PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչի՞ համար ենք մենք արդեն ծեր



Sagittarius
11.09.2011, 23:36
Կուզեմ ստորև ներկայացնել Ծերություն Ցուցակը՝ կամ The Murtaugh List-ը, որը իր համար կազմել էր How I Met Your Mother հեռուստաշուի հերոսներից մեկը՝ Թեդը:
Ցուցակում տեղ են գտել այնպիսի բաներ, որոնք, ըստ Թեդի, երեսուն տարեկան լրացած մարդու խելքի բանը չեն այլևս:
Դե, տեսնենք, թե ինչքանով ենք երիտասարդ, կամ մեր չափը ինչ աստիճանի ենք անցել :))

1. Ողջ գիշերը արթուն անցկացնել՝ համակարգչային խաղ խաղալով, հաջորդ օրվա քննության համար պատրաստվելով, ինտերնետը բզբզելով կամ պարզապես սեքսով զբաղվելով

http://img819.imageshack.us/img819/9372/20090715allnighter135.jpg (http://imageshack.us/photo/my-images/819/20090715allnighter135.jpg/)

Նկարում՝
-Դե Մարիո, պտի՛ անցնենք էս աշխարհը
-Այ տղա՛, էտ խաղի թարգը տու՛ր, հե՛լ քնելու
-Ես նախընտրում եմ չլսել

2. Պիրսինգ անել

http://img819.imageshack.us/img819/1637/anythingp.jpg (http://imageshack.us/photo/my-images/819/anythingp.jpg/)

Ասում էին՝ կարող ես դառնալ ամեն ինչ
դե ես էլ նախընտրեցի դառնալ դռան թակիչ

3. Սենյակիդ պատից առանց շրջանակի պոստեռներ կախել /մինչև հիմա կախած ա :)/

http://img59.imageshack.us/img59/284/l1999968b6a10aefc0cff54.jpg (http://imageshack.us/photo/my-images/59/l1999968b6a10aefc0cff54.jpg/)

4. Ընկերոջ սենյակի հատակին քնել՝ սրբիչը որպես մատրաս օգտագործելով

http://img821.imageshack.us/img821/7278/11268657380theboyssleep.jpg (http://imageshack.us/photo/my-images/821/11268657380theboyssleep.jpg/)

5. Մեկ անգամից միայնակ XXL չափի պիցցա ուտել

http://img833.imageshack.us/img833/1214/piccfdb0fad3900ef624fc8.jpg (http://imageshack.us/photo/my-images/833/piccfdb0fad3900ef624fc8.jpg/)

6. Լվացքդ մամադ է դեռ անում /եթե իհարկե առանձին եք ապրում/

7. Բժշկի գնալը անդհատ հետաձգել

8. Օտար մարդկանց հետ օղի խմել

9. Ինքնապատասխանիչիդ վրա ընկերոջդ/ընկերուհուդ հետ տափակ հաղորդագրություն ձայնագրել

10. Օգնել ինչ-որ մեկին կահույքը տեղափոխել վեցերորդ հարկի բնակարանից /առանց վերելակ/ մեկ բաժակ գարեգրի և պիցցայի դիմա: Մեկ տարի առաջ արել եմ՝ վեցերորդ հարկից, պիցայի և գարեջրի դիմաց :D

11. Beer Bong!!! էս պոցեսը նկարագրելը դժվար է, ավելի լավ է նայեք՝

http://img192.imageshack.us/img192/5043/beerbongsbeerfunnelspic.jpg (http://imageshack.us/photo/my-images/192/beerbongsbeerfunnelspic.jpg/)

12. Մինչև լույս տժալ էլեկտրոփարթիում

http://img16.imageshack.us/img16/8219/51438176.jpg (http://imageshack.us/photo/my-images/16/51438176.jpg/)


իսկ դուք ի՞նչ համար եք արդեն «ծեր», որ անում էիք նախկինում

John
11.09.2011, 23:48
սիրահարվում էի մի ժամանակ, բառի ամենառոմանտիկ իմաստով, իսկ հիմա <դե վատիկը չի...>

Լեո
12.09.2011, 00:04
Տիպիկ ամերիկյան հումոր :|

Skeptic
12.09.2011, 00:35
Տիպիկ ամերիկյան հումոր :|

Լեո ջան, աչքիս` արդեն ծեր ես: :))

Skeptic
12.09.2011, 11:16
Հա, հիշեցի. արդեն ծեր եմ կրեացիոնիզմին առնչվող թեմաներում «մոլեգնելու» համար: :cry2




Էխխ, հին և բարի օրեր... http://i.imgur.com/Zy5CR.gif

aragats
12.09.2011, 11:39
Վերը տեղադրված «ծերության» չափանիշները մեր համար այդքան էլ համապատասխան չեն:

Կամ ես չափազանց ծեր եմ:

Լեո
12.09.2011, 13:27
2. Պիրսինգ անել

http://img819.imageshack.us/img819/1637/anythingp.jpg (http://imageshack.us/photo/my-images/819/anythingp.jpg/)

Ասում էին՝ կարող ես դառնալ ամեն ինչ
դե ես էլ նախընտրեցի դառնալ դռան թակիչ

Էս նկարին որևէ վերաբերմունք ունենալս ոչ թե խոսում է իմ՝ ծեր լինելու կամ չլինելու մասին, այլ այն մասին, որ դեռ չեմ կորցրել սրտխառնոց ունենալու ունակությունս:

Lion
12.09.2011, 15:10
1. Ողջ գիշերը արթուն անցկացնել՝ համակարգչային խաղ խաղալով, հաջորդ օրվա քննության համար պատրաստվելով, ինտերնետը բզբզելով կամ պարզապես սեքսով զբաղվելով

4. Ընկերոջ սենյակի հատակին քնել՝ սրբիչը որպես մատրաս օգտագործելով

5. Մեկ անգամից միայնակ XXL չափի պիցցա ուտել

7. Բժշկի գնալը անդհատ հետաձգել

10. Օգնել ինչ-որ մեկին կահույքը տեղափոխել վեցերորդ հարկի բնակարանից /առանց վերելակ/ մեկ բաժակ գարեգրի և պիցցայի դիմա: Մեկ տարի առաջ արել եմ՝ վեցերորդ հարկից, պիցայի և գարեջրի դիմաց :D

իսկ դուք ի՞նչ համար եք արդեն «ծեր», որ անում էիք նախկինում

30-ը մի քիչ անց եմ, բայց սրանք կանեմ: Մյուսները չէի անի նույնիսկ ավելի փոքր տարիքում: Իսկ ընդհանրապես, չկա այնպիսի բան, որ մի ժամանակ արած լինեմ ու հիմա դրա համար ինձ ծեր համարեմ:)

Ameli
12.09.2011, 23:53
Ես արդեն էնքան ծեր եմ, որ մազերս ֆենելու հավես չեմ ունենում :D , լուրջ :( :D :

Lionne_en_Chasse
13.09.2011, 00:11
Ես արդեն էնքան ծեր եմ, որ այլևս մինչև լուսաբաց ( ժամը 5 ) արթուն չեմ նստում, իսկ առավոտյան 8-ին ստիպված դասի / աշխատանքի վազում: Էլ չեմ դիմանում, ժամը գիշերվա 2-ին քնում եմ

Իսկ եթե հաշվի առնենք վերևի չափանիշները, ուրեմն ես ծեր եմ ծնվել...

erexa
23.12.2011, 01:06
Ծեր եմ երգելու և միաժամանակ տեսահոլովակում նկարահանվելու համար: :erexa

Նաիրուհի
23.12.2011, 01:49
Էն որ տեսնում եմ 18-19 տարեկանների սերնդից հրաշալի տղաների, որոնցով չեմ կարողանում չհիանալ, բայց սիրահարվել չեմ կարող... :(
Այ էդ ժամանակ ինձ մի այլ կարգի ծեր եմ զգում :lol

AniwaR
23.12.2011, 10:47
Էն որ տեսնում եմ 18-19 տարեկանների սերնդից հրաշալի տղաների, որոնցով չեմ կարողանում չհիանալ, բայց սիրահարվել չեմ կարող... :(
Այ էդ ժամանակ ինձ մի այլ կարգի ծեր եմ զգում :lol

Ես սիրահարվում եմ:

Վաբշե ոնց գցում-բռնում եմ, 10 տարեկանից էս կողմ մոտս պրոգրես չի, ռեգրես ա. քանի գնում, էնքան խելքս գցում եմ::sicx:

Ռուֆուս
23.12.2011, 11:20
Երբ ինչ-որ կայքում գրանցվելու համար տարեթիվը ընտրելու համար ստիպված եմ լինում սկրոլլ անել, հասկանում եմ, որ ծեր եմ :)

Գեա
23.12.2011, 13:25
էս թեման արդեն հաստատ իմ համար չի:(
արդեն հաստատ էլ էնքան կարճ չեմ հագնում, չնայած չաղ չեմ

John
23.12.2011, 15:51
էնքան եմ ծերացել, որ ամեն անգամ որ մեկը միակ ա թվում, բայց հետո դառնում ա հերթական՝ ոչ լաց, որ հիասթափություն, ոչ մի էմոցիա... քմծիծաղ՝ առաջ, կյանքը շարունակվում է

zanazan
23.12.2011, 16:24
էնքան եմ ծերացել, որ ոչ մի տոնական օրվա չեմ սպասում...

boooooooom
18.01.2012, 23:22
Վերջին անգամ կոշիկ գնելիս ամաչեցի շատ հաստ տակերով "գոնդոլ" կոշիկ գնեմ / չնայած շատ եմ սիրում /: Վաճառողուհին էլ ասաց, որ դրանցից դեռահասներն են շատ գնում: Ու ես զգացի, որ հասել եմ 32-ին, բայց որոշ նախասիրություններ մնացել են 15-ում :(