PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Դանիել



Meme
09.09.2011, 15:10
Մութ պատերի անկյունում,
Հույսդ անմար ես պահում,
Մտածմունքդ երկնքին՝
Կարոտ դու քո աշխարհին,
Անճարի պես ման գալիս,
Ու լուծումը չես տալիս,
Հույսդ նորից մտքերում,
Դու կարոտն ես քո խեղդում,
Արցունքներդ հոգուդ խորքում,
Բանտարկել չեն երևում....


Լույս բացվի քո աշխարհին,
Լույս աչքերիդ ու դեմքիդ,
Հասնես քո սուրբ երազիդ....



****



Չորս պատ ու լույս ձեռքերդ վեր պարզած՝ աղոթքով,
Մեկ մոմ ու ասելիքը քո Աստծուն,
Զույգ աչքերդ մեծ հույսով լի,
Ու արցունքդ կես ճամփին,
Որոնումներ արդարի, դատաստանի:
Մտածմունք,թախիծ ու սեր,
Խառնել ես իրար լուռ համրության մեջ,
Կյանքդ դադարի, հուսալքումի մեջ....


Քեզ համար աղոթքս հասնի երկնքիս,
Լինես երջանիկ,փայլ քո աչքերին,
Հույսս տամ քեզ, ուժն իմ պահպանած,
Թիկունքդ լինեմ, քամին մտքերիդ....

Meme
09.09.2011, 15:29
....Լռությունը խոսքերիդ ես լսել եմ դեռ հեռվից
Ու ժպիտը աչքերիդ ես տեսնում եմ էստեղից....

Արծվի ուժով հույս ու սեր,
Նորից քամին հասցնի քեզ մեզ,
Մենք սպասում ու կարոտում ենք քեզ....


****



Քամին երբ լռի ես կաղաղակեմ,
Չեմ լռի մրրիկների դեմ,
Անարդար էր օրը քո,
Ու հետևանքը կյանքիդ,
Ու սխալդ անվրեպ,
Սխալ մեկից անհեթեթ:
Բայց կյանքիդ դժվար օրում,
Լույսդ ամեն օր նորից է բացվում,
Կրկին կյանքդ ես մտնում,
Ու աշխարհդ վերկառուցում,
Իմաստություն դարերի ,
Ձեռք բերեցիր քո օրում,
Կարոտ թողած այս աչքերը,
Քեզ սպասում են օջախում...

Meme
09.09.2011, 15:48
Թռչունը նորից լքել էր բույնը,
Արցունքն ու լացը թողած ծնողին,
Ո՞վ պիտի բուժի սրտի բացվածքը,
Ու դարման լինի հոգու վերքերին:
Սակայն ծնողդ ներել է միշտ քեզ,
Ու էլ սխալ չես այս անգամ այսպես,
Բաղտը քեզ ստեց չար խաղաց գլխիդ,
Հեռացրեց հեռու անմիտ քո մտքերից....

Հեռու չեն աչքերդ թռչուն դու փոքրիկ,
Հոգիդ քո տաք է ծնողիդ գրկում,
Նրանք պահել են անունդ սրտում,
Անմար կրակդ միշտ վառ են պահում,
Նրանք հույսով քեզ են սպասում: