PDA

Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի փոխակերպումներ հանրածանոթ գրականությունից



Արևածագ
11.08.2011, 11:33
Այս փոխակերպումները ֆեյսբուքում է աչքովս ընկել, ընկերներիցս մեկի էջում: Որովհետև այսքանը հաստատ մի մարդու հորինածը չի կարող լինել, այլ սոսկ հավաքածու է, այդ պատճառով էլ հեղինակին չեմ նշում: Կարդալուց իմ տրամադրությունն ահագին բարձրացել էր, ուզում եմ, որ ձերն էլ լավանա: ;)


Գնացքները մինչև քանի՞սն են աշխատում: Աննա

Սաունայում եմ: Նեսո

Տղեք, շուկայում եմ, ձեզ ի՞նչ բերեմ, քյարփի՞նջ, թե՞ գիպսակարտոն:Նուֆ-Նուֆ

Վասիլիսա ջան, յոթ սարը անցա, մնաց յոթ ծովը: Իվանուշկա

Հորս արև՝ պսակված չեմ, մատանին կապ չունի: Ֆրոդո

Բաժանորդը խնդրում է զանգահարել իրեն: Փանջունի

Հեղինե, ու՞ր մնացիր: Հենց հիմա հել արի տուն, թե չէ վատ կլինի:Մենելաոս

Ախպերս որ իմացավ՝ թքում ենք: Անուշ

Պարիս, վիագրան պրծել ա, մի կերպ յոլա գնա: Ափրոդիտե

Չեմ կարա, ապեր, իրիկունը պարսիկ ընգերներիս հետ եմ պայմանավորված: Վասակ

Կգնեմ աթոռներ: Օստապ

Էսօր կրակ վառելու հավես չկա, լողա կղզու ուղղությամբ: Թամար

Էշ ե՞ս, արա, ասում եմ՝ պոչդ Բու՛ն ա վիզ դրել: Վինի

Էդ ու՞ր թռար: Դեդալոս

Հեսա կնգաս կասեմ՝ դուռը կբացի: Իշխան Թաթուլ

Ք...քմեջ եք արել սաղ: Հերակլես

Մաման խփնվել ա, հայելիների հետ ա խոսում-մոսում: Ճերմակաձյունիկ

Պապ, ձուկն ու հացը հերիք չեն անում, ի՞նչ անեմ:Քրիստոս

Ցուլը թելը պոկեց, պլան Բ կա՞: Թեսևս

Խառն եմ, ախպերս, էն ոչխարների հոտը սաղ գյուղին կերավ: Սասունցի Դավիթ

Ուղիղ ժամը յոթին լինես դահլիճի մեջտեղը, էղա՞վ, արա: Մինոտավրոս

Տրամվայի եմ սպասում: Բեռլիոզ

Հիվա՛նդ աննասուն: Այբոլիտ

Էդ մուզիկայի ձենը իջացրե՛ք, զզվցի՛ք արդեն, սաղ օրը քեֆ եք անում: Հարուն Ալ Ռաշիդ

Հեսա գալիս եմ, պապ: Հիսուս

Պապայից պրծա, մնաց մաման: Սամվել

Տղեքով իջնում ենք Հովազաձոր, իրիկվա յան տունը կլինենք: Հասո

Երկաթը տաք-տաք են ծեծում։ Աշոտ երկաթի զոքանչ

Malxas
11.08.2011, 11:49
Հիսուսի մասին հումորը անհաջոր էր, մյուսները լավն էին…

CactuSoul
11.08.2011, 15:44
Հայկօն մի ժամանակ գրել էր սրանք «Սրամտքեր (http://www.akumb.am/showthread.php/17-%D5%8D%D6%80%D5%A1%D5%B4%D5%BF%D6%84%D5%A5%D6%80?p=1823328#post1823328)»-ում )

Արևածագ
11.08.2011, 17:36
Հայկօն մի ժամանակ գրել էր սրանք «Սրամտքեր (http://www.akumb.am/showthread.php/17-%D5%8D%D6%80%D5%A1%D5%B4%D5%BF%D6%84%D5%A5%D6%80?p=1823328#post1823328)»-ում )

Հըմ :think , հետաքրքիր բացահայտում է, բանն այն է, որ այս ցանկը հրապարակողին նույնիսկ հարցրել եմ, թե որտեղի՞ց այս հավաքածուն: Ահա բառացի պատասխանը.

«Խառը՝ իմը, կայքերից, գրականությունից... »:

Դու մի ասա... Բայց ոչինչ, շատերը կլինեն, որ ինձ նման կարդացած չէին լինի: Համ էլ այստեսակ թեման կարող է շարունակություն ունենալ:

CactuSoul
11.08.2011, 19:22
Բայց ոչինչ, շատերը կլինեն, որ ինձ նման կարդացած չէին լինի:
…բայց շնորհակալություն հայտնած կլինեին;):))
(:tomato)

Կուզեի շարունակություն լիներ, լավն են շատ:)

Աթեիստ
11.08.2011, 20:21
Հիսուսի մասին հումորը անհաջոր էր, մյուսները լավն էին…

-1
ԻՄՀԿ ամենահաջողներից էին։

Հայկօ
11.08.2011, 20:52
Ինչպես ասում էր Չեշիրյան Կատուն՝ )))))))))))))))))))))))))):

Մի փոքրիկ բացատրություն. ամենահիմնական, առանցքային ու կայֆ բանը մոռացել եք նշել: Սրանք ոչ թե «զվարճալի փոխակերպումներ են», այլ գրական հերոսների SMS-ներ :)):


Հըմ :think , հետաքրքիր բացահայտում է, բանն այն է, որ այս ցանկը հրապարակողին նույնիսկ հարցրել եմ, թե որտեղի՞ց այս հավաքածուն: Ահա բառացի պատասխանը.

«Խառը՝ իմը, կայքերից, գրականությունից... »:

Դու մի ասա... Բայց ոչինչ, շատերը կլինեն, որ ինձ նման կարդացած չէին լինի: Համ էլ այստեսակ թեման կարող է շարունակություն ունենալ:

Եթե խնդրեմ, կհարցնե՞ս, թե հատկապես որոնք են իրենը, ու թե ինչու է մի մասը ջնջել:


Թույն կայֆ էր, ընգեր, կարգին բացում ա: Սաքո
ՀԱ՛: ԵՎ Ե՛Ս: Բրուտոս
Թողեք հանգիստ քնեմ, աննասուննե՛ր: Գեղեցկուհի

Էստեղ չգրվածներից էս երեքը շատ եմ սիրում :)):

Բախտը դեռ սենց դաժան կատակ չէր արել հետս: Բայց փոխարենը իմացա, որ աշխարհը կլոր է, ու լավություն արա՝ ջուրը գցիր, մի օր կչոքի բկիդ :)): Ինչպես նաև ինձ համար բացահայտեցի շնորհակալությունների զարմանահրաշ մեխանիկան :D:

Հ.Գ. Մի մասը թարգմանել եմ, մյուս մասը՝ երկնել: Եկեք միասին շարունակենք SMS-ների թեման :):

Հայկօ
11.08.2011, 21:21
Որովհետև այսքանը հաստատ մի մարդու հորինածը չի կարող լինել, այլ սոսկ հավաքածու է, այդ պատճառով էլ հեղինակին չեմ նշում:

Մոռացա ասել. էս մասը նե՜նց դուրըս եկավ... :))

Արևածագ
11.08.2011, 22:43
Նոր տեսա, որ Հայկօյի գրառման տակ ես էլ եմ շնորհակալություն հայտնել: :)) Հիշողությանս քմահաճույքները...:oy

Հայկօ, այլևս էդ մարդուն ոչ մի բան չեմ ուզում հարցնել, նա ինչ որ զինվորական համակարգում վարչության բաժնի պետ է, առերեսումներն էլ ինձնից շատ հեռու են: Ուրախացիր, որ արածդ մարդկանց այնքան դուր է գալիս, որ վերցնում են, իրենցով անում, աշխարհն էլ փոքր է՝ ստի ոտքերը շուտ են հոգնում: ;)
Ավելի լավ է նորերը գրիր՝ վայելենք:

Freeman
11.08.2011, 22:49
Դե ես թռա,Չուկն եկավ: Թեմա

Հ.Գ. չէի տեսել,որ վերննագրում գրական հերոսներ բառակապակցությունը կա,աչքիս մինչև Չուկի գալը ես թռնեմ Freeman :D

Հայկօ
11.08.2011, 23:01
Ավելի հետաքրքիր ա մի քիչ երևակայել, թե մտացածին գրական հերոսները ինչ SMS-ներ կգրեին ;): Ասենք՝ Կառլսոնը, Կռնատ աղջիկը, Նիլսը, Անբան Հուռին, Դոն Կիխոտը, Գնդլիկ-Բոքոնիկը... :))

Freeman
11.08.2011, 23:04
Առաջարկում եմ գրական հերոսների հետ կապված սահմանափակումը հանել

Freeman
11.08.2011, 23:05
Ավելի հետաքրքիր ա մի քիչ երևակայել, թե մտացածին գրական հերոսները ինչ SMS-ներ կգրեին ;): Ասենք՝ Կառլսոնը, Կռնատ աղջիկը, Նիլսը, Անբան Հուռին, Դոն Կիխոտը, Գնդլիկ-Բոքոնիկը... :))
Ես էլ գիտեի Վինին հնարովի ա :(

Արևածագ
11.08.2011, 23:16
Տաքսի սերվիսից ա՞... Մի հատ տաքսի ճամփեք: Չացկի

Հայկօ
11.08.2011, 23:25
Սաղդ աննասուն եք, իմ արև: Մաուգլի

Հայկօ
12.08.2011, 00:08
էլի sms-ներ.


Կներես, մամ, էլ կեսգիշերից հետո տուն չեմ գա: Շունչս կտրվում ա դդումի մեջ, հանեք, էլի: Մոխրոտիկ

Էս կոշիկները հորինողի տիրոջ հերն եմ անիծել: Կոշկավոր կատու

Ինչքան փող կա՝ սաղ դոլար սարքի, ԿԲ-ի հետ արդեն խոսացել եմ: Կոմս Մոնտե-Քրիստո

Սանչո ջան, էս խելառիդ ասա թող յան տա, ես հողմաղաց եմ: Հողմաղաց

Էդ մալյառին որտեղ բռնեմ մորթելու եմ, հորս արև: Կապույտ Մորուք

Պապ, ավտոյի բանալիները քցի, էլի: Ֆաետոն

Սաղ ջանս կտոր-կտոր ա լինում: Ֆրանկեյնշտեյն

Էկա հասա ըտեղ՝ սաղիդ լացացնելու եմ: Չիպպոլինո

Դուդուկիս մենակ ինը ծակն էր պակասում: Նիլս

Գժի տեղ են դրել ինձ, շան տղա ըլնեմ: Համլետ

Հերթով, հերթով. քնաբերը հլը ահագին կպահի: Յոթ թզուկներ

Սահմանը անցնում եմ, բագաժիս մեջ սունկ են գտել, ի՞նչ անեմ: Ալիսա

Բա որ մյուս փայտիկս տեսնես: Հարրի

ԱԱԱԱԱԱԱԱԱաաաաաաաԱԱԱաաաաաԱԱԱԱԱԱԱԱաաաա՜: Տարզան

Varzor
12.08.2011, 09:37
Այ կնիկ, ասի գնանք Ջերմուկ, չէ "Ծով եմ ուզում" Նոյ
Տղերքի հետ եմ, խաշի ենք, էսօր չեմ գա, չսպասեք: Նոյի ագռավ
SAS-ում նայեցի` բալ չկար, City մտնեմ? Գիքոր
Հոպար Օհան, զանգի քեռուն, ստե Մելիքի պադվալն եմ, րոպե չունեմ Սասունցի Դավիթ
Սաթո, եթե հերդ չի տալիս, ես իմ ձևով կանեմ Արտավազդ
Տղերք, հասեք, խփում են, Խոսրովի անտառում եմ Վագրենավոր
Մամ, էլի Էլթոն Ջոնի վախտ բռակ նետ ընկավ ձեռս Քուպիդոն
Քեռ, մի հատ Վիկիում նայի ասա` "Առյուծը" ոնց ա ուտում? Մեծ Մհեր
Բա որ ասում էի Նոստրադամուս
Տղերք, էլի ունեք էդ բոմբից?, գիրքս կիսատ ա մնում Հովհան
Կռո, թռի պառավը եկավ Չեբուրաշկա
Մամ խնդրում եմ, էս անգամ սպիտակը դնեմ էլի Կարմիր գլխարկ
Սուսեք, թռած եմ Գագարին
Հեռախոսս կլիցքավորես? Նեո
Ձի, ձի, փայտե ձի ... Ոդիսևս

Skeptic
12.08.2011, 09:48
Աղջի´, ընկերներիս ազատի, թե չէ հարցերդ կլուծեմ: Ոդիսևս

:nea

John
12.08.2011, 10:00
I'll be back :B Խ.Աբովյան

Varzor
12.08.2011, 10:14
Տղերք, փղերից ոնց եք? Վարդան Մամիկոնյան
Ար մի հատ նորից ճշտեք, էդ 300 հոգին հաստատ ախալքալակցիք չեն? Քսերքսես
Ախպերս, խի ես բորբոքվում, արի եկրխոսենք Մսրա Մելիք
Օրենքի "թող սարերը ձորերից բարձր լինեն" կետը լրացնել` "իսկ ձորերը սարերից ցածր լինեն": Նազար 1-ին
Սերժ ջան, էս ինչ հաշիվա? քաղաքիս պատերի տակ լիքը հույն ա հավաքվել ու գոռում են ... Լևոն-Լևոն: Պրիամոս
Դավիթ, էդ ջորին բրախի, հոպարից հորդ Ռենջի բանալիները ուզի Պառավ
Արա, էս խնձորի գները ուր են հասել? Հերակլես
Դե եկեք ասեմ Բրյուս ԼԻ
Արա դե, մեռա ասելով ... Ջորդանո Բրունո
Կարլ, Մարքսը Ֆրիդրիխենց տունն ա Էնգելս
Էն վրացիքի վրա մի փոստ չկապենք? Մաշտոց
Ծնունդիս ծով էի Վահագն

Freeman
12.08.2011, 11:20
Մանր չունեմ: Տաքսիստ 1

Էլի սե՜քս :( լավ,բայց հետդ շոկոլադ կբերես Artgeo

Ախչի, Լ-ի անունը կնայես: Կիռա

Հորս արև պտտվում ա: Գալիլեո

Ժողովուրդ,դուք էլ է՞ք պարապ,եկեք էս ջահելներին լխկենք,տանենք քաղմաս, շեֆը TV-ով մի բան կասի: մեն... էէէէ ոստիկանության աշխատակիցներ

Ես էլ մանր չունեմ: Տաքսիստ 2
Կասեք թող էդ տասերկու հոգին ինձ էլ բացատրեն,էլի: Էյնշտեյն

Կռուտիտի ջանը սաղ: Գալիլեո

Ախպոր պես մի հատ էլ գերմանացի ուղարկեք: Դև

Մոտս ունայնություն ա,մի երկու կոպեկ ուղարկեք: Սողոմոն

Ես էլ տալու չունեմ: տաքսիստ 3

Զատո ես գ+-ում իրանցից շատ ընկեր ունեմ: Ցուկերբերգ

Mi hat taza saytem bacel mti akumb.am,@tex a, du el bac liq@ animast orenqner kan bayc hesa khamozenq kpoxen: Օդնոյամոլ

Ոնց-որ միշտ՝ զրուցարանում եմ: Վիստ

Գորդո՞ն, բա ես ու՞ր էիր 15 տարի ա: Իլայ Վենս

Adam
12.08.2011, 13:39
սենց բան մենակ հարյուր տարին մեկ կտենաս... - Ուրսուլա
տո նա՞ ում շունն ա է՜... Բասկերվիլ
աշոտ երկաթի վերադարձը - Տերմինատոր 5
տեսա՞ր որ օրիենտացիայիս մասին տենց էլ խոսք չգնաց... - Ալբուս
"I see dead people" - Սովետաշենցի մանչուկ
էժա՜ն կատունե՜ր... իրենս իսկ ափսեներով... - Ամբրիջ
այսօրվա նոր, թարմ քֆուրներ... - Վահրամ
"...ես կռիսների հետ գործ չեմ բռնում..." - Հովիկ
վերջապես սովորեցի թքած ունենալ ամեն ինչի վրա... - Ռոզա
աղանդները որոշել են հացս կտրեն... - Գարեգին

Էլիզե
12.08.2011, 15:37
-Էհ, ահա թե ինչ է լինում մուրաբայի բանկայի և վինտիլյատորի ամուսնությունից,- տխուր ասաց Կառլսոնը:

Արևածագ
09.07.2012, 19:00
Հիշու՞մ եք, որ այս թեման բացելիս գրել էի, թե ֆեյսբուքի ընկերներիցս մեկն է դնում իր պատին: Ու իմ հարցին պատասխանել էր, թե իր հորինածներն են:
Եկա ասեմ, որ այդ նույն մարդն իր թեկնածությունը դրել էր ԱԺ ընտրություններին, չանցավ, բայց Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո նորից ակտիվացել է:
Ցավում եմ, որ սրա նմանները, որ մանրուքներում անգամ ստում են, պիտի սողոսկեն ու սողոսկում են խորհրդարան: :(