Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կյանքից քաղած դասեր

ivy
11.09.2011, 16:14
Ամերիկացի լրագրող հիսունհինգամյա Ռեգինա Բրետը տասը տարի առաջ՝ իր քառասունհինգ ամյակի կապակցությամբ, մի հոդված էր տպել կյանքից քաղած իր քառասունհինգ դասերի վերաբերյալ, իսկ հինգ տարի անց թարմացրել էր այն՝ դարձնելով հիսուն, ու վերածել գրքի:
Դե ամերիկացիները սիրում են իրենց փիլիսոփայական մտքերը համարակալել ու ամփոփել կլոր թվերի մեջ: Ինչևէ...

Մեջը ահագին բանալ բաներ կան, բայց այնուամենայնիվ հետաքրքիր էր կարդալ ինչ-որ մեկի կյանքից քաղած դասերը: Որոշեցի թարգմանել ու ձեզ հետ էլ կիսվել, գուցե մեջը օգտակար բաներ գտնեք:
Ահա.

1. Կյանքն արդարացի չէ, բայց միևնույն է՝ լավն է:

2. Երբ կասկածում ես, հաջորդ փոքր քայլն էլ արա:

3. Կյանքը չափազանց կարճ է՝ որևէ մեկին ատելու վրա ժամանակ վատնելու համար:

4. Ինքդ քեզ այդքան լուրջ մի վերաբերվիր. ուրիշ ոչ ոք քեզ այդպես չի վերաբերվում:

5. Ամեն ամիս փակիր կրեդիտային քարտերիդ հաշիվները:

6. Պարտադիր չէ, որ ամեն անգամ հաղթես վեճում. ուղղակի համաձայնիր կամ մի համաձայնիր:

7. Լաց եղիր որևէ մեկի հետ. դա ավելի է թեթևացնում, քան մենակ լացելը:

8. Նորմալ է Աստծո վրա զայրանալը. նա կարող է դրան դիմանալ:

9. Կուտակիր թոշակային տարիքիդ համար՝ առաջին իսկ աշխատավարձիցդ սկսած:

10. Երբ գործը հասնում է շոկոլադին, դիմադրելն ապարդյուն է:

11. Հաշտվիր անցյալիդ հետ, որ չխառնի քո ներկան:

12. Նորմալ է թույլ տալ, որ երեխաներդ քեզ տեսնեն արտասվելիս:

13. Մի համեմատիր քո կյանքը ուրիշների կյանքի հետ. իրականում դու գաղափար չունես նրանց ուղուց:

14. Եթե հարաբերությունները պիտի գաղտնի լինեն, դու այնտեղ անելիք չունես:

15. Ամեն ինչ կարող է փոխվել մի ակնթարթում, բայց մի անհանգստացիր, Աստված երբեք չի թարթում:
Սա բառախաղ է. անգլերենում «թարթել» նաև նշանակում է «անուշադրության, անտարբերության մատնել»:

16. Կյանքը չափազանց կարճ է երկարատև լացուկոծների համար: Կամ կյանք արա, կամ մի ապրի:

17. Ամեն ինչ հաղթահարելի է, եթե կենտրոնանաս «այսօրվա» վրա:

18. Գրողը գրում է: Եթե ուզում ես գրող դառնալ, գրի':

19. Երբեք ուշ չէ երջանիկ մանկություն ունենալու համար, բայց այդ երկրորդը միայն քեզնից է կախված:

20. Երբ խոսքը վերաբերվում է քո սիրած գործով զբաղվելուն, մի ասա՝ «ոչ»:

21. Վառիր մոմեր, օգտագործիր լավ անկողին, հագիր սիրուն ներքնազգեստ: Մի պահիր այդ ամենը «հատուկ առիթի» համար: Առանձնահատուկն այսօրն է:

22. Պատրաստվիր ավելին, քան անհրաժեշտ է, և լողա հոսանքի ուղղությամբ:

23. Էքցենտրիկ եղիր հիմա: Մի սպասիր ծերության՝ գույնզգույն հագնվելու համար:

24. Ամենակարևոր սեռական օրգանն ուղեղն է:

25. Քո երջանկության համար միայն դու ես պատասխանատու:

26. Կյանքի ամեն, այսպես կոչված, «աղետ»-ի ժամանակ մտածիր. «Արդյո՞ք դա նշանակություն կունենա հինգ տարի հետո:»

27. Միշտ ընտրիր կյանքը:

28. Ներիր ամեն ինչ ու ամենքին:

29. Քո գործը չէ, թե ուրիշներն ինչ են մտածում քո մասին:

30. Ժամանակը բուժում է գրեթե ամեն ինչ: Ժամանակ տուր ժամանակին:

31. Լավ լինի իրավիճակը, թե վատ, այն փոխվելու է:

32. Երբ հիվանդ լինես, աշխատանքդ չէ, որ քեզ խնամելու է, այլ մտերիմներդ: Կապ պահպանիր նրանց հետ:

33. Հավատա հրաշքներին:

34. Աստված քեզ սիրում է, որովհետև Աստված է, ոչ թե քո արածների կամ չարածների համար:

35. Այն, ինչ քեզ չի սպանում, քեզ իսկապես ավելի ուժեղ է դարձնում:

36. Ծերանալն ավելի լավ բան է, քան դրա այլընտրանքը՝ ջահել մեռնելը:

37. Քո երեխաների մանկությունը քո ձեռքերում է. դարձրու այն հիշարժան:

38. Սաղմոսներ կարդա. դրանք ընդգրկում են մարդկային բոլոր հույզերը:

39. Ամեն օր դուրս արի տնից. հրաշքները կարող են ամենուր պատահել:

40. Եթե մենք դիզենք մեր բոլոր պրոբլեմները մի կույտի մեջ, հետո տեսնենք ուրիշների դիզածը, վազելով հետ կվերցնենք մերը:

41. Մի զննիր կյանքը: Եղիր դրա ակտիվ մասնակիցը և արա առավելագույնը հենց հիմա:

42. Ազատվիր ամեն բանից, ինչը պիտանի չի, գեղեցիկ կամ ուրախացնող:

43. Ամենակարևորն այն է, որ երբևէ սիրել ես:

44. Նախանձը ժամանակի իզուր կորուստ է: Դու արդեն իսկ ունես այն, ինչ պետք է:

45. Լավագույնը դեռ առջևում է:

46. Անկախ տրամադրությունիցդ՝ վեր կաց, հագնվիր ու դուրս արի մարդամեջ:

47. Խորը շունչ քաշիր: Դա հանգստացնում է:

48. Եթե չխնդրես, չես ստանա:

49. Զիջիր:

50. Կյանքը ժապավենով կապված չէ, բայց միևնույն է՝ պարգև է:

Օրիգինալը՝ այստեղ (http://www.reginabrett.com/life_lessons.php):

Freeman
11.09.2011, 16:31
Հետաքրքիր, որոշները նայև օգտակար մտքեր էին, բայց էս մեջբերածն ինձնից ա գողացել:)) ուղղակի ես ասում էի կյանքին լուրջ մի վերաբերվեք:

4. Ինքդ քեզ այդքան լուրջ մի վերաբերվիր. ուրիշ ոչ ոք քեզ այդպես չի վերաբերվում:

Arpine
11.09.2011, 16:45
4. Ինքդ քեզ այդքան լուրջ մի վերաբերվիր. ուրիշ ոչ ոք քեզ այդպես չի վերաբերվում:

Այ այս մեկը իմը չի

41. Մի զննիր կյանքը: Եղիր դրա ակտիվ մասնակիցը և արա առավելագույնը հենց հիմա:

սա լրիվ ճիշտա, որին ընդհանրապես չեմ հետևում:

47. Խորը շունչ քաշիր: Դա հանգստացնում է:
սա էլ միշտ օգնումա, ամեն իրավիճակում, համենայնդեպս ինձ

Moonwalker
11.09.2011, 16:45
9. Կուտակիր թոշակային տարիքիդ համար՝ առաջին իսկ աշխատավարձիցդ սկսած:
18. Գրողը գրում է: Եթե ուզում ես գրող դառնալ, գրի':
22. Պատրաստվիր ավելին, քան անհրաժեշտ է, և լողա հոսանքի ուղղությամբ:
24. Ամենակարևոր սեռական օրգանն ուղեղն է:
34. Աստված քեզ սիրում է, որովհետև Աստված է, ոչ թե քո արածների կամ չարածների համար:
36. Ծերանալն ավելի լավ բան է, քան դրա այլընտրանքը՝ ջահել մեռնելը:
38. Սաղմոսներ կարդա. դրանք ընդգրկում են մարդկային բոլոր հույզերը:
45. Լավագույնը դեռ առջևում է:
47. Խորը շունչ քաշիր: Դա հանգստացնում է:

+1, կանաչին՝ +64:))

6. Պարտադիր չէ, որ ամեն անգամ հաղթես վեճում. ուղղակի համաձայնիր կամ մի համաձայնիր:

Էս պիտի «Կրոն» բաժնի նշանաբանը լիներ::aha

Arpine
11.09.2011, 16:52
Էս պիտի «Կրոն» բաժնի նշանաբանը լիներ::aha

+1.:aha

dvgray
11.09.2011, 16:59
9. Կուտակիր թոշակային տարիքիդ համար՝ առաջին իսկ աշխատավարձիցդ սկսած:
երբեք սա չեմ կատարել ու չեմ էլ պատրաստվում կատարել :)
ընդանրապես ասած կարծում եմ, որ
1. փողը ծախսելու համար է, և ոչ թե կուտակելու:
2. ով որ կուտակում է, նա կյանքը մսխում է:
3. կուտակողի "կուտակը" չկուտակողին հալալ ա: ;)

Freeman
11.09.2011, 18:16

Հալալը չգիտեմ, բայց հաստատ չկուտակողինն ա :))

Lianik
11.09.2011, 23:21
Մտքեր, նախադասություններ, բառեր..որոնք գուցե մտածել ենք, արտաբերել մեզ համար... կամ էլ գուցե զգացել ենք, բայց այդ պարզ բառերի շարանով չենք արտահայտել, ու նաև գուցե օտարոտի են մեզ... բայց ինչևէ մի միտք զգացի ընդհանուր ասվածում
<<Այ մարդ, այ հասարակ մահկանացու, էդ ինչի ես հոնքերդ կիտել??? ժպիտդ բացի ;) երեկն անցած է, այսօրդ արդեն ներկա, մնում է վայելես, քանզի կարող ես, հավատա ինքդ քեզ :ok>>
:think

Magic-Mushroom
12.09.2011, 12:48
2. Երբ կասկածում ես, հաջորդ փոքր քայլն էլ արա:
3. Կյանքը չափազանց կարճ է՝ որևէ մեկին ատելու վրա ժամանակ վատնելու համար:
10. Երբ գործը հասնում է շոկոլադին, դիմադրելն ապարդյուն է:
19. Երբեք ուշ չէ երջանիկ մանկություն ունենալու համար, բայց այդ երկրորդը միայն քեզնից է կախված:
23. Էքցենտրիկ եղիր հիմա: Մի սպասիր ծերության՝ գույնզգույն հագնվելու համար:
29. Քո գործը չէ, թե ուրիշներն ինչ են մտածում քո մասին:
45. Լավագույնը դեռ առջևում է:
46. Անկախ տրամադրությունիցդ՝ վեր կաց, հագնվիր ու դուրս արի մարդամեջ:

ivy Շատ շնորհակալ եմ,այս գրածից ամեն մարդ կարող է վերձնել իրենը,ճիշտ է որոշ բաների հետ համամիտ չեմ,բայց լավն է,հատկապես 19-ը
51. Այնպես ապրի,որ երբ ծերանաս ասես՝ Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում:
52. Կյանքում ամենադաժան բանը չօգտագործած տաղանդն է:
53. Չկա միտքը՝չկա պռոբլեմը:

Լեո
12.09.2011, 13:10
3. Կյանքը չափազանց կարճ է՝ որևէ մեկին ատելու վրա ժամանակ վատնելու համար:

44. Նախանձը ժամանակի իզուր կորուստ է: Դու արդեն իսկ ունես այն, ինչ պետք է:

Ինձ թվում է՝ այստեղ տիկին Ռեգինան կրկնվել է: Երևի թե կարելի էր ընդամենը ասել. «Ժամանակը չափազանց թանկ է՝ ցանկացած էժան երևույթի վրա այն վատնելու համար»:

Ֆոտոն
12.09.2011, 13:29
Նման թեմա վաղուց ուզում էի բացել, բայց մեր քաղած դասերի վերաբերյալ: Անշուշտ, շատ մտքերի, որ էստեղ կան, ինքներս հասել ենք, բայց կուզեի հասնելու ճանապարհն էլ էստեղ գրեինք: Թվում է՝ պարզ մտքեր են, բայց դրանք տարիների վերևից են մեր ընկալմանը հասնում:
Շատ շնորհակալ եմ թեմայի համար: :)

Lion
12.09.2011, 15:13
Մեծ մասսամբ կենցաղային, բայց կարևոր նշանակություն ունեցող խորհուրդներ են, մի մասի հետ կարելի է չհամաձայնել, իսկ այս մեկն էլ Նիցշեից էր -

35. Այն, ինչ քեզ չի սպանում, քեզ իսկապես ավելի ուժեղ է դարձնում:

ivy
12.09.2011, 15:16
Մեծ մասսամբ կենցաղային, բայց կարևոր նշանակություն ունեցող խորհուրդներ են, մի մասի հետ կարելի է չհամաձայնել, իսկ այս մեկն էլ Նիցշեից էր -

Սրանցից շատերը իր հորինած մտքերը չեն, այլ էն ամենն է, ինչն իր կարծիքով «էդպես է, որ կա»:

Lion
12.09.2011, 16:05
Ի դեպ, որոշ մասերն էլ ամերիկյան հասարակության համար են` օրինակ, սաղմոսներ երգելը...

ivy
12.09.2011, 16:27
Ի դեպ, որոշ մասերն էլ ամերիկյան հասարակության համար են` օրինակ, սաղմոսներ երգելը...

Բայց ինքը երգելու մասին չէր ասում, այլ կարդալու...

Lion
12.09.2011, 16:32
Դեեե... դժվար է պատկերացնել հայերին, սաղմոս կարդալիս :)

ivy
12.09.2011, 16:33
Դեեե... դժվար է պատկերացնել հայերին, սաղմոս կարդալիս :)

Դե ինքը կոնկրետ հայերի համար չի գրել էս մտքերը: :)
Թեև իմ կարծիքով հայերի մեջ էլ շատ կան սաղմոսներ կարդացողներ:

Moonwalker
12.09.2011, 17:08
Դեեե... դժվար է պատկերացնել հայերին, սաղմոս կարդալիս :)

Իզուր, Լիոն ջան, իմ փորձից ասեմ, որ մեղմ ասած ամենաանօգուտ զբաղմունքը չի: Ու գոնե իմ վրա ցանկացած հոգեբանից լավ է անդրադառնում::pardon

ars83
12.09.2011, 18:03
Մեջը ահագին բանալ բաներ կան, բայց այնուամենայնիվ հետաքրքիր էր կարդալ ինչ-որ մեկի կյանքից քաղած դասերը: Որոշեցի թարգմանել ու ձեզ հետ էլ կիսվել, գուցե մեջը օգտակար բաներ գտնեք:
Շնորհակալություն տեղադրելու համար: Ինձ հետաքրքիր շատ քիչ բան գտա, քանի որ կինը, իմ կարծիքով կառուցում է իր աշխարհայացքը կեղծ լավատեսական մակերեսային համակարգի վրա, բավական եսակենտրոն: Ինչևէ:
Թույլ կտա՞ք այս թեմայում կիսվել կյանքից քաղաք սեփական դասերով: Տեղադրեմ դրանցից մեկը, եթե թեմայից դուրս համարեք, ջնջեք, խնդրեմ:

Պետք չէ ուրիշի երեխային որևէ բան թուլատրել և լավամարդ երևալ, երբ ծնողներն արգելում են դա: Դու երեխային ծնողներից շատ չես սիրում, ոչ էլ դու ես ապրելու նրա հետ:
Մի անգամ մեր հարևաններն իրենց փոքր աղջկա հետ մեզ հյուր եկան: Կոնֆետների մի տուփ էին նվեր բերել: Մենք էլ սեղանին կոնֆետ էին դրել: Երեխան սկսեց պահանջել, որ իրենց բերած տուփը բացեն: Ծնողները դեմ էին: Ես որոշեցի լավամարդ երևամ, ասացի, որ կբացեմ տուփը: Ծնողները խնդրեցին չբացել, բայց ես համառեցի: Բացեցի ու առաջարկեցի կոնֆետը երեխային: Բայց նա չկերավ ու սկսեց լացել. պարզվեց նրան չէր էլ հետաքրքրում կոնֆետը, պարզապես քմահաճույք էր: Փոքր օրինակ է, իհարկե, բայց ինձ համար դաս եղավ:
Ընդհանրապես, համարում եմ, որ երեխայի դաստիարակության մեջ «բարի բարեկամները» (կամա, թե ակամա «բարություն» անող) պետք է հնարավորինս քիչ խառնվեն, ու ինքս էլ աշխատում եմ երբեք չխառնվել: Նույնիսկ ծնողներից մեկը չպետք է «բարի» գտնվի իր բալիկի համար, երբ մյուսը «չար» է: Ծնողները պետք է լինեն համակարծիք, երեխան պետք է դա տեսնի, գիտակցի և հարգի: Դրանից միայն օգուտ կլինի ողջ ընտանիքին:

ars83
12.09.2011, 18:06
Իզուր, Լիոն ջան, իմ փորձից ասեմ, որ մեղմ ասած ամենաանօգուտ զբաղմունքը չի: Ու գոնե իմ վրա ցանկացած հոգեբանից լավ է անդրադառնում::pardon
Անշուշտ: Ինձ համար, բայց, շատ ավելի բարերար ազդեցություն ունեն Ավետարաններն ու Թղթերը:
Մի բան էլ ասեմ, էլի, ինձ թվում է՝ այս կինը Հակոբոս առաքյալի թուղթը կարդացողներից չի: :nea Իմ ամենասիրած թղթերից մեկը: :love

ivy
12.09.2011, 18:11
Մի բան էլ ասեմ, էլի, ինձ թվում է՝ այս կինը Հակոբոս առաքյալի թուղթը կարդացողներից չի: :nea Իմ ամենասիրած թղթերից մեկը: :love

Իսկ ինձ թվում է՝ ինքը ամեն տեսակ թղթեր կարդացողներից է. ի վերջո մագիստրի կոչում ունի «Կրոնագիտությունից»:

ivy
12.09.2011, 18:17
Պետք չէ ուրիշի երեխային որևէ բան թուլատրել և լավամարդ երևալ, երբ ծնողներն արգելում են դա: Դու երեխային ծնողներից շատ չես սիրում, ոչ էլ դու ես ապրելու նրա հետ:

Համաձայն եմ:

ars83
12.09.2011, 18:34
Իսկ ինձ թվում է՝ ինքը ամեն տեսակ թղթեր կարդացողներից է. ի վերջո մագիստրի կոչում ունի «Կրոնագիտությունից»:
Ես «կարդալ» ասելով ի նկատի ունեմ, որ ամենահարազատը դա է. դժվարության պահին դրան ես դիմում օգնություն ստանալու համար, դա է հոգեհարազատ: Թե չէ Աստվածաշունչը ծայրից ծայր տասնյակ անգամ կարդացած բազմաթիվ մարդ կա, նույնիսկ «Կրոնագիտության» մագիստրի կոչում չունեցող:

Մի քիչ ավելին բացատրեմ՝ ինչ ի նկատի ունեմ: Սաղմոսները հիմնականում խրոխտ, մարտական, «Աստված կջարդի իմ թշնամիների ատամները» տիպի են: Իհարկե, ապաշխարական էլ կան, բայց կոնտեքստից երևում է, որ կինն ի նկատի ունի այս մարտական-բարգավաճական-վստահ սաղմոսները: Իսկ Ս. Հակոբոս առաքյալի թուղթը խոսւմ է գործնական կերպով հավատքը ցուցադրելու մասին («հավատքն առանց գործերի մեռած է»), ինչպես նաև սթափ կերպով ինքնաքննադատման մասին, Աստծո նկատմամբ մեծագույն վստահության և Նրա և քո անձի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին: Այ, այս հատվածն իմ ամենա-ամենասիրելիներից մեկն է ողջ Աստվածաշնչում: Վերին աստիճանի խորը, սրտացավ ու սիրով լի (Հակ Դ. 1-10).

Այդ որտեղի՞ց պատերազմներ եւ որտեղի՞ց կռիւներ ձեր մէջ. չէ՞ որ ձեր այն ցանկութիւններից, որոնք կռիւ են մղում ձեր անդամների մէջ։ Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ՝ սպանում էք, նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում էք, կռւում եւ ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում։ Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին։ Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծու դէմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կ՚անի։ Կամ թէ՝ առ ոչինչ էք համարում, ինչ որ Գիրքն ասում է. Եւ այդ նրա համար, որ է՛լ աւելի շնորհ տայ. դրա համար ասում է. Հնազանդուեցէ՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից։ Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ։ Մեղաւորնե՛ր, մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցէ՛ք ձեր սրտերը. տառապեցէ՛ք, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածուի, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան։ Խոնա՛րհ եղէք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կը բարձրացնի։
Եթե որևէ մեկը սրա մեջ միայն խստություն է տեսնում, այլ ոչ անվերջ հայրական սեր ու քնքշություն Առաքյալի կողմից, ապա նա չի հասկանում, թե ինչ ոգով է գրված այս հրաշալի թուղթը:

Մեկ ուրիշ տարբերություն. Սաղմոսների ճնշող մասն անհատական է՝ սաղմոսերգուն իր մասին է խոսում Աստծո հետ: Մինչդեռ Հակոբոսի թուղթը թե՛ անհատին վերաբերող խորագույն մասեր ունի (ինչպես վերը բերվածը), թե հասարակական («Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է։ », Ե. 16)
Քանի՞սն են կնոջ քաղած դասերից խոսում ուրիշների համար որևէ բան անելու մասին: Խոսելիս էլ ընդհանուր՝ զիջիր:

Ո՞նց բացատրեմ: :think Այս կնոջ՝ ուրիշների տվածը իր ավելցուկից է (44. Դու արդեն ունես այն, ինչ անհրաժեշտ է): Սա նեղ օրում ուրիշներին օգնելը չէ, ավելի մակերեսային է (ես չեմ ժխտում օգտակարությունը):

Չամիչ
12.09.2011, 23:13
Ընդհանրապես, համարում եմ, որ երեխայի դաստիարակության մեջ «բարի բարեկամները» (կամա, թե ակամա «բարություն» անող) պետք է հնարավորինս քիչ խառնվեն, ու ինքս էլ աշխատում եմ երբեք չխառնվել: Նույնիսկ ծնողներից մեկը չպետք է «բարի» գտնվի իր բալիկի համար, երբ մյուսը «չար» է:

Իսկ երբ հասարակական վայրում ծնողը երեխային՝ բոլորի աչքի առաջ անպատվում է, սպառնում ու հարվածում՝ խառնվել պե՞տք է թե՞ ոչ: Նման վերաբերմունքի համար ԱՄՆ-ում ծնողին, ամենայն հավանականությամբ կզրկեն ծնողական իրավունքից, իսկ մեզ մոտ գործում է լավամարդ երեւալու սկզբունքը, իբր, էնքան լավն եմ, որ ինձ թույլ չեմ տալիս խառնվել ծնող երեխա հարաբերություններին: Կյանքի ընթացքում լրիվ հակառակ համոզմանն եմ եկել: Նման դեպքերում, անհրաժեշտ է խառնվել, որորվհետեւ, երեխան փոքր է եւ չի կարող իրեն պաշտպանել, հավատացեք, երեխաները, երբեմն ամենաշատը հենց սեփական ծնողներից պաշտպանվելու կարիքն ունեն: Ծնողը իր վերաբերմունքով երեխային կարող է թեւեր տալ, եւ հակառակը կարող է զրկել լիարժեք մարդ զգալու եւ լիարժեք մարդ դառնալու բոլոր հնարավորություններից:

Չամիչ
12.09.2011, 23:35
7. Լաց եղիր որևէ մեկի հետ. դա ավելի է թեթևացնում, քան մենակ լացելը:

Շատ ճիշտ է ասված, սա շատ կարեւոր է: Սրտամկանի ինֆարկտի առաջացման ամենագլխավոր պատճառներից մեկը, հենց, իրական էմոցիաները թաքցնել, զսպելն է: Եւ ոչ միայն ինֆարկտի, նաեւ ինսուլտի :) տարատեսակն նեւրոզների, դեպրոսիաների եւ այլն...............

Առաջ ես ահավոր վախենում էի ինչ որ մեկի մոտ լացել, անգամ ամենամտերիմ մարդու մոտ միշտ զսպել եմ էմոցիաներս: Բայց զգացի, որ էտպես ապրելը շատ սխալ է, ոչ միայն քեզ համար, այլ նաեւ բոլորի համար: Զսպելով էմոցիաներ ուժեղ ներքին լարվածություն է ստեղծվում, որը ազդում է նաեւ շրջապատող մարդկանց վրա: Փակվելով, ակամա պատճառ ես հանդիսանում, որ մարդիկ էլ քեզանից փակվեն, ոչ ոք չի ուզում փակ լինել, բոլորն էլ ձգտում են անկեղծության:

Եղիր անկեղծ եւ ազնիվ, մի փորձիր խաղալ դերեր, սովորիր լինել այն ինչ կաս:

Ահա այն դասերից մեկը, որը ես քաղել եմ կյանքից, փորձում եմ կիրառել, առայժմ այդքան էլ լավ չի ստացվում:

22. Պատրաստվիր ավելին, քան անհրաժեշտ է, և լողա հոսանքի ուղղությամբ:

Շատ կարեւոր խորհուրդ է: Իսկ ինչպե՞ս պարզել թե որն է հոսանքի ուղղությունը: Կարելի է ավելացնել՝[B] հետեւիր սրտիդ թելադրանքին եւ շարժվիր հենց այդ ուղղությամբ եւ հենց հիմա:

39. Ամեն օր դուրս արի տնից. հրաշքները կարող են ամենուր պատահել:

Ճիշտ է:

48. Եթե չխնդրես, չես ստանա:

Համաձայն եմ, բայց շատ շատերը ամաչում են խնդրել, ինչը շատ սխալ է, եթե օգնության կարիք ունես մի ամաչի խնդրել, խնդրի եւ կստանաս:

Ի՞նչ եմ էս վերջերս խնդրել, գնացել եմ հոգեւորականի մոտ եւ խնդրել եմ, որ ինձ օրհնի :)

Չամիչ
13.09.2011, 00:06
Մի դաս էլ հիշեցի:)

Մի վախեցիր վախենալ:

Օրինակ՝ մարդը վախենում ա սարդի՞ց, թե՞ իր վախից: Ինչքան փորձում ես վախդ հաղթահարել, զսպել, վախի դեմ պայքարել էնքան վախը ավելի է ուժեղանում, դրա համար, պետք է գնալ հակառակ ճանապարհով՝ եթե վախենում ես, ապա վախեցիր: Չվախենալու էսպես կոչված ինքնա հորդորը, մենք բոլորս ժառանգել ենք մանկությունից, երբ ծոնղները արգելել են վախենալ:

Էս վերջերս վատ դեպք էր պատահել, մեր բարեկամներից մեկը քաղցքեղով էր հիվանդացել, քիմոթերապիա էին նշանակել: Նա սկսել էր սարսափելի վախենալ քիմիոթերապիայից, կորցրել էր ինքնատիրապետումը: Բոլորը՝ հարազատները, բարեկամները, հարեւանները զբաղված էին նրան համոզելով որ պետք չէ վախենալ, ես էլ զբաղված էի բոլորին համոզելով, որ մի համոզեք չվախենալ, հակառակ դեպքում նա կսկսի վախենալ իր վախից, բայց դե ո՞վ էր լսում:(

ars83
13.09.2011, 00:34
Իսկ երբ հասարակական վայրում ծնողը երեխային՝ բոլորի աչքի առաջ անպատվում է, սպառնում ու հարվածում՝ խառնվել պե՞տք է թե՞ ոչ: Նման վերաբերմունքի համար ԱՄՆ-ում ծնողին, ամենայն հավանականությամբ կզրկեն ծնողական իրավունքից, իսկ մեզ մոտ գործում է լավամարդ երեւալու սկզբունքը, իբր, էնքան լավն եմ, որ ինձ թույլ չեմ տալիս խառնվել ծնող երեխա հարաբերություններին: Կյանքի ընթացքում լրիվ հակառակ համոզմանն եմ եկել: Նման դեպքերում, անհրաժեշտ է խառնվել, որորվհետեւ, երեխան փոքր է եւ չի կարող իրեն պաշտպանել, հավատացեք, երեխաները, երբեմն ամենաշատը հենց սեփական ծնողներից պաշտպանվելու կարիքն ունեն: Ծնողը իր վերաբերմունքով երեխային կարող է թեւեր տալ, եւ հակառակը կարող է զրկել լիարժեք մարդ զգալու եւ լիարժեք մարդ դառնալու բոլոր հնարավորություններից:
Պաշտպանելուց և ծնողական իրավունքից ծնողին զրկելուց հետո կորդեգրե՞ք երեխային և կմեծացնե՞ք սիրով և խնամքով:

Lion
13.09.2011, 07:12
ՄԻ դաս էլ իմ ապրած կյանքից.

Մի պաշտպանեք նրան, ով ինքը չի պաշտպանվում:

:think

Դեկադա
13.09.2011, 08:11
Իսկ երբ հասարակական վայրում ծնողը երեխային՝ բոլորի աչքի առաջ անպատվում է, սպառնում ու հարվածում՝ խառնվել պե՞տք է թե՞ ոչ: Նման վերաբերմունքի համար ԱՄՆ-ում ծնողին, ամենայն հավանականությամբ կզրկեն ծնողական իրավունքից, իսկ մեզ մոտ գործում է լավամարդ երեւալու սկզբունքը, իբր, էնքան լավն եմ, որ ինձ թույլ չեմ տալիս խառնվել ծնող երեխա հարաբերություններին: Կյանքի ընթացքում լրիվ հակառակ համոզմանն եմ եկել: Նման դեպքերում, անհրաժեշտ է խառնվել, որորվհետեւ, երեխան փոքր է եւ չի կարող իրեն պաշտպանել, հավատացեք, երեխաները, երբեմն ամենաշատը հենց սեփական ծնողներից պաշտպանվելու կարիքն ունեն: Ծնողը իր վերաբերմունքով երեխային կարող է թեւեր տալ, եւ հակառակը կարող է զրկել լիարժեք մարդ զգալու եւ լիարժեք մարդ դառնալու բոլոր հնարավորություններից:

Իսկ լավամարդ դուրս գալուց առաջ հարցնո՞ւմ են թե ինչի՞ ա ծնողը հասարակական վայրում անպատվում երեխուն: Նայեք: Ենթադրենք երեխեն մայրիկի հետ մտել ա խանութ ու լաց ու կոծը դրած կոնֆետ ա ուզում: Մոր շշուկով ասված խոքսերը չեն ազդում ոչ մի ձևով: Մարդ ա փող չունի մոտը: Ի՞նչ անի ծնողը հիստերիկ լացը կտրելու համար: Կասե՞ք: Լավամարդ դուրս կգա՞ք ու երեխու համար կոնֆետ գնեք: Խոսքս նորմալ ծնողների մասին ա, ոչ նրանց ովքեր ի ծնե սադիստ են ու պետք ա երեխեքին / և ոչ միայն/ փրկել նրանցից: Ոչ էն ծնողի մասին ա որ փողոցի մեջտեղում էնպես ա ապտակում երեխուն, որ ընկնում ա/ չնայած ես հանդիպել եմ երեխեքի, երբ էնպես էն «կատաղեցնում» որ ամենալավագույն զենքը մնում ա ապտակը/: Նման դեպքում չեմ կարծում, որ գրառում անողներից որևէ մեկը հանգիստ կանցնի: Խոսքս ամենօրյա դաստիարակություն տվող ծնողի մասին ա: Ո՞վ ա ասում, որ դուք ձեր միջամտությամբ օգնում եք: Գիտեք հայկական իրականության մեջ ապրողիս ինչ ա ապացուցել կյանքը: Լավամարդ տվողները ժամանակավոր հյուրեր են: Երբ փոքր են կամ ցանկությանը ուզում են հասնել ամեն գնով կողքի խորհուրդը ամենալավ փրկության միջոցն է: Մի ձեռքով երկու նապաստակ են բռնում խորհրդատուները: Երեխու մոտ լավամարդ են դուրս գալիս, որ տես «մենք քո մասին ավելի ենք մտածում ու ցավում քան քո ծնողները» և իրենց «բարձրությունն» են արտահայտում: Իսկ երբ տարիներ հետո իրենց ցանածը արդյունք ա տալիս ու էտ երեխեն անգամ մի չնչին սխալ անի հավատացեք բոլոր «դաստիրակողներն ու լավը ուզողները» հիմա էլ միահամուռ պիտի շրջվեն ու պախարակեն ծնողին սխալ դաստիրակաություն տալու, իսկ երեխային ապերախտ ու անդաստիարակ գտնվելու մեջ: Ու պիտի մոռանան, որ իրենք լավ էլ առաջնային դեր են ունեցել էտ գործում:Հավատացեք, հենց էսպես էլ կա: Էնպես որ բոլոր ծայրահեղությունները հանած մի խառնվեք ծնող - երեխա գործին:

Ահագին հետաքրքիր կետեր կան, ու կարելի է թեկուզ մի քիչ փոփոխելով օգտագործել: Ի վերջո գրողը իր անձնական օրինակից ա գրել: Մենք էլ կարանք կետերը մեր իրավիճակի հետ հարմարեցնելով ի կատար ածենք: Բայց ընդեղ մի կետ կար փողը օգտագործելու մասին: Երկար տարիներ շարունակ մտածել եմ, որ փողը մենակ մսխելու համար է: Հիմա հասկանում եմ, որ մի փոքր գումար այնուամենայնիվ էն կողմ դնել պետք է: Երբեմն լինում են իրավիճակներ որ ոչ մեկը քեզ չի օգնի ու անհարժեշտ պահին չունես էտ գումարը: Էտ կետի հետ համաձայն եմ:

Չամիչ
13.09.2011, 16:31
Իսկ լավամարդ դուրս գալուց առաջ հարցնո՞ւմ են թե ինչի՞ ա ծնողը հասարակական վայրում անպատվում երեխուն: Նայեք: Ենթադրենք երեխեն մայրիկի հետ մտել ա խանութ ու լաց ու կոծը դրած կոնֆետ ա ուզում: Մոր շշուկով ասված խոքսերը չեն ազդում ոչ մի ձևով: Մարդ ա փող չունի մոտը: Ի՞նչ անի ծնողը հիստերիկ լացը կտրելու համար: Կասե՞ք: Լավամարդ դուրս կգա՞ք ու երեխու համար կոնֆետ գնեք:

2-3 տարեկան երեխան գիտակցորեն չի հասկանում թե ինչի համար են նրան պատժում, ցանկացած ինֆորմացիա, այդ թվում նաեւ ծեծը ընկալվում ա ենթագիտակցական մակարդակում, ցանկացած ինֆորմացիա, որը 0-3 տարակեկան հասակում մուտք ա գործում ենթագիտակցություն դառնում ա ծրագիր, որը անմիջականորեն արտացոլվում ա մարդու բնավորության վրա եւ ապրած կյանքի վրա, եւ աշխատում ա ամբողջ կյանում: Լացի միջոցով երեխան, ընդամենը, արտահայտում ա իր էմոցիան, ծեծը տվյալ պարագայում, ընթագիտակցության կողմից ընկալվում ա, որպես արգելք, կոնկրետ ասած՝ չի կարելի լինել այնպիսին ինչպիսին որ կաս, հակառակ դեպքում կպատժվես, կամ՝ աշխարհը իրենից վտանգ է ներկայացնում, այս ամենը հետագայում տարատեսակ ֆոբիաների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ: Դրա համար, տվյալ դեպքում անհրաժեշտա գրագետ մոտեցում: Հասարակական վայրում երեխային հարվածելը չի կարող լինել դաստիարակման ձեւ, եթե երեխան անկառավարելի է եւ չափազանց ագրեսիվ, ապա ծնողը թող նման պահվածքի պատճառները փնտրի ոչ թե երեխայի մեջ, այլ իր մեջ, երեխան կրկնօրինակում է ծնողների պահվածքը, տղան կրկնօրինակում է հոր պահվածքը, աղջիկը՝ մոր պահվածքը: Ագրեսիվ ընտանիքում չի կարող հանգիստ երեխա մեծանալ: Եթե ծնողը բոլորի աչքի առաջ իրեն թույլ է տալիս ձեռք բարձրացնել երեխայի վրա, խոսում է այն մասին, որ հենց ինքն էլ ագրեսիվ է ու դաստիարակությունը պետք է սկսել հենց իրենից:

Հասարակական վայրում երեխայի վրա ձեռք բարձրացնելը համարում եմ հանցագործություն:

Ահա եւս մեկ դաս, որը քաղել եմ կյանքից:

Փաստորեն լացը ագրեսիայի արտահայտման ձեւ է եւ պետք է պատժվի, ծեծն էլ պատժի ձեւ՞ է:
Հասարակական վայրում երեխային ծեծի ենթարկելը ագրեսիայի արտահայտման ձեւ է, որը պետք է պատժվի:
Երեխայի լացը ընդամենը էմոցիայի արտահայտման ձեւ է: Հենց նոր լույս աշխարհ եկած երեխային եկեք նույնպես պատժենք, այն բանի համար որ դեռ լույս աշխարհ չեկած սկսում է լացել, հենց ծնված օրվանից եկեք «դաստիարակենք», որ լացել չի կարելի:

Դեկադա
13.09.2011, 20:15
Հասարակական վայրում երեխայի վրա ձեռք բարձրացնելը համարում եմ հանցագործություն:

Այսինքն տանը տվեք ջարդեք, բայց հասարակական վայրերում ձեզ խելոք պահեք::): Ասեք ինձ ապտակելն ու ծեծելը հոմանիշնե՞ր են: Ինձ համար հանցագործություն է այն երբ երեխաները ստիպված են լինում ապրել նույն հարկի տակ նարկոման, հարբեցող, անբարոյական ծնողների հետ: Ինձ համար հանցագործ են էն ծնողները, ովքեր տանը վեր ընկած ողորմության են ուղարկում իրենց մանկահասակ երեխաների: Ինձ համար հանցագործ են նրանք, ովքեր իրենց երեխաների առջևից փախցնում են հացի կտորը: Կարծում եմ այսքանն էլ բավական է:Ու պիտի հիասթափեցնեմ ձեզ, ես ծեծող ջարդող ծնողների թվին չեմ պատկանում: Թեպետ սուրբ չեմ հաստատ: Բայց այն ծնողը, ով իրա կյանքն ու հոգին դնում է իր երեխաների համար, ով առավոտից երեկո աշխատում է հենց իր երեխայի համար, ով գիշերները անքուն անց է կացնում նույն երեխայի մահճակալի կողքին ու երբ երեխան/ թեկուզ 2 տարեկան/ հասարակական վայրում այնպես է լացում, որ իր կապրիզի պատճառով գրավում է շրջապատի ուշադրությունը և ծնողը խփում է ես նրան հանցագործ չեմ համարում, ոչ էլ արարքը հանցագործությունը: Համաձայն եմ էթիկայի տեսակետից ոչ հաճելի տեսարան ա լինում, առավել ևս նրանց համար ովքեր չգիտեն խառնվեն թե չխառնվեն, բայց անձամբ ես լավամարդ չեմ դառնում: Ես էտպիսի պահերին պաշտպանում եմ ծնողի տեսակետը, պարզապես ոչ էտքան բորբոքված ոնց ծնողն ա դա անում::)

Մենք ահագին շեղվեցինք թեմայից, հուսամ կներվի:

Lianik
13.09.2011, 23:03
Մի դաս էլ հիշեցի:)

Մի վախեցիր վախենալ:

Օրինակ՝ մարդը վախենում ա սարդի՞ց, թե՞ իր վախից: Ինչքան փորձում ես վախդ հաղթահարել, զսպել, վախի դեմ պայքարել էնքան վախը ավելի է ուժեղանում, դրա համար, պետք է գնալ հակառակ ճանապարհով՝ եթե վախենում ես, ապա վախեցիր: Չվախենալու էսպես կոչված ինքնա հորդորը, մենք բոլորս ժառանգել ենք մանկությունից, երբ ծոնղները արգելել են վախենալ:
(

այնքան էլ համակարծիք չեմ.... ;)
փոքր տարիքում, երբ ընդամենը 2-3 էի, բոլորիս հայտնի ԲոԲո ձյաձյա կերպար են ինձ համար ստեղծած եղել, վատն այն էր, որ էդ կերպարն իրական էր(հարևան Սաշիկն էր): Անկեղծ ասած էդ մարդուն հետո էլ չէի հիշում...բայց :( վախենում էի ամեն ինչից` մթից, կայծակից, մենակ քնելուց.... ինձ թվում էր մարդիք են ինձ հետապնդում....... դաժան էր վախի հետ ապրել... երազում ինձ ուժեղ աղջիկ էի երևակայում, որ ոչ մեկից չի վախենում, իսկ իրականում սարսափում էի հենց էդ երազից..... :(
հիմա հաղթահարել եմ վախս, բայց դժվար թե մենակ ստացվեր... կայծակին որպես բնության հրաշք եմ նայում :love մթին` մտորելու միջավայր.....
Վաղը հաղթահարել է պետք ու այդ գործում 3րդ անձի օգնությունն է հաճախ անհրաժեշտ ;)

Չամիչ
13.09.2011, 23:51
Այսինքն տանը տվեք ջարդեք, բայց հասարակական վայրերում ձեզ խելոք պահեք::): Ասեք ինձ ապտակելն ու ծեծելը հոմանիշնե՞ր են:

Ապտակելու եւ ծեծելու տարբերությունը այն է, որ ծեծելու դեպքում, բացի բարոյա-հոգեբանական վնասից կարող է, նաեւ, մարմնական լուրջ վնասվածքներ հասցվի:

Ցավոք, ոչ ոք չի կարող իմանալ, թե շատ ընտանիքներում պատերից այն կողմ ինչպես են դասավորվում ծնող երեխա հարաբերությունները, բնականաբար, եթե ես հյուրընկալվեմ ինչ որ մեկի տանը եւ իմ ներկայությամբ ծնողը երեխայի վրա ձեռք բարձրացնի, անկասկած կմիջամտեմ:

Ու պիտի հիասթափեցնեմ ձեզ, ես ծեծող ջարդող ծնողների թվին չեմ պատկանում: Թեպետ սուրբ չեմ հաստատ: Բայց այն ծնողը, ով իրա կյանքն ու հոգին դնում է իր երեխաների համար, ով առավոտից երեկո աշխատում է հենց իր երեխայի համար, ով գիշերները անքուն անց է կացնում նույն երեխայի մահճակալի կողքին ու երբ երեխան/ թեկուզ 2 տարեկան/ հասարակական վայրում այնպես է լացում, որ իր կապրիզի պատճառով գրավում է շրջապատի ուշադրությունը և ծնողը խփում է ես նրան հանցագործ չեմ համարում, ոչ էլ արարքը հանցագործությունը:

Տեսակետ արտահայտելիս փորձեցի հիմք համարել հոգեբանություն կոչվող գիտության կողմից՝ տարիների ընթացքում կուտակած գիտելիքները, այլ ոչ թե զուտ իմ սեփական՝ ոչնչով չհիմնավորված տեսակետները: Բավականին ծանոթ լինելով հոգեբանական տարատեսակ մեխանիզմների, փորձեցի հիմնավորել տեսակետս, որը հուսով եմ շատերի համար կծառայի, որպես օգտակար ինֆորմացիա:

0-3 տարեկան երեխան, դեռ ավելին, երեւի մինչեւ 6-7 տարեկան երեխան ընդունակ չէ ինֆորմացիան մշակել գիտակցական մակարդակում: Նորմալ երեխան, պարզապես ակտիվ է, օրվա ընթացքում երեխայի մոտ, ինչպես նաեւ հասուն մարդու մոտ տարատեսակ էմոցիաները անընդհատ միմիանց հաջորդում են: Լացը, ընդամենը, էմոցիայի արտահայտման ձեւ է, եթե գտնում եք, որ էմացիան արտահայտելու համար երեխային պետք է պատժել, ապա փորձեք, գոնե ինչ որ կերպ հիմնավորել: Այո, երեխան պետք է ենթարկվի ծնողին, պիտի ենթարկվի, ոչ թե վախից ելնելով, այլ հարգանքից: Ծնողը երեխայի համար պիտի հեղինակություն լինի, ծեծող ծնողը երեխայի համար չի կորող հեղինակություն լինել:

Եթե ձեզ չի հաջողվել երեխայի հարգանքին արժանանալ, ապա մի փորձեք այդ հարգանքը ուժով ձեռք բերել:

Երեխային ծեծելով նրան օրինակ ես ծառայում, չզարմանաս, եթե երեխատ էլ մեկ այլ անձի նկատմամբ բռնություն կիրառի:

Չամիչ
13.09.2011, 23:56
Համաձայն եմ, երբեմն հանդիպում են չափից դուր չար երեխաներ, ովքեր ծեծից, անգամ հաճույք են ստանում:) Բայց, նորից եմ ուզում շեշտել, ծնողը պիտի փորձի երեխայի հարգանքը այլ ճանապարհներով վաստակել: Եթե չի վաստակել, եւ երեխան չի ենթարկվում, ծեծը չի օգնի:

Չամիչ
14.09.2011, 00:05
այնքան էլ համակարծիք չեմ.... ;)
փոքր տարիքում, երբ ընդամենը 2-3 էի, բոլորիս հայտնի ԲոԲո ձյաձյա կերպար են ինձ համար ստեղծած եղել, վատն այն էր, որ էդ կերպարն իրական էր(հարևան Սաշիկն էր): Անկեղծ ասած էդ մարդուն հետո էլ չէի հիշում...բայց :( վախենում էի ամեն ինչից` մթից, կայծակից, մենակ քնելուց.... ինձ թվում էր մարդիք են ինձ հետապնդում....... դաժան էր վախի հետ ապրել... երազում ինձ ուժեղ աղջիկ էի երևակայում, որ ոչ մեկից չի վախենում, իսկ իրականում սարսափում էի հենց էդ երազից..... :(
հիմա հաղթահարել եմ վախս, բայց դժվար թե մենակ ստացվեր... կայծակին որպես բնության հրաշք եմ նայում :love մթին` մտորելու միջավայր.....
Վաղը հաղթահարել է պետք ու այդ գործում 3րդ անձի օգնությունն է հաճախ անհրաժեշտ ;)

Վախը հաղթահարելու լավագույն տարբերակներից մեկը վախին ընդառաչ գնալն է: Այսինքն, ոչ թե պետք է փախուստի դիմել այլ վախին ընդառաջ գնալ: Վախից փաղչել, կնշանակի փաղչել ինքդ քեզնից, չէ՞, որ վախը քո ներսում է: Ինչպես հայտնի է՝ ինքդ քեզնից չես փաղչի: Մնում է մեկ բան՝ ընդունել այն ամենը ինչը կա քո ներսում: Պետք չէ պայքարել վախի դեմ, պետք է հասկանալ թե որոնք են վախի առաջացման հնարավոր պատճառները եւ փորձել պատճառները վերացնել: Օրինակ, շատերը վախենում են սոցիալական շփումներից: Շատ հաճախ նման վախի համար հիմք է հանդիսանում շփման փորձի պակասը: Նման դեպքերում պետք է լրացնել սոցիալական հմտությունները, այլ ոչ թե վախի դեմ պայքարելու մեթոդներ փնտրել:

Ariadna
14.09.2011, 20:09
Մոդերատորական. երկու օր համբերելուց հետո, զգացի, որ ամեն դեպքում պետք է հիշեցնել, որ այստեղ չենք քննարկում ծեծի դերն ու նշանակությունը, դրա վերաբերյալ հատուկ թեմա գոյություն ունի՝ Ծեծը դաստիարակության միջոց, ցանկացողները կարող են քննարկումները շարունակել այնտեղ։

Freeman
18.09.2011, 12:24

Քո ստորագրությունն էլ ա՞ կյանքից քաղած դաս :)

soultaker
19.09.2011, 00:17
22. Պատրաստվիր ավելին, քան անհրաժեշտ է, և լողա հոսանքի ուղղությամբ:

Էս կետից հետո էլ չկարդացի, ուղղակի իմաստը չեմ հասկանում նման խորհրդի: Իմ կարծիքով հոսանքի ուղղությամբ լողալը միշտ էլ ունեցել է բացասական նշանակություն:

Lem
19.09.2011, 13:55
Էս կետից հետո էլ չկարդացի, ուղղակի իմաստը չեմ հասկանում նման խորհրդի: Իմ կարծիքով հոսանքի ուղղությամբ լողալը միշտ էլ ունեցել է բացասական նշանակություն:
Ինչ-որ տեղ ճիշտ է: Հոսանքին հակառակ երկար չես լողա, ինչ-որ մի պահ ջուրը կոկորդդ կլցվի ու կսկսես թքել:

հովարս
20.09.2011, 02:21
Իսկ երբ հասարակական վայրում ծնողը երեխային՝ բոլորի աչքի առաջ անպատվում է, սպառնում ու հարվածում՝ խառնվել պե՞տք է թե՞ ոչ: Նման վերաբերմունքի համար ԱՄՆ-ում ծնողին, ամենայն հավանականությամբ կզրկեն ծնողական իրավունքից, իսկ մեզ մոտ գործում է լավամարդ երեւալու սկզբունքը, իբր, էնքան լավն եմ, որ ինձ թույլ չեմ տալիս խառնվել ծնող երեխա հարաբերություններին: Կյանքի ընթացքում լրիվ հակառակ համոզմանն եմ եկել: Նման դեպքերում, անհրաժեշտ է խառնվել, որորվհետեւ, երեխան փոքր է եւ չի կարող իրեն պաշտպանել, հավատացեք, երեխաները, երբեմն ամենաշատը հենց սեփական ծնողներից պաշտպանվելու կարիքն ունեն: Ծնողը իր վերաբերմունքով երեխային կարող է թեւեր տալ, եւ հակառակը կարող է զրկել լիարժեք մարդ զգալու եւ լիարժեք մարդ դառնալու բոլոր հնարավորություններից:Դեմոկրատիա, ինչ վնասներ է հասցնում մարդկությանը: Ինչ-որ մեր պապերը նման կոմպլեքսներ չեն ունեցել, ինչո՞ւ

22.... և լողա հոսանքի ուղղությամբ:Այնքան էլ լավ խորհուրդ չէ

Freeman
20.09.2011, 12:48
Այնքան էլ լավ խորհուրդ չէ
Ոչ միշտ :))

Taurus
20.09.2011, 13:14
Մեծ ընկերության աշխատակցի լավագույն պատասխանը ցանկացած հարցին ՞Չգիտեմն՞ է

soultaker
24.09.2011, 00:47
Ինչ-որ տեղ ճիշտ է: Հոսանքին հակառակ երկար չես լողա, ինչ-որ մի պահ ջուրը կոկորդդ կլցվի ու կսկսես թքել:

Նույնիսկ եթե երկար հնարավոր չէ, արժի՞ ապրել հոսանքի ուղղությամբ լողալու համար: Երբ կարող ես ինքդ փոխել կյանքը ու կառավարել այն, ոչ թե դիտել այն կողքից իբրև 3րդ դեմք:

Հայկօ
24.09.2011, 00:54
Հոսանքին հակառակ, հոսանքի ուղղությամբ... Ոնց ջոգում եմ՝ թեմայի մասնակիցների 90%-ի համար կյանքը բեսամթ ուժեղ հոսանքով ջրհեղեղ-ցունամի ա ու մենակ մի երկու հոգու համար ա կյանքը մարմարե ջակուզի: Թեթև ապրեք, էլի :)):

Չամիչ
24.09.2011, 14:30
Հոսանքին հակառակ, հոսանքի ուղղությամբ... Ոնց ջոգում եմ՝ թեմայի մասնակիցների 90%-ի համար կյանքը բեսամթ ուժեղ հոսանքով ջրհեղեղ-ցունամի ա ու մենակ մի երկու հոգու համար ա կյանքը մարմարե ջակուզի: Թեթև ապրեք, էլի :)):

Կյանքը շարժում է, կյանքը հոսք է: Հայտնվել ջակուզիում կնշանակի տեղում դոփել:) կամ հայտնվել փակուղիում:

E-la Via
25.09.2011, 21:03
Վերջին կաղածս դասը…

Մի կարդա "Կյանքից քաղած դասեր", "որևէ հանրահայտ մարդու խորհուրդները" ու նմանատիպ վերանգրեր ունեցող հոդվածներ… Կարդալու դեպքում էլ լուրջ մի ընդունի դրանք այնքան ժամանակ, քանի դեռ կյանքն ինքը քեզ քո սեփական օրինակի վրա ցույց չի տվել, դա այդպե՞ս է, թե՞ չէ:

Ի վերջո ցանկացած մեկի խորհուրդը իր փորձից է ելնում, որը պարտադիր չի որ ճիշտ լինի քեզ համար: