PDA

Դիտել ողջ տարբերակը : Իտալական Ա Սերիա /Lega Calcio Seria A/ 2011-2012



Yeti
29.08.2011, 20:11
Ողջույն Լեգաի սիրահարներին, այսպիսիներն կան այստեղ?
Ինչ էք մտածում? Երբ կավարտվի այս հիմար զաբաստովկեն? Երբ կսկսենք դիտել իտալական թրիլլերը?Ճ:love

Ambrosine
24.09.2011, 19:10
Մոդերատորական. թեմայի վերնագիրը խմբագրված է, թեմային ավելացվել է հարցում: Շնորհակալություն Moonwalker-ին :):

Լեո
24.09.2011, 22:28
Աստղ ջան, բայց իրոք Genoa-ի հայերեն համարժեքը Ճենովան է, ոչ թե Ջենովան :)

Moonwalker
25.09.2011, 08:59
Աստղ ջան, բայց իրոք Genoa-ի հայերեն համարժեքը Ճենովան է, ոչ թե Ջենովան :)

Որ մի ժամանակ Ճենովա են ասել, չի նշանակում, որ իտալերենին չհամապատասխանող (կարող ես լսել (http://en.wikipedia.org/wiki/File:It-Genova.ogg)) ձևը միակ գործածելին է: Բա ինչի՞ ենք ասում Ռաֆայել, այլ ոչ թե Ռափայել:
Իսկ Հայկական հանրագիտարանը (հ. 4, 2003թ.) գոնե քաղաքի անվան բացարձակ ճշտության հարցի մասով համաձայն չի (փնտրաբառը «Ջ»-ովն է. սենց Ջենովա, Ճենովա, քաղաք Հյուսիսային Իտալիայում... )::pardon

Ambrosine
25.09.2011, 09:43
Ճիշտն ասած` ես էլ եմ շատ աղբյուրներում կարդացել Ճենովա, բայց չփոխեցի անունը մենակ նրա համար, որ իտալերենում ճ տառ չկա, ինչքան հիշում եմ:
Իտալերեն գրվում է` Genoa, էդ վ-ն որտեղից ենք պեղել?

Շնորհակալ եմ երկուսիդ էլ: Ուրիշ անճշտություն ոնց-որ թե չկա, չէ?