PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ է պետականությունը



Artgeo
07.09.2011, 09:02
Ի՞նչ է պետականությունը, պետությունը ձեզ համար: Որո՞նք են պետականություն կազմող կարևոր բաղադրիչները:

Mephistopheles
08.09.2011, 02:00
Ի՞նչ է պետականությունը, պետությունը ձեզ համար: Որո՞նք են պետականություն կազմող կարևոր բաղադրիչները:

Շատ լավ հարց է… ակտուալ

eduard30
11.09.2011, 01:41
Ի՞նչ է պետականությունը, պետությունը ձեզ համար:

Իմ տունը, իմ ընտանիքը և ես պետության մի մասնիկը: Երանի բոլորը այսպես մտածեին:

Ambrosine
11.09.2011, 19:59
Զվարճալի բաժնում չի թեման, ակտիվ չի:

Այս հասկացությունները բնութագրելուց առաջ ասեմ, որ որոշ գիտնականներ գտնում են, որ պետք չէ նույնացնել պետությունը պետականության հետ, քանի որ վերջինս ավելի լայն կատեգորիա է: Այն մի իրավիճակ է, որի պայմաններում գոյություն ունի քաղաքականորեն ամրագրված, իրավաբանորեն հստակեցված մի ընդարձակ համակարգ, որի ներքո ընդգրկվում են այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են պետությունը, իրավական համակարգը, պետական իշխանությունը, քաղաքացիության համապատասխան ինստիտուտը...: Ստացվում է, որ պետությունը ընդգրկվում է պետականություն հասկացության մեջ:

Իսկ պետությունը հասարակության համընդհանուր կազմակերպումն է, որը ընձեռված է բնակչությամբ, տարածքով, հրապարակային իշխանությամբ և ինքնիշխանությամբ: Սա ամենատարածված սահմանումն է: Պետության հզորությունն էլ, հետևաբար, կախված է իր բաղադրիչների "հզորությունից": Եթե խորանանք այս ուղղությամբ, ապա բնակչության "հզորությունը" կարող ենք չափել հետևյալ կրիտերիաներով` քաղաքացիակա՞ն է, թե՞ ավանդական, օրինակ: Տարածքի "հզորությունը" կարող է կախված լինել մեծությունից, քանի որ մեծ տարածքով պետության դեմ պատերազմ սկսելը արկածախնդրություն է` փոքր պետության համար, քանի որ մեծ տարածքով պետությունը ենթադրվում է, որ ունի երկար սահմաններ: Մեծ տարածքը ենթադրում է նաև ռեսուրսների առատություն և այլն: Հրապարակային իշխանության հզորություն ասելով` ես հասկանում եմ իշխանության մեխանիզմի լեգիստական և լեգիտիմ բնույթը: Պետական ինքնիշխանության հզորությունը ես հասկանում եմ իշխանության գերագույն բնույթի, իշխանության անկախության, պետական իշխանության միասնականության, պետության մենաշնորհի, լիիշխանության "առկայության" մեջ:
Բացի սրանցից կան նաև պետության խորհրդանիշներ` դրոշ, գերբ, հիմն, որոնք էլ ինքնիշխանության ատրիբուտներ են:


Իսկ ինչ է պետությունը, պետականությունը ինձ համար, թող ստորագրությունս վկայի :)): Միայն ասեմ, որ ինձ չեմ պատկերացնում այլ դրոշի ներքո, այլ պաշտոնական լեզվով խոսելիս, չեմ պատկերացնում, որ երբևէ իմ երկրում կլինի ազգանվան այլ վերջածանցով նախագահ... կարճ ասած` էթնոսը չի կարող զարգանալ օտարերկրյա տիրապետության պայմաններում, ես էլ հայ էթնոսի անքակտելի բաղադրիչն եմ :P:)):

dvgray
15.09.2011, 16:14
էթնոսը չի կարող զարգանալ օտարերկրյա տիրապետության պայմաններում, ես էլ հայ էթնոսի անքակտելի բաղադրիչն եմ :P:)):
չեմ կարծում որ սա աքսսիոմ է: հենց մեր, հայերիս դեպքում կարելի է բերել օրինակների, որոնք հակասում են սրան:
օրինակ, կոնկրետ հիմա ինչ որ զարգացման մասին խոսալ Հայաստանում ծիծաղելի է: իսկ օրինակ եթե զարգացման մեջ ներառենք ֆինանսական, տնտեսական, մշակույթային զարգացումը, ապա հայերս շատ ավելի "զարգանում" ենք օրինակ ԱՄՆ-ում, Մոսկվայում, Ֆրանսիայում, Կիպրոսում և այլուր /ես վերջերս պարզեցի, որ անգամ Եֆիոպիայում ունենք լավ զարգացած հայ համայք :P/:
եթե սենց գնա, ապա մեր դեպքւոմ կարող է լինել համառակը, սեփական պետությունը կարող է մեր ետընթացի նախադրյալ հաշվել:
կամ նայիր օրինակ Թիֆլիսում կամ Պոլիսում մեր զարգացվածության մեծ տեմպերը մինչև 15 թվի մոտերքը:

սակայն սա չի նշանակում, որ սեփական պետությունը ՝ դա վատ բան է: սակայն կարող է լինել դեպքեր, որ բնակչության մի ահռելի մասի համար "սեփական պետությունը" լինի հետընթացի, անգամ բնաջնջման տարածք: սա մենակ մեզ չի վերաբերվում: նայիր Աֆրիիկյան մի շարք պետությունները…

ավելի խոշոր ու պատկերավոր օրինակ է ֆաշիստական Գերմանիայի օրինակը: թե ինչ չարիք բերեց նույնը իր ազգի մեծամասնության գլխին:
:)

Lion
15.09.2011, 16:56
Astgh-ը նկատի ուներ հենց էթնոսի, այլ ոչ թե անձանց կամ նույնիսկ անձանց ոչ փոքր խմբերի զարգացումը...