PDA

Դիտել ողջ տարբերակը : AM/PM. հայերեն համարժեք

Chuk
11.08.2011, 11:15
Օրվա ժամերը նշելու երկու հիմնական տարբերակ կա.
24 ժամանոց տարբերակ
AM/PM տարբերակ
AM/PM տարբերակում օրվա ժամերը կիսվում են երկու հավասար մասի՝

Մինչ կեսօր (լատիներեն՝ Ante Meridiem), 24 ժամանոց համակարգի 00:00-ից մինչև 11:59-ը,
Կեսօրից հետո (լատիներեն՝ Post Meridiem), 24 ժամանոց համակարգի 12:00-ից մինչև 23:59-ը:
Ստորև բերում եմ նաև համապատասխանեցման աղյուսակը.

24 ժամանոց տարբերակ

AM/PM տարբերակ

00:00 (կեսգիշեր)

12:00 AM (կեսգիշեր)

01:00

1:00 AM

02:00

2:00 AM

03:00

3:00 AM

04:00

4:00 AM

05:00

5:00 AM

06:00

6:00 AM

07:00

7:00 AM

08:00

8:00 AM

09:00

9:00 AM

10:00

10:00 AM

11:00

11:00 AM

12:00 (կեսօր)

12:00 PM (կեսօր)

13:00

1:00 PM

14:00

2:00 PM

15:00

3:00 PM

16:00

4:00 PM

17:00

5:00 PM

18:00

6:00 PM

19:00

7:00 PM

20:00

8:00 PM

21:00

9:00 PM

22:00

10:00 PM

23:00

11:00 PM

Մենք, կարծես թե, առավել հակված ենք գրավոր տեքստում կիրառել 24 ժամանոց տարբերակը, իսկ բանավոր խոսքում AM/PM տարբերակը, բայց ոչ թե AM և PM հապավումների կիրառությամբ, այլ այսպես՝ «գիշերվա 3-ն է», «առավոտյան 10-ն է», «ցերեկվա 2-ն է», «երեկոյան 8-ն է»: Փաստորեն թվանշային բաժանումը նորից 12 ժամյա է, բայց անվանումներում ավելի շատ ենք հաշվի առնում օրվա պահը:

Բայց շատ դեպքերում ստիպված ենք օգտագործել բաժանման AM/PM տարբերակը: Օրինակ համակարգչային ծրագրերի ու համակարգերի հայերեն թարգմանության դեպքում:

Մինչև հիմա մշտապես կիրառել եմ այդ դեպքերում լատինատառ AM/PM-ը, և, ենթադրում եմ, որ այդպես էլ շարունակելու եմ: Բայց մտածեցի, որ գուցե ավելի հետաքրքիր առաջարկներ կլինեն:

Մասնավորեցնեմ, որ նման համակարգերի թարգմանությունների ժամանակ «ցերեկվա 2», «երեկոյան 8» տարբերակները չեն կարող գործել: Ունենք «թիվ բառ» տարբերակ, որտեղ «թվի» փոխարեն գրվելու է տվյալ ժամը՝ 12 ժամանոց տարբերակով, «բառ»-ի փոխարեն AM և PM-ին համարժեք բառեր: Անհրաժեշտ է, որպեսզի գրված տեքստը լինի պարզ ու հասկանալի, մասնավորապես վերցնել ու «Մինչև կեսօրը» դարձնել «ՄԿ» հապավում, իսկ «Կեսօրից հետոն»՝ «ԿՀ» հապավում կարծում եմ, որ խիստ աննպատակահարմար կլինի՝ անհասկանալիության պատճառով: Եթե այսօր կան մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվում AM-ը մինչև կեսօրվա ժամն է, թե կեսօրվանից հետոյվա, ապա նման տիպի հապավումների դեպքում մեծամասնությունը չեն հասկանա, թե ինչի մասին է խոսքը:

Առաջարկներ և կարծիքներ ունե՞ք:

Rammstein
11.08.2011, 11:38
Բայց շատ դեպքերում ստիպված ենք օգտագործել բաժանման AM/PM տարբերակը: Օրինակ համակարգչային ծրագրերի ու համակարգերի հայերեն թարգմանության դեպքում:

Բարեբախտաբար համակարգչային ծրագրերը մեծ մասամբ հնարավորություն են ունենում ընտրելու 12 կամ 24 ժամանոց համակարգերից մեկը: Ես միշտ ընտրում եմ 24 ժամանոցը ու դեռ չի եղել, որ համակրագչում կամ ինչ-որ այլ սարքի մեջ ստիպված լինեմ 12 ժամանոց համակարգն օգտագործել:

Մինչև հիմա մշտապես կիրառել եմ այդ դեպքերում լատինատառ AM/PM-ը, և, ենթադրում եմ, որ այդպես էլ շարունակելու եմ: Բայց մտածեցի, որ գուցե ավելի հետաքրքիր առաջարկներ կլինեն:

Մասնավորեցնեմ, որ նման համակարգերի թարգմանությունների ժամանակ «ցերեկվա 2», «երեկոյան 8» տարբերակները չեն կարող գործել: Ունենք «թիվ բառ» տարբերակ, որտեղ «թվի» փոխարեն գրվելու է տվյալ ժամը՝ 12 ժամանոց տարբերակով, «բառ»-ի փոխարեն AM և PM-ին համարժեք բառեր: Անհրաժեշտ է, որպեսզի գրված տեքստը լինի պարզ ու հասկանալի, մասնավորապես վերցնել ու «Մինչև կեսօրը» դարձնել «ՄԿ» հապավում, իսկ «Կեսօրից հետոն»՝ «ԿՀ» հապավում կարծում եմ, որ խիստ աննպատակահարմար կլինի՝ անհասկանալիության պատճառով: Եթե այսօր կան մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվում AM-ը մինչև կեսօրվա ժամն է, թե կեսօրվանից հետոյվա, ապա նման տիպի հապավումների դեպքում մեծամասնությունը չեն հասկանա, թե ինչի մասին է խոսքը:

Առաջարկներ և կարծիքներ ունե՞ք:

Չի բացառվում, որ ՄԿ-ն ու ԿՀ-ն կհասկացվի նաեւ որպես «Մինչեւ կեսգիշեր» ու «Կեսգիշերից հետո» ու տենց խառնաշփոթ կառաջանա :)): Բացի այդ, եթե ոմանց հարմար է 12 ժամանոց տարբերակը, ապա հաստատ այդ մարդիկ սովոր են AM, PM-ին ու իրենց ավելի հեշտ կլինի սովորացնել 24 ժամանոց համակարգին, քան ՄԿ, ԿՀ կամ ինչ-որ ուրիշ հապավումների: :)

Էնպես որ, թարգմաները սխալ եմ համարում:

Chuk
11.08.2011, 11:52
Բարեբախտաբար համակարգչային ծրագրերը մեծ մասամբ հնարավորություն են ունենում ընտրելու 12 կամ 24 ժամանոց համակարգերից մեկը: Ես միշտ ընտրում եմ 24 ժամանոցը ու դեռ չի եղել, որ համակրագչում կամ ինչ-որ այլ սարքի մեջ ստիպված լինեմ 12 ժամանոց համակարգն օգտագործել:

Չի բացառվում, որ ՄԿ-ն ու ԿՀ-ն կհասկացվի նաեւ որպես «Մինչեւ կեսգիշեր» ու «Կեսգիշերից հետո» ու տենց խառնաշփոթ կառաջանա :)): Բացի այդ, եթե ոմանց հարմար է 12 ժամանոց տարբերակը, ապա հաստատ այդ մարդիկ սովոր են AM, PM-ին ու իրենց ավելի հեշտ կլինի սովորացնել 24 ժամանոց համակարգին, քան ՄԿ, ԿՀ կամ ինչ-որ ուրիշ հապավումների: :)

Էնպես որ, թարգմաները սխալ եմ համարում:

Ռամշ, մի քանի անհամաձայնություն ոչ թե եզրահանգմանդ, այլ հնչեցրածդ մտքերին.

1. Բոլոր համակարգերը չեն, որ տալիս են ժամային տիպն ընտրելու հնարավորություն՝ առնվազն սովորական օգտագործողի մակարդակով,
2. Գրառմանդ մեջ կարծես անտեսվում են այն մարդիկ, ովքեր անգամ համակարգում նման հնարավորության առկայության դեպքում չգիտեն դրա գոյության մասին, չգիտեն փոխելու ձևը: Ավելին, խիստ հավանական է, որ փոխել չկարողացողների մեջ լինեն հենց այն մարդիկ, ովքեր չգիտեն AM և PM-ի նշանակությունը,
3. Իմ գրառման ողջ իմաստը հենց էն ա, որ եթե հնարավոր լինի գտնել համարժեքներ, որոնք խառնաշփոթ չեն առաջացնի, ապա կարելի է փոխել: Ինքս էլ գրել եմ, որ «ՄԿ» ու «ԿՀ» տիպի տարբերակները խիստ աննպատակահարմար են՝ անհասկանալիության պատճառով: AM-ն ու PM-ը որևիցե հայերեն տարբերակով փոխել նպատակահարմար կհամարեմ միայն այնպիսի տարբերակների առկայության դեպքում, որոնք ցանկացած հայերեն իմացող նայելով, կարդալով կհասկանա, թե խոսքն ինչի մասին է:

Rammstein
11.08.2011, 12:32

1. Չեմ բացառում, որ կան, բայց վստահ եմ, որ շատ չեն:
2. Հա, տենց մարդկանց անտեսեցի, բայց քիչ չեն մարդիկ, որ փոխելու ձեւը չգիտեն, բայց AM, PM-ը գիտեն, իսկ դրանց հայերեն տարբերակները, ինչքան էլ լավն ու հասկանալի ուզում ա լինի, խորթ կլինեն էդ մարդու համար: Եսի՞մ…
3. Գուցե հնարավոր ա տենց համարժեքներ գտնելը: Օրինակ՝ կարելի ա AM-ն ու PM-ը դարձնել համապատասխանաբար
ա) «ԱՌ» «ԵՐ», այսինքն՝ առավոտյան ու երեկոյան: Բայց սենց էլ «ԵՐ»-ը ժամացույցի կողքը կարող ա երկուշաբթիի հետ խառնվի:
բ) «ԱԿ» ու «ԵԿ»՝ առաջին կես ու երկրորդ կես:
Բայց մեկ ա, փոխելը նպատակահարմար չեմ համարում, որտեւ սա ա ընդունված ձեւը:

ars83
11.08.2011, 13:19
Առաջարկներ և կարծիքներ ունե՞ք:

Կարելի է թարգմանել ՄԱ՝ միջօրեից առաջ և ՄՀ՝ միջօրեից հետո։ Կարելի է կիրառել նաև արդեն շրջանառվող՝ տարեթվերի սահմանազատման համար կիրառվող ՆՔ (Նախքան Քրիստոս) և ՔՀ (Քրիստոսից հետո) հապավումների նմանությամբ, ՆՄ (Նախքան միջօրե), ՄՀ (միջօրեից հետո) զույգը։

...կարծում եմ, որ խիստ աննպատակահարմար կլինի՝ անհասկանալիության պատճառով
Ինչպես ցանկացած նոր բառի կամ հապավման դեպքում սկզբում անհասկանալի կլինի, հետո աստիճանաբար կսկսեն կիրառել և կսովորեն։

Chuk
11.08.2011, 13:31
ա) «ԱՌ» «ԵՐ», այսինքն՝ առավոտյան ու երեկոյան: Բայց սենց էլ «ԵՐ»-ը ժամացույցի կողքը կարող ա երկուշաբթիի հետ խառնվի:
բ) «ԱԿ» ու «ԵԿ»՝ առաջին կես ու երկրորդ կես:
Բայց մեկ ա, փոխելը նպատակահարմար չեմ համարում, որտեւ սա ա ընդունված ձեւը:
Մի հատ էլ «դիտողություն»: Գուցե էդ իմ մեղքով ա: Համակարգերի մի մասում կարող են լինել տառային սահմանափակումներ, բայց ոչ բոլորում: Ու որոշ դեպքերում գուցե կիրառելի կլինի նաև ոչ հապավումային տարբերակը: Ասենք

4:00 (ցերեկ)
4:00 (գիշեր)

Ես էս տարբերակն էլ էդքան հարմար չեմ համարում, բայց կարծիքներ կուզեի լսել:

Chuk
11.08.2011, 13:32
Ինչպես ցանկացած նոր բառի կամ հապավման դեպքում սկզբում անհասկանալի կլինի, հետո աստիճանաբար կսկսեն կիրառել և կսովորեն։
Համաձայն եմ, բայց տենց հնարավորություն, կարծում եմ, կարելի ա առաջարկել միայն ու միայն խիստ լավ տարբերակների համար :)

ars83
11.08.2011, 14:21
Համաձայն եմ, բայց տենց հնարավորություն, կարծում եմ, կարելի ա առաջարկել միայն ու միայն խիստ լավ տարբերակների համար :)
Ի՞նչ չափանիշներով է որոշվում տարբերակի լավ կամ վատ լինելը: Ինձ թվում է՝ միայն գործածության տևողոթյամբ: Քանի որ տվյալ դեպքում որևէ տարբերակ, որ ունի կիրառության՝ 0-ից մեծ տևողություն, չկա, ուստի այդ չափանիշը ևս կիրառելի չէ: Ուրեմն ընդունելի է ցանկացած տարբերակ, որը բավարարում է քո նշած «թիվ բառ» չափաձևին: Որոշ համակարգերում, օրինակ ՖԲ-ում, «բառի» երկարությունը սահմանափակվում է 2 տառով, ուստի, ավելի լայն տեղափոխելիություն ապահովելու համար չափանմուշը կարելի է ձևափոխել «երկնիշ-թիվ:երկնիշ-թիվ երկտառ-հապավում» տեսքի:

AM և PM տարբերակները ի սկզբանե դժվարամատչելի են (քանի որ գալիս են այսօր չօգտագործվող լեզվից), բայց ընդունված (= լա՞վ):

Chuk
11.08.2011, 14:49

Չափանիշները բազում են, այդ թվում.
1. Ընտրվող տերմինը պետք է հնարավորինս լավ ներկայացնի թարգմանվող տերմինի իմաստը,
2. Պետք է համապատասխանի լեզվի առանձնահատկություններին,
3. Պետք է ըմբռնելի լինի հանրության, օգտագործողի համար,

Սրանք հնարավորինս օբյեկտիվ չափանիշներն էին: Բայց դեռ կան սուբյեկտիվները, որոնք թերևս առավել կարևոր են, այդ թվում պետք է ԻՆՁ դուր գա: Անշուշտ ինձ դուր գալը բավարար չէ, ու ահա երբ այդ թարգմանությունը բացի ինձնից դուր եկավ նաև N թվով մարդու, արդեն բավականին մոտենում է օբյեկտիվ չափանիշին: Ավելին, եթե N թվով մարդու դուր եկավ ու ԻՆՁ դուր չեկավ, միևնույն է, արդեն մոտեցած է լինում օբյեկտիվ չափանիշին ու հայտ է ներկայացնում կիրառելի դառնալու:

Հիմա կոնկրետ քո բերած տարբերակները՝ «ՄԱ»-ն, «ՄՀ»-ն, «ՆՄ»-ն ու «ՄՀ»-ն, իմ կարծիքով, չի բավարարում նշված պայմաններին: Սկսած նրանից, որ քանի դեռ հստակ չի ասվել թե որ բառերի առաջին տառերն են, այն լավ չի ներկայացնում թարգմանվող տերմինի իմաստը, քանի որ դժվար կռահելի է, թե ինչ բառերի առաջին տառեր են: Սրա պատճառներից մեկը «միջօրե» բառի ներկայումս ոչ լայն կիրառությունն է:

Եթե ես որևէ տեղ կարդայի «10:13 ՆՄ», ապա մտքիս ծերով անգամ չէի անցկացնի, թե ինչի մասին է խոսքը: Մինչդեռ որտեղ էլ որ կիրառենք, կողքը բացատրությունը գրել չենք կարող:

ars83
11.08.2011, 16:17
Չափանիշները բազում են, այդ թվում.
1. Ընտրվող տերմինը պետք է հնարավորինս լավ ներկայացնի թարգմանվող տերմինի իմաստը,
2. Պետք է համապատասխանի լեզվի առանձնահատկություններին,
3. Պետք է ըմբռնելի լինի հանրության, օգտագործողի համար,

Հիմա կոնկրետ քո բերած տարբերակները՝ «ՄԱ»-ն, «ՄՀ»-ն, «ՆՄ»-ն ու «ՄՀ»-ն, իմ կարծիքով, չի բավարարում նշված պայմաններին: Սկսած նրանից, որ քանի դեռ հստակ չի ասվել թե որ բառերի առաջին տառերն են, այն լավ չի ներկայացնում թարգմանվող տերմինի իմաստը, քանի որ դժվար կռահելի է, թե ինչ բառերի առաջին տառեր են: Սրա պատճառներից մեկը «միջօրե» բառի ներկայումս ոչ լայն կիրառությունն է:
Ընդգծված մասը, թերևս, հիմնական և ամենածանրակշիռ պատճառն է: Թերևս, ավելի հասկանալի կլինի ՆԿ, ԿՀ զույգը: Բայց լավ կլիներ, որ այս գեղեցիկ բառը՝ միջօրեն, լայն կիրառություն գտներ նաև այս հապավման շնորհիվ:

Եթե ես որևէ տեղ կարդայի «10:13 ՆՄ», ապա մտքիս ծերով անգամ չէի անցկացնի, թե ինչի մասին է խոսքը:
«ՆՔ», «ՔՀ» հապավումների հետ զուգահեռները պետք է որ օգնեն հասկանալ: Բացի դրանից, «Ն-» և «-Հ» ձևերի կիրառումը համահունչ ու ամբողջական կլինի ժամանակին (տարեթվերին) վերաբերող հապավումների արդեն իսկ գործածվող տարբերակների հետ:

Հ.Գ. Ես թեմայի հղումը կտեղադրեմ ՖԲ-ում, ինչպես նաև ՖԲ թարգմանիչների քննարկման անկյունում. միգուցե այնտեղ ևս հետաքրքիր առաջարկներ լինեն:

Chuk
11.08.2011, 16:29
«ՆՔ», «ՔՀ» հապավումների հետ զուգահեռները պետք է որ օգնեն հասկանալ:
Արս ջան, համաձայն եմ, որ «ՆՔ»-ն ու «ՔՀ»-ն ինչ-որ չափով կարող են օգնել հասկանալուն, բայց միայն մի պայմանով, եթե մարդուն ծանոթ է այդ համառոտագրությունը: Բայց ինձ թվում է, որ սա էլ արդեն հնացած ձև է ու շատերին անծանոթ: Հիմա առավել կիրառելի են «մ.թ.ա.» (մեր թվարկությունից առաջ) և մ.թ. (մեր թվարկության) ձևերը: Ես չեմ քննարկում, թե սրանցից որն է ավելի լավ, ավելի իմաստավորված տարբերակ, ուղղակի արձանագրում եմ, որ կարծես թե քո ասած տարբերակներն այժմ հնացած ու լայնորեն կիրառելի ձևեր չեն, հետևաբար նաև մարդկանց այդքան ծանոթ չեն:

Lem
11.08.2011, 16:30
Ինձ թվում է՝ տվյալ դեպքում ինչքան պարզ, այնքան լավ. ԿԱ (կեսօրից առաջ) եւ ԿՀ (կեսօրից հետո):

Chuk
11.08.2011, 16:37
Բայց լավ կլիներ, որ այս գեղեցիկ բառը՝ միջօրեն, լայն կիրառություն գտներ նաև այս հապավման շնորհիվ:
Միջօրե բառը կարող է այլ պատճառով էլ առավել ցանկալի լինել:
Ինչքան էլ որ ոմանք չգիտեն AM ու PM-ի նշնակությունը, մեծամասնությանը թերևս ծանոթ տարբերակ է: Ու առաջին հայացքից ընկալելի լինելու համար հայերեն հնարավոր համարժեքը ցանկալի կլիներ, որ նման լիներ սրան:

Իսկ այստեղ նմանության համար կարելի է կիրառել M և Մ տառերը, որոնք երկու դեպքում էլ կլինեին համառոտագրության վերջին տառը, օրինակ՝

AM-ի փոխարեն՝ ՄՄ (Մինչ Միջօրե)
PM-ի փոխարեն՝ ԵՄ (Ետ Միջօրե)

Այսպիսով կունենայինք AM/PM-ին համարժեք ՄՄ/ԵՄ

Lusina
11.08.2011, 17:06
Ինձ թվում է՝ տվյալ դեպքում ինչքան պարզ, այնքան լավ. ԿԱ (կեսգիշերից առաջ) եւ ԿՀ (կեսգիշերից հետո):
Ճիշտ է, խառնողը միշտ էլ կխառնի,( ինչպես օրինակ ես:oy), բայց եթե լիներ գիշեր և ցերեկ բառերից կրճատված ինչ-որ բան,ավելի հստակ կլիներ. Այնքան էլ գեղեցիկ չի , բայց ԳԺ և ՑԺ տարբերակների դեպքում , օրինակ ես, էլ չեմ խառնի:))

Chuk
12.08.2011, 09:45
Թեմային ավելացվել է բաց հարցում: Հիշեցնում եմ, որ «բաց» կոչվում են այն հարցումները, որոնցում երևում է, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել:

Rammstein
12.08.2011, 12:32
Մի հատ էլ «դիտողություն»: Գուցե էդ իմ մեղքով ա: Համակարգերի մի մասում կարող են լինել տառային սահմանափակումներ, բայց ոչ բոլորում:

Հա, ես մտածում էի` միայն երկու տառ ա հնարավոր գրել:

Ու որոշ դեպքերում գուցե կիրառելի կլինի նաև ոչ հապավումային տարբերակը: Ասենք

4:00 (ցերեկ)
4:00 (գիշեր)

Ես էս տարբերակն էլ էդքան հարմար չեմ համարում, բայց կարծիքներ կուզեի լսել:

Չէ, Չուկ, ցերեկով ու գիշերով բաժանել հնարավոր չի: Ժամը 23-ին ցերեկվա 11 ասելը, կամ ժամը 11-ին գիշերվա 11 ասելը աբսուրդ ա, իսկ ժամը 6-ի համար ցերեկ-գիշեր որոշել հնարավոր չի, քանի որ հավասարապես ա հեռացված կեօրից ու կեսգիշերից:
Առավոտ, իրիկուն բաժանումն ավելի խելքին մոտ ա, բայց սա էլ լիարժեք չի լինի, որտեւ ժամը 13-ին երեկոյան 1 ասելը կամ ժամը 0-ին առավորտվա 12 ասելը մի քիչ աբսուրդ ա, չնայած` տեսականորեն ճիշտ ա:

Մի տարբերակ էլ մտքովս անցավ. կարելի ա AM-ը դարձնել «Վաղ», իսկ PM-ը` «Ուշ»:
Բայց եթե ճիշտն ասեմ, ամենահասկանալին կլիներ ամենապարզ տարբերակը` «I կես», «II կես», կամ հայերեն` «Ա կես» «Բ կես»: :aha

Ձայնալար
12.08.2011, 14:10
Ցերեկ, Երեկո, Գիշեր, Առավոտ :aha