PDA

Դիտել ողջ տարբերակը : Անգլիական Պրեմիեր Լիգա /ԱՊԼ/ 2011-2012

Sagittarius
21.08.2011, 15:01
Այս թեմա եմ հրավիրում Անգլիական Պրեմիեր Լիգայի և ընդհանրապես բարձրակարգ ֆուտբոլի բոլոր սիրահարներին՝ քննարկելու ԱՊԼ-ի 2011-2012 մրցաշրջանի ընթացքը, նորությունները, կանխատեսումները, սպասելիքները, տրանսֆերները և այլն:

Քննարկում ենք միայն ֆուտբոլ. թրոլլինգը այս թեմայում չի ողջունվում, դեռ ավելին՝ արգելվում է.....

եթե ուզում եք իմանալ, թե ինչ է նշանակում թրոլլինգը, համեցեք՝ անգլերեն (http://en.wikipedia.org/wiki/Troll_(Internet)), ռուսերեն (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A2%D1%80%D0%BE%D0%BB%D0%BB%D0%B8%D0%BD%D0%B3)

թրոլլինգի կենդանի օրինակի համար՝ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/6221-%D5%8C%D5%A5%D5%A1%D5%AC-vs-%D4%B2%D5%A1%D6%80%D5%BD%D5%A5%D5%AC%D5%B8%D5%B6%D5%A1/page103)

Բարի քննարկում: :)

Vaio
28.08.2011, 22:22
Այս տարի Մանչեսթեր Սիթին չեմպիոնի արժանի հավակնորդ է, իսկ Dzeko-ն (Ջեկոն)՝ գլխավոր ռմբարկուի արժանի հավակնորդ:

John
28.08.2011, 22:35
Այս տարի Մանչեսթեր Սիթին չեմպիոնի արժանի հավակնորդ է, իսկ Dzeko-ն (Ջեկոն)՝ գլխավոր ռմբարկուի արժանի հավակնորդ:
պետք չի տենց միանգամից հետևություններ անել 2-3 խաղով... վնասվածք կա, ՈՒԺԵՂ մրցակից կա... Ջեկոյի պահով մանավանդ համաձայն չեմ... Նախ՝ ինքը էն կարգի հարձակվող չի, որ ամեն խաղում հեթ-տրիկ անի, հետո էլ երկար ա մրցաշրջանը՝ վնասվածք կա, բան կա...
Իսկ ընդհանուր տխուր ա, որ էս թեման սենց պասիվ ա...

Sagittarius
28.08.2011, 22:41
Այս տարի Մանչեսթեր Սիթին չեմպիոնի արժանի հավակնորդ է, իսկ Dzeko-ն (Ջեկոն)՝ գլխավոր ռմբարկուի արժանի հավակնորդ:

Որ չեմպիոնության հավակնորդ ա, համաձայն եմ. իսկ արժանի լինելու հետ ընդհանրապես համաձայն չեմ: Նավթադոլարները լրիվ ապականել են ֆուտբոլի իմաստը. այսօրվա դրությամբ ցանկացած թիմ միայն մեկ սեզոնի ընթացքում կարող է ցանկացած տիտղոսի հավակնորդ դառնալ, և դրա համար միայն փող է պետք, իսկ երկրպագունները, ակումբի մշակույթը, պատմությունը, խաղային ձեռագիրը, տաս տարի իրականացված ճիշտ սելեկցիոն աշխատանքը, մանկապատանեկան դպրոցը, մարզչի թափած քրթինքը փողի դիմաց զրոյի են հավասարվում: Եվ միայն նրա համար, որ ինչ-որ հաբռգած միլիարդերի մտքով անցել ա մի քիչ ֆուտբոլ «խաղալ»:

Vaio
28.08.2011, 22:55
պետք չի տենց միանգամից հետևություններ անել 2-3 խաղով... վնասվածք կա, ՈՒԺԵՂ մրցակից կա... Ջեկոյի պահով մանավանդ համաձայն չեմ... Նախ՝ ինքը էն կարգի հարձակվող չի, որ ամեն խաղում հեթ-տրիկ անի, հետո էլ երկար ա մրցաշրջանը՝ վնասվածք կա, բան կա...
Իսկ ընդհանուր տխուր ա, որ էս թեման սենց պասիվ ա...

Ջեկոն նոր չի, որ լավա խաղում: Յուվենթուսը 2 տարի բանակցություններ տարավ, որ առնի Ջեկոյին, էն էլ Մանչեսթեր Սիթին 2 անգամ ավել փող տվեց ու առավ:
Համ էլ Ջեկոն այսօրվա խաղում հեթ-տրիկի հեղինակ չի, այլ՝ պոկերի:
Համաձայն եմ, որ տարօրինակա, որ այս թեման սենց պասիվա:

Vaio
28.08.2011, 22:58
Որ չեմպիոնության հավակնորդ ա, համաձայն եմ. իսկ արժանի լինելու հետ ընդհանրապես համաձայն չեմ:

Օբյեկտիվ, էսոր Անգլիայի առաջնությունում սաստավով Մանչեստեր Սիթիից լավ թիմ կա? Կրկնում եմ՝ սաստավով:

Sagittarius
28.08.2011, 23:02
Օբյեկտիվ, էսոր Անգլիայի առաջնությունում սաստավով Մանչեստեր Սիթիից լավ թիմ կա? Կրկնում եմ՝ սաստավով:

Հա բայց դա արժանիության հետ ի՞նչ կապ ունի: ԱՊԼի ցանկացած թիմ նման բյուջեյով նման կազմ կհավաքեր: Սիթիի շնորհքը դրանում իսպառ բացակայում ա:

Vaio
28.08.2011, 23:10
Հա բայց դա արժանիության հետ ի՞նչ կապ ունի: ԱՊԼի ցանկացած թիմ նման բյուջեյով նման կազմ կհավաքեր: Սիթիի շնորհքը դրանում իսպառ բացակայում ա:

Ոնցա Բարսելոնա ակումբը՝ աշխարհում ամենա լավ սաստավ ունեցող թիմնա և արժանի է վերցնել տարբեր գավաթներ, ինչպես և եղավ:

Sagittarius
28.08.2011, 23:38
Ոնցա Բարսելոնա ակումբը՝ աշխարհում ամենա լավ սաստավ ունեցող թիմնա և արժանի է վերցնել տարբեր գավաթներ, ինչպես և եղավ:

Նախ սկսենք նրանից, որ Բարսան ինքն ա կառուցել այդ կազմը, երկար տարիների ընթացքում՝ կորիզը հենց Բարսայի սաններն են, իսկ Մեսսիին վերցրեցին, երբ շատերը մի աչքով էին նայում կիսահիվանդ պատանուն: Բացի այդ դա ուրիշ հեքիաթից ա, այսինքն՝ ուրիշ թեմա ա:

Yeti
29.08.2011, 19:59
պետք չի տենց միանգամից հետևություններ անել 2-3 խաղով... վնասվածք կա, ՈՒԺԵՂ մրցակից կա... Ջեկոյի պահով մանավանդ համաձայն չեմ... Նախ՝ ինքը էն կարգի հարձակվող չի, որ ամեն խաղում հեթ-տրիկ անի, հետո էլ երկար ա մրցաշրջանը՝ վնասվածք կա, բան կա...
Իսկ ընդհանուր տխուր ա, որ էս թեման սենց պասիվ ա...

ԴԵ, Ձեկոն ինքն իրենով 2 տարի արաջ խոֆֆենխայմի կազմում առաջնության լավագույն ռմբարկուն էր, սաղից առաջ պոկված, մինչև ծնկի վնասվածք, մի գուցե իրեն ինչոր մեկի հետ շփոտում եմ, բայց եթե չէ, ապա ԱՊԼ լավագույն ռմբարկունփրից մեկը հաստատ կլինի.

REAL_ist
29.08.2011, 20:42
Խոֆֆենհայմի չէ, Վոլսբուրգի կազմում Գրաֆիտեյի հետ զույգ կազմած ռմբահարում էր մրցակիցներին, ինչով էլ գրավեց ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը: Džeko-ն ներկայիս դրությամբ Եվրոպայի ամենաուժեղ հարձակվողներից մեկնա:

Yeti
29.08.2011, 21:09
հա-հա, ճիշտա վոլֆսբուրգ, Գրաֆֆիտեի մասին ել էի ուզում գրեի, չգրեցի, ինչոր էՃ

Frank
18.09.2011, 17:37
Չելսի - Մանչեսթեր Յունայթեդ, այսոր 20.00: Հույս ունեմ Չելսին կհաղթի:think

Ապե Ջան
19.09.2011, 01:00
Չելսի - Մանչեսթեր Յունայթեդ, այսոր 20.00: Հույս ունեմ Չելսին կհաղթի:think
Մանչեսթր 3 - 1 Չելսի

ցավում եմ: :(

Հարդ
19.09.2011, 09:30
Ապրի Մանչս:love:

Frank
19.09.2011, 19:41
Մանչեսթր 3 - 1 Չելսի

ցավում եմ: :(

բայց եթե ուշադիր նայեք 2 գոլը խաղից դուրս էր

Frank
19.09.2011, 19:44
Ապրի Մանչս:love:

ամենա շատը Ռունիի պենալը դուրս եկավ ուղակի հրաշք էր :D

mif237
20.09.2011, 12:39
Տոռռեսը վերջն էր, Բեռբատովն էլ լավ չարեց, բայց դե գոնե էդ տղեն 50 միլիոն չարժի: Ես ռուս կոմենտատորը բան չէր գտնում ասելու Տոռռեսից հետո:)

Taurus
20.09.2011, 12:55
Rooney-ի վոտքը սայթակեց, պատահում ա, բայց Torres-ը որ ծուռ խփեց, հետո էլ Դիմիտարը տուֆտեց, կարծես թե տղեքը TM(4.5) էին դրել )))

John
20.09.2011, 13:37
Բերբատովի պահը ավելի շուտ Ռամիրեսի պահին էր նման... իսկ Տոռռեսի պահին համարժեք բան չկար էդ խաղում... ոնց որ Հենկ Վիսմանի վախտվա մեր հավաքականի հարձակվող լիներ...

Frank
21.09.2011, 07:34
ապսոս ես չտեսա Տոռեսի հարվածը

John
30.09.2011, 14:06
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ձերբակալվել է սուպերմարկետում պոնչիկ գողանալու համար։ 20-ամյա իսպանացին իր երկու ընկերների հետ վերցրել է քաղցր պոնչիկը և առանց վճարելու հանգիստ հեռացել։

Վերջինիս կանգնեցրել են Tesco առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները։ Դե Խեան և իր ընկերները վախեցած տեսք ունեին և ամեն կերպ փորձում էին հարթեցնել ստեղծված իրավիճակը։ Հաշվի առնելով այդ փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հենց Դե Խեան է հայտնվել այս պատմության կենտրոնում` առևտրի կենտրոնի աշխատակիցները ոստիկանություն չեն կանչել և որևէ պատժամիջոց չեն կիրառել։

Նշենք, որ Դե Խեայի հավանած պոնչիկի արժեքն է 1,19 ֆունտ, իսկ ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կազմում է 70 հազար ֆունտ։ Այժմ Դավիդը երեք ամիս չի կարող այցելել Tesco առևտրի կենտրոն։

աղբյուր՝ armsport.am

խեղճ տղա... սովից մեռնելու եզրին է...

Ներսես_AM
24.10.2011, 02:04
:o :o :o Մանչեստերը Մանչեստրին ես ի՞նչ օրն ա գցել:
http://dai.ly/qE5FOj

Լավն ա էլի Անգլիական լիգան :Ճ

Vaio
24.10.2011, 16:25
:o :o :o Մանչեստերը Մանչեստրին ես ի՞նչ օրն ա գցել:Լավն ա էլի Անգլիական լիգան :Ճ

Աբսուրդա էլի, ոնց կարա Յունայտեդը Սիթիին 1:6 զիջի, լրիվ աբսուրդա!!! Իսպանիայի առաջնություննա դառել...

Ներսես_AM
30.10.2011, 00:11
Արսենալն ի՜նչ արեց էսօր ։love :love :love

http://rutube.ru/tracks/4956610.html?v=513f8cdfae9893ba9c37ed74cf47e6b8&autoStart=true&bmstart=1000

Maxpayne
30.10.2011, 09:11
Արսենալն ի՜նչ արեց էսօր ։love :love :love

http://rutube.ru/tracks/4956610.html?v=513f8cdfae9893ba9c37ed74cf47e6b8&autoStart=true&bmstart=1000

հա լավ խաղ էր, ապրեն Արսեն Վենգերի տղերքը

John
30.10.2011, 10:11
շնորհավորում եմ Արսենալի ֆուտբոլիստներին ՍՐՏԱՆՑ... լուրջ հալալ ա Վենգերին, Ուոլկոտին ու Պերսիին, մնացածին էլ մի քիչ քիչ... Դե գաղտնիք չի որ ես Չելսիին եմ երկրպագում, բայց դե իսկապես հիացա իրանց խաղով... իսկ Չելսիի խաղի հետ կապված... Չեխը էլ ԷՆ չի... հարձակման գիծն էլ զրո է լրիվ... երեք գոլերից երկուսը կիսապաշտպաններ խփեցին, մեկն էլ ՋՈՆ ՏԵՐՐԻՆ... իսկ խաղի ընթացքում երեէ հարձակվող է եղել դաշտում... մի խոսքով՝ Բոաշը լիքը մտածելու տեղ ունի... տեսնենք ինչ կստացվի...
ի դեպ, ստացվում ա, որ Մ.Յ.-ն Արսենալին ոչնչացրեց, Արսենալը՝ Չելսիին, Մ.Ս.-ն Մ.Յ.-ին... ուրեմն Չելսին էլ Մ.Ս.-ին պտի ոչնչացնի ըստ տրամաբանության :D

Life
05.11.2011, 23:35
Ք.Պ.Ռ. 2 - 3 Մանչեստեր սիթի
Էս ինչ էր ժող?:o ես ուշքի չեմ գալիս:Ինչպիսի համառ պայքար սեփական հարկի տակ.. ինչպիսի կամային հաղթանակ:love:Հալալա Սիթիին :drinks
Շնորհավորում եմ Մանչեստեր Սիթիի բոլոր երկրպագուներին:drinks

John
05.11.2011, 23:45

ՔՊՌ-ն կարգին կոլեկտիվ ա հավաքել, իզուր չի, որ Չելսիին հաղթեց (թեկուզ երկու հոգի Չելսիից կարմիր քարտ ստացավ առաջին խաղակեսում)...
Արսենալն ա շատ ուրախացնում՝ հաճելի է տեսնել ՍԵՆՑ Արսենալ...
Իսկ դե Չելսիի խաղից շարունակում եմ հիասթափվել, բայց Բոաշին հավատում եմ՝ լավ ա լինելու, ժամանակ ա պետք

Lusinamara
13.05.2012, 20:03
Ք.Պ.Ռ. 2 - 3 Մանչեստեր սիթի
Էս ինչ էր ժող?:o ես ուշքի չեմ գալիս:Ինչպիսի համառ պայքար սեփական հարկի տակ.. ինչպիսի կամային հաղթանակ:love:Հալալա Սիթիին :drinks
Շնորհավորում եմ Մանչեստեր Սիթիի բոլոր երկրպագուներին:drinks

Էս հիմա էլ ա ուժի մեջ, փաստորեն: :))
Վայ, էս ինչ հանդիպում էր: Շնորհավորում եմ ՄանՍիթիի բոլոր երկրպագուներին:clap:bux:

John
13.05.2012, 23:08
1Մանչեսթեր Սիթի 89
2Մանչեսթեր Յունայթեդ 89
3Արսենալ 70
4Տոտենհեմ 69
5Նյուքասլ 65
6Չելսի 64
7Էվերտոն 56
8Լիվերպուլ 52