PDA

Դիտել ողջ տարբերակը : Կնքահայրը



Sasha
03.08.2011, 22:25
Էս ֆիլմաշարի մասին թեմա չկար: Կարծում եմ պատմության ամենալավ ֆիլմերից են:
Տարբեր տարիքներում նայել եմ մի քանի անգամ, հիացել եմ պարզապես:
Իսկական կինո, եվ իսկական արվեստ, դերասաններ, մի բառով ամեն ինչ:
Մայքլը փոքր ժամանակ մի տեսակ կուռք էր իմ համար, հիմա մի քիչ ուրիշ ձեվա, օրինակ զգում եմ էտ մաֆիայի աշխարհն ինչ դաժանա ու, թե ինչպես կարա մարդու վրա ազդի շրջապատն ու ընտանիքը ու չնայած հարստությանն ու դիրքին Մայքլը դժբախտ էր:

Yevuk
03.08.2011, 22:39
«Կնքահայրը» էն եզակի ֆիլմերից ա (1-ինի մասին եմ ասում, քանի որ 2-րդն ու 3-րդը դեռ չեմ տեսել), որ գրքին համարյա չի զիջում: :)

Malxas
03.08.2011, 22:49
«Կնքահայրը» էն եզակի ֆիլմերից ա (1-ինի մասին եմ ասում, քանի որ 2-րդն ու 3-րդը դեռ չեմ տեսել), որ գրքին համարյա չի զիջում: :)

Երկրորդն էլ վատը չի… Բայց երրորդն ինձ դուր չեկավ ՝չնայած մեծ աշխատանք էին կատարել դուր գալու համար: Ամեն դեպքում մեկ անգամ կարելի է նայել:

Yevuk
03.08.2011, 22:58
Երկրորդն էլ վատը չի… Բայց երրորդն ինձ դուր չեկավ ՝չնայած մեծ աշխատանք էին կատարել դուր գալու համար: Ամեն դեպքում մեկ անգամ կարելի է նայել:

Ճիշտն ասաց, ես առաջինը նայում էի զուտ գրքի հետ համեմատելու համար: :)) Ու որ իմացա, որ երկրորդն ու երրորդը գրքի հետ կապ չունեն, նայելը հետաձգեցի, էն էլ որ ամեն մեկը 3 ժամ էր: Ու տենց դեռ հետաձգվում ա: :))

John
03.08.2011, 23:09
ֆիլմը չեմ նայել, բայց գիրքը (2 մասը իրար հետ) 3 օրում կարդացել եմ բանակում, շատ-շատ հավանել եմ))) հեսա փորձեմ գտնել կինոն՝ նայեմ՝ կգրեմ կարծիքս ;)

Malxas
03.08.2011, 23:21
Ճիշտն ասաց, ես առաջինը նայում էի զուտ գրքի հետ համեմատելու համար: :)) Ու որ իմացա, որ երկրորդն ու երրորդը գրքի հետ կապ չունեն, նայելը հետաձգեցի, էն էլ որ ամեն մեկը 3 ժամ էր: Ու տենց դեռ հետաձգվում ա: :))

Մի մտածիր, երիտասարդ ես, դեռ կհասցնես ;)