PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն Opera Mini զննարկիչով

Ներսես_AM
07.08.2011, 05:35
Մինչ որոշ պայծառ ուղեղներ «անմրցունակ» գոռալով օտարալեզու օտարալիզու դպրոցներ են բացում, ոսկեղենիկը շարունակում է իր հաղթարշավը: Վերջերս HTC-ի տարբեր մոդելների օգտագործողները սկսեցին ստանալ թարմացումներ որոնք արդեն պարունակում են հայերեն տառերով տառատեսակներ: Ինչևէ խոսքը HTC-ի մասին չէ բնավ:

Մի երկու շաբաթ առաջ նայում էի ինչպես են ընթանում Մաշտոցի մյուս ստեղծագործության՝ վերմիշելի, անդրոիդում ներդրման հետ, ու պատահաբար հայտնաբերեցի, որ Օպերա Մինիով հնարավոր է վերմիշել կարդալ, առանց ձեռախոսը ռութ անելու: Դա կատարվում էր Օպերա Մինիում բացելով opera:config էջը և ամենաներքևում Use bitmap fonts for complex scripts լռելյայն No արժեքից փոխելով Yes ու Save: Սա թույլ է տալիս այսպես կոչված բարդ լեզուների տառերի ստանալ օպերայի սերվերում որպես նկար ու քանի որ նկար բոլոր հեռախոսները կարող են ցույց տալ, տառերը կերևան: Իրականում այս ծառայությունը Օպերայում գրել են հիերոգլիֆներով լեզուների համար, բայց չգիտես ոնց դրանց թվում է հայտնվել նաև վերմիշելը: Ես շտապեցի եզրակացնել, որ եթե վերմիշելը ցույց է տալիս ուրեմն ոսկեղենիկը նույնպես պետք է ցույց տա: Փորձեցի: Հիասթափվեցի. ոսկեղենիկը ոնց քառակուսիներ կար, այդպես էլ մնաց: Գնացի Օպերայի կայք, մի քիչ հպվեցի շփվեցի իրենց ներկայացուցչի հետ: Արդյունքում ասեց որ կանեն, բայց երբ նույնիսկ Վոլֆ Մեսսինգը չգիտի: Ու այսօր, օ՜, զարմանք, հայերեն տառերը հայտնվեցին: Խոսքը մեր մեջ, բառադի տառատեսակ է, բայց չեղածից լավ է: Կփորձեմ իրենց համոզել ավելի հաջող տառատեսակներ օգտագործեն:
Այսպիսով, բոլոր այն ձեռախոսները, որոնք հայերեն տառատեսակ չունեն, բայց կարող են աշխատել Օպերա Մինիով, լինի Ջավա, Անդրոիդ, Ս60 բոլորը կարող են կարդալ հայերեն: Ու սրանից հետո փորձվի մեկը բողոքի, թե ֆեյսբուքում անունս, ու համարյա բոլոր մեկնաբանություններս հայատառ են:

Ասածս ինչ է, քանի որ մատս քիչ մը խառն է էս գործում քիչ մը դոնեյթ արեք տարածեք թող մարդիկ իմանան: :)

չեզոք
07.08.2011, 11:21
շատ լավ գործ ես արել: Հարգում եմ այն մարդկանց, ովքեր հարգում են մեր լեզուն, գնահատում են այն և ամեն ինչ անում, որ այն քայլի ժամանակին համընթաց և չանտեսվի ինչքանով որ հնարավոր է՝ հաշվի առնելով մեր պետության վարած քաղաքականությունը և մեր քաղաքացիների անտարբերությունն ու օտարամոլությունը:

_Հրաչ_
07.08.2011, 12:21
Մինչ որոշ ...
... Այսպիսով, բոլոր այն ձեռախոսները, որոնք հայերեն տառատեսակ չունեն, բայց կարող են աշխատել Օպերա Մինիով, լինի Ջավա, Անդրոիդ, Ս60 բոլորը կարող են կարդալ հայերեն: Ու սրանից հետո փորձվի մեկը բողոքի, թե ֆեյսբուքում անունս, ու համարյա բոլոր մեկնաբանություններս հայատառ են:

Ասածս ինչ է, քանի որ մատս քիչ մը խառն է էս գործում քիչ մը դոնեյթ արեք տարածեք թող մարդիկ իմանան: :)

Ու ոչ միայն. հենց նոր բացահայտեցի, որ Opera Mini 4.3-ը՝ Ջավա տարբերակով, արդեն կա նաև հայերեն տարբերակով: Ու ոնց նայում եմ, վատը չի թարգմանությունը:

Հղում (http://www.opera.com/mobile/download/nokia/n72/)

Նկար՝

http://img34.imageshack.us/img34/6611/operamini.jpg

Ներսես_AM
07.08.2011, 12:59
Ու ոչ միայն. հենց նոր բացահայտեցի, որ Opera Mini 4.3-ը՝ Ջավա տարբերակով, արդեն կա նաև հայերեն տարբերակով: Ու ոնց նայում եմ, վատը չի թարգմանությունը:

Հղում (http://www.opera.com/mobile/download/nokia/n72/)

Նկար՝

http://img34.imageshack.us/img34/6611/operamini.jpg

Հրաչ ջան, 6.1-ն էլ կա հայերեն թարգմանությամբ, ճիշտն ասած չգիտեմ ով ա թարգմանել, ու սկսեցի կասակածել, որ կարո՞ղ հենց հայերեն թարգմանությամբ տարբերակները հայերեն տառատեսակներ ունենան իրենց մեջ: Եթե ինչ որ մեկը կարող ա թող փորձի:

Rammstein
07.08.2011, 15:51
:yahoo
Հեռախոսս հայերեն ա կարդում… :yahoo
Ափսոս Opera Mini 6-ը մեկ-մեկ արանքում կախում կամ հեռախոսս ռեստարտ ա լինում: Ստիպված անցա Oper Mini 4.3-ին:

Բայց ինչ հետաքրքիր ա, էն ժամանակ որ ոմն vaheg-ը հայերենը տրանսլիտացնող սայտ էր սարքել, հետո որ դա փակվեց, մտածում էի` ի՞նչ վատ կլինի, եթե նույնից սարքենք, բայց ոչ թե տրանսլիտացնի, այլ նկարներով փոխարինի, ու գաղափար էլ չունեի, որ Օպերան ունի տենց բան, թեկուզ առանց հայերենի:

Խոսքը մեր մեջ, բառադի տառատեսակ է, բայց չեղածից լավ է: Կփորձեմ իրենց համոզել ավելի հաջող տառատեսակներ օգտագործեն:

Ներսես ջան, բայց էնքան էլ վատ տառատեսակ չի (չնայած կնախընտրեի Tahoma-ն) :), ամեն դեպքում ամենատարածված Sylfaen-ից ու Arial Unicode-ից շատ ավելի լավ ա, ուղղակի մի քիչ մեծ են տառերը ու Normal Font Size-ով շատ մեծ ա երեւում, ստիպված Small եմ դրել, բայց սենց էլ մյուս լեզուներն են շատ փոքր երեւում: Մի խոսքով, եթե իրանց էլի գրելու լինես, ու ասես, որ նաեւ տառերը փոքրացնեն, հրաշալի կլինի: :))

Rammstein
07.08.2011, 16:01
Հրաչ ջան, 6.1-ն էլ կա հայերեն թարգմանությամբ, ճիշտն ասած չգիտեմ ով ա թարգմանել, ու սկսեցի կասակածել, որ կարո՞ղ հենց հայերեն թարգմանությամբ տարբերակները հայերեն տառատեսակներ ունենան իրենց մեջ: Եթե ինչ որ մեկը կարող ա թող փորձի:

Նոր 4.3-ի հայերենը փորձեցի, ցույց չի տալիս:

_Հրաչ_
07.08.2011, 17:51

Ես նայեցի, իմ հեռախոսի մոդելի համար չկար 6.1-ի հայերենը: Բայց հեռախոսիս համակարգային տառատեսակը հայերենն աջակցող տառատեսակ եմ դրել: Նենց որ յուրաքանչյուր ծրագիր՝ հայերենի հետ առնչվող, ոչ մի խնդիր չի ստեղծում, հայերեն տեքստերը նորմալ ցուցադրվում են:

Նոր 4.3-ի հայերենը փորձեցի, ցույց չի տալիս:

Իսկ քո հեռախոսն ընդհանրապես հայերենը ցույց տալի՞ս ա:

Rammstein
07.08.2011, 18:23
Իսկ քո հեռախոսն ընդհանրապես հայերենը ցույց տալի՞ս ա:

Չէ: Որ ցույց տար, Opera Mini-ում էլ առանց բան փոխելու ցույց կտար:

_Հրաչ_
07.08.2011, 18:30
Չէ: Որ ցույց տար, Opera Mini-ում էլ առանց բան փոխելու ցույց կտար:

Չէ, Opera Mini-ն, ինչքան գիտեմ, սեփական տառատեսակը չունի:
Իսկ ի՞նչ մոդել ա հեռախոսդ, հնարավոր չի՞ փոխել համակարգային տառատեսակը:

Aperna
07.08.2011, 20:58
k850i վրա քառակուսիներա ցույց տալիս երկու տարբերակներնել.
կարողա պտի հեռախոսս հայերեն լինի ետի մենակ բրաուզերնա հայերեն սարքած՞՞
կամ կարամ օպերաի մեջ ինչոր ֆոնտ ավելացնեմ որ կարդա հայերեն՞

Վահե-91
07.08.2011, 21:13
իմ հեռախոսը Օպերա Մինի-ով առանց Use bitmap fonts for complex scripts-ը միացնելու հայերենը ցույցա տալիս: Մոռացա ասեի մեջը hy-am.org-ի ֆոնտերն են քցած, հեռախոսս էլ Symbian S60v3-a

Rammstein
07.08.2011, 21:15
Իսկ ի՞նչ մոդել ա հեռախոսդ, հնարավոր չի՞ փոխել համակարգային տառատեսակը:

http://www.etrubka.com/images/Siemens_SXG75.jpg

Սրանից ա: Որ հնարավոր լիներ, վաղուց էի փոխել: ;)

Mono
08.08.2011, 12:51
Ապրես Ներսես:hands

0david0
08.08.2011, 18:25
+ դրան լավ կլիներ Անդրոիդ հեռախոսների համար յունիկոդի սըփփորթ ավելացնեին Օպերա Մինիի համար: Բոլոր բրաուզերներն ու ծրագրերը բացում են հայերեն, բացի Օպերայից: Չնայած օպերա:կոնֆիգ-ից խնդիրը լուծվումա, բայց տառերը ահավոր են :{