PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցազրույց armen 9494 - հետ



Ameli
13.09.2011, 22:52
Բլից հարցում

Ամբողջական անունը - Սամվելյան Արմեն
Ծննդյան թիվը, ամիսը, օրը - 1994 թ., մարտ, 8
Ծննդավայրը - Երևան
Մասնագիտությունը - դեռ չունեմ
Հոբբին - վիդեոմոնտաժ
Սիրած գրողը - հայկական՝ Հովհաննես Թումանjան, արտասահմանյան՝ Ալեքսանդր Դյումա
Սիրած դերասանը/դերասանուհին/ - Hilary Duff
Սիրած ֆիլմը - Raise your voice
Սիրած երաժիշտը/երաժշտական խումբը - Վազգեն Վարդևանյան
Սիրած մարզաձևը- լող
Սիրած կենդանին – արջ
Սիրած միրգը - ձմերուկ
Սիրած գույնը - կարմիր
Կարգախոսը - սպասել և հուսալ
Սիրահարվա՞ծ է - հարցը մի փոքր դժվար է..., ավելի շատ ոչ, քան այո

http://i.imgur.com/TNGi0.jpg

-Բարև Արմե՛ն : Դու առաջինն էիր, որ ինձ նամակ գրեցիր հրացազրույց վերցնելու համար, ամեն մեկն իր պատճառը կամ նպատակը ունի ակումբում հարցազրույց տալու կամ չտալու համար, քոնը ո՞րն էր:

-Բարև Ամելի: Ճիշտն ասած՝ հույս չունեի, որ առաջինը կլինեմ:
Ւնձնից երբեք հարցազրույց չեն վերցրել և ինձ էլ է հետաքրքիր, թե ինչպիսին եմ ես և ինչ պատասխաններ կտամ: Երկրորդն էլ, ինչու ոչ, հետաքրքիր է մյուսների կարծիքը այս հարցազրույցի մասին, այնպես որ կարդալուց հետո կարող եք համեստություն չանել և գրել ձեր կարծիքը:

-Շատ ակումբցիների համար դու չբացահայտված կերպար ես, ինձ համար ևս, առաջին հայացքից ինձ թվում է դու այնքան էլ խենթ ու խելառ չես, ինչպե՞ս կմեկնաբանես ներկայիս կարգավիճակդ՝ Псих в законе , չես վախնում, որ քեզ իրոք խելառի տեղ կդնեն:

- Ասեմ, որ սա ուղղակի արել եմ ինչ-որ չափով յուրօրինակ և ինքնատիպ լինելու համար և, ինչու ոչ, մարդկանց ուշադրությունը ինձ վրա սևեռելու համար: Այո, չեմ վախենում խոստովանել որ ուզում եմ լինել ուշադրության կենտրոնում և կարծում եմ, որ բնական է. եթե ոչ յուրաքանչյուրը, ապա շատերը ուզում են ուշադրության կենտրոնում լինել (լավ իմաստով իհարկե), դրա մեջ ես վատ բան չեմ տեսնում:
Չեմ վախենում, որ ինձ խելառի տեղ կդնեն, որովհետև կարծում եմ, որ յուրաքանչյուրս ունենք մեր խելառությունը: Ես դեռ իմը չեմ բացահայտել և դժվար էլ թե բացահայտեմ, բայց շրջապատիս մարդիկ երևի ինչ-որ բան նկատած կլինեն:

-Ակումբում ուշադրության կենտրոնում լինելու քո միջոցները իմացանք, իսկ իրականում ի՞նչ միջոցներ ես կիրառում ուշադրության կենտրոնում լինելու համար: Ստացվու՞մ է:

- Ասեմ, որ միշտ չի, որ սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել. դա կախված է միջավայրից: Կոնկրետ ինչ-որ միջոցներ չեմ կիրառում, այդպիսի մոլուցք չունեմ: Բայց իհարկե հաճելի է:
Չգիտեմ, հնարավոր է անհամեստ թվա, բայց ես ասում եմ իրականությունը: Չեմ սիրում կատարյալ երևալ, մարդ պետք է իրեն պահի այնպես, ինչպիսին նա կա, որովհետև մի որոշ ժամանակ իր հետ շփվելուց հետո, հասկանում ես, թե իրականում ով է ինքը: Իսկ ես, հաստատ, կատարյալ մարդ չեմ:
-Հիմա ճիշտն ասա, սիրու՞մ ես ուշադրության կենտրոնում լինել, թե՞ ոչ (պրովոկացիոն ժպիտով):
-Ինչպես ասեցի, կախված է միջավայրից: Առաջին դեպքում նկատի ունեի միայն ակումբի մասին. այստեղ ես սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում: Տեղեր կան, որ այնքան էլ հաճելի չէ:

-Պարզ է, որ կատարյալ մարդ չկա, բայց ըստ քեզ ո՞րն է կատարելությունը:

- Կատարյալ այն մարդն է, ով սովորում է միայն ուրիշների սխալների վրա:

-Մեկ տարուց ավել է ինչ ակումբում ես, արդյո՞ք հիասթափություններ եղել են ակումբի հետ կապված կամ ինչու՞ չէ ոգեշնչումներ:

-Ասեմ, որ հիասթափություն երևի թե չի եղել: Չգիտեմ, չեմ կարողանում մտաբերել: Ընդհանրապես, բնավորությամբ այնպիսին եմ, որ փորձում եմ չհիշել կյանքումս տեղի ունեցած վատ բաները և հիասթափությունները. կարծում եմ, որ մարդ վատը հիշելով դառնում է ավելի չար ու զզվելի:
Ասեմ, որ իմ համար ոգեշնչում է եղել առաջին (և դեռևս միակ) ստացած տուգանային միավորս: Այո, դրանից հետո ես սկսեցի ավելի լուրջ վերաբերվել ակուբին:

-Ինչպիսի՞ն պետք է լինի մարդը, որպեսզի վստահությանդ արժանանա:

-Հարցը լուրջ մտածելու առիթ է տալիս: Երբեք չեմ մտածել այս ուղղությամբ, ուղղակի մարդիկ կան, որոնց ես վստահում եմ, ուրիշներին՝ ոչ: Նաև ունեմ վստահելու "աստիճան": Առաջինը ու ամենագլխավոր պայմանը՝ պետք է լինի "փակ" բերանով: Երկրորդը՝ պիտի լսել կարողանա. տանել չեմ կարողանում, երբ ընդհատում են, ինքս էլ փորձում եմ չընդհատել (չնայած մեկ-մեկ չի ստացվում): Երրորդն էլ զուտ սիմպատիայի հարց է:
Բայց դեռ չկա այդպիսի մարդ, որին ես վստահում եմ ամեն ինչ:

-Իսկ ի՞նչը երբեք չես արել ու չես էլ անի:

-Երբեք չեմ ասի՝ «երբեք»:

-Հետաքրքիր է, ի՞նչը կարող է քեզ խորը դեպրեսիվ վիճակից հանել:

-Այդպիսի վիճակի մեջ երևի թե չեմ եղել: Եղել է, որ նեղված եմ եղել ինչ-որ բանից, կամ դուրս չի եկել ինչ-որ բան: Լավագույն դեպքում կիսվում եմ ընկերոջս հետ: Իսկ ուրիշ դեպքերում չեմ էլ մտածում: Չնայած, նորից եմ ասում, այդպիսի "խորը" վիճակում դեռ չեմ եղել:

-Իսկ ի՞նչը կստիպի քեզ հուզվել, թե՞ կարծում ես դա տղամարդուն սազական բան չէ:

-Սկզբից պատասխանեմ երկրորդ հարցին: Տղամարդը քարից չէ, իսկ չի հուզվում միայն քարը (այն էլ, ո՞վ գիտի, միգուցե հուզվում է, ուղղակի մենք չենք տեսել): Հուզմունքը իմ համար լինում է երկու տեսակի՝ ուրախ և տխուր: Իմ մոտ տխուր հուզմունք շատ քիչ է լինում, քանի որ, ինչպես ասեցի տխրել չեմ սիրում և տխուր բաները աշխատում եմ չհիշել: Իսկ ուրախ հուզմունք շատ բաներից կարող է լինել: Թեկուզ և մտերիմի կողմից ասված "ջան"-ը:

-Ուրեմն կարո՞ղ եմ մտածել, թե դու ռոմանտիկ անձնավորություն ես:

-Չէ, ես այդքան էլ ռոմանտիկ չեմ:Ավելի ճիշտ, ես հոգում ռոմանտիկ եմ, բայց շատ քչերը գիտեն դրա մասին: Ուղղակի մեր հասարակությունն իմ կարծիքով ընդհանրապես ռոմանտիկ չէ (կամ էլ, հնարավոր է, իրենք էլ են հոգում ռոմանտիկ, բայց դա ցույց չեն տալիս): Չգիտեմ... հիմա ռոմանտիկությունը համարվում է ամոթ բան: Բայց ես այդպես չեմ կարծում:

-Կարծում եմ իմ ռոմանտիկությունը կկարողանամ ցույց տալ "նրան" :

-"Արժանի" քայլեր ասելով ի՞նչ նկատի ունես, օրինակ համամի՞տ ես "Նպատակը արդարացնում է միջոցները" խոսքի հետ:

-Արժանի ասելով նկատի ունեմ զուտ այն, որ ամեն նպատակ ունի իր "գինը": Վերցնենք սովորական օրինակ. հաստատ 100 դրամ չես տա, եթե նպատակ ունես 70 դրամ ստանաս:
Նպատակը արդարացնում է միջոցները խոսքի հետ համամիտ չեմ:

-Իսկ վերջում ավանդական դարձած մի հարց, որը կարծում եմ ակումբցիներից շատերն են միմյանց ուղղել. ի՞նչը քեզ բերեց ակումբ, կամ գուցե ո՞վ:

-Ինձ ինչը բերեց ակումբ
Ինձ ակումբ բերեց Ինտիմ անկյունը
Մինչև գնտելը, Արտեգոյի նման, ինքնս ինձ հարց էի տալիս՝ Հայաստանում սեքս կա՞
Երբ տեսա "Ինտիմ անկյուն" բաժինը, շատ հետաքրքրեց և ուզեցի գրանցվել: Գրանցվելուց հետո մի քանի օր սպասեցի, մինչև միացա մեծահասկաներ խմբին (չնայած մեծահասակ չէի): Այնուհետև ամբողջ ինտիմ անկյունը ծերից ծեր կարդացի
Ես առաջ մտածում էի՝ ինչպե՞ս կարող է հայ աղջիկը մտնել ինտիմ անկյուն, բայց, կարդալով միայն «Նորմալ» աղջիկը «Ինտիմ անկյունում» թեման, հասկացա, որ շատ եմ սխալվել և սխալս ընդունեցի: Իգական սեռի ներկայացուցիչներն էլ ունեն սեռական կյանք և կարող են դրա մասին խոսել և քննարկել: Կարծում եմ՝ շատ հայերի մոտ է այդ սխալ մտածելակերպը: Նաև ասեմ, որ ռուսական ֆորումներից մեր հայկականը շատ է տարբերվում: Չնայած նրան, որ այնտեղ շատ ավելի շատ ինֆորմացիա կա, այնուամենայնիվ՝ շատ ավելի վատն էլ կա: Իսկ մեր հայկականում՝ ամեն ինչ ունի իր սահմանը:
Լավ, ոնց որ մի քիչ թեմայից շեղվեցինք: Կարճ ասած, ես եկա այստեղ ինտիմի համար
Այնուհետև, երբ սկսեցի ծրագրավորում անցնել, գրեցի այստեղ իմ հարցերը, որից հետո հասկացա, թե ինչպիսի մարդիկ են ակումբցիները: Այստեղ քեզ կօգնեն, առանց ինչ-որ սպասելիքի: Կարծում եմ դա հիանալի է:
Դրանցից հետո մի օր որոշեցի մտնել Չուկստան... մի տեսակ տարօրինակ անուն ուներ, չէի էլ մտածում, թե ներսում ինչ կարող է լինել: Կարդալով Չուկի գրած պատմությունները իրոք հիացա: Այն ժամանակ դեռ չգիտեի, թե Չուկը ո՞վ է (չնայած գիտեի, որ ակումբի մոդերատորներից է, ինձ տուգանային էր տվել )
Իսկ հիմա սպասում եմ ակումբի հանդիպումներին. շատ եմ ուզում ծանոթանալ ակումբցիների հետ, կարծում եմ շատ հետաքրքիր մարդիկ կան այստեղ, որոնց հետ շփվելու շատ թեմա կա և որոնցից շատ բան կարող ես սովորել:

-Հետաքրքիր ու անկեղծ պատասխան էր:
Չնայած, որ նախորդ հարցս վերջինը համարեցի, բայց այնուամենայնիվ այս ամենավերջին հարցիս էլ պատասխանիր խնդրեմ. իրականում և վիրտուալում նու՞յնն ես:

-Չէ: Իրականում մի փոքր ավելի կոմպլեքսավորված եմ: Չնայած՝ շատ շատերը կարծում են, որ ես ընդհանրապես կոմպլեքս չունեմ: Երևի դա նրանից է, որ իրենք այնքան են ամեն ինչից կոմպլեքսավորված, որ իմը չեն էլ նկատում:
Վիրտուալում ամեն ինչ ավելի հեշտ է, քանի որ մի բան "ասելուց" առաջ մի լավ մտածում ես, իսկ իրականում այդքան ժամանակ չես ունենում մտածելու համար:
Չգիտեմ, շատերը կարծում են, որ վիրտուալը վատ բան է...
Ընդհանրապես, էս վերջերս շատ եմ նկատել, որ այն, ինչը "համեղ է" ու հաճելի, անպայման ասում են, որ լավ բան չի, կյանքի համար վնասակար է և այլն...
Բացի մեղրից այս կյանքում երևի միակ բանն է, որ համեղ է ու չունի վնասակար բան:

- Քաղցրակե՛ր :)) , դե ինչ, հուսամ կհանդիպենք ակումբի առաջիկա հանդիպումներին, ու ավելի լավ կճանաչեմ թե քեզ, թե մյուս ակումբցիներին: Շնորհակալություն հարցազրույցի համար ;):

-Հա, իրոք որ շատ քաղցրակեր եմ ավելի շուտ քաղցրասեր եմ, բայց...
Դե լավ, ինչպես ասեցի, չեմ սիրում վատ բաների մասին մտածել, ուղղակի մտածում եմ, որ ես քաղր չեմ սիրում
Էս հարցազրույցը պրծա՞վ: Էսքա՞ն շուտ
Ինչպես ասում են՝
և այսպես, ամեն մի բան չափի մեջ է միշտ գեղեցիկ,
նույնիսկ բաժակն ուրախության իր չափն ունի,
անչա՛ր մարդիկ:


Հետհարցազրուցային խոսակցություն

-Հարցազրույցի ընթացքում շա՞տ էիր լարվում, երկար մտածում, թե՞ ...

-Սկզբում մի փոքր լարվածություն կար, նույնիսկ մի քանի անիմաստ սխալներ արեցի
Շատ երկար չէի մտածում, որովհետև ուզում էի գրել անկեղծ: Հենց հարցը կարդում էի, միանգամից պատասխանի որոշ հատված (կարելի է ասել "կմախքը") գրում էի ու շարունակում էի արդեն կառուցել մնացած մասը: Որովհետև անկեղծ գրելու համար պետք է գրես մտքիդ առաջին եկած պատասխանը: Դրանով դու ցույց կտաս, քո "ես"-ը: Չգիտեմ՝ ինչքանով ստացվեց... կարդացողները կասեն:
Ասեմ որ ինձ չի թվում, որ շատ արձագանքներ կլինեն. ակումբում շատ քիչ եմ հայտնի, բայց այդ "սխալը" սկսում եմ ուղղել: Ինձ դուր է գալիս ակումբը:
Հ.Գ. ասեմ մի բան, որը հարցազրույցի ընթացքում չասեցի: Սկզբում, երբ մտնում էի akumb.am և կարդում էի "ԴԱՐ"-ը, ինձ թվում էր, թե այս կայքը "ԴԱՐ 21" հեռուստատեսությանն է:

- Լավ էր: Դե ինչ, հարցազրույցը շտապով հանձնեմ ակումբցիների դատին /ուզում եմ ես էլ ներկա լինեմ քննարկումներին, հուսամ խիստ են ակումբցիներս, ու մի լավ կքննադատեն՝ :tomato , ես պատրաստ եմ ամեն ինչին/:

Lion
13.09.2011, 23:00
Քեզ ավելի լավ ճանաչեցին...ք :)

John
13.09.2011, 23:23
Ապրի Ամելին, լավ էր կազմակերպել ամեն ինչ: Արմենին էս հարցազրույցի շնորհիվ ավելի լավ կճանաչենք) մնացածը առանձին Արմենին կասեմ ;) :P

ars83
13.09.2011, 23:50
Հետաքրքիր հարցազրույց էր. շնորհակալություն երկուսիդ էլ: :)

Հատկապես հետաքրքիր էր իմանալ, որ «Ինտիմ անկյունն» է բերել Արմենին ֆորում: Ես երկար ժամանակ անգամ չգիտեի այդ բաժնի գոյության մասին:

CactuSoul
14.09.2011, 00:32
…ինձ էլ է հետաքրքիր, թե ինչպիսին եմ ես և ինչ պատասխաններ կտամ:
Հուսով եմ՝ որոշ նոր բաներ պարզեցիր ինքդ քո մասին;)

Շատ բլից էր ու թեթև, ու տվյալ դեպքում, կարծում եմ, ավելին տեղին չէր լինի, այնպես որ լավ էր: Շնորհակալություն երկուսիդ էլ հարցազրույցի համար:)

armen9494
14.09.2011, 15:38
Հուսով եմ՝ որոշ նոր բաներ պարզեցիր ինքդ քո մասին;)


Հարցազրույցս կկարդամ մի քանի ամիս անց: Այ էն ժամանակ էլ կպարզեմ :))

armen9494
14.09.2011, 15:40
Հետաքրքիր հարցազրույց էր. շնորհակալություն երկուսիդ էլ: :)

Հատկապես հետաքրքիր էր իմանալ, որ «Ինտիմ անկյունն» է բերել Արմենին ֆորում: Ես երկար ժամանակ անգամ չգիտեի այդ բաժնի գոյության մասին:

Դա երևի տարիքի հետ է կապված: Ինձ՝ այն ժամանակվա տարիքում շատ էին հետաքրքրում ինտիմ ֆորումները և ես չեմ ամաչում ասել դրա մասին: Կարծում եմ՝ դա բնական է: