PDA

Դիտել ողջ տարբերակը : Սկզբնական կոդ / Source Code



Jarre
21.08.2011, 05:58
Սկզբնական կոդ / Source Code



http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Source_Code_4.jpg






ԱՄՆ, 2011 թ.
Ռեժիսոր՝ Դունքան Ջոնս / Duncan Jones
Դերերում՝ Ջեք Գիլենհոլ / Jake Gyllenhaal, Մայքլ Մոնհագան / Michelle Monaghan և Վերա Ֆարմիգա / Vera Farmiga
Ժանրը՝ գիտական ֆանտաստիկա, միստիկա, արկածային


Գիտաֆանտաստիկ ժանրի սիրահարներին խորհուրդ կտամ դիտել այս հիանալի ֆիլմը։ Երբեմն այն ձեզ կհիշեցնի Inception-ը, երբեմն Մատրիցան, սակայն յուրօրինակ և հետաքրքիր ֆիլմ է։ Ես շատ հավանեցի։

Այս գիտաֆանստաստիկ արկածային թրիլերը պատմում է մի զինվորի մասին, ով հանկարծ ու իրեն անհասկանալի կերպով «զարթնում է» ուրիշ մարդու մարմնի մեջ, ով գտնվում է գնացքում։ Նրա նոր հանձնարարությունն է գտնել այդ գնացքը մի քանի րոպե հետո պայթեցնողին։

Ֆիլմի սյուժեն շատ դինամիկ է և ընթացքում անընդհատ բացահայտվում են նորանոր մտքեր և իմաստներ։

Ռուսական կինովարձույթում՝ Исходный Код
Սցենարիստներ՝ Բեն Ռիփլեյ / Ben Ripley
Կոմպոզիտոր՝ Քրիս Բեյքոն / Chris Bacon
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.6/10 (71,099 ձայն) [IMDb-ի էջի հղումով]
Ֆիլմի բյուջեն՝ մոտ $32,000,000
Համաշխարհային վարձույթում հավաքած գումարը՝ $123,278,618
Պաշտոնական սայթը՝ http://www.enterthesourcecode.com/

Թրեյլերը


http://www.youtube.com/watch?v=NkTrG-gpIzE

Skeptic
21.08.2011, 08:44
Շատ երկար էի սպասել էս ֆիլմի թողարկվելուն, ու հույսերս արդարացան: Բավական լավն ա: :)

Sagittarius
21.08.2011, 16:04
Կինո էր էլի :think հա մի անգամ հետաքրքրությամբ կարելի ա նայել, բայց ոչ ավել:

հ.գ. ո՛չ Inception-ի, ո՛չ Matrix-ի կողքը չի կանգնում, ԻՀԿ

Հայկօ
21.08.2011, 16:07
Մի անգամ նայվում ա:

Աթեիստ
21.08.2011, 16:26
Հա զարմանում եմ, թե նայելու ընթացքում ինչ արագ թռավ ժամանակը։ Վատը չէր, երկրորդ անգամ եթե նայեմ, միայն Ջիլենհաալի խաթր։

Lusina
21.08.2011, 17:59
Մեկ ա ֆիլմի վերջը սխալ էր, էն մարդու կյանքն իրանով արեց:nea

Freeman
21.08.2011, 21:41
Ճիշտն ասածոր նկարագրությունը կարդում եմ,ոչ մի գրավող բան չկա:)),բայց ֆանտաստիկայի սիրահար եմ
Դե եթե էսքան մարդ ասում ա,կնայեմ :)

Ռուֆուս
31.08.2011, 16:58
Duncan Jones-ից The Moon-ն եմ նայել ու շատ հավանել, հիմա քաշում եմ, տեսնենք սրանից ինչ դուրս կգա: Ամեն դեպքում ինձ թվում ա վատը չի լինի :)

Ռուֆուս
04.11.2011, 11:39
Նայեցի, վատը չէր, բայց ես ավելին էի սպասում: Համ էլ որոշ բաներ էդքան էլ հասկանալի չէին, օրինակ.

Տերորիստը դրամապանակը թողնում ա գնացքում, որ գնացքը պայթելուց հետո իրեն էլ մահացած համարեն: Բայց եթե գնացքը պայթելու ա, դրամապանակն էլ կվառվի ու կոչնչանա, էլ ի՞նչ իմաստ ուներ էդ անտերը գնացքում թողնել:

Մեկ էլ տերորիստի մոտիվները հեչ համոզիչ չէին, գոնե կարող էին ավելի հետաքրքիր պատճառներ հորինեին տերորի համար

Համ էլ ֆիլմի վերջը ընդհանրապես չհասկացա... Ինչևէ, 2 ժամ հաճույքով նայվեց, բայց 2-րդ անգամ նայելու կինո չի: