PDA

Դիտել ողջ տարբերակը : Փնտրվում է ժամանակավոր տեր տաքսայի համար



Ռուֆուս
09.09.2011, 10:27
Ժողովուրդ, առաջիկա 1 տարվա ընթացքում հնարավորություն չունեմ շանս պահելու, ուստի փնտրում եմ ժամանակավոր տեր տաքսայի համար:

Շունը 8 տարեկան է, տղա է, անունը Բաքս: Շատ խելոք, բարի ու հանգիստ շուն է, անծանոթների նկատմամբ բարի է տրամադրված, չի կծում, անիմաստ չի հաչում, տունը չի կեղտոտում, պահապան շուն է, սիրում է երեխաներին: Ընդամենը տաք ու փափուկ անկյան կարիք ունի, օրվա մեջ 3-4 անգամ պետք է դուրս տարվի, որպեսզի բնական կարիքները հոգա ու օրական 20-30 րոպե զբոսանքի գնա: Ամեն ամիս կտրամադրեմ նաև կեր կամ կերի համար գումար: Փնտրում եմ հոգատար մարդ, ով կկարողանա մեկ տարի (կամ եթե գործերս ստացվեն ավելի կարճ ժամանակով) տիրություն անի շանս, միայն այն պայմանով, որ հենց հնարավորություն ունեցա, շանը հետ եմ վերցնելու:

Բաքսն ի դեպ շների ցուցահանդեսներում երկու ոսկե ու մեկ արծաթե մեդալ է շահել:

Խնդրում եմ օգնեք, եթե կարող եք:

Նկարները այստեղ.

http://www.akumb.am/showthread.php/6817-%D5%84%D5%A5%D6%80-%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=608729&viewfull=1#post608729

http://www.akumb.am/showthread.php/6817-%D5%84%D5%A5%D6%80-%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=781401&viewfull=1#post781401