Դիտել ողջ տարբերակը : Ակումբը պստիկ Գոհար ունեցա՜վ....
My World My Space
24.08.2011, 06:41
Ժող ջան Արիացին ու Լուսաբերը մի կապուտաչյա աչոնիկ են ունեցել՝ անունը Գոհար...:erexa
Արևշատություն մաղթենք Գոհարին, ծնողների աչքն էլ լույս....
yerevanci
24.08.2011, 07:10
Շնորհավորում եմ, աչքներդ լույս լինի, առողջ ու երջանիկ մեծանա
Շնորհավորում եմ: Առողջ, երջանիկ ու հաջողակ բալիկ մեծանա::)
Ծնողներ ջան, շնորհավորում եմ, առողջ ու երջանիկ բալիկ լինի:):
Վայ, ինչ հավես ա առավոտ շուտ սենց լուրեր լսելը :) Լուս ջան, մի հատ էլ ստեղ շնորհավորեմ, ամենակարևորը բախտավոր աղջիկ լինի, կարծում եմ դրա մեջ մնացած ամեն ինչը մտնում ա, դուք էլ վայելեք ձեր բալիկների պարգևած երջանկությունը։ Սասուն ջան, աչքդ Լույս, Արևհատիկ ջան, դու էլ արդեն ստաժավոր հորքուր ես, տարոսն էլ քեզ լինի։ Տիգրան ջան, էհ, ամենադժվարը քո վիճակն ա, սենց ջահել ջահել դառար տան մեծ էրեխեն, բայց դե ոչինչ, դու տղամարդ տղա ես, կարծում եմ պատվով կկատարես մեծ ախպոր բոլոր անհրաժեշտ ֆունկցիաները :) :kiss
Շնորհավո՜ր, առողջ բալիկ լինի :)
Մի տարվա մեջ՝ մի տղա ու մի աղջիկ, ապրե՜ք դուք :)
Շնորհավորում եմ, ապրեք դուք
Ու՜խ :)
Աչքներդ լույս :drinks
Annushka
24.08.2011, 10:10
Ա՜յ քեզ լուր..:hands շատ ուրախ եմ ու զարմացած, երեխեք ջան: Շնորհավորում եմ, մաղթում ձեր պուճուրներին ու ձեզ երջանկություն: Պստիկ Գոհարիկին էլ՝ բարի գալուստ այս լուսավոր աշխարհ, ու ամենա-ամենա լավ ու բարի մաղթանքները :love Մի տարվա մեջ երկու պուճուր՝ մի քիչ անսպասելի էր, բայց և ահավոր ուրախալի;)
Հրա՜շք: :love
Աչքներդ լույս: :)
murmushka
24.08.2011, 11:15
վերջապեեեեեեեեես, շնորհավորում եմ Լուս ջան, Սասուն թող Գոհարիկի ծնունդով սկսվի ձեր կյանքի ամենաերջանիկ շրջանը, այն ինչ անցել եք այլևս չկրկնվի, թող բախտավոր փոքրիկ լինի, երջանկություն ձեր արդեն կայացած ընտանիքին
Շա~տ եմ սիրում շնորհավորել պուճուրիկների աշխարհ գալը:love
Հարգելի, արդեն ինչպես հասկացա բազմազավակ պապա`Արիացի ու մամա`Լուսաբեր ջան, սրտանց շնորհավորում եմ :Ձեզ անսպառ հույս, հավատ, սեր ու համբերություն եմ մաղթում,Ճստոներին շահել , պահելու գործում:
Շնորհավո՜ր ակումբ http://s5.rimg.info/ca4aac626a06005a43dac019df27aab1.gif
Աչքներս լույս
Սրտանց շնորհավորում եմ: :)
Աչքներդ լույս լինի, առողջ բալիկ լինի:)
Firegirl777
24.08.2011, 13:20
Աչքներդ լույս :)
Հաջողակ, առողջ ու երջանիկ բալիկ լինի, հորով մորով մեծանա, ապագա ակումբցի դառնա ;)
Երջանիկ երեխա լինի, բայց գոնե ասեք... որ ակումբցուն է բաժին հասել այդ երջանկություն :)
E-la Via
24.08.2011, 14:01
Լուսբերի վերջին օրագրային գրառումից հետո սպասում էի այս թեմային:
Հայրիկ ու մայրիկ, աչքներդ լույս լինի, առողջ ու երջանիկ լինի Գոհարիկը:
Ծնունդդ Բարի, բալիկ :):
Win Wolf
24.08.2011, 14:29
Շնորհավոր:)
Moonwalker
24.08.2011, 15:06
Աչքներդ լո՜ւյս:love
Աստված պահապան;)
Շնորհավորում եմ, բախտավոր երեխա թող լինի :)
Rammstein
24.08.2011, 17:09
Շնորհավոր:
:):)
Այ ստեղ են ասում՝ Պ Ա Պ Ա Յ Ու Թ Յ Ու Ն :D
Լուս ջան, Սաս ջան, Արևհատիկ ջան ու Տիկ ջան :P ։ Անչափ ուրախ ենք ձեր համար ու սրտանց շնորհավորում ենք։ Թող ամեն ինչ լինի ձեր, իսկ մի քանի տարի հետո էլ իր՝ Գոհարիկի ուզածով։ Երջանկություն ձեզ, էրեխեք ջան :love
Լուսբերի վերջին օրագրային գրառումից հետո սպասում էի այս թեմային:
Հայրիկ ու մայրիկ, աչքներդ լույս լինի, առողջ ու երջանիկ լինի Գոհարիկը:
Ծնունդդ Բարի, բալիկ :):
ՎԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅ... արա :) Չէի ջոգել :) Էս ինչ լավ բան ասեցիք, երջանիկ, հորով-մորով երեխա լինի, ծնողներն էլ միշտ գլխից անպակաս...
anahit96
24.08.2011, 17:25
Շնորհավոոոոր...Առողջ ու բախտավոր երեխա լինի
Ambrosine
24.08.2011, 17:44
Առաջինը Արևհատիկին եմ շնորհավորում. հորքուր ա դարձել :P (տարոսը ինձ ճճ)
Դե հետո էլ, բնականաբար, ծնողներին եմ շնորհավորում :)) Լուսաբեր ջան, Սասուն ջան, թող ձեր նման լավ մարդ դառնա :drinks :):
Սրտա՛նց շնորհավորում եմ ծնողներին: :bux: Թող առողջ, խելացի երեխա մեծանա, ամբողջ կյանքում պահպանի իր Մարդկությունը:
Հ.Գ. Հիմա Տիգրանը «քաշվեց». հեսա սկսելու են փոքրին «երես տալ», Տիգրանին Գոհարի չարաճճիությունների պատճառով պատժել, և այլն: :)) Որպես փորձառու մեծ եղբայր եմ գրում: Բայց դե փոքր քույր ունենալը, իհարկե, մեծագույն օրհնություն է: :love
CactuSoul
24.08.2011, 18:23
Աչքներդ լո՜ւյս, Սասուն, Լուսաբեր, Արևհատիկ ու Տիգրան ջաներ:)
Գոհար ջան, բարի գալուստ լույս աշխարհ:kiss
Մշտատև երջանկություն ձեր ընտանիքին:)
Ուռաաա, շնորհավորհում եմ երջանիկ քառյակին::) Թող խելոք, համով բալիկ լինի մեր նոր կապանցին, աչքներդ լույս:;)
Claudia Mori
24.08.2011, 21:37
Վուխ, շնորհավորում եմ :kiss
Շնորհավորում եմ :flower
Այ սենց են կանայք սատար կանգնում ամուսիններին :)) Ապրեք դուք, կարևորը դժվարն անցել եք, մնում է էն պուպուշ, համով մեղրով պահերը :)
Շնորհավորում եմ, աչքներդ լույս լինի, առողջ ու երջանիկ մեծանա
Ես էլ եմ միանում բոլոր շնորհավորանքներին:) Ծնողներ ջան աչքներդ լույս լինի:) համով պուճուր ջան քեզ էլ բարի գալուստ էս անակնկալներով լի, բայց հրաշալի կյանք………………………
Universe
25.08.2011, 01:38
Աչքներդ լույս...:)
Խոսքս հիշեք, Գոհարիկը երգչուհիյա դառնալու :)
Maxpayne
25.08.2011, 08:15
Շնոհավորում եմ, Հաջողակ փոքրիկ թող լինի
Աստված ամուր ընտանիք ու առողջ երեխա տա, աչքներդ լուս ըլի :)
Լուսաբեր և Սասուն ջաններ, աչքներդ լույս լինի, առողջ բալիկ լինի, հորով մորով :love
Հուսով ենք ամեն ինչ նորմալ է :)
Սաս, Լուջ, Արև ջան, աչքներդ լույս: Լուսնյակը լրիվ հերոս մայրիկ ա, Սասը դե համապատասխանաբար ածեց գեռային :)) իսկ ամենաերջանիկը Արևն ա, որովհետև հորքուր լինելուց լավ բան չկա :love
Սասուն ջան, Լուսաբեր ջան, աչքներդ լույս: Առողջ ու բախտավոր մարդ լինի պուճուրիկ Գոհարիկը :):
Շնորհավորում եմ երջանիկ ծնողներին, պստոյին էլ մաղթում առողջություն ու երջանիկ մանկություն:love
Արևհատիկ
25.08.2011, 20:27
Ժողովուրդ ջա՛ն, բոլորից շատ շնորհակալ ենք շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար:kiss
Տարոսը թող բոլորին լինի :love
Հուսով ենք ամեն ինչ նորմալ է
:aha Ամեն ինչ նորմալ է: Լուսաբերն էլ, երեխան էլ լավ են:))
Ասում են Գոհարը իր ապերիկին է նման դիմագծերով, ուղղակի ինքը մուգ կապույտ աչքերով է ու սև մազերով:love Հա, մեկ էլ որպես աղջիկ մի քիչ Տիգրանից մինածյուռնի է :))
Ուլուանա
26.08.2011, 18:54
Վույ, արդե՞ն :)։ Աչքներդ լույս լինի, Լուսաբեր, Սասուն ու Արևհատիկ :)։ Առողջ, խելոք ու երջանիկ բալիկ լինի Գոհարիկը :)։
Աչքներդ լույս, թող կապուտաչյա գեղեցկուհին առողջ ու երջանիկ բալիկ լինի: :roll
Լուսաբեր
26.08.2011, 21:41
Շնորհակալ ենք երեխեք ջան շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար: Թող որ բոլորիդ ընտքանիքներում նման երջանկություն լինի, բոլորդ էլ վայելեք ծնող լինելու անչափ հաճելի զգացումը :)
Թեմայի պստիկ հերոսը:love 52733
Երեխեք շնորհավոր:love Պատկերացնում եմ ինչ երջանիկ եք:love
Առողջ, խելացի. գոհար աղջիկ մեծանա իր անվան արժան:)
Շնոհավորում եմ: :flower Աչքներդ լույս լինի, առողջ բալիկ մեծանա:)
Մի փոքր ուշացումով ես էլ եմ շնորհավորում:) Ամենակարևորը թող առողջ բալիկ լինի;)
Համովիկն էր....:) հետո էլի նկարներ կդնեք հաաաաաա???;)
Առողջ ու հաջողակ բալիկ լինի Լուս ջան.....
Ամմենալավն եմ ցանակնում Ակումբի բոլոր փոքրիկներին:loveԵթե իրանք չլինեին,մեր կյանքը լուսավոր չէր լինի:kiss:rose:erexa....
Թող նման երջանիկ օրեր էլի լինեն ձեր կյանքում,իսկ անունը շատ լավն է;)