PDA

Դիտել ողջ տարբերակը : Լա Լիգա / La Liga (2011-2012)

Ապե Ջան
09.08.2011, 09:35
Ավարտելով «Լա Լիգայի 2010/2011թթ.» (Լա Լիգա / La Liga (2010-2011)) - ի առաջնությունը մի քանի ամիս առաջ, արդեն պատրաստվում ենք նոր՝ 2010-2011թթ. մրցաշրջանին: :)

Ամփոփլով Անցած մրցաշրջանը, պետք է նշեմ, որ մենք տեսանք գեղեցիկ հանդիպումներ, լավագույն թիմերի մասնակցությամբ, ինչպիսիք են՝ «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Վալենսիան», «Վիլիառեալը», «Սևիլյան», որոնք տեղ են զբաղցերել մրցաշարային աղյուսակի 1-5 - րդ հորիզոնականներում:

Անցած մրցաշրջանում բոլորի ուշադրության կենտրոնում երկու թիմեր էին՝ «Բարսելոնա - Ռեալ Մադրիդ»: Այդ դիմակայության ընթացքում երկրի առաջնությում ինչպես հայտնի է դեռ մի քանի տուր առաջ հաղթող ճանաչվեց «Բարսելոնան», և իր ուրույն տեղն գրավեց «Լա Լիգայի» 1-ին պատվավոր հորիզոնականում: «Բարսային» հետապնդող՝ «Ռեալ Մադրիդը» գրավեց երկրորդ հորիզոնականը:

«Լա Լիգայի» լավագույն՝ «1-ին դիվիզիոնում» հանդես եկով թիմերից 3-ը լքեցին լավագույն խումբը՝ «Դեպոռտիվո», «էռկուլես», «Ալմերիա», հետևաբար սբաղեցնելով՝ 18-19 և 20-րդ հորիզոնականները: Իսկ արդեն այս նոր մրցաշրջանում «Լա լիգային» միացավ ևս երեք թիմ, որոնք «2-րդ դիվիզոնում» զբաղեցրել էին 1-2 - րդ հորիզոնականները՝ «Բետիս» ու «Ռայո Վալենականո» ևս մեկ թիմ՝ «Գրանադան»:

Այս՝ 2011-2012թթ. նոր սկսվող մրցաշրջանից սպասելիքները շատ են: Ակնկալում ենք տեսնել գեղեցիկ ֆուտբոլ համաշխարհային աստղերի մասնակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ բազմաթիվ հաղթանականեր նոր մրցաշրջանում ձեր սիրելի թիմի հետ միասին:

Նոր մրցաշրջանի մասնակից թիմերը՝ «Ատլետիկ», «Ատլետիկո Մադրիդ», «Բարսելոնա», «Էսպանյոլ», «Խետաֆե», «Գրանադա», «Լևանտե», «Մալյորկա», «Մալագա», «Օսասունա», «Ռասինգ», «Ռայո Վալենկանո», «Բետիս», «Ռեալ Մադրիդ», «Ռեալ Սոսեյդադ», «Սարագոսա», «Սևիլյա», «Սպոռտինգ», «Վալենսիա», «Վիլիառեալ»:

Լեո
10.08.2011, 17:01
Նման հարցումների ձևակերպումները համարյա երբեք չեն համապատասխանում քվեարկության արդյունքներին:

Մի բան պարզ է. ցանկացած երկրպագու կարդում է` «Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն», բայց քվեարկում է «Ո՞ր թիմի երկրպագուն ես դու» սկզբունքով :))

Գործով վկա՝ սույն քվեարկության արդյունքները :))

Vaho
23.08.2011, 13:47
Ով? գիտի թե երբ է սկսվելու Լա Լիգան

Maxpayne
23.08.2011, 16:15
Ով? գիտի թե երբ է սկսվելու Լա Լիգան
Դեկտեմբերին իմ ախպեր: մոտավորապես ամսի 20-ից հետո....

John
23.08.2011, 16:29
Դեկտեմբերին իմ ախպեր: մոտավորապես ամսի 20-ից հետո....
ախպերս 1ին ու 2րդ տուրերը հետաձգվել ա, դեկտեմբերին ա լինելու, էդ չի նշանակում, որ դեկտեմբերից ա սկսվում :D ուղղակի 3րդ տուրից ա սկսվում)))

Maxpayne
23.08.2011, 21:01
ախպերս 1ին ու 2րդ տուրերը հետաձգվել ա, դեկտեմբերին ա լինելու, էդ չի նշանակում, որ դեկտեմբերից ա սկսվում :D ուղղակի 3րդ տուրից ա սկսվում)))
Ավելի լավ. իսկ երբ ա սկսվում առաջնությունը?

Vaho
26.08.2011, 18:22
Ավելի լավ. իսկ երբ ա սկսվում առաջնությունը?

Վաղվանից սկսվումա, գործադուլը դադարելա, Ռեալը կխաղա Սառագոսայի հետ ամսի 28-ին կիրակի օրը մեր ժամանակով 23:00-ին
2-րդ տուրիցա սկսվելու Լա Լիգան:

Maxpayne
26.08.2011, 20:40
Վաղվանից սկսվումա, գործադուլը դադարելա, Ռեալը կխաղա Սառագոսայի հետ ամսի 28-ին կիրակի օրը մեր ժամանակով 23:00-ին
2-րդ տուրիցա սկսվելու Լա Լիգան:
Դե լավ ա, կսկսենք ֆուտբոլից հաճույք ստանալ, թե չէ ինչ էր, ինչ ֆուտբոլ տենում էի մինչև վերջ նայում էի..;)

Altair
25.09.2011, 02:09
Լա Լիգաի ռմբարկուների ցուցակում Մեսսին ունի իր հաշվին 8 գնդակ, և բոլորը խաղային, իսկ Ռոնալդուն 7 գնդակ, որոնցից երեքը 11 մետրանոցից, իսկ այդ 11 մետրանոցներից մեկը անտեղի էր:

Լեո
25.09.2011, 20:04
5-րդ տուրում Լևանտեն 3-1 հաշվով հաղթեց Էսպանյոլին:

Կեցցե Լևանտեն, էս տարի դեռ չի պարտվել ու հիմա մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում ա:clap

John
25.09.2011, 20:29
Մի թիմ կա, Բ-ով է սկսվում անումը՝ բոլոր հետապնդողներից 1 խաղ քիչ է խաղացել, և այնուամենայնիվ 1ին տեղում է ... դիմավորեք՝ ԲԵՏԻՍ, թիմ՝ որ նոր է վերադարձել Լա-Լիգա...

Արծիվ
01.10.2011, 02:27
Լա Լիգաի ռմբարկուների ցուցակում Մեսսին ունի իր հաշվին 8 գնդակ, և բոլորը խաղային, իսկ Ռոնալդուն 7 գնդակ, որոնցից երեքը 11 մետրանոցից, իսկ այդ 11 մետրանոցներից մեկը անտեղի էր:
Կարճ ասած ուզում էիր ասել Մեսսին Ռոնալդոյից լա՞վ տղայա: Տենցա միշտ մեր թանը թթույա ձեր մածունից:
Հ. Գ.
Դե հասկացանք Մեսսի ջան հերիքա էլի զզվցրիք թողիք էլի, լավա է մեկը հայ չի մյուսը թուրք կամ էլ մեկը մորքուրիտ տղան մյուսն էլ հարևանի տղու քեռու աղջկա մարդու հոպարի աներձագը: :B

Altair
01.10.2011, 14:20

Ինչի տենց չի՞: Ուղղակի նախնտրում եմ, ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլից հասկացող մարդ, խաղային գոլեր, այլ ոչ թե 11 մետրանոց:
Հ.Գ. եթե քո եզրակացությունը ճիշտ լիներ ապա ամենա լավ տղեն Ռունին կլիներ 9 գոլով:))

Լեո
02.10.2011, 11:14
Հուրախություն Լա լիգայի սիրահարների՝ էս տարի ևս մեկ թիմ է միացել բարձր տեղերի համար պայքարին: Դա Մալագան է, որը բավականին ուժեղ կազմ է հավաքել:

Երեկ (01.10.2011) Մալագան սեփական դաշտում ընդունել էր Խետաֆեին: 75-րդ րոպեից սկսած Մալագան պարտվում էր 1-2 հաշվով, բայց կարողացավ 88-րդ և 90-րդ րոպեներին իրար ետևից 2 գնդակ ուղարկել Խետաֆեի դարպասն ու հաղթել 3-2 հաշվով:

Ընդ որում 90-րդ րոպեին Ժուլիո Բատիստայի խփած գոլը արժե նայել :B

http://www.youtube.com/watch?v=BgjSenfPgHQ

Ի դեպ այս խաղում 5 գոլերից 3-ը հեղինակեցին Ռեալի նախկին ֆուտբոլիստները՝ Խետաֆեի կազմում Պեդրո Լեոնը և Մալագայի կազմում Ռուդ վան Նիստելռոյն ու Ժուլիո Բատիստան:

Այս պահին Մալագան 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան կարող են շրջանցել Բետիսը, Բարսելոնան, Լևանտեն ու Սևիլիան, որոնք մեկ խաղ պակաս են անցկացրել:

Հ.Գ. Մալագա՛, առա՛ջ :ok

Նաիրուհի
23.10.2011, 02:01
Ահա և Բարսելոնան կորցրեց առաջին միավորները սեփական դաշտում։ Իսկապես Սևիլիան այս խաղում պարտության արժանի չէր։ Բայց ուզում եմ արտահայտել ոչ թե/ոչ միայն ուրախությունս Ռեալի հոյակապ հաղթանակի և առաջին տեղում հայտնվելու համար, այլ/այլև հիացմունքս Սևիլիայի դարպասապահ Խավի Վարասի փայլուն խաղի վերաբերյալ:hands։ Շատ ուժեղ դարպասապահ է՝ միանգամայն արժանի մի օր Կասիլիասին փոխարինելու։

Maxpayne
23.10.2011, 09:31

Շատ լավ խաղ էր, առաջին տեղում ենք էտ արդեն մեծ բան ա, իսկ ինչ վերաբերում Կասիլլիասին փոխարինողին ես Մանուել Նոյերին կուզեի տեսնել՝ պատմության մեջ լավագոյն երկրորդ դարպասապահին(առաջինը Կասիլլիասն ա)....

Լեո
26.10.2011, 23:58
9-րդ տուրում Լևանտեն իր 7-րդ հաղթանակը տարավ (Լևանտե 3 - 2 Ռեալ Սոսիեդադ) :hands Ընդ որում հաշիվը 2-2 էր, Լևանտեն մեծ կամքի գնով 90+3-րդ րոպեին խաղի նժարը իր կողմը թեքեց (տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Խուանֆրան Գարսիան):hands

Խաղն ամբողջությամբ դիտել ու սրտանց Լևանտեին եմ երկրպագել :))

Հ.Գ. Լևանտեն դեռ անպարտելի է ու միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը :P

Maxpayne
27.10.2011, 15:54

էս աշխարհում ոչ մի բանի վրա չի կարելի վստահ լինել, բացի մի բանից: էտ Լևանտեյի՝ տեղը Ռեալին ու Բարսին չիջելն ա:D իսկ այ էտ 2-ը արդեն կորոշեն չեմպիոնին...

Լեո
29.10.2011, 11:15
էս աշխարհում ոչ մի բանի վրա չի կարելի վստահ լինել, բացի մի բանից: էտ Լևանտեյի՝ տեղը Ռեալին ու Բարսին չիջելն ա:D իսկ այ էտ 2-ը արդեն կորոշեն չեմպիոնին...

Շատ ափսոս կլինի, եթե ինչ-որ պահից սկսած Լևանտեի գործերը վատ գնան, բայց ցավոք դրա հավանականությունը շատ մեծ ա: Վերջին տարիներին դեռ ոչ մի թիմ (այն էլ Լևանտեի կարգի) չէր կարողացել մինչև 9-րդ տուր արժանի մրցակցություն ցույց տալ Բարսային ու Ռեալին: Անկեղծ շատ եմ ուրախանում Լևանտեի հաջողություններով ու կուզեի, որ նրա վերելքը անկում չապրեր (գոնե էս տարի) :)

Maxpayne
29.10.2011, 12:30

լավ կլներ, բայց սաղս է գիտենք, որ մաքսիմում 2 տուրից էլի նույն պատկերն ա լինելու, ճիշտ ա դրանով հետաքրքրությունը պակասում ա բայց դե ԱՌԱՅԺՄ Ռեալին ու Բարսային արժանի մրցակից չկա...