PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազատ Արցախը 20 տարեկան է



yerevanci
01.09.2011, 23:04
Շնորհավորում եմ բոլորիս այս Մեծ տոնի կապակցությամբ, հատկապես արցախցի ակումբցիներին՝ Սաֆարյանին, Մոնքին... Թող այս հողում միշտ իշխի խաղաղությունը, թող մարդիկ միշտ ժպտան ու այսուհետ միայն պատմությունից կարդանք պատերազմի մասին:

http://www.7or.am/content_files/Nkar/%D0%A0%D0%B8%D1%81%D1%83%D0%BD%D0%BE%D0%BA1.jpg

einnA
01.09.2011, 23:15
Ազատ Արցախը 20 տարեկան է :ուռա

շնորհավորում եմ ինձ, որ ունեմ էս "ուռա" -ի զգացողությունը, որ շատերի համար ռոմանտիկ հայրենասեր եմ, որ իմ երկրում ամենավերջին ստորացված անձը լինելու դեպքում անգամ, մեկ է, չեմ հրաժարվելու իմ հայ տեսակից ,որ սենց ամպագորգոռ բառեր եմ դեռ գրում...

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր... :sulel

Freeman
01.09.2011, 23:17
Շնորհավորում եմ արցախցիներին: Չնայած մտածում եմ, որ Արցախը ոչ թե պիտի առանձին երկիր լինի, այլ մտնի Հայաստանի կազմի մեջ, այսպես ավելի լավ է, քան հասնի էն կովկասաբնակ էնդեմիկ ոչխարներին՝ ազերիներին))

E-la Via
01.09.2011, 23:58
Շնորհվորում եմ մեզ բոլորիս :) :

Լուսաբեր
02.09.2011, 00:12
Շնորհավո՜ր հայեր :victory: Թող միշտ խաղաղություն լինի, նոր եկող սերունդը մենակ պատմածով ու գրքերում կարդալով տեղեկանա պատերազմ կոչվածի մասին:
Ուզում եմ գա ժամանակ, որ չառանձնացնենք Արցախը ՀՀ-ից: Հայաստանս սենց կիսատ պռատա մի տեսակ…
Երազանքս էլ կատարվի ու վերջապես գամ վայելեմ հրաշք բնությունդ ու տեղացիների ջերմությունը:roll

Ambrosine
02.09.2011, 00:17
Չգիտեմ` ինչ գրեմ: Երևի մենակ սա` :love :diablo:

Ambrosine
02.09.2011, 01:10
Արցախի մասին ասելիքս բավականին շատ է, մաղթանքներս էլ ահավոր շատ են, ուստի մի քանի տեղեկությամբ կկիսվեմ, որ ամբողջ թեմայում միայն իմ գրառումներով գլուխ չտանեմ: ԼՂՀ Մշակույթի նախարարությունը վերջերս հաստատել էր անկախության 20 ամյակի լոգոն, որը տեղադրվեց Ֆեյսբուքում: Ապա հաստատվեցին անկախության միջոցառումների ծրագրերը` սեպտեմբերի 1-ի և սեպտեմբերի 2-ի: Շնորհակալություն` մշակույթի նախարարի տեղակալին` այդ տեղեկություններով առաջինը մեզ հետ կիսվելու համար: Ֆեյսբուքում էի տեղադրել, սեպտեմբերի 1-ի ծրագրի ժամկետը անցել է ճճճ, բայց այսօր այս թեմայում էլ կտեղադրեմ:

Լոգոն`

http://s52.radikal.ru/i135/1109/56/8b107fea05ae.jpg

Միջոցառումների ծրագրերը (Ծրագրերը նկարի տեսքով ես եմ սարքել, այնպես որ ներողամիտ կլինեք` որակի համար ճ)
Սեպտեմբերի 1`

http://s54.radikal.ru/i144/1109/35/93056b7d19f7.jpg

Բուկլետի երկու կողմերը (սեպտեմբերի 2)`

http://i071.radikal.ru/1109/ce/d009262fb6f9.jpg
http://s011.radikal.ru/i317/1109/d3/529241673f3a.jpg

Շնորհավո՜ր, Արցախ :love:

հ.գ. ֆեյսբուքի էջը` http://www.facebook.com/pages/Artsakh-Publi%D1%81-TV/245570442139605?sk=wall#!/pages/The-20-years-of-Independence-of-the-Republic-of-Artsakh-Nagorno-Karabakh/232188136823657

Tig
02.09.2011, 10:03
Անկախ նրանից, որ ես համարում եմ, թե Արցախը պիտի Հայաստանի կազմում լինի ու մենք պիտի տոնենք Միասնության տոնը, շնորհավորում եմ մեզ բոլորիս: Մաղթում տնտեսական, սոցիալական, ռազմական և բարոյահոգեբանական աճ, Արցախի անկախությունը ամրագրելու, այնուհետև Հայաստանին միավորելու և միասնական հզոր պետություն ունելաու համար: Մաղթում եմ բոլորիս մոտակա հնգամյակում հասնել նրան, որ Միասնության տոն ունենանք::love

Chuk
02.09.2011, 11:24
Ծանոթներիցս մեկը վերջերս Արցախ էր գնացել՝ կյանքում առաջին անգամ: Հարցրի տպավորությունները: Պատասխանեց շատ անկեղծ. «Տենց էլ չհասկացա, թե էդ տարածքի ինչն են էդքան ռեկլամում, իրանից բան չէր ներկայացնում»: Ռեակցիաս՝ շոկ:

Արցա՛խ, մաղթում եմ, որ քո արժեքը հասկանան ԲՈԼՈՐ հայորդիները: ԲՈԼՈՐԸ: Ծնունդդ շնորհավո՛ր:

հ.գ. ինքս էդպես էլ չեղա Արցախում... բայց դեռ շատ կլինեմ:

ars83
02.09.2011, 14:01
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց Արցախյան Հանրապետության կայացման քսանամյակի կապակցությամբ: :ok Խաղաղ, կայուն ու ծաղկուն ապագա եմ մաղթում:

zanazan
02.09.2011, 14:20
Շնհավոր քե մատաղ ըլիմ..
Այնքան զարգանա ամեն ինչ այդ կողմերում որ երևանցիք գան այդտեղ գործ ճարելու..
Ու չեմ կասկածում, մեկ ել որ պատեազմ սկսեց, վրաստանի տեղը Ղաղաբաղ ենք գնալու որ ծովում լողանք...

CactuSoul
02.09.2011, 17:21
Շնորհավոր բոլորիս տոնը:)
Ես էլ եմ կարծում, որ Արցախը Հայաստանի մաս պիտի կազմի, բոլոր հայերը ունենան մի ընդհանուր, ամուր տանիք, ոչ թե կտոր-կտոր, 2 կես եղած:
Հա, ու ես Արցախի անկախության տոնն եմ շնորհավորում, ոչ Ղարաբաղի… Ղարաբաղ անունը չեմ սիրում, տգեղ է հնչում ու բոլորովին չի սազում էդ հրաշք երկրամասին: Արցախս սիրում եմ շատ:love…

Անտիգոնե
02.09.2011, 19:03
Շնորհավորում եմ ԲՈԼՈՐԻՍ


:bux::bux::bux::bux::bux::bux::bux::bux::bux::bux::bux::bux::bux::bux::bux::bux::bux::bux::bux::bux:

20 տարվա մեջ առաջին անգամ, դժվարանում եմ որևէ բարեմաղթանք գրել: Լավատեսությունս սկսել է օճառի նման մաշվել ու հալվել...

Նաիրուհի
02.09.2011, 22:21
Միշտ էս օրը ոչ թե Արցախի անկախության, այլ մեր միասնության օր եմ համարել։
Սիրահարված ու կարոտած եմ մեր երկրի այդ հրաշք հատվածին... Դադիվանքում մի անկյուն կար, որտեղից հեռանալ չէի կարողանում. կարծես էդտեղ ծնված լինեի։ Հուսով եմ՝ մոտ ապագայում մի օր նաև Շուշիում ու Տիգրանակերտում կլինեմ, մի քիչ ավելի ուշ էլ՝ Գետաշենում, ու կլինեմ ինձ պատկանող հողի վրա գտվելու գիտակցությամբ։

Շնորհավո՜ր մեր տոնը, հայությո՜ւն...

ԿԳԴ
02.09.2011, 22:45
Շնորհավորում եմ բոլոիրիս, ծաղկես, հզորանաս: :love :bux: Կենացդ Արցախ :drinks

Lionne_en_Chasse
02.09.2011, 23:28
Շնորհավորում եմ բոլորիս, ու մաղթում իրական ազատություն ու իրական անկախություն ... Տարոսն էլ Ջավախքին, Նախիջևանին ու Արևմտյան Հայաստանին ... Կիլիկիան էլ չէր խանգարի ( հերթական երազկոտներից եմ... :) )