Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Իրականություն, որ կուզենայի չլիներ....

My World My Space
04.09.2011, 00:02
Իրականություն, որ կուզենայի չլիներ....

Երեկ գիշեր մտա այգի, ուր մի տատիկ էր նստած՝ փոքրամարմին ու վտիտ.... կողքին կապոցով գրքեր էին դրված, ու մի քանի պայուսակ:
Նստեցի իր դիմացի նստարանին ու աչքիս պոչով տեսա, թե ոնց է ինձ տնտղում, մոտեցա, նստեցի կողքին.
- Բարի երեկո, չե՞ք մրսում...
Չպատասխանեց:
Վառեցի ծխախոտս: Նստեցինք այդպես լուռ, բայց և լցված, հագեցած այդ լռությամբ: Ծխեցի, ու երբ փորձում էի վեր կենալ, տատիկը շրվեց ու իր վտիտ ափերի մեջ առավ ձեռքս.
-Շտապո՞մ ես... մնա՜ ինձ հետ....
Նորից նստեցի:
-Չկարծես թե մուրացիկ եմ, անտուն եմ, բայց մուրացիկ չե՜մ... Էնպես կուզեի քեզ որդի ասել, բայց չեմ ուզում.... չեմ կարող.... , - սկսեց տատիկը, ապա ավելի ոգևրոված ասաց,- խնդրում եմ էնպես արա, որ մայրդ երբեք չվախենա որդի բառից....
Մինչ ես փորձում էի վերլուծել լսածս, նա շարունակեց:
- Սեփական որդուս պես եմ մեծացրել նրան: Պահեցի, մեծացրեցի, ամուսնացրեցի: Ինձ թողեց գնաց Ռուսաստան: Ամբողջ տասնմեկ տարի լուր չունեի, մեկ ամիս առաջ եկավ, թե ինձ տանել է ուզում իր հետ: Ուրախացա, փառք տվեցի աստծուն, որ տարիների ամագս ջուրը չգնաց... գլուխդ ի՜նչ ցավեցնեմ... վաճառեցինք տունս, վերցրեց ամբողջ գումարն ու գնաց... Չեմ տրտնջում... կյանքում շատ եմ լավ օրեր տեսել.... քիչ է մնացել ապրելու, մի քիչ էլ էպե՛ս կապրեմ: Միակ ցանկությունս է, որ վերջինը լինեմ, ով կվախենա որդի ասելուց:
Ականջներիս չէի հավատում: Ցուրտ չէր, բայց դողալ սկսեցի:
- Քառասուն տարի գրականություն եմ դասավանդել դպրոցում, ու քանի՜ հազար աշակերտ եմ ունեցել... բայց մի որդի դաստիարակել չկարողացա...
- Չգիտե՞ք ուր է գնացել ձեր.... նա՛....
- Չգիտեմ....
- Կարելի՞ է մնալ այսօր Ձեզ հետ...
- Տու՛ն գնա, մայրդ կանհանգստանա....
- Մորս կզգուշացնեմ....
Ու նորից լռեցինք:Լռեցինք մինչև լուսաբաց: Առավոտյան կողմ գնացի խանութ ու նախաճաշի համար ուտելիք բերեցի: Նայեց ինձ ու ժպտաց:
Նստեցինք իրար կողք, ու լուռ նախաճաշեցինք:
Նայեցի ժամացույցիս: Դեռ ժամը 9-ը չկար:
Հանեցի գրպանումս եղած ողջ գումարն ու դնելով տատիկի ձեռքի մեջ ամուր փակեցի այն:
- Ուզում եմ, որ չվախենաք այլևս որդի բառից...
Տատիկը նայեց ինձ, ու լիքը լցված աչքերից արցունքները գլորվեցին: Գրկեցի ուսերն ու իրար հետ լաց եղանք: Առանձնացա, զանգահարեցի աշխատանքիս տեղը, զգուշացրի, որ կուշանամ, ապա մոտեցա, հավաքեցի տատիկի պայուսակներն ու տարա կանգառ, վերադարձա, թևանցուկ արեցի իրեն ու գնացինք:

Նույն օրն իմ խնդրանքով տատիկին տեղավորեցին ծերանոցում: Մոտեցա, հրաժեշտ տվեցի, ու խոստացա վաղն այցելեմ, որ տեսնեմ թե ինչպես է տեղավորվել:
Ձեռքերս առավ ափերի մեջ, երկա՜ր նայեց ինձ ու ... լռեց:

Այսօր, երբ գնացի ծերանոց, Աշխեն տատիկն ասաց.
- Եկա՞ր, որդի ջան....

Հ.Գ. Աշխեն տատիկին այդպես էլ չասեցի, որ իր «որդին»՝ Արմեն Հրաչի Մարտիրոսյանը մեկ տարի առաջ էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ հետախուզման մեջ էր սպանություն կատարելու համար: Նա տունը վաճառել էր խաղատներում ունեցած իր պարտքերը փակելու համար, ապա մի ծեծկռտուքի ժամանակ ձերբակալվել էր և մոտ օրերս էքստրադիցիայի կենթարկվի ՌԴ:

Lusinamara
04.09.2011, 00:10
Փշաքաղվեցի…:( Եթե իրական էր, չգիտեմ ինչ ասեմ, եթե փորձել ես հուզիչ կերպար ստեղծել, ավելի քան ստացվել է…

John
04.09.2011, 00:18
Լավ ես գրում եղբայր)))

Arpine
04.09.2011, 00:22
Տատիկը նայեց ինձ, ու լիքը լցված աչքերից արցունքները գլորվեցին: Գրկեցի ուսերն ու իրար հետ լաց եղանք:

Ինձ էլ վարակեցիք:(
Թե դրանից ինչ որդի.

E-la Via
04.09.2011, 09:26
MWMS-ի "ստեղծոգործական աշնանային սեզոնը" սկսվեց :):

Կարծում եմ, իրական պատմություն էր, որը գեղեցիկ վերարտադրեցիր, Հով ջան:
Ապրես…

My World My Space
04.09.2011, 11:06
MWMS-ի "ստեղծոգործական աշնանային սեզոնը" սկսվեց :):

Կարծում եմ, իրական պատմություն էր, որը գեղեցիկ վերարտադրեցիր, Հով ջան:
Ապրես…

Այգեկութը հայտարարում եմ սկսված..... :))

Մի օր կգնանք Աշխեն տատիկին տեսության.... ;)

lili-4
04.09.2011, 12:16
Դե մարդը կարողանում է էլի մի երկու բառով մի ամբողջ կյանք ներկայացնի, բայց էնպես մատուցի, որ կարդացողին անպայման հուզի, ստիպի իր հետ լացել: Ապրես, լավն էր:

Lion
04.09.2011, 13:26
Գրողըըըը տանիի... վաղուց չէի փշաքաղվել ու հուզվել որևէ բան կարդալուց... :( Լաավվն էր... ափսոս այդ կնոջ իզուր անցած կյանքը...

Lianik
04.09.2011, 14:21
հրաշալի ես գրել...Հով ջան;)

հ.գ. ցավոք, այս ու նմանատիպ պատմություններն իրականան են, ոչ թե պարզապես գրական երկեր...:(

Claudia Mori
04.09.2011, 15:43
Մի օր կգնանք Աշխեն տատիկին տեսության.... ;)

Հով ջան ապրես պատմվածքի, բայց ավելի շատ արարքիդ համար...
Գնալուց ինձ ձայն կտաք:

Universe
04.09.2011, 18:03
Հովո ջան, նախ շնորհակալ եմ թե գրածիդ, թե արածիդ համար:)
Իրականում արածիդ համար շնորհակալություն հայտնելու համար երևի ոչ մեկի մոտ համապատասխան բառեր չեն գտնվի, որքան էլ որ ասենք մեր լեզուն բավականին հարուստ է....
Առաջին երեք-չորս նախադասությունը կարդալուց ադրեն մտածում էի, տեսնես իրականությո՞ւն կլինի, թե՞ ոչ: Փաստորեն, եթե Աշխեն տատիկին պատրաստվում եք գնալ այցելության, ապա, իրականություն էր: Գիտե՞ս ինչի համար եմ ուրախ,որ վերջն իրականություն էր, եղածը լինելու էր,մեկա,արդեն եղած էր,դրանում ոչինչ չես կարող փոխել, իսկ այ հետոն, չնայած կարդալուց ինքսել մտածում էի արդեն լուծման մասին,դու գրագետ լուծում ես տվել, հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Աստված տա,ժամանակավոր լուծում լինի, հետո,կգտնվեն հարազատներից մարդիկ, ովքեր կողքին կկանգնեն:

հգ.
Քիչ առաջ «կրոն» թեմայում աստծո գոյության ու չգոյության մասին գրառում էի անում,ու խոսում էի հենց էտ նույն, հաջողության կամ անհաջողության մասին: Աստված ի՞նչ անի,որ որդին սրիկա էր: Հենա, տեսեք, բախտից էի խոսում, ասում էի որ մարդ ինքնա կառավարում ինչ - որ տեղ էլ, հիմա տղեն բանտում նստած ,կամ նստացրած վիճակումա երևի գտնվում, էտքանն իրան դեռ քիչա... բայց, բախտը երես թեքեց իր իսկ պատճառով...

My World My Space
04.09.2011, 21:25
Երբևէ մտածե՞լ եք փողի արժեքի մասին: Փողն ամենաանհաստատ արժեքն է, որովհետև կախված է նրանից թե ի՞նչ ես գնում: Մարդու կյանքի համար ծախսված փողն ավելին է քան փողը, այն արդեն դառնում է բարոյական արժեք...

Փողից հոտ է գալիս, ասում է առակը, ավելացնեմ՝ երբեմն նաև հրաշալի բուրմունք....

Մեկ-մեկ նենց եմ ուզում միլիոնատեր լինեմ: Չէ, ինքնանպատակ չէ՜, շուրջբոլորս բուրմունք սփռելու համար....

E-la Via
04.09.2011, 22:23

Միլիոնատեր... Միլիոնատեր լինել ու կարողանալ շուրջբոլորը գարշահոտության փոխարերն բուրմունք սփռել???
Միլիոնատեր լինել ու ծերանոցներում բնակվողներին Նոր Տարվան այցելել "անհասանելի բարձունքներից" , հետները մի քանի պար պաել,ինչ-որ նվերներ տալ ու արածդ ի ցույց աշխարհին դնել, հետո էլ ծերանոցի աստիճաններից իջնելուց հետ անմիջապես մոռանալ հույսով շողացող այն ծերունիների աչքերը, որոնք անորոշ սպասումով քեզ էին նայում... սա փոխարինել մի անօթևան կնոջը Մարդու տեղ դնելու, մարդկային արժանապատվության գիտակցություն հաղորդելու ու որդին կորցրած կնոջը նորից որդի արտաբերելու հնարավորություն տալով???

Չէ, Հովո ջան, ես քո հարստանալու դեմ բան չունեմ, բայց ես նման սիրտ ունեցող մարդուն անսրտության չէի դատապարտի…

My World My Space
04.09.2011, 22:45

Way ջան, ախար ինչի՞ ես ծայրահեղ վատը մտածում.... չնայած մեղք չունես. աչքը տեսածին ա սովոր....:(

Ես ուզում եմ շատերին օգնել, միայն թե միջոցներս ցավոք չեն բավականացնում.... սա էր ասածս....

E-la Via
04.09.2011, 23:02
Way ջան, ախար ինչի՞ ես ծայրահեղ վատը մտածում.... չնայած մեղք չունես. աչքը տեսածին ա սովոր....:(

Ես ուզում եմ շատերին օգնել, միայն թե միջոցներս ցավոք չեն բավականացնում.... սա էր ասածս....

Հով ջան, հավատա, ես լավ էլ հասկացա ասածդ, ուղղակի չեմ տեսել բավական միջոցներ ունեցող մարդկանց, ովքեր առանց մարդու արժանապատվությունը ոտնահարելու նրան ձեռք կմեկնեն: Չեմ ուզում շատ ծավալել, թեմայից շեղվել, չնայած սա չեմ համարում թեմայից շեղում, ուղղակի մի բան եմ եմ ուզում ասել. "Դժվար է ամենաբարի մտադրություններն իսկ պահել, դրանք իրագործել, երբ ձեռքիդ մեծ գումարներ են խաղում, որոնք ծախսելու համար էնքան տեղ կա":

Չեմ ուզում ընկնել երկու ծայրահեղությունները գիրկն էլ, բայց, կարծում եմ արածովդ, դա գրելով, մեզ մատուցելով, ինչ-որ սերմեր մեր մեջ գցելով` դու շատ ավելին ես արել, քան կարելի է պատկերացնել:

Chilly
04.09.2011, 23:25
ուղղակի յուրաքանչյուր մարդ վճարում ա իր ունեցածի համար, նաև հնարավորությունների...

իսկ մեծ հնարավորություններ ունենալով, Հովոն, Way, հաստատ իր ներսի Մարդուն չէր կորցնի, էդ ես գիտեմ, ավելի ճիշտ՝ Հովոն դժվար էլ երբևե միլիոնատեր դառնա, նե տոտ ծիպ :) իսկ եթե դառնա էլ, դա թող լինի ավստրալիայում մահացած տրայոռդնի տատիկի թողած ժառանգությունը, այլ ոչ թե ինքն իրենից կտրած, փող ունենալու համար փող հավաքած միլիոն :) որտև առաջինն ըստ իս հաջողություն ա, իսկ երկրորդը՝ անեծք: Ու տա Աստված, որ Հովոյի նմանների հաջողությունները երբեք չվերածվեն անեծքի:

Հով ջան, էսօր քեզ չեմ ասել թե արածիդ մասին ինչ եմ մտածում, չեմ էլ ասելու :)

My World My Space
04.09.2011, 23:37
Հով ջան, էսօր քեզ չեմ ասել թե արածիդ մասին ինչ եմ մտածում, չեմ էլ ասելու :)

Իսկ ինձ պետք էլ չի ասել.... ներսումս լսվող շշուկներն ականջիս հասել են վաղուց....;)

Դեկադա
05.09.2011, 07:26
Հովո ջան եթե մարդկային խիղճն ու ցանկությունը էնքան մեծ լինի, որ ամեն մեկը օգտագործի իր ունեցածի չափով, դժվար թե նման դեպքեր լինեին: Ու կապ էլ չունի հարուստ են թե չէ: Հասկանում եմ, երբ ցանկությունները շատ են լինում ուզում ես փողն էլ էնքան շատ լինի, որ կարենաս լրիվ իրականացնել: Բայց հավատա դու արել ես ավելին: Նույնիսկ ավելին քան կանեն մնացածները::)

Մի բան էլ կա, բայց դա առանձին կասեմ: Ճիշտ չի ընկալվելու: Բայց ես ուրախ ե, որ սա գրել ես: Գուցե շատերը սկսեն մտածել:

Tig
05.09.2011, 08:58
Հով...

Մի օր գնանք պարացնենք Աշխեն տատիենց :)

My World My Space
05.09.2011, 10:04
Հով...

Մի օր գնանք պարացնենք Աշխեն տատիենց :)

Սկզբից ես էլ էի էդպես մտածում.... բայց որոշեցի, որ սա կմնա իմ ու Աշխեն տատիկի գաղտնիքը. պետք չի ամեն ինչ շոուի վերածել: Մի օր միգուցե մի քանի հոգով կգնանք նրան տեսության (եթե նա ցանկանա), բայց ավելին հարկավոր չի...

Աստված որոշեց. «որպեսզի մարդկությունը կայանա, պետք է լինի բարեգործությունը»:
Սատանան լրացրեց. «որպեսզի բարեգործությունը կայանա, պետք է նշել անունները»:

Tig
05.09.2011, 10:10

Բայց ի՞նչ պարտադիր է նշել, թե ինչի, կամ ում համար ենք եկել: Մենք սենց թե նենց նպատակ ունեինք, ցուրտ եղանակներին գնալ ծերանոց պարելու...;)

My World My Space
05.09.2011, 10:14
Բայց ի՞նչ պարտադիր է նշել, թե ինչի, կամ ում համար ենք եկել: Մենք սենց թե նենց նպատակ ունեինք, ցուրտ եղանակներին գնալ ծերանոց պարելու...;)

կանենք, բայց առանց այս պատմության հետ կապելու...

Նարե91
05.09.2011, 15:06
Էհ... երանի թե էս պատմությունը հորինված լիներ ու իրականության հետ էլ ոչ մի առնչություն չունենար:(

My World My Space
16.09.2011, 23:37
էրեխեք ջան շնորհակակալ եմ արձագանքների համար....

էս պատմությունը գրելուց երկար ծանրութեթև եմ արել ու որոշել եմ գրել ներսս թեթևացնելու համար: Շնորհակալություններ չեմ ակնկալել ու ակնկալում:
Համոզված եմ, որ բոլորդ էլ կյանքի մի ինչ-որ փուլում ավելին եք անելու.... պարզապես պետք ա երբեմն ավելի ուշադիր լինել ներսից լսվող ձայնին, չշտապել, զգալ այն ջերմություն ու սերը, որ ունենք, ու կարող ենք տալ կողքիններին.... որովհետև հոգու ջերմությունը չի ենթարկվում դասական ֆիզիկայի կանոններին՝ բաժանելիս ավելի ա ջերմանում....

My World My Space
21.06.2012, 00:10
Ուրեմն երկու օր առաջ Աշխեն տատի 82 ամյակն էինք նշում ծերանոցում, Աշխեն տատը, իր 3 ընկերուհիները (երեքն էլ ուսուցչուհիներ) ես և ընկերս… Նշեցինք շամպայնով, երաժշտությամբ ու տանգո պարելով…
Էնքան հետաքրքիր էն իրանք իրանց մի տեսակ միամիտ բարությամբ ու ամեն ինչից գոհ (թե՞ համակերպված) վիճակով… Իրանց աչքերը հազվադեպ են փայլում… էդ օրը էդ հազվադեպերից մեկն էր…

My World My Space
02.05.2014, 13:26
Նոր զանգեցին ծերանոցից:
Աշխեն տատին առավոտյան չի արթնացել... :(
Մի մայր էլ անտեսված հեռացավ... :(