PDA

Դիտել ողջ տարբերակը : Անվճար հոսթինգ շահույթ չհետապնդող կազմակերպություններին



AMzone
11.08.2011, 17:46
52583

Մենք հավատացած ենք, որ բարեգործությունը սկսվում է սեփական համայնքից, եւ ցանկանում ենք օգնել նրանց, ովքեր ակտիվորեն գործունեություն են ծավալում` օգնելու իրենց տեղական համայնքներին:
Եթե ​​Ձեր կազմակերպությունը հանդիսանում է շահույթ չհետապնդող եւ գլխավոր գրասենյակը գտնվում է Հայաստանում կամ Արցախում, ապա Դուք հնարավորություն ունեք ստանալ անվճար վեբ հոսթինգ մեկ տարի ժամկետով:

Ծառայությունից կարող են օգտվել բոլոր այն կազմակերպությունները, որոնք բավարարում են հետեւյալ պահանջները՝
ա) Շահույթ չհետապնդող եւ ոչ կառավարական կազմակերպություն
բ) Գրանցված են կամ հիմնական գործունեությունը ծավալում են Հայաստանում կամ Արցախում
գ) Չեն քարոզում անհանդուրժողականություն կամ խտրականություն

Ծառայությունից օգտվելու կարգը
1. Գրանցում
Անհրաժեշտ է www.massaca.net վեբ կայքում առցանց գրանցվել եւ պատվիրել (բայց չվճարել) MS-2 ս/փ համապատասխան հոսթինգ փաթեթ մեկ տարի ժամկետով:
2. Հաստատում
ա) Անհրաժեշտ է ներկայացնել իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը:
բ) 2-3 նախադասությամբ ներկայացնել կազմակերպության գործունեությունը:
Փաստաթղերը կարող եք ուղարկել sales@massaca.net է-փոստի հասցեին՝ Non profit hosting վերնագրով, կամ ուղարկել փոստային հասցեով՝ Հայաստան, 0001, Երեւան, Նալբանդյան փ., 110-17:

www.Massaca.net
+374 10 520211
sales@massaca.net

http://itarmenia.net/news/1752.html