PDA

Դիտել ողջ տարբերակը : Ականատես եմ եղել վատ երևույթի...

laro
29.08.2011, 17:49
Բարև ձեզ: Եկեք գրենք այստեղ այն վատ երևույթների մասին, որոնց ականատես ենք եղել:[: Օրինակ՝ այսօր մեկին եմ տեսել. գրեթե լացելով, հրապարակայնորեն հայրիկից(բավականին խիստ դեմք ուներ էտ մարդը) ուզում էր «սըլյուդի պենալ»:Չգիտեի էտ լացելու էր, թե ծիծաղալու:o
Ակումբցիներ ջան դուք էլ նման երևույթներից մի քիչ գրեք. կարող ա մի ազդեցություն թողնենք իրենց երբևէ չլրացված կամ էլ լրացված, բայց չյուրացված բացերի վրա......(փիլիսոփայեցի)...
Հաաաաա.... Մեկ էլ կներեք, եթե էլի էսպիսի թեմա կա(չեմ փնտրել);)

laro
29.08.2011, 18:07
Իսկ կանգառում............ երկու աղջիկ էին զրուցում (էլի բավականին բարձր) փողոցի լկտի տղաներից ավելի վատ բառապաշարով: Ու չգիտեմ ինչքան էի իրենց հանդուրժելու, եթե երթուղայինս շուտ չգար(փառք Աստծո իրենք նույն երթուղայինը չնստեցին):

Լեո
29.08.2011, 21:43
Ես էլ էսօր վատ երևույթի եմ ականատես եղել :( Երկու շուն փողոցի հենց մեջտեղում... ըըըըը.... բան էին անում... ըըըըը... էն ոնց են ասում էէէ... ըըըըըը.... :roll Վայ, կարո՞ղ ա սխալ տեղ եմ գրում :oy …ՃՃ

Cassiopeia
30.08.2011, 10:31
Էս թեման երևի նրա համար ա, որ մենք էլ փողոցում վերոնշյալ վատ սովորույթները «կյանքի չկոչե՞նք», ասենք մենք էլ երթուղայինին սպասելուց վատ բառապաշար չօգտագործե՞նք, թե մեր շներին ու այլ տնային կենդանիների զերծ պահենք փողոցի մեջտեղում

Երկու շուն փողոցի հենց մեջտեղում... ըըըըը.... բան էին անում... ըըըըը... էն ոնց են ասում էէէ... ըըըըըը....
նմանատիպ բանե՞ր անել

armen9494
30.08.2011, 13:48
Ես էլ էսօր վատ երևույթի եմ ականատես եղել :( Երկու շուն փողոցի հենց մեջտեղում... ըըըըը.... բան էին անում... ըըըըը... էն ոնց են ասում էէէ... ըըըըըը.... :roll Վայ, կարո՞ղ ա սխալ տեղ եմ գրում :oy …ՃՃ

Իրոք սխալ տեղ էս գրել, դա վատ բան չի, դա կյանքի աղբյուր ա:love
Հա հետո ինչ փողոցի մեջտեղում ա, իրանց կարգին, դվուխ կոմնատնի կվարտիրան չեք տվել, որ հիմա էլ բողոքում եք:)

Freeman
30.08.2011, 14:06
Էս թեման երևի նրա համար ա, որ մենք էլ փողոցում վերոնշյալ վատ սովորույթները «կյանքի չկոչե՞նք», ասենք մենք էլ երթուղայինին սպասելուց վատ բառապաշար չօգտագործե՞նք, թե մեր շներին ու այլ տնային կենդանիների զերծ պահենք փողոցի մեջտեղում

նմանատիպ բանե՞ր անել
Բայց կարող ա մարդ են եղել, ուղղակի որ փողոցի մեջտեղում շնություն են արել, դրա համար Լեոն գրել ա շուն :think

Freeman
30.08.2011, 14:07
Բայց կարող ա մարդ են եղել, ուղղակի որ փողոցի մեջտեղում շնություն են արել, դրա համար Լեոն գրել ա շուն :think
Աչքիս ինտիմ անկյունում մի հատ թեմա բացենք՝ «ականատես եմ եղել լավ երևույթի» :Դ

laro
30.08.2011, 14:56
երթուղայինին սպասելուց վատ բառապաշար չօգտագործե՞նք
Պատկերացրու ԱՅՈ: Ինչի քեզ համար էտ սովորական ա, թե քեզ դուր ա գալիս էտ երևույթը :o

Զաքար
09.06.2014, 15:44
Ես ականատես չեմ եղել, բայց լսում էի երբ տղան պատմում էր, թե ինչպես են մի խումբ տղաներ իրեն ծեծել ընկերուհու առջև, բայց առավել մեձ ցավ է այն, որ երբ խեղճ աղջիկը փորձել է այդ տխմարների ձեռքից առնել իր սիրածին բռնել ու իրեն էլ են ծեծել, ցավալի է, որ այսօր Հայաստանում նման դեպքեր լինում են:

Cassiopeia
09.06.2014, 16:01
երթուղայինին սպասելուց վատ բառապաշար չօգտագործե՞նք
Պատկերացրու ԱՅՈ: Ինչի քեզ համար էտ սովորական ա, թե քեզ դուր ա գալիս էտ երևույթը :o

laro ջան, կներես, որ մի քանի տարի հետո եմ պատասխանում, պարզապես նոր եմ տեսնում հարցդ։
Իմ համար սովորական չի էդ երևույթը ու զազրելի ա։ Բայց չե՞ս կարծում, որ սխալ տեղ ես ընտրել նման բաները բարձրաձայնելով ազդեցություն գործելու համար։ Ակումբում էնպիսի մարդիկ են հավաքված, ով հաստատ նման բաներ չի անում ու իր շրջապատն էլ ընտրում ա էնպիսի մարդկանց, ովքեր նման բաներից հեռու են։
Ուղղակի թեման ակումբի համար անիմաստ եմ համարում։

Guest
09.06.2014, 17:41
Ես ականատես չեմ եղել, բայց լսում էի երբ տղան պատմում էր, թե ինչպես են մի խումբ տղաներ իրեն ծեծել ընկերուհու առջև, բայց առավել մեձ ցավ է այն, որ երբ խեղճ աղջիկը փորձել է այդ տխմարների ձեռքից առնել իր սիրածին բռնել ու իրեն էլ են ծեծել, ցավալի է, որ այսօր Հայաստանում նման դեպքեր լինում են:

Ցավալին այն է, որ նման դպքեր միշտ եղել են, կան ու կլինեն աշխարհի բոլոր մասերում:

Զաքար
09.06.2014, 17:48
Ցավալին այն է, որ նման դպքեր միշտ եղել են, կան ու կլինեն աշխարհի բոլոր մասերում:

Կարծում եմ նման դեպքերի դեմ պիտի բոլորս միասին պայքարենք, աղջիկները միշտ դատապարտեն, իսկ տղաներ չտեսնեն ու փախչնեն կամ մտածեն իրենց ինչ, այլ տղամարդկայնորեն մոտենան այդ տխմարներին ու վերջ տան էտ չգիտեմ էլ արդեն ինչ բառով ասեմ. երևույթին:(

Rhayader
09.06.2014, 22:03
երթուղայինին սպասելուց վատ բառապաշար չօգտագործե՞նք
Պատկերացրու ԱՅՈ: Ինչի քեզ համար էտ սովորական ա, թե քեզ դուր ա գալիս էտ երևույթը :o

Հավատա, երկու ժամ սպասելուց հետո դու ավելի վատ բառապաշար կսկսես օգտագործել:

Ռեյ սամա
10.06.2014, 02:36
ականատես եմ եղել...չէ, ականջալըս եմ եղել վատ երևույթի...
մեր թաղից ա, թե ինչ...հա, վերջերս ինչ-որ շատ են հայհոյում, աջ ու ձախ, բարձրաձայն և անպատկառ, պատճառով կամ առանց /չեմ դատում, ինչ իմանաս, գուցե լուրջ բան ա պատահել, բայց դե/...
բայց դե, հաճելի չի. կասեմ ավելին՝ նման պահվածքը ինձ թվում է անվայելուչ թե՛ տղամարդկանց, թե՛ կանաց, թե՛ նոր թոթովող երեխաների ծնողների համար...նենց չի, որ ես հայհոյական խոսք չեմ օգտագործել երբևէ /թող մեկն ասի, որ ինքը չի օգտագործել, խիստ կզարմանամ ու կառաջարկեմ լեզուն կտակի՝ պահպանման ի փառս համեստության և արժանապատվության, ասածիս մեջ հեգնանք չկա/, բայց ամեն ինչ չափ ու ձև ունի.

laro
10.06.2014, 11:29
laro ջան, կներես, որ մի քանի տարի հետո եմ պատասխանում, պարզապես նոր եմ տեսնում հարցդ։
Իմ համար սովորական չի էդ երևույթը ու զազրելի ա։ Բայց չե՞ս կարծում, որ սխալ տեղ ես ընտրել նման բաները բարձրաձայնելով ազդեցություն գործելու համար։ Ակումբում էնպիսի մարդիկ են հավաքված, ով հաստատ նման բաներ չի անում ու իր շրջապատն էլ ընտրում ա էնպիսի մարդկանց, ովքեր նման բաներից հեռու են։
Ուղղակի թեման ակումբի համար անիմաստ եմ համարում։
Բաժանորդագրվածներս տեսա, ասում էս ինչ թեմա ա, ինչ-որ հնոտ էր....ու աչքերիս չէի հավատում, որ ես եմ բացել :)) Ես էլ եմ թեման անիմաստ համարում :))
Մի ձև մեկ ա, ով ոնց կխոսա, իմ ինչ գործն ա :D Իմ հետ գործ չունենան, մնացածն ինչ ուզում ա անեն: Իրոք շոկ ապրեցի, որ թեմայի հեղինակը ես եմ :oy Ինչքան բան ա փոխվել իմ կյանքում, հին գրառումներիցս ներվայինանում եմ :))

Զաքար
10.06.2014, 11:32

Բայց ավելի լավ կլիներ սիրով հիշեիք անցածը :(

laro
10.06.2014, 11:33
Հավատա, երկու ժամ սպասելուց հետո դու ավելի վատ բառապաշար կսկսես օգտագործել:
Եթե ինձ բան չասեն, չեմ օգտագործի :) Հաստատ 2011ին էլ չէի օգտագործի, ես էդքան համարձակ չեմ: Կամ ինչի համար օգտագործեմ, իրենց ինչ-որ բան ասեմ, մեկ ա դա իրանց կյանքում բան չի փոխելու, ես եմ ավելորդ խնդիրների մեջ ընկնելու: Դա ինձ չի վերաբերվում...

laro
10.06.2014, 11:36
Բայց ավելի լավ կլիներ սիրով հիշեիք անցածը :(
Ես սիրով եմ հիշում, ուղղակի փաստացի ապացույցներ եմ տեսնում, որ փոխվել եմ ահագին ու դեպի լավը, ուրախանում եմ :))

Զաքար
10.06.2014, 11:39
Ես սիրով եմ հիշում, ուղղակի փաստացի ապացույցներ եմ տեսնում, որ փոխվել եմ ահագին ու դեպի լավը, ուրախանում եմ :))

Այ սա ուրիշ :rolleyes;)

Թեման լավ էլ թեմա է, շատ մարդիկ են կարդում ու կարծում եմ ոնց էլ լինի կգտնվի մեկն ում սա պետք կգա Լառո ջան ;)