըզի առանձնապես երբևե չեմ կարդացել, Թոլքիենի մասին անունով միայն գիտեմ, Կաֆկայի Կերպարանափոխությունների ֆենթըզի լինելն էլ ինձ միայն զարմացրեց: Էնպես որ իմ կարծիքը ոչ կոմպետենտ ա, թողեք ես իմ սխալում տապակվեմ էլի :))

Ճաշակին ընկեր չկա, ես Կալիգուլան, որ նայում էի, պոռնոգրաֆիկ տեսարանները առաջ էի տալիս, դե ինչքանով էդ ֆիլմում հնարավոր էր դա անել, ու նայում էի մենակ մնացած մասերը, իմ կուրսեցիներից մեկն էլ ինձ ծաղրում էր, թե դու պոռնոֆիլմերում գեղարվեստական մասերն ես չէ՞ մենակ սիրում:

Շինարար
05.06.2013, 23:59
ախր ինքնանպատակ գրելու իմաստը ո՞րն ա

Ես ներղություն եմ խնդրում, էլ չեմ անի:

impression
06.06.2013, 00:03
Շին. քո հետ բանավիճել չի լինում...
ինչի՞ ես ներողություն խնդրում, ասա՝ իմ կարծիքն ա, կարծիքդ հիմնավորի, ես էլ իմն ասեմ
հո քեռակնոջս չես վիրավորել որ ներողություն ես խնդրում

Ռուֆուս
06.06.2013, 00:06
Երևի, ուղղակի իր ոճով, բնույթով ինձ թվում ա էս տիպի ստեղծագործությունը հենց էդ հերոսների տարիքի երեխաների համար ա առաջին հերթին հետաքրքիր: Ես հիմա գիշերը քնելուս հաշվին եմ կարդում, ու որ խելացի լինեմ, կքնեմ, ոչ թե սերիալ կնայեմ կամ գիրք կկարդամ, բայց 12 տարեկանում ձեռքս ընկներ, դաս սովորելուս ժամին, քնելուս ժամին, հաց ուտելուս ժամին, գիշեր-ցերեկ կուլ կտայի, որովհետև գրվածի շունչը, խանդավառությունը ասեմ, շատ վեհ կհնչի՞, պատանեկան ա: Բայց դուք էլ հաշվի առեք, որ ես ֆենթըզի առանձնապես երբևե չեմ կարդացել, Թոլքիենի մասին անունով միայն գիտեմ, Կաֆկայի Կերպարանափոխությունների ֆենթըզի լինելն էլ ինձ միայն զարմացրեց: Էնպես որ իմ կարծիքը ոչ կոմպետենտ ա, թողեք ես իմ սխալում տապակվեմ էլի :))

Ճաշակին ընկեր չկա, ես Կալիգուլան, որ նայում էի, պոռնոգրաֆիկ տեսարանները առաջ էի տալիս, դե ինչքանով էդ ֆիլմում հնարավոր էր դա անել, ու նայում էի մենակ մնացած մասերը, իմ կուրսեցիներից մեկն էլ ինձ ծաղրում էր, թե դու պոռնոֆիլմերում գեղարվեստական մասերն ես չէ՞ մենակ սիրում:

Շին, իսկ դու ի՞նչ լեզվով ես կարդում: Թարգմանությունների որակը չգիտեմ, բայց Մարտինի անգլերեն գրելաոճը հեչ պատանեկան չէ: Պատանեկան է օրինակ Ռոուլինգի Հարրի Փոթթերը, Թոլքինի Հոբբիթը (բայց ոչ Մատանիների Տիրակալը), Օրսոն Սկոտտ Քարդի «Էնդերի խաղը» կամ Սյուզան Քոլլինզի Hunger Games-ը: Եթե նույնիսկ գրքից բոլոր էրոտիկ տեսարանները հանես տակը կմնա շատ հարուստ լեզվով գրված մեծահասակ հանդիսատեսին ուղղված լուրջ աշխատություն:

Շինարար
06.06.2013, 00:11
Շին. քո հետ բանավիճել չի լինում...
ինչի՞ ես ներողություն խնդրում, ասա՝ իմ կարծիքն ա, կարծիքդ հիմնավորի, ես էլ իմն ասեմ
հո քեռակնոջս չես վիրավորել որ ներողություն ես խնդրում

impression ջան, որովհետև ոչ թե նույնիսկ ասել եմ դա իմ կարծիքն ա, այլ ընդամենը ասել եմ դա ինձ դուր չի գալիս: Հասկանում եմ, որ կարծիքը ավելի հիմնավոր երևույթ ա, քննարկման արժանի, իսկ դուր գալ-չգալը ավելի զգայական բնույթ ունի` հիմնված անձնական ճաշակի, կենսափորձի և այլնի վրա: Ասում ես ինքնանպատակ չէ՞, առիթ եղավ, անկեղծ խոստովանեմ, իմ գրառումների իննսունինը տոկոսը ակումբում այլ նպատակ չեն ունեցել, քան տվյալ գրառումը, տվյալ գրառմամբ իմ մտածածը էն չափով, ինչքանով կա կամ ինչքանով ուզում եմ, արտահայտելը: Ես զգացել եմ, որ դու ցավագին ես ընդունում ամենաթույլ բացասական կարծիքն էն ամենի մասին, ինչը քեզ դուր ա գալիս, ես էլ եմ տենց, բայց ախր իմ գրածը նույնիսկ բացասական կարծիք էլ չի է: Իսկ որ ինձ հետ բանավիճելը չի ստացվում, համաձայն եմ, վկան 28 տարվա եղբայրս, ում հետ չեմ էլ հիշում երբևէ վիճած կա՞նք, թե՞ չէ էն դեպքում, որ ինքը բնավորությամբ շատ արագ ոգևորվող ա…: Իմ տարերքը չի, ինչ ասեմ:flower

impression
06.06.2013, 00:15
լավ լավ, հլը էդ ծաղիկները տուր..... :))

Շինարար
06.06.2013, 00:15
Շին, իսկ դու ի՞նչ լեզվով ես կարդում: Թարգմանությունների որակը չգիտեմ, բայց Մարտինի անգլերեն գրելաոճը հեչ պատանեկան չէ: Պատանեկան է օրինակ Ռոուլինգի Հարրի Փոթթերը, Թոլքինի Հոբբիթը (բայց ոչ Մատանիների Տիրակալը), Օրսոն Սկոտտ Քարդի «Էնդերի խաղը» կամ Սյուզան Քոլլինզի Hunger Games-ը: Եթե նույնիսկ գրքից բոլոր էրոտիկ տեսարանները հանես տակը կմնա շատ հարուստ լեզվով գրված մեծահասակ հանդիսատեսին ուղղված լուրջ աշխատություն:
Ռուսերեն ճիշտն ասած, որովհետև էնպես ա իմ տրակտոր համակարգչի վիճակը, որ քաշել չեմ կարող, պետք ա ինտերնետից կարդամ, անգլերեն մի տարբերակ գտա, որը ոնց հասկացա կիսատ-պռատ ա, օրինակ առաջին գրքի նախաբանը չկար, վերջին տոհմածառերը, մեկնաբանությունները չկային: Թարգմանությունը ինձ թվում ա հաջող ա, որովհետև ոչ մի տող չի եղել, որ ասենք ստիպողաբար կարդամ, մի շնչում գնում ա, համ էլ տեսարանները մենակ առայժմ սերիալին ա վերաբերվում, գրքում դեռ չեմ հասել, էդ մասին գրել էի:

Ռուֆուս
06.06.2013, 00:35

Որ մեյլդ տաս, կարամ քեզ անգլերենը ուղարկեմ .pdf-ով:

Ռուֆուս
06.06.2013, 05:02
Կարճ տեսանյութ Կարմիր Հարսանիքի մասին :)

http://www.youtube.com/watch?v=DQsl5Bz312k

Sagittarius
06.06.2013, 05:03
Էնքան էս երկու օրը ոգևորված գրեցիք, ես էլ սկսեցի կարդալ: Այսինքն՝ սկզբում սկսեցի ֆիլմը նայել՝ զուգահեռ վիքիները քրքրելով, որ հասկանամ՝ ով ով ա: Մի քսան էջ կարդալուց հետո՝ ապշահար, թե էս ինչքան տարբեր են գիրքը և ֆիլմը, որովհետև ֆիլմում կարծես իմ կարդացածին նախորդած շրջանը լիներ, հասկացա, որ երկրորդ վեպից եմ սկսել, ինչը ողբալի ա, որովհետև ահագին մարդ փաստորեն մեռնելու ա, ու ես դա արդեն գիտեմ: Ապշում եմ՝ ոնց եք սենց բաներ կարդում ու չեք խելագարվում: Ուղեղումս հնչում են՝ Թարգարյան, Դաեներիս, Սթարք, Սնուո, ոչ մի կերպ չեմ ազատվում դրանցից, ու տենց սկսելու են ուշք ու միտքս դրանք լինել, հա՞: Ոնց որ եթե ուզենամ էլ չկարդալ, չի ստացվի: Ինչը չի ինձ դուր գալիս. բայց դա գրքի կլանող ու լավ գրված լինելու հետ կապ չունի: Էն որ կերպարների մեծ մասը էրեխեք են, այսինքն՝ հիմնական աուդիտորիան դեռահասներն են, ու ու դրան զուգահեռ սեքսուալ թեմաների առատությունը (չնայած ճիշտն ասեմ գրքում դեռ չեմ բախվել, բայց ֆիլմի առաջին երեք սերիաները արդեն տեսել եմ): Կարելի էր մի փոքր, մի փոքր չէ, շատ ավելի զուսպ լինել: Այ մարդ, էս ինչ հետամնաց եմ ես:

Իմ գլխին ոնց որ քլունգով խփեն, որ էտքան դաժան սպանոցիների մեջ, մարդիկ էլի գոռում են սեքսուալ թեմաների մասին: Շին, էս մենակ քո գրառմանը կամ էս հեռուստաշոուին վերաբերող արձագանքներին ուղղված չէ. համատարած ա, բոլորի սրբազան պատքն ա դարձել մատնանշել եթերում ծիծիկների, բաց ոռերի, սեքսի առկայության անթույլատրելիությունը: Խի՞, խի՞ չի կարելի եթերում ազատ սեքս ցույց տալ. ինձ բացատրեք, ոնց կարա մեկ մարդու կողմից մյուս մարդուն սպանելու ակտը լրիվ նոմալ լինի եթերում, բայց սեքսով զբաղվելու ակտը անթույլատրելի: Ո՞ր մի տրաքած օրենքի համաձայն վերջինը երեխայի ուղեղին/հոգեվիճակին ավելի մեծ վնաս կարա պատճառի, քան առաջինը: Աշխարհի երեսին էլ երկիր չկա, որը բոլոր տարիքայինների համար ցույց չի տալիս թշնամիներին սատկացնող հերսների մասին ֆիլմեր:

ԷԼ չեմ ասում, որ անչափահասները ընդհանրապես GoT-ի աուդիտորիայի մեջ չեն մտնում: Ֆիլմը հեռարձակվում ա ուշ ժամերի HBO վճարովի ալիքով, որը ունենալ-չուենալը որոշում են ծնողները և ունենալու դեպքում էլ կարող են գաղտնաբառ դնել, կամ հազար այլ մեթոդներով վերահսկեն, որ երեխեքը չդիտեն: Մնացած երկրներում նույնպես հեռարձակվում ա ուշ ժամերի, վճարովի ալիքով:

Տրիբուն
06.06.2013, 10:32

Ապեր, կոնկրետ էս սերիալում սեքսը պռոստը տեղի անտեղւ ճխտած ա մեջը: Էս սերիալը նայում ենք որ սյուժե զարգանա, իսկ մեզ մի երկու-երեք սերիա մենակ ցույց են տվել սիրուն ծիծիկներ, ու դիալոգներ թե ով ա ում ոտերի մեջտեղը ավելի լավ լեզվով շոյում: Պատից հյուսիսից մինչև Դորնի ափամերձ շիջնները բոլորի սեռական նախասիրություններն արդեն անգիր գիտեմ, իսկ մի սեզոնի սաղ սյուժեում երկու բան տեղի ունեցավ, Դեիներիսը հասավ Յունկայ, Ռոբի քամակը փեդ կոխեցին:

Ես դեմ չեմ եթերում սեքսին, երբ սիրՏս քաշում ա նայում եմ: Բայց էս գրքի մեջ ես էսքան սեքս չեմ հիշում: Ավելին, գրքով հեչ էլ հարյուր տոկոս պարզ չի որ Ռենլին գեյ ա, ու Ծաղիկն էլ յարն ա: Ծաղիկի գեյությունը հերյուրանք ա :)))) Չար ուժերի խարդավանք ա:))))

Ասածս ինչ ա, եթե էտ սեքսի տեսարանները գոնե սյուժեի ընթացքի վրա ազդեցություն ունենային, ես պրոբլեմ չէի ունեա, բայց հավայի ճխտած ա մեջը, անիմաստ տեղը:

Two-Face
06.06.2013, 23:48
Բայց էս Մարտինը ինչ դաժան մարդ ա: Իններորդ էպիզոդը ինձ անդազահան արեց թողեց:

http://i.imgur.com/bvOaisc.png

Two-Face
08.06.2013, 00:32
Էս վիդեոն էլ ա լավը, ֆանատների ռեակցիան. :))

http://www.youtube.com/watch?v=78juOpTM3tE

We must go deeper :))
Էս էլ Ջորջ Մարտինը իր ֆաների ռեակցիան նայելուց:

https://www.youtube.com/watch?v=azr99OfKLxk

impression
08.06.2013, 00:44
սա լրիվ մանյակ շան որդի ա, թարգեք, հետը գլուխ մի դրեք

Շինարար
08.06.2013, 01:00
Մի քիչ տարօրինակ կլինի էս թեմայում Տոլստոյի անունը տալը, բայց որոշ զուգահեռներ եմ տեսնում, իհարկե` դեռ շատ քիչ բան կարդացած լինելով և մի երկու հարցազրույց նայելով: Նախ, յուրաքանչյուր հատվածում հստակ ուրվագծված ՓՕՎ-երը: Իհարկե, ինքը մի քիչ էդ երևույթը հեշտ ընկալելի դարձնում` հենց վերնագրում դնելով դիտակետ հերոսի անունը, բայց Տոլստոյի մոտ եմ մենակ էդ աստիճան հստակ զգացել յուրաքանչյուր տեսարանում հստակ դիտակետ հերոսի առկայությունը: Ուղղակի Տոլստոյի մոտ նախ հերոսների որոշակի հիերարխիա կա և եթե տեսարանում ներկա ա ավելի առաջնային հերոս, նրա ներկայությամբ ուրիշ ոչ մեկը չի կարող դիտակետ լինել, ու էդ տեսարանը այլ հերոսի դիտակետից ցույց տալու համար Տոլստոյը հաջորդ օրը կամ ուղղակի հետո էդ հերոսի հետ հանդիպացնում ա մեզ ու ստիպում, որ հետևենք նրա հիշողություններին, մտքերին: Մեկ էլ Տոլտոսյի մոտ նաև հստակ ա դիտակետի դիրքը` պառկած ա, նստած ա, կանգնած ա, ամեն ինչ մենք տեսնում ենք հենց էդ դիրքից, տեսարանը տեսնում ենք էն չափով, ինչ չափով կերևար էդ հերոսի նստած, կանգնած, պառկած դիրքից: Նույնիսկ պետք չի, որ ինքը նշի կերպարի վիճակը, տեսարանի նկարագրությունից արդեն երևում ա: Էս առումով Մարտինին դեռ պետք ա շատ կարդամ, որ կարողանամ նկատեմ` դա կա, թե չէ:

Նաև հենց էդ դիտակետերի առկայությամբ, ավելի ճիշտ էդ առկայության էդ աստիճան հստակությամբ, օրինաչափ լինելով ա պայմանավորված, որ հերոսները ընթերցողի չուզեցած զարգացումներում են ներքաշվում, իրանց չափից դուրս ինքնուրունություն ա տված: Հարցազրույցներում ասում ա Մարտինը, որ հերոսները երբեմն գնում են մի ուղղությամբ, որ չէի մտածել, բայց նաև խոստովանում ա, որ եթե էդ ուղղությունը ինքը չի հավանում, ստիպում ա, որ իր ուզած գծով շարժվեն: Անմիջապես "Աննա Կարենինայի" հետ կապված հայտնի զրույցը հիշեցի:

Նաև շատ ճիշտ ա ասում, որ թե ուզում ես ընթերցողին լարված, մինչև վերջ ներգրավված պահես, այո, պետք ա անսպասելի լուծումներ լինեն, նույն գեղագիտության մասն ա կազմում դա, չնայած ընդհանուր իմ գրական նախասիրությունը չի լարված, վերջն իմանալու փափագով կարդալը, ես սիրում եմ ընթերցանություն, երբ ոչ թե սյուժեն ա կարևոր, այլ ամեն բառը կարդալն ա հաճելի, բայց բիձուկին ահագին հավանել եմ. մեծ վարպետ ա` գիտակ ու մասնագետ:

Ռուֆուս
08.06.2013, 05:08
Մարտինի Entertainment Weekly-ին տված հարցազրույցը նույնիսկ դարձել ա CNN-ի ամենաշատ ընթերցված նյութերից մեկը :))

Կարդացեք, վիդեոն էլ նայեք (http://edition.cnn.com/2013/06/07/showbiz/tv/game-martin-red-wedding-ew/index.html) հետաքրքիր ա:

Տրիբուն
09.06.2013, 23:07
բլյա, բայց ես ինձ պատրաստել էի սրան, :))

ատում եմ Ֆրեյներին

Ինձ թվում ա Բոլտոնն ավելի ԲՏ ա: Ու Բոլտոնը կանկրետնի դավաճան ա, մինչդեռ Ֆրեյները շարքային սադիստներ են:

Kita
12.06.2013, 21:12
Տա-տա-տա-դաաամ պահն է մոտս եկել :)) http://www.image-upload.net/?d=3Y3KEHFHR0
http://www.freeimagehosting.net/t/c4tuw.jpg (http://www.freewebproxy.com/)

Hayk Avetisyan
17.10.2013, 12:45
http://www.youtube.com/watch?v=5Krz-dyD-UQ

Hayk Avetisyan
29.10.2013, 00:12
4-րդ սեզոնի թրեjլերը

http://www.youtube.com/watch?v=gsrY52mr7O4

Sagittarius
29.10.2013, 00:23
4-րդ սեզոնի թրեjլերը

էս դեռ պաշտոնական չի

E-la Via
29.10.2013, 11:32
Թեման տեսա, հիշեցի երրորդ սեզոնի վերջին սերինա: Ահավոր էր…
Չնայած ծերուկը ոնց որ հասել ա իր ուզածին, եթե էսքան ժամանակ անց ամեն անգամ հիշելիս մտքիս մեջ ինչ ասես ասում եմ):

Chilly
29.10.2013, 11:44
էս դեռ պաշտոնական չի

հետն էլ ոչ մի նոր կադր չկար, սաղ հին կադրերն էին, սրա ի՞նչն ա թրեյլեր

Chilly
29.10.2013, 11:44
Թեման տեսա, հիշեցի երրորդ սեզոնի վերջին սերինա: Ահավոր էր…
Չնայած ծերուկը ոնց որ հասել ա իր ուզածին, եթե էսքան ժամանակ անց ամեն անգամ հիշելիս մտքիս մեջ ինչ ասես ասում եմ):

մի քանի օր ուշքի չէի գալիս :))

E-la Via
29.10.2013, 12:02
մի քանի օր ուշքի չէի գալիս :))

Տեսնելուց հետո մի երեք օր շարունակ քրոջս ստում էի ու ասում, որ վերջին սերիան դուրս չի եկել: Մտածում էի գոնե ես ուշքի գամ, որ կարողանամ քրոջս շոկի միջից հանեմ :):

Sagittarius
09.12.2013, 22:08
Սաութ Պարկի վերջին երեք էպիզոդը «Գահերի Խաղ»-ի (և ոչ միայն) մասին ա: Նույնիսկ Red Wedding ունեն :))

http://www.southpark.de/alle-episoden/s17e07-black-friday

Chilly
13.01.2014, 11:27
http://www.youtube.com/watch?v=B_YktnQRGB8&amp;feature=share

Sagittarius
14.01.2014, 00:38
http://www.youtube.com/watch?v=B_YktnQRGB8&feature=share

երգը լավն ա՝

http://www.youtube.com/watch?v=iwT3DIIXWNA

Տրիբուն
14.01.2014, 11:40
Էս հոգեկան հիվանդը 2013-ին պիտի վեցերորդ գիրքը գրած, վերջացրած լիներ: Խաբար կա, թե՞ Մարտինին արդեն վաղուց հոսպիտալացրել են:

Ռուֆուս
14.01.2014, 12:11
Չաղ ու գարշելի բիձեն մի անգամ ասել էր, որ ամեն անգամ երբ իրեն հարցնում էին, թե հաջորդ գիրքը երբ կվերջացնի, ինքը Ստարքերից մեկին սպանում էր :)) Էնպես որ հանուն Ստարքերի պիտի սպասենք ու հուսանք :))

Համ էլ վերջին երկու գրքերի մեջ հինգ-վեց տարի է ընկած, էնպես որ 2015-16-ի կողմերը նոր կկարողանանք ինչ-որ հույսեր փայփայել :(

Hayk Avetisyan
10.02.2014, 11:31
http://www.hbo.com/#/game-of-thrones/about/video/season-4-a-foreshadowing.html/eNrjcmbO0CzLTEnNd8xLzKksyUx2zs8rSa0oUc-PSYEJBSSmp-ol5qYy5zMXsjGyMXIyMrJJJ5aW5BfkJFbalhSVpgIAXbkXOA==

Hayk Avetisyan
17.02.2014, 11:50
https://www.youtube.com/watch?v=d2ZNaLQD60Y

Ռուֆուս
20.02.2014, 20:55
Լեոնարդո Դա Լիսի - Մոնա Լիսի :love

http://i.imgur.com/TLoIHn0.jpg

Ռուֆուս
21.02.2014, 20:24
Նկարահանումներն Իսլանդիայում: Իսլանդիա :love

http://www.youtube.com/watch?v=HG0MzA0bb04

Hayk Avetisyan
10.03.2014, 22:21
Ագրավը իջել է գետնին

http://www.youtube.com/watch?v=ofpBP5xAvQI

E-la Via
13.03.2014, 16:11
http://www.hbo.com/#/game-of-thrones/about/video/season-4-a-foreshadowing.html/eNrjcmbO0CzLTEnNd8xLzKksyUx2zs8rSa0oUc-PSYEJBSSmp-ol5qYy5zMXsjGyMXIyMrJJJ5aW5BfkJFbalhSVpgIAXbkXOA==

Տեսանյութից կարելի է եզրակացնել, որ չորրորդ սեզոնը շատ ավելի հետաքրքիր է լինելու: Անհամբեր սպասում եմ, բայց որ մտածում եմ էլի կիսատ է մնալու, հերթական ՛՛ արյունոտ հարսանիքն՛՛ է գլխներիս Մարտինը խաղալու, նյարդերս նախօրոք տեղի են տալիս:

Hayk Avetisyan
19.03.2014, 15:57
Արա դե լավ կինո ա էլի, հո զոռով չի...

http://www.youtube.com/watch?v=Z1Y_qhzxn2c

Էս 7 հատորը միասին (http://www.bangzo.com/ebayimages/georgerrmartinh7boxed.jpg) որտեղից կարելի ա ճարել:

Տրիբուն
19.03.2014, 16:28
Էս 7 հատորը միասին (http://www.bangzo.com/ebayimages/georgerrmartinh7boxed.jpg) որտեղից կարելի ա ճարել:

Առաջին հինգը կարելի ա ինտերնետից քաշել ու կարդալ, իսկ վեցն ու յոթը դեռ չեն գրվել ու բնականաբար չեն հրատարակվել: Գրողը, որը հոգեկան հիվանդ մի հատ բիձայա, նենց ա քարկապ ընգել, որ չի իմանում ոնց շարունակի գրքերը: :D Հինգերորդ գրքի վերջում, առաջին գրքի հերոսներից գրեթե ոչ մի հոգի սաղ չի մնում: Ով էլ սաղ ա, ինվալիդ ա:

Հ.Գ. Բայց մեկա ես էլ եմ սպասում գրքերին էլ, կինոյին էլ :(

Hayk Avetisyan
19.03.2014, 17:43
Այսինքն էստեղ (http://www.ebay.com/sch/i.html?_odkw=A+Song+of+Ice+and+Fire&_osacat=0&_from=R40&_trksid=p2045573.m570.l1313.TR3.TRC1.A0.H0.XA+Song+of+Ice+and+Fire+7&_nkw=A+Song+of+Ice+and+Fire+7&_sacat=0) ֆալշ ա? որ 7 հատորը մի տուփով վաճառում են:

Chuk
19.03.2014, 17:49

Ավելի շուտ բլեֆ:

Երկու հատորները՝ «A Storm of Swords»-ը ու «A Dance with Dragons»-ը կարծես թե երկուական կտորի են բաժանել, երկուական գրքով հրատարակել:

Ռուֆուս
19.03.2014, 18:22
Իրականում բլեֆ չի, շատ երկրների հրատարակություններ 5 հատորը 7ի են վերածել, երկու ամենամեծ հատորները կիսելով երկու մասի։ Իսկ իսկական վեցերորդ հատորից դեռ նորություն չկա, պապին լռում է։

Hayk Avetisyan
19.03.2014, 22:01
Պարզ ա, մերսի ինֆորմացիայի համար, իսկ իբեյում 5 հատորանոց կոմպլեկտը կրկնակի էժան էր արհեստականորեն 7 հատոր սարքած կոմպլեկտից:

Sagittarius
19.03.2014, 22:58
Իրականում բլեֆ չի, շատ երկրների հրատարակություններ 5 հատորը 7ի են վերածել, երկու ամենամեծ հատորները կիսելով երկու մասի։ Իսկ իսկական վեցերորդ հատորից դեռ նորություն չկա, պապին լռում է։

Գերմանիա 10 հատոր ա :))

հ.գ. վեցերորդ գրքից մի փոքր հատված ա մենակ հրապարակվել անհամբերների համար՝

http://www.georgerrmartin.com/excerpt-from-the-winds-of-winter/

Chuk
20.03.2014, 14:11
Իրականում բլեֆ չի, շատ երկրների հրատարակություններ 5 հատորը 7ի են վերածել, երկու ամենամեծ հատորները կիսելով երկու մասի։ Իսկ իսկական վեցերորդ հատորից դեռ նորություն չկա, պապին լռում է։
Բլեֆ ասելով նկատի չունեի, որ յոթ գրքով չի տպած: Պարզապես շատերը գիտեն, որ գիրքը պետք է 7 հատոր լինի, ու այս տարբերակով ներկայացման ձևով շատերը կարող են շփոթվել ու կարծել, որ արդեն ամբողջականն է: Այսինքն բլեֆն ընդամենը ներկայացման ձևի հետ էի:

Hayk Avetisyan
21.03.2014, 14:18
Գերդաստանի քարտեզը

http://s0.uploads.im/i3WAC.jpg

Sagittarius
22.03.2014, 12:36
Ստարկենց Տոնիին են մոռացել :))

http://d24w6bsrhbeh9d.cloudfront.net/photo/av09p1M_700b_v1.jpg

մարդագայլուկ
22.03.2014, 13:19
Ես վերջապես որոշեցի էս ֆիլմը նայել ու արդեն առաջին սեզոնի հինգերորդ սերիային եմ հասել: Սկիզբը էս ինչ խառն ա: Միանգամից էնքան ինֆորմացիա ես ստանում, որ ուղեղդ չի հասցնում մարսել ու սենց մի տեսակ դեբիլի դեմքով հետևում ես իրադարձություններին ու չես ջոկում ով ում բարեկամն ա :)) Բայց ոնց որ ամեն ինչ մանրից սկսում ա իր տեղն ընկնել :))

Տրիբուն
22.03.2014, 13:19
Ստարկենց Տոնիին են մոռացել :))

Սագի ջան, շատ մարդու են մոռացել:

Վարդան Մամիկոնյանը չկա

http://www.encyclopedia.am/upload_files/book_2/letter_30/header_1296/Image_5571.jpg

Գևորդ Չաուշը չկա

http://i1.ytimg.com/vi/s4q6YokkvQY/hqdefault.jpg

Ու մեր Փոլադյանց Արշավիրի ողջ ընտանիքին են մոռացել, The Vale of Ijevan-իցը:

http://tarazupar.am/wp-content/uploads/2013/05/taraz2.jpg

Յոհաննես
22.03.2014, 14:30
Վաղը երկրորդ սեզոնը կվերջացնեմ:Լավն է,բայց բայցերը շատ են :))

Ռուֆուս
29.03.2014, 17:28
Սըբանում է, հատկապես «Cave Sex»-ը :))

https://www.youtube.com/watch?v=xbEhByk4Icg

մարդագայլուկ
30.03.2014, 19:23
Երրորդ սեզոնն էլ վերջացրեցի ու հիմա մի տեսակ խանգարված վիճակներում եմ :[ Ես հենց ամենասկզբից էլ սփոյլ էի եղել ու գիտեի, որ գլխավոր հերոսներից շատերը մեռնելու են, բայց դե մեկա ահավոր ծանր տարա էդ վերջերը: Չնայած ինձ թվում ա ոչ թե իրանց մեռնելու փաստն ա իմ վրա էսքան վատ ազդել, այլ էն դաժանությունը որով իրանք սպանվում են (ու ոչ միայն իրանք): Էլի մարդ կա՞, որ նոր ա նայել վերջացրել: Ի՞նչ տպավորություններ ունեք:

Ռուֆուս
03.04.2014, 00:19
GoT—ի ազնիվ թրեյլերը ։)) King Justin Bieiber—ը սըբանեց :D

https://www.youtube.com/watch?v=SVaD8rouJn0

Malxas
07.04.2014, 10:06
Ժողովուրդ, Ֆոքս ալիքով աչքիս ռեկլամ ընկավ, որ ապրիլի 7-ից սկսվում է 4-րդ սեզոնը, դա ճիշտ է?

Chilly
07.04.2014, 10:39
Ժողովուրդ, Ֆոքս ալիքով աչքիս ռեկլամ ընկավ, որ ապրիլի 7-ից սկսվում է 4-րդ սեզոնը, դա ճիշտ է?

արդեն սկսել ա, չեմ համբերում տուն հասնեմ նայեմ առաջինը, էս ա (http://thepiratebay.se/torrent/9908246/Game_of_Thrones_S04E01_720p_HDTV_x264-KILLERS_[eztv])