PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական կրծքկալներ

Chuk
04.08.2011, 21:54
Սիրելի բարեկամներ,
սիրով տեղեկացնում ենք Հայկական նոր արտադրանքի՝ հայկական կրծքկալների ստեղծման մասին:

Նպատակն էր ստանալ արտադրանք, որը ներկայանալի կլինի թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան շուկայում, իր հետ կբերի նոր խոսք, նոր ոճ, ինչպես նաև նորամուծություն կմտցնի համաշխարհային մոդայում: Միաժամանակ կար նպատակ հնարավորինս հավատարիմ մնալ հայկական ինքնությանն ու տարածել հայկական արժեքները:

Այսպիսով ուրախությամբ ձեր դատին ենք հանձնում հայկական «Արարատ» կրծքկալները:

http://img143.imageshack.us/img143/8494/krcqkal1.jpg

«Արարատ» կրծքկալի առանձնահատկությունը.
Կրծքկալը միկողմանի մեծ է, որն իրականացվում է հատուկ էկոլոգիական նյութերի միջոցով, որոնք չեն վնասում մարդու մաշկին, առողջությանը: Արդյունքում կնոջ կուրծքը պատկերվում է Բիբլիական Արարատի տեսքով, մեծ ու փոքր, ինչը հատկապես նկատելի է ներքևից կամ վերևից նայելիս: Հայաստանի կողմից Արարատի ճիշտ պատկերը ստանալու համար ճիշտ է նայել ներքևի կողմից: Պատկերը տեսնելու համար շատ հարմար դիրք է կնոջ պառկած դիրքը:

http://img190.imageshack.us/img190/2451/krcqkal2.jpg

Վաճառքում առկա են կանացի կրծքի բոլոր չափսերը: Ձախ կրծքի (մեծ Մասիսի) չափի սահմանափակում չկա. յուրաքանչյուր չափսի կրծքի համար կարելի է ընտրել մինչև երկու անգամ ավելի մեծ չափսի մեծ Մասիսով կրծքկալ: Կա գունային ու նախշային մեծ ընտրություն: Հատուկ պատվերի դեպքում կարող են պատրաստվել նաև ձյունապատ կրծքկալներ:

Շուտով
Հայկական «Արարատ» կրծքկալները կլինեն վաճառքում:
Շտապեք գնել. պահպանենք հայկական ինքնությունը:

Սիրով տեղեկացնում եմ, որ մեր ընկերությունը նաև կատարում է կանացի ժամանակավոր և մշտական դաջվածքներ՝ հայկական սիմվոլիկայի ու խաչքարերի պատկերներով:

Հայկական «Արարատ» կրծքկալների ադմինիստրացիա

VisTolog
04.08.2011, 22:40
Սիսը Մասիսից տարբերենք... :D

Chuk
04.08.2011, 23:12
Հայկական «Արարատ» կրծքկալների ադմինիստրացիա
Անգրագետնե՛ր, եքա բիզնես եք դրել, գոնե սկզբից բանասերի հետ խորհրդակցեք... կրծքկալ չի՛, կրծկալ ա :angry
Ու դեռ հայկական արժեքներից եք խոսում :'

AMzone
04.08.2011, 23:20
Կարմիրը դուրս էկավ, բայց Վագրիկ ու սև էլ արժի :)

Rammstein
04.08.2011, 23:28
Փաստորեն` գլուխը Թուրքիան ա, իսկ գոտկատեղից ներքեւ` Հայաստանը: :think

impression
04.08.2011, 23:29
կներեք, որ սենց խցկվում եմ էս խինդ-ուրախության մեջ, իմ զանուդա վիճակներով, բայց կրծկալ բառը սխալ ա գրված, սրբապիղծներ :(

Vaio
04.08.2011, 23:31
Անգրագետնե՛ր, եքա բիզնես եք դրել, գոնե սկզբից բանասերի հետ խորհրդակցեք... կրծքկալ չի՛, կրծկալ ա :angry
Ու դեռ հայկական արժեքներից եք խոսում :'

լավ կլիներ թեմայի վերնագիրը ՃԻՇՏ գրվեր:

Chuk
04.08.2011, 23:32
կներեք, որ սենց խցկվում եմ էս խինդ-ուրախության մեջ, իմ զանուդա վիճակներով, բայց կրծկալ բառը սխալ ա գրված, սրբապիղծներ :(
2 գրառում վերև ճիշտ նույն բանն էի ասում Լիլ ջան, լրիվ իրանց ձեռ են առել :angry

Ինձ էլ նամակով հիմա ուզում են բացատրեն, որ կրծքկալ տարբերակ էլ կա: Ասում են, որ Աղայանի բառարանում կա «Կրծքկալ. տե՛ս կրծկալ», ինչն իրանց կարծիքով նշանակում ա, որ երկու տարբերակով էլ ճիշտ ա: Հիմա փորձում եմ բացատրեմ, որ ք-ով տարբերակը գործածական, կիրառելի չի, չնայած բառարանում կա, բայց գլուխները ոնց-որ չի մտնում :angry

impression
04.08.2011, 23:33

էդ նույն տրամաբանության մեջ` հայրենասիրական, Սիս, Մասիս բան, կարող էին սիսկալ դնել :D լավ ենք պրծել

Rammstein
04.08.2011, 23:38
Բայց իրականում լրիվ հակահայ, ապազգային կրծկալներ են, որովհետեւ հայերի սիրտը լեռներում ա, ոչ թե լեռների տակ: :nono

Katka
04.08.2011, 23:43
Թե ուղեղս չի աշխատում, թե ճիշտ չեմ կարդում: Խի միակողմանի մեծ որ:

John
05.08.2011, 00:32
Թե ուղեղս չի աշխատում, թե ճիշտ չեմ կարդում: Խի միակողմանի մեծ որ:
Մասիսի ու Սիսի պահն ա )))

Malxas
05.08.2011, 00:36
Ցավոք դա միակ անգրագիտությունը չէ: Ամեն քայլափոխի էլ հանդիպում է: Օրինակ տեսել ե՞ք թե ինչպես են գրում Կարմրախայտ ձկան անվանումը: Կարմրախայթ;
Միայն մեկ տեղ եմ տեսել, որ ճիշտ գրված լինի: Մի երկու տեղ փորձեցի դիտողություն անել, բայց այն բանից հետո, երբ վաճառողները զարմացած հորթի հայացքով նայեցին, ձեռք քաշեցի:

Rammstein
05.08.2011, 00:45
Ուշադրություն, շուկայում հայտնվել է «ԱՐԱՐԱՏ» կրծկալների թուրքական` կեղծ տարբերակը:

http://xmages.net/storage/10/1/0/b/5/upload/2aae7a56.png

Մտածե՛ք Ձեր առողջության մասին, մի՛ վճարեք կեղծիքի համար, մի՛ գնեք այս տուփերով, Ağrı Dağı ապրանքանիշի կրծկալներ:

Mephistopheles
05.08.2011, 00:52
ժող էսի բռոնեժելետ ա… էս ի՞նչ այլանդակ ծծկալ ա… էլ չեմ ասում որ Արարատի պատվին մեկը մեծ են արել մեկն էլ պուճուր…

ՆանՍ
05.08.2011, 10:38
ժող էսի բռոնեժելետ ա… էս ի՞նչ այլանդակ ծծկալ ա… էլ չեմ ասում որ Արարատի պատվին մեկը մեծ են արել մեկն էլ պուճուր…
Մի հավելում անեմ. կրծքով կերակրող շատ մայրերի մոտ, երբ կաթ չի լինում երկու կրծքում միաժամանակ ու միայն մեկով են կերակրում, այդ մեկը Մասիս է դառնում, իսկ մյուսը մնում է Սիս... Հնարավոր է այդ պատճառով է "գնդատեղերը" մեծ ու փոքր արված:think...

Դեկադա
05.08.2011, 13:01

Բայց իրենք որտեղի՞ց գիտեն որն ա Սիսը որն էլ Մասիսը որ հիմա էլ մեծ ու փոքր են արել: Փաստորեն կանայք իրենց մարմնի վրա են զգում Արարատը, իսկ տղամարդիկ էլ ինչպես միշտ բավարարվում են մենակ տեսողական խաբկանքով:)

Firegirl777
05.08.2011, 13:18
Լրիվ ապուշություն է, ուրիշ տեղ չունեն իրենց ինքնությունն ցուցադրելու տեղ են գտել?
Չգիտեմ ովքեր են գաղափարի հեղինակները, բայց հաստատ պետք ե աղբանոցը գցել դրանց:
Հիմարներ :angry

Գալաթեա
05.08.2011, 13:25
Սիսի ծիծիկը բավականաչափ փոքր չի:
Հնարավոր չէր նորմալ պրոպորցիաներ անել...ոչ մի բան չեն կարողանում որովհետև ճիշտ անել:

SSS
05.08.2011, 14:47
կներեք, բայց սա իրականա ,թե պարզապես պրիկոլա?

ՆանՍ
05.08.2011, 14:53
Բայց իրենք որտեղի՞ց գիտեն որն ա Սիսը որն էլ Մասիսը որ հիմա էլ մեծ ու փոքր են արել:
Դե ձախինը պատրաստ է ու հնարավոր է ընդունում են նաև աջակողմյան Մասիսի պատվերներ`Թուրքիայի կողմից բռնացրած...;)

Chuk
05.08.2011, 15:09
Նոր ինտերնետում իրենց գովազդային պաստառներից մեկը գտա: Էս նկարում ոչ միայն կրծկալն ա ցուցադրված, այլև իրենց դաջվածքներից մեկը՝ փորի շրջանում, հավերժության նշանի սիմվոլով :[

52541

ՆանՍ
05.08.2011, 15:25
Նոր ինտերնետում իրենց գովազդային պաստառներից մեկը գտա: Էս նկարում ոչ միայն կրծկալն ա ցուցադրված, այլև իրենց դաջվածքներից մեկը՝ փորի շրջանում, հավերժության նշանի սիմվոլով :[

52541
Կրծկալը տալուց պորտն էլ հետն են դնում տեղը:D:

Արևածագ
05.08.2011, 15:43
Է՜հ, այս տարի ապրիլի 1-ն աննկատ էր անցել ակումբում: :)) Բայց «բարեպաշտ» քաղաքացիներին «ֆռռացնելու» համար երբեք էլ ուշ չի...;)

Դեկադա
05.08.2011, 15:51
Է՜հ, այս տարի ապրիլի 1-ն աննկատ էր անցել ակումբում: :)) Բայց «բարեպաշտ» քաղաքացիներին «ֆռռացնելու» համար երբեք էլ ուշ չի...;)

Վա՜յ մեզ ֆռռցրին: :o: Չուկից չէի սպասում:

Chuk
05.08.2011, 15:53
Վա՜յ մեզ ֆռռցրին: :o: Չուկից չէի սպասում:
Դեկադա ջան, անկեղծ ասած չեմ հասկանում... Ի՞նչ ա նշանակում «ֆռռցրին», ինչո՞վ եմ «ֆռռցրել» :think

Գալաթեա
05.08.2011, 15:54
Ես չեմ կարծում, որ սա կատակ ա:
Հայության մորմաջով սուտի տառապող դատարկ մարդկանցից ամեն ինչ սպասելի ա մեր օրերում:

Ձայնալար
05.08.2011, 16:06
Լուրջ ա ժողովուրդ, նույնիսկ Շանթով գովազդում են: Էն թուրքական կեղծ տարբերակի մասին էլ Արտյոմ Երկանյանն էր պատմում էն օրը:

Գալաթեա
05.08.2011, 16:13
Հաջորդ քայլը, կարծում եմ, Սևանա լճի կոնտոււրով տրուսիկները կլինեն:
Ուր ենք հասել...

Արևածագ
05.08.2011, 17:29
Ես էլ կուզեմ էդ կրծկալից՝ միկողմանի գուպկայով,
Հենց որ ծախեն, ինձ էլ ճամփեք սամալյոտով, հայփոստով.
Քանզի սիրտս շատ է մաշվել Արարատիս կարոտից,
Որ չմեռնի ըսպասումից, մինն էլ ճամփեք ջմեյլով... :oy :D

Sagittarius
05.08.2011, 17:45
Չու՛կ, քուանշ :)

Varzor
05.08.2011, 17:58
Հիմա փորձում եմ բացատրեմ, որ ք-ով տարբերակը գործածական, կիրառելի չի, չնայած բառարանում կա, բայց գլուխները ոնց-որ չի մտնում :angry

Չուկ ջան, բայց որ գործածական չի, էդ չի նշանակում որ սխալ ա, համենայն դեպս ես տենց գիտեմ: Իհարկե, եթե թելադրություն գրելիս լինես՝ ուղագրական սխալ կհամարեն, բայց ինչ-որ ապրանքանիշի գովազդի ժամանակ, թերևս միգուցե կարելի է կիրառել:

Հա, ի դեպ, եթե տենց նայենք, ապա իրականում "կրծկալ"-ը դա այն չէ, ինչից որ հիմա խոսում ենք: Այն ավելի շատ մոտ է երեխաների գոգնոց-վզկապին (:D հո բառ չհորինեցի :D)

Դեկադա
05.08.2011, 18:57
Դեկադա ջան, անկեղծ ասած չեմ հասկանում... Ի՞նչ ա նշանակում «ֆռռցրին», ինչո՞վ եմ «ֆռռցրել» :think

Արևածագի գրառումը կարդալուց հետո մտածեցի կատակ թեմա ես ստեղծել, բայց փաստորեն իրական ա:

Ժունդիայի
05.08.2011, 19:33
Նոր պեղեցի: Արդեն Չինաստանում սկսել են պատենտավորել:

52553

Claudia Mori
05.08.2011, 20:31
:D էս ի՜նչ եմ բաց թողել :D

laro
05.08.2011, 20:51
Մեծի ու փոքրի իմաստը որն ա???????????????????

Lem
05.08.2011, 20:52
Ժողովուրդ, էս ամենը իրո՞ք սրամիտ չի, թե՞ ես տրամադրություն չունեմ:

laro
05.08.2011, 21:05
Ժողովուրդ, էս ամենը իրո՞ք սրամիտ չի, թե՞ ես տրամադրություն չունեմ:

Ես էլ չեմ հասկանում:(

laro
05.08.2011, 21:19
Փաստորեն` գլուխը Թուրքիան ա, իսկ գոտկատեղից ներքեւ` Հայաստանը: :think

Ամենաճիշտ մեկնաբանությու:hands

Mephistopheles
05.08.2011, 21:55
իսկ ինձ կրծկալը բոլլլորովին չի հետաքրքրում… ես դրա ֆունկցիան չեմ հասկանում…

specialist
05.08.2011, 21:56
իսկ ինձ կրծկալը բոլլլորովին չի հետաքրքրում… ես դրա ֆունկցիան չեմ հասկանում…
:D կլինի բան չգրեմ :Դ

h_jak
05.08.2011, 21:57
իսկ ինձ կրծկալը բոլլլորովին չի հետաքրքրում… ես դրա ֆունկցիան չեմ հասկանում…

Հա դե ճիշտա կրծկալը կարևոր չի, կարևորը մեջիննա.

Mephistopheles
05.08.2011, 22:26
իբր կրծկալ եք քննարկու՞մ… ինձ չեք խաբի, բոլորդ էլ մեջինն եք քննարկում… մի հարցնող լինի "որ լիֆչիկին կայում եք, ինչի՞ մասին եք մտածում…"

h_jak
05.08.2011, 22:31
իբր կրծկալ եք քննարկու՞մ… ինձ չեք խաբի, բոլորդ էլ մեջինն եք քննարկում… մի հարցնող լինի "որ լիֆչիկին կայում եք, ինչի՞ մասին եք մտածում…"

Իհարկե մտածում ենք կտորը լավնա թե չէ, կարերը ակուռատնիա կարած թե չէ, որտեղի արտադրանքա :)

Սկի մտքներովս չի էլ անցնում թե մեջինը ինչա, ինչքանա, իսկականա թե սիլիկոն.

VisTolog
05.08.2011, 22:58
Իհարկե մտածում ենք կտորը լավնա թե չէ, կարերը ակուռատնիա կարած թե չէ, որտեղի արտադրանքա :)

Սկի մտքներովս չի էլ անցնում թե մեջինը ինչա, ինչքանա, իսկականա թե սիլիկոն.

Հիմա նայելուց երևի պետքա որոշենք որնա Սիսը, որը Մասիսը::unsure

h_jak
05.08.2011, 23:22
Հիմա նայելուց երևի պետքա որոշենք որնա Սիսը, որը Մասիսը::unsure Դե կարծում եմ դա ակնհայտ կերևա, համենայնդեպս այդպես էր նկարագրած. Մի միտք անցավ մտքովս կարելիա գագաթներին ձյուն նկարել.

Mephistopheles
05.08.2011, 23:23
Հիմա նայելուց երևի պետքա որոշենք որնա Սիսը, որը Մասիսը::unsure

սիսի ու մասիսի հավերժական ձյուները…

Mephistopheles
05.08.2011, 23:57
Ես շատ սիրում եմ Տիգրան ՄԵԾ կրծկալները…

Sagittarius
06.08.2011, 04:43
իբր կրծկալ եք քննարկու՞մ… ինձ չեք խաբի, բոլորդ էլ մեջինն եք քննարկում… մի հարցնող լինի "որ լիֆչիկին կայում եք, ինչի՞ մասին եք մտածում…"

ծիծիկների :esim

հ.գ. խի ուրիշ տարբերակ էլ կա՞

Varzor
06.08.2011, 10:14
իսկ ինձ կրծկալը բոլլլորովին չի հետաքրքրում… ես դրա ֆունկցիան չեմ հասկանում…

Մեֆ ջան, շատ լավ ա ու ընտիր ա, որ չես հասկանում :hands
Թե չէ, քո նման տղուն հաստատ չէր սազի :)