Դիտել ողջ տարբերակը : Օգտագործու՞մ եք ակումբում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը
Սիրելի ակումբցիներ,
այդ համակարգը եղել է փրկություն, ու, կարծում եմ, շատերի համար դեռ կշարունակի մնալ փրկություն: Այս փոքրիկ նախաբանն ասում եմ զուտ նրա համար, որ հանկարծ չմտածեք, որ այլևս չեմ ցանկանում այն կիրառել:
Բայց սարսափելի հետաքրքիր է, թե ներկայումս այն ինչ աստիճանի է օգտագործվում: Հետաքրքիր է ոչ միայն հետաքրքրասիրությունը բավարարելու համար, այլև հետագա քաղաքականություն մշակելու համար:
Խնդրում եմ ակտիվ մասնակցել քվեարկությանը, ինչպես նաև առավել հանգամանալից կարծիքները շարադրել թեմայում:
Չեմ էլ նկատել էդ համակարգը... :unsure
Rammstein
02.08.2011, 01:45
Երբ որ իմ համակարգչով չեմ Ակումբ մտնում, երբեմն պետք է գալիս: Ու հարցը էն չի, որ էդ համակարգչի մեջ հայերեն գրելու ծրագիր չկա, ուղղակի փորձված տարբերակը գերադասում եմ:
Քվեարկեցի միշտ օգտագործում եմ: Այդպես էլ կա: Հայերեն ծրագիր չունեմ համակարգչիս մեջ: Այս պահին օգտվեցի Հայերեն.am-ից:
Ներսես_AM
02.08.2011, 01:57
Ճիշտն ասած էս վերջին թարմացումից հետո, նորացված խմբագրիչում սկսեց չաշխատել :think
Ընդհանրապես միշտ օգտագործում եմ քանի որ շատ ավելի հարմար է մեկ Esc ստեղնով լեզուն փոխել անգլերենի ժպտակներ դնելու համար քան թե ստանդարտ դիրքից ձեռքդ հանել որ ալտ-շիֆտ անես: :)
Ներսեսի գրառումից եզրակացնում եմ, որ խոսքը «Միացնել հայերենը» վանդակի միջոցով միացվող-անջատվող համակարգի մասին է։ Օգտագործում եմ, շատ օգտակար գործիք է, հատկապես այն ժամանակ էր անփոխարինելի, երբ դեռ Ռուֆուսն ու Rammstein-ը հայկական տառատեսակներ չէին տեղադրել համակարգչիս Mac OS X ՕՀ-ի վրա, և ես ստիպված էի, օրինակ, «Ղ» տառի ներմուծելու համար սեղմել «Alt + Shift + L»։
Լրացում նախորդ գրառմանս.
Պատասխանել եմ «միշտ օգտագործում եմ», միայն պետք է ճշգրտեմ, որ ֆորումի տարածքում եմ միշտ օգտագործում: Ֆորումից դուրս օգտագործում եմ համակարգչի՝ հայերենի ներմուծման համակարգը:
Առանձին գրառում կատարելու պատճառը՝ չկարողացա խմբագրել գրառումս։ «Խմբագրել գրառումը» սեղմելուց հետո բացվում է պատուհան, որում կատարում եմ խմբագումները, սակայն դրանից հետո «Պահպանել» կամ «Ընդլայնված ռեժիմ» կոճակները սեղմելիս ոչ մի գործողություն չի կատարվում։ Բրաուզերներ՝ Firefox 5.0, Chrome 13.0.787.107 beta: ՕՀ՝ Mac OS X 10.6:
Օրինակ, իմ երկրորդ համակարգիչը , որը գտնվում է այլ քաղաքում , չունի հայերեն տառաշարերը և օգտվում եմ ձեր հայերեն մեքենագրման համակարգից, որը ինձ թույլ չի տալիս մուտք գործել ֆորում, քանի որ երեք տեակներն էլ չեն հանապատասխանում, այն տառաշարերին որով գրանցվել եմ:Շատ կցանկանաի որ այդ բարդություն լուծվեր:
Միշտ օգտագործում եմ, չնայած իմ Language Bar-ի ու ֆորումի հայերենի դասավորությունները գրեթե իրար նման են, բայց այս համակարգը էնքանով է հարմար, որ բրաուզերում ուրիշ թաբ տեղափոխվելիս լեզուն դառնում է անգլերեն ու էլ ավելորդ Alt+Shift չեմ սեղմում :)
Առհասարակ օգտագործում եմ ֆոռումի հայերեն մեքենայագրման համակարգը: Ինչպես Ներսեսը նշեց, շատ հարմար է ESC - ի միջոցով հայերենը փոխել անգլերենի ու հակառակը:
Համակարգիչս վրա էլ ունեմ հայերեն գրելու հնարվորություն, բայց օգտվում եմ Ակումբի հայերեն գրելու հնարավորությունից:
Հ.Գ Օպերա բրաուզերով արդեն երկար ժամանակ է Ակումբի հայերեն գրելու հնարավորությունը հայերենի դեպքում չի բաներ կա չի աշխատում: Օրինակ աջ կողմի թվերը օգտագործելու համար պետք է անցնեմ անգլերեն տարբերակի, թե չէ տառեր ա գրվում: Դա ինչոր ձև հնարավոր չէ ուղղել, առանց օպերա բրաուզերի անձնակազմին անհանգսատացնելու:
Ակումբում գրանցվելու առաջին օրվանից էլ օգտագրոծում եմ վինդոուզիս մեջի հայերենը, ու ամեն տեղ էլ սրանով եմ գրում: Բացի այդ էլ, իմ հայերեն ստեղնաշարը շատ տարբերվում ա ֆորումի առաջարկածից, իսկ էդ ձևին սովոր չեմ: Չգիտեմ իմին ու ֆորումի առաջարկածին ոնց են ասում...
Sagittarius
02.08.2011, 10:44
misht ogtagorcum em, aveli jisth ogtagorcum ei, es ur korav :esim hayerens miacrac a, baic chgitem xi latinatar a grum. Hamakargchi mej hayeren chunem ev npatakaharmar el chem gtnum, qani vor miain akumbum em hayeren ogragorcum. Ev harkarc ete mi tex uzum em hayere ban grel, mtnum em akumbum grum em u copy-paste em anum, aisinqn stexi hayereny prkutyun a. AAaaaaa es ur a korel :(

Ակումբը գիշերը թարմացվել է vBulletin 4.1.5 տարբերակի: Այս տարբերակում ամբողջովին փոփոխվել է տեքստի մուտքագրման դաշտը ու այն չի աշխատում ակումբում ներդրված հայերեն մեքենագրման համակարգի հետ: Թեև փորձարկելու ժամանակ չէի ունեցել, սակայն ենթադրում էի, որ այդպես է լինելու: Ու չնայած սրան թարմացումն այս պահին անհրաժեշտություն էր, այլևս չէր կարելի հետաձգել:
Մենք աշխատելու ենք, ձգտելու ենք գտնել լուծում այդ համակարգը կիրառել նաև այս համակարգում: Կարծում եմ, որ կստացվի:
Բայց նույնիսկ մինչ այդ ակումբում չենք թույլատրելու տրանսլիտով գրառումները: Իհարկե այստեղ որոշակիորեն կա մեր մեղքը, ինչի համար ցավում եմ ու խնդրում եմ բոլորիդ ներողամտությունը: Սակայն ակումբը ակումբ է իր հայատառությամբ ու դա անվիճարկելի է:
Մինչ այդ առաջարկում եմ կամ համակարգչում տեղադրել հայերեն մեքենագրման համակարգ, կամ էլ օգտվել hayeren.am կայքից, որտեղ տեղադրված է նույն ստեղնաշարը, այնտեղ մեքենագրել տեքստը, ապա պատճենել (copy-paste) այստեղ. http://hayeren.am/?p=keyboard
Նորից ներողություն եմ խնդրում պատճառած անհարմարության համար:
Չուկ ջան վերևի լատինատառ հղումը մի փոքր վախեցրեց, բայց փորձելով տեսա, որ ամեն ինչ կարգին է: :)
Միշտ կարողացել եմ հայատառ գրել: Բայց` համակարգի օգնությամբ, թե առանց դրա, գաղափար չունեմ: :oy
Չուկ ջան վերևի լատինատառ հղումը մի փոքր վախեցրեց
Ի՞նչ լատինատառ հղում :'
Եթե խոսքը hayeren.am-ի մասին է, ապա ցավով տեղեկացնում եմ, որ հայերեն.ամ կամ հայերեն.am տիպի հղումներ ունենալու հնարավորություն ներկայումս գոյություն չունի:
Ի դեպ տեղեկացնեմ, որ Ներսես_AM-ը արդեն շտկել է ու այս նոր համակարգում էլ կարելի է գրել հայատառ, օգտագործել ակումբում ներդրված համակարգը (բացի արագ խմբագրման ռեժիմից): Բայց սա ժամանակավոր լուծում է, Ներսեսն ուզում է ավելի գլոբալ ու լավ լուծում գտնել:
Ներս, նորից շնորհակալություն :)
Ի՞նչ լատինատառ հղում :'
Ինձ թվում է Sagittarius-ի գրառումն ի նկատի ուներ, որը դու մեջբերել էիր ;)
Երբեմն առիթ լինում է օգտագործելու
Ընդհանրապես KDWin-ով եմ հայերեն գրում, բայց ինքը մեկ-մեկ փչանում ա: Ու եթե ալարում եմ նոր KDWin տեղադրել, Ակումբի հայատառ մուտքագրման համակարգով եմ գրում: Մեկ-մեկ էլ ալարում եմ KDWin-ում հայերենի կետադրական նշանները փոխել (կամ էլ դրանք դուրս չեն գալիս), ու էդ նշանները էլի Ակումբի համակարգով եմ դնում:
Չնայած ինձ համար ավելի հարմար ա Alt+Shift-ը, քան Esc-ը. դրանով խառնում եմ :)), բայց ամեն դեպքում շատ օգտակար բան ա :):
Ես քվեարկել եմ «Չեմ օգտագործում, կարիքը չունեմ, բայց համարում եմ օգտակար գործիք» տարբերակի օգտին, բայց ես համարում եմ, որ վերջում ոչ թե պետք է գրված լինի, «բայց համարում եմ օգտակար գործիք», այլ «անհրաժեշտ գործիք», քանի որ ճանաչում եմ բազմաթիվ ակումբցիների, ովքեր հենց դրա շնորհիվ են հայերեն գրում Ակումբում։
Սովորաբար իմ տնային ու աշխատանքային համակարգիչներն ունենում են լենգվիջ բարի հայերենը, բայց հաճախ կիրառում եմ նաև ակումբում ներդրվածը: Մեծ մասամբ այլ համակարգիչներից օգտվելիս:
Ես օգտագործում եմ ակումբում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, այն հուսալի է և դյուրօգտագործելի::)
Ի՞նչ լատինատառ հղում :'
Եթե խոսքը hayeren.am-ի մասին է, ապա ցավով տեղեկացնում եմ, որ հայերեն.ամ կամ հայերեն.am տիպի հղումներ ունենալու հնարավորություն ներկայումս գոյություն չունի:
Նկատի ունեի Սագիտարիուսի լատինատառ հղումը: Մի երկու հղում վերև է, որում գրում էր, որ հայերեն էլ չի ստացվում իր մոտ:
Նկատի ունեի Սագիտարիուսի լատինատառ հղումը: Մի երկու հղում վերև է, որում գրում էր, որ հայերեն էլ չի ստացվում իր մոտ:
Հղումը link-ն է:
Քո ասածը գրառում է:
Սագիտարիուսի ասած ժամանակ համակարգը չէր աշխատում: Հիմա նորից աշխատում է:
Հղումը link-ն է:
Քո ասածը գրառում է:
Սագիտարիուսի ասած ժամանակ համակարգը չէր աշխատում: Հիմա նորից աշխատում է:
Երևի տերմինների մեջ լավ չեմ: Կարևորը, որ հասկացար և շնորհակալություն, որ բացատրեցիր:
Փորձել եմ օգտագործել, բայց ներկայացված երեք տարբերակներից ոչ մեկը չի համընկել նրան, ինչ եղել է իմ համակարգիչների մեջ: Գրագետ դժվար թե կարողանամ ներկայացնել, բայց իմ ունեցած դասավորությամբ 7 ում . ու և են, 8 ում՝ « ը: Չգիտեմ էլ, որ սեպտեմբերից գնամ աշխատանքի, աշխատատեղի կոմպից ոնց եմ գրելու ակումբում ? :think :(

8-ի տեղը չակե՞րտ :think
Իսկ Ր և Ռ տառերը որտե՞ղ են, կասես:
Եթե հնարավոր է ամբողջ ստեղնաշարը ցույց տուր, այ էս տեսքով
Ֆոնետիկ 8-Ր
՜ԷԹՓՁՋ(%ՐՉՃ_Ժ
ՔՈԵՌՏԸՒԻՕՊԽԾ
ԱՍԴՖԳՀՅԿԼ…"
ԶՂՑՎԲՆՄ«»՞
՝էթփձջ)ևրչճ-ժ
քոեռտըւիօպխծ
ասդֆգհյկլ:՛
զղցվբնմ,./
Իսկ իմ մոտ համակարգը շարունակում է չաշխատել:cry2
Փորձեցի, ինձ մոտ աշխատեց… Նախկինում հայերեն չակերտներ չէր ստացվում… Այ սրանք… « »
Մի խոսքով ինձ մոտ ամեն ինչ կարգին է, առաջվանից մի փոքր լավ…
8-ի տեղը չակե՞րտ :think
Իսկ Ր և Ռ տառերը որտե՞ղ են, կասես:
Եթե հնարավոր է ամբողջ ստեղնաշարը ցույց տուր, այ էս տեսքով
Ֆոնետիկ 8-Ր
Ահա իմ ունեցածը.
՝:ձյ՛,-.«»օռժ
խւէրտեըիոպչջ
ասդֆքհճկլթփ
զցգվբնմշղծ
՝:ՁՅ՛,-.«»ՕՌԺ
ԽՒԷՐՏԵԸԻՈՊՉՋ
ԱՍԴՖՔՀՃԿԼԹՓ
ԶՑԳՎԲՆՄՇՂԾ
Ֆոնետիկ 8-Ր
ՃՋԺՁՅՌՐՑԷՂ(Ճ
ՓԲՍՄՈՒԿԸԹԾՕՖ
ՎԳԵԱՆԻՏՀՊ…՜
ԴՉԶԼՔԽՇ«»՞
՝ճջժձյռրցէղ-–
փբսմուկըթծօֆ
վգեանիտհպ:և
դչզլքխշ,.՞
Ապատեղեկատվության համար ներողություն, պատահաբար «Հին գրամեքենայինն» էի դրել: Բնօրինակում հիմա կշտկեմ:
Ահա իմ ունեցածը.
Շնորհակալ եմ:
Անկեղծ ասած ինձ լրիվ անծանոթ դասավորություն է: Կփորձեմ ճշտել սկզբնաղբյուրն ու տարածվածության աստիճանը: Որոշակի տարածվածություն ունենալու դեպքում չեմ բացառում համակարգում ներառելը:
Rammstein
03.08.2011, 00:53
Իսկ իմ մոտ համակարգը շարունակում է չաշխատել:cry2
Մտի «Խմբագրել դրույթները (http://www.akumb.am/profile.php?do=editoptions)» ու «Հաղորդագրությունների խմբագրման միջավայր:»-ի կողքը նշի «Սովորական խմբագիր - ձևաչափման հնարավորություններով»: Հետո պատասխանելու էջը փակի, նորից բաց ու տենց փորձի: :)
Շնորհակալ եմ:
Անկեղծ ասած ինձ լրիվ անծանոթ դասավորություն է: Կփորձեմ ճշտել սկզբնաղբյուրն ու տարածվածության աստիճանը: Որոշակի տարածվածություն ունենալու դեպքում չեմ բացառում համակարգում ներառելը:
Windows-ի մեջի Armenian Eastern դասավորությունն ա:
Մտի «Խմբագրել դրույթները (http://www.akumb.am/profile.php?do=editoptions)» ու «Հաղորդագրությունների խմբագրման միջավայր:»-ի կողքը նշի «Սովորական խմբագիր - ձևաչափման հնարավորություններով»: Հետո պատասխանելու էջը փակի, նորից բաց ու տենց փորձի: :):
Ստացվեց, շատ շնորհակալ եմ: :)
Շնորհակալ եմ:
Անկեղծ ասած ինձ լրիվ անծանոթ դասավորություն է: Կփորձեմ ճշտել սկզբնաղբյուրն ու տարածվածության աստիճանը: Որոշակի տարածվածություն ունենալու դեպքում չեմ բացառում համակարգում ներառելը:
Իմ մոտինն էլ ա նույնը: Միշտ OS - ս վիստա, կամ 7 ա լինում: Ու ըտեղի առաջարկածով հենց էս դասավորությամբ ա: Չնայած ուրիշ ոչ մեկի մոտ չեմ տեսել:
Moonwalker
03.08.2011, 19:40
Իմ մոտինն էլ ա նույնը: Միշտ OS - ս վիստա, կամ 7 ա լինում: Ու ըտեղի առաջարկածով հենց էս դասավորությամբ ա: Չնայած ուրիշ ոչ մեկի մոտ չեմ տեսել:
+1
Ես էլ 2007-ից նույն դասավորությունն եմ օգտագործում (ոչ միայն Ակումբում)՝ by default: Kdwin կամ այլ ստեղնաշարեր կատեգորիկ չեմ գործածում:
Իսկ համակարգի մասին. տանից չեմ օգտագործում, որովհետև կարիքը չունեմ: Բայց մի քանի անգամ այլ համակարգիչներից օգտվել եմ: Բավական օգտական ու անհրաժեշտ եմ համարում::)
"Չեմ օգտագործում, կարիքը չունեմ, բայց համարում եմ օգտակար գործիք", քանի որ. "Երբեմն առիթ լինում է օգտագործելու" ;)
Համարում եմ շատ օգտակար գործիք,կարիքը շատ եմ զգում,բայց չեմ կարողանում օգտվել:Շատ եմ ուզում դիմել Չուկին,բայց դու -ով առաջին անգամվա համար ճիշտ չեմ համարում դիմել,դուք-ով էլ մոտս չի ստացվում::pardon
Թեև հարցումը բացել եմ մինչև ամսի 17-ը, բայց դե քվեարկության արդյունքները դժվար թե լուրջ փոփոխությունների ենթարկվեն:
Ուրեմն ասեմ թե ինչ ստացա էս թեմայից:
Նախ զարմացա: Բավական: Ես գիտեի, որ համակարգն օգտագործվում է, ակնկալում էի, որ մեծամասնությունն այն համարելու է օգտակար գործիք, բայց մտքովս չէր անցնում, որ ներկայումս այսքան մարդ դեռ օգտվում է:
Կարծում էի, որ գործիքի արդիականությունն անցել է, որովհետև ավելի մատչելի է դառել համակարգչում ներդրված հայերեն ստեղնաշարային ծրագիր ունենալը: Դա կլիներ KDWin թե ասենք Windows-ի Language Bar-ի համար նախատեսված հայերեն դասավորություն, էական չէր:
Կեցցեն Արշակն ու Ներսեսը, ու Արթգեոն (եթե ճիշտ եմ հիշում մտահղացումն իրենն էր):
Հարցումն ինձ հուշում է, որ ոչ միայն ակտուալ է ստեղնաշարային այս ծրագրի զարգացման մասին մտածելու (մասնավորապես գուցե արժի ստեղծել սեփական դասավորություն ստեղծելու հնարավորություն, գուցե արժի այլ դասավորությունն ավելացնել, օրինակ՝ Արևածագի նշածը, արժի վիրտուալ ստեղնաշար ավելացնել, որ երևա ստեղնաշարի պատկերն ու մկնիկի օգնությամբ տեքստ հավաքելու հնարավորություն լինի, և այլն), այլև ակտուալ է համակարգն առավել տարածելու ուղղությամբ աշխատելը:
Առաջիկայում տղերքի հետ կքննարկենք էդ հարցերը: Իսկ ձեզ առաջարկում եմ համակարգի զարգացման հեռանկարների մասին առաջարկներ անել:
Բոլորիդ շնորհակալություն քվեարկության ու ակտիվ քննարկման համար :)
Համարում եմ շատ օգտակար գործիք,կարիքը շատ եմ զգում,բայց չեմ կարողանում օգտվել:Շատ եմ ուզում դիմել Չուկին,բայց դու -ով առաջին անգամվա համար ճիշտ չեմ համարում դիմել,դուք-ով էլ մոտս չի ստացվում::pardon
Ես պաշտոնապես ԴՈՒ եմ :)
Պատրաստ եմ պատասխանել հարցերին:
Թեև հարցումը բացել եմ մինչև ամսի 17-ը, բայց դե քվեարկության արդյունքները դժվար թե լուրջ փոփոխությունների ենթարկվեն:
Ուրեմն ասեմ թե ինչ ստացա էս թեմայից:
Նախ զարմացա: Բավական: Ես գիտեի, որ համակարգն օգտագործվում է, ակնկալում էի, որ մեծամասնությունն այն համարելու է օգտակար գործիք, բայց մտքովս չէր անցնում, որ ներկայումս այսքան մարդ դեռ օգտվում է:
Կարծում էի, որ գործիքի արդիականությունն անցել է, որովհետև ավելի մատչելի է դառել համակարգչում ներդրված հայերեն ստեղնաշարային ծրագիր ունենալը: Դա կլիներ KDWin թե ասենք Windows-ի Language Bar-ի համար նախատեսված հայերեն դասավորություն, էական չէր:
Կեցցեն Արշակն ու Ներսեսը, ու Արթգեոն (եթե ճիշտ եմ հիշում մտահղացումն իրենն էր):
Հարցումն ինձ հուշում է, որ ոչ միայն ակտուալ է ստեղնաշարային այս ծրագրի զարգացման մասին մտածելու (մասնավորապես գուցե արժի ստեղծել սեփական դասավորություն ստեղծելու հնարավորություն, գուցե արժի այլ դասավորությունն ավելացնել, օրինակ՝ Արևածագի նշածը, արժի վիրտուալ ստեղնաշար ավելացնել, որ երևա ստեղնաշարի պատկերն ու մկնիկի օգնությամբ տեքստ հավաքելու հնարավորություն լինի, և այլն), այլև ակտուալ է համակարգն առավել տարածելու ուղղությամբ աշխատելը:
Առաջիկայում տղերքի հետ կքննարկենք էդ հարցերը: Իսկ ձեզ առաջարկում եմ համակարգի զարգացման հեռանկարների մասին առաջարկներ անել:
Բոլորիդ շնորհակալություն քվեարկության ու ակտիվ քննարկման համար :)
Սիրելի Չուկ, ի՞նչ որոշվեց իմ նշած դասավորությունն ավելացնելու մասով: Կամ էլ, ծայրահեղ դեպքում, գոնե վիրտուալ ստեղնաշարից օգտվելու հնարավորություն լինի: :oy
Սիրելի Չուկ, ի՞նչ որոշվեց իմ նշած դասավորությունն ավելացնելու մասով: Կամ էլ, ծայրահեղ դեպքում, գոնե վիրտուալ ստեղնաշարից օգտվելու հնարավորություն լինի: :oy
Արևածագ ջան, դեռևս ոչինչ չի որոշվել: Որոշման դեպքում բոլորը տեղյակ կլինեն:
Օպեռափով ակումբի հայերենը նորմալ չի աշխատում: Ե՞րբ ուղղվելու:
Թեև հարցումը բացել եմ մինչև ամսի 17-ը, բայց դե քվեարկության արդյունքները դժվար թե լուրջ փոփոխությունների ենթարկվեն:
Ուրեմն ասեմ թե ինչ ստացա էս թեմայից:
Նախ զարմացա: Բավական: Ես գիտեի, որ համակարգն օգտագործվում է, ակնկալում էի, որ մեծամասնությունն այն համարելու է օգտակար գործիք, բայց մտքովս չէր անցնում, որ ներկայումս այսքան մարդ դեռ օգտվում է:
Կարծում էի, որ գործիքի արդիականությունն անցել է, որովհետև ավելի մատչելի է դառել համակարգչում ներդրված հայերեն ստեղնաշարային ծրագիր ունենալը: Դա կլիներ KDWin թե ասենք Windows-ի Language Bar-ի համար նախատեսված հայերեն դասավորություն, էական չէր:
Դե ինետ ակումբներից շատերում հայերեն գրելու ուրիշ ձև չկա,եթե պետք ա լինում,ասենք ֆեյսով,մեկին հայերեն բան գրեմ,ակումբն եմ բացում,գրում եմ,քոպիփեստ եմ անում, բացի դրանից ակումբի դասավորությանը սովոր եմ ու իմ կադվինն էլ եմ տենց սարքել իսկ կլուբներում հավես չկա դասավորությունը բզբզել:))

Ավելի արագ ու հեշտ կլինի, քո համար, եթե բացես hayeren.am (http://www.hayeren.am/?p=keyboard)-ը :)

Ի դեպ, ես էլ եմ երբեմն նման կերպ վարվում ինտերնետ ակումբներից գրելիս :)
Ավելի արագ ու հեշտ կլինի, քո համար, եթե բացես hayeren.am (http://www.hayeren.am/?p=keyboard)-ը :)
Հայերեն.ամ ը մի անգամ հեռախոսով բացեցի, մի քանի տարբերությունններ կային, օրինակ, ինչքան հիշում եմ, ր-ը Ր չէր փոխում կամ 7-ը և, հետո էլ չուզեցա կոմպով բզբզեի, տենայի տենց ա՞ ,թե՞ չէ:)
VisTolog
30.08.2011, 21:32
Ինչ վերաբերվումա թեմայի հարցին` չեմ օգտվում, որովհետև ինչ թարմացվելա չի լինում Esc-ով միացնել::angry Որտեղ WYSIWYG կա, չի լինում...