PDA

Դիտել ողջ տարբերակը : Proxy կամ Tunnel

Artgeo
08.09.2011, 10:21
Կա մի կայք, որը վիդեո նայելու հնարավորություն է տալիս ըստ երկրի այպիի, եթե կոնկրետ երկրում չես գտնվում, ապա վիդեո նայել չի ստացվում:

Կա համակարգիչ այդ երկրի ռեալ ու ստատիկ այպիով, գերարագ ինտերնետով (10 mb/s): Չնայած տվյալ դեպքում երևի դա էական չի:

Հարց հետևյալն ա, ի՞նչ կարելի ա տեղադրել այդ համակարգչի վրա, ռամի վրա ծանր չնստող ծրագիր, որ էդ համակարգչի միջոցով կարողանամ այդ կայքից վիդեո նայել այլ երկրում գտնվելով:

Varzor
08.09.2011, 12:29

Հա, ծանոթ են տենց կայքերը, մանավանդ TV-ներ ու ֆիլմադարաններ (կլիպադարաններ):
Գոյությունն ունեն բազմաթիվ Anonimus Proxy սերվերներ, սովորաբար ամենահարմար տարբերակը դրանցից օգտվելն է` ոչ մի լրացուցիչ ծրագրային միջոցներ չես օգտագործում:
Օրինակ` http://zend2.com, http://anonymouse.org/anonwww.html

Կա նաև մի տարբերակ էլ: Հենց բրաուզերի Proxy կարգաբերումներում նշվում է կայքին հասանելի որևէ պրոքսի սսերվեր, բայց ջանջալ է այդքան փնտրելը:

Shah
08.09.2011, 12:52
եթե հենց էդ համակարգչից ա պետք մտնես` proxy սեռվեր, բայց նույն բանն ա լինելու եթե էս ծրագիրը (http://www.easy-hideip.com/products/hide-ip-easy.html) օգտագործես:
եթե ֆսյոտակի որոշես տեղադրես հենց էդ համակարգչի վրա՝ proxy տեղադրելուց կարող եմ օգնել...

Artgeo
08.09.2011, 13:04
Կարծում եմ էդքան էլ չայնիկի տպավորությոն չեմ թողել, որ ԱՅՓԻ փոխելու ձևը չգիտենամ կամ պռոքսի սերվերներից օգտվել չկարողանամ:

Կոնկրետ այդ երկրի պրոքսի չկա: Ինձ պետքա էդ համակարգչի միջոցով ինչ որ բան կազակերպել:

Shah
08.09.2011, 13:06

չայնիկն ինչ կապ ունի, երկրի անունը չես գրել, իսկ էդ ծրագրի մեջ ահագին երկրներ կան... եթե տենց էկզոտիկ երկիր ա՝ արի կազմակերպենք... վրենք ի՞նչ ՕՀ ա, կամ կարող ես ՊՄ գրել սկսենք կազմակերպել..

matlev
08.09.2011, 13:09
Կա մի կայք, որը վիդեո նայելու հնարավորություն է տալիս ըստ երկրի այպիի, եթե կոնկրետ երկրում չես գտնվում, ապա վիդեո նայել չի ստացվում:

Կա համակարգիչ այդ երկրի ռեալ ու ստատիկ այպիով, գերարագ ինտերնետով (10 mb/s): Չնայած տվյալ դեպքում երևի դա էական չի:

Հարց հետևյալն ա, ի՞նչ կարելի ա տեղադրել այդ համակարգչի վրա, ռամի վրա ծանր չնստող ծրագիր, որ էդ համակարգչի միջոցով կարողանամ այդ կայքից վիդեո նայել այլ երկրում գտնվելով:

Եթե վինդոուս ա, ու որոշես պռոքսիով անել, կարող ես CCProxy (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3501799)-ով անել: Ֆայրֆոքսում էլ կարելի ա FoxyProxy (https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/foxyproxy-standard/) կամ նման հավելում դնել ու կոնկրետ էդ կայքի համար միայն օգտվել էն պռոքսի սերվերից:

Shah
08.09.2011, 13:13
պռոստը սենց մի հարց էլ կա, շատ-շատ կայքեր տարբերում են պռոքսիով մտածներին, www.whatismyip.com-ը վկա =)

Your IP Address Is: xx.xxx.xx.xx
Possible Proxy Detected: 1.1 UGTelecom:3128 (squid/2.6.STABLE13)

Read more: http://www.whatismyip.com/

Varzor
08.09.2011, 13:37

Ճիշտ ա, պրոքսիի սերվիսն են ջոկում (սկան են անում):
Բայց, եթե չեմ սխալվում քո դրած ծրագրի տիպի ծրագրերը (IP թաքցնող) այլ սկզբունքեվ են աշխատում ու որպես պրոքսի չեն ընկալվում:

Varzor
08.09.2011, 13:38
Կարծում եմ էդքան էլ չայնիկի տպավորությոն չեմ թողել, որ ԱՅՓԻ փոխելու ձևը չգիտենամ կամ պռոքսի սերվերներից օգտվել չկարողանամ:
Կոնկրետ այդ երկրի պրոքսի չկա: Ինձ պետքա էդ համակարգչի միջոցով ինչ որ բան կազակերպել:
Բայց ինչ վատն էր Շահ-ի առաջարկած ծրագիրը? Քո հարցին լավ էլ պատասխան էր :)

Artgeo
08.09.2011, 13:47
չայնիկն ինչ կապ ունի, երկրի անունը չես գրել, իսկ էդ ծրագրի մեջ ահագին երկրներ կան... եթե տենց էկզոտիկ երկիր ա՝ արի կազմակերպենք... վրենք ի՞նչ ՕՀ ա, կամ կարող ես ՊՄ գրել սկսենք կազմակերպել..
WIN XP ա, 32-անոց: ՌԱՄ քիչ ունի, պրոցն էլ շատ հզոր չի, ուզում մաքսիմալ վնաս չտալ կոմպի արագագործությանը: Ինտերնետի արագության խնդիր չկա:

matlev Մերսի, սիսիի համար, էսա նայեմ:

Shah
08.09.2011, 14:27
Ճիշտ ա, պրոքսիի սերվիսն են ջոկում (սկան են անում):
Բայց, եթե չեմ սխալվում քո դրած ծրագրի տիպի ծրագրերը (IP թաքցնող) այլ սկզբունքեվ են աշխատում ու որպես պրոքսի չեն ընկալվում:
չեմ փորձել... կարողա.. բայց կարելի ա չալարել, install անել, հետո մտնել firefox-ի settings-ների մեջից նայել, մեջը պրոքսի ա ավելացրել թե չէ... բայց VPN-ը հաստատ չեն կարա իմանան եթե ինչ որ list-երի մեջ չկա:
------------
վոբշմ ))
աշխարհի ամենափոքր proxy server-ը win-ի համար =)

http://soft.cnews.ru/windows/internet/proxy/3proxy_tiny_free_proxy_server/

Artgeo
08.09.2011, 14:52
Եթե վինդոուս ա, ու որոշես պռոքսիով անել, կարող ես CCProxy (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3501799)-ով անել: Ֆայրֆոքսում էլ կարելի ա FoxyProxy (https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/foxyproxy-standard/) կամ նման հավելում դնել ու կոնկրետ էդ կայքի համար միայն օգտվել էն պռոքսի սերվերից:

Շատ շնորհակալ եմ, դրեցի, ընդամենը 1200 ռամ, լրիվ իրա գործն անում ա: :)
Ֆայրֆոքս ընդհարապես չեմ օգտագործում, էդ մի կայքի համար դրեցի առանձին, թե չէ էքսպլորեր փոխում ես, սաղ սիստեմադ դրանով ա աշխատում, ներառյալ Քրոմը, կամ ինչպես շատերն են ասում Չռոմը :D

Varzor
08.09.2011, 16:35
Չռոմը :D
:D
Իսկականից լրի Չռոմ ա, իբր թե ամենարագն ա (իրոք՝ արագ ա աշխատում) բայց էնքան բագ ունի, որ ամիսը մեկ նոր վերսիա են հանում: Արդեն վերսիաների թվով բոլորին գերազանցել ա :D

Magic-Mushroom
10.09.2011, 12:01
Իսկ,եթե գաշտնիք չէ որ երկրի ip է հարկավոր:

Ապե Ջան
24.09.2011, 20:24
Նորմալ աշխատող պրոքսիների հղում կամ պրոքսիներ է պետք:
Youtube - ի հետ կապված խնդիրները փորձարկելու համար:

0david0
24.09.2011, 20:34
Նորմալ աշխատող պրոքսիների հղում կամ պրոքսիներ է պետք:
Youtube - ի հետ կապված խնդիրները փորձարկելու համար:

http://spys.ru/proxies/

Magic-Mushroom
24.09.2011, 21:30
որ երկրի եւ ինչ պրոքսի է պետք՝ սովորական թե սոկս 4,5:Այստեղ (http://hideme.ru/proxy-list/) նայի,բազան միշտ թարմացվում է եւ կարող ես պոիսկ տալ ըստ երկրի եւ արագության:

ժողովուրդ իսկ հայկական պրոկսիի տեղ գիտեք՞:

Վահե-91
24.09.2011, 21:39

AdvOR (http://sourceforge.net/projects/advtor/files/AdvOR-0.3.0.1/AdvOR-0.3.0.1e.zip/download) օգտագործեք, մեջը համ հայկական, համ էլ ուրիշ ինչ երկրների պրոքսի ուզեք կա ու անընդհատ թարմանում են:

0david0
24.09.2011, 21:53
AdvOR (http://sourceforge.net/projects/advtor/files/AdvOR-0.3.0.1/AdvOR-0.3.0.1e.zip/download) օգտագործեք, մեջը համ հայկական, համ էլ ուրիշ ինչ երկրների պրոքսի ուզեք կա ու անընդհատ թարմանում են:

Մենակ Արմենիա անունը կա, բայց մեջը դատարկությունա :))

Magic-Mushroom
24.09.2011, 22:50
Ժող այդ ծրագիրը ցույց է տալիս որ միացած է,բայց ip-ին չի փոխում,իսկ ես վախենում եմ մի հատ տորենտ ֆայլ քաշեմ,քանի որ պատրաստ սպասում են թե ով է քաշելու,որ դատի տան:
http://i.imgur.com/T6FBM.jpg

Ներսես_AM
25.09.2011, 03:20
https://www.torproject.org/ ;)

Վահե-91
25.09.2011, 08:16
Ժող այդ ծրագիրը ցույց է տալիս որ միացած է,բայց ip-ին չի փոխում,իսկ ես վախենում եմ մի հատ տորենտ ֆայլ քաշեմ,քանի որ պատրաստ սպասում են թե ով է քաշելու,որ դատի տան:

որովհետև ծրագիրը միացած ժամանակ պետքա բրաուզերի պրոքսին միացնես ու գրես՝ 127.0.0.1, պորտը՝ 9050: Իսկ ծրագիրն անաջատելուց հետո պետքա բրաուզերի մեջից անջատես պրոքսին: