Դիտել ողջ տարբերակը : Բյուրը գնում է սովորելու :)
Մեր StrangeLittleGirl Բյուրը մի քանի ժամից գնում է Հայաստանից: Լավ նպատակով է գնում՝ սովորելու:
Անցել է Էրասմուս Մունդուս ծրագրով, ստացել կրթաթոշակ` "European Masters in Clinical Linguistics" սովորելու համար:
Ուսման մի մասն անցնելու է Գերմանիայում, մյուսը՝ Հոլանդիայում:
Մի քանի ժամից մեր Բյուրը թռչում է Բեռլին: :)
Ասեմ նաև, որ էս տարի Հայաստանից Էրասմուս ծրագրին 147 դիմորդ է եղել՝ տարբեր մասնագիտություններով կրթություն ստանալու համար, բայց նրանցից միայն 5-ն են անցել, Բյուրն էլ՝ էդ թվում: ;) Ու ես շատ հպարտ եմ իրենով: :)
Բյուր ջան, քեզ լիքը հաջողություն եմ մաղթում, չնայած համոզված եմ, որ ամեն ինչ մոտդ լավ է լինելու: Դու խելոք մարդ ես, հետն էլ նորեկ չես Եվրոպաներում:
Մի հատ էլ էստեղ եմ ասում, որ չվախենաս: Գրկում եմ քեզ: :kiss
Բարի ճանապարհ, Բյուր ջան, ու բարի վերադարձ, աստված տա մինչև էդ էստեղ էնպես լինի, որ առանց փնթփնթալու, ուրախ–ուրախ հետ գաս :) Դե ակումբից ու fb-ից էլ հուսանք շատ չես բացակայի։ Հա, մեկ էլ մի հատ բացատրի էլի, էդ Clinical Linguistics-ը որն ա, վերջում ի՞նչ ես դառնալու:))
Cassiopeia
30.08.2011, 22:42
Բյուր ջան, բարի, անփորձանք ուղի քեզ ու կանաչ ճանապարհ։ Վստահ եմ, որ քո նպատակասլացությամբ դեռ շատ բարձունքներ կգրավես։ Ամենայն բարիք քեզ։
Հաջողություն, Բյուր ջան, մեր համար տեղ կահես :))
Rammstein
30.08.2011, 23:03
Բյուր ջան, քեզ` բարի ճանապարհ ու բոլոր գործերիդ` հաջողություն:
Waidmanns Heil! :)
Իրեն հաջողություն և բարի վերադարձ, տարոսն էլ մեզ: :)
Բարի ճանապարհ, հաջողություն Բյուր ջան: :kiss
Բյուր ջան, երանի քեզ:)) Ուժ, լիքը ուժ ու համբերություն:)
Տարոսն էլ ինձ:
Universe
30.08.2011, 23:30
Բյուրակն երեկ մեկ,էսօր երկու...
լսել եմ հետ ես գալու ու առողջապահության նախարարությունում քո թեկնածությունն ես դնելու հա՞ որպես նախարար....:)
CactuSoul
30.08.2011, 23:32
Շնորհավոր, Բյուր ջան:kiss Չեմ էլ կասկածում, որ չես նեղվելու (դե կարոտը հեչ, էդ անխուսափելի ա) ու ուսմանդ մեջ էլ գերազանց ես լինելու: Դե քո մոտ ուրիշ կերպ չի ստացվում ուղղակի:))
Դրա համար էլ չգիտեմ՝ ինչ մաղթել, բացի բարի թռիչքից:)
Ապրե՛ս:drinks
Բյուր ջան, միշտ տենց լավը մնա ու ուրախացրու բարի մարդկանց քո հաջողություններով )))
Magic-Mushroom
31.08.2011, 00:14
Բյուր ջան:love չես պատկերացնում ես ինչ՞ ուրախ եմ ու հպարտ,որ քեզ նման մարդ կա մեր ֆորումում,ես միշտ հիացել եմ քո գիտելիքներով,եթե ոչ դու ապա՜ ով ոով,հույս ունեմ որ կհանդիպենք:),ինչքան կարաս ուրախացի,ապրի ու սովորի եւ եւ գտիր քո արքայազնին սպիտակ խալաթով:hands այս երգը քեզ եմ նվիրում ու տարոսի մասին չեմ մոռանում:drinks
http://www.youtube.com/watch?v=hSTivVclQQ0
Բյուր գիտես մտածեցի ու մի տեսակ հուզվեցի ու փշաքաղվեցի:cry:bye,ինչ հետաքրքիր է,ճիշտ են ասում ով փնտրում է նա գտնում է:
Բյուր բարի ճանապարհ,կանաչ ճանապարհ ու կապույտ երկինք,անմոռաց սեր եւ անհամար երջանկություն,ամուր առողջություն:
Բյուր քեզ համար ահավոր ուրախ եմ:kiss Գիտեի, որ մի օր կհասնես սրան, քանի որ արժանի էր ու կարող էիր:)
Մեզ համար մի քիչ տխուր եմ, որ էլի մեզնից մարդ է գնում, բայց դե կեցցե ինտերնետը:)) Ու ով գիտի կարող է մի օր տեսնվենք այնտեղ:))
Մի խոսքով վայելի ձեռք բերածդ:)
Բյուր ջան, անչափ ուրախ եմ քեզ համար և շնորհավորում եմ, որ ցանկությունդ իրականացրեցիր, ապրե՛ս :)
Ժունդիայի
31.08.2011, 04:02
Աղջիկը սենց պտի լինի: Բա չէ...
Ապրե´ս:
Հաջողություն եմ մաղթում: Ճիշտ որոշում է: ես ինկատի ունեմ մասնագիտական ըտրությունը /… Linguistics/ : քիչ -քիչ մոտենում ես գիտականորեն - լեզվաբանությանը /ինչքան հասկացա :think/: իսկ դա եթե դու չանես, ապա էլ ով՞ անի :)
Բյուր ջան գրկում եմ, պաչիկ եմ անում, քեզ լիքը հետաքրքիր անկյունների բացահայտում եմ մաղթում (անպայման բայց կիսվելու պայմանով :)) )
մնացած լավ ու վատի հետ հաստատ գլուխ կհանես ;) :kiss
Firegirl777
31.08.2011, 09:27
Քեզ բարի ճանապարհ, անփորձանք տեղ հասնես Բյուր ջան…
հաջողություններ ուսման մեջ, հասնես քո նպատակին
Բարի ճանապարհ, ամենայն բարիք քեզ, Բյուր և թող հաջողությունը քեզնից անպակաս լինի: Վստահ եմ, որ կդառնաս լավ մասնագետ ու մեր երկրին օգտակար մարդ :)
Moonwalker
31.08.2011, 11:18
Քնաթաթախ կարդացի, մտքովս անցավ, որ Բյուրին բանակ են տանում::D:D
Դե հաջողություն քեզ քո կյանքի էս կարևոր հանգրվանում: Հուսամ բլոգիդ համար հետաքրքիր դեպքերը շատ կլինեն:;)
Շնորհավոր Բյուր ջան, քեզ նորանոր հաջողություններ :)
Շնորհավորում եմ, որ հասար նպատակիդ, Բյու՜ր, ապրեեեե՜ս: :kiss Նորանոր նպատակների իրականցում քեզ ու բարի ճանապարհ: :flower
Բյուր ջան, շնորհավորում եմ, ապրե՛ս, ուսմանդ մեջ լիքը հաջողություններ եմ մաղթում, անձնական կյանքումդ էլ;):
Rammstein
31.08.2011, 15:48
Քնաթաթախ կարդացի, մտքովս անցավ, որ Բյուրին բանակ են տանում::D:D
Էն կարգի, որ չէիր հիշո՞ւմ, որ հիմա պրիզիվ չկա: :o
Շնորհավորում եմ իսկապես ապրես … բարի ճանապարհ :)
Ուրվական
31.08.2011, 21:38
Բարի ճանապարհ ու շնորհավոր...;)
Ambrosine
31.08.2011, 23:12
Բյուր ջան, սրտանց ուրախ եմ :): Քեզ լիքը հաջողություններ, բայց անպայման կվերադառնաս :P:
Ուլուանա
01.09.2011, 04:06
Բյուր, շնորհավոր :)։ Իսկապես արժանի ես :)։ Հաջողություններ ու նորանոր հետաքրքիր բացահայտումներ քեզ ;)։
Մեկ էլ բարի ճանապարհ, չնայած, կարող ա արդեն տեղ հասած լինես :))։
Հրաշալի՛ է: :) Մաղթում եմ հետաքրքիր, արգասավոր ուսում: Մեր երկիրը ևս մեկ բարձրակարգ մասնագետ ունենա այդ կարևոր բնագավառում: :ok
Ձայնալար
01.09.2011, 14:06
Բարիհաջողում :))
Հետո կգաս մեզ նեյրոլինգվիստիկ մեթոդներ կսովորացնես զոմբիացման :))
Lionne_en_Chasse
01.09.2011, 23:38
Քեզ բյուր հաջողություններ եմ մաղթում Բյուր ջան:
Էնքան հպարտ եմ ու ուրախ քեզ համար :)
Ապրես դու !
StrangeLittleGirl
07.09.2011, 10:18
Շնորհակալ եմ բոլորիդ լավ-լավ խոսքերի համար: :) Տեսնենք` ինչ դուրս կգա էս ամեն ինչից: