PDA

Դիտել ողջ տարբերակը : Համահայկական Նկարչական օր



Համահայկական Նկարչական օր
21.08.2011, 15:56
Համայկական Նկարչական օրվա մասին

Համահայկական Նկարչական օրվա հիմնական նպատակն է Հայաստանի, ինչպես նաև սփյուռքի երիտասարդներին համախմբել մեծ նկարչական մրցույթի շուրջ` նվիրված բնապահպանությանը: Միաժամանակ Համահայկական Նկարչական օրը միջոցառում է, որ փորձում է քաջալերել և համախմբել աշխարհի հայ երիտասարդներին իրենց ձայնը բարձրացնելու հայրենի երկրի բնության պահպանության համար:

Համահայկական Նկարչական մրցույթ

Համահայկական Նկարչական մրցույթի երիտասարդ հաղթողները միշտ ընտրվում են անկախ ժյուրիի կողմից, ինչպես նաև ինտերնետային բաց քվեարկության միջոցով` ըստ տարիքային խմբերի: Նախագծի համաձայն` Երևանի Կենդանաբանական Այգում կտեղադրվեն սեղաններ, որոնց վրա մասնակից երեխաները կնկարեն իրենց` նախօրոք ներկայացված և ընտրված նկարները: Այս տարի նախատեսվում է սեղանների տրամադրման համար դիմել ոչ միայն Երևանի կրթօջախներին, այլև Հայաստանում գործող կազմակերպություններին, մասնավորապես` միջազգային կառույցներին, դեսպանություններին: Սեղանները, ինչպես անցյալ տարի, նախապես կբարեկարգվեն, կսպիտակեցվեն և Նկարչական Օրվանից հետո, արդեն պատկերազարդված վիճակում, կվերադարձվեն սեփականատեր կազմակերպություններին, կրթօջախներին: Իսկ սփյուռքի հայկական կենտրոններից մասնակից երեխաների նկարները կներկայացվեն էլեկտրոնային փոստով և Նկարչական Օրվա ընթացքում կցուցադրվեն առանձին ցուցահանդեսով:

Նկարչական Օրվան հատուկ է այն, որ երիտասարդ նկարիչները այս հատուկ օրը ոչ միայն նկարում են թղթի վրա, այլև զարդարում են հարյուրավոր փայտե սեղաններ, որոնք բերված են մանկապարտեզներից, դպրոցներից ու մանկատներից: Միջոցառումից հետո սեղանները հետ են վերադարձվում կրթօջախներ:

Այս տարվա համահայկական նկարչական մրցույթի թեմաներն են`
Իմ երազած կենդանաբանական այգին,
Իմ հայրենի բնությունը,
Ես ծառ եմ:
Ձեր նկարները կարող եք տեղադրել նաև ՀՀ Սփյուռքի նախարարության առաջադրած «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» թեմայով:

http://paintingday.sunchild.org