PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծնողներ և զավակներ



ջուր
20.08.2011, 14:03
Դուք ձեզ երջանիկ զավակ համարում եք և եթե դուք ամուսնացած եք և ապրում եք առանձին,հաճախ եք այցելում ձեր ծնողներին...

Chuk
20.08.2011, 14:05
Եթե չհստակեցնեք թեմայի նպատակը ու դրա՝ հոգեբանության կամ փիլիսոփայությեն հետ կապը, ապա այն կարժանանա իր նախորդի ճակատագրին:

ջուր
20.08.2011, 14:18
Ամբողջ կյանքում ծնողները աշխատում են ամեն ինչ անել իրենց զավակների համար,որպեսզի նրանք իրենց երջանիկ զգան...Բայց դա միշտ է արդյոք հաջողվում ...երեխան ամեն ինչ ունենալով կարող է հոգեպես կապված չլինել իր ծնողների և այդպես ապրել,շատ ու շատ բաներ թաքցնելով նրանցից

Ariadna
20.08.2011, 14:23
Ամբողջ կյանքում ծնողները աշխատում են ամեն ինչ անել իրենց զավակների համար,որպեսզի նրանք իրենց երջանիկ զգան...Բայց դա միշտ է արդյոք հաջողվում ...երեխան ամեն ինչ ունենալով կարող է հոգեպես կապված չլինել իր ծնողների և այդպես ապրել,շատ ու շատ բաներ թաքցնելով նրանցից

Հետո՞, հիմա ի՞նչն ենք քննարկում, միգուցե Դուք որևէ պրոբլեմ ունեք, ներկայացրեք ձեր պրոբլեմը, միգուցե ուզում եք խոսե՞լ դրա մասին, էդ դեպքում հնարավոր է քննարկում ծավալվի։

ջուր
20.08.2011, 14:28
ԵՍ հիմա և ծնող եմ և զավակ,առանձնապես որևէ պրոբլեմ չունեմ,բայց զգում եմ ,որ որքան աղջիկս մեծանում է,այնքան ավելի շատ է սկսում լռել:

Դեկադա
20.08.2011, 14:29
ԵՍ հիմա և ծնող եմ և զավակ,առանձնապես որևէ պրոբլեմ չունեմ,բայց զգում եմ ,որ որքան աղջիկս մեծանում է,այնքան ավելի շատ է սկսում լռել:

Քա՞նի տարեկան է աղջիկը:

ջուր
20.08.2011, 14:31
աղջիկս 13 տարեկան է

ջուր
20.08.2011, 14:40
Ես ինքս ծնողներիս շատ քիչ եմ ասել,պատմել,կիսվել իմ մասին և գտնում եմ, որ դա նրանց մեղավորությունն է եղել:Նրանք այդքան էլ շատ չեն փորձել հասկանալ ինձ...միգուցե նրանք աավելի շատ ,,կոմունիստական,, ծնողներ են եղել,այդ ժամանակ դաստիարակությունն էլ մի տեսակ այլ էր:

Դեկադա
20.08.2011, 14:41
աղջիկս 13 տարեկան է


Իսկ ի՞նչի ա թվում, որ պիտի նա ամեն ինչ ասի ձեզ: Աղջիկը կամաց կամաց ուզում ա իրեն մեծ զգա, ու հաճախ ոչինչ չասել, լռել, ինքնահաստավելու ճանապարհ են տեսնում:

ջուր
20.08.2011, 14:48
Իսկ ի՞նչի ա թվում, որ պիտի նա ամեն ինչ ասի ձեզ: Աղջիկը կամաց կամաց ուզում ա իրեն մեծ զգա, ու հաճախ ոչինչ չասել, լռել, ինքնահաստավելու ճանապարհ են տեսնում:Բայց ,ով կարող է նրան ավելի անկեղծ ու ճիշտ խորհուրդ տալ,որպեսզի նա չխճճվի իր ինքնահաստատվելու ճանապարհին...

Դեկադա
20.08.2011, 14:52
Բայց ,ով կարող է նրան ավելի անկեղծ ու ճիշտ խորհուրդ տալ,որպեսզի նա չխճճվի իր ինքնահաստատվելու ճանապարհին...

Երկու գրառում վերև նշեցիք, որ ինքներդ ձեր ծնողների հետ չեք կիսվել, պատմել ձեր մասին չհասկացված լինելու վտանգից վախենալով: Հիմա դուք համոզվա՞ծ եք, որ ձեր աղջիկն էլ ձեզ պես չի մտածում:

Ariadna
20.08.2011, 14:53
Այսինքն, որքանով որ հասկացա, քննարկման թեման երեխաների և ծնողների հարաբերություններն են, ավելի ստույգ, տվյալ դեպքում, երեխայի վստահությունը ծնողի նկատմամբ, գաղտնիքներով կիսվելը, սիրտը բացելը և այլն։ Հիմա դա ի՞նչ կապ ունի թեմայի առաջին գրառման հետ. թե դուք ամուսնացած եք և ապրում եք առանձին,հաճախ եք այցելում ձեր ծնողներին.։

Lusina
20.08.2011, 15:00
Նենց չեմ սիրում էդ " խորհուրդ տալ" արտահայտությունը, երեխան կարա ծնողից օրինակ վերցնի, դա ծնողի հենց ամենամեծ դերն ա , որ լավ օրինակ ծառայի երեխայի համար, իսկ մնացածը արդեն սեփական խելքով, ես էլ եմ էդ տարիքում եղել, ու բոլորովին կարիք չի եղել, որ մոտենամ մորս ու ասեմ "օգնիր ինձ խորհրդով", կամ նա ինձ ասի՝ "արի խորհուրդ տամ աղջիկ ջան",եսիմ, ամեն դեպքում ծնող-երեխա հարաբերությունները պետք ա բնական լինեն, ոչ թե ինչ-որ ընդհանուր կանոններով՝ երեխան պետք է այսպես անի, ծնողը պետք է այնպես անի:8

ջուր
20.08.2011, 15:02
միգուց թեման շատ ընդլայնված վերնագիր է ստացել,բայց այնուամենայնիվ կապ կա.եթե հոգևոր կապը մեծ չէ,ինձ թվում է,որ ավելի մեծ տարիքում,մանավանդ երբ ամուսնանում են ևհեռանում տնից,ծնողների հետ նրանց շփումն ավելի է պակասում:

ջուր
20.08.2011, 15:14
Նենց չեմ սիրում էդ " խորհուրդ տալ" արտահայտությունը, երեխան կարա ծնողից օրինակ վերցնի, դա ծնողի հենց ամենամեծ դերն ա , որ լավ օրինակ ծառայի երեխայի համար, իսկ մնացածը արդեն սեփական խելքով, ես էլ եմ էդ տարիքում եղել, ու բոլորովին կարիք չի եղել, որ մոտենամ մորս ու ասեմ "օգնիր ինձ խորհրդով", կամ նա ինձ ասի՝ "արի խորհուրդ տամ աղջիկ ջան",եսիմ, ամեն դեպքում ծնող-երեխա հարաբերությունները պետք ա բնական լինեն, ոչ թե ինչ-որ ընդհանուր կանոններով՝ երեխան պետք է այսպես անի, ծնողը պետք է այնպես անի:8պարտադիր չէ ամեն ինչ պատմի,կիսվի,պարզապես երեխան զգա,որ ծնողը իր ամենամեծ հենարանն է,ամենաանշահախնդիր մարդը,որը պատրաստ է նրա բոլոր քայլերն ընդունել և հասկանալ:Մարդիք իրենց կյանքում անփոխարինելի ընկերներ են ձեռք բերում,որոնց պատրաստ են իրենց բոլոր գախտնիքները ասելու,ինչու ծնողը ծնողը չի դառնում ընկեր...

Ariadna
20.08.2011, 15:47
պարտադիր չէ ամեն ինչ պատմի,կիսվի,պարզապես երեխան զգա,որ ծնողը իր ամենամեծ հենարանն է,ամենաանշահախնդիր մարդը,որը պատրաստ է նրա բոլոր քայլերն ընդունել և հասկանալ:Մարդիք իրենց կյանքում անփոխարինելի ընկերներ են ձեռք բերում,որոնց պատրաստ են իրենց բոլոր գախտնիքները ասելու,ինչու ծնողը ծնողը չի դառնում ընկեր...

Ծնողը պետք է մեղքը իր մեջ փնտրի, ոչ թե երեխայի։

Lusina
20.08.2011, 16:38
պարտադիր չէ ամեն ինչ պատմի,կիսվի,պարզապես երեխան զգա,որ ծնողը իր ամենամեծ հենարանն է,ամենաանշահախնդիր մարդը,որը պատրաստ է նրա բոլոր քայլերն ընդունել և հասկանալ:Մարդիք իրենց կյանքում անփոխարինելի ընկերներ են ձեռք բերում,որոնց պատրաստ են իրենց բոլոր գախտնիքները ասելու,ինչու ծնողը ծնողը չի դառնում ընկեր...
Այդպես էլ կա, կարծում եմ , որ բոլոր երեխաներն էլ դա զգում են ու չեմ պատկերացնում մի իրավիճակ, որը ստիպի ինձ կորցնել էդ զգացողությունը. Ինչ վերաբերվում է թեմային՝ ես հավանաբար սխալ արեցի, որ արձագանքեցի, քանի որ ծնող չեմ ու հավանաբար դա է պատճառը, որ չեմ կարող հասկանալ ձեր անհանգստությունը.

Kita
20.08.2011, 16:44
պարտադիր չէ ամեն ինչ պատմի,կիսվի,պարզապես երեխան զգա,որ ծնողը իր ամենամեծ հենարանն է,ամենաանշահախնդիր մարդը,որը պատրաստ է նրա բոլոր քայլերն ընդունել և հասկանալ:Մարդիք իրենց կյանքում անփոխարինելի ընկերներ են ձեռք բերում,որոնց պատրաստ են իրենց բոլոր գախտնիքները ասելու,ինչու ծնողը ծնողը չի դառնում ընկեր...

Ընդհանրապես չեմ գտնում, որ երեխան պիտի մենակ կենտրոնանա ընտանիքի վրա, պիտի էն աստիճան լինի, որ զգա, որ կյանքում իհարկե ընտանիքն իր հենարանն է, բայց այլ հենարաններ էլ կարող են լինել և ոչ ավելի պակաս վստահելի: Չպիտի երեխու մեջ մտնի, որ ընտանիքից էն կոմ բան չկա ու ով ուզում է լինի, ինչքան էլ մոտ, ծնողներին չի հասնի, ի վերջո մի օր առանց ծնող ենք մնալու ու էտ ժամանակ ինչ պիտի անենք:
Իսկ դուք համոզված եք. որ կարո՞ղ եք բոլոր քայլերը հասկանալ և ընդունել:
Ծնողն առաջնահերթ միշտ էլ ծնող է մնում, հետո նոր կարող է նաև ընկեր դառնալ: ԲԱյց ինչքան էլ մտերիմ ընկերներ լինենք. մեկ է ծնող լինելու ֆակտը կա ու կլինի:

dvgray
20.08.2011, 16:55
ամբողջ հարցը այն է, թե ինչքանո՞վ է ծնողը պատրաստ կիսվել իր երեխայի հետ:
ոչ միայն մտավոր, եղած չեղածի կամ բամբաանքի մասով:
նաև ֆիզիկակակ ակտիվության, խաղերի, ուղեվորությունների մասով:
օրինակ, քանի՞ ծնողն կա հայերիս մեջ, որ իր երեխայի հետ ֆուտբոլ է խաղում /իր ֆիզիկական հնարավորությունների սահմանում/, կամ պարան թռնում: համարյա թե ոչ մի: նաև դրա համար , հայ ծնողների մեծ մասը խաբար չի իրա երեխուց /իրա հույզերից ու վարքից/: մանավանդ հասունացման շրջանում:

Ընկերտ եմ ասելը դեռ շատ քիչ է: Ընկեր պետք է նաև դառնալ: Ընկերը մենակ խելոք բաներից խոսալու համար չէ: նաև "գժություններ" անելու համար է:
Իսկ դուք պատրա՞ստ եք այդպիսին լինել: եթե այո, ապա չնայած շատ ուշ է /13 տարեկան երեխայի դեպքում/ բայց փորձել կարելի է: միայն եղեք անկեղծ:

lili-4
20.08.2011, 18:50
Ես լրիվ համամիտ եմ, որ երեխայի վստահությունը ոչ թե բարոյահոգեբանական խրատներով պետք է վաստակել, այլ անկեղծ, առանց ձևական երեխա -ծնող հարաբերություն կառուցելով:Նման խոսք կա, մեկնի հարցնում են, եղբայրդ ինչպիսի? մարդ է, սա էլ թե, չգիտեմ, հետն ընկերություն չեմ արել: Նույն պահն էլ ծնողի հարցում է: Մի հոգնեցրեք երեխաներին <մեր ժամանակ>, <երբ ես քո տարիքին է>, վերջաես համկերպվեք, որ ժամանակը նույնը չի մնում, իսկ դուք էլ արդեն վաղուց ձեր երեխայի տարիքն անցել եք: Պետք չի ամեն ինչի մեջ ողբերգություն տեսնել ու կարևորը լսեք երեխաներին, չեմ ասում պարտադիր ենթարկվեք նրանց, իհարկե դա ծնողին հաճելի չի, բայց գիտակցեք, որ երեխան էլ ենթարկվել չի սիրում, նա պարզապես սիրում է մտածել, փորձել, ձախողվել ու հասնել ճշմարիտ ելքի: Պետք չի մեր արդեն սեփական փորձով ձեռք բերածը պատրաստի մատուցել իրենց, առավել ես երբ իրենք դա դեռ չեն ուզում:
ՄԻ քիչ երկար է ստացում, բայց պատմեմ, ով հավես կունենա, կկարդա: Աղջիկս առաջին դասարնում էր, տառերը նոր էր սովորում, ահավոր վատ էր գրում, հոգիս բերանիցս բուրս էր գալիս, բացատում, ցույց էի տալիս, բայց ոչ մի արդյունք, վերջում համբերությունս չհերիքեց, բարկացա վրան: Գիտեք ինչ արե?ց: Գրիչը դրեց ցած, շատ լուրջ ու մեծ մարդու պես հանգիստ ասեց. , Իզուր մի գոռա վրաս, ծուռ եմ գրում, որովհետև նոր եմ սովորում, նոր եմ դպրոց գնում, որ ուղիղ ու ճիշտ գրելն իմանայի, ոչ էլ քո դպրոցը կգնայի>: Ես զարմացած նայեցի ու ... հասկացա, որ լրիվ ճիշտ էր, բայց էդ ժամանակ էլ գիտեք ինչի? վրա բարկացա, մտքումս ասում եմ, այ աղջիկ ջան, երեք տարի առաջ ուր էր, որ էդ խելքն ինձ սովորացնեիր, ախր խեղջ եղբորդ տանջեցի իմ տեր -Թոդիկի դասընթացներով: Արդյունքում ես գիտակցեցի իմ սխալն ու սովորեցի 7 տարեկան երեխայից:

Մանոն
20.08.2011, 22:37
Ծնողներ և զավակներ թեման այնքան հին է, որքան մարդն՝ ինքը:) Չէ՞ որ սերնդափոխության հետ փոխվում է նաև արժեքային համակարգը, բարքերը... Իմ կարծիքով ծնողն այնքան ճկուն պետք է լինի, որ կարողանա ինքն էլ փոխվել, որպեսզի հասկանա իր հաջորդ սերնդին։ Ճիշտ է ասում dvgray-ը, երեխայի հետ պետք է նաև խաղալ, պարել, մեկ-մեկ գժություն անել։ Չեմ կարող ասել, թե դա հեշտ գործ է, բայց եթե դա անում ես սրտանց, անկեղծ, այսինքն քո իսկ արած ՙգժությունը՚ քեզ էլ է դուր գալիս, ապա հաստատ այդ ընկերությունն ստացվում է։ :) Ավելին՝ դա անելիս ծնողն այնքա՛ն բան կարող է հասցնել սովորեցնել զավակին...զգուշորեն, առանց քարոզների, առանց նրանց կյանք ներխուժելու և ինքնասիրությանը դիպչելու...

Lianik
21.08.2011, 00:45
Բայց ,ով կարող է նրան ավելի անկեղծ ու ճիշտ խորհուրդ տալ,որպեսզի նա չխճճվի իր ինքնահաստատվելու ճանապարհին...

իսկ մեծերից երևէ մեկը կարող է վստահաբար ասել, որ ինքը ճիշտ խորհուրդ է տվել/ տալիս???

շատ խնդիրներ ծագում են հենց այստեղ... ծնողի կարծիքով երեխան /որ տարիքում էլ լինի/ ավելի սխալական է :( իսկ իրականում բոլորս ենք սխալական ու իմ համար սխալված քայլ կարող է իմ զավակի համար ճիշտ լինել ;)

armen9494
30.08.2011, 23:03
Միայն մի բան կարող եմ ասել, արգելելով չի կարելի ոչ մի հարց լուծել: Կարող եմ իմ օրինակով ասել, փոքրուց իմ հոր շնորհիվ ա եղել, որ ես ընդհանրապես չեմ ծխել: Նրանից ոչ մի անգամ չեմ լսել "Չծխես" բառը, փոխարենը ուղղակի ասել է` «Ծխում ես, ծխիր, ուղղակի մի բան իմացիր, որ չկա այդպիսի ծխող հասուն մարդ, ով չի ուզում թարգել: Եթե ծխես, ես դրա համար ոչ կջղայնանամ, առավել ևս ձեռք չեմ բարձրացնի քո վրա: Քո կյանքն ես, քո առողջությունը ու դու»: Կարող եմ ասել, որ ծնողս ինձ հոգեբանորեն շատ ճիշտ է տրամադրել այն բանին, որ ուղղակի հետաքրքրություն չառաջանա:

Ասեմ պրիմիտիվ մի օրինակ, երբ փոքր երեխային ասում են «տաք ա, հանկարծ ձեռք չտաս...», ապա առաջին բանը որ նրա մտքով անցնում է, միանգամից էդ «տաք» բանին դիպչելն է: Մատը վառելուց հետո նոր հասկանում է, որ ճիշտ էին ասում: Ինչևէ, մարդը իր կյանքի մեծ մասը սովորում է իր իսկ սխալների վրա :)

lampone
31.08.2011, 12:33
Ինչևէ, մարդը իր կյանքի մեծ մասը սովորում է իր իսկ սխալների վրա :)

Սա կարդալուց մի թևավոր խոսք հիշեցի. ''Լավ է անում նա, ով սովորում է ուրիշների սխալներից'':

Իսկ ծնող-երեխա հարաբերություններում շատ կարևոր է ճիշտ հոգեբանական մոտեցումը, ինչը հաճախ է բացակայում :(

armen9494
31.08.2011, 13:33
Սա կարդալուց մի թևավոր խոսք հիշեցի. ''Լավ է անում նա, ով սովորում է ուրիշների սխալներից'':

Իսկ ծնող-երեխա հարաբերություններում շատ կարևոր է ճիշտ հոգեբանական մոտեցումը, ինչը հաճախ է բացակայում :(

Իմ դեպքում կարող եմ ասել, որ հոգեբանական մոտեցումը լավ է եղել: Նաև մի բան կարող եմ ասել, 5-րդ դասարանից սկսած ծնողիցս ոչ մի անգամ չեմ լսել հետևյալ խոսքը` «գնա դաս արա»: Ոչ մի անգամ չեն ստուգել, արդյոք դասին պատրաստ եմ, թե ոչ: Եթե ինչ-որ տեղ հարց էի ունենում` հարցնում էի հորս: Նույնիսկ օրագիրս քուրյս էր ստորագրում (ինձնից տարիքով փոքր էր, հեչ լավ չէր սովորում, բայց հո չէր ստորագրուուում...:hands օրիգինալից չէիր տարբերի): Ասածս ինչ է, պարտադիրի չի երեխայի ամեն մի քայլին հետևել, արգելել նրան ամեն ինչում: Ուղղակի պետք է բացատրել, թե տվյալ արարքն անելու դեպքում հետևանքներն ինչպիսին կլինեն:

Հ.Գ. ամբողջ կյանքում չեմ հիշում դեպք, որ հայրս ձեռք բարձրացրած լինի վրաս: Նրա խոսքն էլ հերիք էր որ ես ազդվեի:

Դեկադա
31.08.2011, 20:57
Ինչ որ լավ բան ստանալու համար անհրաժեշտ ա ինչ որ լավ բան անել: Ծնող- երեխա հարաբերություններում շատ կարևոր ա թե ինչպես եք դուք ձեզ դրսևորում:
Մի խաբեք նրանց: Վստահություն ձեռք բերելը մենակ թանկարժեք շորեր գնելը կամ էլ պարանով թռչելը չի: Ձեր երեխան պետք է համոզված լինի, որ դուք կխաղաք պարան և կգնեք այն ինչ խոստացել եք: Եղեք անմիջական: Մի ամաչեք ձեր երեխաներից: Ամենից կարևորը խոսեք նրանց հետ: Հաճախ ասեք նրանց ձեր «գաղտնիքները»:Պատմեք ձեր մանկությունից: Երեխաները սիրում են լսել և համեմատել իրենց կյանքը ձերի հետ: Ինչքան էլ դժվար լինի ներեք նրանց: Հաճախ երեխաները էնպիսի սխալներ են անում, որ խոսելու փոխարեն գոռալ ես ուզում: Համբերեք: Որովհետև հաստատ գիտեմ որոշ ժամանակ անց ինքներդ էլ կզգաք, որ էտքան «տաքանալ» պետք չէր: Սովորեք լսել ձեր երեխաներին: Ընդունեք վերջապես, որ ձեր երեխան այնպիսին է ինչպիսին որ դուք նրան չեք պատկերացնում: Նա այն է ինչ կա: Տվեք նրանց ինքնուրույն լինելու նաև զգալու հնարավորություն: Մի արգելեք նրանց անել այն ինչը դուք էլ մեծ հաճույքով կանեիք: Երեխաները նայում են իրենց ծնողներին: Ծնողը իր զավակի համար օրինակ է: Կշռադատեք ձեր քայլերը, որպեսզի ձեր երեխաներն էլ կշռադատեն իրենց քայլերը: Եվ ամենից կարևորը: Մի լսեք կողքիններին: Ով ուզում ա լինի: Որովհետև միշտ էլ կգտնվեն մարդիկ ովքեր ձեզ կհամարեն վատ ծնող, իսկ ձեր երեխաներին անդաստիրականեր: Եղեք ձեր ընտանիքի հետ և ձեր երեխաների կողքին: Ամեն ինչ հնարավոր է ուղղել, միայն թե ժամանակը հերիքի: Մի կորցրեք և մի վատնեք էտ ժամանակը: Ու էտ ժամանակ ձեր երկկողմանի հարաբերությունները հաստատ կկայանան ու ձեր երեխաները կցանկանան անընդհատ կիսվել ձեզ հետ իրենց «գաղտնիքներով»:

Սա հենց էնպես գրառում չի, սա իմ երկարատև տարիների փորձն է::)

erexa
04.09.2011, 10:13
Մեր հայկական ընտանիքներում ծնող երեխա հարաբերությունները շատ հաճախ լինում են կաշկանդված: Շատ դեպքերում ծնողները, (հոգեբանորեն) չեն կարողանում հասկանալ իրենց երեխաների հոգեվիճակը և երեխաները դա շատ լավ նկատում են: Երբ երեխան կիսվում է ծնողների հետ և ինչ որ իրավիճակ նրանց համար անհասկանալի կամ անընդունելի է, նրանք սկսում են գոռալ, երբեմն էլ ծեծել իրենց երեխաներին, հատկապես` աղջիկներին: Եվ երեխայի մոտ այլևս ցանկություն չի առաջանում կիսվել ծնողի հետ: Ուստի՝ երեխան այդ պատճառով կարող է կաշկանդվել ծնողից և դառնալ լռակյաց: Հասունացման շրջանում լինում են դեպքեր, երբ երեխաները ավելի հեշտ են կարողանում կիսվել այլոց , քան ծնողի հետ: Նրանք կարող են հաճախ ծնողի խորհուրդներից նյարդայնանալ, քան ընդունել: Մի քանի ամիս առաջ բարեկամուհուս տանն էի: Երեխան 16 տարեկան էր, անհանգստությունից ելնելով նրա մոտ չէր ստացվում պարապել: Ծնողները մտածում էին, թե՛ երեխան ալարկոտությունից ելնելով չի պարապում և ջղայնանում էին նրա վրա: Ես փորձեցի ծնողներին և երեխային բացատրել թե ինչու՞ երեխան չի կարողանում պարապել: Այդ ամենից հետո, երեխան կարողացավ պարապել և ծնողները չէին ճնշում նրան: Պատկերացնու՞մ եք երեխան հասավ լավ արդյունքի: :) Հաճախ դեպքերում երեխաները չեն հասկանում թե ի՞նչ է կատարվում իրենց հետ և ծնողները նույնպես չհասկանալով երեխայի հոգեվիճակը գցում են երեխային հոգեբանական ճնշման տակ: Հարգելի ջուր գու՞ցե ձեր աղջիկը նկատել է, որ դուք լավ չեք հասկանում նրան, այդ իսկ պատճառով էլ լռում է: Լռությունը նաև կարող է կապված լինել սիրահարվելու հետ: :)