PDA

Դիտել ողջ տարբերակը : Կաբբալա

Jean-Claude
14.09.2011, 16:50
"Զոհար" ում մի առած կա, որտեղ խոսում է մի մարդու մասին, ով գտնվում էր նավի մեջ:
Մի անգամ նա մտնում է նավախուցերից մեկում և տեսնում թե ինչպես է մեկը ծակում հատակը:
- Ի՞նչ եք անում, գոռում է նա, խելքներդ թռցրե՞լ եք, ինչ է...
Մարդը հանգիստ կանգնում է և ասում.
ձեր ինչ գործն է, ես իմ սենյակում եմ, ինչ ուզենամ կանեմ:
Մարդը զայրանում է,
-ինչեր եք ասում, դուք կխորտակեք նավը ձեր մի բացած անցքով..."

Սա մի հասարակ պատմություն է , բայց "Զոհարը" դրանով ցույց է տալիս կյանքի գաղտնիքներից հիմնականը' մենք բոլորս պատասխանատու ենք մեկս մյուսի համար:
Մեր գործերը, թե լավ թե վատ, ազդում են մյուսների ճակատագրերին նույնպես, մյուսների գործերն էլ ազդում են մեր կյանքի վրա:

Դրա համար մեր պատասխանատվությունն էլ է օգնել շրապատի մարդկանց , նրանց ուղղորդելու դեպի լույսը, ճանաչելու հոգևոր արժեքներն ու նրա բարձունքները:
Կամ իրար հետ ենք լողալու, կամ իրար հետ խորտակվելու:
Յուրաքանչյուր մարդ իր դերը ունի այս կյանքում, Երկինքը յուրաքանչյուրին տվել է իր շրջապատը, փոքր թե մեծ, մեծ շրջապատ ունեցողների վրա ավելի շատ պատասխանատվություն է ընկած:
Հարստացրեք կյանքը հոգևոր արժեքներով:

Պատահականորեն ոչ մի բան չի լինում, հիվանդություններ, պատերազմներ, երկրաշարժեր, դրանք Աստծո արարքները չեն:
Դրանք պատճառն են խավարի, որը մենք ենք ստեղծում, մեր կոլեկտիվ պահվածքով, հեռանալով հոգևոր արժեքներից, լույսից:

Նախանձ, անհանդուրժողականություն, չարություն, անեծք...
բոլոր մեր արարքները ազդում են Տիեզերքի վրա:
Բարութուն, հարգանք, քաղաքավարիություն... այս դեպքում Տիեզերքից ստանում ենք օրհնություն բոլորս:
Ինչ կատարվում է կյանքում, պետք է համաձայնվենք, մենք ենք մեղավորը:
Օգնենք ինքներս մեզ և շրջապատին, փոխվելու դեպի լավը:

ArtSus
14.09.2011, 22:45

Ըստ ձեզ , որն է այն լույսը ,որին ուղղորդելու էք?

Պատահականորեն ոչ մի բան չի լինում, հիվանդություններ, պատերազմներ, երկրաշարժեր, դրանք Աստծո արարքները չեն:
Դրանք պատճառն են խավարի, որը մենք ենք ստեղծում, մեր կոլեկտիվ պահվածքով, հեռանալով հոգևոր արժեքներից, լույսից:

,,Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը։ 8Երկինքը թող ուրախ լինի վերուստ, եւ ամպերը արդարութիւն ցօղեն, թող երկիրը ողորմութիւն բխեցնի, լիովին արդարութիւն թող բխեցնի։ Ես եմ Տէրը, որ հաստատեցի քեզ որպէս մի լաւ բան, ստեղծեցի քեզ իբրեւ բրուտի կաւ»։ 9Մի՞թէ նա, որ հողն է հերկում, ամէն օր հերկ կ՚անի. մի՞թէ կաւը բրուտին կարող է ասել, թէ՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կարող է ասել, թէ՝ ինչո՞ւ այսպէս ստեղծեցիր ինձ։ 10Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ։ ,, Եսայե 45:7-10

Նախանձ, անհանդուրժողականություն, չարություն, անեծք...
բոլոր մեր արարքները ազդում են Տիեզերքի վրա:
Բարութուն, հարգանք, քաղաքավարիություն... այս դեպքում Տիեզերքից ստանում ենք օրհնություն բոլորս:
Ինչ կատարվում է կյանքում, պետք է համաձայնվենք, մենք ենք մեղավորը:
Օգնենք ինքներս մեզ և շրջապատին, փոխվելու դեպի լավը:

Տիեզերքը նույնպես Աստծո արարչագործությունն է, մարդը տիեզերքի վրա ընդհանուր առմամբ չի կարող ազդել , չհաշված տիեզերք ուղարկված արբանյակների մնացորդները, մարդը կարող է ազդել իր և շրջապատի, բնության վրա:
Մարդը առանց Աստծո ներգործության չի փոխվում, ամեն օրհնություն և անեծք Աստծո կողմից է, կարդացեք Բ Օրինաց 27 և 28 գլուխները. Հասկացեք՝ Կաբբալան մի տեսություն է, որը փորձում է մարդկանց շեղել ճշմարտությունից, կտրելով առանց այդ էլ կտրված կապը Աստծուծ: Առանց Աստծո հրամանի և թույլատրության չի կարող տեղի ունենալ ոչ մի բան, թե՝ երկնքում և թե երկրի վրա:

Sambitbaba
15.09.2011, 09:06
Տիեզերքը նույնպես Աստծո արարչագործությունն է, մարդը տիեզերքի վրա ընդհանուր առմամբ չի կարող ազդել , չհաշված տիեզերք ուղարկված արբանյակների մնացորդները, մարդը կարող է ազդել իր և շրջապատի, բնության վրա: [/B]
Թույլ տուր չհամաձայնվել ասածիդ հետ, սիրելիս: Ես, օրինակ, կասեմ քեզ հակառակը. Երկրագունդը մի փորձարարական լաբորատորիա է, որտեղ փորձարկվում են ամենակարևոր և անհրաժեշտ նորությունները՝ հետագայում դրանք ամբողջ Տիեզերքով մեկ կիրառելու համար: Իսկ մարդիկ էլ՝ այն հերոս հոգիներն են, որոնք հանձն են առել կրել իրենց ուսերին այդ դժվար փորձը: Եվ այս տեսակետը բոլորովին չի համընկնում քո այն մտքի հետ, որ "մարդը տիեզերքի վրա ընդհանուր առմամբ չի կարող ազդել": Ստացվում է, որ հակառակը, հենց մարդն է, որ ազդում է Տիեզերքի վրա: Ճիշտ նույնպես, ինչպես Տիեզերքը՝ մարդու:
Նորից վերադարձանք Եռամեծ Հերմեսին. Ինչ որ վերևում է, հավասարազոր է նրան, ինչ ներքևում է:
Եվ, քանի որ, ինչպես ինքդ էլ շատ ճիշտ նկատեցիր. "Առանց Աստծո հրամանի և թույլատրության չի կարող տեղի ունենալ ոչ մի բան, թե՝ երկնքում և թե երկրի վրա:", ստացվում է, որ հենց Նրա հրամանաով ու թույլտվությամբ էլ հենց տեղի է ունենում այդ ամենը:
Եվ նույնիսկ, քո պախարակած Կաբբալան էլ, եթե գոյություն ունի, ուրեմն դա էլ Աստծո կամքով է:

ArtSus
15.09.2011, 15:23
Թույլ տուր չհամաձայնվել ասածիդ հետ, սիրելիս: Ես, օրինակ, կասեմ քեզ հակառակը. Երկրագունդը մի փորձարարական լաբորատորիա է, որտեղ փորձարկվում են ամենակարևոր և անհրաժեշտ նորությունները՝ հետագայում դրանք ամբողջ Տիեզերքով մեկ կիրառելու համար: Իսկ մարդիկ էլ՝ այն հերոս հոգիներն են, որոնք հանձն են առել կրել իրենց ուսերին այդ դժվար փորձը: Եվ այս տեսակետը բոլորովին չի համընկնում քո այն մտքի հետ, որ "մարդը տիեզերքի վրա ընդհանուր առմամբ չի կարող ազդել": Ստացվում է, որ հակառակը, հենց մարդն է, որ ազդում է Տիեզերքի վրա: Ճիշտ նույնպես, ինչպես Տիեզերքը՝ մարդու:
Նորից վերադարձանք Եռամեծ Հերմեսին. Ինչ որ վերևում է, հավասարազոր է նրան, ինչ ներքևում է:

Աստծո խաղաղությունը Քեզ, Հարգելիս , ձեր այդ տեսակետը որ գիտա-ֆանտաստիկ գրքից է մեջ բերված???.
Այն ամեն տեսակետները, որոնք Աստվածաշնչից չեն բխում, մարդկային երևակայության արդյունք են:

Jean-Claude
15.09.2011, 21:38
Ես հայ Քրիստոնյա եմ, հաճախ եմ այցելում Եկեղեցի, պաշտում եմ մեր Եկեղեցական ծիսակատարությունները, այս բոլորը ինձ չեն խանգարում ուսումնասիրելու Կաբբալա, յոգա, Բուդդայություն, Ղուրան , նույնիսկ ուսումնասիրում եմ էզոթերիա և մոգություն...
Ասեմ, որ այս ամենը ուսումնասիրելուց իմ հավատը դեպի Աստված, դեպի մեր Եկեղեցին ավելի է ամրացել:
Լույսը դա Աստվածն է, դեպի Աստված, դեպի Լույս հասնելու ճանապարհները տարբեր են:
Աստված թույլ է տվել մարդկանց ընտրել այդ ճանապարհները ըստ իրենց բնավորության և ճաշակի:
ՈՒզում ես եղիր մուսուլման, ուզում ես եղիր բուդա, կամ քրիստոնյա, տարբեր ճանապարհներ, բայց վերջի հանգրվանը մեկն է, Աստված, Աստված մեկ է բոլորի համար, ինչպես Արևը, հենց Արևն էլ հանդիսանում է Աստծո արտացոլումը:
Մի հանճարելի բուլղարացի կա, Այվանհով է նրա ազգանունը, ասում է ամեն առավոտ Արևածագին սկսեք խոսել Արևի հետ, մեդիտացիա արեք, խնդրեք նրան հաջողություններ ձեր գործում, և կտեսնեք արդյունքը, Արևը Աստծո արտացոլանքն է երկրի վրա...
"Ինչ է բնությունը, մի մեծ գիրք' Աստծո կողմից գրված, մի մեծ Տիեզերական պահեստ:
Իսկ այդ գիրքը բոլորը չէ, որ կարող են կարդալ ու հասկանալ: Երբ մենք մաքրվենք ամեն տեսակ անմաքրությունից, այդ ժամանակ այդ գիրքը հասկանալի կլինի մեզ, այն մեր առաջ կբացվի ինչպես ծաղիկներն են բացվում իրենց ամբողջ հմայքով:
Եթե մենք սիրենք բնությունը, նա կխոսի մեզ հետ, որովհետև մենք էլ այդ բնության, Տիեզերքի մի մասնիկն ենք" ասում է այդ հանճարեղ բուլղարացին:

Դուք ասում եք
"Առանց Աստծո հրամանի և թույլատրության չի կարող տեղի ունենալ ոչ մի բան, թե՝ երկնքում և թե երկրի վրա:", ????

Ես էլ առաջ այդպես էի մտածում, ուսումնասիրելով տարբեր աշխատություններ եկա այն համոզման ,
որ Աստված մարդուն ստեղծել է իր նման, և տվել է նրան ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ....
Մենք ապրում ենք Ջրհոսի համակարգում, ամեն ինչ , ամեն գաղտնի գիտություն(էզոթերիա) բացահայտ կդառնա բոլորի համար:
Այժմ կան հատուկենտ մարդիկ(անձամբ ճանաչում եմ), որոնք կարդում են դիմացինի մտքերը, Հայաստանում գտնվելով, կարող են ասել թե մեկի Կամչատկա ապրող հարազատը ինչ է մտածում տվյալ պահին և ինչ է անում:
Այդ Աստվածային շնորքները ունեն բոլոր մարդիկ, բայց շատերը չգիտեն դրա մասին;
Կգա ժամանակ երբ բոլորի մոտ կբացվի այդ (դեռևս փակ) շնորհքը, պատկերացրեք ինչքան լավ կլինի, երբ կարդաս հարևանիդ մտքերը, ինքն էլ քո, ոչ մի կեղծիք չի կարող լինել այդ դեպքում:
ճակատագիր ասվածը մարդն ինքն է ընտրում, իր վարմունքով, իր մտածմունքներով, շրջապատի ազդեցությամբ...
Կաբբալան ասում է, որ հիրոմատիայով, ուսումնասիրելով մարդկանց ձեռքերի գծերը, համոզվում ես, որ այն տարիների ընթացքում փոխվում է, ըստ մարդու մտքերի և բնակության վայրի, նրա ընտրած աշխատանքի...
(կշարունակեմ վաղը)

Sambitbaba
16.09.2011, 08:04
Աստծո խաղաղությունը Քեզ, Հարգելիս , ձեր այդ տեսակետը որ գիտա-ֆանտաստիկ գրքից է մեջ բերված???.
Բազում գրքերից, սիրելի Արտ, որոնք որ դու, հավանաբար, Աստծո կամքով, "գիտա-ֆանտաստիկ" ես անվանում:
Ես հասկացա մի բան, որ դու էլ, շատերի պես, համարում ես, որ միակ գիրքն Աստվածաշունչն է, որի միջոցով Աստված խոսել է մեզ հետ, ճի՞շտ է: Ու վերջ: Բաստա: Եվ դրանից հետո դու և քո համախոհները կարծում եք, որ զրկել եք Աստծոն խոսելու հնարավորությունի՞ց…
Չեք զրկել, սիրելիս: Մի հանդգնեք նույնիսկ մտածել այդ մասին:
Լավ: Եկ այդ մասին չերկարացնենք այստեղ. այստեղ այլ թեմայից ենք խոսում: Գտիր մի հարմար տեղ և, եթե ցանկանում ես, այնտեղ կշարունակենք մեր զրույցը:
Իսկ այստեղ եկ խոսենք կաբբալայի մասին, եթե ասելու բան, իհարկե ունես: Միայն թե մի կրկնիր արդեն ասածդ, եթե կարելի է:

Ես, օրինակ, մի միտք ունեմ կաբբալայի մասին, որի պատասխանը ոչ մի տեղ գտնել չեմ կարողանում: Միգուցե Ժան-Կլո՞դը կկարողանա օգնել:
Հարցը հետևյալն է:
Ինչո՞ւ փարավոնը, ճիշտ է, բազում սարսափներից հետո, այնուամենայնիվ թույլատրեց հրեաներին հեռանալ Եգիպտոսից, իսկ հետո, անմիջապես, սկսեց հետապնդել նրանց: Ո՞րն էր այդ հետապնդման իրական պատճառը:
Ես ինքս այն կարծիքին եմ, որ եգիպտացիները հայտնաբերեցին, որ հրեաները գողացել ու իրենց հետ են վերցրել Կաբբալան: Այսինքն, հետապնդումը կազմակերպված էր Կաբբալան հետ վերադարձնելու նպատակո՞վ…
Ի՞նչ կասեք…

Sambitbaba
16.09.2011, 08:11
Կգա ժամանակ երբ բոլորի մոտ կբացվի այդ (դեռևս փակ) շնորհքը, պատկերացրեք ինչքան լավ կլինի, երբ կարդաս հարևանիդ մտքերը, ինքն էլ քո, ոչ մի կեղծիք չի կարող լինել այդ դեպքում:
Այդ շնորհքը անուն ունի, սիրելի Ժան-Կլոդ: Այն է. Քրիստոսի Գիտակցություն:

Jean-Claude
16.09.2011, 18:05

ճիշտ է

Jean-Claude
16.09.2011, 18:10
Այդ շնորհքը անուն ունի, սիրելի Ժան-Կլոդ: Այն է. Քրիստոսի Գիտակցություն:

խոսքեր չունեմ, այդ երկու բառով դուք ասացիք ամենը
, հարգանքներս

հովարս
16.09.2011, 18:15
Փիլիպ.3: 1-3

ArtSus
16.09.2011, 18:44
Ես հայ Քրիստոնյա եմ, հաճախ եմ այցելում Եկեղեցի, պաշտում եմ մեր Եկեղեցական ծիսակատարությունները, այս բոլորը ինձ չեն խանգարում ուսումնասիրելու Կաբբալա, յոգա, Բուդդայություն, Ղուրան , նույնիսկ ուսումնասիրում եմ էզոթերիա և մոգություն...
Ասեմ, որ այս ամենը ուսումնասիրելուց իմ հավատը դեպի Աստված, դեպի մեր Եկեղեցին ավելի է ամրացել:
Լույսը դա Աստվածն է, դեպի Աստված, դեպի Լույս հասնելու ճանապարհները տարբեր են:
Աստված թույլ է տվել մարդկանց ընտրել այդ ճանապարհները ըստ իրենց բնավորության և ճաշակի:
ՈՒզում ես եղիր մուսուլման, ուզում ես եղիր բուդա, կամ քրիստոնյա, տարբեր ճանապարհներ, բայց վերջի հանգրվանը մեկն է, Աստված, Աստված մեկ է բոլորի համար, ինչպես Արևը, հենց Արևն էլ հանդիսանում է Աստծո արտացոլումը:

(կշարունակեմ վաղը)

Աստծո խաղաղությունը քեզ, լավ է, որ դու քրիստոնյա էս, բայց տեսնում եմ, որ միայն լեզվով կդավանես, բայց հոգիդ ամեն աղտեղություններով էս սնում, մարդու հոգին մի անոթ է , ինչով լցնես նրանով էլ կսնվի , Երեմիա մարգարեության մեջ Աստված խոսում է ,,Զիս՝ կեանքի ջուրին աղբիւրը՝ թողուցին, եւ իրենց գուբեր փորեցին, ծակոտ գուբեր, որ չեն կըրնար ջուր պահել;,, 2:13
Եվ քեզ՝ հարգելիս, բացարձակ ճշմարտությունը կասեմ ,որ դեպի Աստված ընդհամենը մեկ ճանապարհ կա՝ Հիսուս Քրիստոս ,,Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը։ Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով։ Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»։ ,,Հովհան 14:6-7

Իսկ այդ գիրքը բոլորը չէ, որ կարող են կարդալ ու հասկանալ: Երբ մենք մաքրվենք ամեն տեսակ անմաքրությունից, այդ ժամանակ այդ գիրքը հասկանալի կլինի մեզ, այն մեր առաջ կբացվի ինչպես ծաղիկներն են բացվում իրենց ամբողջ հմայքով:

Իսկ ինչու չեն հասկանում Աստվաչածունչը? որովհետև կարդում են և ուղում են առանց հավատքի իրենց մարդկային իմաստությամբ հասկանալ, իսկ Պողոս առաքյալը իր երկրորդ Կորթացիների թղթում հստակ ձևակերպել է,, Եւ եթէ մեր Աւետարանը ծածկուած իսկ է, ծածկուած է կորստեա՛ն մատնուածների համար, 4որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի Աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւոյթ Աստծու։,,
Իսկ մեզ մաքրվելու միակ ձևը դա հավատքն է Հիսուս Քրիստոսի վրա, որի արյունով էլ իրեն հավատացողները մաքրվեցան ամեն մեղքերից

ArtSus
16.09.2011, 23:54
Բազում գրքերից, սիրելի Արտ, որոնք որ դու, հավանաբար, Աստծո կամքով, "գիտա-ֆանտաստիկ" ես անվանում:
Ես հասկացա մի բան, որ դու էլ, շատերի պես, համարում ես, որ միակ գիրքն Աստվածաշունչն է, որի միջոցով Աստված խոսել է մեզ հետ, ճի՞շտ է: Ու վերջ: Բաստա: Եվ դրանից հետո դու և քո համախոհները կարծում եք, որ զրկել եք Աստծոն խոսելու հնարավորությունի՞ց…
Չեք զրկել, սիրելիս: Մի հանդգնեք նույնիսկ մտածել այդ մասին:
Լավ: Եկ այդ մասին չերկարացնենք այստեղ. այստեղ այլ թեմայից ենք խոսում: Գտիր մի հարմար տեղ և, եթե ցանկանում ես, այնտեղ կշարունակենք մեր զրույցը:
Իսկ այստեղ եկ խոսենք կաբբալայի մասին, եթե ասելու բան, իհարկե ունես: Միայն թե մի կրկնիր արդեն ասածդ, եթե կարելի է:

Ես, օրինակ, մի միտք ունեմ կաբբալայի մասին, որի պատասխանը ոչ մի տեղ գտնել չեմ կարողանում: Միգուցե Ժան-Կլո՞դը կկարողանա օգնել:
Հարցը հետևյալն է:
Ինչո՞ւ փարավոնը, ճիշտ է, բազում սարսափներից հետո, այնուամենայնիվ թույլատրեց հրեաներին հեռանալ Եգիպտոսից, իսկ հետո, անմիջապես, սկսեց հետապնդել նրանց: Ո՞րն էր այդ հետապնդման իրական պատճառը:
Ես ինքս այն կարծիքին եմ, որ եգիպտացիները հայտնաբերեցին, որ հրեաները գողացել ու իրենց հետ են վերցրել Կաբբալան: Այսինքն, հետապնդումը կազմակերպված էր Կաբբալան հետ վերադարձնելու նպատակո՞վ…
Ի՞նչ կասեք…

Միթե մարդ կարող է Աստծուն խոսելը արգելել???
Իսկ ձեր հարցերի պատասխանը դուք կարող էք կարդալ՝ Ելից 14-րդ գլխում և վիքիպեդիայում ՝ http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D0%B1%D0%B1%D0%B0%D0%BB%D0%B0

Sambitbaba
17.09.2011, 22:49
Աստծո խաղաղությունը քեզ, լավ է, որ դու քրիստոնյա էս, բայց տեսնում եմ, որ միայն լեզվով կդավանես, բայց հոգիդ ամեն աղտեղություններով էս սնում:
Ինչպե՞ս կարելի է այդպիսի սարսռելի խաղաղությամբ "Աստծո խաղաղություն" հղել մեկին, ում մտքերը, զգացմունքները, ում ամբողջ ներքնաշխարհը դու համարում ես աղտեղությամբ լցված…

Կներես, սիրելի Արտ, բայց տացվում է, որ բացարձակ հարգանք չունես դեպի դիմացինդ և, ըստ այնմ էլ, քո այդ անընդհատ կրկնվող "Աստծո խաղաղությունը" լրիվ շինծու մի բան է ստացվում, եթե չասենք դեմոգոգիա: Համենայն դեպս ես, ու համոզված եմ, Ժան-Կլոդն էլ, այդպես եմ զգում: Եվ դա ոչ թե իմ մեղքն է, այլ՝ կներես, - քո:

Քանզի ինչպե՞ս կարելի է աղտեղություն համարել այն, ինչ իր պատմությամբ, մշակույթով, հազարավոր տարիների ընթացքում հազարավոր անգամներ հազար ու մի տարբեր ձև ստացած կրոններով ստեղծել, հավաքել ու պահպանել է մարդկության երկու երրորդը: Այսինքն, ինչու՞ միայն երկու երրորդը: Չէ՞ որ մնացած մեկ երրերդն էլ, և առավելապես հենց մենք՝ հայերս, ընդամենը երկու հազարամյա քրիստոնեությունից առաջ, շատ ավելի շատ հազարամյակներ կուտակած մեր հսկայական մասն ունենք, ներդրած այդ "աղտաղությունների" մեջ:

Քեզ ոչինչ չի՞ հիշեցնում նման վերաբերմունքը… Եթե ոչ, կարող եմ հիշեցնել. խաչակրաց արշավանքները…

Միթե մարդ կարող է Աստծուն խոսելը արգելել???
Իսկ դու ի՞նչ ես կարծում, ինչո՞վ ես դու զբաղված, եթե ոչ արգելելով…

Միայն թե ճիշտ հասկացիր ասածս, խնդրում եմ: Դու անկարող ես արգելել իմ, կամ Ժան-Կլոդի, կամ մեկ ուրիշի Աստծոն: Դու արգելում ես Քո Աստծոն, խոսել այսօր: Դու ասում ես Նրան. "Դու արդեն խոսել ես երկու հազար տարի առաջ: Ինձ ասել են այդ մասին… Իսկ հիմա, բարի եղիր, ձայնդ կտրիր ու նստիր տեղդ: Այսօր ես թույլատրում եմ խոսել, ավելի ճիշտ՝ "աղտեղել", - միայն սատանային:

Եվ քո Աստված, հավատարիմ Իր տված խոստումին. տալ քեզ կամքի ազատություն, լռում է: Բայց միայն քեզ համար, այլ ոչ թե իմ կամ Ժան Կլոդի:

Սակայն, ճիշտն ասած, այս հարցում ճիշտը դու ես, սիրելի Արտ. մարդ չի կարող արգելել Աստծոն՝ խոսել: Բայց ստացվում է, որ մարդ կարող է արգելել ինքն իրեն՝ լսել Աստծոն: Ինչով էլ հենց զբաղված ես դու. խցանել ես ականջներդ: Եվ դա դեռ հերիք չէ, փորձում ես խցանել իմ և Ժան Կլոդի ականջներն էլ:

Էլ չի ստացվի: Այսօր արդեն ուրիշ օրեր են, ուրիշ էներգիաներ: Մարդիկ սկսել են արթնանալ:

Ուրեմն, քեզ էլ խորհուրդ, սիրելիս. հանիր ականջիդ խցանները և… արթնացիր:

Հ.Գ. Ցանկանում եմ ասել, թե ինչպես եմ ես տեսնում քո աշխարհընկալումը: Պատկերացրու մի ձայնասկավառակ: Ոչ թե այժմյան սի-դի, այլ հինը՝ վինիլից սարքվածը, որը ասեղով էինք լսում: Հիմա պատկերացրու, որ մի փոքրիկ տեղ այդ ձայնասկավառակի վրա մաշվել է և ասեղը, չկարողանալով դուրս գալ մաշված տեղից, անընդհատ նույն նվագն է կրկնում:

…Իսկ դու լսում ես այդ անընդհատ կրկնվող տեղը, ու մտքովդ անգամ չի անցնում, որ ձայնասկավառակի հիմնական մասը չես լսել…

- - - - - - - -

Եկ` վերադառնանք կաբբալային...

Jean-Claude
17.09.2011, 23:11
Միթե մարդ կարող է Աստծուն խոսելը արգելել???
Իսկ ձեր հարցերի պատասխանը դուք կարող էք կարդալ՝ Ելից 14-րդ գլխում և վիքիպեդիայում ՝ http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D0%B1%D0%B1%D0%B0%D0%BB%D0%B0

Իսկ դու կարդացե՞լ ես այդ լինկի գրածները, որը մեզ ես ներկայացնում, եթե չես կարդացել կամ ռուսերեն չես հասկանում մի քանի բաներ կթարգմանեմ;

"Կաբալան բացում է կոդավորված Թորայի գաղտնիքները,
նա ցույց է տալիս մարդկային կյանքի բոլոր պրոբլեմների պատճառները:
Մարդկանց պրոբլեմների հիմնական պատճառը նրանում է, որ նրանք ապրում են առհամարելով տիեզերական օրենքները:
Կաբբալայի նպատակն է մարդկանց հոգևոր դաստիրակումը, որ մարդիկ հասկանան, թե ինչու են եկել երկիր մոլորակի վրա, թույլ է տալիս մարդուն հասկանալ, որ յուրաքանչյուրը գալիս է երկրի վրա մի առաքելությամբ այս նյութական աշխարհում:
Ըստ Կաբբալայի, յուրաքանչյուր մարդ, հոգի, կգա, կծնվի նյութական երկրի վրա այնքան ժամանակ, մինչև չկատարի իր վրա դրված խնդիրները, մինչև որ չդառնա այն, ինչի համար որ Տերը ստեղծել է նրան:"

Միխաիլ Զադորնովն ասում է.
"Կաբբալան ինձ համար բնության օրենքների մի ամբողջություն է, այն օրենքների, որոնք մարդկանց թույլ են տալիս ազատ ապրելու, ինչպես թիթեռնիկները, ինչպես թռչունները,
չավերելով բնությունը , լցվելով արևի լույսով...այսինքն լցվելով ուրախությամբ:
Կա ուրախություն և հաճույք, կարծում եմ հաճույքի հետևից վազողները, չեն կարող իրական ուրախությունը զգալ, իսկ ինչպես զգալ այն, սովորեցնում է կաբբալան"

Jean-Claude
18.09.2011, 00:13
13 թիվը հաջողությու՞ն է բերում

Սերը Կաբբալայում համարվում է գաղտնիքներից գաղտնիքը:
Սերը հրեաների մոտ անվանում են "ահավա", գրվում է ալեֆ-հե-բետ-հե, որը համապատասխանում է 13 թվին 1+5+2+5=13
Իսկ սեր+սեր=13+13=26
26 թիվը հրեական լեզվում բառացի վերարտադրելիս նշանակում է կյանք, գոյություն "հավայա" 5+6+10+5=26
Երբեմն ասում ենք "Առանց սիրո կյանք չկա"...
Գաղտնիք չէ, լիարժեք ապրելու, գոյություն ունենալու համար բոլորը կարիք ունեն մյուս "սեր" ի, փոխադարձ սիրո...

Jean-Claude
18.09.2011, 19:03
Կաբբալիստական խաչը

52963

Դարերի ընթացքում գաղտնի պահված այս մոգական Պանտակլը վերջապես հասանելի է բոլորին :
Խաչի նշանը բուժում է բոլոր հիվանդությունները, հանգստացնում է փոթորիկը,
մարեցնում է կրակը, պաշտպանում է փորձանքներից,
մաքրում է աուրան, ջուրը , օդը, սարսապեցնում է չարին, պաշտպանում է չար աչքից և թուղթ ու գրից:

Պանտակլը այսպիսի լույս է տալիս գիշերը

52964

ետևի մասում գրված է "Աստվածաշնչի 91 -րդ Սաղմոսը.

Սաղմոս 91:1-2– Բարձրյալին ծածկոցին տակ բնակողը` Ամենակարողին հովանաւորութեանը տակ պիտի հանգչի: Տէրոջը համար պիտի ըսեմ. ՙԻմ ապաւէնս ու իմ ամրոցս է. իմ Աստուածս` որուն կը յուսամ՚:
52965

Moonwalker
18.09.2011, 19:18
Կաբբալիստական խաչը

52963

Դարերի ընթացքում գաղտնի պահված այս մոգական պանտագրաման վերջապես հասանելի է բոլորին :
Խաչի նշանը բուժում է բոլոր հիվանդությունները, հանգստացնում է փոթորիկը,
մարեցնում է կրակը, պաշտպանում է փորձանքներից,
մաքրում է աուրան, ջուրը , օդը, սարսապեցնում է չարին, պաշտպանում է չար աչքից և թուղթ ու գրից:

Համարյա կախարդական փայտիկ էլի:))
Ճիշտն ասած գիտեի, որ բոլոր կրոնական ատրիբուտնետով կատարված հրաշքների հիմքում իրականում հավատքն է, բայց դե որ ասում ես...
Փորձել ե՞ս դրանով հրդեհ մարել կամ 4-րդ աստիճանի հեպատոցելյուլյար կարցինոմա բուժել::unsure

Jean-Claude
18.09.2011, 19:36
Զարմանալի մարդիկ եք
ես ձեզ գաղտնիքներ եմ բացում, որ փոխանակ գրբացների մոտ հերթեր գոյացնեք, կարողանաք ինքներդ ձեզ օգնել, իսկ դուք ձեռ եք առնում...
Այլևս չեմ շարունակի ու փակում եմ այս թեման

Freeman
18.09.2011, 19:39
Մուն, գալիս ե՞ս գնանք գրբացի մոտ :think

Moonwalker
18.09.2011, 19:42
Զարմանալի մարդիկ եք
ես ձեզ գաղտնիքներ եմ բացում, որ փոխանակ գրբացների մոտ հերթեր գոյացնեք, կարողանաք ինքներդ ձեզ օգնել, իսկ դուք ձեռ եք առնում...
Այլևս չեմ շարունակի ու փակում եմ այս թեման

Առաջին, ես գրբացների կարիք չունեմ ու սեփական խնդիրները Աստծո օգնությամբ ինքս եմ լուծում:
Եվ երկրորդ, որտե՞ղ տեսար, որ ես քեզ ծաղրեմ: Ասում ես, որ տվյալ նշանը հիվանդություն է բուժում: Ես էլ հետաքրքրվում եմ, թե ինչպես/ինչ պայմանների առկայության դեպքում է դա տեղի ունենում ու թե դու քանի նման բժշկություն ես կատարել::esim

հովարս
18.09.2011, 19:55
Այլևս չեմ շարունակի ու փակում եմ այս թեմանՃիշտ էլ կանես, շնորհակալություն

Moonwalker
18.09.2011, 20:15
Ճիշտ էլ կանես, շնորհակալություն

Հարգելի՛ Jean-Claude,
ուզում եմ, որ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե այս թեման Ակումբում անցանկալի է: Ցանկացած կրոնական ուղղության մասին քննարկումներն այստեղ ողջունվում են, կառուցողական քննարկումներն առավել ևս: Ու պետք չէ, ամեն հարցի հետևում բացասական ենթատեքստ տեսնել::)

Jean-Claude
18.09.2011, 23:34
Առաջին, ես գրբացների կարիք չունեմ ու սեփական խնդիրները Աստծո օգնությամբ ինքս եմ լուծում:
Եվ երկրորդ, որտե՞ղ տեսար, որ ես քեզ ծաղրեմ: Ասում ես, որ տվյալ նշանը հիվանդություն է բուժում: Ես էլ հետաքրքրվում եմ, թե ինչպես/ինչ պայմանների առկայության դեպքում է դա տեղի ունենում ու թե դու քանի նման բժշկություն ես կատարել::esim

Կաբբալան դարերի ընթացքում գաղտնի է պահվել, վերջերս են սկսել նրա մասին բարձրաձայն խոսել, հատկապես այն բանից հետո, երբ Մադոնան ու Հոլիվուդյան այլ աստղեր սկսեցին ուսումնասիրել և օգտագործել:
Էլիզաբեթ Թեյլոր, Դեմի Մուր, Միկ Ջագգեր, Բրիթնի Սփիրս, Անդրեյ Մակարևիչ, Կիրկորով, Սերգեյ Զվերև, Բոյարսկի և այլն...

52968

Այս նկարը նայելիս Կաբբալա հասկացողը միանգամից կհասկանա, որ աշխարահռչակ երգչուհին լավ տիրապետում է այդ գիտության գաղտնիքներին

Հետո ասեմ, գրել եմ այն ինչ գրած է Կաբբալայի գրքերում, բուժում է թե ոչ, ես չգիտեմ և ոչ մեկին չեմ պարտադրում հավատալ

Jean-Claude
18.09.2011, 23:35
:PՀարգանքներս

հովարս
19.09.2011, 00:18

Փաստորեն այս աստղերը և մյուսները կարող են շարունակել իրենց մեղսալից կյանքը, և քանի որ գիտեն կաբբալայի գիտության գաղտնիքը, կփրկվեն, այդ դեպքում Քրիստոս էլ ինչի՞ խաչվեց:

հովարս
19.09.2011, 00:24
Հարգելի՛ Jean-Claude,
ուզում եմ, որ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե այս թեման Ակումբում անցանկալի է: Ցանկացած կրոնական ուղղության մասին քննարկումներն այստեղ ողջունվում են, կառուցողական քննարկումներն առավել ևս: Ու պետք չէ, ամեն հարցի հետևում բացասական ենթատեքստ տեսնել::)
Մուն ջան , լրիվ համաձայն եմ քեզ հետ, թող բացեն ցանկացած թեմա և քննարկեն, բայց համաձայն չեմ , որ քրիստոնյայի անվան տակ ուրիշ ուսմունքներ են հրամցնում

Jean-Claude
19.09.2011, 01:00
հետաքրքիր է, եթե գրեմ Ղուրանի մասին ուսումնասիրելու համար, ուրեմն մուսուլմանություն եմ հրամցնում մարդկանց, եթե գրեմ ֆիզիկայի մասին, ուրեմն ֆիզիկա եմ հրամցնում մարդկանց, եթե գրեմ բուդդիզմի մասին ուրեմն բուդդիզմ եմ հրամցնում մարդկանց...չգիտեյի, նոր իմացա, կներեք, այլևս չեմ շարունակի

E-la Via
19.09.2011, 02:25
52968

Այս նկարը նայելիս Կաբբալա հասկացողը միանգամից կհասկանա, որ աշխարահռչակ երգչուհին լավ տիրապետում է այդ գիտության գաղտնիքներին

Օրինակ ինձ շատ հետաքրքրեց, թե այդ ինչպես դա հասկացաք :think???

E-la Via
19.09.2011, 02:34
հետաքրքիր է, եթե գրեմ Ղուրանի մասին ուսումնասիրելու համար, ուրեմն մուսուլմանություն եմ հրամցնում մարդկանց, եթե գրեմ ֆիզիկայի մասին, ուրեմն ֆիզիկա եմ հրամցնում մարդկանց, եթե գրեմ բուդդիզմի մասին ուրեմն բուդդիզմ եմ հրամցնում մարդկանց...չգիտեյի, նոր իմացա, կներեք, այլևս չեմ շարունակի

Jean-Claude, ինչպես Moonwalker-ն ասաց՝ այստեղ կարող եք բացել ցանկացած կրոնական ուղություն ունեցող թեմա: Ու երբ լսում եք ձեզ հակադրվող կարծիք՝ մի շտապեք հրաժարվել ձեր մտադրությունից, այլ կարծիքին հակադրեք Ձեր հիմնավորված կարծիքը:
Եթե դուք ծանոթ եք Կաբալային ու թեման էլ բացել եք մարդկանց Կաբալային ծանոթացնելու միտումով՝ ուրեմն էդպես էլ արք, ինֆորմացիա տեղադրեք, Ձեզ հետաքրքրող հարցադրումներ արեք… Այսպես միայն մեջբերումներ եք անում: Հետաքրքրեք մարդկանց:

Sambitbaba
19.09.2011, 09:35
Մուն ջան , լրիվ համաձայն եմ քեզ հետ, թող բացեն ցանկացած թեմա և քննարկեն, բայց համաձայն չեմ , որ քրիստոնյայի անվան տակ ուրիշ ուսմունքներ են հրամցնում
Եթե դու, սիրելի Հովարս, հրամցնել բառի տակ հասկանում ես՝ պարտադրել, ուրեմն ինչ խոսք, որ ճիշտ ես:
Բայց չեմ կարծում, թե Ժան-Կլոդը պարտադրում է մեզ բոլորիս թողնել ամեն ինչ ու զբաղվել Կաբբալայով, նա ուղղակի տեղեկացնում է, որ այդպիսի մի բան էլ գոյություն ունի աշխարհում: Եվ ասեմ, որ նա ոչինչ զազրելի չի ներկայացնում մեզ, այլ մի բան, ինչը, ամենայն հավանականությամբ, քաջ հայտնի էր թե Հիսուս Քրիստոսին և թե առաքյալներին:
Իսկ ինչ վերաբերվում է այսօրվան, իմ կարծիքն այն է, որ բոլորովին էլ պարտադիր չի, որ քրիստոնեան ամեն ինչից անտեղյակ լինի ու հերքի ամենն, ինչ Աստվածաշունչ չի:

ArtSus
19.09.2011, 20:10
Ինչպե՞ս կարելի է այդպիսի սարսռելի խաղաղությամբ "Աստծո խաղաղություն" հղել մեկին, ում մտքերը, զգացմունքները, ում ամբողջ ներքնաշխարհը դու համարում ես աղտեղությամբ լցված…

Կներես, սիրելի Արտ, բայց տացվում է, որ բացարձակ հարգանք չունես դեպի դիմացինդ և, ըստ այնմ էլ, քո այդ անընդհատ կրկնվող "Աստծո խաղաղությունը" լրիվ շինծու մի բան է ստացվում, եթե չասենք դեմոգոգիա: Համենայն դեպս ես, ու համոզված եմ, Ժան-Կլոդն էլ, այդպես եմ զգում: Եվ դա ոչ թե իմ մեղքն է, այլ՝ կներես, - քո:

Քանզի ինչպե՞ս կարելի է աղտեղություն համարել այն, ինչ իր պատմությամբ, մշակույթով, հազարավոր տարիների ընթացքում հազարավոր անգամներ հազար ու մի տարբեր ձև ստացած կրոններով ստեղծել, հավաքել ու պահպանել է մարդկության երկու երրորդը: Այսինքն, ինչու՞ միայն երկու երրորդը: Չէ՞ որ մնացած մեկ երրերդն էլ, և առավելապես հենց մենք՝ հայերս, ընդամենը երկու հազարամյա քրիստոնեությունից առաջ, շատ ավելի շատ հազարամյակներ կուտակած մեր հսկայական մասն ունենք, ներդրած այդ "աղտաղությունների" մեջ:

Քեզ ոչինչ չի՞ հիշեցնում նման վերաբերմունքը… Եթե ոչ, կարող եմ հիշեցնել. խաչակրաց արշավանքները…

Իսկ դու ի՞նչ ես կարծում, ինչո՞վ ես դու զբաղված, եթե ոչ արգելելով…

Միայն թե ճիշտ հասկացիր ասածս, խնդրում եմ: Դու անկարող ես արգելել իմ, կամ Ժան-Կլոդի, կամ մեկ ուրիշի Աստծոն: Դու արգելում ես Քո Աստծոն, խոսել այսօր: Դու ասում ես Նրան. "Դու արդեն խոսել ես երկու հազար տարի առաջ: Ինձ ասել են այդ մասին… Իսկ հիմա, բարի եղիր, ձայնդ կտրիր ու նստիր տեղդ: Այսօր ես թույլատրում եմ խոսել, ավելի ճիշտ՝ "աղտեղել", - միայն սատանային:

Եվ քո Աստված, հավատարիմ Իր տված խոստումին. տալ քեզ կամքի ազատություն, լռում է: Բայց միայն քեզ համար, այլ ոչ թե իմ կամ Ժան Կլոդի:

Սակայն, ճիշտն ասած, այս հարցում ճիշտը դու ես, սիրելի Արտ. մարդ չի կարող արգելել Աստծոն՝ խոսել: Բայց ստացվում է, որ մարդ կարող է արգելել ինքն իրեն՝ լսել Աստծոն: Ինչով էլ հենց զբաղված ես դու. խցանել ես ականջներդ: Եվ դա դեռ հերիք չէ, փորձում ես խցանել իմ և Ժան Կլոդի ականջներն էլ:

Էլ չի ստացվի: Այսօր արդեն ուրիշ օրեր են, ուրիշ էներգիաներ: Մարդիկ սկսել են արթնանալ:

Ուրեմն, քեզ էլ խորհուրդ, սիրելիս. հանիր ականջիդ խցանները և… արթնացիր:

Հ.Գ. Ցանկանում եմ ասել, թե ինչպես եմ ես տեսնում քո աշխարհընկալումը: Պատկերացրու մի ձայնասկավառակ: Ոչ թե այժմյան սի-դի, այլ հինը՝ վինիլից սարքվածը, որը ասեղով էինք լսում: Հիմա պատկերացրու, որ մի փոքրիկ տեղ այդ ձայնասկավառակի վրա մաշվել է և ասեղը, չկարողանալով դուրս գալ մաշված տեղից, անընդհատ նույն նվագն է կրկնում:

…Իսկ դու լսում ես այդ անընդհատ կրկնվող տեղը, ու մտքովդ անգամ չի անցնում, որ ձայնասկավառակի հիմնական մասը չես լսել…

- - - - - - - -

Եկ` վերադառնանք կաբբալային...

Աստծո ողորմությունը ձեզ, ես քեզ հետ չէմ խոսի, որովհետև դու թույլատրեցիր միայն սատանային խոսել, , դա քո ընտրությունն է, ես ոչ մեկի ականջները չեմ խցանում , այլ ուզում եմ , որ ամենքդ հասկանաք, որ ցանկացած ուսմունք, որը մեզ չի տանում դեպի Հիսուս Քրիստոս , դրանք անորենի թելադրանքով են, իսկ ես կխոսեմ և կդավանեմ միայն Հիսուսին, որը իմ և բոլորի մեղքերի , անօրենությունների, անհնազանդությունների համար չարչարվեց, լուտանքի ենթարկվեց, խաչվեց և հարություն առավ, որ մեզ այս անառակ աշխարհից, մեր մեռած վիճակից հանի և իր թագավորությունը փոխադրի, որ կյանք ունենանք և էլ ավելին ունենանք: Վերջավնում եմ Ազարիասի խոսքերով ,,«Լսեցէ՛ք ինձ, Տէրը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ էք։ Արդ, եթէ դուք նրան փնտռէք, նա կը յայտնուի ձեզ, եւ եթէ լքէք նրան, նա էլ ձեզ կը լքի։

հովարս
20.09.2011, 05:25
Ես հայ Քրիստոնյա եմ, հաճախ եմ այցելում Եկեղեցի, պաշտում եմ մեր Եկեղեցական ծիսակատարությունները, այս բոլորը ինձ չեն խանգարում ուսումնասիրելու Կաբբալա, յոգա, Բուդդայություն, Ղուրան , նույնիսկ ուսումնասիրում եմ էզոթերիա և մոգություն...
Ասեմ, որ այս ամենը ուսումնասիրելուց իմ հավատը դեպի Աստված, դեպի մեր Եկեղեցին ավելի է ամրացել:Այդ դեպքում ինչի՞ է Աստված արգելում գուշակություն/կաբբալա, կախարդություն/կաբբալա, էզոթերիա/կաբբալա, մոգություն/կաբբալա և նման բաներ, չէ որ դա Աստծուն է ''մոտեցնում'' և հավատքն է ''ամրապնդում''

Մենք ապրում ենք Ջրհոսի համակարգում, ամեն ինչ , ամեն գաղտնի գիտություն(էզոթերիա) բացահայտ կդառնա բոլորի համար:
Այժմ կան հատուկենտ մարդիկ(անձամբ ճանաչում եմ), որոնք կարդում են դիմացինի մտքերը, Հայաստանում գտնվելով, կարող են ասել թե մեկի Կամչատկա ապրող հարազատը ինչ է մտածում տվյալ պահին և ինչ է անում:
Այդ Աստվածային շնորքները ունեն բոլոր մարդիկ, բայց շատերը չգիտեն դրա մասին;
Կգա ժամանակ երբ բոլորի մոտ կբացվի այդ (դեռևս փակ) շնորհքը, պատկերացրեք ինչքան լավ կլինի, երբ կարդաս հարևանիդ մտքերը, ինքն էլ քո, ոչ մի կեղծիք չի կարող լինել այդ դեպքում:
ճակատագիր ասվածը մարդն ինքն է ընտրում, իր վարմունքով, իր մտածմունքներով, շրջապատի ազդեցությամբ...
Կաբբալան ասում է, որ հիրոմատիայով, ուսումնասիրելով մարդկանց ձեռքերի գծերը, համոզվում ես, որ այն տարիների ընթացքում փոխվում է, ըստ մարդու մտքերի և բնակության վայրի, նրա ընտրած աշխատանքի...

հենց Արևն էլ հանդիսանում է Աստծո արտացոլումը:
ում է ամեն առավոտ Արևածագին սկսեք խոսել Արևի հետ, մեդիտացիա արեք, խնդրեք նրան հաջողություններ ձեր գործում, և կտեսնեք արդյունքը, Արևը Աստծո արտացոլանքն է երկրի վրա...:Սա էլ արևապաշտության մի մաս է

Ես էլ առաջ այդպես էի մտածում, ուսումնասիրելով տարբեր աշխատություններ եկա այն համոզման ,
որ Աստված մարդուն ստեղծել է իր նման, և տվել է նրան ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ....
Դա Աստվածաշունչն է ասում

"Կաբալան բացում է կոդավորված Թորայի գաղտնիքները,
նա ցույց է տալիս մարդկային կյանքի բոլոր պրոբլեմների պատճառները:
Մարդկանց պրոբլեմների հիմնական պատճառը նրանում է, որ նրանք ապրում են առհամարելով տիեզերական օրենքները:Աստծու օրենքները

Կաբբալայի նպատակն է մարդկանց հոգևոր դաստիրակումը, որ մարդիկ հասկանան, թե ինչու են եկել երկիր մոլորակի վրա: Սա էլ այլմոլորակային վարկածը

Ըստ Կաբբալայի, յուրաքանչյուր մարդ, հոգի, կգա, կծնվի նյութական երկրի վրա այնքան ժամանակ, մինչև չկատարի իր վրա դրված խնդիրները, մինչև որ չդառնա այն, ինչի համար որ Տերը ստեղծել է նրան:Բուդդայականություն

Եթե դու, սիրելի Հովարս, հրամցնել բառի տակ հասկանում ես՝ պարտադրել, ուրեմն ինչ խոսք, որ ճիշտ ես:
Բայց չեմ կարծում, թե Ժան-Կլոդը պարտադրում է մեզ բոլորիս թողնել ամեն ինչ ու զբաղվել Կաբբալայով, նա ուղղակի տեղեկացնում է, որ այդպիսի մի բան էլ գոյություն ունի աշխարհում:
:Դա քո կարծիքն է, իսկ ժանը , ինքը գիտի թե ինչ նպատակով է ''տեղեկացնում''

Եվ ասեմ, որ նա ոչինչ զազրելի չի ներկայացնում մեզ, այլ մի բան, ինչը, ամենայն հավանականությամբ, քաջ հայտնի էր թե Հիսուս Քրիստոսին և թե առաքյալներին:Լավ կանեիր ապացույցներով արտահայտվեիր

Իսկ ինչ վերաբերվում է այսօրվան, իմ կարծիքն այն է, որ բոլորովին էլ պարտադիր չի, որ քրիստոնեան ամեն ինչից անտեղյակ լինի ու հերքի ամենն, ինչ Աստվածաշունչ չի: Աստված արգելում է , դրանից հետո դու ազատ ես քո ընտրությունների մեջ, վարվիր ինչպես կամենում ես:

zanazan
20.09.2011, 09:58
Այդ դեպքում ինչի՞ է Աստված արգելում գուշակություն/կաբբալա, կախարդություն/կաբբալա, էզոթերիա/կաբբալա, մոգություն/կաբբալա և նման բաներ, չէ որ դա Աստծուն է ''մոտեցնում'' և հավատքն է ''ամրապնդում''
Աստված արգելում է , դրանից հետո դու ազատ ես քո ընտրությունների մեջ, վարվիր ինչպես կամենում ես:
Դա Աստված չի արգելում, դա արգելում ա են գիրքը գրողներից մեկը, որ հանկարծ ուրիշի գրածը չկարդաս ու սկսես մտածել..

Լավ կանեիր ապացույցներով արտահայտվեիր

իրա բերած ապացույցները ձեր մյուս թեմայում բերած ապացույցներից ոչինչով րեն տարբերվում, դու մի գիրք ես կարդացել, ինքն ել մեկ ուրիշ..
Ու ես չեմ հասկանում ,ոնց կարող է տրամաբանող մարդը պնդել որ իր հաշվարկման համակարգում գնահատված ինչ որ մեծությունը բացարձակ արժեք ունի բոլոր հաշվարկման համակարգերում, այն դեպքում երբ ժխտում է այլ համակարգերի գոյությունը.

Sambitbaba
20.09.2011, 10:13
ես քեզ հետ չէմ խոսի։
Իզուր: Փորձեիր…

որովհետև դու թույլատրեցիր միայն սատանային խոսել
Նման "խորամանկություն" հաճախ է նկատվում ձեր ճամբարի անդամների կողմից. երբ հարմար պատասխան չեք գտնում, կատակով, կամ փոխաբերականորեն, կամ որևէ այլ իմաստով ասված խոսքը,
իբր "չհասկանալով", փորձում եք զենք դարձնել հենց ասողի առջև: Ազնվորեն, չգիտեմ, ավելի շատ ծիծաղելի՞ է դա, թե՞ ցավալի…
Իսկ եթե ասածս իրոք չես հասկացել, սիրելի Արտ, - դե, ո՞ւմ հետ չի պատահում, - ավելի պարզաբանեմ:
Եթե քեզ հետաքրքիր է իմ կարծիքն այդ մասին, ասոեմ, որ ես այն հաստատ համոզմունքին եմ, որ սատանա՝ չկա: Այստեղից էլ՝ անհիմն է դառնում քո այն պնդումը, որ ես թույլ եմ տալիս խոսել նրան, ում գոյությունը հենց ինքս էլ հերքում եմ: Համաձայն չե՞ս…
Եվ կրկին կարող եմ պնդել, որ այդ դու ես, որ չես թույլատրում խոսել՝ Աստծոն: Քանզի համարում ես, որ միակ ճշմարիտ խոսքը, Աստծո խոսքը՝ Աստվածաշունչն է, իսկ մնացածը, ստացվում է, ոչ թե Աստծո խոսքն է, այլ…
Չնայած, բերելով Ազարիասի խոսքերը, անսպասելիորեն հերքում ես ինքդ քեզ: Այդ խոսքերն են. " Արդ, եթէ դուք նրան փնտռէք, նա կը յայտնուի ձեզ:" Հիմա, եթե ես, քո վերևում տված հարցին.
"Ձեր այդ տեսակետը որ գիտա-ֆանտաստիկ գրքից է մեջ բերված???. Այն ամեն տեսակետները, որոնք Աստվածաշնչից չեն բխում, մարդկային երևակայության արդյունք են:" պատասսխանեմ, ասելով, որ ես փնտռեցի Աստծոն, Նա յայտնուեց և ասաց, - ինչպե՞ս կվերաբերվեիր դու իմ նման պատասխանին… Մի՞թե կհամաձայնվեիր…
Տեսնո՞մ ես…

հովարս
20.09.2011, 18:34
Դա Աստված չի արգելում, դա արգելում ա են գիրքը գրողներից մեկը, որ հանկարծ ուրիշի գրածը չկարդաս ու սկսես մտածել..Այդ ո՞նց իմացար

իրա բերած ապացույցները ձեր մյուս թեմայում բերած ապացույցներից ոչինչով րեն տարբերվում, դու մի գիրք ես կարդացել, ինքն ել մեկ ուրիշ..իսկ դու ի՞նչ գիրք ես կարդում

Ու ես չեմ հասկանում ,ոնց կարող է տրամաբանող մարդը պնդել ... ...Դեռ ժամանակ ունես, ամեն բան իր ժամանակին կհասկացվի

Jean-Claude
21.09.2011, 20:01
Աստծո ողորմությունը ձեզ, ես քեզ հետ չէմ խոսի, որովհետև դու թույլատրեցիր միայն սատանային խոսել, , դա քո ընտրությունն է, ես ոչ մեկի ականջները չեմ խցանում , այլ ուզում եմ , որ ամենքդ հասկանաք, որ ցանկացած ուսմունք, որը մեզ չի տանում դեպի Հիսուս Քրիստոս , դրանք անորենի թելադրանքով են, իսկ ես կխոսեմ և կդավանեմ միայն Հիսուսին, որը իմ և բոլորի մեղքերի , անօրենությունների, անհնազանդությունների համար չարչարվեց, լուտանքի ենթարկվեց, խաչվեց և հարություն առավ, որ մեզ այս անառակ աշխարհից, մեր մեռած վիճակից հանի և իր թագավորությունը փոխադրի, որ կյանք ունենանք և էլ ավելին ունենանք: Վերջավնում եմ Ազարիասի խոսքերով ,,«Լսեցէ՛ք ինձ, Տէրը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ էք։ Արդ, եթէ դուք նրան փնտռէք, նա կը յայտնուի ձեզ, եւ եթէ լքէք նրան, նա էլ ձեզ կը լքի։

Եհովայի վկայի ծանոթ պատասխան!ուրիշ բաներ Եհովայի վկաներից ինչ սպասես, միշտ նրանք են " ճիշտ", ու մատնանշում են Աստվածաշնչի այն հատվածը, որը նրանց հարմար է, մթագնելու մարդկանց ուղեղները...
դու ասում ես Աստվածաշնչից բացի մյուս ուսմունքները անորեն են, իսկ ծայրահեղական թալիբանները նույն բանը չե՞ն ասում, նրանք ասում են Բացի Ղուրանից ոչ մի գիրք չպետք է կարդալ, աղջիկները դպրոց չպետք է հաճախեն, չադրաններ պետք է հագնեն, կանայք տղամարդկանց ծառաներ պետք է լինեն ...

ուրեմն միլիոնավոր բուդդիստներն ու մուսուլմանները , հրեաները ԱՆԽԵԼՔ ԵՆ? դժոխք կգնան, դու էլ դրախտ, քանի որ քո ճանապարհը ճի՞շտ է, բոլորից խելացին դու ես, չափից դուր ծայրահեղության չի՞ տանում քո բռնած ճանապարհը

Jean-Claude
21.09.2011, 21:20
Այդ դեպքում ինչի՞ է Աստված արգելում գուշակություն/կաբբալա, կախարդություն/կաբբալա, էզոթերիա/կաբբալա, մոգություն/կաբբալա և նման բաներ, չէ որ դա Աստծուն է ''մոտեցնում'' և հավատքն է ''ամրապնդում''

Սա էլ արևապաշտության մի մաս է

Դա Աստվածաշունչն է ասում

Աստծու օրենքները

Սա էլ այլմոլորակային վարկածը

Բուդդայականություն

Դա քո կարծիքն է, իսկ ժանը , ինքը գիտի թե ինչ նպատակով է ''տեղեկացնում''

Լավ կանեիր ապացույցներով արտահայտվեիր

Աստված արգելում է , դրանից հետո դու ազատ ես քո ընտրությունների մեջ, վարվիր ինչպես կամենում ես:

Աստված չի արգելում ոչ գուշակությունները, ոչ մոգությունները, ոչ էլ Էզոթերիան եթե դա բարի նպատակներով է,
նայենք Աստվածաշունչը, Ավետարան ըստ Մարկոսի.
" Հովհաննեսն ասաց Հիսուսին, ով տեր մի մարդ դևեր էր հանում քո անունից, բայց մեզ հետ չէր շրջում, մենք արգելեցինք նրան "
ՀԻՍՈՒՍԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ " Արգելք մի եղեք նրանց, քանի որ չկա մեկը , ով իմ անունով զորավոր գործեր անի, ու ինձ հայհոյի, քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է, ով ձեզ մի բաժակ ջուր խմեցնի այն բանի համար որ դուք Քրիստոսին եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի":
Այս խոսքերն էլ հերիք են, որ ես պաշտեմ Հիսուսին, նրա Սուրբ Անունը:
Ինչու էզոթերիա կարդալուց հետո ես ավելին մոտեցա Աստծուն, որովհետև կարողացա ջոկել Աստվածաշնչում այն, ինչ իրոք Աստվածային է, և այն ինչ դարերի ընթացքում մարդկանց ավելացրածներն են :
Բոլոր մոգերը, գրբացները, գուշակները, էքստրասենսները ովքեր Հիսուսի անունով օգնում են մարդկանց(ջուր խմեցնել), նրանք օրհնված են Աստծո կողմից:

հովարս
22.09.2011, 00:07
Աստված չի արգելում ոչ գուշակությունները, ոչ մոգությունները, ոչ էլ Էզոթերիան եթե դա բարի նպատակներով է,
Աստծու խոսքը մի ծռեք, ահա Նրա պատվիրանը. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մարդ մը, որ իր տղան կամ աղջիկը կրակէ անցընէ, բաղդ նայի, գուշակութիւն կամ հմայութիւն և կամ դիւթութիւն ընէ. Նաև կախարդ կամ վհուկ կամ նշանագետ կամ մեռելահմայ թող չգտնվի. վասն զի ով որ այս բաները ընէ, Տերոջը առջև գարշելի կըլլայ ... ... ... բայց քու Տեր Աստուածդ քեզ այսպես ընել չ՛արտոներ: ( Բ. Օրինաց 18:10-14)

" Հովհաննեսն ասաց Հիսուսին, ով տեր մի մարդ դևեր էր հանում քո անունից, բայց մեզ հետ չէր շրջում, մենք արգելեցինք նրան "
ՀԻՍՈՒՍԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ " Արգելք մի եղեք նրանց, քանի որ չկա մեկը , ով իմ անունով զորավոր գործեր անի, ու ինձ հայհոյի, քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է, ով ձեզ մի բաժակ ջուր խմեցնի այն բանի համար որ դուք Քրիստոսին եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի":
Չեմ ուզում մեկնաբանություններ անել, այլ կխնդրեի, որ դու մի քիչ խորհես:
'Եւ նա ասաց. «Զգո՛յշ կացէք, չխաբուէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով ...» (Ղուկ. 21: 8)
«Ո՛չ թէ ո՛վ որ ինծի՝ “Տէ՛ր, Տէ՛ր” կ՚ըսէ, պիտի մտնէ երկինքի թագաւորութիւնը, հապա ան՝ որ կը գործադրէ իմ երկնաւոր Հօրս կամքը: Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»: Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»: ( Մատթ.7:21-23)

Ինչու էզոթերիա կարդալուց հետո ես ավելին մոտեցա Աստծուն, որովհետև կարողացա ջոկել Աստվածաշնչում այն, ինչ իրոք Աստվածային է, և այն ինչ դարերի ընթացքում մարդկանց ավելացրածներն են :Լավ չես ջոկել Ժան ջան, Աստծուն մոտենում են ապաշխարությամբ և Սուրբ Հոգով, իսկ մնացածը ... «Եթե քու մորդ տղան՝ քու եղբայրդ, կամ քու տղադ, կամ աղջիկդ, կամ ծոցիդ կինը և կամ քու բարեկամդ, որ քու անձիդ պես կսիրես, քեզ մոլորեցնել ուզելով ծածկաբար ըսէ՝. 'Երթանք և օտար աստուածներ պաշտենք', որ ոչ դուն ճանչցար, ոչ ալ քու հայրերդ, ... Անոր հավանություն մի՛ տար, ոչ ալ անոր մտիկ ըրէ: ...» (Բ Օր. 13:6-8)

ուրեմն միլիոնավոր բուդդիստներն ու մուսուլմանները , հրեաները ԱՆԽԵԼՔ ԵՆ? դժոխք կգնան, դու էլ դրախտ, քանի որ քո ճանապարհը ճի՞շտ է, բոլորից խելացին դու ես, չափից դուր ծայրահեղության չի՞ տանում քո բռնած ճանապարհը Թող քեզ տարօրինակ չթվա, բայց քչերն են որ պիտի փրկվեն
«Նե՛ղ դռնէն ներս մտէք. որովհետեւ լայն է այն դուռը, եւ ընդարձակ՝ այն ճամբան, որ դէպի կորուստ կը տանի, ու շատ են անոնք՝ որ կը մտնեն անկէ որովհետեւ նեղ է այն դուռը, եւ նեղուացք է այն ճամբան, որ դէպի կեանք կը տանի, ու քիչ են անոնք՝ որ կը գտնեն զայն» (Մատթ.7:13-14)
Այս խոսքերին էլ ուշադրություն դարձրու.
Մէկը ըսաւ անոր. «Տէ՛ր, քիչուո՞ր են անոնք՝ որ պիտի փրկուին»:Ան ալ ըսաւ անոնց. «Պայքարեցէ՛ք՝ որ մտնէք նեղ դռնէն. քանի որ կ՚ըսեմ ձեզի թէ շատե՛ր պիտի ջանան մտնել՝ բայց պիտի չկարողանան: Անկէ ետք՝ երբ տանուտէրը ոտքի ելլէ, գոցէ դուռը եւ դուք մնաք դուրսը, ու սկսիք բախել դուռը եւ ըսել. “Տէ՛ր, Տէ՛ր, բա՛ց մեզի”, ան ալ պիտի պատասխանէ ձեզի. “Չեմ ճանչնար ձեզ, ուրկէ՞ էք”: Այն ատեն պիտի սկսիք ըսել. “Մենք քու առջեւդ կերանք ու խմեցինք, եւ դուն մեր հրապարակներուն մէջ սորվեցուցիր”: Բայց ան պիտի ըսէ. “Կ՚ըսեմ ձեզի. "Չեմ ճանչնար ձեզ, ուրկէ՞ էք. հեռացէ՛ք ինձմէ բոլորդ՝ անիրաւութիւն գործողներ"”: Հոն պիտի ըլլայ լաց ու ակռաներու կրճտում , (Ղուկ.13:23-27)

Jean-Claude
22.09.2011, 00:20
Եհովայի վկա ես հարգելիս, կասկած չունեմ, քո բոլոր մեջբերվածները մարդկանց ավելացրածներն են Աստվածաշնչին,
հետո այս թեման նվիրված է Կաբբալային, բացիր մի ուրիշ թեմա ու քարոզիր Աստվածաշունչ ինչպես դու ես ընդունում։

հովարս
22.09.2011, 15:38
Եհովայի վկա ես հարգելիս, կասկած չունեմ։Հենց այդ վստահությունդ է քեզ շփոթեցրել

Sambitbaba
22.09.2011, 21:42
Սա էլ արևապաշտության մի մաս է:
Ասենք թե:
Իսկ դու գիտե՞ս արդյոք, սիրելիս, որ Հիսուս Քրիստոսի երկրորդ անունն է դա՝ "Աստծո Արև":

Գիտեմ, քեզ փաստեր են հարկավոր: Դու դրանք ինձանից էլ ես պահանջում քիչ ներքևում: Չնայած, մի՞թե փաստեր են հարկավոր քեզ՝ քրիստոնեայիդ, որպեսզի դու հավատաս, որ Հիսուս Քրիստոս, լինելով իր ծամանակի ամենաառաջադեմ անձերից մեկը, եթե ոչ ամենաառաջադեմը, ուղղակի չէր կարող ծանոթ չլինել արդեն մի քանի հազար տարի աշխարհում մեծ հեղինակություն ունեցող կաբբալային:
Փաստե՞ր ես ուզում: Խնդրեմ, ինձ համար դժվար չէ: Չնայած համարյա համոզված եմ, որ եթե Գրիգոր Տաթևացուն անգամ քեզ օրինակ բերեմ, միևնույն է, կարդացողը չես:

Կարդա հետևյալ գիրքը. Дэвид ФИДДЛЕР - "Иисус Христос - Солнце Бога"
Ի միջի այլոց ասեմ, որ այնտեղ դու նույնիսկ փաստեր կգտնես, որ Քրիստոս կաբբալային ոչ միայն քաջատեղյակ էր, այլ նույնիսկ օգտագործում էր այն, երբ կար դրա կարիքը: Ասենք, այն դեպքը, երբ նա յոթ նկանակով և մի քանի ձկնով, մոտ չորս թե հինգ հազար մարդ կերակրեց:
Ի՞նչ է դա, եթե ոչ հազար տոկոսանոց կաբբալա:

Եթե նորից սկսելու ես հին երգդ երգել, թե իբր Քրիստոս Աստծո խոսքով կամ մի այլ բանով կերակրեց ժողովրդին, հենց հիմա կարող ես համարել, որ ես էլ քեզ հետ միևնույն երգչաղմբի անդամ եմ ու ես էլ նույն երգն եմ երգում: Բայց ես քեզանից ավել մի բան գիտեմ, որ միայն Աստվածաշունչը չի որ Աստծո երգարան է: Աստված ունի բազում երգարաններ: Եվ կաբբալան էլ կարող ես նրանցից մեկը համարել:

Բայց կարո՞ղ ես…

Դա քո կարծիքն է, իսկ ժանը , ինքը գիտի թե ինչ նպատակով է ''տեղեկացնում''
Բավական է նման անիմաստ ու դատարկ պատասխաններ գրես, սիրելիս: Ամոթ է…

հովարս
22.09.2011, 22:54
Ասենք թե:
Իսկ դու գիտե՞ս արդյոք, սիրելիս, որ Հիսուս Քրիստոսի երկրորդ անունն է դա՝ "Աստծո Արև":Հետո ինչ, ՀԱԵ ն էլ Արդարության Արեգակ է անվանում

Գիտեմ, քեզ փաստեր են հարկավոր:Ինձ հորինած փաստեր հարկավոր չեն

Ասենք, այն դեպքը, երբ նա յոթ նկանակով և մի քանի ձկնով, մոտ չորս թե հինգ հազար մարդ կերակրեց:
Ի՞նչ է դա, եթե ոչ հազար տոկոսանոց կաբբալա:
Անհեթեթություն

Բայց ես քեզանից ավել մի բան գիտեմԵթե դա քեզ խաղաղեցնում է , ես ուրախ կլինեմ , բայց փուչ փիլիսոփայությունը միայն եսն է հաճեցնում

Բավական է նման անիմաստ ու դատարկ պատասխաններ գրես, սիրելիս: Ամոթ է… Ի՞նչն է ամոթ, որ ձեր մոլորություններն եմ մեկնաբանում

Sambitbaba
23.09.2011, 11:32
Ինձ հորինած փաստեր հարկավոր չեն
Շատ բարդ է քեզ հետ խոսելը, Հովարս, գիտե՞ս… Ինքդ առաջարկում ես փաստերով խոսել. մի՞թե սրանք քո խոսքերը չեն.
Լավ կանեիր ապացույցներով արտահայտվեիր
Երբ տալիս եմ փաստեր, ասում ես, որ հորինված են կամ՝ անհեթեթություն: Իսկ այդ "անհեթեթության" հեղինակն է ինքը՝ ՄԱՏԹԵՈՍ, ԺԴ, 15-21, ԺԵ, 32-38, ինչպես նաև Մարկոսը, Ղուկասը, Հովհաննեսը…
Եթե սրանք անհեթեթություն են, այդ դեպքում ի՞նչ կասես Սողոմոնի մասին, որը, լինելով Աստվածաշնչի երեք գրքերի հեղինակը, գրել է նաև Կաբբալայի կարևորագույն գրքերից մեկը՝ "Բանալիները":

հովարս
29.09.2011, 23:11
Շատ բարդ է քեզ հետ խոսելը, Հովարս, գիտե՞ս…Սամվել ջան, ոչ մի բարդություն չկա, ուղղակի ես սուտը չեմ ընդունում

Ավետիք
30.09.2011, 12:33
Ես հայ Քրիստոնյա եմ, հաճախ եմ այցելում Եկեղեցի, պաշտում եմ մեր Եկեղեցական ծիսակատարությունները, այս բոլորը ինձ չեն խանգարում ուսումնասիրելու Կաբբալա, յոգա, Բուդդայություն, Ղուրան , նույնիսկ ուսումնասիրում եմ էզոթերիա և մոգություն...
Jean-Claude, իսկ Աստվածաշունչն ուսումնասիրո՞ւմ ես: Ընդունո՞ւմ ես, որ Տեր Հիսուս Քրիստոսն Աստված է ( Հովհ. 1 : 1 ):

Ասեմ, որ այս ամենը ուսումնասիրելուց իմ հավատը դեպի Աստված, դեպի մեր Եկեղեցին ավելի է ամրացել:
Լույսը դա Աստվածն է, դեպի Աստված, դեպի Լույս հասնելու ճանապարհները տարբեր են:
Եթե քեզ քրիստոնյա ես համարում, դու կիմանաս Տիրոջ Խոսքը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձանով» ( Հովհ. 14 : 6 ):

Աստված թույլ է տվել մարդկանց ընտրել այդ ճանապարհները ըստ իրենց բնավորության և ճաշակի:
ՈՒզում ես եղիր մուսուլման, ուզում ես եղիր բուդա, կամ քրիստոնյա, տարբեր ճանապարհներ, բայց վերջի հանգրվանը մեկն է, Աստված, Աստված մեկ է բոլորի համար, ինչպես Արևը, հենց Արևն էլ հանդիսանում է Աստծո արտացոլումը:
Մի հանճարելի բուլղարացի կա, Այվանհով է նրա ազգանունը, ասում է ամեն առավոտ Արևածագին սկսեք խոսել Արևի հետ, մեդիտացիա արեք, խնդրեք նրան հաջողություններ ձեր գործում, և կտեսնեք արդյունքը, Արևը Աստծո արտացոլանքն է երկրի վրա...
"Ինչ է բնությունը, մի մեծ գիրք' Աստծո կողմից գրված, մի մեծ Տիեզերական պահեստ:
Իսկ այդ գիրքը բոլորը չէ, որ կարող են կարդալ ու հասկանալ: Երբ մենք մաքրվենք ամեն տեսակ անմաքրությունից, այդ ժամանակ այդ գիրքը հասկանալի կլինի մեզ, այն մեր առաջ կբացվի ինչպես ծաղիկներն են բացվում իրենց ամբողջ հմայքով:
Եթե մենք սիրենք բնությունը, նա կխոսի մեզ հետ, որովհետև մենք էլ այդ բնության, Տիեզերքի մի մասնիկն ենք" ասում է այդ հանճարեղ բուլղարացին:
Մարդս շատ տարօրինակ և տարբեր բաներ կարող է ասել Աստծուց հեռու մեկ բան: Փոխարեն Աստծուն լսելու, ուրիշ բաների եք լսում, որ տանում են դեպի խավար:

Դուք ասում եք
"Առանց Աստծո հրամանի և թույլատրության չի կարող տեղի ունենալ ոչ մի բան, թե՝ երկնքում և թե երկրի վրա:", ????

Ես էլ առաջ այդպես էի մտածում, ուսումնասիրելով տարբեր աշխատություններ եկա այն համոզման ,
որ Աստված մարդուն ստեղծել է իր նման, և տվել է նրան ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ....
Մենք ապրում ենք Ջրհոսի համակարգում, ամեն ինչ , ամեն գաղտնի գիտություն(էզոթերիա) բացահայտ կդառնա բոլորի համար:
Այժմ կան հատուկենտ մարդիկ(անձամբ ճանաչում եմ), որոնք կարդում են դիմացինի մտքերը, Հայաստանում գտնվելով, կարող են ասել թե մեկի Կամչատկա ապրող հարազատը ինչ է մտածում տվյալ պահին և ինչ է անում:
Այդ Աստվածային շնորքները ունեն բոլոր մարդիկ, բայց շատերը չգիտեն դրա մասին;
Կգա ժամանակ երբ բոլորի մոտ կբացվի այդ (դեռևս փակ) շնորհքը, պատկերացրեք ինչքան լավ կլինի, երբ կարդաս հարևանիդ մտքերը, ինքն էլ քո, ոչ մի կեղծիք չի կարող լինել այդ դեպքում:
ճակատագիր ասվածը մարդն ինքն է ընտրում, իր վարմունքով, իր մտածմունքներով, շրջապատի ազդեցությամբ...
Կաբբալան ասում է, որ հիրոմատիայով, ուսումնասիրելով մարդկանց ձեռքերի գծերը, համոզվում ես, որ այն տարիների ընթացքում փոխվում է, ըստ մարդու մտքերի և բնակության վայրի, նրա ընտրած աշխատանքի...
(կշարունակեմ վաղը)
«Կա ճանապարհ, որ ուղիղ է մարդու առաջ, բայց նրա վախճանը մահվան ճանապարհներ են» ( Առակաց 16 : 25 ) :

Jean-Claude
30.09.2011, 16:55
Մարդս շատ տարօրինակ և տարբեր բաներ կարող է ասել Աստծուց հեռու մեկ բան: Փոխարեն Աստծուն լսելու, ուրիշ բաների եք լսում, որ տանում են դեպի խավար:

«Կա ճանապարհ, որ ուղիղ է մարդու առաջ, բայց նրա վախճանը մահվան ճանապարհներ են» ( Առակաց 16 : 25 ) :

Ավետարան ըստ Մարկոսի.
" Հովհաննեսն ասաց Հիսուսին, ով տեր մի մարդ դևեր էր հանում քո անունից, բայց մեզ հետ չէր շրջում, մենք արգելեցինք նրան "
ՀԻՍՈՒՍԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ " Արգելք մի եղեք նրանց, քանի որ չկա մեկը , ով իմ անունով զորավոր գործեր անի, ու ինձ հայհոյի, քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է, ով ձեզ մի բաժակ ջուր խմեցնի այն բանի համար որ դուք Քրիստոսին եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի":

Ինչու՞ եք կարծում որ Ավետարանը ըստ Մարկոսի Աստվացաշնչից դուրս է,նույն Աստվածաշունչը չի՞
Հիմա օրինակ մեկը Քրիստոսի անունով մարդկանցից դևեր է հանում ու բուժում, բայց ձեր ժողովներին չի գալիս, այսինքն ձեր հետ չէ, ուրեմն կարգելեք նրան, բա ինչու Աստվածաշնչին չեք հետևում, Քրիստոսի այս խոսքերը չեք լսում....
Հետո, Քրիստոսը վերցնում է ցեխը, թքում է վրան ու քսում հիվանդի աչքերին, հիվանդը լավանում է:
Քյավառցի Հրանուշ տատը թքում է ցեխի վրա ու քսում գորտնուկներին, մյուս օը գորտնուկները վերանում են, ինչու Հիսուսի արածները Աստվածային են, իսկ Հրանուշ տատինը կախարդական:

Ավետիք
02.10.2011, 22:10

Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի տակ մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել: Տրե ու Փրկիչ Հիսուս Քրիստոս: